Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Տեղեկատվություն և այցեր

 

8.01. Ծրագրին առնչվող տեղեկատվություն

Վարկառուն կամ, նրա պահանջով, Օժանդակողը (ըստ կիրառելիության).

ա) Բանկին տրամադրում է.

i) տեղեկատվություն, որի բովանդակությունն ու ձևը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանված են Ա.2 Առդիրի մեջ կամ ժամանակ առ ժամանակ համաձայնեցվում են սույն Պայմանագրի Կողմերի միջև: Կողմերը համաձայնում են, որ Ա.2 Առդիրը կարող է, Վարկառուին Բանկի տված ծանուցման հիման վրա, բայց միայն ՎՎԲ Առանձին համաձայնագրի կատարումից հետո, փոխարինվել վերանայված Ա.2 Առդիրով` հաշվի առնելով Ծրագրին առնչվող համապատասխան տեղեկությունները և փոխանցման մեթոդը, որոնք կարող են սահմանված լինել ՎՎԲ-ի Առանձին համաձայնագրի համապատասխան բաժիններում, և

ii) ցանկացած տեղեկատվություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որն առնչվում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը կամ շահագործմանը և փոխկապակցված բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամկետներում,

անփոփոխ պայմանով, որ եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ժամանակին չեն տրամադրվում Բանկին, և Վարկառուն Բանկի կողմից գրությամբ սահմանած ողջամիտ ժամկետներում չի կարգավորում բացթողումը, Բանկը կարող է, նպատակահարմարության սահմաններում, շտկել թերացումը սեփական աշխատակազմի կամ խորհրդատուի կամ երրորդ կողմի միջոցով, որոնց ծախսերը վճարում է Վարկառուն, և Վարկառուն նման անձանց պարտավոր է տրամադրել այդ նպատակից բխող անհրաժեշտ ամբողջ օժանդակությունը,

բ) առանց ուշացման` Բանկի հաստատմանն է ներկայացնում Ծրագրի բոլոր էական փոփոխությունները` հաշվի առնելով մինչև սույն Պայմանագրի կնքումը Ծրագրի առնչությամբ Բանկին տրամադրած տեղեկությունները, որոնք, ի թիվս այլ բաների, վերաբերում են Ծրագրի արժեքին, նախագծին, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսային ծրագրին կամ ֆինանսավորման պլանին,

գ) Բանկին անհապաղ տեղեկացնում է.

i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության կամ բողոքի կամ առարկության, կամ Վարկառուի կամ Օժանդակողի ստացած իրական բողոքի, Վարկառուի կամ Օժանդակողի դեմ, իրենց իմացությամբ, սկսված, ընթացող կամ նրանց սպառնացող կարևոր դատավարության կամ բնապահպանական կամ սոցիալական որևէ հայցի վերաբերյալ,

ii) Վարկառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էապես խաթարել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների վրա,

iii) Բնապահպանական և սոցիալական չափանիշներին իր որևէ անհամապատասխանության մասին,

iv) Բնապահպանական և սոցիալական հաստատումը ժամանակավոր կասեցնելու, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու որևէ դեպքի մասին,

v) Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման վերաբերյալ որևէ իրական մեղադրանքի կամ բողոքի մասին,

vi) եթե տեղեկացվել է կամ այլ եղանակով իրազեկվել իրական մեղադրանքի, բողոքի, փաստի կամ տեղեկության մասին, որը հաստատում կամ բավարար չափով հիմնավորում է, որ` ա) Ենթավարկային համաձայնագրով կամ Ծրագրով տրամադրված միջոցների առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ բ) Ծրագրում կամ կողմերի բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի անօրինական ծագում, այդ թվում` ստացվել է Փողերի լվացման հետևանքով կամ կապված է Ահաբեկչության ֆինանսավորման հետ,

և սահմանում նման խնդիրների առնչությամբ ձեռնարկվելիք միջոցները, և

դ) պահանջի դեպքում Բանկին տրամադրում է.

i) 6.05. գ հոդվածի պահանջների կատարումն ապացուցող հավաստագիր իր ապահովագրական ընկերության կողմից,

ii) տարեկան կտրվածքով` գործող ապահովագրական պոլիսների ցանկ, որոնք ընդգրկում են Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքը առկա ապահովագրավճարների (պրեմիումների) վճարման հաստատման հետ միասին, և

iii) Վարկի հասույթներով ֆինանսավորվող պայմանագրերի բնօրինակներ և մասհանումներին առնչվող ծախսերի մասին ապացույց,

ե) Բանկին ընդհանուր տեղեկություն է տալիս իրեն հայտնի ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որը, Վարկառուի հիմնավոր կարծիքով, կարող է էապես սահմանափակել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների, Ենթավարկային համաձայնագրի կամ Օժանդակողի ընդհանուր վիճակի վրա, և պահանջի դեպքում Բանկին անհապաղ տրամադրում է կամ պահանջում է տրամադրել բոլոր այն փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են Բանկին` Ծրագրի առաջընթացին և Օժանդակողի ֆինանսական վիճակին հետևելու համար,

զ) առանց անհարկի ուշացման` Բանկին տեղեկացնում է Ենթավարկային համաձայնագիրը դադարեցնելու մասին Վարկառուի կողմից Օժանդակողին տրամադրված ծանուցման մասին,

է) ապահովում է, որ Օժանդակողը Ենթավարկային համաձայնագրով պարտավորություն ստանձնի տեղեկություններ տրամադրել իրական մեղադրանքի, բողոքի, փաստի կամ տեղեկության մասին, որը հաստատում կամ բավարար կերպով հիմնավորում է, որ`ա) Ենթավարկային համաձայնագրով կամ Ծրագրով տրամադրված միջոցների առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ բ) Ծրագրում կամ Կողմերի բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի անօրինական ծագում, այդ թվում` ստացվել է Փողերի լվացման հետևանքով կամ կապված է Ահաբեկչության ֆինանսավորման հետ,

ը) տեղեկություններ ստանալուց կամ այլ եղանակով իրազեկվելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում Բանկին անհապաղ տեղեկացնի Օժանդակողի կողմից սույն Պայմանագրի 6.09 հոդվածի համաձայն ձեռնարկված միջոցների մասին,

թ) Բանկին տեղեկացնի ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի արդյունքում Օժանդակողը կամ (ա) կառավարման մարմինների, (բ) վերադաս կազմակերպությունների կամ (գ) Օժանդակողի դուստր ձեռնարկությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ, և

ժ) օրենքով թույլատրված սահմաններում Բանկին տեղեկացնի Օժանդակողի կամ իր վերադաս կազմակերպությունների, կամ իր դուստր ձեռնարկությունների, կամ կառավարման մարմինների անդամների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք գտնվում են դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված են Ենթավարկային համաձայնագրին կամ Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման հետ:

8.02. Վարկառուին և Օժանդակողին առնչվող տեղեկություններ

Վարկառուն կամ, նրա պահանջով, Օժանդակողը (ըստ կիրառելիության).

