Սեղմել Esc փակելու համար:
«ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ...

 

 

100.0048.011015

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        10            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 48-Ն

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1-029-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 48-Ն հրամանի

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1- 029-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բուժկանխարգելիչ կազմակերպություն), ինչպես նաև վարսահարդարման /մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում/, կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, ականջի դակում և այլն) իրականացնող ոչ բժշկական կազմակերպությունների համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելիությունից):

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բուժկանխարգելիչ կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների, ինչպես նաև վարսահարդարման, կոսմետիկ միջամտությունների ժամանակ մաշկի և լորձաթաղանթների հետ շփվող գործիքների (այսուհետ` բժշկական իրեր) մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման մշակման (այսուհետ` նախամանրէազերծում), մանրէազերծման գործընթացները:

 

ԳԼՈՒԽ II. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Արտադրական փաթեթավորում` ախտահանման, նախամանրէազերծման և քիմիական մանրէազերծման նպատակով օգտագործվող նյութի գործարանային փաթեթավորում:

4. Աշխատանքային լուծույթ` ախտահանման, նախամանրէազերծման և քիմիական մանրէազերծման նպատակով օգտագործվող նյութի` կիրառման նպատակին համապատասխան խտությամբ նոսրացված լուծույթ:

5. Ախտահանում` բժշկական իրերի մակերեսներին, խոռոչներում և խողովակներում միկրօրգանիզմների ոչնչացման գործընթաց:

6. Ախտահանիչ` քիմիական, ֆիզիկական հակամանրէային միջոց, որը կիրառվում է ախտահանման նպատակով, սակայն չի ոչնչացնում սպորները:

7. Բժշկական իրեր` բժշկական օգնություն, սպասարկում և հիվանդի խնամք իրականացնելիս օգտագործվող բժշկական իրեր, վարսահարդարման, կոսմետիկ միջամտություններ իրականացնող կազմակերպություններում մաշկի և լորձաթաղանթի հետ շփվող իրեր և փափուկ գույք:

8. Բժշկական իրերի մաքրում` օտար նյութերի, ներառյալ կենցաղային աղտոտվածության, փոշու, միկրոօրգանիզմների և օրգանական նյութերի (արյուն, փսխման զանգված և այլն) հեռացում:

9. Բժշկական իրերի ցածր մակարդակի ախտահանում` գործընթաց, որն ապահովում է միկրոօրգանիզմների վեգետատիվ ձևերի, որոշ վիրուսների և սնկերի ոչնչացումը:

10. Բժշկական իրերի բարձր մակարդակի ախտահանում` գործընթաց, որն ապահովում է միկրոօրգանիզմների կենսագործունեության բոլոր ձևերի և որոշ սպորների ոչնչացումը:

11. Բժշկական իրերի նախամանրէազերծում` գործընթաց, որն ապահովում է բժշկական իրերի մաքրումը` սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից, ինչպես նաև մեխանիկական աղտոտվածության և դեղորայքային մնացորդների վերջնական հեռացումը:

12. Բժշկական իրերի մանրէազերծում` գործընթաց, որն ապահովում է միկրոօրգանիզմների բոլոր կենսունակ ձևերի և սպորների ոչնչացումը:

13. Բաղարկում (կոնտամինացիա)` վարակային, օրգանական կամ քիմիական գործոնների առկայություն օրգանների, հյուսվածքների, խոռոչների, ինչպես նաև շրջակա միջավայրի անշունչ առարկաների և բժշկական իրերի վրա:

14. Ինվազիվ միջամտություն` օրգանիզմի բնական արտաքին պատնեշներից (մաշկ, լորձաթաղանթ և այլ) ներթափանցող բժշկական միջամտություն:

15. Իմպլանտ` սարք, որը տեղադրվում է օրգանիզմի խոռոչներում վիրաբուժական ճանապարհով:

16. Պիտանելիության ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում բժշկական իրերը պահպանում են իրենց մանրէազերծ վիճակը:

 

ԳԼՈՒԽ III. ԲժՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

17. Բժշկական իրերը` ըստ վարակի փոխանցման ռիսկի դասակարգվում են համաձայն սույն հրամանի հավելվածի աղյուսակ 1-ի պահանջների.

1) Ցածր վտանգավորության բժշկական իրեր` շփվում են միայն չվնասված մաշկի հետ, չեն խախտում դրա ամբողջականությունը, չեն շփվում լորձաթաղանթի հետ:

2) Վտանգավոր բժշկական իրերը` շփվում են լորձաթաղանթների և մաշկի հետ` խախտելով դրանց ամբողջականությունը: Վտանգավոր բժշկական իրերը ենթարկվում են բարձր մակարդակի ախտահանման:

3) Խիստ վտանգավոր բժշկական իրերը` ներթափանցում են հյուսվածքներ և/կամ օրգաններ, անոթային համակարգ կամ շփվում են ներարկվող արյան և հեղուկների հետ:

18. Բժշկական իրերի ախտահանման, մանրէազերծման եղանակի ընտրությունը պայմանավորվում է դրանց` վարակի փոխանցման վտանգով (ռիսկով).

1) Ցածր վտանգավորության բժշկական իրերը ենթարկվում են ախտահանման,

2) Վտանգավոր բժշկական իրերը ենթարկվում են բարձր մակարդակի ախտահանման,

3) Խիստ վտանգավոր բժշկական իրերը ենթարկվում են մանրէազերծման:

19. Բուժանձնակազմի կողմից բարձր մակարդակի ախտահանված և մանրէազերծված բժշկական իրերը ընդհանուր բժշկական իրերի խմբից վերցվում են միայն մանրէազերծ ունելիի կամ կորընցանգի օգնությամբ:

20. Բժշկական իրերի ախտահանման, մաքրման նախամանրէազերծման մշակման և մանրէազերծման բոլոր փուլերում կիրառվող միջոցները և նյութերը օգտագործվում են դրանց կից մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

21. Ախտահանման, մանրէազերծման, գործընթացներում օգտագործվող նոր ախտահանիչ նյութերը, բժշկական նշանակության արտադրատեսակները, բժշկական տեխնիկան ունենում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, անվտանգությունը հաստատող փաստաթղթեր և մակնշում` ելնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մարտի 12-ի N 08-Ն, 2014 թվականի մայիսի 7-ի N 17-Ն, 2014 թվականի հուլիսի 3-ի N 48-Ն հրամանների պահանջների:

22. Բժշկական իրերի հետ շփվող բուժանձնակազմը մինչ աշխատանքի անցնելը պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ IV. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հրամանով բժշկական իրերի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացի հսկողության պատասխանատու է նշանակվում հոսպիտալային համաճարակաբանը (այսուհետ` Պատասխանատու): Վերջինիս բացակայության դեպքում` բուժկանխարգելիչ կազմակերպությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է ցանկացած գործունեության նման տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության հետ: Ելնելով բուժկանխարգելիչ կազմակերպության գործունեության տեսակներից` բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հրամանով անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր բաժանմունքում նշանակվում է բժշկական իրերի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման մշակման և մանրէազերծման գործընթացի հսկողության պատասխանատու:

24. Պատասխանատուի առաջարկությամբ բուժկանխարգելիչ կազմակերպության (ելնելով վերջինիս առանձնահատկություններից, գործունեության տեսակներից) ղեկավարի կողմից կարող են նշանակվել կառուցվածքային միավորների պատասխանատուներ:

25. Վարսահարդարման, կոսմետիկ միջամտություններ իրականացնող հաստատություններում բժշկական իրերի բարձր մակարդակի ախտահանման և մանրէազերծման ապահովման համար պատասխանատու է տվյալ հաստատության ղեկավարը:

26. Պատասխանատուն տարին մեկ անգամ և ըստ անհրաժեշտության բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գործողությունների պլան, որը ներառում է.

