040.1040.290914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 1040-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-1 (ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ/ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԼԱՅՆԱՑՈՒՄ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ N 3 ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 3 ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 11-ի
N 1040-Ն որոշման
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
ՎԱՐԿ N 2752-ARM (SF)
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՏՐԱՆՇ-1 (Շիրակի փողոց /Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի
լայնացում)
ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՕՏԾ-3
____________ սեպտեմբերի 2014
._____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| |
| ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ |
| |
|------------------------------------ |
|ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում |
|_____________________________________________________________________|
| |
| ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ |
| ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Վարկ No. 2752-ARM |
| ԲՖԳ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՏՐԱՆՇ 1 |
| |
|--------------------------------------- |
|ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում |
|_____________________________________________________________________|
| ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 3 |
|Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի |
|լայնացումը |
|Ենթածրագիր 2. Շիրակի փողոց և Արտաշատի խճուղի. Նոր Շիրակի փողոցի |
|հատված |
|_____________________________________________________________________|
|Ամսաթիվ |Տար- |Պատրաստվել է |Ստուգվել է|Հաստատվել է|Փաստաթղթի կոդը|
| |բերակ| | | | |
|__________|_____|______________|__________|___________|______________|
|24/06/2014|V1 |Դ.Վեսելինովիչ |Ռ. Թադանի |Ռ. Թադանի |DTO-101144/13 |
| | |Զ. Հայրապետյան| | | |
|_____________________________________________________________________|
|Խորհրդատու |Ֆինանսավորող |Իրականացնող |
| |գործակալություն |գործակալություն |
| | | |
|(նկարը չի բերվում) |(նկարը չի բերվում) |(նկարը չի բերվում) |
| | | |
| |Ասիական | |
| |զարգացման բանկ | |
._____________________________________________________________________.
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ
ԱԵԸ Ազդեցության ենթարկված ընտանիք
ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն
ԱԶԲ Ասիական զարգացման բանկ
ԱՄԳ Անկախ մոնիտորինգի գործակալություն
ԱՄՆ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար
ԱՆՍՌԱ Աղքատության նվազեցման և սոցիալական ռազմավարության
ամփոփագիր
ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում
ԱՔՀ Անվտանգության քաղաքականության հայտարարագիր
ԲՖԳ Բազմափուլային ֆինանսավորման գործիք
ԳՄ Գործադիր մարմին
ԵՔ Երևանի քաղաքապետարան
ԻԳ Իրականացնող մարմին
ԾԻԳ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման
գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
ԾԿԻԱԽ Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ ամրապնդման խորհրդատու
ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհուրդ
ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ
ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում
ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր
ՀՕՏՇ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն
զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և
տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների
հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ
հաստատված «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ»-ը
ՄՆՇՎԽ Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության
խորհրդատու
ՄՉՀ Մանրամասն չափագրման հետազոտություն
ՊՇ Պարտավորությունների շրջանակը
ՍՏՀ Սոցիալ-տնտեսական հետազոտություն
