Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

---.0931.300915

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        09            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 931-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

XXXVI. ՁԻԵՐԻ ՊԱՐԱՖԻԼԱՐԻՈԶ

 

210. Պարաֆիլարիոզը ձիերի հիվանդություն է, որը հարուցվում է ենթամաշկային բջջանքում և միջմկանային շարակցական հյուսվածքում մակաբուծող Parafilaria multipapillosa նեմատոդի կողմից:

211. Ինվազիայի փոխանցումը (շրջանառությունը) տեղի է ունենում արոտային շրջանում գարնանը և ամռանը, միջանկյալ տերերի Haematobia սեռի արյունածուծ ճանճերի թռիչքի ժամանակ:

212. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է հիվանդությունը, անցկացվում է հեմատոբիաների հարձակումը և ինվազիայի փոխանցումը կանխարգելող միջոցառումներ: Մատղաշները աճեցվում են հասակավոր կենդանիներից զգալի հեռավորության վրա: Մի քանի կիլոմետրերի սահմաններում հեմատոբիաների ակտիվ հարձակման ժամանակ մատղաշները պահվում են փակ շենքերում կամ ծածկի տակ: Ձիերը արածեցվում են երեկոյան և գիշերային ժամերին, երբ վերջանում է հեմատոբիաների թռիչքը և նրանց հարձակումը կենդանիների վրա:

213. Կանխարգելման նպատակով արոտավայր հանելուց առաջ ձիերը մշակվում են էկվալան մածուկով: Էկվալան մածուկը կիրառվում է ներքին, երկնվագ, մեկ օր ընդմիջումով, 0,4 մգ դեղաչափով (քսուքի 2 սմ3 100 կգ մարմնի զանգվածին): Այս պատրաստուկը հղի զամբիկներին չի նշանակվում:

 

XXXVII. ՁԻԵՐԻ ԹԵԼԱԶԻՈԶ

 

214. Թելազիոզը ձիերի և այլ միասմբականի կենդանիների հիվանդություն է, հարուցվում է Thelazia lacrimalis նեմատոդով, որը մակաբուծում է արցունքային գեղձի ծորանի վերին և երրորդ կոպում: Թելազիաները զարգանում են միջանկյալ տերերի արոտային ճանճերի մի քանի տեսակների մասնակցությամբ:

215. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է թելազիոզ իրականացվում են ճանճերի քանակի նվազեցման և կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությանն ուղղված միջոցառումներ:

216. Կանխարգելիչ ճիճվաթափություններն անցկացվում են տարին 2 անգամ` աշնանը` կենդանիներին մսուրային պահվածքի անցնելիս և գարնանը` մինչև արոտային պահվածքը:

217. Աչքերի լվացման համար օգտագործվում է 1%-անոց քլորոֆոսի լուծույթ կամ 3%-անոց իխտիոլի էմուլսիա` 2 անգամ 2-3 օր ընդմիջումով:

218. Թելազիոզի ծանր ընթացքի ժամանակ և նրա երկրորդական (սեկունդար) ինֆեկցիայով բարդացման ժամանակ (աչքի շաղկապենու հիվանդություն, աչքի եղջերաթաղանթի բորբոքում) նշանակվում է սիմտոմատիկ բուժում պենիցիլին, սուլֆանիլամիդային դեղամիջոցներ և այլն:

 

XXXVIII. ՁԻԵՐԻ ԱՆՈՊԼՈՑԵՖԱԼԻԴՈԶՆԵՐ

 

219. Անոպլոցեֆալիդոզները ձիերի հիվանդություններ են, որոնք հարուցվում են 3 տեսակի ցեստոդներով` Anoplocephala magna, որը մակաբուծում է բարակ աղիներում և զստաղիքում, A. perfoliana` կույր և շրջանակաձև աղիքում և Paranoplocephala mamillana` բարակ աղիներում: Այս հարուցիչները մակաբուծում են նաև ավանակների և ջորիների մոտ: Հիվանդությունների հարուցիչները զարգանում են միջանկյալ տերերի` վահանակիր տզերի մասնակցությամբ:

220. Տնտեսություններում, որտեղ հաստատվել են անոպլոցեֆալիդոզով վարակվածություն, մտրուկներին պահում են մեծահասակ կենդանիներից առանձնացված: Անհնարին լինելու դեպքում մատղաշները ենթարկվում են կանխարգելիչ ճիճվաթափման:

221. Մտրուկների կանխարգելիչ ճիճվաթափությունը անցկացվում է օգոստոսին և կրկնվում մսուրային պահվածքի անցնելուց հետո:

222. Ճիճվաթափության համար օգտագործվում է ֆենասալ: Ֆենասալը տրվում է անհատական, 0.5-1 կգ խոնավեցրած ցորենի կամ համակցված կերի հետ խառնուրդով 12-ժամյա սովածությունից հետո, միանվագ հետևյալ դեղաչափերով` մինչև մեկ տարեկան կենդանիներին` 200 մգ/կգ, մինչև 2 տարեկաններին` 250 մգ/կգ, մեծահասակներին` 300 մգ/կգ:

 

XXXIX. ՄՍԱԿԵՐՆԵՐԻ ՕՊԻՍՏՈՐԽՈԶ

 

223. Օպիստորխոզը շների, կատուների, աղվեսների, բևեռաղվեսների, ջրաքիսների, սամույրների, կզաքիսների և այլ մսակերների, ինչպես նաև խոզերի և մարդու հիվանդություն է, որը հարուցվում է լեղվածորաններում, ենթաստամոքսային գեղձում և լեղապարկում մակաբուծող Օpisthorchis felineus տրեմատոդով: Հելմինթները զարգանում են միջանկյալ տերերի` քաղցրահամ ջրերի խխունջների (բիթինիա) և լրացուցիչ միջանկյալ տերերի` քաղցրահամ ջրերի ծածանազգի ձկների (ծածան, մանրածածան, մանրակն, գետածածան, լաստ, բրամ և ուրիշներ) մասնակցությամբ:

224. Տնտեսություններում, որոնք տեղակայված են օպիստորխոզի նկատմամբ անապահով գոտիներում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

225. Կենդանիները օպիստորխոզի նկատմամբ անապահով ջրամբարներների ձկներով կերակրվում են միայն 100 գ-ից ոչ ավելի կտորներով լավ եփելուց (30 րոպե եռալուց) կամ 4 շաբաթվա ընթացքում մինչև - 10oC, 72 ժամ` -20oC, 32 ժամ` -28oC, 14 ժամ` -35oC, 7 ժամ` -40oC ջերմաստիճան սառեցնելուց հետո:

226. Մեծահասակ աղվեսների և բևեռաղվեսների կանխարգելիչ ճիճվաթափությունը անցկացվում է կտղուծից 1 ամիս առաջ, ձագերին անջատելուց հետո, իսկ ձագերին` երեք ամսական հասակից: Բուժիչ ճիճվաթափություն անցկացվում է ցուցումների առկայության դեպքում: Հղի կենդանիները ճիճվաթափվում են ոչ ուշ, քան ծնից մեկ ամիս առաջ:

227. Շների, կատուների, բևեռաղվեսների, աղվեսների ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պոլիտրեմ և հեկսիխոլ` նշանակվում է ոչ մեծ քանակությամբ մսային կամ ձկնային աղացած մսի հետ անհատականորեն 12-ժամյա քաղցից հետո: Պոլիտրեմը նշանակվում է միանվագ, 120 մգ/կգ դեղաչափով: Հեկսիխոլը նշանակվում է միանվագ, 200 մգ/կգ դեղաչափով: Օպիստորխոզի ծանր ընթացքի դեպքում դեղը նշանակվում է 100 մգ/կգ դեղաչափով, երկու օրվա ընթացքում:

2) Պրազինկվանտել` նշանակվում է շներին ոչ մեծ քանակությամբ ձկնային կամ մսային աղացած մսի հետ 12-ժամյա քաղցից հետո, կատուներին` զոնդի միջոցով ոչ շատ քանակությամբ ջրի հետ, միանվագ, 100 մգ/կգ դեղաչափով, անհատական:

 

XXXX. ՄՍԱԿԵՐՆԵՐԻ ՏՈԿՍՈԿԱՐՈԶ, ՏՈԿՍԱՍԿԱՐԻԴՈԶ, ՈՒՆՑԻՆԱՐԻՈԶ ԵՎ ԱՆԿԻԼՈՍՏՈՄՈԶ

 

228. Տոկսոկարոզը, տոկսասկարիդոզը, ունցինարիոզը և անկիլոստոմոզը շների, կատուների, աղվեսների և այլ մսակեր կենդանիների հիվանդություններ են, որոնք հարուցվում են բարակ աղիներում մակաբուծող Toxocara canis, T. mystax (T. cati), Toxascaris leonina, Uncinaria stenocephala և Ancylostoma caninum նեմատոդներով: Շների, աղվեսների և բևեռաղվեսների տոկսոկարոզի դեպքում տարբերում են երկու տեսակ` թրթուրային, որը հարուցվում է օրգանիզմում գաղթող թրթուրներով և աղիքային, որը հարուցվում է սեռահասուն հելմինթներով:

229. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է շների տոկսոկարոզ, ունցինարիոզ, տոկսասկարիդոզ կամ անկիլոստոմոզ, կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ: Կանխարգելման նպատակով աղվեսները և բևեռաղվեսները պահվում են հողից բարձր գտնվող ցանցավոր հատակով վանդակներում, ամեն օր կղանքի կույտերից մաքրվում են վանդակներն ու տնակները: Հղի աղվեսներին և բևեռաղվեսներին ծնարաններ տեղափոխելուց առաջ հրակիզում են զոդալամպով: Մատղաշների վանդակները ամեն տարի տեղափոխվում են նոր տեղ: Մորթատու գազաններին բանջարեղենը կերակրելուց առաջ մանրակրկիտ լվացվում է հոսող ջրի տակ: Մորթատու գազաններին և շներին արգելվում է կերակրել անասնաբուժական փորձաքննության չենթարկված հում մսով և ներքին օրգաններով:

230. Աղվեսների և բևեռաղվեսների կանխարգելիչ ճիճվաթափությունը կատարվում է տարին երկու անգամ` առաջինը ձագերին անջատելուց հետո հունիս-հուլիս ամիսներին, երկրորդը` կտղուծից առաջ դեկտեմբեր ամսին: Բուժիչ ճիճվաթափությունն իրականացվում է տարվա ցանկացած ժամանակ: Ծառայողական և պահակային շները պարբերաբար հետազոտվում և անհրաժեշտության դեպքում ճիճվաթափվում են: Շնաբուծարաններում և բևեռաաղվեսների տնտեսություններում տոկսոկարոզի և տոկսասկարիդոզի կանխարգելման համար ձագերը ճիճվաթափվում են համապատասխանաբար 22-25 և 70-80 օրական հասակում: Հղիները ճիճվաթափվում են ծնից մեկ ամիս առաջ և ծնից մեկ ամիս հետո:

231. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Տետրամիզոլ` նշանակվում է մեծահասակ շներին ներքին, միանվագ, կերի հետ խառնուրդի տեսքով` 20 մգ դեղաչափով, ձագերին` երկնվագ, 24-ժամյա ընդմիջումով, 1%-անոց ջրային լուծույթի տեսքով, 10 մգ/կգ դեղաչափով:

2) Ֆեբանթել` նշանակվում է ներքին, միանվագ, 20 մգ/կգ դեղաչափով, 3 օր շարունակ կերի հետ խառնուրդի տեսքով կամ կախույթի ձևով:

3) Պիպերազին` նշանակվում է միանվագ, 200 մգ/կգ դեղաչափով, անհատական, 3 օր շարունակ կերի հետ խառնուրդի տեսքով աղացած մսի կամ շիլայի հետ:

 

XXXXI. ՃԱԳԱՐՆԵՐԻ ՊԱՍԱԼՈՒՐՈԶ

 

232. Պասալուրոզը ճագարների հիվանդություն է, որը հարուցվում է հաստ աղիքում մակաբուծող Passalurus ambiguus նեմատոդով:

233. Մասնագիտացված տնտեսություններում կամ ֆերմաններում, որտեղ հաստատվում է ճագարների պասալուրոզ, անցկացվում են կանխարգելիչ և բուժիչ ճիճվաթափություններ, ինչպես նաև քիմիականխարգելում:

234. Ճագարները ճիճվաթափվում են պիպերազինով կամ ֆենոթիազինով: Մեծահասակ ճագարներին պիպերազինը նշանակվում է միանվագ, 500 մգ/կգ դեղաչափով, 2 օր շարունակ, մատղաշին` մայրերից անջատելուց հետո միանվագ, 750 մգ/կգ դեղաչափով, 2 օր շարունակ: Մեծահասակ ճագարներին ֆենոթիազինը նշանակվում է միանվագ, կենդանի զանգվածի 1 գ/կգ դեղաչափով, մատղաշին` 1.5 գ/կգ դեղաչափով 2 օր շարունակ: ՈՒժեղ վարակվածության դեպքում ֆենոթիազինով ճիճվաթափությունը կրկնվում է 15-16 օրից: Դեղամիջոցները տրվում են կերի հետ խառնուրդի տեսքով (խոնավ, մանրացված արմատապտուղներ) 18-24-ժամյա սոված դիետայից հետո` անհատական կամ խմբակային եղանակով:

235. Պասալուրոզի կանխարգելման նպատակով մատղաշներին մայրերից անջատելուց հետո ազատ կերակրման ժամանակ տրվում են բուժիչ կերեր պիպերազինի հետ 100-150 մգ/կգ, կամ ֆենոթիազինի հետ 150-200 մգ/կգ դեղաչափով 50 օր շարունակ:

 

XXXXII. ՍԱԳԵՐԻ ԵՎ ԲԱԴԵՐԻ ՑԵՍՏՈԴՈԶՆԵՐ

 

236. Սագերի և բադերի ցեստոդոզները հիվանդություններ են, որոնք հարուցվում են ընտանի և վայրի ջրլող թռչունների բարակ աղիներում մակաբուծող Drepanidotaenia, Microsomacanthus, Fimbriaria և մի շարք այլ սեռերի երիզորդների կողմից:

237. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է ցեստոդոզ, ջրլող թռչունները պահվում են փակ պահվածքով (ցամաքում):

238. Ցեստոդոզների կանխարգելման նպատակով անցկացնում են հետևյալ միջոցառումները.

1) մայրական գլխաքանակը և մատղաշը պահվում են առանձին ջրամբարներում,

2) եթե միջանկյալ տերերը ցիկլոպիդներ, դիապտոմիդներ կամ ցիպրիդիներ են, ապա ջրամբարները թողնում են չօգտագործված մեկ տարի, իսկ եթե գամմարիդներ են` երկու տարի:

239. Բադերը և սագերը աճեցվում են հոսող ջրամբարներում, խոշոր արհեստական լճերում և ցեստոդոզների նկատմամբ ապահով լճերում: Սագերի և բադերի մայրական գլխաքանակը ճիճվաթափվում է տարեկան երկու անգամ` աշնանը բտումից հետո և գարնանը` թռչուններին ջրամբար թողնելուց մեկ ամիս առաջ, իսկ բուժիչ նպատակով ցուցումների առկայության դեպքում` ցանկացած ժամանակ: Եթե տնտեսությունը չունի բավարար քանակությամբ ջրամբարներ և հնարավոր չէ կազմակերպել դրանց փոփոխումը, իրականացվում է մատղաշների պրեիմագինալ ճիճվաթափություն: Միկրոսոմականթուսների և ֆիմբրիարիաների կողմից հարուցվող ցեստադոզների դեպքում մատղաշների պրեիմագինալ ճիճվաթափությունը իրականացվում է ջրամբար հանելուց 7 օր, իսկ դրեպանիդոտենիոզի դեպքում` 15-16 օր հետո:

240. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ` նշանակվում է խմբակային (կերի հետ խարնուրդում) և անհատական եղանակով, միանվագ, բադերի և սագերի դրեպանիդոտենիոզի դեպքում` 300 մգ/կգ, մյուս հիմենոլեպիդոզների դեպքում` 600 մգ/կգ դեղաչափերով: Խմբակային նշանակման ժամանակ տրվում է խտացրած կերի հետ 1:30 հարաբերությամբ, առավոտյան 16-18 ժամ սոված պահելուց հետո: Լավ կերայուրացման համար կերի չափը պակասեցվում է 1/3-ով: Թռչունների ջրելը ճիճվաթափությունից հետո և առաջ չի սահմանափակվում:

2) Միկրոսալ (ֆենանսալի դեղորայքային ձևն է)` նշանակվում է 400 մգ/կգ դեղաչափով ջրլող թռչունների հիմենոլեպիդոզների դեպքում միանվագ խմբակային կերակրման ժամանակ` ֆենասալի օգտագործման համար սահմանված կարգով:

3) Բիթիոնոլ` նշանակվում է բադերին միանվագ 200-300 մգ/կգ, սագերին դրեպանիդոտենիոզի դեպքում` 600 մգ/կգ, մյուս ցեստոդոզների դեպքում` 900 մգ/կգ դեղաչափերով: Բիթիոնոլը օգտագործվում է ֆենասալի օգտագործման համար սահմանված կարգով և անհատական մեթոդներով 16-18 ժամ սոված պահելուց հետո կերի հետ 1:30 հարաբերությամբ:

 

XXXXIII. ՀԱՎԵՐԻ ՌԱՅԵՏԻՆՈԶ

 

241. Ռայետինոզը առավել հաճախ հարուցվում է հավերի զստաղիքում և բարակ աղիքում մակաբուծող Raillietina tetragona և R. echinobothrida ցեստոդների կողմից:

242. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է հավերի ռայետինոզով վարակվածություն, ամեն օր մաքրվում են կերամանները, ջրամանները և այլ սարքավորումները: Վնասազերծման համար թռչնաղբը հավաքվում է թռչնաղբահորերում: Ամեն շաբաթ մանրակրկիտ մեխանիկական մաքրումից հետո թռչնանոցը և զբոսահրապարակը ենթարկվում են դեզինվազիայի 3-5%-ոց կրեոլինի էմուլսիայով կամ քսիլոնավտ-5-ով` մշակվող տարածքի 1 մ2-ին 1-2 լ հաշվարկով: Ստեղծվում են պայմաններ, որոնք բացառում են հարուցչի միջանկյալ տերերի` մրջյունների կուտակումը թռչնանոցներում և թռչունների զբոսահրապարակներում:

243. Թռչունները ճիճվաթափվում են ֆենասալով 200 մգ/կգ դեղաչափով 2 օր անընդմեջ, կամ բիթիոնոլով` երկնվագ 200 մգ/կգ դեղաչափով 4 օր ընդմիջումով: Դեղերը թռչուններին տրվում են համակցված կերի հետ խառնուրդի ձևով, 20-30 օր հետո ճիճվաթափությունը կրկնվում է: Յուրաքանչյուր ճիճվաթափությունից հետո թռչունները 2 օր պահվում են թռչնանոցում: Թռչնաղբը արտազատված ցեստոդների հետ միասին վարակազերծվում է:

 

XXXXIV. ՀԱՎԵՐԻ ԱՍԿԱՐԻԴԻՈԶ ԵՎ ՀԵՏԵՐԱԿԻԴՈԶ

 

244. Ասկարիդիոզը հարուցվում է Ascaridia galli նեմատոդով, որը մակաբուծում է բարակ աղիներում: Հետերակիդոզը հարուցվում է Heterakis gallinarum նեմատոդով, որը մակաբուծում է հավերի կույր աղիքում:

245. Թռչունների վանդակային պահվածքը գործնականորեն կանխարգելում է երկու հիվանդություններն էլ:

246. Հատակային և զբոսաբակային պահվածքի ժամանակ իրականացվում են հետևյալ անասնաբուժասանիտարական և կանխարգելիչ միջոցառումները.

1) վերանորոգման համար մատղաշը աճեցվում է մարտկոցային վանդակներում կամ բրուդերներում և ակլիմատիզատրներում փակ եղանակով առանց զբոսանքի,

2) մատղաշի ճամբարային տնտեսություններում վանդակները ամեն տարի տեղադրվում են նոր տարածքներում,

3) մայրական և ապրանքային գլխաքանակի մեծահասակ թռչուններին հատակային պահվածքի դեպքում տեղավորում են ամուր ծածկույթով (ասֆալտ, բետոն) հատակի վրա և զբոսահարթակ ունեցող թռչնանոցներում,

4) ոչ ամուր մակերես ունեցող զբոսահարթակները պարբերաբար մաքրվում են բուսականությունից և ապահովվում կողմնակի առարկաների կուտակումից,

5) թռչնաղբը և ցամքարը վարակազերծվում են կենսաջերմային կամ ջերմային եղանակով,

6) թռչնանոցների դեզինվազիան անցկացվում է թռչունների յուրաքանչյուր նոր խմբաքանակի տեղավորումից առաջ,

7) խնամքի պարագաները (բահերը, ցախավելները և այլն) միշտ պահվում են ախտահանիչ լուծույթում,

8) թռչնանոցի մուտքի մոտ տեղադրվում է ախտահանիչ գորգ, սպասարկող անձնակազմը ապահովվում է փոխնորդ կոշիկներով,

9) կերապահեստը և կերախոհանոցը պաշտպանվում են վայրի թռչունների ներթափանցումից,

10) բաց պահվածքի ժամանակ հորդառատ անձրևներից հետո հավերին չի թույլատրվում հանել զբոսանքի,

11) նոր կազմավորվող թռչնանոցներում և ֆերմաներում հելմինթների ներթափանցումից խուսափելու համար ինկուբացիոն ձուն և ճտերը բերվում են ապահով տնտեսություններից:

247. Կանխարգելիչ ճիճվաթափությունն անցկացվում է.

