040.1222.261015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1222-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափն աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում կազմում է ամսական 8000 դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն կետով սահմանված լրավճարի չափը նվազեցվում է սույն որոշման 1.1-ին կետով սահմանված կարգով:
(1-ին կետը փոփ. 02.03.2023 թիվ 258-Ն որոշում)
1.1. Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողությանը և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
(1.1-ին կետը լրաց. 02.03.2023 թիվ 258-Ն որոշում)
1.2. Սույն որոշմամբ սահմանված լրավճարը պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարվում է հիմնական աշխատավարձի հետ միասին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված կարգով:
(1.2-րդ կետը լրաց. 02.03.2023 թիվ 258-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2023 թիվ 258-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 02.03.2023 թիվ 258-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