Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ Բ ...

 

 

020.0174.081099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հոկտեմբեր 1999 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, Ա. Պետրոսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև միջգրադարանային բաժանորդագրության բնագավառում համագործակցության զարգացման, ինչպես նաև գրադարանային ու փաստաթղթային ֆոնդերի և տեղեկատվության միջոցների փոխադարձ օգտագործման մեխանիզմի կատարելագործման նպատակով, համարելով միջգրադարանային բաժանորդագրությունն ընդհանուր տեղեկատվական և գիտատեխնոլոգիական տարածքի ապահովման կարևոր միջոց:

Ըստ համաձայնագրի Կողմերն ստեղծում են միջգրադարանային բաժանորդագրության համակարգ (ՄԳԲՀ)` փաստաթղթային ֆոնդերի փոխգործակցության հիման վրա:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

1) միջոցներ ձեռնարկել ստեղծելու և զարգացնելու արդյունավետ ազգային միջգրադարանային բաժանորդագրության համակարգ, որը Կողմերի օգտագործման համար կապահովի գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆոնդերի առավելագույն մատչելիությունը,

2) ցուցաբերել ԱՄԳԲՀ և միջգրադարանային բաժանորդագրության կենտրոններին իրավական և ֆինանսատնտեսական աջակցություն,

3) ձեռնարկել համաձայնեցված միջոցներ` ԱՄԳԲՀ-ի փոխգործակցությունն ապահովելու և Կողմերի բաժանորդներին անարգել փաստաթղթեր ու տեղեկություն տրամադրելու համար:

Համաձայնագրի իրագործման համար Գիտատեխնիկական զարգացման միջպետական կոմիտեի կառուցվածքում ստեղծվում է բաժին (սեկցիա), որի գործառույթները, աշխատանքային մարմինները, գտնվելու վայրը և գործունեության ֆինանսավորումը սահմանվում են դրա մասին կանոնադրությամբ:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:

Համաձայնագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժի զարգացմանը, այն բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 և 36 հոդվածների պահանջներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հոկտեմբերի 1999 թվականի

ՍԴՈ-174

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.10.1999
N ՍԴՈ-174
Որոշում