1) կազմակերպության ստորաբաժանումներում բժշկական իրերի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացում ներգրավված բուժանձնակազմի անվանացանկը (օգտագործվող քիմիական նյութերի պատրաստման և բաշխման, մաքրման, ախտահանման, մանրէազերծման գործընթացի պատասխանատու և այլն),

2) կազմակերպության ստորաբաժանումներում բժշկական իրերի մաքրման, ախտահանման, մանրէազերծման եղանակները` ելնելով վերջիններիս վտանգավորության աստիճանից,

3) վարակի հսկողության ծրագրից բխող միջոցառումներ (բուժանձնակազմի կրթում, վարակի հսկողության կազմակերպում, կլինիկա-համաճարակաբանական խորհրդատվություն, բժշկական թափոնների գործածության նկատմամբ հսկողություն և այլն):

27. Բուժկանխարգելիչ կազմակերպության բժշկական իրերի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացի հսկողության պատասխանատուն.

1) կազմակերպում և իրականացնում է մաքրման, ախտահանման և մանրէազերծման աշխատանքներում ներգրավված բուժանձնակազմի շարունակական կրթում,

2) կիսամյակը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության մաքրման, ախտահանման, մանրէազերծման աշխատանքների վերաբերյալ կազմակերպում և իրականացնում է խորհրդակցություն` համապատասխան բուժանձնակազմի հետ: Խորհրդակցությունները արձանագրվում են,

3) մշակում և բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով հաստատում է մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացների` ներառյալ կիրառվող քիմիական նյութերի և սարքերի օգտագործման գործընթացը քայլ առ քայլ նկարագրող գործունեության ստանդարտ ընթացակարգեր` համաձայն արտադրողի կողմից ներկայացված ուղեցույցների պահանջների և սահմանում հսկողություն դրանց կատարման նկատմամբ,

4) սահմանում է հսկողություն` սարքերի և սարքավորումների սահմանված ժամկետում ստուգաչափման իրականացման նկատմամբ,

5) ընդունվող աշխատակիցներին հրահանգավորում է ոլորտում առկա իրավական և նորմատիվ ակտերի պահանջներին, անձնական պաշտպանիչ միջոցների կիրառման, քիմիական կամ կենսաբանական ազդակի ենթարկման դեպքը գրանցելու և հայտնելու կարգի վերաբերյալ, աշխատակցի ձեռքերի մաշկի ամբողջականության խախտման դեպքում միջամտություն իրականացնելու վտանգների և միջամտություն չկատարելու պահանջի վերաբերյալ, տեղեկատվություն է տրամադրում բոլոր այն կենսաբանական և քիմիական ազդակների մասին, որոնց ազդեցությանը կարող է ենթարկվել բժշկական միջամտություն իրականացնելիս: Հրահանգավորման գործընթացն արձանագրվում է, մասնակիցները ստորագրում են` փաստելով իրենց իրազեկման մասին,

6) հաշվառում և գրանցում է կազմակերպության աշխատակիցների շրջանում աշխատանքային գործունեության ընթացքում արձանագրված պատահական ծակոցները` կենսաբանական կամ քիմիական ազդակների վտանգավոր ազդեցության ենթարկվելու դեպքերը, սահմանում է հսկողություն ախտահանող միջոցների հետ աշխատելիս և միջամտություններ իրականացնելիս անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ V. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ, ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԲԱԺԻՆ I. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

28. Արյունով և/կամ այլ կենսաբանական հեղուկներով աղտոտված բժշկական իրերը օգտագործումից անմիջապես հետո ենթարկվում են մաքրման` օտար նյութերի` ներառյալ կենցաղային աղտոտվածության, փոշու, միկրոօրգանիզմների և օրգանական նյութերի հեռացման նպատակով, որն իրականացվում է ջրի, լվացող հեղուկի կամ ֆերմենտային նյութերի միջոցով` դրանց կից հրահանգներին համաձայն` խստորեն պահպանելով խտությունը, պահաժամը և ջերմաստիճանը:

29. Բժշկական իրերի մաքրումն իրականացվում է երկու եղանակով` մեքենայացված` ուլտրաձայնային սարքերի կամ լվացող մեքենաների միջոցով և ձեռքով:

30. Ձեռքով մաքրման են ենթարկվում նուրբ, բարդ կառուցվածք ունեցող, ջերմության ու խոնավության նկատմամբ զգայուն բժշկական իրերը:

31. Բժշկական իրերի մաքրման վերաբերյալ կատարվում են գրանցումներ գրանցամտյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 5-ի:

32. Բժշկական իրերի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման մեթոդները և միջոցները ընտրվում և կիրառվում են` համաձայն տվյալ բժշկական իրերի և նյութերի արտադրողի կից հրահանգի պահանջների:

 

ԳԼՈՒԽ VI. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

33. Բժշկական իրերի ախտահանման մակարդակը որոշվում է դրանց վտանգավորության (ռիսկի) աստիճանից և կիրառման նպատակից:

34. Միաժամանակ ախտահանման և նախամանրէազերծման հնարավորություն ընձեռող նյութերը կիրառվում են դրանց կից հրահանգի պահանջների համաձայն` խստորեն պահապանելով նյութի խտությունը և պահաժամը:

35. Բժշկական իրերի ախտահանման մեթոդներն են.

1) Ֆիզիկական մեթոդ` իրականացվում է եռացման, գոլորշային և տաք օդային եղանակներով` համաձայն սույն հրամանի հավելվածի աղյուսակ 2-ի.

2) քիմիական մեթոդ` իրականացվում է համապատասխան խտության ախտահանիչ նյութի մեջ բժշկական իրերի ընկղմումով: Ախտահանիչ նյութը լցվում է ապակյա, պլաստմասսե կամ արծնապատ (էմալապատ) առանց վնասման տարողությունների մեջ: Ախտահանումից առաջ բժշկական իրերի քանդվող մասերը առանձնացվում են, խոռոչներն ու խողովակները լցվում են ախտահանիչ նյութով:

36. Բժշկական իրերի ախտահանումն իրականացվում է երեք մակարդակով` կախված դրանց վտանգավորության (ռիսկի) աստիճանից.

1) Ցածր մակարդակի ախտահանում` ոչնչանում են մանրէների վեգետատիվ ձևերը և որոշ վիրուսներ ու սնկեր: Չեն ոչնչանում տուբերկուլոզի միկոբակտերիաները և բակտերիաների սպորները.

2) միջին մակարդակի ախտահանում` ոչնչանում են մանրէների վեգետատիվ ձևերը (բացի սպորներից), սնկերի և վիրուսների մեծամասնությունը: Մանր կամ փոքր ոչ ճարպային վիրուսները (օրինակ` էնտերովիրուսներ, ռինովիրուսներ) առավել կայուն են ախտահանիչ նյութերի նկատմամբ և այս մակարդակում չեն ոչնչանում, իսկ խոշոր լիպիդային վիրուսները` ադենովիրուսները, հեպատիտ Բ և մարդու իմունային անբավարարության վիրուսը ոչնչանում են: Միջին մակարդակի ախտահանումը կիրառվում է «ցածր վտանգավորության» գործիքների ախտահանման համար.

3) բարձր մակարդակի ախտահանում` ոչնչանում են մանրէների վեգետատիվ ձևերը, տուբերկուլոզի միկոբակտերիաները, սնկերը, ճարպային և ոչ ճարպային վիրուսները և որոշ մանրէների սպորները:

37. Ցածր և միջին մակարդակի ախտահանումից հետո բժշկական իրերը մանրակրկիտ լվացվում են հոսող ջրով` մինչև ախտահանիչ նյութի մնացորդների և հոտի ամբողջական վերանալը:

38. Բարձր մակարդակի ախտահանումից հետո բժշկական իրերը լվացվում են մանրէազերծ ջրով: Մանրէազերծ ջրի բացակայության դեպքում լվացվում են թորած կամ ֆիլտրված ջրով, այնուհետև չորացվում մանրէազերծ սավանով: Ներդիտակները /էնդոսկոպերը/ լվանալուց հետո չորացվում են 700 սպիրտով կամ օդի շիթով:

39. Ախտահանիչ նյութերով աշխատանքի հիմնական պահանջներն են.