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Ազդեցության ենթարկված անձ/անձինք (ԱԵԱ)` Բոլոր անձինք, ովքեր Ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության են ենթարկվում հողամասի օտարման, վերաբնակեցման կամ եկամտի կորստի հետևանքով` ներառյալ ցանկացած անձ, տնային տնտեսություն (երբեմն կոչվում են Ծրագրի ազդեցությանը ենթակա ընտանիք), ընկերություն կամ հասարակական կամ մասնավոր հաստատություն:Հետևաբար, ԱԵԱ-ների թվին են պատկանում` 1) մարդիկ, ովքեր ուղղակիորեն ենթակա են ճանապարհային միջանցքի, օտարման գոտիների, աշտարակի կամ սյուների հիմքերի կամ շինարարական աշխատանքների ազդեցությանը, 2) մարդիկ, որոնց գյուղատնտեսական հողը կամ այլ արտադրական սեփականությունները, ինչպես օրինակ` ծառերն են կամ մշակաբույսերը, ենթարկվում են շինարարական աշխատանքների ազդեցությանը, 3) մարդիկ, որոնց ձեռնարկատիրական գործունեությունն է ենթարկվում ազդեցության, և ովքեր Ծրագրի ազդեցության հետևանքով կարող են ունենալ եկամտի կորուստ, 4) մարդիկ, ովքեր աշխատանք են կորցնում Ծրագրի իրականացման հետևանքով, 5) մարդիկ, ովքեր Ծրագրի հետևանքով զրկվում են համայնքային ռեսուրսներից/գույքից:
Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա փոխհատուցում/վերականգնում ստացող կարևորագույն միավոր է
Փոխհատուցում`-Օտարված կամ Ծրագրի ազդեցությանը ենթակա ակտիվների փոխարինման արժեքի վճարում կանխիկով` ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա:
Կասեցման օր` Այն օրը, որից հետո մարդիկ փոխհատուցում ստանալու իրավունք չեն ունենա, այսինքն` նրանք ներառված չեն լինի ԱԵԱ-ների համապատասխան ցանկում: Կասեցման օրից հետո կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:
Իրավունքներ` Փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:
Հյուրընկալող բնակչություն` Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները, որպես ծրագրի մաս, պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:
Բարելավումներ` Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ծածկ, գոմ, հաղորդուղիներ, համայնքային հարմարանքներ, խանութներ, պահեստներ, ասֆալտապատ մակերևույթներ և այլն) և ցանված մշակաբույսեր:
Հողի օտարում` Միջոցառումների շրջանակ, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության օտարման, օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման տրման գործընթացներն իրականացնելու նպատակով:
Վարձակալություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քաղաքացիա-իրավական ինստիտուտ, որի շրջանակներում կնքվող վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Վարձակալ` Այն ԱԵԱ-ն, ում ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է գույքը:
Օրինական կարգավիճակի ստացում` Այն շինությունը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի հանդիսանում կադաստրային միավոր, բայց կարող է ստանալ օրինական կարգավիճակ: Օրինական կարգավիճակի ստացման համար ԱԵԱ-ները պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործընթաց իրականացնեն` Երևանի քաղաքապետարանի և/կամ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:
Մարզ-Համայնք` Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի: Մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Յուրաքանչյուր մարզ բաղկացած է համայնքներից, որոնք ինքնակառավարվող են և բաղկացած են մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:
Օրինականացման ոչ ենթակա անշարժ գույք` պետության կողմից հատուկ պահպանվող տարածքները (այն տարածքները, որոնք ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով պաշտոնապես պահված են որոշակի հասարակական օգտագործման նկատառումներով, ինչպես օրինակ` ռազմական տարածքները, հիվանդանոցների, դպրոցների տարածքները կամ բնակավայրերի համար ոչ պիտանի տարածքները` գետի հուները, ռադիոակտիվ տարածքները կամ այլ վտանգավոր կամ էկոլոգիապես անպիտան հողերը)
Վերականգնում` Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը չի ենթադրում օտարված գույքի փոխարինման արժեքի վճարում:
Վերաբնակեցում` ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումն այն վայրից, որը հանդիսանում էր նրա բնակավայրը նախքան Ծրագրի իրականացումը:
Փոխարինման արժեք` Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի, շենքերի և շինությունների փոխարինման արժեքի (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործված շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքի վրա:
Տարաբնակեցում` Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են ԱԵԱ-ների սեփականության և (կամ) ապրուստի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցությունը մեղմացնելու համար, ներառյալ` փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների ու սարքավորումների վերականգնումը:
Զգալի ազդեցություն` Զգալի ազդեցությունն այն է, երբ 200 կամ ավելի մարդիկ ենթարկվում են խոշոր ազդեցությունների, որոնք ներառում են` 1) ֆիզիկական տեղահանումը կամ 2) արտադրական (եկամտաբեր) գույքի տասը կամ տասից ավել տոկոսի կորուստը:
Սոցիալապես խոցելի տնային տնտեսություններ` Դրանք այն տնտեսություններն են, որոնք` 1) հաշվառված են Խոցելի ընտանիքների գնահատման համակարգում (ԽԸԳՀ) և ստանում են ընտանեկան նպաստ, 2) որոնք ղեկավարվում են միայնակ կանանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները, 3) որոնք ղեկավարվում են կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1.1 Ընդհանուր տեղեկություններ
1.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակն ու շրջանակը
1.3 Ծրագրի տեղակայվածությունը
1.4 ՀՕՏԾ 3-ի բովանդակությունը
1.5 Հողի օտարում և տարաբնակեցում. Ծրագրի իրականացմանն առնչվող
պայմանները
1.6 Փաստաթղթի հրապարակումը
1.7 ՀՕՏԾ 3-ի կասեցման օրը
2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
2.1 Ընդհանուր տեղեկություններ
2.2 Հետազոտության մեթոդաբանությունը
2.3 Ազդեցությունը հողի վրա
2.3.1 Հողի դասակարգումը` ըստ ՀՀ հողային օրենսգրքի
2.3.2 Հողի կորուստ
2.4 Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա
2.4.1 Բնակելի շենքեր և շինություններ
2.4.2 Ոչ բնակելի շենքեր և շինություններ
2.4.3 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող շենքեր և
շինություններ
2.4.4 Ցանկապատեր եվ այլ բարելավումներ
2.5 Մշակաբույսեր
2.6 Ծառեր
2.7 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և եկամտի վրա
2.8 Ազդեցությունը զբաղվածության վրա
2.9 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և ազդեցության ենթակա
անձանց տվյալների ամփոփում
2.9.1 Զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսություններ
2.9.2 Ազդեցությունը աղքատների և խոցելի խմբերի վրա
2.9.3 ԱԵԱ-ների սեռը և էթնիկ ծագումը
3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐ
3.1 Ընդհանուր տեղեկություններ
3.2 Հետազոտության մեթոդաբանությունը
3.3 Ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսությունների
սոցիալ-տնտեսական նկարագիրը
3.3.1 Ընտանիքի կազմը և սոցիալ-տնտեսական դասակարգումը
3.3.2 Սեռը
3.3.3 Տարիքը
3.3.4 Կրթությունը
3.3.5 Զբաղվածությունը և եկամտի աղբյուրները
3.3.6 Եկամուտներ և ծախսեր
3.3.7 Կենսապայմանների նկարագրությունը
3.3.8 Ծրագրի մասին իրազեկվածությունը
4. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
4.1 Ընդհանուր տեղեկություններ
4.2 Հանրային լսումներ
4.3 Տեղեկատվության հրապարակումը
5. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
5.1 Ընդհանուր տեղեկություններ
5.2 Բողոքների լուծման ընթացակարգը
5.3 Տեղեկատվության և բողոքների լուծման գործընթացի մատչելիությունը
6. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6.1 ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության նկարագրությունը
6.1.1 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը
6.1.2 Անվտանգության քաղաքականության հայտարարագրի շրջանակներում
հարկադիր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ դրույթներ
6.1.3 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության և
ԱԶԲ Տարաբնակեցման քաղաքականության համեմատությունը
6.1.4 Սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) համար ընդունված
Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի սկզբունքները և
իրավասությունները
6.2 Փոխհատուցում ստանալու իրավունքը
6.3 Փոխհատուցում ստանալու իրավունքները
6.4 Փոխհատուցման միավորի արժեքի գնահատում
6.5 Հարկադիր օտարման պայմանները
6.6 Օրինականացման պայմանները և մեխանիզմը
7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
7.1 Ընդհանուր տեղեկություններ
7.2 Ազդեցության ենթակա գյուղատնտեսության եկամուտ
7.3 Վերաբնակեցման ռազմավարությունը
7.3.1 Բնակավայրից վերաբնակեցում
7.3.2 Ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեությունները
7.3.3 Զբաղվածության կորուստ
8. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ
8.1 Ընդհանուր տեղեկություններ
8.2 Ֆինանսավորման աղբյուրները և բաշխումը
8.3 Օտարվող հողի դիմաց փոխհատուցումը
8.3.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.3.2 Հողի սեփականատերերի փոխհատուցումը
8.3.3 Փոխհատուցումը հողի վարձակալներին
8.3.4 Վերականգնման նպաստ` ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ`
անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի համար
8.4 Փոխհատուցում շենքերի, շինությունների և բարելավումների համար
8.4.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.4.2 Բնակելի շինություններ
8.4.3 Ոչ բնակելի շինություններ
8.4.4 Ցանկապատեր և բարելավումներ
8.5 Մշակաբույսերի և ծառերի փոխհատուցումը
8.5.1 Մշակաբույսեր
8.5.2 Մրգատու ծառեր
8.5.3 Փայտանյութ տվող ծառեր
8.5.4 Դեկորատիվ ծառեր և թփեր
