Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍ ...

 

 

041.0624.071099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 624

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 7-ի N 624

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման

համակարգի բարեփոխումների հանձնաժողովի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների (այսուհետև` բարեփոխումներ) ծրագրի իրականացումը և վերահսկում դրա կատարումը:

2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հանձնաժողովն իր գործունեության համար հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

Հանձնաժողովի քարտուղարության պետն ի պաշտոնե հանձնաժողովի քարտուղարն է:

Հանձնաժողովի նախագահն ու անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

6. Հանձնաժողովն ունի դրոշմակնիք և ձևաթուղթ:

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները և

գործառույթները

 

7. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) բարեփոխումների վերաբերյալ որոշումների նախագծերի նախապատրաստումը և սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

բ) բարեփոխումների ծրագրային միջոցառումների իրականացումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկումը, մեթոդաբանական ուղեցույցերի ընդունումը.

գ) բարեփոխումների ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին հաշվետվություններ ներկայացնելը.

դ) բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքի հրապարակայնության ապահովումը.

ե) բարեփոխումների հետ կապված հանձնաժողովի աշխատանքային խմբերի ծրագրերի նախագծերի հաստատումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

ա) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից ու կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական և այլ փաստաթղթեր.

բ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմերը.

դ) կազմակերպում է բարեփոխումներին նվիրված սեմինարներ, հեռուստահաղորդումներ և այլ քննարկումներ.

ե) հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավում է գիտական հիմնարկների, ինչպես նաև առանձին գիտնականների ու մասնագետների, պետական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի, հանձնաժողովի քարտուղարության և աշխատանքային խմբերի միջոցով:

10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երեք քառորդը:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նախագահն ստորագրում է հանձնաժողովի որոշումները:

Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ գրավոր կարծիք, ապա այն կցվում է հանձնաժողովի որոշմանը:

12. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

գ) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը.

զ) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

է) հանձնաժողովի կողմից քննարկվող և ընդունվող որոշումների կապակցությամբ հանձնաժողովի անդամների միջև սկզբունքային տարաձայնության առկայության դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ը) հանձնաժողովի աշխատանքային խմբերին հանձնաժողովի քարտուղարության միջոցով տալիս է համապատասխան հանձնարարականներ.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի քարտուղարը.

ա) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում լուծում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստի մասնակիցներին և ապահովում նրանց մասնակցությունը նիստին.

գ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև որոշումների նախագծերը.

դ) կատարում է հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:

14. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`

ա) հանձնաժողովի նիստից առնվազն չորս օր առաջ առաջադրելու հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնելու իրենց կարծիքն օրակարգի վերաբերյալ.

բ) ծանոթանալու հանձնաժողովի արձանագրություններին.

գ) ներկայացնելու հատուկ կարծիք հանձնաժողովի որոշումների վերաբերյալ:

15. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`

ա) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) պատշաճորեն կատարել հանձնաժողովի նիստում իրենց տրված հանձնարարականները.

գ) կատարել հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:

Հանձնաժողովի անդամներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

i

16. Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է հանձնաժողովի քարտուղարության անհատական կազմը:

17. Հանձնաժողովի քարտուղարությունը կազմված է քարտուղարության պետից, ծրագրի ղեկավարից, մասնագետներից և քարտուղարից, որոնց հետ կնքվում են ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

18. Հանձնաժողովի քարտուղարությունը հաշվետու և պատասխանատու է հանձնաժողովին:

19. Հանձնաժողովի քարտուղարությունն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

20. Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմը:

21. Հանձնաժողովի աշխատանքային խմբերը հաշվետու են հանձնաժողովին և հանձնաժողովի քարտուղարությանը:

22. Հանձնաժողովի աշխատանքային խմբերն իրենց գործունեությունն իրականացնում են հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.1999
N 624
Որոշում