1) օգտագործվում են միայն բժշկական կազմակերպության կողմից ձեռք բերված ախտահանիչ նյութեր, որոնք հսկվում են պատասխանատուի կողմից,

2) ախտահանիչ նյութի աշխատանքային լուծույթը պատրաստվում է բաժանմունքի պատասխանատուի կողմից,

3) ախտահանումը իրականացվում է այդ նպատակի համար նախատեսված բնական կամ արհեստական ներհոս-արտաձիգ օդափոխությամբ հատուկ սենքում,

4) ախտահանիչ նյութը չի օգտագործվում մանրէազերծման նպատակով,

5) աշխատանքային լուծույթի պատրաստման համար օգտագործվում է մաքուր, չոր, կափարիչով ամուր փակվող տարողություն` պահպանելով աշխատանքային լուծույթի խտությունը,

6) աշխատանքային լուծույթ պատրաստելիս լուծվում է ախտահանիչ նյութը ջրի համապատասխան քանակի մեջ` այն ավելացնելով ջրին և ոչ թե հակառակը,

7) բուժաշխատողի նախաձեռնությամբ ախտահանիչ և լվացող նյութերի խառնուրդներ չեն պատրաստվում, քանի որ դա կարող է նվազեցնել այդ նյութերից որևէ մեկի ազդեցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է տվյալ նյութը արտադրողի կողմից),

8) խստորեն պահպանվում է բժշկական իրերի ախտահանման պահաժամը, որի մասին կատարվում են գրանցումներ գրանցամատյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 5-ի,

9) բժշկական իրերի լվացման համար օգտագործվող իրերը /խոզանակ և այլն/ ախտահանիչ նյութում չեն պահվում, դրանք պահվում են ախտահանելուց հետո չոր վիճակում:

40. Բուժկանխարգելիչ կազմակերպությունում օգտագործվում են միայն առանց կառուցվածքային վնասվածքների (ճաքեր, քերծվածքներ և այլն), կոռոզիայի հետքերով բժշկական իրեր:

41. Ախտահանող նյութերը և նախամանրէազերծման համար օգտագործվող լուծույթները պահպանվում են հերմետիկ փակվող, առանց վնասվածքների տարողություններում` օգտագործվող նյութին կից ուղեցույցում նշված պայմաններում:

42. Ախտահանող, մանրէազերծող նյութերի աշխատանքային լուծույթների համար նախատեսված տարողությունները մակնշվում են` նյութի անվանման, խտության, նշանակության, պատրաստման ամսաթվի, պիտանելիության ժամկետի վերաբերյալ:

43. Բժշկական իրերի ախտահանման համար նախատեսված տարողությունների ծավալը և լուծույթի ծավալը ապահովում են դրանց լրիվ ընկղմումը լուծույթի մեջ` պահպանելով բժշկական իրերի վրա լուծույթի շերտի առնվազն 1 սմ հաստություն: Բժշկական իրերը ընկղմվում են քանդված և առանձնացված վիճակում, իսկ փակվող մասերը ընկղմվում են բաց վիճակում:

 

ԳԼՈՒԽ VII. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

44. Ախտահանումից հետո իրականացվում է բժշկական իրերի նախամանրէազերծման մշակում կամ վերջինս համատեղվում է նախամանրէազերծման մշակման հետ մեկ գործընթացում:

(44-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

45. Նախամանրէազերծման համար կարող են օգտագործվել ֆերմենտային հիմքով լվացող միջոցներ` համաձայն նյութին կից հրահանգի պահանջների:

46. Բժշկական իրերի նախամանրէազերծման մշակման որակը գնահատվում է ազոպիրամային, ամիդոպիրինային կամ բենզիդինային փորձի միջոցով` արյան հետքերի որոշման համար, իսկ լվացող հեղուկում եղած հիմնային բաղադրամասերի (միայն այն դեպքում, երբ կիրառվող միջոցի աշխատանքային լուծույթի pH-ը 8.5-ից բարձր չէ) առկայությունը ստուգվում է ֆենոլֆտալեինային փորձով` համաձայն կիրառվող միջոցների ուղեկցող հրահանգների:

47. Ախտահանման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության համար կարող են օգտագործվել նաև այլ զգայորոշիչներ (ինդիկատորներ)` համաձայն վերջիններիս կից հրահանգների:

48. Ախտահանման, նախամանրէազերծման մշակման որակի ստուգիչ փորձը իրականացվում է ամեն օր` յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում միաժամանակ մշակված նույնանման բժշկական իրերի 1%-ը, բայց երեքից ոչ պակաս:

49. Ախտահանման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության արդյունքների գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 4-ի:

50. Արյան հետքերի հայտնաբերման դեպքում (դրական փորձ), մշակման ենթարկված բժշկական իրերի ողջ քանակը կրկնակի մշակվում են` սկսած ախտահանման փուլից` մինչև բացասական արդյունքը:

51. Լվացող միջոցի հետքերի հայտնաբերման դեպքում (դրական փորձ), մշակման ենթարկված բժշկական իրերի ողջ քանակը լվացվում է հոսող ջրով` մինչև բացասական արդյունքը:

 

ԳԼՈՒԽ VIII. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

52. Բժշկական իրերի մաքրումը և ախտահանումը կատարվում են անմիջապես օգտագործումից հետո` բաժանմունքներում, իսկ նախամանրէազերծումը և մանրէազերծումը` կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում:

53. Կենտրոնական մանրէազերծման բաժանմունքի բացակայության դեպքում, մշակման վերը նշված բոլոր փուլերն իրականացվում են բաժանմունքների առանձին սենքերում` բացառելով մանրէազերծ և կեղտոտ բժշկական իրերի շփումը` ապահովելով բժշկական իրերի լվացման համար երկտեղանի ավազան:

54. Ներդիտակների (էնդոսկոպերի) ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման սենքը տեղակայվում է էնդոսկոպիկ կաբինետներին կից:

55. Կենտրոնական մանրէազերծման բաժնի սենքերը բաժանվում են 3 գոտու` կեղտոտ, մաքուր և մանրէազերծ: Կեղտոտ գոտին բաղկացած է բժշկական իրերի ընդունման և լվացման, մաքուր գոտին` փաթեթավորման, լրակազմման (կոմպլեկտավորման) և մանրէազերծիչների բեռնման սենքերից, մանրէազերծ գոտին` մանրէազերծ նյութերի պահպանման և առաքման սենքերից: Մանրէազերծ գոտու տարածքի կամ բաժանմունքների մանրէազերծման սենքերի օդը ախտահանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով (մանրէասպան լամպով) կամ այլընտրանքային այլ եղանակով:

56. Կենտրոնական մանրէազերծման բաժինն ապահովվում է ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով, մշտական հոսող սառը և տաք ջրով: Կենտրոնական մանրէազերծման բաժնի սենքերի պատերը, կահավորման մակերեսները լինում են հարթ և ամբողջական, ջրակայուն, լվացվող և ախտահանվող ծածկով, առանց քիվերի և զարդարանքների:

57. Կենտրոնական մանրէազերծման սենքի բուժանձնակազմը աշխատանքի ընթացքում կրում է հատուկ պաշտպանիչ արտահագուստ` ձեռնոցներ, դիմակ, բժշկական գլխարկ, ակնոցներ և խալաթ` բժշկական իրերի վնասվածքներից, քիմիական, ֆիզիկական ազդակներից պաշտպանվելու նպատակով:

58. Բժշկական իրերի մանրէազերծման գործընթացը իրականացնելու նպատակով բաժանմունքում առանձնացված սենքի համար պահպանվում են այն բոլոր պահանջները, որոնք ներկայացված են կենտրոնական մանրէազերծման սենքին:

59. Բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է բժշկական իրերի մանրէազերծման գործընթաց, պահպանվում են օդի աղտոտվածության հետևյալ թույլատրելի մակարդակները` մանրէների ընդհանուր քանակը 1 մ3 օդում (ԳԱՄ մ3), ոչ ավելի 500 (մինչև աշխատանքների սկիզբը), ոչ ավելի 750 (աշխատանքի ընթացքում), ոսկեգույն ստաֆիլակոկի գաղութների քանակը 1 մ3 օդում (ԳԱՄ մ3)` 0:

60. Կենտրոնական մանրէազերծման սենքում մանրէազերծման գործընթացը իրականացվում է բացառելով` մանրէազերծ և կեղտոտ բժշկական իրերի շփումը:

61. Ֆիզիկական (գոլորշային, տաք չոր օդով, ինֆրակարմիր ճառագայթմամբ) կամ քիմիական (գազային, օզոնային) մեթոդներով մանրէազերծման նպատակով օգտագործվում են ստուգաչափված սարքեր և սարքավորումներ` տվյալ մոդելին կից շահագործման ուղեցույցին համապատասխան: Սարքերը օգտագործվում են արտադրողի կողմից ներկայացված պահանջների համաձայն` աշխատանքի ընթացքում հետևելով և համապատասխան գրանցամատյանում գրանցելով ֆիզիկական ազդակների (օրինակ` ջերմության, ճնշման) ցուցանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի հավելված 4-ի պահանջների:

62. Բժշկական իրերի մանրէազերծումն իրականացվում է ֆիզիկական և քիմիական մեթոդներով` համաձայն սույն հրամանի հավելվածի աղյուսակ 3-ի:

i

62.1 Կախված նրանից, թե մանրէազերծման տուփում բժշկական իրերը փաթեթավորված են, թե ոչ, դրանց պահպանման տևողությունը կազմում է.

1) ցանկացած տեսակի մանրէազերծման տուփում, այն բացելուց հետո մանրէազերծ բժշկական իրերը պահվում են մինչև 24 ժամ,

2) չբացված` առանց ֆիլտրի մանրէազերծման տուփում - 72 ժամ,

3) չբացված` ֆիլտր ունեցող մանրէազերծման տուփում - 21 օր,

4) առանց փաթեթավորման մանրէազերծման տուփում մանրէազերծված բժշկական իրերը դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա, որի օպտիմալ տևողությունը 6 ժամ է:

5) մանրէազերծ սեղանը պատրաստելուց անմիջապես հետո նշվում է պատրաստման ամիսը, ամսաթիվը, ժամը:

(62.1-ին կետը լրաց. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

63. Միանվագ օգտագործման բժշկական իրերը օգտագործումից հետո ենթակա են ոչնչացման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված ՍԿ N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների:

 

ԳԼՈՒԽ IX. ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

64. Մանրէազերծման գոլորշային եղանակը կիրառվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության նկատմամբ կայուն բժշկական իրերի և փափուկ գույքի մանրէազերծման համար: Այն իրականացվում է գոլորշային մանրէազերծող սարքերում (ավտոկլավ)` սարքերին կից հրահանգին համապատասխան:

65. Գոլորշային եղանակով մանրէազերծման են ենթարկվում վիրաբուժական, կոռոզիայի նկատմամբ կայուն և ապակյա, լատեքսից, պլաստմասսայի որոշ տեսակներից կազմված բժշկական իրերը, ինչպես նաև վիրակապական փափուկ գույքը, կարանյութերը, ռետինե իրերը (ձեռնոցներ, խողովակներ, կաթետերներ, զոնդեր և այլն):

66. Գոլորշային մանրէազերծող սարքում մշտապես պահպանվում են մանրէազերծող սարքի աշխատանքային չափանիշները` սարքին կից հրահանգին համաձայն.

1) գոլորշային մանրէազերծող սարքում 100 տոկոս ջրի հագեցած գոլորշու անխափան առկայությունը,

2) մանրէասպան ակտիվություն ապահովելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը,

3) գոլորշու ճնշումը, որի միջոցով սարքում ստեղծվում է համապատասխան բարձր ջերմաստիճան,

4) անհրաժեշտ պահաժամը:

67. Գոլորշային եղանակով բժշկական իրերի մանրէազերծումը կատարվում է.

1) մանրէազերծման տուփերի մեջ առանց փաթեթավորման,

2) մանրէազերծման տուփերի մեջ փաթեթավորված վիճակում:

68. Փաթեթավորման նպատակով կիրառվում են թղթյա (խոնավության նկատմամբ կայուն) պարկեր, ամուր պոլիէթիլենային փաթեթներ, քաթան, երկշերտ բամբակյա կտոր, բուսական մագաղաթ, պոլիվինիլքլորիդային պլաստիկ և կրաֆթ թուղթ:

69. Թափանցիկ փաթեթներով մանրէազերծման դեպքում, փաթեթի վնասումից խուսափելու նպատակով սրածայր բժշկական իրերի ծակող-կտրող մասերը ծածկվում են բժշկական սիլիկոնային ռետինե կափարիչով կամ փաթաթվում թանզիֆե անձեռոցիկով:

70. Գոլորշային մանրէազերծող սարքերում խստորեն պահպանվում են բեռնման կանոնները, որոնց աննշան թվացող շեղումը կարող է հանգեցնել մանրէազերծման արդյունավետության նվազեցման:

71. Գոլորշային մանրէազերծման սարքերի աշխատանքային ռեժիմի գրանցումները իրականացվում են համապատասխան մատյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 1-ի:

72. Բժշկական իրերի գոլորշային եղանակով մանրէազերծման պայմաններն են.

1) Բժշկական իրերը ազատ դասավորվում են գոլորշային մանրէազերծող սարքի խցիկում և մանրէազերծման տուփերում, պարկերում և փաթեթներում, որոնք բեռնվում են ոչ խիտ, քան մանրէազերծող սարքի խցիկի կամ մանրէազերծման տուփի ծավալի 70 տոկոսը կամ երկու երրորդը (2/3-ը): Մանրէազերծման տուփի կափարիչը հերմետիկորեն փակվում է,

2) մանրէազերծման տուփի վրա նշվում է բաժանմունքը, մանրէազերծվող բժշկական իրերի տեսակը,

3) նախքան մանրէազերծումն մանրէազերծման տուփը գոտևորող մետաղական գոտին բացվում է,

4) մանրէազերծման ավարտից հետո` մանրէազերծող սարքից նախքան հանելը տուփը գոտևորող մետաղական գոտին փակվում է, տուփի վրա նշվում է ամսաթիվը, վերջնաժամկետը և մանրէազերծումը կատարող բուժքրոջ ստորագրությունը,

5) մանրէազերծման տուփերը գոլորշային մանրէազերծող սարքում դասավորվում են այնպես, որ դրանց անցքերը դասավորված լինեն գոլորշու շարժման ուղղությանը փոխուղղահայաց,

6) գոլորշային մանրէազերծող սարքում մանրէազերծման տուփի և սարքի դռան միջև ընկած տարածությունը լինում է 15 սանտիմետրից ոչ պակաս,

7) փափուկ վիրակապական նյութով բեռնված մանրէազերծման տուփերը տեղադրվում են գոլորշու մղման ծորակից հեռու,

8) գոլորշային մանրէազերծող սարքից մանրէազերծ տուփերը հանելուց հետո` սառելու ողջ ընթացքում ծածկվում են մանրէազերծ սավանով,

9) գոլորշային մանրէազերծումը իրականացվում է ուսուցում անցած և մանրէազերծիչ սարքի հետ աշխատանքի թույլտվություն ունեցող բուժաշխատողը:

i

73. Գոլորշային եղանակով մանրէազերծված բժշկական իրերի պահպանման ժամկետները պայմանավորված են մանրէազերծման տուփի և փաթեթավորման տեսակով:

(73-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ X. ՕԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

74. Մանրէազերծման օդային եղանակը կիրառվում է այն բժշկական իրերի մանրէազերծման համար, որոնք զգայուն են գոլորշու, սակայն դիմացկուն են բարձր ջերմության նկատմամբ: Օդային եղանակով մանրէազերծման ենթակա են ապակյա, մետաղական վիրաբուժական, գինեկոլոգիական և ատամնաբուժական բժշկական իրերը, ներարկման ասեղները և սիլիկոնային ռետինից կազմված բժշկական իրերը:

75. Օդային եղանակով բժշկական իրերի մանրէազերծումը կատարվում է օդային մանրէազերծող սարքերում` չորացման պահարաններում: Դրանցում մանրէազերծող գործոնը չոր տաք օդն է` 160 կամ 180 աստիճան տաքության (+160oC - 150 րոպե կամ +180oC - 60 րոպե պահաժամով) պայմաններում:

76. Օդային մանրէազերծող սարքերում բժշկական իրերի մանրէազերծումը կատարվում է առանց փաթեթավորման մանրէազերծ տուփերում կամ անհրաժեշտության դեպքում բժշկական իրերը փաթեթավորվում են կրաֆթ թղթով:

77. Բժշկական իրերի կրաֆթ թղթով փաթեթավորման պահանջներն են.