ա) Բանկին տրամադրում է.

i) Օժանդակողի` տարեկան աուդիտ անցած` կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվում են ՖՀՄՍ կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և հետևողականորեն կիրառվող պաշտոնական ընդհանուր հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, որոնց աուդիտը կատարվել է միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներով և ստանդարտներով` Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից, և

ii) ժամանակ առ ժամանակ, Բանկի հիմնավոր պահանջով, լրացուցիչ տեղեկություններ իր կամ Օժանդակողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին կամ, Բանկի հիմնավոր պահանջով, 6-րդ հոդվածում նշված` իր կամ Օժանդակողի պարտավորությունների կատարումը հավաստող ապացույցներ,

բ) ապահովում են, որ Վարկառուի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը լիարժեքորեն արտացոլեն Ծրագրի ֆինանսավորմանը, իրականացմանը և շահագործմանն առնչվող գործառնությունները, և

գ) Բանկին անհապաղ տեղեկացնում է.

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Օժանդակողի կանոնադրության, կանոնակարգի, հուշագրի կամ հիմնադիր փաստաթղթերի կամ բաժնետիրական կառուցվածքի որևէ էական փոփոխության մասին,

(ii) ցանկացած փաստի մասին, որը պահանջում է Վարկառուից կամ Օժանդակողից վաղաժամ մարել որևէ ֆինանսական պարտք կամ ԵՄ ֆինանսավորում,

(iii) ցանկացած իրադարձության կամ որոշման մասին, որը հանդիսանում է 4.03.Ա հոդվածում նկարագրված դեպք կամ կարող է հանգեցնել դրան,

(iv) իր կամ Օժանդակողի` Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվ երրորդ կողմին որպես երաշխիք տրամադրելու մտադրության մասին,

(v) իր կամ Օժանդակողի` Ծրագրի որևէ նյութական բաղադրիչի սեփականության իրավունքից հրաժարվելու մտադրության մասին,

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը, մեծ հավանականությամբ, կխոչընդոտի Վարկառուի կողմից սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության ըստ էության կատարում,

(vii) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի)` ի հայտ եկած, սպառնացող կամ սպասվող ցանկացած դեպքի մասին,

(viii) ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի հետևանքով (ա) Օժանդակողի կառավարման մարմինների կամ (բ) Օժանդակողի վերադաս կազմակերպությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ,

(ix) որևէ դատավարության, արբիտրաժի գործի կամ վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք ընթանում են, սպառնում կամ սպասվում, և որոնք, անբարենպաստ վճռի դեպքում կարող են հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և/կամ

(x) օրենքով թույլատրված սահմաններում` Օժանդակողի կամ նրա վերադաս կազմակերպությունների կամ նրա կառավարման մարմինների անդամների, կամ Վարկառուի պաշտոնյաների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որոնք գտնվում են դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված են Վարկը կամ Ծրագրին առնչվող` Արգելված վարքի դրսևորման հետ, կամ

(xi) սույն Պայմանագրի 6.09-րդ հոդվածի համաձայն` Վարկառուի կամ Օժանդակողի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:

8.03. Քննություն և տեղեկատվություն

Վարկառուն պարտավորվում է.

ա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել 6-րդ հոդվածի 6.09-րդ կետում (Ազնվության մասով հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար,

բ) Բանկին տեղեկացնել նման գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և

գ) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

8.04. Այցեր, մուտքի իրավունք և հետաքննություն

ա) Վարկառուն պարտավորվում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի թույլատրել Բանկի կողմից լիազորված անձանց, ինչպես նաև ԵՄ իրավասու մարմինների, ներառյալ Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատի, Եվրոպական հանձնաժողովի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի լիազորված անձանց.

i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքներ, շինություններ և աշխատանքային հրապարակներ, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման հետ կապված նպատակներից,

ii) հարցազրույցներ ունենալ Վարկառուի և Օժանդակողի հետ` չխոչընդոտելով նրանց շփումները Վարկի կամ Ծրագրի շրջանակներում ներգրավված կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ այլ անձի հետ.

iii) ուսումնասիրել Վարկի և Ծրագրի կատարմանն առնչվող` Վարկառուի և Օժանդակողի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը և ստանալ համապատասխան փաստաթղթերի օրինակներ` կիրառելի օրենքներով թույլատրված սահմաններում:

բ) Վարկառուն պարտավորվում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը պարտավորվի կազմակերպել Բանկի և ԵՄ այլ իրավասու հաստատությունների կամ մարմինների կողմից Արգելված վարքի դրսևորման մեղադրանքի կամ կասկածի քննությունը, ինչպես նաև` տրամադրել և ապահովել, որ Օժանդակողը տրամադրի Բանկին, կամ` ապահովել, որ Բանկին տրամադրվի անհրաժեշտ ամբողջ ծավալով օժանդակություն սույն հոդվածում նկարագրված նպատակների մասով:

գ) Վարկառուն ընդունում է և ապահովում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողն ընդունի, որ Բանկը կարող է պարտավորված լինել Եվրոպական միության ցանկացած իրավասու հաստատության կամ մարմնի, ներառյալ Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատը, Եվրոպական հանձնաժողովը և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը, հաղորդել իրեն, Վարկին և Ծրագրին առնչվող տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են նրանց կողմից, Եվրոպական համայնքների օրենքների և Եվրոպական միության օրենսդրության համապատասխան պարտադիր դրույթների համաձայն, իրենց պարտականության կատարման համար:

դ) Վարկառուն պարտավորվում է.

i) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել 6-րդ հոդվածի 6.09-րդ կետում (Ազնվության մասով հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար` պայմանով որ նման գործողությունները չեն խախտում Վարկառուի կիրառելի օրենքները,

ii) Բանկին տեղեկացնել նման գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և

iii) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Վճարներ և ծախսեր

 

9.01. Հարկեր, տուրքեր և վճարներ

Վարկառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումներ, ներառյալ սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից և Վարկի որևէ երաշխիքի ձևավորման, հաստատման, գրանցման կամ իրավակիրարկման բնույթից բխող պետական տուրքը կամ գրանցման վճարը:

Վարկառուն վճարում է սույն Պայմանագրով վճարելիք մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումները և բոլոր այլ գումարները համախառն` առանց գանձելու ներպետական կամ տեղական հարկերը` պայմանով, որ եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման նվազեցումներ, ապա նա ավելացնում է Բանկին վճարվող համախառն գումարը, որպեսզի նվազեցումից հետո Բանկի ստացած մաքուր գումարը հավասար լինի Բանկին վճարելիք գումարին:

9.02. Այլ գանձումներ

Վարկառուն կատարում է բոլոր վճարներն ու ծախսերը, ներառյալ սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի պատրաստման, կնքման, իրականացման, իրավակիրառման կամ դադարեցման, սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, Առդիրի կամ դրանցից հրաժարման և սույն Վարկի երաշխիքի փոփոխության, ձևավորման, կառավարման, իրավակիրառման և իրացման հետ կապված` մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները:

9.03. Ավելացած ծախսեր, փոխհատուցում և հաշվանցում

ա) Վարկառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է կամ Բանկը կրել է սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ընդունված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխության (դրա մեկնաբանման, կիրառման կամ կառավարման փոփոխության) կամ դրանց պահանջներին համապատասխանության պատճառով, որի հետևանքով.

i) Բանկը պարտավորված է լրացուցիչ ծախսեր կատարելու սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար. կամ

ii) նվազել կամ վերացել է սույն Պայմանագրով Բանկին պարտք որևէ գումար կամ ֆինանսական եկամուտ, որը առաջանում է Բանկի կողմից Վարկառուին Վարկ կամ Փոխատվություն տրամադրելու արդյունքում:

բ) Առանց սույն Պայմանագրով կամ կիրառելի այլ օրենսդրությամբ Բանկին վերապահված այլ իրավունքները սահմանափակելու` Վարկառուն փոխհատուցում է և զերծ է պահում Բանկին վնասներից, որոնք առաջացել են սույն Պայմանագրում հստակ սահմանված կարգից տարբեր եղանակով վճարման կամ մասնակի մարման հետևանքով:

գ) Բանկը կարող է հաշվանցել Վարկառուի կողմից` սույն Պայմանագրով մարման ժամկետին հասած և վճարման ենթակա որևէ պարտավորություն (իր շահառու լինելու չափով) Բանկի կողմից Վարկառուին վճարվելիք որևէ պարտավորության դիմաց (մարման ժամկետին հասած կամ ոչ)` անկախ վճարման վայրից, հաշվարկային մասնաճյուղից կամ պարտավորություններից յուրաքանչյուրի արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, ապա Բանկը կարող է, հաշվանցման նպատակով, պարտավորություններից ցանկացածը փոխարկել շուկայական փոխարժեքով` իր սովորական գործելակերպի համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկի գումարը որոշված չէ կամ անհայտ է, ապա Բանկը կարող է այն հաշվանցել իր կողմից գնահատված այնպիսի գումարով, որը համապատասխանում է տվյալ պարտավորության գումարին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Վճարային պարտավորությունները չկատարելու դեպքեր

 

10.01. Հետվճարման պահանջի իրավունքը

Վարկառուն (Բանկի պահանջով) ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ է վճարում Վարկը` սույն Պայմանագրի շրջանակներում հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված մյուս բոլոր գումարների հետ միասին` Բանկի գրավոր պահանջով, որը համապատասխանում է հետևյալ դրույթներին:

10.01.Ա. Անհապաղ պահանջ

Բանկը կարող է անհապաղ ներկայացնել նման պահանջ.

ա) եթե վճարման ամսաթվին Վարկառուն չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարն այն վայրում և արժույթով, որով այն արտահայտված է որպես վճարման ենթակա. Բացառությամբ`

i) եթե չվճարելը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խափանման դեպքով, և

ii) վճարումը կատարվում է վճարման ամսաթվին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) եթե Վարկառուի կամ Օժանդակողի կողմից կամ նրա անունից Բանկին տրամադրված որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ կամ սույն Պայմանագրում կամ սույն Պայմանագրի համաձայն կամ Պայմանագրի բանակցությունների կամ կատարման առնչությամբ որևէ հավաստիացում, երաշխիք կամ հայտարարություն, որը կատարվել է կամ համարվում է կատարված Վարկառուի կողմից էապես սխալ է, թերի և մոլորեցնող կամ ապացուցվել է, որ եղել է այդպիսին.

գ) եթե Վարկառուի կողմից որևէ այլ վարկի կամ Վարկին չառնչվող ցանկացած ֆինանսական գործարքի մասով իր որևէ այլ պարտավորությունը չկատարելու դեպքում`

i) Վարկառուից պահանջվում է կամ կարող է պահանջվել կամ պայմանագրով կիրառելի արտոնյալ շրջանի ավարտին պահանջվելու է կամ կարող է պահանջվել վաղաժամ մարել, հետ վճարել, փակել կամ նախքան մարման ժամկետը դադարեցնել նման այլ վարկը կամ պարտավորությունը, կամ

ii) նման այլ վարկից կամ պարտավորության գծով որևէ ֆինանսական հանձնառություն ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել է.