1) վանդակային պահվածքի դեպքում` հիվանդության հաստատման ժամանակ,

2) հատակային (հատակազբոսանքային) պահվածքի դեպքում` յուրաքանչյուր 45-60 օրը մեկ,

3) խառը պահվածքի դեպքում` մինչ վանդակային պահվածքի անցնելը և 1 ամիս հետո:

248. Բուժիչ ճիճվաթափությունը կազմակերպվում է ցուցումների առկայության դեպքում:

249. Ասկարիդիոզի դեպքում ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պիպերազին` նշանակվում է 1 գլխին 500 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ:

2) Տետրամիզոլ` նշանակվում է 1 գլխին 40 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ:

3) ֆենբենդազոլ` նշանակվում է 1 գլխին 5 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ, խառը ինվազիայի դեպքում (ասկարիդիոզ և հետերակիդոզ)` 10 մգ դեղաչափով:

4) ֆեբանթել` նշանակվում է 1 գլխին 5 մգ դեղաչափով 2 օր անընդմեջ, խառը ինվազիայի դեպքում (ասկարիդիոզ և հետերակիդոզ)` 10 մգ դեղաչափով:

5) Պիպերազին և ֆենոթիազին խառնուրդը նշանակվում է միանվագ հետևյալ դեղաչափերով. մինչև 4 ամսական մատղաշին պիպերազին` 500 մգ, Ֆենոթիազին` 300 մգ, 4 ամսականից բարձր թռչուններին` պիպերազինը` 500 մգ, ֆենոթիազինը` 700 մգ 1 գլխին 2 օր անընդմեջ:

6) Տետրամիզոլ և ֆենոթիազին խարնուրդը նշանակվում է միանվագ հետևյալ դեղաչափերով. մինչև 4 ամսական մատղաշին տետրամիզոլ` 40 մգ, ֆենոթիազին` 300 մգ, 4 ամսականից բարձր թռչուններին տետրամիզոլ` 40 մգ, ֆենոթիազին` 500 մգ 1 գլխին 2 օր անընդմեջ:

250. Դեղամիջոցները տրվում են խմբակային եղանակով առավոտյան սոված վիճակում կերի հետ:

 

XXXXV. ՍԱԳԵՐԻ ՈՒ ԲԱԴԵՐԻ ԱՄԻԴՈՍՏՈՄՈԶ ԵՎ ԳԱՆԳՈՒԼՀԵՏԵՐԱԿԻԴՈԶ

 

251. Ամիդոստոմոզը սագերի հիվանդություն է, որն հարուցվում է Amidostomum anseris նեմատոդով, մակաբուծում է մկանային ստամոքսի կուտիկուլայի տակ: Գանգուլետերակիդոզը սագերի հիվանդություն է, որն հարուցվում է Ganguleterakis dispar նեմատոդի կողմից և տեղակայվում է կույր աղիքում: Հիվանդություններն հազվադեպ են հանդիպում բադերի մոտ:

252. Թռչնաֆաբրիկաներում, որտեղ արձանագրվում են ամիդոստոմոզ և գանգուլետերակիդոզ, մատղաշը պահվում է մեկուսացված, բարենպաստ զբոսահարթակներում: Թռչունները չեն արածեցվում խոնավ արոտավայրերում: Բտման թռչունները պահվում են վերանորոգման և մայրական հոտից առանձին: Խորը անփոփոխ ցամքարի վրա պահելու ժամանակ առավոտյան և երեկոյան ավելացվում է թարմ ցամքար: Խորը ցամքարը հավաքվում է մինչ թռչունների յուրաքանչյուր նոր խմբաքանակի ընդունումը: Գանգուլետերակիդոզի կանխարգելման համար հորդառատ անձրևներից հետո սագերը զբոսանքի դուրս չեն բերվում` անձրևաորդեր չուտելու նպատակով, որոնք համարվում են պահեստային տերեր:

253. Սագերի ամիդոստոմոզի կանխարգելիչ ճիճվաթափությունը կատարվում է ձմեռային պահվածքի անցնելուց 1 ամիս հետո և գարնանը` արոտավայր կամ ջրամբար դուրս թողնելուց 1 ամիս առաջ:

254. Գանգուլետերակիդոզի հաստատման դեպքում անցկացվում է կանխարգելիչ ճիճվաթափություն` սագերի մատղաշին վերանորոգման հոտ փոխադրելուց 67-70 օրական հասակում և մայրական հոտ խմբավորելուց: Սագերի մայրական հոտը ճիճվաթափվում է տարին 2 անգամ` աշնանը թռչուններին ձմեռային պահվածքի անցնելուց և գարնանը` մինչև զբոսանքի բաց թողնելը:

255. Բուժիչ ճիճվաթափություններն անցկացվում են տարվա բոլոր ժամանակներին:

256. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենոթիազին` նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի ժամանակ 1 գ/կգ դեղաչափով խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:30 հարաբերությամբ,

2) Տետրամիզոլ` նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի և ամիդոստոմոզի ժամանակ 40 մգ/կգ դեղաչափով խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:30 հարաբերությամբ,

3) Ֆենբենդազոլ` նշանակվում է սագերի գանգուլետերակիդոզի ժամանակ 40 մգ/կգ դեղաչափով, խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խտացված խառնուրդի հետ,

4) Պիպերազին` նշանակվում է սագերի ամիդոստոմոզի ժամանակ 1 գ/կգ դեղաչափով, խմբակային եղանակով, առավոտյան կերակրման կերային խառնուրդի հետ 1:10 հարաբերությամբ 3 օր անընդմեջ: Արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խառնուրդը համեղացվում է կաթնային շիճուկով կամ սերզատ կաթով:

 