8.6 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության և եկամտի կորստի դիմաց
8.6.1 Ձեռնարկատիրական գործունեության կորուստները
8.6.2 Զբաղվածության կորուստ
8.7 Վերականգնման նպաստներ
8.7.1 Զգալի ազդեցության նպաստ
8.7.2 Նպաստներ խոցելի խմբերի համար
8.7.3 Վերաբնակեցման նպաստներ
8.8 Գրանցման ծախսերը
8.9 Բյուջեի ամփոփում
9. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9.1 Ընդհանուր տեղեկություններ
9.2 Հիմնական գործակալությունները և կազմակերպությունները
9.2.1 Ասիական զարգացման բանկ
9.2.2 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
9.2.3 Երևանի քաղաքապետարանը և ծրագրի իրականացման գրասենյակը
9.2.4 Խորհրդատուներ
9.3 Այլ գործակալություններ և հաստատություններ
10. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 3-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
10.1 Ընդհանուր տեղեկություններ
10.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 3-ի պատրաստման
գործողությունները
10.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 3-ի իրականացման փուլերը
10.4 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 3-ի իրականացման
ժամանակացույցը
11. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
11.1 Ընդհանուր տեղեկություններ
11.2 Ներքին մոնիտորինգ
11.3 Արտաքին մոնիտորինգ
11.3.1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման կարճաժամկետ
մոնիտորինգ և գնահատում
11.3.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի վերականգնողական
միջոցառումների արդյունքների երկարաժամկետ գնահատում
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Աղյուսակ 1-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ
ազդեցության տեսակի
Աղյուսակ 1-2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման
Աղյուսակ 1-3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 3-ի վերջնականացման
և իրականացման ժամանակացույց
Աղյուսակ 2-1 Հողի կրած ազդեցությունը` ըստ հողի տեսակի և
սեփականության/հողի զբաղեցման կարգավիճակի
Աղյուսակ 2-2 Ազդեցությունը բնակելի շենքերի և շինությունների վրա
Աղյուսակ 2-3 Ազդեցությունը ոչ բնակելի շինությունների վրա
Աղյուսակ 2-4 Ազդեցությունը ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ
ունեցող կառույցների վրա
Աղյուսակ 2-5 Ազդեցությունը ցանկապատերի և պատերի վրա
Աղյուսակ 2-6 Ազդեցությունը բարելավումների վրա
Աղյուսակ 2-7 Ազդեցությունը մշակաբույսերի վրա
Աղյուսակ 2-8 Ազդեցությունը մրգատու ծառերի և թփերի վրա
Աղյուսակ 2-9 Ազդեցությունը փայտանյութ տվող ծառերի վրա
Աղյուսակ 2-10 Ազդեցությունը դեկորատիվ ծառերի և թփերի վրա
Աղյուսակ 2-11 Մշտական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վրա
Աղյուսակ 2-12 Ազդեցությունը զբաղվածության վրա
Աղյուսակ 2-13 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ
ազդեցության տեսակի
Աղյուսակ 2-14 Ազդեցության աստիճանը
Աղյուսակ 2-15 Ազդեցությունը աղքատն»րի և խոցելի ազդեցության ենթակա
տնային տնտեսությունների վրա
Աղյուսակ 2-16 Ազդեցության ենթակա անձանց սեռը
Աղյուսակ 2-17 Ազդեցության ենթակա անձանց էթնիկ ծագումը
Աղյուսակ 3-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների ամուսնական կարգավիճակը
Աղյուսակ 3-2 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների տարիքային բաշխումը
Աղյուսակ 3-3 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների կրթությունը
Աղյուսակ 3-4 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների զբաղվածության կարգավիճակը
Աղյուսակ 3-5 Զբաղվածության տեսակը
Աղյուսակ 3-6 Ինքնահայտարարագրած եկամտի աղբյուրները
Աղյուսակ 3-7 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների միջին ամսական
ծախսերը
Աղյուսակ 3-8 Բնակարանային պայմանները
Աղյուսակ 3-9 Թաղամասի վերաբերյալ ԱԵԱ-ների ընկալումները
Աղյուսակ 3-10 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների կողմից Ծրագրի
ընկալումը
Աղյուսակ 4-1 Հարցեր և պատասխաններ
Աղյուսակ 6-1 Հողի օտարման և տարաբնակեցման ՀՀ օրենսդրության և ԱԶԲ
Տարաբնակեցման քաղաքականության համեմատություն
Աղյուսակ 6-2 Իրավունքների սխեմա
Աղյուսակ 7-1 Զգալի ազդեցության ենթակա ԱԵՏՏ/ԱԵԱ-ներ
Աղյուսակ 7-2 Փոխհատուցում և օժանդակություն եկամուտը կորցնող
ազդեցության ենթակա անձանց համար
Աղյուսակ 7-3 Տեղափոխության/վերաբնակեցման ազդեցություն
Աղյուսակ 7-4 Գնահատված բնակարանների մեկ քառ. մետրի միջին արժեքի
համեմատությունը և ԱԳԿՊԿ-ի հետազոտությունը 2013թ.
սեպտեմբերի համար
Աղյուսակ 7-5 Գնահատված բնակելի տների/հողի մեկ քառ. մետրի միջին արժեքի
համեմատությունը և ԱԳԿՊԿ-ի հետազոտությունը 2013թ.