դ) եթե Վարկառուն անկարող է վճարել իր պարտքերը դրանց մարման ժամկետին կամ ժամանակավոր կասեցնում է իր պարտքերը կամ փոխզիջման է ձգտում կամ փոխզիջման է գնում իր վարկատուների հետ,

ե) եթե գրավառուին որպես սեփականություն անցնում է Վարկառուին պատկանող բիզնեսի կամ ակտիվների որևէ մաս կամ Ծրագրի մաս կազմող որևէ գույք, կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավազորության դատարանի կամ իրավասու վարչական մարմնի կամ անձի կողմից նշանակվել է դատական կարգադրող, լուծարող, լուծարման կառավարիչ կամ գույքի կառավարիչ կամ նման պաշտոնյա,

զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագանձում, արգելանք կամ այլ գործընթաց, որը չի դադարեցվել կամ շարունակվում է 14 (տասնչորս) օրվա ընթացքում,

է) եթե ի հայտ է եկել Վարկառուի, Օժանդակողի վիճակի Էական անբարենպաստ փոփոխություն Պայմանագիրը կնքելու ամսաթվի դրության համեմատ,

ը) եթե Վարկառուի կամ Օժանդակողի համար անօրինական է կամ անօրինական է դառնում սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն, կամ, Վարկառուի կամ Օժանդակողի պնդմամբ, սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն,

թ) եթե Վարկառուն չի կատարում ՎՎԲ փաստաթղթերով նախատեսված իր պարտավորությունից որևէ մեկը,

ժ) եթե Վարկառուն չի կատարում Բանկի կամ ԵՄ-ի տրամադրած որևէ այլ վարկին կամ ֆինանսական գործիքին առնչվող իր պարտավորությունները կամ Եվրոպական միությունից Վարկառուի ստացած այլ դրամական միջոցների հետ կապված որևէ այլ պարտավորություն, կամ

ժա) եթե Օժանդակողի գործունեության դադարեցման հետ կապված` ընդունվում է որևէ կորպորատիվ որոշում, իրականացվում է դատավարություն կամ այլ վարույթ կամ քայլ, ինչպես նաև` հրապարակվում է հրաման, կամ ընդունվում է որոշում, կամ եթե Օժանդակողը քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է անվճարունակ, ամբողջությամբ կամ էապես դադարեցնում կամ որոշում է դադարեցնել իր բիզնեսը կամ գործունեությունը:

10.01.Բ. Պահանջ` կարգավորման ծանուցումից հետո

Բանկը կարող է նաև նման պահանջ ներկայացնել.

ա) եթե Վարկառուն կամ Օժանդակողը չեն կատարում սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն` բացառությամբ 10-րդ հոդվածի 10.01.Ա կետում նշված պարտավորության, կամ

բ) եթե Ներածական մասում նշված որևէ փաստ էապես փոխվում է և էապես չի վերականգնվում, և եթե փոփոխությունը կամ վնասում է Բանկի` որպես Վարկառուի վարկատուի շահերին, կամ բացասաբար է ազդում Ծրագրի իրականացման կամ աշխատանքի վրա, կամ նման պարտավորությունն օրինական և իրավապարտադիր չէ կամ դադարում է այդպիսին լինելուց,

Բացառությամբ անհամապատասխանությունը կամ անհամապատասխանություն առաջացնող հանգամանքը կարող է կարգավորվել և կարգավորվում է Բանկին բավարարող եղանակով` ողջամիտ ժամկետներում, որոնք սահմանված են Բանկի կողմից, համապատասխանաբար, Վարկառուին կամ Օժանդակողին տրամադրված ծանուցման մեջ:

10.02. Օրենքով սահմանված այլ իրավունքներ

10-րդ հոդվածի 10.01-ին կետը չի սահմանափակում Վարկի Կանխավճար պահանջելու` օրենքով սահմանված Բանկի որևէ այլ իրավունք:

10.03. Փոխհատուցում

10.03.Ա. Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներ

10.01 հոդվածի համաձայն` հաստատագրված տոկոսադրույքով տրանշին ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և Կանխավճարի ենթակա մայր գումարի դիմաց Կանխավճարի փոխհատուցումը: Նման Կանխավճարի փոխհատուցումը հաշվեգրվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ Կանխավճարը կատարվում է սահմանված ամսաթվով:

10.03.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշներ

10.01 հոդվածի համաձայն` Լողացող տոկոսադրույքով տրանշին ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և տարեկան 0.15%-ի (տասնհինգ բազիսային կետ) ընթացիկ արժեքը, որը հաշվարկվում և հաշվեգրվում է Կանխավճարի ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչպես կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն չվճարված մնար մինչև Մարման ամսաթիվը:

Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար դիսկոնտային դրույքաչափով, որը կիրառելի է համապատասխան յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

10.03.Գ. Ընդհանուր

Սույն 10.03 հոդվածի համաձայն` Վարկառուի վճարելիք գումարները ենթակա են վճարման Բանկի պահանջում սահմանված Կանխավճարի ամսաթվով:

10.04. Իրավունքից հրաժարման բացառումը

Բանկի կողմից սույն Պայմանագրով իրեն վերապահված որևէ իրավունք կամ իրավական պաշտպանության միջոց չկիրառելու, հետաձգելու, առանձին կամ մասնակի կիրառելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում նման իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները կրում են փոխլրացնող բնույթ և չեն բացառում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված որևէ այլ իրավունք և իրավական պաշտպանության միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Օրենսդրություն և իրավազորություն, այլ

 

11.01. Կարգավորող իրավունք

Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և ՈՒելսի օրենքներով:

11.02. Իրավազորություն

ա) Սույն Պայմանագրի Կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան»), և Կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավազորությանը:

բ) Սույն Պայմանագրի Կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավազորության առջև իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ դրա իրավազորությունը վիճարկելու իրավունքից: Սույն հոդվածի համաձայն` Դատարանի որոշումը վերջնական է, և Կողմերից յուրաքանչյուրի համար իրավապարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:

11.03. Բանկի արտոնություններ և անձեռնմխելիություն

Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Եվրոպական միության մասին պայմանագրով, Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրով, Եվրոպական միության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրությամբ (հմ. 7), որևէ կիրառելի շրջանակային համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ օրենքով Բանկին տրված անձեռնմխելիությունների, արտոնությունների կամ բացառությունների իրավունքներից հրաժարում, դրանց օտարում կամ այլ փոփոխություն:

11.04. Գործունեության վայր

Սույն Պայմանագրով գործունեության վայրը Բանկի նստավայրն է, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ գրավոր համաձայնություն:

11.05. Վճարման ենթակա գումարների ապացույց

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ սույն Պայմանագրով Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի վերաբերյալ Բանկի հավաստագիրը ակնհայտ սխալի բացակայության դեպքում հանդիսանում է այդ գումարի կամ տոկոսի prima facie (առաջնային) ապացույցը:

11.06. Երրորդ կողմի իրավունքներ

Սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձը, Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի օրենքի համաձայն, իրավունք չունի հարկադրելու սույն Պայմանագրի որևէ պայման կամ օգտվելու դրանից: Չնայած սույն Պայմանագրի պայմաններին` սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող ցանկացած անձի համաձայնությունը պարտադիր չէ ցանկացած պահի սույն Պայմանագիրը խզելու կամ փոփոխելու համար:

11.07. Ամբողջական համաձայնագիր

Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Վարկառուի միջև ամբողջական համաձայնագիր դրանում նշված Վարկի դրույթների վերաբերյալ և չեղարկում է նույն առարկային վերաբերող` նախորդող` բացահայտ կամ ենթադրյալ որևէ համաձայնագիր:

11.08. Անվավերություն

Եթե ցանկացած պահի սույն Պայմանագրի որևէ դրույթ որևէ իրավազորության օրենքով համարվում կամ դառնում է որևէ իմաստով անօրինական, անվավեր կամ ոչ իրավակիրառելի, կամ սույն Պայմանագիրը համարվում կամ դառնում է որևէ իմաստով իրավական ուժը կորցրած, նման անօրինական, անվավեր, ոչ իրավակիրառելի կամ իրավական ուժը կորցրած բնույթը չի ազդում.

ա) տվյալ իրավազորությունում սույն Պայմանագրի որևէ այլ պայմանի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ տվյալ իրավազորությունում որևէ իմաստով սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա, կամ

բ) այլ իրավազորություններում սույն Պայմանագրի` այդ կամ որևէ այլ պայմանի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ նման այլ իրավազորությունների օրենքների համաձայն սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա:

11.09. Փոփոխություններ

Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ (այսուհետ` Փոփոխությունների արձանագրություն): Նման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության` Վարկառուի կողմից նման Փոփոխությունների արձանագրությունը պատշաճ կերպով ստորագրվելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերենով կազմված իրավական եզրակացությունն ընդունվելուց հետո: Նման իրավական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի /դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` նման Փոփոխությունների արձանագրություն կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ Բանկը Վարկառուին է ուղարկում նամակ, որը հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և սահմանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, իսկ նման նամակը հանդիսանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց:

Պարզաբանման կարգով. մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ո՛չ Վարկառուն, ո՛չ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն համապատասխան Փոփոխությունների արձանագրության շրջանակում կամ դրա առնչությամբ:

11.10. Կրկնօրինակներ

Սույն Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով կրկնօրինակներով, որոնք բոլորը միասին կազմում են նույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են նույն փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եզրափակիչ դրույթներ

 

12.01. Կողմերին ներկայացվող ծանուցումները

Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրություններն ուղարկվում են ներքոնշյալ հասցեներով կամ ֆաքսիմիլային համարներով կամ այլ հասցեով կամ ֆաքսիմիլային համարով, որոնց մասին կողմերը նախապես ծանուցել են միմյանց.

 

    Բանկի դեպքում`              Հասցեատեր` OPS

                                100 boulevard Konrad Adenauer

                                L-2950 Luxembourg

                                Ֆաքս` (+352) 4379 67290

 

    Վարկառուի դեպքում`          Հասցեատեր`

                                [ՀՀ ֆինանսների նախարարություն

                                Մելիք-Ադամյան փողոց 1, Երևան, 0010

                                Ֆաքս` (+37460) 700 358

 

12.02. Ծանուցման ձևը

Սույն Պայմանագրի շրջանակում ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն պետք է լինի գրավոր:

Այն ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ, կամ որոնց միջոցով հասցեատերերի համար սահմանվում են պարտադիր ժամկետներ, կարող են առաքվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Համարվում է, որ մյուս Կողմն ստացել է նման ծանուցումները և հաղորդագրությունները առաքման օրը` առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ հաղորդումը ստանալու պահին` ֆաքսի դեպքում:

Այլ ծանուցումներ կամ հաղորդագրություններ կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով, կամ էլեկտրոնային փոստով, կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:

Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերականությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ Աշխատանքային օրը:

Վարկառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները Բանկի պահանջի դեպքում ներկայացվում են Բանկ այն բավարար ապացույցների հետ միասին, որոնցով հավաստվում են Վարկառուի անունից ծանուցումն ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավեր նմուշները:

12.03. Կողմերի փոփոխությունը

Վարկառուն չի կարող զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները` առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:

Բանկը կարող է ամբողջությամբ կամ մասամբ զիջել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները և արտոնությունները կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել (նովացիայի, ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, արտոնությունները կամ պարտավորությունները:

12.04. Լեզու

Վարկառուի կողմից կամ Վարկառուի պահանջով այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Օժանդակողից Բանկին տրամադրվող բոլոր փաստաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է: Եթե փաստաթղթերը չեն տրամադրվում անգլերենով, Վարկառուն միաժամանակ տրամադրում է դրանց վավերացված անգլերեն թարգմանությունը:

12.05. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04.Ա(ա) կետով պահանջվող` իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ ապացույցն ստանալուց հետո:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Վարկառուին ուղարկի վերը նշված բոլոր պայմանների կատարումը հավաստող և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (այսուհետ` ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ) սահմանող նամակ, որը սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց է:

Պարզաբանման կարգով. մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ո՛չ Վարկառուն, ո՛չ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն սույն Պայմանագրի շրջանակում կամ դրա առնչությամբ:

12.06. Ներածական դրույթներ, Լրացումներ և Հավելվածներ

Ներածական դրույթները և հետևյալ Լրացումները սույն Պայմանագրի մասն են.