XXXXVI. ԲԱԴԵՐԻ ԵՎ ՍԱԳԵՐԻ ԷԽԻՆՈՒՐԻՈԶ, ՍՏՐԵՊՏՈԿԱՐՈԶ ԵՎ ՏԵՏՐԱՄԵՐՈԶ

 

257. Էխինուրիոզը, ստրեպտոկարոզը և տետրամերոզը ընտանի և վայրի բադերի և սագերի հիվանդություններ են, հարուցվում են Echinuria uncinata, Streptocara crassicauda և Tetrameres fissispina նեմատոդներով, որոնք մակաբուծում են գեղձային ստամոքսում (էխինուրիաներ և տետրամերներ) և մկանային ստամոքսի կուտիկուլայի տակ:

258. Տնտեսություններում, որտեղ արձանագրվում է թռչունների էխինուրիոզ, ստրեպտոկարոզ կամ տետրամերոզ, կատարվում են հետևյալ միջոցառումները.

1) բադերը և սագերը արածեցվում են խորը կամ հոսող ջրամբարներում մեկ հեկտար տարածքում նստեցնելով ոչ ավելի, քան 250 թռչուն,

2) մատղաշները աճեցվում են մեծահասակ գլխաքանակից մեկուսացված` ինվազիոն հարուցիչներով չվարակված ջրամբարներում,

3) պարբերաբար որոշվում են միջանկյալ տերերի` դաֆնաների և բոկոպլավների վարակվածությունը նեմատոդների թրթուրներով,

4) խեցգետինների քանակության նվազեցման համար ջրամբարները հարստացվում են ձկներով (1 հա-ում ոչ պակաս, քան 30 000 մանրաձուկ):

259. Թռչունները ենթարկվում են կանխարգելիչ ճիճվաթափության աշնանը ջրամբարներում զբոսանքի ավարտից հետո և գարնանը` մինչ ջրամբարներ հանելը:

260. Հիվանդության կլինիկական արտահայտման և անկումների դեպքում դադարեցվում է թռչունների զբոսանքը անապահով ջրամբարներում և կատարվում թռչունների ճիճվաթափում:

261. Ճիճվաթափության համար օգտագործվում է տետրամիզոլ 125 մգ/կգ դեղաչափով 5 օր անընդմեջ կերի հետ, քառաքլոր ածխածին` 2 մգ/կգ դեղաչափով միանվագ, ներքին, զոնդի օգնությամբ կամ ներակվում կտնառքի մեջ ներարկիչով մինչ կերակրելը, ինչպես նաև բիթիոնոլ 300 մգ/կգ դեղաչափով կերի հետ 2 օր անընդմեջ:

 

XXXXVII. ՀԱՎԵՐԻ ԿԱՊԻԼԱՐԻՈԶ

 

262. Կապիլարիոզը հարուցվում է թռչունների բարակ աղիներում մակաբուծող Capillaria obsignata, C. caudinflata և C. bursata նեմատոդների կողմից:

263. Հիվանդության կանխարգելման նպատակով թռչնանոցների և զբոսանքի համար հատկացվող տարածքների կահավորման ժամանակ օգտագործվում են բարձրադիր վայրերի հողատարածքներ: Անձրևաորդերի` կապիլարիաների միջանկյալ տերերի կուտակումը բացառելու նպատակով թռչունների զբոսաբակերը պաշտպանում են թփերի, շինարարական և կենցաղային աղբի կուտակումից:

264. Հիվանդության կանխարգելման համար թռչունները աճեցվում և պահվում են ցանցային հատակով վանդակներում կամ ամուր մակերեսով հատակի վրա` թռչնաղբը մանրակրկիտ հավաքվում է տարվա տաք եղանակներին ոչ պակաս, քան ամեն 5-7 օրը մեկ:

265. Այն տնտեսություններում, որտեղ հաստատվում է կապիլարիոզ, մատղաշը աճեցվում է մեծահասակ թռչուններից առանձին:

266. Խառը պահվածքի ժամանակ անձրևաորդեր ուտելուց խուսափելու նպատակով հավերը չեն հանվում զբոսանքի հորդառատ անձրևներից հետո:

267. Տնտեսություն ինվազիայի ներթափանցումը կանխելու համար չի թույլատրվում վայրի թռչունների բնակալումը ֆերմայում և նրան կից տարածքներում:

268. Անապահով տնեսություններում, որտեղ կիրառվում է թռչունների զբոսանքային կամ ճամբարային պահվածք, անցկացվում է պլանային 2 ճիճվաթափություն` գարնանը թռչուններին զբոսանքի կամ ճամբար հանելուց առաջ և աշնանը` ձմեռային պահվածքի անցնելուց: Բուժիչ ճիճվաթափությունը անցկացվում է ցուցումների առկայության դեպքում ցանկացած ժամանակ:

269. Հավերի ճիճվաթափության համար օգտագործվում է տետրամիզոլ միանվագ 80 մգ/կգ դեղաչափով, ֆեմբենդազոլ` երկնվագ 45 մգ/կգ դեղաչափով, ֆենոթիազին` միանվագ 1,0 գ/կգ դեղաչափով: Հակաճիճվային դեղամիջոցները տրվում են խմբակային եղանակով առավոտյան խոնավացրած կերի հետ: Դեղը ավելի լավ յուրացնելու համար երեկոյան կերակրման նորման պակասեցվում է 40-50%-ով:

 

XXXXVIII. ԲԱԴԵՐԻ ՊՈԼԻՄՈՐՖՈԶ ԵՎ ՖԻԼԻԿՈԼԻՈԶ

 