1) փաթեթավորելուց հետո կրաֆթ-փաթեթի վերին եզրը սոսնձվում է կամ ամրացվում ամրակներով,

2) կրաֆթ-փաթեթի վերին եզրը սոսնձելու համար կիրառվում է 10 տոկոսանոց պոլիվինիլային սպիրտ կամ 5 տոկոսանոց օսլա պարունակող սոսինձ,

3) կրաֆթ-փաթեթի վրա նշվում է մանրէազերծման ամսաթիվը և մանրէազերծում կատարած բուժքրոջ ստորագրությունը:

78. Օդային մանրէազերծող սարքերում բժշկական իրերը բեռնվում են այնպես, որ մանրէազերծման խցում օդը տարածվի անարգել:

79. Բժշկական իրերի մանրէազերծման սարքում բեռնման պահանջներն են.

i

1) մանրէազերծման խցում մետաղական ցանցի վրա բժշկական իրերը դասավորվում են մեկ շերտով, առանց իրար հպվելու, բացվող գործիքները բացված վիճակում,

2) խոշոր բժշկական իրերը տեղադրվում են մանրէազերծող սարքի խցիկի վերին դարակում, որպեսզի դրանք չխոչընդոտեն դեպի վեր տաք օդի հոսքին:

(79-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

80. Նախքան մանրէազերծումը սկսելը օդային եղանակով բժշկական իրերը չորացվում են` չորացման պահարանում 85 աստիճան տաքության (+85oC) պայմաններում կամ դասավորվում մանրէազերծված սավանի վրա` մինչև տեսանելի խոնավության վերանալը:

81. Բժշկական իրերի օդային մանրէազերծող սարքում բեռնումը կատարվում է նախօրոք խցիկը 40-50 աստիճան տաքացնելուց (+40-50oC) հետո: Մանրէազերծման պահաժամի ավարտից հետո դրանց դատարկումը իրականացվում է միայն այն ժամանակ, երբ մանրէազերծման խցիկը սառում է առնվազն մինչև +40-50oC:

82. Չոր օդային եղանակով մանրէազերծված բժշկական իրերի պահպանման ժամկետներն են.

1) սոսնձված կրաֆթ-փաթեթում` 20 օր,

2) ամրակով փակված կրաֆթ-փաթեթում` 3 օր:

83. Չոր օդային մանրէազերծման սարքերի աշխատանքային ռեժիմի գրանցումները իրականացվում են համապատասխան գրանցամատյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 2-ի:

 

ԳԼՈՒԽ XI. ԱՊԱԿԵ ԳՆԴԻԿՆԵՐՈՎ (ԳԼԱՍՊԵՐԼԵՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

84. Գլասպերլենային մանրէազերծող սարքերում մանրէազերծող գործոնը ապակյա գնդիկներով 190-2500 C աստիճան տաքացած (+190-2500 C) միջավայրն է:

85. Գլասպերլենային եղանակով մանրէազերծումը կիրառվում է բժշկական իրերի մանրէազերծման համար, որոնց չափը չի գերազանցում 52 միլիմետրը:

86. Մանրէազերծման համար չոր փաթեթավորված բժշկական իրերը ամբողջությամբ տեղադրվում են շիկացած ապակյա գնդիկներով լցված խցիկի մեջ` առնվազն 15 միլիմետր խորությամբ, 20-180 վայրկյան տևողությամբ: Մանրէազերծման տևողությունը ընտրվում է տվյալ սարքի կիրառման հրահանգի համաձայն:

 

ԳԼՈՒԽ XII. ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

87. Քիմիական մեթոդով մանրէազերծումը իրականացվում է քիմիական նյութերի լուծույթներում, գազային և պլազմային մանրէազերծող սարքերում:

88. Քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծվում են ջերմազգայուն բժշկական իրերը, որոնք կառուցված են այնպիսի նյութից, որը թույլ է տալիս դրանք ընկղմել քիմիական նյութերի լուծույթների մեջ:

89. Քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծման պահանջներն են.

i

1) մանրէազերծող նյութի մնացորդները բժշկական իրերի վրայից լվացվում են առատ մանրէազերծ ջրով` ասեպտիկ պայմաններում,

2) քիմիական նյութերի լուծույթներում մանրէազերծված բժշկական իրերը լվացվում են մանրէազերծ ջրով և անմիջապես օգտագործվում կամ դասավորվում են մանրէազերծ սեղանի վրա կամ տեղադրվում են մանրէազերծ տուփերում (բիքսերում) մանրէազերծ սավանով կամ թանզիֆե անձեռոցիկով փաթաթված` պահպանելով տվյալ տեսակի բիքսի պահպանմանը ներկայացվող պահանջները` կից հրահանգի համաձայն,

3) քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծումը կատարվում է հերմետիկ փակվող ապակյա, մետաղյա, ջերմակայուն պլաստմասսե, արծնապատ (առանց վնասման) տարողություններում,

4) մանրէազերծման համար օգտագործվող աշխատանքային լուծույթի նոսրացումից խուսափելու համար, բժշկական իրերը մանրէազերծման են ենթարկվում չոր վիճակում` պահպանելով տվյալ նյութի կից հրահանգով պահանջվող մանրէազերծման պահաժամը,

5) քիմիական մանրէազերծման աշխատանքները իրականացվում են ներհոս-արտաձիգ օդափոխությամբ կամ լավ օդափոխվող տարածքում` պահպանելով անվտանգության կանոնները,

6) մանրէազերծող քիմիական նյութի աշխատանքային լուծույթը պատրաստվում է նյութին կից մեթոդական հրահանգին համապատասխան,

7) բժշկական իրերի բոլոր խոռոչներն ու խողովակները լցվում են աշխատանքային լուծույթով և մանրէազերծման ողջ ընթացքում գործիքի վրա ապահովվում է 1 սմ-ից ոչ պակաս լուծույթի շերտի հաստությունը:

(89-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն հրաման)

90. Բժշկական իրերի լուծույթից հանելու, մանրէազերծ ջրով լվանալու և չորացնելու ողջ ընթացքում բուժանձնակազմը օգտագործում է անհատական պաշտպանիչ միջոցներ` դիմակ, մանրէազերծ խալաթ, բժշկական գլխարկ և ձեռնոցներ:

91. Բազմակի օգտագործման համար նախատեսված քիմիական լուծույթներ կիրառելիս, յուրաքանչյուր օգտագործումից առաջ, թեստ-զոլի օգնությամբ որոշվում է լուծույթի պիտանելիությունը` ազդող նյութի արդյունավետ նվազագույն խտությունը: Եթե զգայորոշիչը չի փոխում իր գույնը, ապա մանրէազերծող նյութի աշխատանքային լուծույթի օգտագործումը դադարեցվում է և պատրաստվում է նոր աշխատանքային լուծույթ:

92. Միևնույն լուծույթում միաժամանակ տարբեր մետաղներից կազմված բժշկական իրերը (չժանգոտվող մետաղ, խրոմացված, պղնձե ձուլվածք, նիկելապատ և այլ) մանրէազերծման չեն ենթարկվում:

93. Քիմիական նյութերի լուծույթներով մանրէազերծված ներդիտակները (էնդոսկոպերը) կարող են պահվել համապատասխան պահարանում` հետևելով արտադրողի կողմից ներկայացվող շահագործման հրահանգի պահանջները:

94. Գազային մանրէազերծող սարքերում մանրէազերծումը իրականացվում է ապահովելով բժշկական իրերի մանրէազերծման պահաժամը և փաթեթավորման պահանջները` արտադրողի հրահանգին համապատասխան:

95. Էթիլեն օքսիդով մանրէազերծումը իրականացվում է ստացիոնար, ինչպես նաև շարժական գազային մանրէազերծող սարքերում` ցածր ջերմաստիճանի` շարժական սարքերում 17-23 աստիճան տաքության (+17-23oC), իսկ ստացիոնար սարքերում 55 աստիճան (+55oC) տաքության պայմաններում:

96. Էթիլեն օքսիդով մանրէազերծման են ենթարկվում «վտանգավոր», «խիստ վտանգավոր» բժշկական իրերը, որոնք ջերմազգայուն են և ենթակա չեն ինչպես չոր օդային, այնպես էլ գոլորշային եղանակով մանրէազերծման:

97. Բժշկական իրերը մինչ գազային եղանակով մանրէազերծելը չորացվում են:

98. Էթիլեն օքսիդով բժշկական իրերի մանրէազերծումը իրականացվում է թղթե, մագաղաթե, կրաֆթ-թղթի երկտակ փաթեթի կամ հատուկ այդ մեթոդի համար նախատեսված փաթեթների մեջ, իսկ փաթեթների տեղափոխումը` փակ վիճակում` տուփերով կամ գործվածքե պարկերով:

99. Ջրածնի գերօքսիդի հիմքի վրա մանրէազերծումը կատարվում է պլազմային մանրէազերծող սարքում` համաձայն տվյալ սարքի կից հրահանգի պահանջների:

100. Պլազմային մեթոդով մանրէազերծման դեպքում ազդող միջոցը հանդիսանում է ջրածնի գերօքսիդի հիմքի վրա ցանկացած նյութ: Պլազմային մանրէազերծող սարքում մանրէազերծում են վիրաբուժական բժշկական իրերը, էնդոսկոպերը և կից գործիքները, օպտիկական սարքերը, թելավոր լուսային լարերը, զոնդերը և հաշվիչները, էլեկտրական լարերը և մալուխները և այլ մետաղական, լատեքսային, պլաստմասսե, ապակյա և կայծքարե սարքերը:

101. Պլազմային մանրէազերծող սարքերում բժշկական իրերի մանրէազերծումն իրականացվում է չոր և ցածր ջերմաստիճանային /մինչև -55 աստիճան/ պայմաններում:

102. Պլազմային մանրէազերծման պահանջներն են.

1) մանրէազերծման տևողությունը 28-72 րոպե, որը հնարավորություն է տալիս բուժկանխարգելիչ կազմակերպությունում ապահովել բժշկական իրերի արագ շրջանառություն,

2) բժշկական իրերի մանրէազերծումը իրականացվում է միայն փաթեթավորված,

3) փաթեթավորված բժշկական իրերի պլազմային մանրէազերծումից հետո պահվում են ասեպտիկ պայմաններում:

103. Քիմիական մեթոդով մանրէազերծման ռեժիմի հսկողության արդյունքները գրանցվում են գրանցամատյանում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 3-ի:

 

ԳԼՈՒԽ XIII. ՕԶՈՆԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

104. Օզոնային եղանակով մանրէազերծումն իրականացվում է հատուկ օզոնային մանրէազերծող սարքերում: Դրանցից յուրաքանչյուրում բժշկական իրերի մանրէազերծման պահաժամը և փաթեթավորման պահանջները տարբեր են և կատարվում են սարքը արտադրողի հրահանգներին համապատասխան:

105. Օզոնային եղանակով մանրէազերծման են ենթարկվում պարզ կառուցվածք ունեցող չժանգոտվող մետաղից, տիտանից, կերամիկայից, ապակուց, տեֆլոնից, սիլիկոնից, պոլիպրոպիլենից, պոլիէթիլենից, ակրիլից պատրաստված բժշկական իրերը:

 

ԳԼՈՒԽ XIV. ԲԺՇԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

106. Բժշկական իրերի փաթեթավորման տեսակները, մանրէազերծումից հետո փաթեթների պահման ժամկետները ներկայացված են սույն հրամանի հավելվածի աղյուսակ 4-ում:

107. Փաթեթավորմանը ներկայացվող պահանջներն են.

1) օգտագործվում է թափանցելի փաթեթավորման նյութ` փաթեթից ներս մանրէազերծման գործոնի թափանցումն ապահովելու համար,

2) փաթեթավորման նյութն անթափանց է և պահպանում է բժշկական իրերի մանրէազերծությունը,

3) ամուր է` դժվար պատռվող, չծակվող, տեղափոխման դեպքում պաշտպանում է բժշկական իրերը երկրորդային բաղարկումից,

4) յուրաքանչյուր փաթեթի վրա նշվում է մանրէազերծման ամսաթիվը և օգտագործման վերջնաժամկետը: Փաթեթավորման վերջնաժամկետը պայմանավորված է փաթեթավորման տեսակով, մանրէազերծման եղանակով:

108. Վերջնաժամկետը չլրացած, սակայն վնասված, խոնավացած, պատռված, ծակված կամ ավելորդ նշումներով փաթեթները կրկին ենթարկվում են ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման:

109. Մանրէազերծ սեղանը պատրաստվում է անմիջապես բժշկական միջամտությունից առաջ: Մանրէազերծ սեղանի պիտանելիության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված և վերջնաժամկետը լրացած, սակայն չօգտագործած բժշկական իրերը (մանրէազերծման տուփերում, փաթեթներում) ենթակա են ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման:

110. Փաթեթավորված մանրէազերծ բժշկական իրերի պահպանման տարածքը լինում է օդափոխվող, մաքուր և առանց ավելորդ իրերի:

111. Մանրէազերծ բժշկական իրերի բաղարկումը կանխարգելելու համար դրանք պահպանվում են հատակից, առաստաղից և արտաքին պատերից հեռու` նվազագույնը 15 սմ հեռավորությամբ, ինչպես նաև լվացարաններից հեռու` բացառելով դրանց ջրի ցայտումը:

112. Օգտագործելուց առաջ ստուգվում է մանրէազերծ բժշկական իրերի փաթեթի ամբողջականությունը` պատռվածքի, անցքերի, խոնավության հետքերի առկայությունը հայտնաբերելու նպատակով: Փաթեթավորված բժշկական իրերն օգտագործվում են փաթեթավորման նյութի ամբողջականության դեպքում:

113. Մանրէազերծումից հետո` փաթեթավորված կամ մանրէազերծման տուփով կատարված մանրէազերծումից հետո (մի բաժանմունքից մյուսը, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքից բաժանմունքներ կամ վիրասրահ) բժշկական իրերը տեղափոխվում են սավանով ծածկված, որը հեռացվում է մինչև մաքուր գոտի մտնելը:

 

ԳԼՈՒԽ XV. ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

114. Մանրէազերծման որակի հսկողությունն իր մեջ ներառում է մանրէազերծիչ սարքերի աշխատանքի հսկողությունը, մանրէազերծման ռեժիմի չափանիշների գնահատումը և մանրէազերծման արդյունավետությունը:

115. Մանրէազերծման արդյունավետության նկատմամբ հսկողությունը իրականացվում է հետևյալ մեթոդներով.

1) ֆիզիկական - չափիչ սարքերի օգտագործմամբ,

2) քիմիական - քիմիական թեստերի և ջերմաքիմիական զգայորոշիչների օգտագործմամբ,

3) կենսաբանական` կենսաթեստերի օգտագործմամբ,

4) մանրէաբանական` մանրէազերծման որակի լաբորատոր մանրէաբանական հետազոտությամբ:

116. Մանրէազերծող սարքը շահագործող անձի կողմից` ամեն օր, յուրաքանչյուր շրջափուլի ժամանակ իրականացվում է մանրէազերծող սարքի աշխատանքի հսկողություն հետևյալ մեթոդների կիրառմամբ.