սեպտեմբերի համար
Աղյուսակ 7-6 Փոխհատուցում և օժանդակություն բնակավայրերից
վերաբնակեցվողների համար
Աղյուսակ 7-7 Փոխհատուցում և օժանդակություն ազդեցության ենթակա
ձեռնարկատիրական գործունեության համար
Աղյուսակ 8-1 Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողի դիմաց
փոխհատուցումը/վերականգնման նպաստը
Աղյուսակ 8-2 Փոխհատուցում մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի
համար
Աղյուսակ 8-3 Փոխհատուցում հողի վարձակալներին
Աղյուսակ 8-4 Վերականգնման նպաստ` ՀՀ օրենսդրության պահանջների
չպահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով
օգտագործվող հողի համար
Աղյուսակ 8-5 Փոխհատուցում բնակելի և ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-6 Փոխհատուցում բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-7 Փոխհատուցում վերանորոգման ծախսերի համար
Աղյուսակ 8-8 Փոխհատուցում ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-9 Փոխհատուցում ցանկապատերի համար
Աղյուսակ 8-10 Փոխհատուցում այլ բարելավումների համար
Աղյուսակ 8-11 Փոխհատուցում մշակաբույսերի համար
Աղյուսակ 8-12 Նորատունկերի փոխհատուցումը
Աղյուսակ 8-13 Դեռևս ոչ բերքատու ծառերի և թփերի փոխհատուցումը
Աղյուսակ 8-14 Մրգատու ծառերի և թփերի փոխհատուցումը
Աղյուսակ 8-15 Փոխհատուցում փայտանյութ տվող ծառերի համար
Աղյուսակ 8-16 Դեկորատիվ ծառերի և թփերի փոխհատուցումը
Աղյուսակ 8-17 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության կորստի դիմաց
Աղյուսակ 8-18 Փոխհատուցում զբաղվածության կորստի համար
Աղյուսակ 8-19 Նպաստներ զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսությունների
համար
Աղյուսակ 8-20 Նպաստներ սոցիալապես խոցելի խմբերի համար
Աղյուսակ 8-21 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող
շենքերի և շինությունների տեղափոխման/տրանսպորտային
ծախսերը
Աղյուսակ 8-22 Վերբնակեցվող ԱԵՏՏ-ների կենսապահովման ծախսերը
Աղյուսակ 8-23 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող
շենքերի և շինությունների տեղափոխման/տրանսպորտային
ծախսերը
Աղյուսակ 8-24 Սեփականության գրանցման վճարները
Աղյուսակ 8-25 Ազդեցության ենթակա գույքի համար ավելացած արժեքի հարկը
Աղյուսակ 8-26 Ամփոփ բյուջեն
Աղյուսակ 8-27 Ամփոփ բյուջեն` ըստ ֆինանսավորման յուրաքանչյուր աղբյուրի
Աղյուսակ 10-1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման,
վերջնականացման և իրականացման ժամանակացույց
ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ
Նկար 1-1 Ծրագրի տեղակայվածությունը
Նկար 5-1 Բողոքների լուծման գործընթացի սխեմայի պատկերումը
Նկար 9-1 Հողի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և
գործողությունները
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ
Հավելված 1 ՀՕՏԾ 3 Ծրագրի տեղեկատվական բրոշյուր
Հավելված 2 ՄՉՀ, մարդահամար, ՍՏՀ և գնահատման մեթոդաբանություն
Հավելված 3 Հարցաշար աշխատողների համար
Հավելված 4 Հարցաշար փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության համար
Հավելված 5 Հարցաշար խոշոր ձեռնարկատիրական գործունեության համար
Հավելված 6 Հարցաշար մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության
համար
Հավելված 7 Հանրային լսումների ընթացքում ԱԵԱ-ներին տրամադրված Ծրագրի
տեղեկատվական բրոշյուր
Հավելված 8 Հանրային լսումների ընթացքում ԱԵԱ-ներին տրամադրված գնահատման
մեթոդաբանության բրոշյուր
Հավելված 9 Հանրային լսումների արձանագրությունը Նոր Շիրակի հատվածում
Հավելված 10 Անկախ մոնիտորինգի գործակալության Պարտավորությունների
շրջանակը
Հավելված 11 Հողի նկարագրության արձանագրություն
Հավելված 12 Շինությունների նկարագրության արձանագրություն
Հավելված 13 Ձեռնարկատիրական գործունեության նկարագրության
արձանագրություն
Հավելված 14 ԱԵԱ-ների ցուցակը` համապատասխան կորուստներով
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1. ԾՐԱԳՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի Բազմափուլային ֆինանսական գործիքի (ԲՖԳ) միջոցով` իրականացվելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) էկոնոմիկային նախարարության (ԷՆ) կողմից, որը հանդես է գալիս որպես Գործադիր մարմին (ԳՄ), և Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) կողմից, որը հանդես է գալիս որպես Իրականացնող մարմին (ԻՄ) և գործում է անմիջապես ԾԻԳ-ի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները Երևան քաղաքում:
2) Առայժմ Ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից.