270. Պոլիմորֆոզը և ֆիլիկոլիոզը տնային բադերի և վայրի ջրլող թռչունների հիվանդություններ են, հարուցվում են Polymorphus minutes, Polymorphus magnus և Filicollis anatis կարթաճիճուներով (գլանաճիճու), որոնք մակաբուծում են աղիքներում:

271. Այն տնտեսություններում, որտեղ հաստատվում է պոլիմորֆոզով և ֆիլիկոլիոզով վարակվածություն, բադերը աճեցվում են փակ պահվածքում (ցամաքում):

272. Ջրամբարներում թռչուններին պահելու ժամանակ անցկացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

1) բադերի աճեցման համար հատկացվում են պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի նկատմամբ ապահով ջրամբարներ և պարբերաբար իրականացվում է ջրամբարների հելմինթոլոգիական գնահատում,

2) բադերի մայրական գլխաքանակը և մատղաշը պահվում է առանձին ջրամբարներում,

3) ապահովվում է անապահով ջրամբարների բնական վարակազերծումը կարթաճիճուների թրթուռներից և 2 տարով դադարեցվում դրանց օգտագործումը,

4) կազմակերպվում է բադերի աճեցում հոսող ջրամբարներում, ինչպես նաև այն լճերում և լճակներում, որտեղ բացակայում են գամառուսները և ջրային իշուկները` հարուցիչների միջանկյալ տերերը:

273. Հիվանդության առկայության դեպքում բադերը ճիճվաթափվում և տեղափոխվում են փակ պահվածքի կամ այնպիսի ջրամբարներ, որոնք ապահով են պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի նկատմամբ:

274. Ճիճվաթափության համար օգտագործվում է բիթիոնոլ կամ քառաքլոր ածխածին: Բիթիոնոլը պոլիմորֆոզի ժամանակ տրվում է 500 մգ/կգ դեղաչափով կերի հետ 1:50 հարաբերությամբ 12-ժամյա սոված դիետայից հետո 2 օր անընդմեջ: Քառաքլոր ածխածինը պոլիմորֆոզի և ֆիլիկոլիոզի ժամանակ 2 մլ/կգ դեղաչափով ներարկվում է կտնառքի մեջ կամ տրվում է կերային զոնդի միջոցով: Ճիճվաթափությունից հետո բադերը մեկ օր չեն հանվում զբոսանքի:

 

XXXXIX. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊՐՈՍՏՈԳՈՆԻՄՈԶ ԵՎ ՊԼԱԳԻՈՐԽՈԶ

 

275. Պրոստոգոնիմոզը հավերի, հնդկահավերի, սագերի և բադերի հիվանդություն է, որը հարուցվում է Prosthogonimus ovatus, P. cuneatus և P. macrorchis տրեմատոդներով, որոնք մակաբուծում են մատղաշի ֆաբրիցյան պայուսակում, իսկ հասակավոր թռչունների մոտ` ձվատար խողովակում, երբեմն կլոակայում և ուղիղ աղիքում: Պլագիորխոզը հավերի և հնդկահավերի հիվանդություն է, որը հարուցվում է Plagiorchis arcuatus տրեմատոդով, որը տեղակայում է ֆաբրիցյան պայուսակում և ձվատար խողովակում: Հիվանդությունը բնութագրվում է ձվադրման խախտմամբ և առանց կեղևի ձվերի ձևավորմամբ:

276. Հիվանդության կանխարգելման նպատակով թռչնանոցների և զբոսանքի համար հատկացվում են գետերի, արհեստական լճակների և լճերի ափերից հեռու տարածքներ:

277. Պրոստոգոնիմոզով և պլագիորխոզով անապահով տնտեսություններում չի թույլատրվում թռչունների արածեցումը լճերի, արհեստական լճակների և ճահիճների մոտակայքում: Թռչուններին բաց չեն թողնում առավոտ շուտ, անձրևի ժամանակ և 2-5 ժամ անձրևից հետո, քանի որ ճպուռները գտնվում են խոտի, հողի և թփերի վրա և հեշտությամբ կարող են կլանվել թռչունների կողմից:

278. Ճիճվաթափության համար օգտագործվում է քառաքլոր ածխածին. հավերի համար` միանվագ 1 գլխին 2-5 մլ դեղաչափով, հնդկահավերի համար` երկնվագ 1 գլխին 8-12 մլ դեղաչափով 5-7 օր ընդմիջումով: Դեղամիջոցը ներարկվում է կտնառքի մեջ կամ կերակրային զոնդի միջոցով:

 

XXXXX. ՀԱՎԵՐԻ, ՀՆԴԿԱՀԱՎԵՐԻ ԵՎ ԽԱՅՏԱՀԱՎԵՐԻ ԴԱՎԵՆԻՈԶ

 

279. Դավենիոզը հավերի, հնդկահավերի և խայտահավերի հիվանդություն է, որը հարուցվում է թռչունների 12-մատնյա աղիքում մակաբուծող Davainea proglottina, D. meleagridis և D. nana ցեստոդներով:

280. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է դավենիոզով վարակվածություն, մատղաշը աճեցվում է մեկուսացված` չոր արոտներում: Հիվանդության հարուցչի միջանկյալ տերեր հանդիսացող ցամաքային կակղամորթներին ոչնչացնելու նպատակով իրականացվում է արոտների վերահերկում:

281. Ճիճվաթափությունը կատարվում է թռչուններին արոտավայր հանելուց 10 օր հետո: Ճիճվաթափության համար օգտագործվում է բիթիոնոլ երկնվագ 200 մգ/կգ դեղաչափով խոնավ կերի խառնուրդով 4 օր ընդմիջումով: Յուրաքանչյուր ճիճվաթափությունից հետո թռչունները 2 օր պահվում են թռչնանոցում: Հավաքվում է նրանց թռչնաղբը և պահեստավորվում գոմաղբապահեստում` կենսաջերմային վարակազերծման համար:

 

XXXXXI. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԷՈՒՐԻՏՐԵՄՈԶ

 

282. Խոշոր եղջերավոր կենդանիների էուրիտրեմոզը հարուցվում է Euritrema pancreaticum տրեմատոդով, մակաբուծելով ենթաստամոքսային գեղձի ծորաններում: Էուրիտրեմոզի հարուցիչը զարգանում է միջանկյալ և լրացուցիչ (երկրորդ միջանկյալ) տիրոջ մասնակցությամբ: Միջանկյալ տիրոջ դերն են կատարում ցամաքային խխունջների մի քանի տեսակներ: Լրացուցիչ տեր են հանդիսանում ծղրիդները: Թրթուռները պահպանվում են կակղամորթների մեջ նրանց ամբողջ կյանքի ընթացքում, իսկ ծղրիդների մեջ 2,5 ամիս, այսինքն հասունացած ձևերի հայտնվելու պահից մինչև մահ: Կենդանիների վարակումը տեղի է ունենում հուլիսի վերջից մինչ սեպտեմբեր` արոտավայրերում վարակված ծղրիդներով խոտը ուտելով: Վերջնական տիրոջ օրգանիզմում էուրիտրեմաները հասնում են հասունացման փուլին 50-100 օր հետո և մակաբուծում են 4 տարուց ավելի:

283. Մեծահասակ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ Էուրիտրեմոզի ախտորոշման համար օգտագործվում է գոմաղբի հաջորդական լվացման մեթոդը: Հետմահու ախտորոշումը դրվում է ենթաստամոքսային գեղձի հերձմամբ:

284. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է Էուրիտրեմոզ, անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) կազմակերպվում է հորթերի մսուրազբոսանքային պահվածք: Ցուլիկները այդ մեթոդով աճեցվում են մինչև մսի կոմբինատ հանձնելը, իսկ երինջները` մինչև զուգավորելը,

2) ձմեռամսուրային շրջանում անցկացվում է կովերի բուժկանխարգելիչ ճիճվաթափություն:

285. Ճիճվաթափության համար օգտագործվում է պրազիկվանտել (ազինոկս, դրոմցիտ) 25 մգ/կգ դեղաչափով: Դեղը օգտագործվում է անհատական կամ խմբակային եղանակով համակցված կերային խառնուրդով առանց կենդանիներին նախնական քաղցած պահելու:

286. Կովերը և երինջները (մինչև զուգավորումը) ճիճվաթափությունից հետո արածեցվում են մսուրազբոսանքային եղանակով յուրաքանչյուր արոտավայրում մինչև հուլիսի առաջին կեսը, իսկ հուլիսի երկրորդ կեսին (երբ հայտնվում են ինվազիոն թրթուռներ պարունակող մեծահասակ ծղրիդները) և մինչ ձմեռամսուրային շրջան անցնելը` բաց մարգագետիններում կամ արհեստական արոտավայրերում:

287. Հակաճիճվային դեղամիջոցները, հոմանիշները և դրանց դեղորայքային ձևերը սահմանվում են աղյուսակում:

 

Աղյուսակ

 

.______________________________________________________________.

|Հ/հ|    Անվանումը   |   Հոմանիշներ      |Ազդող նյութի         |

|   |                |                   |պարունակությունը և   |

|   |                |                   |դեղորայքային ձևը     |

|___|________________|___________________|_____________________|

|1. |Ֆենբենդազոլ     |պանակուռ           |22,2%-ոց հատիկներ    |

|   |                |ֆենկուր            |22,2%-ոց հատիկներ    |

|   |                |սիբկուր            |22,2%-ոց հատիկներ    |

|   |                |ֆենբենատ           |                     |

|___|________________|___________________|_____________________|

|2. |Տետրամիզոլ      |նիլվերմ, տետրամիզոլ|20%-ոց հատիկներ,     |

|   |                |                   |հաբեր, փոշի          |

|___|________________|___________________|_____________________|

|3. |Ռաֆոկսանիդ      |Դիսանալ            |2,5%-ոց սուսպենզիա   |

|   |                |ռանիդ              |                     |

|   |                |ուրսովերմիտ        |                     |

|___|________________|___________________|_____________________|

|4. |Բիթիոնոլ        |պլատենոլ           |20%-ոց հատիկներ      |

|___|________________|___________________|_____________________|

|5. |Ֆեբանթել        |ռինտալ             |10%-ոց հատիկներ      |

|___|________________|___________________|_____________________|

|6. |Դիտրազինի ցիտրատ|լոկսուրան          |40%-ոց լուծույթ      |

|___|________________|___________________|_____________________|

|7. |Ացեմիդոֆեն      |ացետվիկոլ          |15%-ոց սուսպենզիա    |

|___|________________|___________________|_____________________|

|8. |Ալբենդազոլ      |վալբազեն, վերմիտան |1,9, 2,5 և  10%-ոց   |

|   |                |                   |սուսպենզիաներ        |

|___|________________|___________________|_____________________|

|9. |Օկսֆենդազոլ     |սիստամեկս          |9,06%-ոց սուսպենզիա  |

|___|________________|___________________|_____________________|

|10.|Իվերմեկտին      |իվոմեկ             |1%-ոց լուծույթ       |

|   |                |իվոմեկ պլյուս      |1%-ոց լուծույթ       |

|   |                |էկվալան-մածուկ     |                     |

.______________________________________________________________.

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
26.08.2015
N 931-Ն
Հրաման