 

    Լրացում Ա        Տեխնիկական նկարագիրը և  Ծրագրի վերաբերյալ

                     տեղեկատվությունը

 

    Լրացում Բ        ԵՎՐԻԲՈՐԻ սահմանումը

    Լրացում Գ        Վարկառուի կողմից լրացվող ձևերը

    Լրացում Դ        Վարկառուից ստացվող հավաստագրի ձևը

 

Սույն Պայմանագրին կցված է հետևյալ Հավելվածը.

Հավելված I Ստորագրողի լիազորությունը

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` սույն Պայմանագրի Կողմերը ապահովել են սույն Պայմանագրի կնքումը չորս բնօրինակով` անգլերենով, և, համապատասխանաբար, ապահովել են, որ ֆինանսների նախարարի տեղակալ պարոն Վախթանգ Միրումյանը և իրավախորհրդատու Ժուլյեն Բրյուսո Քելլոն իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին:

 

Երևանում` 2015 թվականի մարտի 16-ին

 

          Ստորագրված է                      Ստորագրված է

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ

    կողմից և  անունից`               կողմից և  անունից`

 

    Գագիկ Խաչատրյան                  Վ. Մոլտերեր

 

Առդիր Ա

 

Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Նպատակ, վայր

 

Սույն Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` ԲԼՀՀ ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350 ՄՎտ (ներկա փուլում փոխանցման հնարավորությունը 250 ՄՎտ է)` մինչև 1050 ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ: ԲԼՀՀ կայանը տեղակայված է Հայաստանում և միացած է հայկական ցանցին կարճ` 220 կՎ փոխկապակցման գծերով և` վրացական ցանցին` 43 կմ երկարությամբ և 500 կՎ լարմամբ հաղորդման գծով (8 կմ Հայաստանում և 35 կմ Վրաստանում): Ծրագիրը տեղակայված է Հայաստանի հյուսիսային և Վրաստանի հարավ-արևելյան շրջաններում:

 

Նկարագրություն

 

. Բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայան Այրումում (500/400/220 կվ, 350 ՄՎտ):

. 2 կմ երկարությամբ, 220 կՎ լարմամբ փոխկապակցումներ Հայաստանի գործող ցանցին:

. 43 կմ երկարությամբ, 500 կՎ լարմամբ հաղորդման գիծ` Այրում (Հայաստան) - Մառնեուլ (Վրաստան): Վրացական տարածքում արդեն գոյություն ունի հաղորդման գծի 17 կմ հատված:

. Նախապատրաստման ու իրականացման փուլերում միջազգային խորհրդատուի կողմից աջակցության տրամադրում Օժանդակողին (խորհրդատվական ծառայություններ):

. Տեխնիկական սարքավորումների օգտագործման վերապատրաստում Օժանդակողի անձնակազմի համար` նոր լարումների և բաղադրիչ մասերի պատշաճ շահագործումն ու պահպանումն ապահովելու նպատակով:

. Աջակցություն Օժանդակողին տեխնիկական ու կարգավորման դաշտի պայմանների մշակման և ընդունման ընթացքում:

 

Ժամանակահատված

 

Ծրագրի մեկնարկը պլանավորվում է 2015 թ. երրորդ եռամսյակում, իսկ ավարտը` 2018 թ. հուլիսին:

 

Ա.2. ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԸ

 

1. Տեղեկատվության տրամադրումը, պատասխանատու անձը

 

Ստորև նշված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Բանկին հետևյալ անձի (անձանց) անունից.

 

.___________________________________________________________________.

|                       |Ֆինանսական հարցերով  |Տեխնիկական հարցերով  |

|                       |պատասխանատու         |պատասխանատու         |

|_______________________|_____________________|_____________________|

|Կազմակերպությունը      |ՀԲԷ                  |ՀԲԷ                  |

|_______________________|_____________________|_____________________|

|Կոնտակտային անձը       |Արամ Ս. Անանյան      |Արամ Ս. Անանյան      |

|_______________________|_____________________|_____________________|

|Պաշտոնը                |գլխավոր տնօրեն       |գլխավոր տնօրեն       |

|_______________________|_____________________|_____________________|

|Գործառույթը            |                     |                     |

|/(ֆինանսական կամ       |                     |                     |

|տեխնիկական)            |                     |                     |

|ստորաբաժանումը         |                     |                     |

|_______________________|_____________________|_____________________|

|Հասցե                  |ՀՀ, ք. Երևան,  0880, |ՀՀ, ք. Երևան,  0880, |

|                       |Զորավար Անդրանիկի փ.,|Զորավար Անդրանիկի փ.,|

|                       |1 շ.                 |1 շ.                 |

|_______________________|_____________________|_____________________|

|Հեռախոս                |+374 10 720010       |+374-10-720010       |

|_______________________|_____________________|_____________________|

|Ֆաքս                   |+374 10 720121       |+374 10 720121       |

|_______________________|_____________________|_____________________|

|էլ. փոստ               |                     |                     |

.___________________________________________________________________.

 

Վերը նշված կոնտակտային անձը (անձինք) ստորագրման պահին հանդիսանում են պատասխանատու անձինք:

Փոփոխությունների դեպքում Վարկառուն պարտավոր է անմիջապես տեղեկացնել ԵՆԲ-ին:

 

2. Հատուկ տեղեկատվություն

 

Վարկառուն պարտավոր է Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

.____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն            |Վերջնաժամկետ                 |

|______________________________________|_____________________________|

|Շրջակա միջավայրի վրա ազդեցության      |Մասհանման սահմանված ամսաթվից |

|գնահատման նախնական հաշվետվությունները |մեկ ամիս առաջ                |

|Հայաստանում և  Վրաստանում             |                             |

|______________________________________|_____________________________|

|...                                   |                             |

.____________________________________________________________________.