ա. Տրանշ 1-ը, որը ներառում է Շիրակի փողոց և Արտաշատի խճուղի հատվածի բարելավումը և Արշակունյաց պողոտայի լայնացումը, բաժանված է երկու մրցութային ենթահատվածների (Մրցույթներ 1 և 2)
բ. Տրանշ 2-ը, որը ներառում է Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոցի արևմտյան հատվածի բարելավումը:
3) Սույն` Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 3-ը (ՀՕՏԾ 3) մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, Տրանշ 1-ի շրջանակում մրցույթ 2-ի տարածքում իրականացվելիք շինարարական աշխատանքների ազդեցությունը գնահատելու և փոխհատուցումը սահմանելու նպատակով:
4) Մրցույթ 2-ի իրականացումը պահանջում է հողի զգալի օտարում և տարաբնակեցում (ՀՕՏ)` ավելի քան 200 զգալի ազդեցության ենթարկված անձանցով (ԱԵԱ), որոնք կորցնում են իրենց եկամուտ ստեղծող գույքի ավելի քան 10%-ը կամ ֆիզիկապես տեղահանվում են իրենց տներից: Սա դասակարգվել է որպես Ա կատեգորիայի ծրագիր` համաձայն ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի
2. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՇՐՋԱՆԱԿԸ
5) ՀՕՏԾ 3-ի հիմնական նպատակն է բացահայտել Մրցույթ 2-ի արդյունքում ազդեցությունները և ազդեցության ենթակա անձանց, սահմանել նրանց փոխհատուցումը և աջակցել նրանց` վերականգնելու իրենց կենսամակարդակը: ՀՕՏԾ 3-ը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և կանոնակարգերին, Ծրագրի ՀՕՏ շրջանակին (ՀՕՏՇ), ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության հայտարարագրին (ԱՔՀ) 2009թ.:
6) ՀՕՏԾ 3-ի շրջանակը ներառում է` 1) ԱԵԱ-ների պրոֆիլը, 2) ազդեցության ենթակա ամբողջ գույքի մանրամասն չափագրման հետազոտությունը (ՄՉՀ), 3) տեղեկատվության հրապարակումը և ԱԵԱ-ների հետ հանրային լսումների կազմակերպումը, 4) վերականգնման և փոխհատուցումների վճարման քաղաքականությունը և շրջանակը, 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը, 6) վերաբնակեցումը և եկամտի վերականգնումը 7) տարաբնակեցման բյուջեն, 8) ինստիտուցիոնալ շրջանակը, 9) ՀՕՏԾ իրականացման ժամանակացույցը և 10) ՀՕՏԾ իրականացման մոնիտորինգը:
3. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
7) ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի և ազդեցությունների հետազոտությունն իրականացվել է 2013 թ. մարտից-օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
8) ՀՕՏԾ 3-ի շրջանակում բացահայտվել են 85 ազդեցության ենթակա հողակտորներ, որոնցից`
ա. 30-ը` հանդիսանում են 38 ԱԵՏՏ-ների սեփականությունը,
բ. 11 օրինականացման ենթակա հողակտորներ օգտագործվում են 16 ԱԵՏՏ-ների կողմից
գ. 44 հողակտորներ պատկանում են ԵՔ-ին, որնցից 1-ը վարձակալված է 1 կազմակերպության կողմից և 43-ը ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվում են 38 ԱԵՏՏ-ների կողմից:
9) Ընդհանուր առմամբ, 39 բնակելի հիմնական շինություններ (4,143.8 մ2) և մեկ բազմահարկ շինություն` 8 բնակարաններով (423.88 մ2), կքանդվեն: Ի լրումն, 118 օժանդակ կառույցներ` ավտոտնակներ, պահեստներ և նկուղներ կենթարկվեն ազդեցության: 33 ոչ բնակելի շինություններ կենթարկվեն ազդեցության: Կտեղադրվի մեկ դարպաս` դեպի բնակելի սեփականությունը մեքենայի նոր մուտք ապահովելու համար: Ընդհանուր առմամբ, 2980.88 մ2 բարելավում կենթարկվի ծրագրի ազդեցությանը, ինչպես նաև 649.04 գմ և 1440.85 մ2 ցանկապատ/պատ:
10) Ազդեցության կենթարկվեն 349 մ2 մշակաբույսեր, 2,245 մրգատու թփեր և 1,358 մրգատու ծառեր, ինչպես նաև 274 փայտանյութ տվող ծառեր: Ի լրումն, ազդեցության կենթարկվեն 188 դեկորատիվ ծառեր, 1,337 դեկորատիվ թփեր և 1,633 դեկորատիվ ծաղիկներ:
11) Յոթ ձեռնարկատիրական գործունեություններ կենթարկվեն մշտական ազդեցության, որոնցից 6-ը ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային հայտարարագրով և 1-ն` առանց հարկային հայտարարագրի է: Ազդեցության կենթարկվեն 5 աշխատողներ:
12) Մարդահամարի արդյունքում բացահայտվեցին 90 ազդեցության ենթակա տնային տնտեսություններ, ներառյալ`սեփականատերերը, վարձակալները և հողերի/շինությունների օգտագործողները, ձեռնարկատիրական գործունեության սեփականատերերը և աշխատողները, որոնցից 86-ը ընտանիքներ են, իսկ 4-ը` կազմակերպություններ: ԱԵՏՏ-ների և ԱԵԱ-ների տարբեր կատեգորիաների վերաբերյալ տեղեկությունները, ըստ ազդեցության տեսակի, ինչպես նաև զուտ թվերը` առանց կրկնահաշվարկի, ներկայացված են ստորև տեղ գտած ԱԵՏՏ-ներ/ԱԵԱ-ների ամփոփ աղյուսակում: Ընդհանուր առմամբ, ՀՕՏԾ 3-ի ճանապարհահատվածը ազդեցության կենթարկի 70 տնային տնտեսությունների հողակտորներ, 73 ԱԵՏՏ-ների, որոնք կորցնում են բնակելի և ոչ բնակելի շենքեր ու շինություններ, 7 ԱԵՏՏ-ների ձեռնարկատիրական գործունեությունը և 5 ԱԵՏՏ-ների զբաղվածությունը: 90 ԱԵՏՏ-ներից 56 ԱԵՏՏ-ներ ենթարկվում են զգալի ազդեցության` կորցնելով գյուղատնտեսական եկամտի 10%-ը կամ ավելին, իսկ 53 ԱԵՏՏ-ներ պետք է վերաբնակեցվեն իրենց բնակավայրից: 18 ԱԵՏՏ-ներ խոցելի են:
Աղյուսակ 1-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ ազդեցության տեսակի
._____________________________________________________________________.
|Ազդեցության տեսակը |ԱԵՏՏ-|ԱԵՏՏ- |ԱԵԱ- |Նշումներ |
| |ներ |ներ |ներ | |
| |_____|______|______| |
| |Ազդե-|Առանց |Բացար-| |
| |ցու- |կրկնա-|ձակ | |
| |թյան |կրկնա-|թիվը | |
| |ենթա-|հաշ- | | |
| |կա |վարկի | | |
| |միա- | | | |
| |վորը | | | |
| |No | | | |
| | | | | |
|_____________________________________________________________________|
|Ա. Ազդեցությունը հողի վրա` ըստ զբաղեցման կարգավիճակի |
|_____________________________________________________________________|
|Ա1. Սեփականատերեր | 38 | 38 | 189 | - |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Ա2. Համայնք | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(1) Վարձակալություն | 1 | 1 | 1 | - |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(2) ՀՀ օրենսդրության | 38 | 22 | 84 |- 15 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|պահանջների | | | |են Ա1-ում; |
|չպահպանմամբ` անշարժ | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
|գույքի նկատմամբ | | | |Ա2-ում (1) |
|չգրանցված իրավունքով | | | | |
|օգտագործվող | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(3) Օրինականացման | 16 | 9 | 42 |- 7 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|գործընթացում | | | |են Ա2-ում (2) |
|_____________________________________________________________________|
|Բ. Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա |
|_____________________________________________________________________|
|Բ1. Բնակելի շենքեր | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(1) Բնակարաններ | 8 | 4 | 11 |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|(սեփականատերերի կամ | | | |են Ա2-ում (2) |
|համասեփականատերերի | | | | |
|կողմից զբաղեցված) | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(2) Բնակարաններ | 2 | 2 | 6 | - |
|(համասեփականատերերի | | | | |
|կողմից չզբաղեցված) | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(3) Բնակելի առանձնատներ| 41 | 0 | 0 |- 30 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|(սեփականատերերի կամ | | | |են Ա1-ում; |
|համասեփականատերերի | | | |- 7 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|կողմից զբաղեցված) | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(4) Բնակելի առանձնատներ| 1 | 0 | 0 |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
|(համասեփականատերերի | | | |Ա1-ում |
|կողմից չզբաղեցված) | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(5) Բնակելի առանձնատներ| 4 | 4 | 15 | - |
|(վարձ չվճարող | | | | |
|բնակիչների կողմից | | | | |
|զբաղեցված) | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|(6) Բնակելի օժանդակ | 6 | 0 | 0 |- 3 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|կառույցներ | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 3 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Բ2. Ոչ բնակելի | 11 | 0 | 0 |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|կառույցներ | | | |են Ա1-ում; |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա2-ում (1); |
| | | | |- 6 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Բ3. Ապամոնտաժման | 7 | 0 | 0 |- 2 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|ենթակա տարբեր | | | |են Ա1-ում; |
|կոնստրուկցիաներ ունեցող| | | |- 5 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|շենքեր և շինություններ| | | |են Ա2-ում (2) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Բ4. Ցանկապատեր | 39 | 0 | 0 |- 16 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա1-ում; |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա2-ում (1); |
| | | | |- 19 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 3 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Բ5. Դարպասի տեղադրում | 1 | 1 | 2 | - |
|_____________________________________________________________________|
|Գ. Ազդեցությունը ծառերի/մշակաբույսերի վրա |