1) Ֆիզիկական մեթոդ` իրականացվում է մանրէազերծող սարքերի աշխատանքի ցուցանիշների օպերատիվ հսկողություն` ջերմաստիճանի, ճնշման, պահաժամի և հարաբերական խոնավության համար:

2) Քիմիական մեթոդ` կիրառվում են քիմիական նյութեր, որոնց գույնը և ագրեգատային վիճակը /հալվում են/ փոխվում է այն ջերմաստիճանում, որը մոտ է մանրէազերծման համար անհրաժեշտ ջերմաստիճանին: Գոլորշային եղանակով մանրէազերծման համար կիրառվում է բենզոյաթթուն ֆուկսինի հետ, իսկ չոր օդային եղանակով մանրէազերծման համար` սախառոզ, հիդրոխինոն և այլն:

117. Քիմիական զգայորոշիչները պարտադիր օգտագործվում են` ըստ նշանակության և կախված տեղադրումից լինում են ներքին և արտաքին`

1) Արտաքին զգայորոշիչները ունենում են կպչուն ժապավենի կամ պիտակի տեսք և փակցվում են բժշկական իրերի փաթեթների վրա: Արտաքին զգայորոշիչները գնահատվում են անմիջապես մանրէազերծման ավարտից հետո:

2) Ներքին զգայորոշիչները տեղադրվում են մանրէազերծվող բժշկական իրերի հետ փաթեթի ներսում` անկախ փաթեթի տեսակից (թղթե, պլաստմասսե, մետաղական տարողություն և այլ) և գնահատվում են փաթեթները բացելուց հետո:

118. Մանրէազերծող սարքերը ենթակա են չափագրման շահագործումից առաջ և վերանորոգումից հետո, իսկ շահագործման ընթացքում` ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

119. Մանրէազերծող սարքերի աշխատանքի հսկողությունից բացի իրականացվում է նաև բժշկական իրերի մանրէազերծման որակի հսկողություն` կենսաբանական և մանրէաբանական մեթոդներով:

120. Բժշկական իրերի մանրէազերծման որակի հսկողության կենսաբանական մեթոդ` իրականացվում է կենսաթեստերի միջոցով և հիմնված է մանրէազերծման շրջափուլի ընթացքում բարձր կայունությամբ սպորների ոչնչացման վրա: Կենսաբանական զգայորոշիչները արտացոլում են ոչ միայն մանրէազերծման շրջափուլի տեխնիկական ցուցանիշների ճշգրիտ պահպանումը, այլ մանրէազերծվող բժշկական իրերի վրա մանրէների սպորների ոչնչացման փաստը:

121. Մանրէազերծման մեկ շրջափուլի ընթացքում արտադրողի մեթոդական հրահանգին համապատասխան որոշվում է անհրաժեշտ կենսաբանական զգայորոշիչների քանակը` կախված մանրէազերծող սարքի խցիկի ծավալից, մանրէազերծվող բժշկական իրերի քանակից և տեսակից: Կենսաբանական թեստերը տեղադրվում են մանրէազերծման խցի պատերից հեռու` ոչ պակաս, քան 5 սանտիմետր:

122. Իմպլանտների մանրէազերծման դեպքում թեստերը տեղադրվում են մանրէազերծող սարքի յուրաքանչյուր բեռնման ժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուր փաթեթի ներսում: Այս դեպքում մանրէազերծված իմպլանտները օգտագործվում են միայն հսկողության բացասական արդյունք ստանալուց հետո:

123. Բժշկական իրերի մանրէազերծման որակի հսկողության մանրէաբանական մեթոդ` իրականացվում է ընտրողաբար մանրէազերծ բժշկական իրերից` ցանքսի միջոցով: Ցանքսի արդյունքում միկրոօրգանիզմների աճի բացակայությունը վկայում է բժշկական իրերի արդյունավետ մանրէազերծման մասին:

124. Գոլորշային մանրէազերծող սարքերի գործընթացի հսկողությունը կատարվում է մանրէազերծող սարքի յուրաքանչյուր բեռնման ժամանակ` համաձայն սույն հրամանի հավելվածի աղյուսակ 5-ի:

125. Գոլորշային մանրէազերծման որակի հսկողությունը իրականացվում է կենսաբանական և մանրէաբանական մեթոդներով:

126. Կենսաբանական մեթոդով բժշկական իրերի գոլորշային մանրէազերծման որակի հսկողության համար, որպես կենսաբանական զգայորոշիչ օգտագործվում են թղթե թեստ-զոլեր` ներծծված ստեարոթերմոֆիլուսի (Bacillus stearothermophilus) սպորներով: Յուրաքանչյուր թեստ-զոլ պարունակում է վեգետատիվ ձևի վերածվող բացիլուս սպորների 2,5x10 միավոր: Դրանք մանրէազերծող սարքում գոլորշու համապատասխան ճնշման ազդեցությամբ 121 աստիճան տաքության (+121oC) պայմաններում 5 րոպեի ընթացքում դեռևս շարունակում են 100 տոկոսով պահպանվել` տալով 100 տոկոս աճ, իսկ նույն պայմաններում 15 րոպեի ընթացքում 100 տոկոսով վերանում են` տալով 0 տոկոս աճ: Կենսաբանական զգայորոշիչների ցանքսի ժամանակ սնուցող միջավայրերի վրա մանրէների աճի 100 տոկոս բացակայությունը վկայում է լիարժեք մանրէազերծման մասին:

127. Կենսաբանական զգայորոշիչի նվազագույնը երկու նմուշ տեղադրվում է մանրէազերծման տուփում ազդող գործոնի առավել դժվար հասանելի տեղերում` մանրէազերծումը +121 աստիճան Ցելսիուս (+121oC) 15 րոպե պահաժամով իրականացնելու պայմանով: Մանրէազերծման պահաժամը լրանալուց հետո զգայորոշիչի փաթեթը հանվում է, 5 ժամվա ընթացքում տեղափոխվում լաբորատորիա և կատարվում ցանքս: Տեղափոխման անհնարինության դեպքում մինչև ցանքս կատարելը այն կարող է պահվել սենյակային ջերմաստիճանում 24 ժամ: Ցանքսի արդյունքում բացիլուս ստեռատերմոֆիլուսի /Bacillus stearothermophilus/ սպորներից վեգետատիվ ձևերի աճը համարվում է կենսաբանական զգայորոշիչի դրական արդյունք և գոլորշային մանրէազերծող սարքերում գտնվող բոլոր բժշկական իրերը համարվում են ոչ մանրէազերծ:

128. Չոր օդային մանրէազերծող սարքերի մանրէազերծման գործընթացի հսկողությունը իրականացվում է համաձայն սույն հրամանի հավելվածի աղյուսակ 6-ի:

129. Մանրէազերծ նմուշների մանրէաբանական հետազոտություններն իրականացվում են բուժկանխարգելիչ կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա նման գործունեություն ծավալող կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով: Մանրէաբանական հետազոտությունները կազմակերպվում են ամիսը մեկ անգամ պարբերականությամբ, ինչպես նաև արտահերթ` համաճարակաբանական ցուցումներով կամ մանրէազերծման գործընթացում թերություններ և խախտումներ հայտնաբերելիս:

130. Մանրէազերծող սարքերի տեխնիկական սպասարկումը, ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են կազմակերպության պատասխանատու ստորաբաժանման կողմից կամ պայմանագրային հիմունքներով` ապահովելով մանրէազերծման գործընթացում օգտագործվող սարքերի անխափան աշխատանքը:

131. Ախտահանման և մանրէազերծման որակի հսկողությունը ներառում է ախտահանման և մանրէազերծման որակի արդյունավետության գնահատումը` կազմակերպությունում շրջանառող միկրոօրգանիզմների դեմ կիրառվող ախտահանիչների նկատմամբ կայունության վերաբերյալ մոնիթորինգի, մանրէազերծող սարքերի աշխատանքի հսկողության, մանրէազերծ բժշկական իրերի նմուշների մանրէաբանական հետազոտությունների իրականացմամբ:

132. Շրջակա միջավայրի ախտահանման որակի մակաբուծաբանական հսկողությունն իրականացվում է մանկական, գինեկոլոգիական, ստամոքսաղիքային համակարգի վիրաբուժական միջամտությունների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում և կաբինետներում, ինչպես նաև կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիաներում:

133. Ախտահանման և մանրէազերծման որակի հսկողության մանրէաբանական, մակաբուծաբանական հետազոտություններն իրականացվում են բուժկանխարգելիչ կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա նման գործունեություն ծավալող կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով` հետևյալ հաճախականությամբ և ծավալներով.