 

3. Տեղեկատվություն Ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Վարկառուն պարտավոր է Բանկին ներկայացնել Ծրագրի կատարողականի առաջընթացին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                 |Վերջնաժամկետ|Հաշվետվու-  |

|                                           |            |թյունների   |

|                                           |            |ներկայացման |

|                                           |            |հաճախականու-|

|                                           |            |թյուն       |

|___________________________________________|____________|____________|

|Ծրագրի առաջընթացի (միջանկյալ)              |Յուրաքանչ-  |Եռամսյակ    |

|հաշվետվությունը                            |յուր տարվա` |            |

|Զգուշացում. միջանկյալ հաշվետվության        |31.01       |            |

|բովանդակային առանձնահատկությունները        |30.04       |            |

|պետք է համապատասխանեն ՎՎԲ պահանջներին` ըստ |31.07       |            |

|Առանձին համաձայնագրի 7-րդ Հավելվածի: Ստորև |30.10       |            |

|ներկայացված բովանդակությունը տրված է որպես |            |            |

|օրինակ.                                    |            |            |

|- տեխնիկական նկարագրության թարմացված       |            |            |

|համառոտագիր` սկզբնակետին համեմատած էական   |            |            |

|փոփոխությունների պատճառների բացատրությամբ, |            |            |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից            |            |            |

|յուրաքանչյուրի իրականացման ավարտի ամսաթվի  |            |            |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և      |            |            |

|կատարողականի ուշացումների բացատրություն,   |            |            |

|- Ծրագրի ծախսերի փոփոխության ներկայացում`  |            |            |

|նախնական բյուջեի համեմատ որևէ  ավելացած    |            |            |

|ծախսի հիմնավորմամբ,                        |            |            |

|- շրջակա միջավայրի վրա ազդեցությանն առնչվող|            |            |

|մեծ խնդիրների առաջացման պատճառների         |            |            |

|նկարագրություն,                            |            |            |

|- Ծրագրի շրջանակներում, Հայաստանի և        |            |            |

|Վրաստանի տարածքներում հողի օտարման         |            |            |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում,       |            |            |

|- համակարգողների կոնտակտային տվյալների ու  |            |            |

|ՀԲԷ և  ՎՊԷ միջև  հանդիպումների տվյալների`  |            |            |

|ներառյալ չափումների ու անվտանգության       |            |            |

|ապահովման վերաբերյալ տեղեկատվության        |            |            |

|թարմացում,                                 |            |            |

|- գնումների գործընթացի վերաբերյալ տվյալների|            |            |

| թարմացում,                                |            |            |

|- Ծրագրի պահանջվածության վերաբերյալ        |            |            |

|տեղեկատվության թարմացում,                  |            |            |

|- տեղեկատվություն յուրաքանչյուր լուրջ խնդրի|            |            |

|և  մեծ ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են  |            |            |

|ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման    |            |            |

|վրա,                                       |            |            |

|- տեղեկատվություն Ծրագրին առնչվող ընթացիկ  |            |            |

|որևէ  իրավական գործընթացի վերաբերյալ,      |            |            |

|- տեղեկատվություն առաջացած որևէ  սոցիալական|            |            |

|խնդրի կամ կոնֆլիկտի վերաբերյալ,            |            |            |

|- տեղեկատվություն Ծրագրի (ՎՎԲ պահանջներից  |            |            |

|բխող) ցուցանիշների փաստացի արժեքների       |            |            |

|վերաբերյալ:                                |            |            |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա վերաբերյալ

Վարկառուն պարտավոր է մինչև ստորև նշված վերջնաժամկետը Բանկին ներկայացնել Ծրագրի ավարտին ու շահագործման սկզբնական ժամանակահատվածին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Ծրագրի ավարտի հաշվետվություն, ներառյալ`                |30.06.2019 թ.|

|Զգուշացում` Ծրագրի ավարտական հաշվետվությունը, ի լրումն |             |

|ՎՎԲ պահանջվող տվյալների, պետք է ընդգրկի նաև  հետևյալը: |             |

|- Ծրագրի տեխնիկական հագեցվածության նկարագրություն`     |             |

|իրականացման աշխատանքների ավարտի պահին տեղի ունեցած     |             |

|որևէ  լուրջ փոփոխության բացատրությամբ,                 |             |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի         |             |

|իրականացման ավարտի ամսաթվի վերաբերյալ տեղեկատվության   |             |

|թարմացում և  կատարողականի ուշացումների բացատրություն,  |             |

|- Ծրագրի ծախսերի փոփոխության ներկայացում` նախնական     |             |

|բյուջեի համեմատ որևէ  ավելացած ծախսերի հիմնավորմամբ,   |             |

|- Ծրագրի շրջանակներում բացված նոր աշխատատեղերի քանակ`  |             |

|ներառյալ միայն Ծրագրի իրականացման համար բացված և       |             |

|մշտական աշխատատեղերը,                                  |             |

|- շրջակա միջավայրի վրա ազդեցությանն առնչվող խնդիրների  |             |

|առաջացման պատճառների նկարագրություն,                   |             |

|- գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների         |             |

|թարմացում,                                             |             |

|- գնումների գործընթացի վերաբերյալ տվյալների թարմացում, |             |

|- տեղեկատվություն Ծրագրի պահանջվածության,              |             |

|կիրառելիության ու ներկայացվող գնահատականների           |             |

|վերաբերյալ,                                            |             |

|- տեղեկատվություն յուրաքանչյուր լուրջ խնդրի և  մեծ     |             |

|ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են ազդեցություն        |             |

|ունենալ Ծրագրի իրականացման վրա,                        |             |

|- տեղեկատվություն Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ         |             |

|իրավական գործընթացի վերաբերյալ:                        |             |

|                                                       |             |

|ԵՆԲ ցուցանիշների թարմացում.                            |             |

|- Հաղորդվող առավելագույն հզորություն` հաշվի առնելով    |             |

|220 կՎ ցանցի սահմանափակումները (առավելագույն           |             |

|ջերմաստիճան, միջին ջերմաստիճան, ձմեռային               |             |

|ջերմաստիճան),                                          |             |

|- Փոխարկիչի հզորությունը, տրանսֆորմատորների            |             |

|հզորությունները, կորուստները,                          |             |

|-  Տեղադրված հաղորդման գծերի երկարությունները (220 կվ, |             |

|500 կՎ բաժանում Հայաստանի և  Վրաստանի միջև  և          |             |

|Մառնեուլից 500 կՎ նախկինում կառուցված հատվածը),        |             |

|- Ծրագրի միջոցով հաղորդվող էլեկտրաէներգիան,            |             |

|մատակարարման պայմանագրերի ու համաձայնագրերի            |             |

|նկարագրությունները, տեղեկատվություն տարածաշրջանային    |             |

|շուկայի զարգացման և  օրենսդրության վերաբերյալ,         |             |

|- Ծրագրի իրականացման աշխատանքներում ժամանակավոր        |             |

|աշխատատեղեր (շինարարական հրապարակներում, մարդ/տարի),   |             |

|Ծրագրի ընթացքում բացված մշտական աշխատատեղերի քանակը:   |             |

._____________________________________________________________________.