|_____________________________________________________________________|
|Գ1. Մրգատու ծառեր և | 59 | 0 | 0 |- 30 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|թփեր | | | |են Ա1-ում; |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա2-ում (1); |
| | | | |- 21 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 7 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Գ2. Փայտանյութ տվող | 28 | 0 | 0 |- 10 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|ծառեր | | | |են Ա1-ում; |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա2-ում (1); |
| | | | |- 12 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 5 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Գ3. Դեկորատիվ ծառեր, | 50 | 0 | 0 |- 28 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|թփեր, ծաղիկներ | | | |են Ա1-ում; |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա1-ում (1); |
| | | | |- 15 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 6 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Գ4. Մշակաբույսեր | 20 | 0 | 0 |- 10 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա1-ում; |
| | | | |- 5 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 5 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3) |
|_____________________________________________________________________|
|Դ. Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա |
|_____________________________________________________________________|
|Դ1. Մշտական | 6 | 4 | 16 |- 2 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|ազդեցություն | | | |են Ա2-ում (2) |
|ձեռնարկատիրական | | | | |
|գործունեության վրա` ՀՀ | | | | |
|օրենսդրությամբ | | | | |
|սահմանված հարկային | | | | |
|հայտարարագրի | | | | |
|առկայությամբ | | | | |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Դ2. Մշտական | 1 | 0 | 0 |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
|ազդեցություն | | | |Ա1-ում |
|ձեռնարկատիրական | | | | |
|գործունեության վրա` ՀՀ | | | | |
|օրենսդրությամբ | | | | |
|սահմանված հարկային | | | | |
|հայտարարագրի | | | | |
|բացակայությամբ | | | | |
|_____________________________________________________________________|
|Ե. Ազդեցությունը զբաղվածության վրա |
|_____________________________________________________________________|
|Ե. Զբաղվածության | 5 | 5 | 25 | |
|մշտական կորուստ | | | | |
|_____________________________________________________________________|
|Զ. ԱԵՏՏ-ների խոցելիությունը |
|_____________________________________________________________________|
|Զ. Խոցելի ԱԵՏՏ-ներ | 18 | 0 | 0 |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա1-ում; |
| | | | |- 8 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Ա1-ում (3); |
| | | | |- 3 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Բ1-ում(1); |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Բ1-ում (2); |
| | | | |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | |Բ5-ում |
|_____________________________________________________________________|
|Է. Վերաբնակեցման ազդեցություն |
|_____________________________________________________________________|
|Է1. Ձեռնարկատիրական | 7 | 0 | 0 |- 1 ԱԵՏՏ ընդգրկված է |
|գործունեության վայրի | | | |Ա1-ում; |
|տեղափոխում | | | |- 2 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 4 ԱԵՏՏ-ներ Դ1 |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Է2. Բնակավայրից | 53 | 0 | 0 |- 30 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
|վերաբնակեցում | | | |են Ա1-ում; |
| | | | |- 11 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (2); |
| | | | |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Ա2-ում (3); |
| | | | |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Բ1-ում (1); |
| | | | |- 4 ԱԵՏՏ-ներ ընդգրկված |
| | | | |են Բ1-ում (5) |
|_______________________|_____|______|______|_________________________|
|Ընդամենը | - | 90 | 391 | |
._____________________________________________________________________.
13) Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ) իրականացվել է 2013 թվականի մայիսի 14-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, թվով 86 ազդեցության ենթակա ընտանիքներից հետազոտության ենթարկվեցին 84-ը:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում