Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. սեպտեմբերի 10-ի նիստի

N 41 արձանագրային որոշման

 

FI N 84379

Serapis N 2014-0374

 

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ

 

Ֆինանսական պայմանագիր

Հայաստանի Հանրապետության

 

և

 

Եվրոպական ներդրումային բանկի

 

միջև

 

Երևան, 16-ը մարտի, 2015 թ.

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1.01. ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ

1.02. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1.02.Ա. ՏՐԱՆՇՆԵՐ

1.02.Բ. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

1.02.Գ. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

1.02.Դ. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՇԻՎԸ

1.03. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

1.04. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1.04.Ա. ԱՌԱՋԻՆ ՏՐԱՆՇԸ

1.04.Բ. ԲՈԼՈՐ ՏՐԱՆՇՆԵՐԸ

1.05. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

1.05.Ա. ՀԵՏԱՁԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1.05.Բ. 6 (ՎԵՑ) ԱՄՍՈՎ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

1.06. ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ

1.06.Ա. ՎԱՐԿԱՌՈՒԻ` ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1.06.Բ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ. 1.06.Գ. ՏՐԱՆՇԻ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ 1.06.Գ (1) ԿԱՍԵՑՈՒՄԸ 1.06.Գ (2) ՉԵՂԱՐԿՈՒՄԸ 1.07. ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ 1.08. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎՃԱՐԸ 1.09. 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 2

 

2.01. ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ

2.02. ՄԱՐՄԱՆ, ՏՈԿՈՍԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ

2.03. ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 3

 

3.01. ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

3.01.Ա. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇՆԵՐԸ

3.01.Բ. ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇՆԵՐԸ

3.02. ԺԱՄԿԵՏԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐԸ

3.03. ՇՈՒԿԱՅԻ ԽԱԹԱՐՄԱՆ ԴԵՊՔ

 

ՀՈԴՎԱԾ 4

 

4.01. ԲՆԱԿԱՆՈՆ ՄԱՐՈՒՄ

4.01.Ա. ՄԱՐՈՒՄԸ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ

4.02. ԿԱՄԱՎՈՐ ԿԱՆԽԱՎՃԱՐ

4.02.Ա. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՏԱՐԲԵՐԱԿ

4.02.Բ. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

4.02.Բ (1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

4.02.Բ (2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

4.02.Գ. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԽԱՆԻԶՄ

4.03. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՎՃԱՐ

4.03.Ա. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԴԵՊՔԵՐ

4.03.Ա. (1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶՈՒՄ

4.03. Ա (2) ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՉ ԵՆԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ

4.03. Ա (3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

4.03.Ա (4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 4.03. Ա (5) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 4.03.Ա (6) ԵՆԹԱՎԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐ 4.03.Ա (7) ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 4.03.Ա (8) ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎՎԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ 4.03.Բ. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԵԽԱՆԻԶՄ 4.03.Գ. ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ 4.04. ԸՆԴՀԱՆՈՒՐ

 

ՀՈԴՎԱԾ 5

 

5.01. ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԲԱԶԱՆ

5.02. ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԸ ԵՎ ՎԱՅՐԸ

5.03. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ

5.04. ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ

5.05. ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 6

 

6.01. ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

6.02. ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ

6.03. ԾՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԽՍԸ

6.04. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

6.05. ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.06. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ

6.07. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

6.08. ԱՄՀ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

6.09. ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

6.10. ԵՆԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

6.11. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ 6.12. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ 6.13. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 7

 

7.01. ՀԱՎԱՍԱՐ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

7.02. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔ

7.03. ՆԵՐԱՌՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 8

 

8.01. ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

8.02. ՎԱՐԿԱՌՈՒԻՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8.03. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

8.04. ԱՅՑԵՐ, ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

9.01. ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

9.02. ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

9.03. ԱՎԵԼԱՑԱԾ ԾԱԽՍԵՐ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 10

 

10.01. ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

10.01.Ա. ԱՆՀԱՊԱՂ ՊԱՀԱՆՋ

10.01.Բ. ՊԱՀԱՆՋ` ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

10.02. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

10.03. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

10.03.Ա. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇՆԵՐ

10.03.Բ. ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇՆԵՐ

10.03.Գ. ԸՆԴՀԱՆՈՒՐ

10.04. ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11

 

11.01. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ

11.02. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

11.03. ԲԱՆԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

11.04. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ

11.05. ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑ

11.06. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

11.07. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

11.08. ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ

11.09. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.10. ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 12

 

12.01. ԿՈՂՄԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

12.02. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ

12.03. ԿՈՂՄԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

12.04. ԼԵԶՈՒ

12.05. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

12.06. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

ԱՌԴԻՐ Ա

ԱՌԴԻՐ Բ

ԱՌԴԻՐ Գ

ԱՌԴԻՐ Դ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵԼ Է`

մի կողմից` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ`

    ի դեմս Հայաստանի Հանրապետության             (Վարկառու)

ֆինանսների նախարար պարոն

Գագիկ Խաչատրյանի,

 

և

    մյուս կողմից` 98-100 boulevard Konrad       (Բանկ)

Adenauer, L-2950 Luxembourg

հասցեում գտնվող ԵՎՐՈՊԱԿԱՆ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ`

ի դեմս փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի,

 

միջև

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ.

1) Եվրոպական միության` 2014 թվականի մայիսի 8-ի թիվ L 135 պաշտոնական ամսագրում հրապարակված թիվ 466/2014/EU որոշման համաձայն` Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական միության խորհուրդը որոշում են կայացրել երաշխիք տրամադրել Բանկին Եվրոպական միության տարածքից դուրս ներդրումային ծրագրերին աջակցող ֆինանսական ներդրումների շրջանակում վնասների դիմաց (այսուհետ` Որոշում), ինչպես նաև` որ Եվրոպական միության, որի անունից հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովը, և սույն որոշումն Օժանդակող Բանկի միջև կնքվել է համաձայնագիր, որի համաձայն` չվճարման դեպքում Եվրոպական միությունը երաշխիքի միջոցով փոխհատուցում է Բանկի չստացած և Վարկառուի հետ ֆինանսական գործառնությունների շրջանակներում Բանկին վճարելիք գումարները (այսուհետ` ԵՄ Երաշխիք): Ֆինանսական պայմանագրի ամսաթվի դրությամբ (այսուհետ` Պայմանագիր) Հայաստանը հանդիսանում է նման իրավունքից օգտվող պետություն (ինչպես սահմանված է ստորև):

2) 2008 թվականի փետրվարի 29-ին Վարկառուն և Բանկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի գործունեությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր (այսուհետ` Շրջանակային համաձայնագիր), որը պահպանում է իր ամբողջ իրավական ուժը մինչև սույն Պայմանագրի ավարտը:

3) Վարկառուն սույնով հաստատում է, որ Ծրագիրը համապատասխանում է Շրջանակային համաձայնագրի 7-րդ հոդվածի պահանջներին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է, որ Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործունեությունն իրականացնելու ընթացքում օգտվում է նման գործունեության համար առավել բարենպաստ և միջազգային հաստատության համար նախատեսված կարգից կամ, եթե առավել բարենպաստ է, նման գործունեությունը կարգավորող այլ միջազգային համաձայնագրով նախատեսված կարգավորումից: Բանկը սույն փաստաթղթում սահմանված կարգով Վարկառուին Փոխառություն է տրամադրում` որպես Շրջանակային համաձայնագրի միջազգային ֆինանսական հաստատություն, և իրավունք ունի օգտվելու Շրջանակային համաձայնագրի ներքո միջազգային ֆինանսական այլ հաստատություններին տրամադրվող հավասար վերաբերմունքից:

4) Վարկառուն նշել է, որ նախաձեռնում է ծրագիր, որով նախատեսվում է բարձր լարման էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի (ԲԼՀՀ) կայանի կառուցում` նպատակ ունենալով զարգացնելու փոխմիացումը Հայաստանի և Վրաստանի միջև, ինչն առավել մանրամասն նկարագրված է Ա Առդիրի մեջ (այսուհետ` Ծրագիր) ներկայացված տեխնիկական նկարագրում (այսուհետ` Տեխնիկական նկարագիր): Ծրագիրն իրականացվելու է Հայաստանը` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ-ի միջոցով (այսուհետ` Օժանդակող): Վրացական կողմի աշխատանքներն իրականացնելու է Վրաստանի սեփականությունը հանդիսացող` «Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» պետական ԲԸ-ն (այսուհետ` ՎՊԷ): Վրաստանը կաջակցի վրացական կողմից Ծրագրի ֆինանսավորմանը 6,600,000 եվրո (վեց միլիոն վեց հարյուր հազար եվրո) գումարի չափով:

5) Բանկի գնահատմամբ` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 106 700 000 (հարյուր վեց միլիոն յոթ հարյուր հազար) եվրո. Վարկառուն ներկայացրել է Ծրագրի ֆինանսավորման հետևյալ կառուցվածքը.

 

    Աղբյուր                            Գումար (եվրո)

                                     

    Վարկ ՎՎԲ-ից                        85.20 մլն

    Փոխառություն Բանկից                10.00 մլն

    Հարևանության  ներդրումային         10.00 մլն

գործիքի (այսուհետ` ՀՆԳ) դրամաշնորհ

    Վարկառուի սեփական միջոցներ          1.50 մլն

    ԸՆԴԱՄԵՆԸ                          106.70 մլն

 

6) Ներածական մասում (5) սահմանված ֆինանսավորման պլանը կատարելու նպատակով Վարկառուն Բանկին է դիմել 10 000 000 (տասը միլիոն) եվրո փոխառություն տրամադրելու հայտով, որը պետք է տրամադրվի Բանկի սեփական միջոցներից` Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Ռուսաստանում 2014-2020 թվականների արտաքին փոխատվության մանդատի (այսուհետ` Մանդատ) համաձայն:

7) Սույն Պայմանագրով ստացված միջոցները Վարկառուն ենթավարկավորման համաձայնագրով, որի ձևն ու բովանդակությունը բավարարում են Բանկի պահանջները, ամբողջությամբ տրամադրելու է Օժանդակողին` որպես ենթավարկ (այսուհետ` Ենթավարկային համաձայնագիր):

8) Բանկը, ելնելով այն հանգամանքից, որ Ծրագրի ֆինանսավորումը իր գործառույթների շրջանակում է, համահունչ է Մանդատի նպատակներին, ինչպես նաև հաշվի առնելով սույն Ներածական մասում ներկայացված դրույթները և փաստերը, որոշել է բավարարել Վարկառուի հայտը և սույն Պայմանագրով վերջինիս տրամադրել 10 000 000 (տասը միլիոն) եվրո արժողությամբ վարկ` պայմանով, որ Բանկի վարկի չափը չի գերազանցում ներածական մասում (5) սահմանված Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոս):

9) ՀՀ Կառավարությունը լիազորել է ստանալ 10 000 000 (տասը միլիոն) եվրո գումարին համարժեք սույն փոխառության ստացումը` սույն Պայմանագրում սահմանված պայմաններով:

10) ՀՀ ֆինանսների նախարար պարոն Գագիկ Խաչատրյանը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն Պայմանագիրը` Վարկառուի կողմից և անունից:

11) Վերականգնման վարկերի բանկը (այսուհետ` ՎՎԲ) համաձայնագիր է կնքել Վարկառուի հետ (այսուհետ` ՎՎԲ Վարկային համաձայնագիր), որով ՎՎԲ-ն համաձայնում է Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով Վարկառուին տրամադրել մինչև 85 000 000 (ութսունհինգ միլիոն) եվրո ընդհանուր գումարի վարկ (այսուհետ` ՎՎԲ Վարկ):

12) Բանկը, ՎՎԲ-ն և Եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) միջազգային այլ ֆինանսական հաստատությունների հետ միասին կնքել են «Համագործակցություն Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակներում» շրջանակային համաձայնագիրը (ուժի մեջ է մտել 2009 թ. դեկտեմբերի 29-ին), (այսուհետ` ՀՆԳ շրջանակային համաձայնագիր): ՎՎԲ-ն և Հանձնաժողովը կնքել են կամ կնքելու են (կախված հանգամանքներից) դրամաշնորհի համաձայնագիր, որի շրջանակներում Ծրագրի իրականացումը ֆինանսավորելու նպատակով Հանձնաժողովը տրամադրելու է 10 000 000 (տասը միլիոն) եվրոյին համարժեք անհատույց ներդրումային դրամաշնորհ (այսուհետ` ԵՄ դրամաշնորհի համաձայնագիր և ՀՆԳ շրջանակային համաձայնագրի հետ համատեղ` ՀՆԳ փաստաթղթեր): Բանկը, ՎՎԲ-ն և Հանձնաժողովը համաձայնության են եկել, որ, ելնելով ՀՆԳ փաստաթղթերից, Ծրագրի շուրջ համագործակցության առնչությամբ ՎՎԲ-ն հանդիսանալու է առաջատար ֆինանսական հաստատություն:

13) Բանկի կանոնադրությունը նախատեսում է, որ Բանկը պարտավոր է ապահովել իր միջոցների հնարավորինս խելամիտ ծախսումը` Եվրոպական միության շահերից ելնելով, և, համապատասխանաբար, Բանկի վարկային գործառնությունների պայմանները պետք է համահունչ լինեն Եվրոպական միության համապատասխան քաղաքականությանը:

14) Բանկը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը կենսական դեր ունի իր ֆինանսավորած ծրագրերին առնչվող` բնապահպանական և սոցիալական ռիսկերի, այդ թվում` մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազեցման հարցում և այդ նպատակով մշակել է Թափանցիկության քաղաքականություն, որի նպատակն է ամրապնդել ԵՆԲ խմբի հաշվետվողականությունն իր շահառուների առջև:

15) Բանկի կողմից անձնական տվյալների մշակումը կատարվում է անհատների պաշտպանության ոլորտում ԵՄ հաստատությունների և մարմինների կողմից անձնական տվյալների մշակմանը և նման տվյալների ազատ տեղաշարժին առնչվող` Եվրոպական միության գործող օրենսդրությանը համաձայն:

16) Վարկառուն, կնքելով սույն Պայմանագիրը, ընդունում է, որ Բանկը պարտավոր է ապահովել համապատասխանությունը կիրառելի Պատժամիջոցների յուրաքանչյուր ցանկին (սահմանված է ստորև) և, հետևաբար, չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջոցներ տրամադրել այն անձին կամ ի նպաստ այդ անձի, որի նկատմամբ կիրառվել են Պատժամիջոցներ (սահմանված է ստորև):

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈՆՇՅԱԼԸ` ձեռք է բերվել հետևյալ համաձայնությունը.

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ա) Մեկնաբանություն

Սույն Պայմանագրում.

i) Հղումները հոդվածներին, ներածական դրույթներին, լրացումներին և հավելվածներին, եթե այլ բան սահմանված չէ, հղումներ են սույն Պայմանագրի հոդվածներին, ներածական դրույթներին, լրացումներին և հավելվածներին` համապատասխանաբար:

ii) Հղումները օրենքի դրույթին հղումներ են տվյալ դրույթի փոփոխություններով և լրացումներով կամ կրկին ուժի մեջ մտած տարբերակին:

iii) Հղումներն այլ համաձայնագրի կամ գործիքի հղումներ են տվյալ համաձայնագրի կամ գործիքի` փոփոխված, նորացված, լրացված, երկարացված կամ խմբագրված տարբերակին:

iv) Հղումը «անձին» ընդգրկում է ցանկացած անհատի, ֆիրմայի, ընկերության, կորպորացիայի, կառավարության, պետության կամ պետական գործակալության կամ ցանկացած ընկերակցության, հավատարմագրային ընկերության, համատեղ ձեռնարկության, կոնսորցիումի կամ գործընկերության (անկախ առանձին իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքից):

բ) Սահմանումներ

Սույն Պայմանագրում.

«Ընդունման վերջնաժամկետ» ծանուցման համար նշանակում է`

ա) առաքման օրը Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 16:00-ն է, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օր` Լյուքսեմբուրգի ժամանակով մինչև ժամը 14:00-ն, կամ

բ) հաջորդ աշխատանքային օրվա` Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 11:00-ն, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օր` Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 14:00-ից հետո, կամ առաքվել է ոչ աշխատանքային օր:

«Ընդունված տրանշ» նշանակում է` Մասհանումն ընդունելու վերջնաժամկետին կամ դրանից առաջ Վարկառուի կողմից, պայմաններին համապատասխան, պատշաճ կերպով ընդունված` Մասհանման առաջարկին առնչվող Տրանշ:

Լիազորում նշանակում է` լիազորություն, թույլտվություն, համաձայնություն, հաստատում, որոշում, լիցենզիա, արտոնություն, փաստաթղթերի ներկայացում, նոտարական վավերացում կամ գրանցում:

Աշխատանքային օր նշանակում է` ցանկացած օր (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), երբ Բանկը և առևտրային բանկերը Լյուքսեմբուրգում բաց են հիմնական գործառնություններ իրականացնելու համար:

Սեփականատերերի կազմի փոփոխությունը ունի 4.03Ա(5) հոդվածում իրեն վերագրված իմաստը:

Օրենքի փոփոխությունը ունի 4.03Ա(3) հոդվածում իրեն վերագրված իմաստը:

Հանձնաժողովը ունի Ներածական մասի 12-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Պայմանագիրը ունի Ներածական մասի 8-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Վարկը ունի 1.01-ին հոդվածում իրեն վերագրված իմաստը:

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվը ունի 12.05-րդ հոդվածում իրեն վերագրված իմաստը:

Պարտքի գործիք նշանակում է.

ա) ցանկացած գործիք, այդ թվում` ցանկացած անդորրագիր կամ հաշվի քաղվածք, որը հաստատում է փոխատվություն, ավանդ, կանխավճար կամ նմանօրինակ եղանակով տրամադրված` վարկ մարելու պարտավորություն կամ հանդիսանում է նման պարտավորություն (ներառյալ, առանց բացառության, վարկի տրամադրումը վերաֆինանսավորման կամ մարման ժամկետների վերանայման համաձայնագրի շրջանակներում).

բ) պարտավորություն, որը հաստատվում է պարտատոմսով, պարտքի հանձնառությամբ կամ պարտքի գրավոր այլ ապացույցով, կամ

գ) պարտավորության երաշխիք, որն առաջանում է մեկ այլ պարտապանի Պարտքի գործիքի շրջանակներում` պայմանով, որ յուրաքանչյուր դեպքում նման պարտավորությունը կարգավորվում է ոչ թե Հայաստանի, այլ իրավական համակարգով:

Հետաձգման փոխհատուցում նշանակում է` փոխհատուցում, որը հաշվարկվում է մասհանման` հետաձգված կամ ժամանակավորապես կասեցված գումարի վրա այնպիսի տոկոսադրույքով (եթե մեծ է զրոյից), որով.

ա) նման գումարի նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը, եթե այն Վարկառուին վճարվեր Մասհանման համար սահմանված օրը, գերազանցում է

բ) ԵՎՐԻԲՈՐ-ից (մեկամսյա դրույքաչափը) հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թիվը փոքր է զրոյից, երբ այն սահմանվում է զրոյին հավասար:

Նման փոխհատուցումը հաշվեգրվում է Մասհանման սահմանված օրվանից մինչև Մասհանման օրը կամ, ըստ հանգամանքների, սույն Պայմանագրի համաձայն Ընդունված տրանշը չեղարկելու օրը:

Մասհանման ընդունում նշանակում է` Վարկառուի կողմից պատշաճ կերպով ստորագրված` Մասհանման առաջարկի օրինակ:

Մասհանումն ընդունելու վերջնաժամկետ նշանակում է` Մասհանման առաջարկում նշված` վերջինիս ավարտվելու օր և ժամ:

Մասհանման օր նշանակում է` Բանկի կողմից Տրանշը փաստացի կատարվելու օր:

Մասհանման առաջարկ նշանակում է` Լրացում Գ.1-ում սահմանված ձևաչափին ըստ էության համապատասխանող նամակ:

Խափանման դեպք նշանակում է` հետևյալ երկու դեպքերը միաժամանակ կամ դրանցից մեկը.

ա) վճարային կամ հաղորդակցման այն համակարգերի կամ ֆինանսական այն շուկաների էական խափանում, որոնց աշխատանքը, յուրաքանչյուր առանձին դեպքում վերցված, անհրաժեշտ է սույն Պայմանագրին առնչվող վճարումներ կատարելու համար, կամ

բ) ցանկացած այլ իրադարձության ի հայտ գալը, որի հետևանքով տեղի է ունենում Բանկի կամ Վարկառուի` գանձապետական կամ վճարումների գործառնությունների խափանում (տեխնիկական կամ համակարգային բնույթի), որը թույլ չի տալիս տվյալ կողմին.

i) կատարելու սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները, կամ

ii) հաղորդակցվելու մյուս կողմերի հետ,

և նման խափանումը (անկախ վերոնշյալ ա կամ բ դեպքերից) չի առաջացել այն կողմի պատճառով, որի գործառնությունները խափանվել են և գտնվում են վերջինիս հսկողությունից դուրս:

ԵՆԲ վարկային հաշիվ նշանակում է` Վարկառուի հաշիվ, որին Բանկը կատարում է մասհանումներ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահպանվող` Վարկառուի միասնական գանձապետական հաշվի ենթահաշիվ է, առանձնացված է Վարկառուի բոլոր այլ ակտիվներից, և որից վճարումներ են կատարվում բացառապես Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի, Ենթավարկային համաձայնագրի և, առկայության դեպքում, այլ համապատասխան համաձայնագրերի համաձայն:

Բնապահպանական և սոցիալական սկզբունքների և չափանիշերի մասին ԵՆԲ փաստաթուղթ նշանակում է` ԵՆԲ կայքում տեղադրված փաստաթուղթ, որն ուրվագծում է Բանկի ֆինանսավորած ծրագրերին վերջինիս ներկայացրած չափանիշերը և զանազան կողմերի պարտականությունները:

Իրավասու պետություն նշանակում է` Որոշման III Հավելվածում, որը տվյալ Որոշման 4(2) և 18-րդ հոդվածների համաձայն` ժամանակ առ ժամանակ կարող է վերանայել Հանձնաժողովը, նշված ցանկացած պետություն կամ ցանկացած այլ պետություն, որի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը կամ Խորհուրդը որոշում են ընդունել Որոշման 4(1) հոդվածի համաձայն:

Շրջակա միջավայր նշանակում է հետևյալը` հաշվի առնելով դրանց ազդեցությունը մարդու առողջության և սոցիալական բարեկեցության վրա.

ա) ֆաունա և ֆլորա,

բ) հող, ջուր, օդ, կլիմա և լանդշաֆտ,

գ) մշակութային ժառանգություն,

դ) կառուցապատված միջավայր

և ընդգրկում է նաև աշխատանքի հիգիենան և պաշտպանությունը, ինչպես նաև հանրային առողջությունն ու անվտանգությունը:

Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն նշանակում է` բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքում կատարած ուսումնասիրություն, ուր նշված և գնահատված են առաջարկվող Ծրագրի հետ կապված` հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները և առաջարկված են բոլոր ազդեցությունները կանխելու, նվազեցնելու և/կամ հաղթահարելու միջոցներ: Տվյալ ուսումնասիրությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման առարկա է:

Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր նշանակում է.

ա) Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն,

բ) Շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան և,

գ) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:

Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան նշանակում է` առաջարկվող Ծրագրին առնչվող և Բանկի կողմից հաստատված` բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:

Բնապահպանական և սոցիալական չափանիշեր նշանակում է.

ա) Ծրագրի և Օժանդակողի համար կիրառելի` բնապահպանական և սոցիալական օրենքներ,

բ) Բնապահպանական և սոցիալական սկզբունքների և չափանիշերի մասին ԵՆԲ փաստաթուղթ,

գ) Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր:

Բնապահպանական կամ սոցիալական հաստատում նշանակում է` թույլտվություն, լիցենզիա, լիազորում, համաձայնություն կամ այլ հաստատում, որը շրջակա միջավայրի կամ սոցիալական օրենսդրությամբ պահանջվում է Ծրագրի հետ կապված շինարարական աշխատանքների կամ շահագործման առնչությամբ:

Բնապահպանական կամ սոցիալական հայց նշանակում է` հայց, վարույթ, պաշտոնական ծանուցում կամ քննություն, որը Ծրագրի վրա ազդեցություն ունեցող` բնապահպանական կամ սոցիալական հարցերի, ներառյալ` Բնապահպանական և սոցիալական որևէ չափանիշի խախտման կամ ենթադրվող խախտման առնչությամբ իրականացնում է ցանկացած անձ:

Բնապահպանական հաստատում նշանակում է` Շրջակա միջավայրի մասին օրենսդրությամբ պահանջվող լիազորություն:

Շրջակա միջավայրի մասին օրենսդրություն նշանակում է.

ա) Եվրոպական միության օրենք, ներառյալ սկզբունքներն ու չափանիշները,

բ) ՀՀ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր և

գ) ՀՀ կողմից ստորագրված և վավերացված` իրավապարտադիր բնույթ ունեցող միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ, որոնց հիմնական նպատակն է շրջակա միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը կամ բարելավումը:

ԵՄ դրամաշնորհի համաձայնագիրը ունի Ներածական մասի 12-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ԵՄ երաշխիքը ունի Ներածական մասի 1-ին կետում իրեն վերագրված իմաստը:

EUR և եվրո նշանակում են` Եվրոպական միության այն անդամ պետությունների օրինական արժույթը, որոնք, Եվրոպական միության մասին պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի կամ դրանց հաջորդող պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն, ընդունում կամ ընդունել են այն` որպես իրենց արժույթ:

ԵՎՐԻԲՈՐ-ը ունի Բ Առդիրի մեջ իրեն վերագրված իմաստը:

Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք նշանակում է` 10.01-ին հոդվածում նկարագրված որևէ հանգամանք, դեպք կամ իրադարձություն:

Միջոցների հասանելիության վերջնաժամկետ նշանակում է` սույն Պայմանագրի ամսաթվից 48 (քառասունութ) ամիս անց ամսաթիվը:

Ահաբեկչության ֆինանսավորում նշանակում է` ցանկացած պարագայում միջոցների ուղղակի կամ անուղղակի տրամադրում կամ հավաքագրում` մտադրությամբ կամ իմացությամբ, որ դրանք ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու են ահաբեկչության դեմ պայքարի մասին ԵՄ Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 2002/475/JHA շրջանակային որոշման 1-4-րդ հոդվածներում նշված հանցագործությունները կատարելու նպատակով:

Հաստատագրված տոկոսադրույք նշանակում է` Բանկի կողմից սահմանվող տարեկան տոկոսադրույք, որը ժամանակ առ ժամանակ սահմանվում է Բանկի կառավարման մարմինների կողմից կիրառելի սկզբունքներին համապատասխան, այն վարկերի համար, որոնք տրամադրվում են հաստատագրված տոկոսադրույքով, որն արտահայտված է Տրանշի փոխարժեքով, և որի նկատմամբ կիրառվում են այն նույն պայմանները, որոնք կիրառվում են կապիտալի հետվճարման և տոկոսադրույքի վճարման համար:

Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ նշանակում է` Տրանշ, որի նկատմամբ կիրառվում է Հաստատագրված տոկոսադրույք:

Լողացող տոկոսադրույք նշանակում է` հաստատագրված սպրեդով տոկոսադրույք, այսինքն` Բանկի կողմից Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաջորդական հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված տարեկան տոկոսադրույք, որը հավասար է ԵՎՐԻԲՈՐ-ին գումարած Սպրեդը:

Լողացող տոկոսադրույք կողմնորոշիչ ժամանակահատված նշանակում է` մի Վճարման ամսաթվից մինչև համապատասխան հաջորդ Վճարման ամսաթիվն ընկած յուրաքանչյուր ժամանակահատված. Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածն սկսվում է Տրանշի Մասհանման օրվանից:

Լողացող տոկոսադրույքով տրանշ նշանակում է` Տրանշ, որի նկատմամբ կիրառվում է Լողացող տոկոսադրույքը:

Շրջանակային համաձայնագիրը ունի Ներածական մասի 2-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ՎՊԷ-ը ունի Ներածական մասի 4-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Գնումների ուղեցույց նշանակում է` Բանկի կայքում տեղադրված Գնումների ուղեցույցը, որը տեղեկացնում է Բանկի կողմից ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվող ծրագրեր Օժանդակողներին Ծրագրի համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնումները կատարելու պայմանների մասին:

 

ՖՀՄՍ նշանակում է` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ` ՀՀՄՍ 1606/2002 Կանոնակարգում դրանց տրված սահմանման իմաստով:

 

«ԱՄԿ նշանակում է` Աշխատանքի միջազգային կազմակերպություն:

ԱՄԿ չափանիշներ նշանակում է` ցանկացած ԱՄԿ միջազգային պայմանագիր, կոնվենցիա կամ պարտավորություն, որը Հայաստանն ստորագրել և վավերացրել է, կամ այլ կերպով կիրառելի և իրավապարտադիր է Հայաստանի համար, ինչպես նաև` Աշխատանքի հիմնական ստանդարտներ (որոնք սահմանված են Աշխատանքի բնագավառում հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին ԱՄԿ հռչակագրում):

Կանխավճարի փոխհատուցելի դեպք նշանակում է` կանխավճարի դեպք, որն այլ է, քան պարբերություններ 4.03Ա(2)-ում (ոչ ԵՆԲ ֆինանսավորմանը համարժեք փոխհատուցում) և 4.03Ա(4)-ում (Անօրինականություն, ԵՄ երաշխիք, Շրջանակային համաձայնագիր) սահմանված դեպքերը:

Փոխկապակցված համաձայնագիր նշանակում է` Օժանդակողի և ՎՊԷ-ի միջև կնքված համաձայնագիր, որի նպատակն է կարգավորել համատեղ անդրսահմանային կայանի շահագործումը մինչև Ծրագրի ԲԼՀՀ կայանի շահագործման հանձնելը:

ՎՎԲ փաստաթղթեր նշանակում է` հավաքականորեն ՎՎԲ վարկային համաձայնագիր, ՎՎԲ առանձին համաձայնագիր, ինչպես նաև (առկայության դեպքում) ցանկացած այլ փաստաթուղթ, որը կնքվել է մի կողմից` ՎՎԲ-ի, մյուս կողմից` Հանձնաժողովի, Վարկառուի, Օժանդակողի և/կամ Բանկի միջև:

ՎՎԲ վարկը ունի Ներածական մասի 11-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ՎՎԲ վարկային համաձայնագիրը ունի Ներածական մասի 11-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ՎՎԲ առանձին համաձայնագիր նշանակում է` ՎՎԲ-ի և Վարկառուի միջև կնքվելիք համաձայնագիր, որը տարբերվում է ՎՎԲ վարկային համաձայնագրից և ՎՎԲ Փաստաթուղթ հանդիսացող ցանկացած այլ փաստաթղթից (առկայության դեպքում) և որտեղ, ի թիվս այլ բաների, սահմանվում են Ծրագրի մանրամասները, մասհանման ընթացակարգերը և Ծրագրի իրականացումը (այդ թվում` Վարկառուի կողմից Բանկին ներկայացվող և Ծրագրին առնչվող տեղեկատվության բովանդակությունն ու ձևաչափը, ինչպես նաև Ծրագրին առնչվող այդ տեղեկատվությունը փոխանցելու մեթոդները):

Վարկ նշանակում է` սույն Պայմանագրով Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ հատկացվող Տրանշների հանրագումար:

Մանդատը ունի Ներածական մասի 6-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Շուկայի խաթարման դեպք նշանակում է հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրը.

ա) եթե, Բանկի հիմնավոր կարծիքով, տեղի են ունեցել իրադարձություններ կամ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բացասաբար են ազդում Բանկի համար իր ֆինանսավորման աղբյուրների հասանելիության վրա.

բ) եթե, Բանկի կարծիքով, բացակայում են ֆինանսավորման մշտական աղբյուրներից հասանելի միջոցները` համապատասխան արժույթով, և (կամ) մարման ժամկետով Տրանշը համարժեք ֆինանսավորելու և (կամ) այդպիսի Տրանշի հատուցման պայմանները կատարելու համար.

գ) այնպիսի Տրանշի դեպքում, որի տոկոսադրույքը վճարվում է կամ ենթակա է վճարման Լողացող տոկոսադրույքով.

i) այդպիսի Տրանշի Լողացող տոկոսադրույքի հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածում ֆինանսավորման իր աղբյուրներից (այսինքն` դրամական շուկայում) միջոցներ ձեռք բերելու Բանկի ծախսը, որը որոշում է Բանկը, կգերազանցի կիրառելի ԵՎՐԻԲՈՐ-ը, կամ

ii) Բանկը եզրահանգում է, որ բացակայում են նման Տրանշի արժույթի նկատմամբ կիրառելի ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանելու` անհրաժեշտ և բավարար միջոցները, կամ ԵՎՐԻԲՈՐ-ը հնարավոր չէ որոշել Բ Առդիրի մեջ ներկայացված սահմանմանը համապատասխան:

Էական անբարենպաստ փոփոխություն նշանակում է` ցանկացած դեպք կամ իրավիճակի փոփոխություն, որը, Բանկի կարծիքով, էական անբարենպաստ ազդեցություն ունի.

ա) Վարկառուի` սույն Պայմանագրի ներքո իր պարտավորությունները կատարելու կամ Ծրագրի մասով Օժանդակողի` իր պարտավորությունները կատարելու կարողությունը,

բ) Վարկառուի կամ Օժանդակողի գործունեության, գործառնությունների, գույքի, վիճակի (ֆինանսական կամ այլ) կամ հեռանկարների վրա, կամ

գ) Բանկին տրամադրված արժեթղթերի վավերականության, իրավակիրառելիության, ուժի մեջ լինելու, վարկանիշի կամ արժեքի կամ սույն Պայմանագրով Բանկի իրավունքների կամ իրավական պաշտպանության միջոցների վրա:

Մարման ամսաթիվ նշանակում է` Տրանշի` 4.01-ին հոդվածի համաձայն սահմանված վերջին մարման ամսաթիվ:

Փողերի լվացում նշանակում է`

ա) գույքի փոխակերպում կամ փոխանցում` գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու հետևանքով` նպատակ ունենալով թաքցնելու կամ քողարկելու գույքի ապօրինի ծագումը կամ աջակցելու նման գործունեության մեջ ներգրավված անձին` իր գործողության իրավական հետևանքներից խուսափելու համար.

բ) գույքի իրական էության, աղբյուրի, գտնվելու վայրի, տիրապետման, շարժի, դրան առնչվող իրավունքի կամ սեփականության թաքցնելը կամ քողարկելը` գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու հետևանքով.

գ) գույքի ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում` ստանալու պահին գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու հետևանքով, կամ

դ) նախորդ կետերում նշված որևէ գործողությանը մասնակցություն, կատարելուն առնչություն, կատարելու փորձեր և կատարմանը օժանդակություն, նպաստում, կազմակերպում կամ խորհրդատվություն:

ՀՆԳ-ն ունի Ներածական մասի 12-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ՀՆԳ փաստաթղթերը ունի Ներածական մասի 12-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

ՀՆԳ շրջանակային համաձայնագիրը ունի Ներածական մասի 12-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Ենթավարկային համաձայնագիրը ունի Ներածական մասի 7-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Վճարման ամսաթիվ նշանակում է` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16 և հոկտեմբերի 16` մինչև Մարման ամսաթիվը, բացառությամբ այն դեպքերի, եթե նման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ինչը նշանակում է`

ա) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` համապատասխան հաջորդ աշխատանքային օր` առանց 3.01-ին հոդվածով վճարման ենթակա տոկոսադրույքի փոփոխության. և

բ) Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` տվյալ օրացուցային ամսվա համապատասխան հաջորդ օր, եթե այդպիսին առկա է և, համապատասխանաբար, աշխատանքային օր է, կամ, հակառակ դեպքում, մոտակա նախորդ օրը, որը նույնպես համապատասխան աշխատանքային օր է. երկու դեպքում էլ` 3.01-ին հոդվածով վճարման ենթակա տոկոսադրույքի համապատասխան ճշգրտմամբ:

Կանխավճարի գումար նշանակում է` 4.02.Ա հոդվածի համաձայն` Վարկառուի կողմից Տրանշի նախապես վճարվելիք գումար:

Կանխավճարի ամսաթիվ նշանակում է` այն ամսաթիվը, որը համարվում է Վճարման ամսաթիվ, երբ Վարկառուն առաջարկում է նախապես վճարել Կանխավճարի գումարը:

Կանխավճարի դեպք նշանակում է` 4.03.Ա հոդվածում նկարագրված դեպքերից յուրաքանչյուրը:

Կանխավճարի փոխհատուցում նշանակում է` նախապես մարվող կամ չեղարկվող մայր գումարի առնչությամբ Բանկի կողմից Վարկառուին ներկայացված գումար, որը հավասար է.

ա) այն տոկոսին, որը կհաշվեգրվեր Վաղաժամ մարվող գումարին Կանխավճարի ամսաթվից մինչև Մարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում, եթե այդ գումարը վաղաժամ չմարվեր, և

բ) այն տոկոսին, որը կհաշվեգրվեր նույն ժամանակահատվածում, եթե հաշվարկվեր Վերաբաշխման դրույքաչափով` հանած 0.15% (տասնհինգ բազիսային կետ),

Վերոնշյալ ընթացիկ արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար հաշվարկային տոկոսադրույքով` կիրառելի յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

Կանխավճարի ծանուցում նշանակում է` 4.02.Գ հոդվածի համաձայն` Բանկից Վարկառուին ներկայացված գրավոր ծանուցում:

Կանխավճարի հայտ նշանակում է` 4.02.Ա հոդվածի համաձայն` Վարկառուից Բանկին ներկայացված` Վարկը ամբողջովին կամ մասնակիորեն մարելու մասին գրավոր հայտ:

Արգելված վարք նշանակում է` Ահաբեկչության ֆինանսավորում, Փողերի լվացում կամ Արգելված պրակտիկա:

Արգելված պրակտիկա նշանակում է`

ա) Պարտադրման պրակտիկա, որը նշանակում է` ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ կողմի կամ տվյալ կողմի գույքի նկատմամբ` վատթարացնող կամ վնասատու կամ վատթարացնել կամ վնասել սպառնացող բռնի արարք` ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու նպատակով,

բ) Հանցավոր համաձայնություն, որը նշանակում է` երկու կամ ավել կողմերի միջև համաձայնություն` անազնիվ նպատակի հասնելու համար. ներառյալ ոչ պատշաճ կերպով երրորդ կողմի գործողությունների վրա ազդելու համար,

գ) Կոռուպցիա, որը նշանակում է մի կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով արժեքավոր որևէ բան առաջարկելը, տալը, ստանալը կամ պահանջելը` ոչ պատշաճ կերպով երրորդ կողմի գործողությունների վրա ազդելու համար,

դ) Խարդախություն, որը նշանակում է` որևէ գործողություն կամ անգործություն, ներառյալ խեղաթյուրումը, որը գիտակցաբար կամ անխոհեմորեն խեղաթյուրում է կամ փորձում է խեղաթյուրել կողմին` ֆինանսական կամ այլ շահ ստանալու կամ պարտավորությունից խուսափելու նպատակով, կամ

ե) Խոչընդոտող պրակտիկա, որը սույն Վարկը կամ Ծրագրին առնչվող Պարտադրման պրակտիկայի, Հանցավոր համաձայնության, Կոռուպցիայի կամ Խարդախության դեպքերի քննության առնչությամբ նշանակում է.

i) քննության իրեղեն ապացույցները մտադրված ոչնչացնելը, կեղծելը, փոփոխելը կամ թաքցնելը և/կամ որևէ կողմին իր ունեցած և քննությանն առնչվող տեղեկությունները չհայտնելու կամ քննության իրականացումը կանխելու նպատակով սպառնալը, խոշտանգելը կամ ահաբեկելը. կամ

ii) աուդիտի պայմանագրային իրավունքների իրականացման կամ տեղեկատվության հասանելիության էապես խոչընդոտելուն ուղղված գործողություններ:

Ծրագիրը ունի Ներածական մասի 4-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Օժանդակողը ունի Ներածական մասի 4-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Վերաբաշխման դրույքաչափ նշանակում է` հաստատագրված տոկոսադրույքով այնպիսի վարկերի համար փոխհատուցման հաշվարկման օրվա դրությամբ գործող Հաստատագրված տոկոսադրույք, որոնք արտահայտվում են նույն արժույթով, և որոնց Մարման ամսաթվի մասով գործում են տոկոսի վճարման նույն պայմանները և նույն հետվճարման պայմանները, ինչ Տրանշի դեպքում, որի համար առաջարկվում կամ հայցվում է Կանխավճար: Այդ դեպքերում, երբ ժամանակահատվածը 48 ամսից պակաս է, կիրառվում է դրամի շուկայում գործող ամենամոտ համարժեք դրույքաչափը, որը հավասար է ԵՎՐԻԲՈՐ-ից հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ժամանակահատվածի համար: 12-48 ամիսների միջև ընկած ժամանակահատվածների դեպքում կիրառվում է այն սվոպային տոկոսադրույքների մասով սակարկային դրույքը, որը համապատասխան արժույթի համար հրապարակվում է «Ռոյթերզ» գործակալության կողմից և կիրառվում է Բանկի կողմից հաշվարկման պահին:

Կարգավորման և տեխնիկական միջոցներ նշանակում է` այն լրացուցիչ միջոցները, որոնք ուղղված են Ծրագրի նպատակների իրագործմանը և Եվրոպական չափանիշերին ոլորտի ներդաշնակեցմանը` ոլորտում պահանջվող կարգավորման և տեխնիկական համակարգային պայմանների վերանայման միջոցով (ներառյալ, բայց չսահմանափակվելով` Եվրոպական ENTSO-E ստանդարտների հիման վրա տեխնիկական մուտքի պահանջների սահմանում, սակագնային մեթոդաբանության վերանայում, շուկայական թափանցիկ կանոնների ներդրում, օրինակ` ներմուծման/արտահանման էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծին միանալու հարցում):

Համապատասխան աշխատանքային օր նշանակում է` այն ամսաթիվը, երբ Իրական ժամանակի ռեժիմում խոշոր վճարումների արագ կատարման անդրեվրոպական համակարգը, որում կիրառվում է մեկ միասնական ընդհանուր հարթակ, և որը գործարկվել է 2007 թվականի նոյեմբերի 19-ին (TARGET 2), բաց է եվրոյով վճարումների կատարման համար:

Պատժամիջոցների ենթարկված անձինք նշանակում է` մեկ կամ ավել Պատժամիջոցների ցանկերում ընդգրկված ցանկացած անհատ կամ կազմակերպություն:

Պատժամիջոցների ցանկեր նշանակում է.

ա) Եվրոպական միության մասին պայմանագրի 5-րդ մասի 2-րդ գլխի, ինչպես նաև Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 215-րդ հոդվածի համաձայն` Եվրոպական միության կողմից սահմանված` տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցներ և զենքի մատակարարման արգելքներ, որոնք հրապարակված են ԵՄ http://ec.europa.eu/external_relations/cfsp/sanctions/consol-list_en.htm և http://eeas.europa.eu/cfsp/sanctions/docs/measures_en.pdf պաշտոնական կայքերում, ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում են կամ հրապարակվում են այլ իրավահաջորդ էջում, կամ

բ) Միավորված ազգերի կազմակերպության 41-րդ հոդվածի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված` տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցներ և զենքի մատակարարման արգելքներ, որոնք հրապարակված են ՄԱԿ-ի http://www.un.org/Docs/sc/committees/INTRO.htm պաշտոնական կայքում, ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում են կամ հրապարակվում են այլ իրավահաջորդ էջում:

Մասհանման սահմանված ամսաթիվ նշանակում է` այն ամսաթիվը, երբ 1.02.Բ հոդվածի համաձայն` նախատեսվում է Տրանշի հատկացումը:

Ապահովում նշանակում է` ցանկացած գրավ, գրավադրություն, սեփականության պահման իրավունք, այդ իրավունքի վերափոխանցում, սեփականության նկատմամբ հայցապահանջի իրավունք, հիպոտեկ կամ որևէ անձի պարտավորությունները ապահովող այլ գրավային փաստաթուղթ կամ համանման իրավական ուժ ունեցող ցանկացած այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն:

Սոցիալական իրավունք նշանակում է հետևյալներից յուրաքանչյուրը.

ա) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական հարցերի նկատմամբ կիրառելի բոլոր օրենքները կամ ենթաօրենսդրական ակտերը,

բ) ԱՄԿ բոլոր ստանդարտները, և

գ) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված և վավերացված կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելի և իրավապարտադիր բնույթ ունեցող` ՄԱԿ-ի պայմանագրերը, կոնվենցիաները կամ պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Սոցիալական հարցեր նշանակում է հետևյալներից մեկը կամ բոլորը միաժամանակ.

ա) աշխատանքի և զբաղվածության պայմաններ,

բ) աշխատանքային հիգիենա և պաշտպանություն,

գ) բնիկ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի իրավունքների ու շահերի պաշտպանություն և բարելավում,

դ) մշակութային ժառանգություն (նյութական և ոչ նյութական),

ե) հանրային առողջություն, ապահովություն և անվտանգություն,

զ) անհատների` պարտադրված ֆիզիկական վերաբնակեցում և/կամ տնտեսական տեղահանում և ապրուստի միջոցների կորուստ,

է) հանրային մասնակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավվածություն:

Սպրեդ նշանակում է` 29.9 բազիսային կետ (քսանինը ամբողջ ինը տասնորդական բազիսային կետ)

Շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան նշանակում է` շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան, որը մշակվել է առաջարկվող Ծրագրի առնչությամբ և հաստատվել Բանկի կողմից:

Դուստր ձեռնարկություն - անձի, ընկերության կամ կորպորացիայի դեպքում նշանակում է.

ա) առաջինը նշված անձի կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող, կամ

բ) առաջինը նշված անձին է ուղղակի կամ անուղղակի պատկանում թողարկված բաժնետիրական կապիտալի կամ սեփականության կամ այլ կանոնադրական կապիտալի առնվազն կեսը, կամ առաջինը նշված անձն ուղղակի կամ անուղղակի վերահսկում է քվեարկող ձայների մեծ մասը կամ

գ) առաջինը նշված անձի մեկ այլ դուստր ձեռնարկության դուստր ձեռնարկություն,

և, այս նպատակներից ելնելով, ընկերությունը կամ կորպորացիան պետք է համարվի երրորդ անձի կողմից վերահսկվող, եթե տվյալ երրորդ անձն ունակ է տնօրինելու դրա գործերը և/կամ վերահսկել դրա կանոնադրական մարմինների, վերահսկիչ խորհրդի կամ համարժեք մարմինների մեծամասնության կազմը:

Հարկ նշանակում է` ցանկացած հարկ, տուրք, գանձում, պահում կամ համանման բնույթի ցանկացած այլ վճարում և պահում (ներառյալ վերոնշյալ վճարումները չկատարելու կամ դրանց վճարումն ուշացնելու համար սահմանված ցանկացած տուգանք կամ տոկոսավճար):

Տեխնիկական նկարագիրը ունի Ներածական մասի 4-րդ կետում իրեն վերագրված իմաստը:

Տրանշ նշանակում է` սույն Պայմանագրով կատարված կամ կատարվելիք մասհանում: Այն դեպքում, երբ չի ստացվել Մասհանումն ընդունելու ծանուցագիր, Տրանշը նշանակում է 1.02.Բ հոդվածի համաձայն առաջարկված Տրանշ:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Փոխառություն և մասհանումներ

 

1.01. Փոխառության գումարը

Սույն Պայմանագրով Բանկը Ծրագիրը ֆինանսավորելու համար Վարկառուին է տրամադրում 10,000,000 (տասը միլիոն) եվրո արժողությամբ վարկ (այսուհետ` Փոխառություն), որը Վարկառուն ընդունում է:

1.02. Մասհանման ընթացակարգը

1.02.Ա. Տրանշներ

Բանկը հատկացնում է Փոխառությունը առավելագույնը 15 (տասնհինգ) Տրանշով: Յուրաքանչյուր Տրանշի գումարը, եթե այն չի համարվում Փոխառության չօգտագործված մնացորդ, նվազագույնը կազմում է 500 000 (հինգ հարյուր հազար) եվրո:

Սույն Պայմանագրի շրջանակում Բանկը մեկ օրացուցային ամսում Վարկառուին չպետք է ուղարկի մեկից ավելի Մասհանման առաջարկ, և մեկ օրացուցային ամսում Տրանշից չի կատարվի մեկից ավելի մասհանում:

1.02.Բ. Մասհանման առաջարկը

Ստանալով Վարկառուի հայտը և այն պայմանով, որ չի առաջացել և շարունակվում է 1.06.Բ հոդվածում նշված որևէ իրավիճակ, Բանկը Տրանշի հատկացման նպատակով Վարկառուին ուղարկում է Մասհանման առաջարկ: Վարկառուն Մասհանման առաջարկը պետք է ստանա Միջոցների հասանելիության վերջնաժամկետից ամենաուշը 10 (տասը) օր առաջ: Մասհանման առաջարկում նշվում են`

ա) Տրանշի գումարը,

բ) Մասհանման սահմանված ամսաթիվը, որը Համապատասխան աշխատանքային օր է և ընկնում է Մասհանման առաջարկի ամսաթվից առնվազն 10 (տասը) օր հետո և Միջոցների հասանելիության վերջնաժամկետի ամսաթվի օրը կամ դրանից առաջ,

գ) Տրանշի տոկոսադրույքը. այն է` i) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշ կամ (ii) Լողացող տոկոսադրույքով Տրանշ. յուրաքանչյուր դեպքում` 3.01-ին հոդվածի համապատասխան դրույթների համաձայն,

դ) Տրանշի առաջին Վճարման ամսաթիվը,

ե) Տրանշի մայր գումարի մարման պայմանները` 4.01-ին հոդվածի դրույթներին համապատասխան,

զ) Տրանշի մայր գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը,

է) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Հաստատագրված տոկոսադրույքը, իսկ Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև Մարման ամսաթիվը, և

ը) Մասհանումն ընդունելու վերջնաժամկետը:

1.02.Գ. Մասհանման ընդունումը

Վարկառուն կարող է ընդունել Մասհանման առաջարկը` Մասհանման ընդունման ծանուցումը Բանկին ուղարկելով Մասհանման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ: Մասհանման ընդունման ծանուցմանը կից ներկայացվում են.

ա) IBAN ծածկագիրը և ԵՆԲ-ի Վարկային հաշվի SWIFT BIC-ը, որին, 1.02.Դ հոդվածին համապատասխան, կատարվում է Տրանշի փոխանցումը, և

բ) Մասհանման ընդունման ծանուցումը ստորագրելու լիազորված անձի կամ անձանց լիազորության ապացույցները և նման անձի կամ անձանց ստորագրությունների նմուշները:

Կասկածներից զերծ մնալու նպատակով այն դեպքում, երբ համապատասխան Մասհանման ընդունման ծանուցման հետ միաժամանակ Վարկառուն չի տրամադրում նոր Մասհանման առաջարկին վերաբերող վերոնշյալ ա և բ պարբերություններում նշված ապացույցներն ու փաստաթղթերը, Բանկն իրավունք ունի ենթադրելու, որ նախկինում ներկայացված IBAN ծածկագիրը, SWIFT BIC-ը և ստորագրությունը շարունակում են մնալ կիրառելի և վավերական:

Եթե մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետը Վարկառուն սահմանված կարգով պատշաճ կերպով ընդունում է Մասհանման առաջարկը, Բանկը, համապատասխան Մասհանման առաջարկի և սույն Պայմանագրի պայմանների համաձայն, Վարկառուին տրամադրում է Ընդունված տրանշը:

Համարվում է, որ Վարկառուն մերժել է ցանկացած Մասհանման առաջարկ, եթե մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետն այն պատշաճ կերպով չի ընդունվել:

1.02.Դ. Մասհանման հաշիվը

Մասհանումը կատարվում է ԵՆԲ Վարկային հաշվին: ԵՆԲ Վարկային հաշիվը Վարկառուի սեփական բանկային հաշիվն է:

Որպես ԵՆԲ Վարկային հաշիվ` կարող է նշվել միայն մեկ հաշիվ:

1.03. Մասհանման արժույթը

Բանկի կողմից բոլոր Տրանշները հատկացվում են եվրոյով:

1.04. Մասհանման պայմանները

1.04.Ա. Առաջին Տրանշը

1-ին հոդվածի 1.02-րդ կետին համապատասխան` առաջին Տրանշի հատկացումը կատարվում է այն դեպքում, երբ Բանկը ստանում է իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ`

(i) Մասհանման սահմանված ամսաթվից մեկ (1) ամիս առաջ ընկած ամսաթվին կամ դրանից առաջ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրության պատճենը, և

(ii) Մասհանման սահմանված ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային օր առաջ ընկած ամսաթվին կամ դրանից առաջ հետևյալ փաստաթղթերն ու ապացույցները.

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Վարկառուի կողմից սույն Պայմանագիրը պատշաճ կերպով կնքվելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերենով կազմված իրավական եզրակացությունը: Նման իրավական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի, կամ դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` սույն Պայմանագիրը կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, սույն Պայմանագրի պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը.

բ) անգլերենով կազմված հաստատում առ այն, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Գագիկ Խաչատրյանը սույն Պայմանագիրը Վարկառուի կողմից և անունից ստորագրելու համար համապատասխան լիազորությամբ է օժտված,

գ) հաստատում, որ Վարկառուն և Օժանդակողն օժտված են սույն Պայմանագրի և Ծրագրի հետ առնչվող բոլոր անհրաժեշտ լիազորություններով.

դ) ծառայության գործակալի կողմից իր նշանակումն ընդունվելու ապացույց.

ե) հաստատում այն մասին, որ Օժանդակողը, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի, ՎՎԲ-ի և Հանձնաժողովի (կամ, համապատասխանաբար, այլ համաֆինանսավորողների) հետ, վարձել է, կվարձի կամ կպահանջի վարձել աշխատակիցներ և/կամ օգտվում է կամ կօգտվի այնպիսի խորհրդատուների ծառայություններից, որոնց որակավորումը, մասնագիտական փորձը և տեխնիկական առաջադրանքները համապատասխանում են Բանկի պահանջներին, ներառյալ այն աշխատակիցներին և/կամ խորհրդատուներին, ովքեր աջակցություն են ապահովելու ծրագրի իրականացման համար.

զ) հաստատում այն մասին, որ Բանկի կողմից սահմանված կամ վերոնշյալ ա պարբերությամբ նախատեսված իրավական եզրակացության մեջ նշված արժութային հսկողությանն առնչվող բոլոր համաձայնությունները, որոնք Վարկառուին անհրաժեշտ են մասհանումները ստանալու, Վարկը հետ վճարելու, տոկոսները վճարելու և սույն Պայմանագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար, պատշաճ կերպով ստացվել են, վավերական են և իրավակիրառելի.

է) 1-ին հոդվածի 1.08-րդ կետով նախատեսված գնահատման վճարն ամբողջությամբ վճարելու ապացույցը.

ը) հաստատում այն մասին, որ պատշաճ կերպով ստորագրվել և փոխանակվել են ՎՎԲ փաստաթղթերը և ԵՄ Դրամաշնորհի համաձայնագիրը, կատարվել կամ հանվել են դրանց ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները, և Վարկառուն իրավասու է դրանց շրջանակներում կատարելու առհանումներ.

թ) հաստատում այն մասին, որ Վարկառուի և Օժանդակողի միջև կնքվել է Բանկի պահանջները բավարարող Ենթավարկային համաձայնագիր.

ժ) հաստատում այն մասին, որ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրության արդյունքում ձեռնարկելիք ազդեցության նվազեցման միջոցառումներն ավարտվել են նախքան Ծրագրի աշխատանքների մեկնարկը.

ժա) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի օրինակը, և

ժբ) հաստատում այն մասին, որ Փոխկապակցված համաձայնագիրը կամ Բանկի համար ընդունելի այլ համարժեք համաձայնագիրն ունեն դրույթներ, որոնք Բանկին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու Ծրագրի վրացական հատվածի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումն ու բնապահպանական այլ փաստաթղթերը նախքան Ծրագրին առնչվող աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև` դրույթներ, որոնք ՎՊԷ-ից պահանջում են ապահովել սույն Ծրագրի շրջանակներում համապատասխանություն Եվրոպական միության բնապահպանական և սոցիալական չափանիշներին:

1.04.Բ. Բոլոր Տրանշները

1-ին հոդվածի 1.02-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր, ներառյալ առաջին Տրանշի մասհանումը պայմանավորվում է հետևյալով.

ա) առաջարկվող Տրանշի համար սահմանված Մասհանման ամսաթվից 7 (յոթ) աշխատանքային օր առաջ կամ դրանից ավելի վաղ Բանկն ստացել է հետևյալ փաստաթղթերը կամ ապացույցները, որոնց ձևը և բովանդակությունը բավարարում են իր պահանջները (բացառապես իր հայեցողությամբ)`

i) Դ առդիրում ներկայացված ձևանմուշի համաձայն Վարկառուի կողմից տրամադրված հավաստագիր` ստորագրված Վարկառուի լիազորված ներկայացուցչի կողմից և թվագրված Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան երեսուն օր առաջ,

ii) Մասհանման ընդունման ծանուցումն ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորության` պատշաճ կերպով հավաստված ապացույցները` անգլերենով, և նման անձի կամ անձանց ստորագրությունների հավաստված նմուշները,

iii) ապացույց, որ ՎՎԲ-ի փաստաթղթերը և ՀՆԳ փաստաթղթերը շարունակում են մնալ ուժի մեջ, վավերական և իրավակիրառելի, և դրանցում նշված Մասհանման պայմանները կատարվել են,

iv) ցանկացած այլ լիազորագրի կամ որևէ այլ փաստաթղթի, եզրակացության կամ հավաստիացման օրինակ, որի վերաբերյալ Բանկը Վարկառուին ծանուցել է, որ այն անհրաժեշտ կամ ցանկալի է Ֆինանսական պայմանագրի կնքման ու կատարման և Պայմանագրով նախատեսված գործարքների կամ դրա վավերականության և իրավակիրառելիության համար,

v) ապացույց, որ համապատասխան Տրանշն օգտագործելուց հետո Վարկի հանրագումարը չի գերազանցում Վարկառուի կամ Օժանդակողի կողմից Ծրագրի շրջանակներում մինչև համապատասխան Մասհանման առաջարկի ամսաթիվը կատարված ծախսերի հանրագումարը կամ համապատասխան Մասհանման առաջարկի օրվանից 12 ամսվա համար Պայմանագրով նախատեսված ծախսերի հանրագումարը,

vi) բացառությամբ առաջին Տրանշի մասհանման` ապացույց, որ.

Ա) Ենթավարկային համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, վավերական ու իրավակիրառելի, և դրա մեջ նշված Մասհանման բոլոր պայմանները կատարվել են, և

Բ) Հոդված 6.04(ա) կետի համաձայն` Օժանդակողին ներկայացված հաշիվ-ապրանքագրերը վճարվել կամ խելամիտ ժամկետներում վճարվելու են վերջինիս կողմից,

vii) Մասհանման սահմանված ամսաթվից 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ Բանկն ստանում է իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ ապացույց առ այն, որ Հոդված 6.05-ին համապատասխան` ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ ապահովագրական վկայագրերը (պոլիսները), և

բ) Բանկը բավարարված է առաջարկվող Տրանշի համար Մասհանման սահմանված ամսաթվով, որ.

i) 6.07-րդ հոդվածի կետի համաձայն` կրկնվող հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր առումներով ճիշտ են,

ii) ի հայտ չի եկել, չի մնում չկարգավորված, անտեսված կամ առաջարկվող Տրանշի մասհանման հետևանքով չի առաջանում իրավիճակ կամ հանգամանք, որն առաջացնում է կամ կարող է ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն այդ մասին ծանուցելու դեպքում առաջացնել`

Ա) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք կամ

Բ) Կանխավճարի դեպք,

iii) Ներածական դրույթներում ընդգրկված բոլոր փաստերը և տեղեկությունները մնում են ճշմարտացի, ճշգրիտ և կիրառելի բոլոր էական առումներով,

iv) ԵՄ երաշխիքը վավերական է, իրավապարտադիր և իրավակիրառելի, ի հայտ չի եկել դեպք կամ հանգամանք, որը, Բանկի կարծիքով, կարող էր անբարենպաստ ազդել ԵՄ երաշխիքի իրավական, վավերական, իրավապարտադիր և իրավակիրառելի բնույթի կամ դրա հիման վրա հայց ներկայացնելու Բանկի իրավունքի վրա.

v) Հայաստանի Հանրապետությունը մնում է Իրավասու պետություն, և

vi) Շրջանակային համաձայնագիրը վավերական է, իրավապարտադիր և իրավակիրառելի, եթե ի հայտ չի եկել դեպք կամ հանգամանք, որը, Բանկի կարծիքով, կարող էր անբարենպաստ ազդել Շրջանակային համաձայնագրի իրավական, վավերական, իրավապարտադիր և իրավակիրառելի բնույթի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1.05. Մասհանման հետաձգումը

1.05.Ա. Հետաձգման հիմքերը

Վարկառուի գրավոր հարցման դեպքում Բանկը հետաձգում է ցանկացած Ընդունված տրանշի հատկացումը մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Վարկառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի Մասհանման սահմանված ամսաթվից 6 (վեց) ամսից ոչ ուշ և Մասհանման առաջարկում նշված` Տրանշի առաջին մարման օրվան նախորդող 60 (վաթսուն) օրվանից ոչ ուշ: Նման դեպքում Վարկառուն վճարում է Հետաձգման փոխհատուցումը, որը հաշվարկվում է Մասհանման հետաձգված գումարի վրա:

Մասհանումը հետաձգելու վերաբերյալ ցանկացած հայտ տվյալ Տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե ներկայացվել է Մասհանման սահմանված ամսաթվից առնվազն 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ:

Եթե Ընդունված տրանշի դեպքում սահմանված ժամկետում և Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ (կամ մասհանման ակնկալվող ամսաթվին, եթե նախորդ հատկացումը հետաձգվել է) 1-ին հոդվածի 1.04-րդ կետում նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել, մասհանումը հետաձգվում է մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, որը պետք է լինի ոչ շուտ, քան մասհանման բոլոր պայմանները կատարելու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օր հետո (առանց սահմանափակելու 1-ին հոդվածի 1.06.Բ կետի համաձայն Վարկի չմասհանված մասն ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնելու և (կամ) չեղարկելու Բանկի իրավունքը): Նման դեպքում Վարկառուն Բանկին վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված մասհանման գումարի վրա:

1.05.Բ. 6 (վեց) ամսով հետաձգված մասհանման չեղարկումը

Բանկը կարող է, այդ մասին գրավոր ծանուցելով Վարկառուին, չեղարկել 1-ին հոդվածի 1.05.Ա կետի համաձայն ընդհանուր 6 (վեց) ամսից ավելի հետաձգված մասհանումը: Չեղարկված գումարը մնում է հասանելի մասհանման համար` 1-ին հոդվածի 1.02-րդ կետին համապատասխան:

1.06. Չեղարկումը և ժամանակավոր կասեցումը

1.06.Ա. Վարկառուի չեղարկելու իրավունքը

Վարկառուն կարող է, ցանկացած պահի Բանկին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Սակայն ծանուցումը չի տարածվում Ընդունված տրանշի վրա, որի սահմանված Մասհանման ամսաթիվը, ծանուցման ամսաթվից սկսած, 5 (հինգ) Աշխատանքային օրվա ընթացքում է:

1.06.Բ. Ժամանակավորապես կասեցնելու և չեղարկելու Բանկի իրավունքը

ա) Բանկը կարող է, ցանկացած պահի Վարկառուին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել և/կամ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ցանկացած ժամանակ.

i) եթե ի հայտ է եկել Կանխավճարի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք, կամ տեղի է ունեցել դեպք կամ առաջացել հանգամանք, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կարող է հանդիսանալ Կանխավճարի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք. կամ

ii) եթե Հայաստանի Հանրապետությունը դադարում է Իրավասու պետություն հանդիսանալ Մանդատի շրջանակներում կատարվող գործառնությունների համար, կամ եթե Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կորցնում են ԵՄ Երաշխիքից օգտվելու իրավունքը,

բ) Բանկը նաև կարող է Շուկայում խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում ժամանակավորապես կասեցնել Փոխառության այն մասնաբաժինը, որի վերաբերյալ ինքը չի ստացել Մասհանման ընդունման ծանուցում, ընդ որում` այդ որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես:

գ) Ցանկացած ժամանակավոր կասեցում մնում է ուժի մեջ, քանի դեռ Բանկը չի դադարեցրել այն կամ չեղարկել ժամանակավորապես կասեցված գումարը:

1.06.Գ. Տրանշի` կասեցնելու և չեղարկելու դիմաց փոխհատուցումը

1.06.Գ(1) ԿԱՍԵՑՈՒՄԸ

Եթե Բանկը կասեցնում է Ընդունված տրանշը Կանխավճարի փոխհատուցելի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով, Վարկառուն Բանկին է վճարում Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված մասհանման գումարի վրա:

1.06.Գ (2) ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

ա) Եթե 1.06.Ա հոդվածին համաձայն` Վարկառուն չեղարկում է.

i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վարկառուն հատուցում է Բանկին 4.02.Բ հոդվածով սահմանված կարգով. և

ii) Լողացող տոկոսադրույքով տրանշը, որն Ընդունված տրանշ է, կամ Վարկի որևէ այլ մասնաբաժին, որն Ընդունված տրանշի մաս չէ, ապա փոխհատուցում չի կատարվում:

բ) Եթե Բանկը չեղարկում է.

i) Կանխավճարի փոխհատուցելի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով կամ 1.05.Բ հոդվածի համաձայն Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վարկառուն Բանկին է վճարում Կանխավճարի փոխհատուցում, և

ii) Ընդունված տրանշը վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով, Վարկառուն հատուցում է Բանկին 10.03-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բացառությամբ վերոնշյալ դեպքերի` Բանկի կողմից Տրանշը չեղյալ հայտարարվելու բոլոր մյուս դեպքերում փոխհատուցում չի վճարվում:

Փոխհատուցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով. չեղարկված գումարը համարվում է հատկացված և մարված Մասհանման սահմանված ամսաթվով կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ կասեցված է` չեղարկելու ծանուցման ամսաթվով:

1.07. Չեղարկումը Փոխառության ժամկետն ավարտվելուց հետո

Միջոցների հասանելիության վերջնաժամկետին հաջորդող օրը, և եթե Բանկի հետ գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկի այն մասը, որի Մասհանումը 1-ին հոդվածի 1.02.Գ կետում սահմանված կարգով չի ընդունվել, ինքնաբերաբար չեղարկվում է` առանց Բանկի կողմից Վարկառուին որևէ ծանուցում ուղարկվելու և առանց Կողմերի համար պարտավորություններ առաջացնելու:

1.08. Գնահատման վճարը

Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում Վարկառուն Բանկին է վճարում Ծրագրին առնչվող և Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար կամ ապահովում է այդ վճարի կատարումը: Գնահատման վճարի գումարը կազմում է 50 000 (հիսուն հազար) եվրո:

1.09. 1-ին հոդվածի համաձայն վճարման ենթակա գումարները

1-ին հոդվածի 1.05-րդ և 1.06-րդ կետերով նախատեսված գումարները ենթակա են վճարման եվրոյով: Դրանք ենթակա են վճարման Բանկի պահանջագիրը Վարկառուի ստանալու պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի պահանջագրում նշված ավելի երկար ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Վարկը

 

2.01. Վարկի գումարը

Վարկը կազմված է տրանշների հանրագումարից, որոնք Վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից, ինչպես հաստատված է Բանկի կողմից` 2.03-րդ հոդվածի համաձայն:

2.02. Մարման, տոկոսի և այլ վճարների արժույթը

Յուրաքանչյուր Տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները Վարկառուն վճարում է եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման այդպիսի վճարման միջոցով:

2.03. Բանկի կողմից հաստատումը

Յուրաքանչյուր Տրանշի մասհանմանը հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում Բանկը Վարկառուին է ներկայացնում 4.01-րդ հոդվածում նշված մարման ժամանակացույցը` անհրաժեշտության դեպքում նշելով տվյալ Տրանշի Մասհանման ամսաթիվը, մասհանված գումարը, մարման պայմանները և տոկոսադրույքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տոկոս

 

3.01. Տոկոսադրույքը

3.01.Ա. Հաստատագրված տոկոսադրույքով տրանշները

Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն Վճարման ամսաթվերին վճարում է Հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Տոկոսը հաշվարկվում է 5-րդ հոդվածի 5.01(ա) կետի հիման վրա:

3.01.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշները

Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն Վճարման ամսաթվերին վճարում է Լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Բանկը հայտնում է Վարկառուին Լողացող տոկոսադրույքը Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի սկսվելու սկզբին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:

Եթե, 1.05-րդ և 1.06-րդ հոդվածների համաձայն, Լողացող տոկոսադրույքով որևէ տրանշի մասհանում կատարվում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո, ապա կիրառվում է Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածի համար կիրառելի ԵՎՐԻԲՈՐ-ը` համարելով, որ մասհանումը կատարվել է Մասհանման սահմանված ամսաթվին:

Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է 5.01(բ) հոդվածի համաձայն: Եթե Լողացող տոկոսադրույքի ցանկացած հաշվետու ժամանակահատվածի դեպքում Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն սահմանվում է զրոյին հավասար:

3.02. Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները

Չսահմանափակելով 10-րդ հոդվածի և բացառության կարգով 3.01-րդ հոդվածի դրույթների իրավական ուժը` եթե Վարկառուն վճարման համար սահմանված օրը չի վճարում իր կողմից սույն Պայմանագրով վճարվելիք ցանկացած գումար, ապա Պայմանագրի պայմաններով վճարման ենթակա ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրվում է տոկոս վճարման համար սահմանված ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը` տարեկան տոկոսադրույքով, որը հավասար է`

i) Լողացող տոկոսադրույքով տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` կիրառելի Լողացող տոկոսադրույքին գումարած 2% (200 բազիսային կետ).

ii) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` հետևյալ երկուսից ավելի մեծին. ա) կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքին գումարած 2% (200 բազիսային կետ) կամ բ) ԵՎՐԻԲՈՐ-ին գումարած 2% (200 բազիսային կետ).

iii) վերոգրյալ i կամ ii կետերում նշված գումարներից այլ ժամկետանց գումարների դեպքում` ԵՎՐԻԲՈՐ-ին գումարած 2% (200 բազիսային կետ)

և ենթակա են վճարման Բանկի պահանջի համաձայն: Սույն` 3.02-րդ հոդվածի իմաստով EURIBOR-ի տոկոսադրույքը սահմանելու նպատակով համապատասխան ժամանակահատվածները, Բ Առդիրի իմաստով, հավասար են մեկամսյա հաջորդական ժամանակահատվածների` սկսած վճարման համար սահմանված ամսաթվից:

Եթե ուշացած գումարի արժույթը տարբերվում է Վարկի արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը. EURIBOR-ին, որը սովորաբար գանձվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար, գումարած 2% (200 բազիսային կետ)` հաշվարկված նման տոկոսադրույքի դեպքում գործող շուկայական փորձին համաձայն:

3.03. Շուկայի խաթարման դեպք

Եթե (i) Բանկի կողմից Տրանշին առնչվող Մասհանման ընդունումը ստանալուց մինչև (ii) Մասհանման սահմանված ամսաթվին նախորդող երեսուներորդ օրացուցային օրն ընկնող ժամանակահատվածում ցանկացած պահի ի հայտ է գալիս Շուկայի խաթարման դեպք, Բանկը կարող է ծանուցել Վարկառուին առ այն, որ սույն դրույթը մտել է ուժի մեջ: Նման դեպքում կիրառելի են հետևյալ կանոնները.

ա) այդպիսի Ընդունված տրանշի նկատմամբ մինչև Մարման ամսաթիվը կիրառելի տոկոսադրույքը Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն է (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախսը, որը հիմնված է այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ուղղորդիչ տոկոսադրույքի վրա կամ Բանկի կողմից խելամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլ ընտրանքային մեթոդի վրա: Ծանուցման մեջ նշված ժամկետում Վարկառուն իրավունք ունի գրավոր մերժելու այդպիսի մասհանումը` կրելով արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում մասհանումը, և համապատասխան Վարկը հասանելի է մնում մասհանման համար 1.02.Բ հոդվածի շրջանակներում: Եթե Վարկառուն ժամանակին չի մերժում մասհանումը, կողմերը համաձայնում են, որ մասհանումը և դրա պայմաններն ամբողջությամբ իրավապարտադիր են երկու կողմերի համար.

բ) Բանկի կողմից Մասհանման առաջարկում նախապես ծանուցված Հաստատագրված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս կիրառելի չեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մարում

 

4.01. Բնականոն մարում

4.01.Ա. Մարումը մասնաբաժիններով

ա) Վարկառուն յուրաքանչյուր Տրանշ մարում է մասնաբաժիններով, ըստ Մասհանման առաջարկում սահմանված Վճարման ամսաթվերին` 2.03-րդ հոդվածի համաձայն ներկայացվող մարման ժամանակացույցի պայմաններով:

բ) Մարման ցանկացած ժամանակացույց կազմվում է այն հիմքով, որ.

i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` հիմնական գումարի` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով.

ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակներով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով.

iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը Վճարման այն ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան 60 (վաթսուն) օր առաջ և ոչ ուշ, քան մինչև առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի հնգամյակին, և

iv) յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 28 (քսանութ) տարուց ոչ ուշ ընկած Վճարման ամսաթիվն է:

4.02. Կամավոր Կանխավճար

4.02.Ա. Կանխավճարի տարբերակ

Վարկառուն, 4.02.Բ 4.02.Գ և 4.04-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած տրանշ` հաշվեգրված տոկոսներով և վնասների փոխհատուցմամբ, եթե այդպիսիք առկա են, առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնելով Կանխավճարի հայտով ծանուցում, որտեղ նշվում է` i) Կանխավճարի գումարը, ii) Կանխավճարի ամսաթիվը, iii) 5.05.Գ(i) հոդվածին համապատասխան` Կանխավճարը կատարելու մեթոդը, եթե կիրառելի է, և iv) պայմանագրի համարը (FI nr), որը նշված է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին:

Պայմանավորված 4.02.Գ հոդվածով` Կանխավճարի հայտն իրավապարտադիր է և ենթակա չէ հետ վերցվելու:

4.02.Բ. Կանխավճարի փոխհատուցում

4.02.Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Եթե Վարկառուն Կանխավճար է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, ապա Կանխավճարի ամսաթվին Վարկառուն Բանկին է վճարում Կանխավճարի փոխհատուցում վաղաժամ մարվող Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դիմաց:

4.02.Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Համապատասխան Վճարման ամսաթվով Վարկառուն կարող է, առանց փոխհատուցման, վաղաժամ մարել Լողացող տոկոսադրույքով ցանկացած տրանշ:

4.02.Գ. Կանխավճարի մեխանիզմ

Վարկառուի կողմից Բանկին Կանխավճարի հայտ ներկայացվելուց հետո Բանկը ոչ ուշ, քան Կանխավճարի ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ Վարկառուին է ներկայացնում Կանխավճարի ծանուցում: Կանխավճարի ծանուցումը սահմանում է Կանխավճարի գումարը, վճարման ենթակա հաշվեգրված տոկոսը, 4-րդ հոդվածի 4.02.Բ կետի համաձայն վճարելիք փոխհատուցման չափը կամ փոխհատուցում չլինելու փաստը` ըստ դեպքի, Կանխավճարի գումարը կիրառելու մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:

Եթե Վարկառուն մինչև Ընդունման վերջնաժամկետն ընդունում է Կանխավճարի ծանուցումը, ապա Վարկառուն կատարում է Կանխավճարը: Բոլոր մյուս դեպքերում Վարկառուն կարող է չկատարել Կանխավճարը:

Կանխավճարի գումարի հետ միասին Վարկառուն վճարում է Կանխավճարի գումարի վրա հաշվեգրված տոկոսը և, վճարման ենթակա լինելու դեպքում, փոխհատուցումը, որոնք սահմանված են Կանխավճարի ծանուցման մեջ:

4.03. Պարտադիր Կանխավճար

4.03.Ա. Կանխավճարի դեպքեր

4.03.Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը նվազում է Ներածական մասի 5-րդ կետում նշված գումարից, և Փոխառության գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է անհապաղ չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և (կամ) պահանջել Վարկի Կանխավճարն այն գումարի չափով, որով Փոխառությունը գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոսը): Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում` ` այդ ամսաթիվը պահանջի ներկայացման ամսաթվից 30 (երեսուն) օր հետո ընկած ժամանակահատվածից պակաս չէ:

4.03.Ա(2) ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՉ ԵՆԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ

Եթե Վարկառուն կամավոր Կանխավճար է կատարում (կասկածների տեղիք չտալու համար Կանխավճարն ընդգրկում է վերագնումը կամ չեղարկումը, երբ կիրառելի է) յուրաքանչյուր ոչ ԵՆԲ ֆինանսավորման մի մաս կամ ամբողջությամբ, և

ա) նման Կանխավճարը չի կատարվում վերականգնվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ վերականգնվող վարկային գծի չեղարկման դեպքի), և

բ) նման Կանխավճարը չի կատարվում այն վարկային կամ այլ պարտքային գործիքի հասույթներից, որոնց ժամկետն առնվազն հավասար է ոչ ԵՆԲ` նախապես վճարված ֆինանսավորման չավարտված ժամկետին,

Բանկը կարող է, Վարկառուին ծանուցելով, չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար: Վարկի համամասնությունը, որի Կանխավճարը կարող է պահանջել Բանկը, նույնն է, ինչ կազմում է ոչ ԵՆԲ վաղաժամ մարված ֆինանսավորումը ոչ ԵՆԲ ընդհանուր չմարված ֆինանսավորման մեջ:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «ոչ ԵՆԲ ֆինանսավորում» ընդգրկում է ցանկացած վարկ (բացառություն են կազմում Վարկը և Բանկից Վարկառուին տրամադրված բոլոր այլ ուղղակի վարկերը), պարտատոմս կամ ֆինանսական պարտավորության այլ տեսակ կամ Վարկառուին ավելի քան 3 (երեք) տարով նախապես տրամադրված գումարը հետ վճարելու կամ վաղաժամ մարելու այլ պարտավորություն:

4.03.Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վարկառուն Բանկին անհապաղ տեղեկացնում է, եթե առաջացել է կամ կարող է առաջանալ Օրենքի փոփոխության դեպք: Նման դեպքում կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել է կամ առաջանալու է Օրենքի փոփոխության դեպք, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել Օրենքի փոփոխության դեպքը, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «Օրենքի փոփոխության դեպք» նշանակում է` ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի ընդունում, հրապարակում, կատարում կամ վավերացում, դրանցում փոփոխություն կամ լրացում (կամ ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության փոփոխություն կամ լրացում), որն ի հայտ է գալիս սույն Պայմանագրի ամսաթվից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Վարկառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված կամ Օժանդակողի կողմից Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարվելու կարողության վրա:

4.03.Ա(4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եթե`

ա) ԵՄ և/կամ կիրառելի այլ օրենքներով Բանկի կողմից սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կամ Վարկի ֆինանսավորումը կամ սպասարկումը դառնում են անօրինական, կամ

բ) Շրջանակային համաձայնագիրը`

i) մերժվում է կամ կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կողմից կամ որևէ առումով իրավապարտադիր չէ կամ կարող է իրավապարտադիր չլինել Հայաստանի Հանրապետության համար,

ii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ, Վարկառուի պնդմամբ, իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել,

iii) խախտվել է կամ կարող է խախտվել` այն իմաստով, որ չի կատարվում կամ կարող է չկատարվել Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վարկառուի տրամադրած որևէ վարկի առնչվող` Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած ցանկացած պարտավորություն,

գ) ԵՄ երաշխիքի առնչությամբ`

i) այն այլևս վավերական չէ կամ ամբողջ ծավալով ուժի մեջ չէ,

ii) դրանով ապահովման պայմանները կատարված չեն,

iii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ պնդվում է, որ այն իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ,

iv) Փոխառությունը դադարում է օգտվել ԵՄ երաշխիքից,

Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է.

Ա) անհապաղ ժամանակավոր կասեցնել կամ չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և/կամ

Բ) Վարկառուին տրված ծանուցման մեջ Բանկի սահմանած ամսաթվով պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

4.03.Ա(5) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Օժանդակողն անհապաղ տեղեկացնի Բանկին, թե արդյոք Օժանդակողի մասով առաջացել կամ կարող է առաջանալ Հսկողության փոփոխության որևէ իրավիճակ: Հսկողության փոփոխության իրավիճակին հաջորդող ցանկացած պահի Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն. եթե Վարկառուն տեղեկացրել է Բանկին, որ տեղի է ունենալու Հսկողության փոփոխության իրավիճակ, կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ տեղի է ունենալու Հսկողության փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությունից հետո` ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ բ) դրան հաջորդող ցանկացած պահի` Հսկողության ակնկալվող փոփոխության դեպք տեղի ունենալու պահից, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով.

ա) «Հսկողության փոփոխության իրավիճակ» տեղի է ունենում, եթե.

i) ցանկացած անձ կամ համատեղ գործող անձանց խումբ ձեռք է բերում վերահսկողություն Օժանդակողի նկատմամբ, կամ

ii) Հայաստանի Հանրապետությունը դադարում է լինել Օժանդակողի թողարկած բաժնետիրական կապիտալի 100%-ի (հարյուր տոկոսի) լիիրավ սեփականատերը,

բ) «գործել համագործակցելով» նշանակում է` համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (պաշտոնական կամ ոչ պաշտոնական), և

գ) «հսկողություն» նշանակում է` կազմակերպության կառավարումն ու քաղաքականությունն ուղղորդելու իրավասություն` քվեարկելու ձայնի իրավունք տվող կապիտալի սեփականատեր լինելու, պայմանագրի կամ այլ միջոցներով:

4.03.Ա(6) ԵՆԹԱՎԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐ

Եթե Վարկը մարած չլինելու ցանկացած պահի Օժանդակողը վաղաժամ մարում է Վարկառուի կողմից Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով իրեն տրված Ենթավարկը, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

4.03.Ա(7) ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Օժանդակողն անհապաղ Բանկին տեղեկացնի, եթե Օժանդակողը չի կատարել կամ հավանական է, որ չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին: Եթե Բանկը պարզում է, որ Օժանդակողը չի կատարել կամ հավանական է, որ չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն. եթե Վարկառուն կամ Օժանդակողը տեղեկացրել են Բանկին, կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ Օժանդակողը չի կատարել կամ հավանաբար չի կատարելու սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությունից հետո` ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ բ) դրան հաջորդող ցանկացած պահի` ակնկալվող դեպք տեղի ունենալու պահից, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

4.03.Ա(8) ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎՎԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին ՎՎԲ Վարկային Համաձայնագրում կատարված կամ հավանաբար կատարվելիք անբարենպաստ փոփոխության մասին: Նման դեպքում կամ, եթե Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ ՎՎԲ վարկային համաձայնագրում կատարվել կամ կատարվելու է անբարենպաստ փոփոխություն, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել ՎՎԲ վարկային համաձայնագրում անբարենպաստ փոփոխության հետևանքները, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` Անբարենպաստ փոփոխություն ՎՎԲ Վարկային համաձայնագրում հասկացությունը նշանակում է` ՎՎԲ Վարկային համաձայնագրի դադարեցման և Բանկի պահանջները բավարարող ձևաչափով ու բովանդակությամբ ՎՎԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրով այն չփոխարինելու դեպքը:

4.03.Բ. Կանխավճարի մեխանիզմ

4-րդ հոդվածի 4.03.Ա կետի համաձայն Բանկի կողմից պահանջված ցանկացած գումար սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, այդ թվում, առանց սահմանափակման, 4-րդ հոդվածի 4.03.Գ և 4.04-րդ կետերով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում, վճարվում է Բանկի կողմից պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին:

4.03.Գ. Կանխավճարի փոխհատուցում

Փոխհատուցելի Կանխավճարի դեպքում փոխհատուցումը, եթե առկա է, որոշվում է 4-րդ հոդվածի 4.02.Բ կետի համաձայն:

4.04. Ընդհանուր

Հետ վճարված կամ վաղաժամ մարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Սույն 4-րդ հոդվածը չի հակասում 10-րդ հոդվածին:

Եթե Վարկառուն Տրանշը մարում ոչ Վճարման համապատասխան ամսաթվին, Վարկառուն փոխհատուցում է Բանկին այն գումարը, որը, Բանկի հավաստմամբ, անհրաժեշտ է համապատասխան Վճարման ամսաթվից այլ օր միջոցների ստացումը փոխհատուցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վճարումներ

 

5.01. Տոկոսի հաշվարկման օրացուցային բազան

Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսները, փոխհատուցումները կամ վճարները ցանկացած գումարները, որոնք հաշվարկվում են տարվա որոշակի հատվածի կտրվածքով, սահմանվում են հետևյալ համապատասխան հիմքերով`

ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և 30 (երեսուն) օրվանից բաղկացած ամիս.

բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը, և

գ) վճարների դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը:

5.02. Վճարման տեղը և վայրը

Եթե սույն Պայմանագիրը կամ Բանկի պահանջն այլ բան չի սահմանում, տոկոսից, փոխհատուցումից և մայր գումարից բացի` մյուս բոլոր գումարները վճարվում են Բանկի պահանջը Վարկառուի ստանալուց հետո` 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:

Սույն Պայմանագրի շրջանակներում Վարկառուի վճարելիք յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Վարկառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը ծանուցում է հաշիվը Վարկառուի առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխություն մասին ծանուցում է առաջին այն վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, որի նկատմամբ կիրառելի է փոփոխությունը: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում 10-րդ հոդվածի շրջանակներում վճարման դեպքում:

Վարկառուն վերոնշյալ յուրաքանչյուր վճարման դեպքում նշում է պայմանագրի համարը (FI nr), որը սույն Պայմանագրի տիտղոսաթերթի վրա է: Վարկառուի վճարելիք գումարը համարվում է վճարված, երբ Բանկն ստանում է այն:

Սույն Պայմանագրով Բանկի կողմից մասհանումները և Բանկին վճարումները, Ենթավարկային համաձայնագրով Վարկառուի կողմից մասհանումները և Վարկառուին վճարումները կատարվում են Բանկի համար ընդունելի հաշվի (հաշիվների) միջոցով:

5.03. Վարկառուի կողմից հաշվանցում կատարվելու արգելք

Սույն Պայմանագրով Վարկառուի կատարելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց որևէ հաշվանցման (ինչպես նաև` առանց որևէ պահումի) կամ հակընդդեմ հայցի:

5.04. Վճարային համակարգերի խաթարումը

Այն դեպքերում, երբ Բանկը (իր հայեցողությամբ) որոշում է, որ ի հայտ է եկել Խաթարման դեպք, կամ այդպիսի դեպքի մասին Բանկին տեղեկացնում է Վարկառուն`

ա) Բանկը կարող է, իսկ Վարկառուի խնդրանքի դեպքում` պարտավոր է, խորհրդակցել վերջինիս հետ` նպատակ ունենալով համաձայնեցնելու Վարկառուի հետ սույն Պայմանագրի գործողության կամ կատարման ընթացքում առաջացած փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել տվյալ հանգամանքներում,

բ) Բանկը պարտավոր չէ Վարկառուի հետ խորհրդակցել ա) պարբերության մեջ նշված որևէ փոփոխության առնչությամբ, եթե, իր կարծիքով, դա տվյալ հանգամանքներում նպատակահարմար չէ, և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխություններին, և

գ) Բանկը պատասխանատվություն չի կրում Խաթարման իրավիճակի հետևանքով առաջացած որևէ տեսակի վնասի, ծախսի կամ կորստի կամ սույն` 5-րդ հոդվածի 5.04-րդ կետի համաձայն կամ դրա առնչությամբ որևէ միջոց ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:

5.05. Ստացված գումարների օգտագործումը

ա) Ընդհանուր

Վարկառուից ստացված գումարները նրան ազատում են իր վճարման պարտավորությունների կատարումից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան:

բ) Մասնակի վճարումներ

Եթե Բանկն ստանում է վճարում, որը բավարար չէ սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն օգտագործում է այն.

(i) առաջին` սույն Պայմանագրով նախատեսված` ցանկացած չվճարված վճար, ծախս, փոխհատուցում և ծախք համամասնորեն վճարելու համար,

(ii) երկրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած հաշվեգրված տոկոս վճարելու համար,

(iii) երրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած մայր գումար վճարելու համար, և

(iv) չորրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած այլ գումար վճարելու համար:

գ) Տրանշներին առնչվող գումարների բաշխում

i) Ա) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի կամավոր մասնակի Կանխավճարի դեպքում Կանխավճարի գումարը համամասնորեն օգտագործվում է մարման ենթակա յուրաքանչյուր չվճարված մասնաբաժնի դիմաց կամ, Վարկառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով,

Բ) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի պարտադիր մասնակի Կանխավճարի դեպքում Կանխավճարի գումարը օգտագործվում է չվճարված մասնաբաժինները նվազեցնելու համար` մարման հետընթաց կարգով:

ii) 10.01 հոդվածում նշված պահանջի արդյունքում Բանկի կողմից ստացված և Տրանշի դիմաց օգտագործված գումարները նվազեցնում են չմարված վճարումների մասնաբաժինները մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշների միջև ընկած ժամանակահատվածում ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

iii) Բանկը գումարների ստացման դեպքում, որոնց կիրառելիությունը որոշակի Տրանշի նկատմամբ հնարավոր չէ որոշել, և որոնց օգտագործման վերաբերյալ բացակայում է Բանկի և Վարկառուի միջև համաձայնություն, կարող է դրանք օգտագործել Տրանշների միջև ընկած ժամանակահատվածում` իր հայեցողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումները

 

Սույն` 6-րդ հոդվածում նշված պարտավորություններն ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկն ուժի մեջ է:

6.01. Վարկի օգտագործումը և այլ միջոցների մատչելիությունը

Վարկառուն Վարկի շրջանակներում իր փոխառած բոլոր գումարները օգտագործում է Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը` i) Ենթավարկային համաձայնագրով ստացած բոլոր գումարները օգտագործի բացառապես Ծրագրի իրականացման նպատակով և ii) Ծրագրի համար սարքավորումների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումներ կատարելու նպատակով ժամանակին հասանելի դարձնի Ենթավարկային համաձայնագրի հասույթները, ինչը կապահովի Ծրագրի իրականացումը` սույն Պայմանագրի համաձայն:

Վարկառուն երաշխավորում է, որ իրեն հասանելի են Ներածական մասի 5-րդ կետում նշված այլ միջոցները, և դրանք պահանջվող չափով ծախսվում են Ծրագիրը ֆինանսավորելու համար:

6.02. Ծրագրի ավարտը

Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Տեխնիկական նկարագրության համաձայն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի հաստատմամբ, և որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում:

6.03. Ծրագրի հավելյալ ծախսը

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական մասի 5-րդ կետում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, հայթայթում է միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար` Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտելու նպատակով: Հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացվում են Բանկին:

6.04. Գնումների ընթացակարգը

Վարկառուն`

ա) երաշխավորում է Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգի միջոցով, որոնք համապատասխանում են ՎՎԲ-ի գնումների կարգերին և միջազգային այլ ստանդարտներին և, Բանկին բավարարող չափով, Գնումների ուղեցույցում նկարագրված Բանկի քաղաքականությանը (որտեղ սահմանվում են ԵՄ տարածքից դուրս գործառնությունների համար փոխվստահության նախաձեռնության շրջանակի ծրագրերի` ԵՆԲ-ի և ՎՎԲ-ի միջև համաձայնեցված ստանդարտները).

բ) երաշխավորում է և ապահովում է, որ Օժանդակողը երաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից հետո Ծրագրի շրջանակներում կնքվելիք գնումների բոլոր պայմանագրերը (վերը` ա կետում նշված գնումների ստանդարտների համաձայն) նախատեսեն.

i) պահանջ, որ համապատասխան կապալառուն անհապաղ Բանկին ներկայացնի Ծրագրին առնչվող` Արգելված վարքի մասին իրական մեղադրանքները, բողոքները կամ տեղեկությունները.

ii) պահանջ, որ համապատասխան կապալառուն վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը, և

iii) Արգելված վարքին վերաբերող մեղադրանքի մասով համապատասխան կապալառուի Ծրագրին առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրված սահմաններում փաստաթղթերի պատճենները ստանալու Բանկի իրավունքը:

6.05. Ծրագրի շարունակվող պարտավորությունները

Վարկառուն ապահովում է և երաշխավորում է, որ Օժանդակողը կապահովի, որ.

ա) Պահպանում. Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքը պահպանվում, ընթացիկ ու կապիտալ վերանորոգման ենթարկվում և թարմացվում է` աշխատանքային լավ վիճակում պահելու համար.

բ) Ծրագրի ակտիվներ. բացառությամբ այն դեպքի, երբ Բանկը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը, Վարկառուն և/կամ Օժանդակողը պահպանում են սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող` բոլոր կամ գրեթե բոլոր ակտիվների նկատմամբ կամ, անհրաժեշտության դեպքում, փոխարինում կամ նորացնում են այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում են Ծրագրի շարունակական գործունեությունը` համաձայն դրա սկզբնական նպատակի` պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկառուի համար փոխատու հանդիսանալու շահերին, կամ` Ծրագիրը ոչ ենթակա է դարձնում ստանալու Բանկի ֆինանսավորումը` Բանկի Կանոնադրության կամ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի 309-րդ հոդվածի համաձայն.

գ) Ապահովագրություն. սկսած սույն Պայմանագրով երկրորդ մասհանման ամսաթվից` Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և գույքը ապահովագրվել են ապահովագրական հեղինակավոր ընկերությունների միջոցով` ելնելով ապահովագրական ոլորտի համապատասխան համապարփակ պրակտիկայից.

դ) Իրավունքներ և թույլտվություններ. ուժի մեջ են մնում Ծրագրի իրականացման և շահագործման համար անհրաժեշտ սերվիտուտի կամ օգտագործման բոլոր իրավունքները և բոլոր լիազորությունները.

ե) Շրջակա միջավայրի և սոցիալական հարցեր. Վարկառուն և Օժանդակողը (ըստ կիրառելիության)`

i) իրականացնում և գործարկում են Ծրագիրը Բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան և դրանց պատշաճ ուշադրություն դարձնելով,

ii) ձեռք են բերում և պահպանում Ծրագրի համար պահանջվող` Բնապահպանական և սոցիալական թույլտվությունները, և

iii) պատրաստակամություն են հայտնում կատարելու և հետևելու Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրից յուրաքանչյուրին և Շահառուի ներգրավվածությանը, ինչպես նաև պարտավորվում են Բանկին տեղեկացնել` i) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մասին, ii) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցությունը մեղմելուն կամ վերացմանն ուղղված միջոցառումների անբավարար լինելու մասին, iii) ցանկացած էական անհամապատասխանության մասին բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին կամ Բնապահպանական և սոցիալական ստանդարտներին,

iv) մինչև աշխատանքներն սկսելը պատրաստում են Բանկի պահանջները բավարարող` Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան: Շահագործող ընկերությունները պարտավոր են իրականացնել աշխատանքները` ապահովելով դրանում նշված պահանջների պատշաճ պահպանումը,

v) չեն հատկացնում Բանկի միջոցները այն նախագծերին, որոնք, ներպետական օրենսդրության համաձայն, պահանջում են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության կամ կենսաբազմազանության գնահատում, մինչև լիազոր մարմնից հավանություն ստանալը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների ամփոփագրերի հանրային հրապարակումը և Բանկին ներկայացնելը,

vi) իրականացնում են Բանկի պահանջները բավարարող` կարգավորման և տեխնիկական միջոցառումներ.

զ) ԵՄ իրավունքը. Վարկառուն և Օժանդակողը (ըստ կիրառելիության) Ծրագիրն իրականացնում և գործարկում են ԵՄ օրենսդրության կիրառելի չափորոշիչներին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի կողմից սահմանված պայմաններում դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը:

6.06. Համապատասխանություն օրենքներին

Վարկառուն ապահովում է համապատասխանությունը և Օժանդակողից պահանջում է ապահովել համապատասխանությունն այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, որոնց սուբյեկտն են Վարկառուն, Օժանդակողը և Ծրագիրը:

6.07. Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

Վարկառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ.

ա) Օժանդակողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված և օրինական կազմակերպություն է և իրավասու է իրականացնելու իր ընթացիկ գործունեությունը և հանդիսանալու իր գույքի և այլ ակտիվների սեփականատեր,

բ) ինքն իրավասու է իրականացնելու, ներկայացնելու և կատարելու իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո, և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթների լիազորման նպատակով,

գ) սույն Պայմանագիրը պարունակում է իրավական ուժ ունեցող, իրավապարտադիր և իրավակիրառելի պարտավորություններ,

դ) Պայմանագրի կնքումը և բնօրինակների փոխանակումը, դրա շրջանակում իր պարտավորությունների կատարումը և համապատասխանությունը դրա դրույթներին`

i) չեն հակասում կամ հակադարձում այն կարգավորող գործող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, դատական վճիռներին, որոշումներին կամ թույլտվություններին,

ii) չեն հակասում կամ հակազդում ցանկացած համաձայնագրի կամ իր համար իրավապարտադիր այլ գործիքի կամ տարընթերցում դրանք, ինչը, հիմնավոր կարծիքով, կարող է էապես անբարենպաստ ազդել սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու իր կարողության վրա,

ե) Օժանդակողի համախմբված հաշիվների հասանելի վերջին աուդիտի հաշվետվությունը պատրաստվել է նախորդ տարիներին հիման վրա և հաստատվել է աուդիտորների կողմից` որպես Օժանդակողի` այդ տարվա գործառնությունների արդյունքների արժանահավատ և ճշմարտացի պատկերը ներկայացնող, և այն պատշաճ կերպով բացահայտում է Օժանդակողի բոլոր պարտավորությունները (փաստացի կամ չնախատեսված),

զ) 2014 թվականի դեկտեմբերի 17-ից Էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել.

է) ի հայտ չի եկել և չի շարունակում չկարգավորված կամ անտեսված մնալ այնպիսի իրավիճակ կամ հանգամանք, որը Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք է.

ը) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ, իր իմացությամբ, սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխության, և որ իր կամ Օժանդակողի նկատմամբ առկա չէ որևէ չկատարված դատական վճիռ կամ որոշում.

թ) տրամադրել է սույն Պայմանագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները, և դրանք ամբողջ ծավալով ուժի մեջ են և ընդունելի` որպես ապացույց.

ժ) Օժանդակողը ձեռք է բերել Ծրագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները, պատրաստ է կատարելու դրանցից բխող պարտավորությունները, և նման բոլոր լիազորությունները ամբողջ ծավալով ուժի մեջ են և ընդունելի` որպես ապացույց.

ժա) սույն Պայմանագրի շրջանակներում իր վճարային պարտավորությունները դասվում են որպես իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա` չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք.

ժբ) ինքը և Օժանդակողը գործում են 6-րդ հոդվածի 6.05(ե) կետին համապատասխան, և իր ունեցած տեղեկությունների (պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելով) համաձայն` իր կամ Օժանդակողի դեմ չկա ներկայացված` բնապահպանական կամ սոցիալական հայց կամ նման հայցի վտանգ.

ժգ) ինքն ապահովում է համապատասխանությունը սույն` 6-րդ հոդվածի բոլոր պարտավորություններին.

ժդ) ո՛չ Վարկառուն, ո՛չ Օժանդակողը, ո՛չ դրանց պաշտոնյաները և տնօրենները կամ իր կամ նրանց անունից հանդես եկող, կամ իր կամ նրանց ենթակայության տակ եղող այլ անձինք թույլ չեն տվել կամ թույլ չեն տա` i) Ծրագրի կամ դրանով նախատեսված ցանկացած գործարքի առնչությամբ Արգելված վարքի որևէ դրսևորում, կամ ii) Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ցանկացած ապօրինի գործողություն, և

ժե) Ծրագիրը (ներառյալ, առանց սահմանափակման, Ենթավարկային համաձայնագրի կամ Վարկից ֆինանսավորվող կամ ֆինանսավորելիք բոլոր պայմանագրերի շուրջ բանակցումը, կնքումը և կատարումը) չի ներառել կամ առաջացրել Արգելված վարքի որևէ դրսևորում.

ժզ) Հայաստանի Հանրապետությունը Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից պետություն է, և սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան ստացված արբիտրաժային ցանկացած որոշում կամ վճիռ ընդունվում և իրավակիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

ժէ) Ծրագրում ներդրված ոչ մի միջոց չունի ապօրինի ծագում, ներառյալ Փողերի լվացման արդյունքները կամ կապը ահաբեկչության ֆինանսավորման հետ.

ժը) ինքը և Օժանդակողը Ծրագրին առնչվող իրենց գործունեությունը կիրականացնեն բնապահպանական և սոցիալական չափանիշներին և ԵՄ օրենսդրության այլ չափանիշներին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից նշված սահմաններում, ինչպես նաև ՀՀ կիրառելի օրենսդրությանը համապատասխան:

Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքներն ուժի մեջ են մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը և, բացառությամբ վերոնշյալ զ պարբերությամբ սահմանվող երաշխիքի, համարվում են վերահաստատված յուրաքանչյուր Մասհանման ընդունման, Մասհանման և Վճարման ամսաթվերին:

6.08. ԱՄՀ պահանջները և արգելքները

Վարկառուն պահպանում է ֆինանսական պարտավորություններ ստանձնելու իր կարողության մասով առկա բոլոր սահմանափակումները` ներառյալ, բայց չսահմանափակվելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված սահմանափակումներով` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի շրջանակներում:

6.09 Ազնվության մասով հանձնառությունը

ա) Արգելված վարքագիծ

i) Վարկառուն չի մասնակցում (և երաշխավորում է Օժանդակողի զերծ մնալը, չի լիազորում կամ թույլատրում իր անունից գործող որևէ անձի մասնակցությունը) Ծրագրին առնչվող, Ծրագրի համար կազմակերպված գնումների ընթացակարգերում կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքում Արգելված վարքագծում:

ii) Վարկառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Օժանդակողը պարտավորություն ստանձնի) ձեռնարկել այն միջոցները, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է Ծրագրին առնչվող` արգելված վարքի` ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ վերացնելու համար:

iii) Վարկառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Օժանդակողը պարտավորություն ստանձնի) ապահովել, որ սույն Վարկի միջոցներով ֆինանսավորվող բոլոր պայմանագրերն ընդգրկեն անհրաժեշտ դրույթներ, որոնք հնարավորություն կտան Վարկառուին և Օժանդակողին քննելու կամ վերացնելու Ծրագրին առնչվող` Արգելված վարքագծի` ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում:

բ) Պատժամիջոցները:

Վարկառուն չի կատարում և ապահովում է, որ Օժանդակողը չկատարի հետևյալը`

i) գործարար հարաբերությունների մեջ մտնի Պատժամիջոցների ենթարկված անձի հետ, կամ

(ii) ի շահ Պատժամիջոցների ենթարկված անձի` ուղղակի կամ անուղղակի կերպով միջոցները հասանելի դարձնի:

գ) Կառավարում. Վարկառուն ողջամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է (կամ ապահովում է, որ Օժանդակողը ձեռնարկի) համապատասխան միջոցներ իր կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) այն պատշաճ լիազորված գործակալի և ներկայացուցչի նկատմամբ, ով Վարկի կամ Ծրագրի նկատմամբ ունի անմիջական կառավարման և հսկողության լիազորություններ, և`

(i) ով դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ, կամ

(ii) ում դեմ իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված վարքագիծ դրսևորելու համար կայացվել է դատարանի վերջնական և անբեկանելի որոշում,

երաշխավորելով, որ Վարկը կամ Ծրագրին առնչվող` Վարկառուի կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) գործունեության մասով տվյալ անձի լիազորությունները կասեցվել են, դադարեցվել են, կամ, բոլոր դեպքերում, բացառվել է նրա մասնակցությունը դրանում:

6.10. ԵՆԲ վարկային հաշիվ

Վարկառուն առանձնացնում է ԵՆԲ վարկային հաշիվն իր մյուս բոլոր ակտիվներից և երաշխավորում է, որ վճարումներն այդ հաշվից կատարվելու են բացառապես սույն Պայմանագրի, ԵՄ դրամաշնորհային համաձայնագրի, ՎՎԲ փաստաթղթերի և, եթե այդպիսիք առկա են, համապատասխան այլ համաձայնագրերի համաձայն` Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն պարտավորվում է նաև երաշխավորել, որ ԵՆԲ վարկային հաշիվը մշտապես զերծ է անվճարունակությունից, և Վարկառուի ոչ մի այլ վարկատու չունի մուտք այդ հաշիվ կամ դրանից գումարներ ստանալու իրավունքներ:

6.11. Հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ և փաստաթղթեր

Վարկառուն`

ա) երաշխավորում է, որ Օժանդակողը վարել և վարելու է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ, գործող ՖՀՄՍ համաձայն, լիարժեք և ճիշտ մուտքագրվում են Օժանդակողի ֆինանսական բոլոր գործարքները, ակտիվները և գործունեությունը, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը, և

բ) երաշխավորում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը կպարտավորվի վարել Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների, ծախսերի և պայմանագրերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ ու փաստաթղթեր:

6.12. Ակտիվների օտարում

ա) Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը, առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չօտարի Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ,

բ) Վարկառուն, առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չի օտարում Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` օտարել կամ օտարում հասկացությունը ներառում է վաճառքի, փոխանցման, վարձակալությամբ տրամադրելու կամ օտարելու այլ գործողություն:

6.13. Գործունեության փոփոխություն

Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողի` սույն Պայմանագրի ամսաթվի դրությամբ ընդհանուր գործունեության հիմնական բնույթի էական փոփոխություն տեղի չունենա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Երաշխիք

 

7.01. Հավասար հերթականություն

Վարկառուն ապահովում է, որ սույն Պայմանագրով իր վճարային պարտավորությունները դասվում են և դասվելու են իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա` չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք:

Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում 1-ին հոդվածի 10.01-ին կետի համաձայն, կամ առաջանում (կամ հնարավոր է, որ առաջանա) և շարունակվում է Վարկառուի, նրա ցանկացած գործակալության կամ հաստատության` չապահովված և առաջնահերթ Պարտքային գործիքի շրջանակներում պարտավորությունների չվճարման (դեֆոլտի) դեպք, Վարկառուն չի կատարում (կամ թույլատրում) նման Պարտքային գործիքի դիմաց որևէ վճարում (կանոնավոր պլանավորած կամ այլ)` առանց միաժամանակ վճարելու կամ առանձնացված հաշվին հաջորդ Վճարման ամսաթվին վճարում կատարելու համար մուտքագրելու գումար, որը կազմում է սույն Պայմանագրով չվճարված պարտքի համեմատ նույն համամասնությունը, ինչ նման Պարտքային գործիքի շրջանակներում վճարման գումարը կազմում է այդ գործիքով չվճարված ընդհանուր պարտքում: Այս նպատակով Պարտքային գործիքի ցանկացած վճարում, որը կատարվում է թողարկված մեկ այլ գործիքի հասույթներից, որի նկատմամբ պահանջի իրավունք ունեն նույն անձինք, ինչ Պարտքային գործիքի դեպքում, անտեսվում է:

7.02. Լրացուցիչ երաշխիք

Եթե Վարկառուն Պարտքային գործիքի կատարման երաշխիք կամ դրան առնչվող որևէ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում որևէ երրորդ անձի, ապա, Բանկի պահանջով, Վարկառուն սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համարժեք երաշխիք կամ նախապատվություն կամ առաջնահերթություն է տալիս Բանկին:

7.03. Ներառման դրույթներ

Եթե Վարկառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների կատարման հավասար հերթականության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն կամ այլ դրույթ, որն ավելի խիստ է, քան սույն Պայմանագրի որևէ համարժեք դրույթ, ապա Վարկառուն Բանկին անհապաղ տեղեկացնում է այդ մասին և, Բանկի պահանջով, կնքում սույն Պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր` Բանկի համար նպաստավոր համարժեք դրույթ նախատեսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Տեղեկատվություն և այցեր

 

8.01. Ծրագրին առնչվող տեղեկատվություն

Վարկառուն կամ, նրա պահանջով, Օժանդակողը (ըստ կիրառելիության).

ա) Բանկին տրամադրում է.

i) տեղեկատվություն, որի բովանդակությունն ու ձևը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանված են Ա.2 Առդիրի մեջ կամ ժամանակ առ ժամանակ համաձայնեցվում են սույն Պայմանագրի Կողմերի միջև: Կողմերը համաձայնում են, որ Ա.2 Առդիրը կարող է, Վարկառուին Բանկի տված ծանուցման հիման վրա, բայց միայն ՎՎԲ Առանձին համաձայնագրի կատարումից հետո, փոխարինվել վերանայված Ա.2 Առդիրով` հաշվի առնելով Ծրագրին առնչվող համապատասխան տեղեկությունները և փոխանցման մեթոդը, որոնք կարող են սահմանված լինել ՎՎԲ-ի Առանձին համաձայնագրի համապատասխան բաժիններում, և

ii) ցանկացած տեղեկատվություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որն առնչվում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը կամ շահագործմանը և փոխկապակցված բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամկետներում,

անփոփոխ պայմանով, որ եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ժամանակին չեն տրամադրվում Բանկին, և Վարկառուն Բանկի կողմից գրությամբ սահմանած ողջամիտ ժամկետներում չի կարգավորում բացթողումը, Բանկը կարող է, նպատակահարմարության սահմաններում, շտկել թերացումը սեփական աշխատակազմի կամ խորհրդատուի կամ երրորդ կողմի միջոցով, որոնց ծախսերը վճարում է Վարկառուն, և Վարկառուն նման անձանց պարտավոր է տրամադրել այդ նպատակից բխող անհրաժեշտ ամբողջ օժանդակությունը,

բ) առանց ուշացման` Բանկի հաստատմանն է ներկայացնում Ծրագրի բոլոր էական փոփոխությունները` հաշվի առնելով մինչև սույն Պայմանագրի կնքումը Ծրագրի առնչությամբ Բանկին տրամադրած տեղեկությունները, որոնք, ի թիվս այլ բաների, վերաբերում են Ծրագրի արժեքին, նախագծին, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսային ծրագրին կամ ֆինանսավորման պլանին,

գ) Բանկին անհապաղ տեղեկացնում է.

i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության կամ բողոքի կամ առարկության, կամ Վարկառուի կամ Օժանդակողի ստացած իրական բողոքի, Վարկառուի կամ Օժանդակողի դեմ, իրենց իմացությամբ, սկսված, ընթացող կամ նրանց սպառնացող կարևոր դատավարության կամ բնապահպանական կամ սոցիալական որևէ հայցի վերաբերյալ,

ii) Վարկառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էապես խաթարել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների վրա,

iii) Բնապահպանական և սոցիալական չափանիշներին իր որևէ անհամապատասխանության մասին,

iv) Բնապահպանական և սոցիալական հաստատումը ժամանակավոր կասեցնելու, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու որևէ դեպքի մասին,

v) Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման վերաբերյալ որևէ իրական մեղադրանքի կամ բողոքի մասին,

vi) եթե տեղեկացվել է կամ այլ եղանակով իրազեկվել իրական մեղադրանքի, բողոքի, փաստի կամ տեղեկության մասին, որը հաստատում կամ բավարար չափով հիմնավորում է, որ` ա) Ենթավարկային համաձայնագրով կամ Ծրագրով տրամադրված միջոցների առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ բ) Ծրագրում կամ կողմերի բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի անօրինական ծագում, այդ թվում` ստացվել է Փողերի լվացման հետևանքով կամ կապված է Ահաբեկչության ֆինանսավորման հետ,

և սահմանում նման խնդիրների առնչությամբ ձեռնարկվելիք միջոցները, և

դ) պահանջի դեպքում Բանկին տրամադրում է.

i) 6.05. գ հոդվածի պահանջների կատարումն ապացուցող հավաստագիր իր ապահովագրական ընկերության կողմից,

ii) տարեկան կտրվածքով` գործող ապահովագրական պոլիսների ցանկ, որոնք ընդգրկում են Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքը առկա ապահովագրավճարների (պրեմիումների) վճարման հաստատման հետ միասին, և

iii) Վարկի հասույթներով ֆինանսավորվող պայմանագրերի բնօրինակներ և մասհանումներին առնչվող ծախսերի մասին ապացույց,

ե) Բանկին ընդհանուր տեղեկություն է տալիս իրեն հայտնի ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որը, Վարկառուի հիմնավոր կարծիքով, կարող է էապես սահմանափակել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների, Ենթավարկային համաձայնագրի կամ Օժանդակողի ընդհանուր վիճակի վրա, և պահանջի դեպքում Բանկին անհապաղ տրամադրում է կամ պահանջում է տրամադրել բոլոր այն փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են Բանկին` Ծրագրի առաջընթացին և Օժանդակողի ֆինանսական վիճակին հետևելու համար,

զ) առանց անհարկի ուշացման` Բանկին տեղեկացնում է Ենթավարկային համաձայնագիրը դադարեցնելու մասին Վարկառուի կողմից Օժանդակողին տրամադրված ծանուցման մասին,

է) ապահովում է, որ Օժանդակողը Ենթավարկային համաձայնագրով պարտավորություն ստանձնի տեղեկություններ տրամադրել իրական մեղադրանքի, բողոքի, փաստի կամ տեղեկության մասին, որը հաստատում կամ բավարար կերպով հիմնավորում է, որ`ա) Ենթավարկային համաձայնագրով կամ Ծրագրով տրամադրված միջոցների առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ բ) Ծրագրում կամ Կողմերի բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի անօրինական ծագում, այդ թվում` ստացվել է Փողերի լվացման հետևանքով կամ կապված է Ահաբեկչության ֆինանսավորման հետ,

ը) տեղեկություններ ստանալուց կամ այլ եղանակով իրազեկվելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում Բանկին անհապաղ տեղեկացնի Օժանդակողի կողմից սույն Պայմանագրի 6.09 հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցների մասին,

թ) Բանկին տեղեկացնի ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի արդյունքում Օժանդակողը կամ (ա) կառավարման մարմինների, (բ) վերադաս կազմակերպությունների կամ (գ) Օժանդակողի դուստր ձեռնարկությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ, և

ժ) օրենքով թույլատրված սահմաններում Բանկին տեղեկացնի Օժանդակողի կամ իր վերադաս կազմակերպությունների, կամ իր դուստր ձեռնարկությունների, կամ կառավարման մարմինների անդամների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք գտնվում են դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված են Ենթավարկային համաձայնագրին կամ Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման հետ:

8.02. Վարկառուին և Օժանդակողին առնչվող տեղեկություններ

Վարկառուն կամ, նրա պահանջով, Օժանդակողը (ըստ կիրառելիության).

ա) Բանկին տրամադրում է.

i) Օժանդակողի` տարեկան աուդիտ անցած` կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվում են ՖՀՄՍ կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և հետևողականորեն կիրառվող պաշտոնական ընդհանուր հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, որոնց աուդիտը կատարվել է միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներով և ստանդարտներով` Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից, և

ii) ժամանակ առ ժամանակ, Բանկի հիմնավոր պահանջով, լրացուցիչ տեղեկություններ իր կամ Օժանդակողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին կամ, Բանկի հիմնավոր պահանջով, 6-րդ հոդվածում նշված` իր կամ Օժանդակողի պարտավորությունների կատարումը հավաստող ապացույցներ,

բ) ապահովում են, որ Վարկառուի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը լիարժեքորեն արտացոլեն Ծրագրի ֆինանսավորմանը, իրականացմանը և շահագործմանն առնչվող գործառնությունները, և

գ) Բանկին անհապաղ տեղեկացնում է.

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Օժանդակողի կանոնադրության, կանոնակարգի, հուշագրի կամ հիմնադիր փաստաթղթերի կամ բաժնետիրական կառուցվածքի որևէ էական փոփոխության մասին,

(ii) ցանկացած փաստի մասին, որը պահանջում է Վարկառուից կամ Օժանդակողից վաղաժամ մարել որևէ ֆինանսական պարտք կամ ԵՄ ֆինանսավորում,

(iii) ցանկացած իրադարձության կամ որոշման մասին, որը հանդիսանում է 4.03.Ա հոդվածում նկարագրված դեպք կամ կարող է հանգեցնել դրան,

(iv) իր կամ Օժանդակողի` Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվ երրորդ կողմին որպես երաշխիք տրամադրելու մտադրության մասին,

(v) իր կամ Օժանդակողի` Ծրագրի որևէ նյութական բաղադրիչի սեփականության իրավունքից հրաժարվելու մտադրության մասին,

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը, մեծ հավանականությամբ, կխոչընդոտի Վարկառուի կողմից սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության ըստ էության կատարում,

(vii) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի)` ի հայտ եկած, սպառնացող կամ սպասվող ցանկացած դեպքի մասին,

(viii) ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի հետևանքով (ա) Օժանդակողի կառավարման մարմինների կամ (բ) Օժանդակողի վերադաս կազմակերպությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ,

(ix) որևէ դատավարության, արբիտրաժի գործի կամ վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք ընթանում են, սպառնում կամ սպասվում, և որոնք, անբարենպաստ վճռի դեպքում կարող են հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և/կամ

(x) օրենքով թույլատրված սահմաններում` Օժանդակողի կամ նրա վերադաս կազմակերպությունների կամ նրա կառավարման մարմինների անդամների, կամ Վարկառուի պաշտոնյաների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք գտնվում են դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված են Վարկը կամ Ծրագրին առնչվող` Արգելված վարքի դրսևորման հետ, կամ

(xi) սույն Պայմանագրի 6.09-րդ հոդվածի համաձայն` Վարկառուի կամ Օժանդակողի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:

8.03. Քննություն և տեղեկատվություն

Վարկառուն պարտավորվում է.

ա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել 6-րդ հոդվածի 6.09-րդ կետում (Ազնվության մասով հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար,

բ) Բանկին տեղեկացնել նման գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և

գ) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

8.04. Այցեր, մուտքի իրավունք և հետաքննություն

ա) Վարկառուն պարտավորվում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի թույլատրել Բանկի կողմից լիազորված անձանց, ինչպես նաև ԵՄ իրավասու մարմինների, ներառյալ Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատի, Եվրոպական հանձնաժողովի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի լիազորված անձանց.

i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքներ, շինություններ և աշխատանքային հրապարակներ, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման հետ կապված նպատակներից,

ii) հարցազրույցներ ունենալ Վարկառուի և Օժանդակողի հետ` չխոչընդոտելով նրանց շփումները Վարկի կամ Ծրագրի շրջանակներում ներգրավված կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ այլ անձի հետ.

iii) ուսումնասիրել Վարկի և Ծրագրի կատարմանն առնչվող` Վարկառուի և Օժանդակողի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը և ստանալ համապատասխան փաստաթղթերի օրինակներ` կիրառելի օրենքներով թույլատրված սահմաններում:

բ) Վարկառուն պարտավորվում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի կազմակերպել Բանկի և ԵՄ այլ իրավասու հաստատությունների կամ մարմինների կողմից Արգելված վարքի դրսևորման մեղադրանքի կամ կասկածի քննությունը, ինչպես նաև` տրամադրել և ապահովել, որ Օժանդակողը տրամադրի Բանկին, կամ` ապահովել, որ Բանկին տրամադրվի անհրաժեշտ ամբողջ ծավալով օժանդակություն սույն հոդվածում նկարագրված նպատակների մասով:

գ) Վարկառուն ընդունում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողն ընդունի, որ Բանկը կարող է պարտավորված լինել Եվրոպական միության ցանկացած իրավասու հաստատության կամ մարմնի, ներառյալ Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատը, Եվրոպական հանձնաժողովը և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը, հաղորդել իրեն, Վարկին և Ծրագրին առնչվող տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նրանց կողմից, Եվրոպական համայնքների օրենքների և Եվրոպական միության օրենսդրության համապատասխան պարտադիր դրույթների համաձայն, իրենց պարտականության կատարման համար:

դ) Վարկառուն պարտավորվում է.

i) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել 6-րդ հոդվածի 6.09-րդ կետում (Ազնվության մասով հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար` պայմանով որ նման գործողությունները չեն խախտում Վարկառուի կիրառելի օրենքները,

ii) Բանկին տեղեկացնել նման գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և

iii) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Վճարներ և ծախսեր

 

9.01. Հարկեր, տուրքեր և վճարներ

Վարկառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումներ, ներառյալ սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից և Վարկի որևէ երաշխիքի ձևավորման, հաստատման, գրանցման կամ իրավակիրարկման բնույթից բխող պետական տուրքը կամ գրանցման վճարը:

Վարկառուն վճարում է սույն Պայմանագրով վճարելիք մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումները և բոլոր այլ գումարները համախառն` առանց գանձելու ներպետական կամ տեղական հարկերը` պայմանով, որ եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման նվազեցումներ, ապա նա ավելացնում է Բանկին վճարվող համախառն գումարը, որպեսզի նվազեցումից հետո Բանկի ստացած մաքուր գումարը հավասար լինի Բանկին վճարելիք գումարին:

9.02. Այլ գանձումներ

Վարկառուն կատարում է բոլոր վճարներն ու ծախսերը, ներառյալ սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի պատրաստման, կնքման, իրականացման, իրավակիրառման կամ դադարեցման, սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, Առդիրի կամ դրանցից հրաժարման և սույն Վարկի երաշխիքի փոփոխության, ձևավորման, կառավարման, իրավակիրառման և իրացման հետ կապված` մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները:

9.03. Ավելացած ծախսեր, փոխհատուցում և հաշվանցում

ա) Վարկառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է կամ Բանկը կրել է սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ընդունված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխության (դրա մեկնաբանման, կիրառման կամ կառավարման փոփոխության) կամ դրանց պահանջներին համապատասխանության պատճառով, որի հետևանքով.

i) Բանկը պարտավորված է լրացուցիչ ծախսեր կատարելու սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար. կամ

ii) նվազել կամ վերացել է սույն Պայմանագրով Բանկին պարտք որևէ գումար կամ ֆինանսական եկամուտ, որը առաջանում է Բանկի կողմից Վարկառուին Վարկ կամ Փոխատվություն տրամադրելու արդյունքում:

բ) Առանց սույն Պայմանագրով կամ կիրառելի այլ օրենսդրությամբ Բանկին վերապահված այլ իրավունքները սահմանափակելու` Վարկառուն փոխհատուցում է և զերծ է պահում Բանկին վնասներից, որոնք առաջացել են սույն Պայմանագրում հստակ սահմանված կարգից տարբեր եղանակով վճարման կամ մասնակի մարման հետևանքով:

գ) Բանկը կարող է հաշվանցել Վարկառուի կողմից` սույն Պայմանագրով մարման ժամկետին հասած և վճարման ենթակա որևէ պարտավորություն (իր շահառու լինելու չափով) Բանկի կողմից Վարկառուին վճարվելիք որևէ պարտավորության դիմաց (մարման ժամկետին հասած կամ ոչ)` անկախ վճարման վայրից, հաշվարկային մասնաճյուղից կամ պարտավորություններից յուրաքանչյուրի արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, ապա Բանկը կարող է, հաշվանցման նպատակով, պարտավորություններից ցանկացածը փոխարկել շուկայական փոխարժեքով` իր սովորական գործելակերպի համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկի գումարը որոշված չէ կամ անհայտ է, ապա Բանկը կարող է այն հաշվանցել իր կողմից գնահատված այնպիսի գումարով, որը համապատասխանում է տվյալ պարտավորության գումարին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Վճարային պարտավորությունները չկատարելու դեպքեր

 

10.01. Հետվճարման պահանջի իրավունքը

Վարկառուն (Բանկի պահանջով) ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ է վճարում Վարկը` սույն Պայմանագրի շրջանակներում հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված մյուս բոլոր գումարների հետ միասին` Բանկի գրավոր պահանջով, որը համապատասխանում է հետևյալ դրույթներին:

10.01.Ա. Անհապաղ պահանջ

Բանկը կարող է անհապաղ ներկայացնել նման պահանջ.

ա) եթե վճարման ամսաթվին Վարկառուն չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարն այն վայրում և արժույթով, որով այն արտահայտված է որպես վճարման ենթակա. Բացառությամբ`

i) եթե չվճարելը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խափանման դեպքով, և

ii) վճարումը կատարվում է վճարման ամսաթվին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) եթե Վարկառուի կամ Օժանդակողի կողմից կամ նրա անունից Բանկին տրամադրված որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ կամ սույն Պայմանագրում կամ սույն Պայմանագրի համաձայն կամ Պայմանագրի բանակցությունների կամ կատարման առնչությամբ որևէ հավաստիացում, երաշխիք կամ հայտարարություն, որը կատարվել է կամ համարվում է կատարված Վարկառուի կողմից էապես սխալ է, թերի և մոլորեցնող կամ ապացուցվել է, որ եղել է այդպիսին.

գ) եթե Վարկառուի կողմից որևէ այլ վարկի կամ Վարկին չառնչվող ցանկացած ֆինանսական գործարքի մասով իր որևէ այլ պարտավորությունը չկատարելու դեպքում`

i) Վարկառուից պահանջվում է կամ կարող է պահանջվել կամ պայմանագրով կիրառելի արտոնյալ շրջանի ավարտին պահանջվելու է կամ կարող է պահանջվել վաղաժամ մարել, հետ վճարել, փակել կամ նախքան մարման ժամկետը դադարեցնել նման այլ վարկը կամ պարտավորությունը, կամ

ii) նման այլ վարկից կամ պարտավորության գծով որևէ ֆինանսական հանձնառություն ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել է.

դ) եթե Վարկառուն անկարող է վճարել իր պարտքերը դրանց մարման ժամկետին կամ ժամանակավոր կասեցնում է իր պարտքերը կամ փոխզիջման է ձգտում կամ փոխզիջման է գնում իր վարկատուների հետ,

ե) եթե գրավառուին որպես սեփականություն անցնում է Վարկառուին պատկանող բիզնեսի կամ ակտիվների որևէ մաս կամ Ծրագրի մաս կազմող որևէ գույք, կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավազորության դատարանի կամ իրավասու վարչական մարմնի կամ անձի կողմից նշանակվել է դատական կարգադրող, լուծարող, լուծարման կառավարիչ կամ գույքի կառավարիչ կամ նման պաշտոնյա,

զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագանձում, արգելանք կամ այլ գործընթաց, որը չի դադարեցվել կամ շարունակվում է 14 (տասնչորս) օրվա ընթացքում,

է) եթե ի հայտ է եկել Վարկառուի, Օժանդակողի վիճակի Էական անբարենպաստ փոփոխություն Պայմանագիրը կնքելու ամսաթվի դրության համեմատ,

ը) եթե Վարկառուի կամ Օժանդակողի համար անօրինական է կամ անօրինական է դառնում սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն, կամ, Վարկառուի կամ Օժանդակողի պնդմամբ, սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն,

թ) եթե Վարկառուն չի կատարում ՎՎԲ փաստաթղթերով նախատեսված իր պարտավորությունից որևէ մեկը,

ժ) եթե Վարկառուն չի կատարում Բանկի կամ ԵՄ-ի տրամադրած որևէ այլ վարկին կամ ֆինանսական գործիքին առնչվող իր պարտավորությունները կամ Եվրոպական միությունից Վարկառուի ստացած այլ դրամական միջոցների հետ կապված որևէ այլ պարտավորություն, կամ

ժա) եթե Օժանդակողի գործունեության դադարեցման հետ կապված` ընդունվում է որևէ կորպորատիվ որոշում, իրականացվում է դատավարություն կամ այլ վարույթ կամ քայլ, ինչպես նաև` հրապարակվում է հրաման, կամ ընդունվում է որոշում, կամ եթե Օժանդակողը քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է անվճարունակ, ամբողջությամբ կամ էապես դադարեցնում կամ որոշում է դադարեցնել իր բիզնեսը կամ գործունեությունը:

10.01.Բ. Պահանջ` կարգավորման ծանուցումից հետո

Բանկը կարող է նաև նման պահանջ ներկայացնել.

ա) եթե Վարկառուն կամ Օժանդակողը չեն կատարում սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն` բացառությամբ 10-րդ հոդվածի 10.01.Ա կետում նշված պարտավորության, կամ

բ) եթե Ներածական մասում նշված որևէ փաստ էապես փոխվում է և էապես չի վերականգնվում, և եթե փոփոխությունը կամ վնասում է Բանկի` որպես Վարկառուի վարկատուի շահերին, կամ բացասաբար է ազդում Ծրագրի իրականացման կամ աշխատանքի վրա, կամ նման պարտավորությունն օրինական և իրավապարտադիր չէ կամ դադարում է այդպիսին լինելուց,

Բացառությամբ անհամապատասխանությունը կամ անհամապատասխանություն առաջացնող հանգամանքը կարող է կարգավորվել և կարգավորվում է Բանկին բավարարող եղանակով` ողջամիտ ժամկետներում, որոնք սահմանված են Բանկի կողմից, համապատասխանաբար, Վարկառուին կամ Օժանդակողին տրամադրված ծանուցման մեջ:

10.02. Օրենքով սահմանված այլ իրավունքներ

10-րդ հոդվածի 10.01-ին կետը չի սահմանափակում Վարկի Կանխավճար պահանջելու` օրենքով սահմանված Բանկի որևէ այլ իրավունք:

10.03. Փոխհատուցում

10.03.Ա. Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներ

10.01 հոդվածի համաձայն` հաստատագրված տոկոսադրույքով տրանշին ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և Կանխավճարի ենթակա մայր գումարի դիմաց Կանխավճարի փոխհատուցումը: Նման Կանխավճարի փոխհատուցումը հաշվեգրվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ Կանխավճարը կատարվում է սահմանված ամսաթվով:

10.03.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշներ

10.01 հոդվածի համաձայն` Լողացող տոկոսադրույքով տրանշին ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և տարեկան 0.15%-ի (տասնհինգ բազիսային կետ) ընթացիկ արժեքը, որը հաշվարկվում և հաշվեգրվում է Կանխավճարի ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչպես կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն չվճարված մնար մինչև Մարման ամսաթիվը:

Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար դիսկոնտային դրույքաչափով, որը կիրառելի է համապատասխան յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

10.03.Գ. Ընդհանուր

Սույն 10.03 հոդվածի համաձայն` Վարկառուի վճարելիք գումարները ենթակա են վճարման Բանկի պահանջում սահմանված Կանխավճարի ամսաթվով:

10.04. Իրավունքից հրաժարման բացառումը

Բանկի կողմից սույն Պայմանագրով իրեն վերապահված որևէ իրավունք կամ իրավական պաշտպանության միջոց չկիրառելու, հետաձգելու, առանձին կամ մասնակի կիրառելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում նման իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները կրում են փոխլրացնող բնույթ և չեն բացառում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված որևէ այլ իրավունք և իրավական պաշտպանության միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Օրենսդրություն և իրավազորություն, այլ

 

11.01. Կարգավորող իրավունք

Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և ՈՒելսի օրենքներով:

11.02. Իրավազորություն

ա) Սույն Պայմանագրի Կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան»), և Կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավազորությանը:

բ) Սույն Պայմանագրի Կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավազորության առջև իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ դրա իրավազորությունը վիճարկելու իրավունքից: Սույն հոդվածի համաձայն` Դատարանի որոշումը վերջնական է, և Կողմերից յուրաքանչյուրի համար իրավապարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:

11.03. Բանկի արտոնություններ և անձեռնմխելիություն

Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Եվրոպական միության մասին պայմանագրով, Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրով, Եվրոպական միության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրությամբ (հմ. 7), որևէ կիրառելի շրջանակային համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ օրենքով Բանկին տրված անձեռնմխելիությունների, արտոնությունների կամ բացառությունների իրավունքներից հրաժարում, դրանց օտարում կամ այլ փոփոխություն:

11.04. Գործունեության վայր

Սույն Պայմանագրով գործունեության վայրը Բանկի նստավայրն է, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ գրավոր համաձայնություն:

11.05. Վճարման ենթակա գումարների ապացույց

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ սույն Պայմանագրով Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի վերաբերյալ Բանկի հավաստագիրը ակնհայտ սխալի բացակայության դեպքում հանդիսանում է այդ գումարի կամ տոկոսի prima facie (առաջնային) ապացույցը:

11.06. Երրորդ կողմի իրավունքներ

Սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձը, Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի օրենքի համաձայն, իրավունք չունի հարկադրելու սույն Պայմանագրի որևէ պայման կամ օգտվելու դրանից: Չնայած սույն Պայմանագրի պայմաններին` սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող ցանկացած անձի համաձայնությունը պարտադիր չէ ցանկացած պահի սույն Պայմանագիրը խզելու կամ փոփոխելու համար:

11.07. Ամբողջական համաձայնագիր

Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Վարկառուի միջև ամբողջական համաձայնագիր դրանում նշված Վարկի դրույթների վերաբերյալ և չեղարկում է նույն առարկային վերաբերող` նախորդող` բացահայտ կամ ենթադրյալ որևէ համաձայնագիր:

11.08. Անվավերություն

Եթե ցանկացած պահի սույն Պայմանագրի որևէ դրույթ որևէ իրավազորության օրենքով համարվում կամ դառնում է որևէ իմաստով անօրինական, անվավեր կամ ոչ իրավակիրառելի, կամ սույն Պայմանագիրը համարվում կամ դառնում է որևէ իմաստով իրավական ուժը կորցրած, նման անօրինական, անվավեր, ոչ իրավակիրառելի կամ իրավական ուժը կորցրած բնույթը չի ազդում.

ա) տվյալ իրավազորությունում սույն Պայմանագրի որևէ այլ պայմանի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ տվյալ իրավազորությունում որևէ իմաստով սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա, կամ

բ) այլ իրավազորություններում սույն Պայմանագրի` այդ կամ որևէ այլ պայմանի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ նման այլ իրավազորությունների օրենքների համաձայն սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա:

11.09. Փոփոխություններ

Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ (այսուհետ` Փոփոխությունների արձանագրություն): Նման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության` Վարկառուի կողմից նման Փոփոխությունների արձանագրությունը պատշաճ կերպով ստորագրվելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերենով կազմված իրավական եզրակացությունն ընդունվելուց հետո: Նման իրավական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի /դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` նման Փոփոխությունների արձանագրություն կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ Բանկը Վարկառուին է ուղարկում նամակ, որը հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և սահմանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, իսկ նման նամակը հանդիսանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց:

Պարզաբանման կարգով. մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ո՛չ Վարկառուն, ո՛չ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն համապատասխան Փոփոխությունների արձանագրության շրջանակում կամ դրա առնչությամբ:

11.10. Կրկնօրինակներ

Սույն Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով կրկնօրինակներով, որոնք բոլորը միասին կազմում են նույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են նույն փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եզրափակիչ դրույթներ

 

12.01. Կողմերին ներկայացվող ծանուցումները

Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրություններն ուղարկվում են ներքոնշյալ հասցեներով կամ ֆաքսիմիլային համարներով կամ այլ հասցեով կամ ֆաքսիմիլային համարով, որոնց մասին կողմերը նախապես ծանուցել են միմյանց.

 

    Բանկի դեպքում`              Հասցեատեր` OPS

                                100 boulevard Konrad Adenauer

                                L-2950 Luxembourg

                                Ֆաքս` (+352) 4379 67290

 

    Վարկառուի դեպքում`          Հասցեատեր`

                                [ՀՀ ֆինանսների նախարարություն

                                Մելիք-Ադամյան փողոց 1, Երևան, 0010

                                Ֆաքս` (+37460) 700 358

 

12.02. Ծանուցման ձևը

Սույն Պայմանագրի շրջանակում ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն պետք է լինի գրավոր:

Այն ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ, կամ որոնց միջոցով հասցեատերերի համար սահմանվում են պարտադիր ժամկետներ, կարող են առաքվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Համարվում է, որ մյուս Կողմն ստացել է նման ծանուցումները և հաղորդագրությունները առաքման օրը` առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ հաղորդումը ստանալու պահին` ֆաքսի դեպքում:

Այլ ծանուցումներ կամ հաղորդագրություններ կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով, կամ էլեկտրոնային փոստով, կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:

Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերականությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ Աշխատանքային օրը:

Վարկառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները Բանկի պահանջի դեպքում ներկայացվում են Բանկ այն բավարար ապացույցների հետ միասին, որոնցով հավաստվում են Վարկառուի անունից ծանուցումն ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավեր նմուշները:

12.03. Կողմերի փոփոխությունը

Վարկառուն չի կարող զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները` առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:

Բանկը կարող է ամբողջությամբ կամ մասամբ զիջել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները և արտոնությունները կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել (նովացիայի, ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, արտոնությունները կամ պարտավորությունները:

12.04. Լեզու

Վարկառուի կողմից կամ Վարկառուի պահանջով այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Օժանդակողից Բանկին տրամադրվող բոլոր փաստաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է: Եթե փաստաթղթերը չեն տրամադրվում անգլերենով, Վարկառուն միաժամանակ տրամադրում է դրանց վավերացված անգլերեն թարգմանությունը:

12.05. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04.Ա(ա) կետով պահանջվող` իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ ապացույցն ստանալուց հետո:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Վարկառուին ուղարկի վերը նշված բոլոր պայմանների կատարումը հավաստող և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (այսուհետ` ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ) սահմանող նամակ, որը սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց է:

Պարզաբանման կարգով. մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ո՛չ Վարկառուն, ո՛չ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն սույն Պայմանագրի շրջանակում կամ դրա առնչությամբ:

12.06. Ներածական դրույթներ, Լրացումներ և Հավելվածներ

Ներածական դրույթները և հետևյալ Լրացումները սույն Պայմանագրի մասն են.

 

    Լրացում Ա        Տեխնիկական նկարագիրը և  Ծրագրի վերաբերյալ

                     տեղեկատվությունը

 

    Լրացում Բ        ԵՎՐԻԲՈՐԻ սահմանումը

    Լրացում Գ        Վարկառուի կողմից լրացվող ձևերը

    Լրացում Դ        Վարկառուից ստացվող հավաստագրի ձևը

 

Սույն Պայմանագրին կցված է հետևյալ Հավելվածը.

Հավելված I Ստորագրողի լիազորությունը

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` սույն Պայմանագրի Կողմերը ապահովել են սույն Պայմանագրի կնքումը չորս բնօրինակով` անգլերենով, և, համապատասխանաբար, ապահովել են, որ ֆինանսների նախարարի տեղակալ պարոն Վախթանգ Միրումյանը և իրավախորհրդատու Ժուլյեն Բրյուսո Քելլոն իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին:

 

Երևանում` 2015 թվականի մարտի 16-ին

 

          Ստորագրված է                      Ստորագրված է

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ

    կողմից և  անունից`               կողմից և  անունից`

 

    Գագիկ Խաչատրյան                  Վ. Մոլտերեր

 

Առդիր Ա

 

Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Նպատակ, վայր

 

Սույն Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` ԲԼՀՀ ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ (ներկա փուլում փոխանցման հնարավորությունը 250 ՄՎտ է)` մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ: ԲԼՀՀ կայանը տեղակայված է Հայաստանում և միացած է հայկական ցանցին կարճ` 220 կՎ փոխկապակցման գծերով և` վրացական ցանցին` 43 կմ երկարությամբ և 500 կՎ լարմամբ հաղորդման գծով (8 կմ Հայաստանում և 35 կմ Վրաստանում): Ծրագիրը տեղակայված է Հայաստանի հյուսիսային և Վրաստանի հարավ-արևելյան շրջաններում:

 

Նկարագրություն

 

. Բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայան Այրումում (500/400/220 կվ, 350 ՄՎտ):

. 2 կմ երկարությամբ, 220 կՎ լարմամբ փոխկապակցումներ Հայաստանի գործող ցանցին:

. 43 կմ երկարությամբ, 500 կՎ լարմամբ հաղորդման գիծ` Այրում (Հայաստան) - Մառնեուլ (Վրաստան): Վրացական տարածքում արդեն գոյություն ունի հաղորդման գծի 17 կմ հատված:

. Նախապատրաստման ու իրականացման փուլերում միջազգային խորհրդատուի կողմից աջակցության տրամադրում Օժանդակողին (խորհրդատվական ծառայություններ):

. Տեխնիկական սարքավորումների օգտագործման վերապատրաստում Օժանդակողի անձնակազմի համար` նոր լարումների և բաղադրիչ մասերի պատշաճ շահագործումն ու պահպանումն ապահովելու նպատակով:

. Աջակցություն Օժանդակողին տեխնիկական ու կարգավորման դաշտի պայմանների մշակման և ընդունման ընթացքում:

 

Ժամանակահատված

 

Ծրագրի մեկնարկը պլանավորվում է 2015 թ. երրորդ եռամսյակում, իսկ ավարտը` 2018 թ. հուլիսին:

 

Ա.2. ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ

 

1. Տեղեկատվության տրամադրումը, պատասխանատու անձը

 

Ստորև նշված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Բանկին հետևյալ անձի (անձանց) անունից.

 

.___________________________________________________________________.

|                       |Ֆինանսական հարցերով  |Տեխնիկական հարցերով  |

|                       |պատասխանատու         |պատասխանատու         |

|_______________________|_____________________|_____________________|

|Կազմակերպությունը      |ՀԲԷ                  |ՀԲԷ                  |

|_______________________|_____________________|_____________________|

|Կոնտակտային անձը       |Արամ Ս. Անանյան      |Արամ Ս. Անանյան      |

|_______________________|_____________________|_____________________|

|Պաշտոնը                |գլխավոր տնօրեն       |գլխավոր տնօրեն       |

|_______________________|_____________________|_____________________|

|Գործառույթը            |                     |                     |

|/(ֆինանսական կամ       |                     |                     |

|տեխնիկական)            |                     |                     |

|ստորաբաժանումը         |                     |                     |

|_______________________|_____________________|_____________________|

|Հասցե                  |ՀՀ, ք. Երևան,  0880, |ՀՀ, ք. Երևան,  0880, |

|                       |Զորավար Անդրանիկի փ.,|Զորավար Անդրանիկի փ.,|

|                       |1 շ.                 |1 շ.                 |

|_______________________|_____________________|_____________________|

|Հեռախոս                |+374 10 720010       |+374-10-720010       |

|_______________________|_____________________|_____________________|

|Ֆաքս                   |+374 10 720121       |+374 10 720121       |

|_______________________|_____________________|_____________________|

|էլ. փոստ               |                     |                     |

.___________________________________________________________________.

 

Վերը նշված կոնտակտային անձը (անձինք) ստորագրման պահին հանդիսանում են պատասխանատու անձինք:

Փոփոխությունների դեպքում Վարկառուն պարտավոր է անմիջապես տեղեկացնել ԵՆԲ-ին:

 

2. Հատուկ տեղեկատվություն

 

Վարկառուն պարտավոր է Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

.____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն            |Վերջնաժամկետ                 |

|______________________________________|_____________________________|

|Շրջակա միջավայրի վրա ազդեցության      |Մասհանման սահմանված ամսաթվից |

|գնահատման նախնական հաշվետվությունները |մեկ ամիս առաջ                |

|Հայաստանում և  Վրաստանում             |                             |

|______________________________________|_____________________________|

|...                                   |                             |

.____________________________________________________________________.

 

3. Տեղեկատվություն Ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Վարկառուն պարտավոր է Բանկին ներկայացնել Ծրագրի կատարողականի առաջընթացին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                 |Վերջնաժամկետ|Հաշվետվու-  |

|                                           |            |թյունների   |

|                                           |            |ներկայացման |

|                                           |            |հաճախականու-|

|                                           |            |թյուն       |

|___________________________________________|____________|____________|

|Ծրագրի առաջընթացի (միջանկյալ)              |Յուրաքանչ-  |Եռամսյակ    |

|հաշվետվությունը                            |յուր տարվա` |            |

|Զգուշացում. միջանկյալ հաշվետվության        |31.01       |            |

|բովանդակային առանձնահատկությունները        |30.04       |            |

|պետք է համապատասխանեն ՎՎԲ պահանջներին` ըստ |31.07       |            |

|Առանձին համաձայնագրի 7-րդ Հավելվածի: Ստորև |30.10       |            |

|ներկայացված բովանդակությունը տրված է որպես |            |            |

|օրինակ.                                    |            |            |

|- տեխնիկական նկարագրության թարմացված       |            |            |

|համառոտագիր` սկզբնակետին համեմատած էական   |            |            |

|փոփոխությունների պատճառների բացատրությամբ, |            |            |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից            |            |            |

|յուրաքանչյուրի իրականացման ավարտի ամսաթվի  |            |            |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և      |            |            |

|կատարողականի ուշացումների բացատրություն,   |            |            |

|- Ծրագրի ծախսերի փոփոխության ներկայացում`  |            |            |

|նախնական բյուջեի համեմատ որևէ  ավելացած    |            |            |

|ծախսի հիմնավորմամբ,                        |            |            |

|- շրջակա միջավայրի վրա ազդեցությանն առնչվող|            |            |

|մեծ խնդիրների առաջացման պատճառների         |            |            |

|նկարագրություն,                            |            |            |

|- Ծրագրի շրջանակներում, Հայաստանի և        |            |            |

|Վրաստանի տարածքներում հողի օտարման         |            |            |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում,       |            |            |

|- համակարգողների կոնտակտային տվյալների ու  |            |            |

|ՀԲԷ և  ՎՊԷ միջև  հանդիպումների տվյալների`  |            |            |

|ներառյալ չափումների ու անվտանգության       |            |            |

|ապահովման վերաբերյալ տեղեկատվության        |            |            |

|թարմացում,                                 |            |            |

|- գնումների գործընթացի վերաբերյալ տվյալների|            |            |

| թարմացում,                                |            |            |

|- Ծրագրի պահանջվածության վերաբերյալ        |            |            |

|տեղեկատվության թարմացում,                  |            |            |

|- տեղեկատվություն յուրաքանչյուր լուրջ խնդրի|            |            |

|և  մեծ ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են  |            |            |

|ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման    |            |            |

|վրա,                                       |            |            |

|- տեղեկատվություն Ծրագրին առնչվող ընթացիկ  |            |            |

|որևէ  իրավական գործընթացի վերաբերյալ,      |            |            |

|- տեղեկատվություն առաջացած որևէ  սոցիալական|            |            |

|խնդրի կամ կոնֆլիկտի վերաբերյալ,            |            |            |

|- տեղեկատվություն Ծրագրի (ՎՎԲ պահանջներից  |            |            |

|բխող) ցուցանիշների փաստացի արժեքների       |            |            |

|վերաբերյալ:                                |            |            |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա վերաբերյալ

Վարկառուն պարտավոր է մինչև ստորև նշված վերջնաժամկետը Բանկին ներկայացնել Ծրագրի ավարտին ու շահագործման սկզբնական ժամանակահատվածին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Ծրագրի ավարտի հաշվետվություն, ներառյալ`                |30.06.2019 թ.|

|Զգուշացում` Ծրագրի ավարտական հաշվետվությունը, ի լրումն |             |

|ՎՎԲ պահանջվող տվյալների, պետք է ընդգրկի նաև  հետևյալը: |             |

|- Ծրագրի տեխնիկական հագեցվածության նկարագրություն`     |             |

|իրականացման աշխատանքների ավարտի պահին տեղի ունեցած     |             |

|որևէ  լուրջ փոփոխության բացատրությամբ,                 |             |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի         |             |

|իրականացման ավարտի ամսաթվի վերաբերյալ տեղեկատվության   |             |

|թարմացում և  կատարողականի ուշացումների բացատրություն,  |             |

|- Ծրագրի ծախսերի փոփոխության ներկայացում` նախնական     |             |

|բյուջեի համեմատ որևէ  ավելացած ծախսերի հիմնավորմամբ,   |             |

|- Ծրագրի շրջանակներում բացված նոր աշխատատեղերի քանակ`  |             |

|ներառյալ միայն Ծրագրի իրականացման համար բացված և       |             |

|մշտական աշխատատեղերը,                                  |             |

|- շրջակա միջավայրի վրա ազդեցությանն առնչվող խնդիրների  |             |

|առաջացման պատճառների նկարագրություն,                   |             |

|- գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների         |             |

|թարմացում,                                             |             |

|- գնումների գործընթացի վերաբերյալ տվյալների թարմացում, |             |

|- տեղեկատվություն Ծրագրի պահանջվածության,              |             |

|կիրառելիության ու ներկայացվող գնահատականների           |             |

|վերաբերյալ,                                            |             |

|- տեղեկատվություն յուրաքանչյուր լուրջ խնդրի և  մեծ     |             |

|ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են ազդեցություն        |             |

|ունենալ Ծրագրի իրականացման վրա,                        |             |

|- տեղեկատվություն Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ         |             |

|իրավական գործընթացի վերաբերյալ:                        |             |

|                                                       |             |

|ԵՆԲ ցուցանիշների թարմացում.                            |             |

|- Հաղորդվող առավելագույն հզորություն` հաշվի առնելով    |             |

|220 կՎ ցանցի սահմանափակումները (առավելագույն           |             |

|ջերմաստիճան, միջին ջերմաստիճան, ձմեռային               |             |

|ջերմաստիճան),                                          |             |

|- Փոխարկիչի հզորությունը, տրանսֆորմատորների            |             |

|հզորությունները, կորուստները,                          |             |

|-  Տեղադրված հաղորդման գծերի երկարությունները (220 կվ, |             |

|500 կՎ բաժանում Հայաստանի և  Վրաստանի միջև  և          |             |

|Մառնեուլից 500 կՎ նախկինում կառուցված հատվածը),        |             |

|- Ծրագրի միջոցով հաղորդվող էլեկտրաէներգիան,            |             |

|մատակարարման պայմանագրերի ու համաձայնագրերի            |             |

|նկարագրությունները, տեղեկատվություն տարածաշրջանային    |             |

|շուկայի զարգացման և  օրենսդրության վերաբերյալ,         |             |

|- Ծրագրի իրականացման աշխատանքներում ժամանակավոր        |             |

|աշխատատեղեր (շինարարական հրապարակներում, մարդ/տարի),   |             |

|Ծրագրի ընթացքում բացված մշտական աշխատատեղերի քանակը:   |             |

._____________________________________________________________________.

 

5. Ծրագրի ավարտական հաշվետվության ներկայացումից 3 տարի անց պահանջվող տեղեկատվություն

 

Վարկառուն պարտավոր է Ծրագրի ավարտից 3 տարի անց, բայց ոչ ուշ, քան մինչև ստորև ներկայացված վերջնաժամկետը, Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Եռամյա շահագործման հաշվետվություն, ներառյալ`           |30.06.2022 թ.|

|                                                       |             |

|ԵՆԲ ցուցանիշների թարմացում.                            |             |

|- Հաղորդվող առավելագույն հզորություն` հաշվի առնելով    |             |

|220 կՎ ցանցի սահմանափակումները (առավելագույն           |             |

|ջերմաստիճան, միջին ջերմաստիճան, ձմեռային ջերմաստիճան), |             |

|- Փոխարկիչի հզորությունը, տրանսֆորմատորների            |             |

|հզորությունները, կորուստները,                          |             |

|- Տեղադրված հաղորդման գծերի երկարությունները (220 կՎ,  |             |

|500 կՎ բաժանում Հայաստանի և  Վրաստանի միջև  և          |             |

|Մառնեուլից 500 կՎ նախկինում կառուցված հատվածը),        |             |

|- Ծրագրի միջոցով հաղորդվող էլեկտրաէներգիան,            |             |

|մատակարարման պայմանագրերի ու համաձայնագրերի            |             |

|նկարագրությունները, տեղեկատվություն տարածաշրջանային    |             |

|շուկայի զարգացման և  օրենսդրության վերաբերյալ,         |             |

|- Ծրագրի իրականացման աշխատանքներում ժամանակավոր        |             |

|աշխատատեղեր (շինարարական հրապարակներում, մարդ/տարի),   |             |

|Ծրագրի ընթացքում բացված մշտական աշխատատեղերի քանակը:   |             |

._____________________________________________________________________.

 

.______________________________________.

|Հաշվետվությունների լեզուն   |Անգլերեն |

.______________________________________.

 

Առդիր Բ

 

ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը

 

Ա. ԵՎՐԻԲՈՐ նշանակում է.

ա) մեկ ամիսը չգերազանցող համապատասխան ժամանակահատվածում` մեկ ամսվա համար գրանցված էկրանային տոկոսադրույք (ըստ ստորև ներկայացված սահմանման),

բ) մեկ ամիս կամ ավել ժամանակահատվածի առնչությամբ (որի համար մատչելի է էկրանային տոկոսադրույքը)` ամիսների համապատասխան քանակի դեպքում կիրառվող էկրանային տոկոսադրույք, և

գ) մեկ ամիսը գերազանցող համապատասխան ժամանակահատվածում (որ համար էկրանային տոկոսադրույքը մատչելի չէ)` երկու էկրանային տոկոսադրույքներից գծային ընդմիջարկությամբ (ինտերպոլյացիայով) ստացված արդյունք, որում տոկոսադրույքներից մեկը կիրառելի է համապատասխան ժամանակահատվածին հաջորդող ավելի կարճ, իսկ մյուսը` ավելի երկար ժամանակահատվածում (տոկոսադրույքի հաշվարկման կամ ընդմիջարկման ժամանակահատվածը կոչվում է «Հաշվետու ժամանակահատված»):

Վերը նշված բ և գ պարբերությունների նպատակներից ելնելով` «մատչելի» եզրույթը վերաբերում է այն տոկոսադրույքներին, որոնք տվյալ մարման ժամկետներում հաշվարկվում ու հրապարակվում են «Global Rate Set Systems Ltd»-ի կամ Եվրոպական արժույթի շուկաների ինստիտուտի (ԵԱՇԻ) կողմից ընտրված ու ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի կամ նրանց այդ գործառույթի իրավահաջորդի կողմից երաշխավորված կազմակերպության կողմից` ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի:

«Էկրանային տոկոսադրույք» նշանակում է` Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ի կամ Բանկին հարմար ավելի ուշ ժամի դրությամբ` համապատասխան ժամանակահատվածով ԵՎՐՈ-ով ավանդների տոկոսադրույք, որը հրապարակվել է համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանից 2 (երկու) աշխատանքային օր առաջ («Վերսկսման ամսաթիվ»)` «Ռոյթերզ»-ի «ԵՎՐԻԲՈՐ 01» կամ հաջորդ էջում, կամ` այս միջոցների բացակայության դեպքում` Բանկի կողմից այս նպատակով ընտրված այլ հրապարակման միջոցներում:

Եթե նշված էկրանային տոկոսադրույքը վերոնշյալ եղանակով չի հրապարակվում, Բանկը կարող է պահանջել եվրագոտում գտնվող (Բանկի ընտրությամբ) չորս մեծ բանկերի գլխավոր եվրոպական գրասենյակներին ներկայացնել Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ի դրությամբ այնպիսի տոկոսադրույք, որով Վերսկսման ամսաթվով նրանցից յուրաքանչյուրը ԵՎՐՈ-ով համեմատելի գումարի ավանդներ է առաջարկում առաջնակարգ բանկերին եվրագոտու միջբանկային շուկայում` Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով: Եթե ներկայացվել է առնվազն երկու (2) գնային առաջարկ, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի ներկայացված առաջարկների թվաբանական միջինը:

Եթե ներկայացվել է երկու (2) առաջարկից պակաս, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի եվրագոտու (Բանկի ընտրած) մեծ բանկերի կողմից Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին` Վերսկսման ամսաթվին հաջորդող երկրորդ (2) աշխատանքային օրն առաջատար եվրոպական բանկերին Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով, համեմատելի գումարով ԵՎՐՈ վարկերի ներկայացված տոկոսադրույքի առաջարկների թվաբանական միջինը:

Եթե վերը նշվածի արդյունքում ստացված տոկոսադրույքը զրոյից ցածր է, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանվում է զրոյին հավասար:

Եթե վերը նկարագրված եղանակով որևէ տոկոսադրույք չի ներկայացվում, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը հավասար է այն (տարեկան տոկոսադրույքով արտահայտված) տոկոսադրույքին, որը Բանկը սահմանում է որպես տվյալ Տրանշի ֆինանսավորման բոլոր ծախսերն ընդգրկող` հիմք ընդունելով Բանկի ներքին սահմանված ուղղորդիչ տոկոսադրույքը կամ որևէ այլընտրանքային` Բանկի կողմից հաստատված մեթոդով հաշվարկված տոկոսադրույք:

 

Բ. Ընդհանուր դրույթներ

 

Վերոնշյալ սահմանումների նպատակներից ելնելով.

ա) սույն Լրացմամբ ամրագրված յուրաքանչյուր հաշվարկից բխող բոլոր հնարավոր տոկոսադրույքները, եթե անհրաժեշտ է, կլորացվում են մինչև տոկոսային կետի ամենամոտ հարյուր հազարերորդականը, իսկ կեսերը կլորացվում են դեպի վերև:

բ) Բանկը ստացված առաջարկների վերաբերյալ պարտավոր է անհապաղ տեղեկացնել Վարկառուին:

գ) Եթե ԵՎՐԻԲՈՐ-ի հաշվարկին առնչվող` վերը ներկայացված դրույթներից որևէ մեկը հակասում է ԵՎՐԻԲՈՐ-ի վերաբերյալ ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի (կամ, ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի, ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի այդ գործառույթի իրավահաջորդի) պահանջներին, ապա Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխել այդ դրույթը` համապատասխանեցնելով այն նման այլ դրույթներին:

 

Առդիր Գ1

 

Վարկառուի կողմից լրացվող ձևեր

 

Գ.1. Հատկացման կատարման/ընդունման ձև (1-ին հոդվածի 1.02.Բ և 1.02.Գ կետեր)

 

Ստացող` Հայաստանի Հանրապետություն

Ներկայացնող` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

Թեմա` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ֆինանսական պայմանագրով Մասհանման առաջարկ/Մասհանման ընդունում [ամսաթիվ] (Ֆինանսական պայմանագիր)

 

    FI-ի համար` 84379              Serapis-ի համար` 2014-0374

______________________________________________________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

Հղում կատարելով Ֆինանսական պայմանագրին` ֆինանսական պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Հիմք ընդունելով Բանկից Մասհանման առաջարկ ներկայացնելու Ձեր հայտը, Ֆինանսական պայմանագրի 1-ին հոդվածի 1.02.Բ կետի համաձայն, առաջարկում ենք տրամադրել Ձեզ հետևյալ Տրանշը.

ա) Մասհանման ենթակա գումարը,

բ) Մասհանման սահմանված ամսաթիվը,

գ) Տոկոսադրույքի հիմքը,

դ) Վճարման ամսաթվերը,

ե) Մայր գումարի մարման պայմանները,

զ) Մայր գումարի առաջին և վերջին մասնաբաժինների մարման ամսաթվերը,

է) Մինչև Մարման ժամկետը կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:

Տրանշը Ֆինանսական պայմանագրի պայմաններով տրամադրելու համար Բանկը ոչ ուշ, քան մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետը [___], Լյուքսեմբուրգյան ժամանակով [ժամը ___, ամսաթիվ] պետք է ստանա պատշաճ կազմված (սույն Մասհանման առաջարկի օրինակով) ու Ձեր կողմից ստորագրված Մասհանման ընդունման նամակ` հետևյալ ֆաքսի համարով [__]:

Մասհանման ընդունման նամակին կից պետք է ներկայացվի հետևյալը (եթե նախկինում չի ներկայացվել).

i) բանկային հաշիվը (արժույթի համապատասխան նշումով), որին կատարվելու է Տրանշի փոխանցումը, և

ii) Վարկառուի անունից այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորման ապացույցը և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:

Եթե մինչև նշված ժամանակը սույն փաստաթղթում ներկայացված առաջարկը չի ընդունվում, ապա այն համարվում է մերժված և ինքնաբերաբար չեղարկվում է:

Եթե Դուք ընդունում եք սույն Մասհանման առաջարկում նկարագրված Տրանշը, ապա կիրառելի են դառնում Ֆինանսական պայմանագրի բոլոր, մասնավորապես` 1-ին հոդվածի 1.04-րդ կետի դրույթները:

 

Հարգանքով`

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

Սույնով ընդունում ենք վերը ներկայացված Մասհանման առաջարկը:

_________________________________________

Հայաստանի Հանրապետություն

 

[Անուն]

 

[Պաշտոն]

 

Ամսաթիվ

 

Առդիր Դ

 

Վարկառուից ստացվող հավաստագրի ձև (1-ին հոդված 1.04.Բ կետ)

 

    Ստացող`        Եվրոպական ներդրումային բանկ

Ներկայացնող`   Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

Թեմա` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ֆինանսական պայմանագիր [ամսաթիվ] (Ֆինանսական պայմանագիր)

    FI-ի համար` 84379    Serapis-ի համար` 2014-0374

___________________________________________________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

Ֆինանսական պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Ֆինանսական պայմանագրի 1-ին հոդվածի 1.04-րդ կետի նպատակներից ելնելով` հաստատում ենք հետևյալը.

ա) վաղաժամ վճարման որևէ դեպք չի գրանցվել և չի մնացել առանց կարգավորման,

բ) որևէ իմաստով տեղի չի ունեցել Ծրագրի այնպիսի էական փոփոխություն, որի վերաբերյալ 8-րդ հոդվածի 8.01-ին կետի պահանջների համաձայն, մենք պարտավոր ենք տեղեկացնել, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին հաղորդել ենք նախկինում,

գ) ունենք բավարար ֆինանսական միջոցներ` Ա.1 Առդիրի համաձայն Ծրագիրը պատշաճ կերպով և ժամանակին իրականացնելու և ավարտելու համար,

դ) չի գրանցվել կամ անտեսված կամ առանց կարգավորման չի մնացել որևէ դեպք կամ հանգամանք, որը տվյալ Ֆինանսական պայմանագրի շրջանակներում հանգեցրել կամ ժամանակի ընթացքում կհանգեցնի Վճարային պարտավորությունները չկատարելու կամ Կանխավճարի դեպքի,

ե) մեզ հայտնի տեղեկությունների համաձայն` ներկայումս գոյություն չունի որևէ դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, և որևէ դատարանում, արբիտրաժային մարմնում կամ կառույցում չի պլանավորվում նման որևէ գործընթաց, և գոյություն չունի ոչ մեր օգտին ընդունված և չկատարված որևէ դատական ակտ կամ որոշում, որը հանգեցրել է կամ, ողջամիտ հավանականությամբ, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխությունների,

զ) 6-րդ հոդվածի 6.07-րդ կետի շրջանակներում մեր կողմից տրված կամ տրվելիք հավաստիացումներն ու երաշխիքները ճշմարիտ են, և

է) Ֆինանսական պայմանագրի ստորագրման պահին առկա իրավիճակի համեմատ որևէ էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել:

 

Հարգանքով`

 

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ`

 

[Անուն]

 

[Պաշտոն]

 

Ամսաթիվ

 

Հավելված I

 

Ստորագրողի լիազորությունը

 

(ՀՀ զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

________________________________

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին լիազորում եմ ստորագրելու Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը:

 

2015 թվականի մարտի 6

ՀՆ-320

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 41
Արձանագրային որոշում