1) արտաքին մակերեսների մանրէային աղտոտվածության որոշման նպատակով լվացուկներ, այդ թվում` ախտահանման որակի հսկողության համար` ամիսը 1 անգամից ոչ պակաս: Հետազոտության ծավալները` հիվանդի զննման, ախտորոշման յուրաքանչյուր աշխատասենյակից և հիվանդասենյակից 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս, եթե կազմակերպությունում առկա է մինչև 3 աշխատասենյակ: Աշխատանքները համարվում են անբավարար յուրաքանչյուրի 10 % և ավելի նմուշներում մանրէներ հայտնաբերելու դեպքում:

2) արտաքին մակերեսների մակաբուծաբանական աղտոտվածության որոշման նպատակով լվացուկներ ախտահանման որակի հսկողության համար` ամիսը 1 անգամից ոչ պակաս: Հետազոտության ծավալները` հիվանդի զննման, ախտորոշման յուրաքանչյուր աշխատասենյակից և հիվանդասենյակից 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս, եթե կազմակերպությունում առկա է մինչև 3 աշխատասենյակ: Մակաբուծաբանական աղտոտվածության որոշման նպատակով լվացուկներ վերցվում են նաև տվյալ աշխատասենյակի բուժաշխատողների արտահագուստից և ձեռքերից: Կլինիկաախտորոշիչ լաբորատորիաներում լվացուկներ վերցվում են նաև ախտահանված լաբորատոր սպասքից, յուրաքանչյուր լաբորատորիայից` 10 նմուշ: Ախտահանման աշխատանքները համարվում են անբավարար` որևէ նմուշներում հելմինթների ձվիկներ հայտնաբերելու դեպքում:

3) Բժշկական իրերի ախտահանման որակ` ամիսը 1 անգամից ոչ պակաս: Հետազոտության ծավալները` հիվանդի զննման, ախտորոշման յուրաքանչյուր աշխատատեղից 3 լվացուկի հաշվարկով, բայց 10 լվացուկից ոչ պակաս, եթե կազմակերպությունում առկա է մինչև 3 աշխատասենյակ:

4) Բժշկական իրերի մանրէազերծման և բարձր մակարդակի ախտահանման որակի հսկողությունը իրականացվում է ամիսը 1 անգամից ոչ պակաս: Հետազոտության ծավալները` յուրաքանչյուր արտաընդերային /պարենտերալ/ /վիրակապարան, ծնարան, վիրահատարան, գինեկոլոգի, ուռոլոգի և այլ միջամտությունների սենքեր և այլն/ միջամտություն իրականացնող աշխատատեղում բժշկական իրերի 3 նմուշի հաշվարկով, բայց 10 նմուշից ոչ պակաս /եթե կազմակերպությունում առկա է մինչև 3 աշխատասենյակ/, իսկ կենտրոնացված մանրէազերծման բաժանմունքում կամ բաժանմունքների մանրէազերծման սենքերում հետազոտության ենթակա են նույն մեթոդով միաժամանակ մշակված միևնույն նշանակության բժշկական իրերի 1%-ը (3-ից ոչ պակաս):

5) օդի մանրէաբանական աղտոտվածության լաբորատոր ներքին հսկողությունը իրականացվում է ամիսը մեկ անգամ: Հետազոտության ծավալները` յուրաքանչյուր արտաընդերային /վիրակապարան, ծնարան, վիրահատարան, գինեկոլոգի, ուռոլոգի և այլ միջամտությունների սենքեր և այլն/ միջամտություն իրականացնող աշխատասենյակում, կենտրոնացված մանրէազերծման բաժանմունքում կամ այլ բաժանմունքների մանրէազերծման սենքերում առնվազն մեկ նմուշի հաշվարկով: Աշխատանքները համարվում են անբավարար նույնիսկ 1 շեղումի դեպքում:

6) Ներքին հսկողության ընթացքում հայտնաբերված միկրոօրգանիզմները հետազոտվում են նաև ախտահանիչ նյութերի նկատմամբ զգայնության վերաբերյալ:

 

Աղյուսակ 1.

 

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական իրերի|Բժշկական իրերի |Բժշկական իրերի|Բժշկական իրերի|Բժշկական|

|դասակարգում   |վտանգավորության|անվանում      |մշակման       |իրերի   |

|              |սահմանում      |              |գործընթաց     |վարակման|

|              |               |              |              |ռիսկ    |

|______________|_______________|______________|______________|________|

|«Ցածր վտանգա- |շփվում են առողջ|Ստետոսկոպներ, |Ցածր մակարդակի|Ցածր    |

|վորության»    |մաշկի հետ, չեն |ճնշաչափ,      |ախտահանում    |        |

|              |շփվում լորձա-  |ճնշաչափի      |              |        |

|              |թաղանթների հետ |բազկակալ,     |              |        |

|              |               |տականոթներ,   |              |        |

|              |               |անութափոսային |              |        |

|              |               |ջերմաչափեր,   |              |        |

|              |               |հարմահճակալա- |              |        |

|              |               |յին պահարաններ|              |        |

|              |               |կահույք,      |              |        |

|              |               |հատակ,        |              |        |

|              |               |հենակներ,     |              |        |

|              |               |սպիտակեղեն,   |              |        |

|              |               |մահճակալ,     |              |        |

|              |               |սպասք         |              |        |

|______________|_______________|______________|______________|________|

|«Վտանգավոր»   |շփվում են      |Ներդիտակներ,  |Բարձր         |Բարձր   |

|              |լորձաթաղանթի   |շնչական և     |մակարդակի     |Միջին   |

|              |կամ վնասված    |անզգայացման   |ախտահանում    |        |

|              |մաշկի հետ      |սարքեր,       |              |        |

|              |               |աղիքային      |              |        |

|              |               |ջերմաչափեր,   |              |        |

|              |               |հեշտոցային    |              |        |

|              |               |զննման        |              |        |

|              |               |բժշկական իրեր,|              |        |

|              |               |ԼՕՌ           |              |        |

|              |               |բաժանմունքի   |              |        |

|              |               |թվարկված      |              |        |

|              |               |գործիքները,   |              |        |

|              |               |ատամնաբուժական|              |        |

|              |               |և             |              |        |

|              |               |գինեկոլոգիական|              |        |

|              |               |գործիքներ և   |              |        |

|              |               |բժշկական իրեր,|              |        |

|              |               |մարմնի մաշկի, |              |        |

|              |               |եղունգների    |              |        |

|              |               |խնամքի,       |              |        |

|              |               |դաջվածքի համար|              |        |

|              |               |օգտագործվող   |              |        |

|              |               |իրեր          |              |        |

|______________|_______________|______________|______________|________|

|«Խիստ         |թափանցում են   |Իմպլանտներ,   |Մանրէազերծում |Բարձր   |

|վտանգավոր»    |նորմայում      |շեղբեր,       |              |        |

|              |մանրէազերծ     |ասեղներ, այլ  |              |        |

|              |օրգաններ,      |վիրաբուժական  |              |        |

|              |հյուսվածքներ,  |բժշկական իրեր,|              |        |

|              |խոռոչներ կամ   |անոթային և    |              |        |

|              |անոթային       |միզային       |              |        |

|              |համակարգ       |կատետրներ,    |              |        |

|              |               |քիթ-կոկորդ    |              |        |

|              |               |ականջաբանական |              |        |

|              |               |բաժանմունքի   |              |        |

|              |               |թվարկված      |              |        |

|              |               |գործիքները,   |              |        |

|              |               |ատամնաբուժական|              |        |

|              |               |և             |              |        |

|              |               |գինեկոլոգիական|              |        |

|              |               |գործիքներ և   |              |        |

|              |               |իրեր          |              |        |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.09.2015
N 48-Ն
Հրաման