 

5. Ծրագրի ավարտական հաշվետվության ներկայացումից 3 տարի անց պահանջվող տեղեկատվություն

 

Վարկառուն պարտավոր է Ծրագրի ավարտից 3 տարի անց, բայց ոչ ուշ, քան մինչև ստորև ներկայացված վերջնաժամկետը, Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Եռամյա շահագործման հաշվետվություն, ներառյալ`           |30.06.2022 թ.|

|                                                       |             |

|ԵՆԲ ցուցանիշների թարմացում.                            |             |

|- Հաղորդվող առավելագույն հզորություն` հաշվի առնելով    |             |

|220 կՎ ցանցի սահմանափակումները (առավելագույն           |             |

|ջերմաստիճան, միջին ջերմաստիճան, ձմեռային ջերմաստիճան), |             |

|- Փոխարկիչի հզորությունը, տրանսֆորմատորների            |             |

|հզորությունները, կորուստները,                          |             |

|- Տեղադրված հաղորդման գծերի երկարությունները (220 կՎ,  |             |

|500 կՎ բաժանում Հայաստանի և  Վրաստանի միջև  և          |             |

|Մառնեուլից 500 կՎ նախկինում կառուցված հատվածը),        |             |

|- Ծրագրի միջոցով հաղորդվող էլեկտրաէներգիան,            |             |

|մատակարարման պայմանագրերի ու համաձայնագրերի            |             |

|նկարագրությունները, տեղեկատվություն տարածաշրջանային    |             |

|շուկայի զարգացման և  օրենսդրության վերաբերյալ,         |             |

|- Ծրագրի իրականացման աշխատանքներում ժամանակավոր        |             |

|աշխատատեղեր (շինարարական հրապարակներում, մարդ/տարի),   |             |

|Ծրագրի ընթացքում բացված մշտական աշխատատեղերի քանակը:   |             |

._____________________________________________________________________.

 

.______________________________________.

|Հաշվետվությունների լեզուն   |Անգլերեն |

.______________________________________.

 

Առդիր Բ

 

ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը

 

Ա. ԵՎՐԻԲՈՐ նշանակում է.

ա) մեկ ամիսը չգերազանցող համապատասխան ժամանակահատվածում` մեկ ամսվա համար գրանցված էկրանային տոկոսադրույք (ըստ ստորև ներկայացված սահմանման),

բ) մեկ ամիս կամ ավել ժամանակահատվածի առնչությամբ (որի համար մատչելի է էկրանային տոկոսադրույքը)` ամիսների համապատասխան քանակի դեպքում կիրառվող էկրանային տոկոսադրույք, և

գ) մեկ ամիսը գերազանցող համապատասխան ժամանակահատվածում (որ համար էկրանային տոկոսադրույքը մատչելի չէ)` երկու էկրանային տոկոսադրույքներից գծային ընդմիջարկությամբ (ինտերպոլյացիայով) ստացված արդյունք, որում տոկոսադրույքներից մեկը կիրառելի է համապատասխան ժամանակահատվածին հաջորդող ավելի կարճ, իսկ մյուսը` ավելի երկար ժամանակահատվածում (տոկոսադրույքի հաշվարկման կամ ընդմիջարկման ժամանակահատվածը կոչվում է «Հաշվետու ժամանակահատված»):

Վերը նշված բ և գ պարբերությունների նպատակներից ելնելով` «մատչելի» եզրույթը վերաբերում է այն տոկոսադրույքներին, որոնք տվյալ մարման ժամկետներում հաշվարկվում ու հրապարակվում են «Global Rate Set Systems Ltd»-ի կամ Եվրոպական արժույթի շուկաների ինստիտուտի (ԵԱՇԻ) կողմից ընտրված ու ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի կամ նրանց այդ գործառույթի իրավահաջորդի կողմից երաշխավորված կազմակերպության կողմից` ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի:

«Էկրանային տոկոսադրույք» նշանակում է` Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ի կամ Բանկին հարմար ավելի ուշ ժամի դրությամբ` համապատասխան ժամանակահատվածով ԵՎՐՈ-ով ավանդների տոկոսադրույք, որը հրապարակվել է համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանից 2 (երկու) աշխատանքային օր առաջ («Վերսկսման ամսաթիվ»)` «Ռոյթերզ»-ի «ԵՎՐԻԲՈՐ 01» կամ հաջորդ էջում, կամ` այս միջոցների բացակայության դեպքում` Բանկի կողմից այս նպատակով ընտրված այլ հրապարակման միջոցներում:

Եթե նշված էկրանային տոկոսադրույքը վերոնշյալ եղանակով չի հրապարակվում, Բանկը կարող է պահանջել եվրագոտում գտնվող (Բանկի ընտրությամբ) չորս մեծ բանկերի գլխավոր եվրոպական գրասենյակներին ներկայացնել Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ի դրությամբ այնպիսի տոկոսադրույք, որով Վերսկսման ամսաթվով նրանցից յուրաքանչյուրը ԵՎՐՈ-ով համեմատելի գումարի ավանդներ է առաջարկում առաջնակարգ բանկերին եվրագոտու միջբանկային շուկայում` Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով: Եթե ներկայացվել է առնվազն երկու (2) գնային առաջարկ, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի ներկայացված առաջարկների թվաբանական միջինը:

Եթե ներկայացվել է երկու (2) առաջարկից պակաս, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի եվրագոտու (Բանկի ընտրած) մեծ բանկերի կողմից Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին` Վերսկսման ամսաթվին հաջորդող երկրորդ (2) աշխատանքային օրն առաջատար եվրոպական բանկերին Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով, համեմատելի գումարով ԵՎՐՈ վարկերի ներկայացված տոկոսադրույքի առաջարկների թվաբանական միջինը:

Եթե վերը նշվածի արդյունքում ստացված տոկոսադրույքը զրոյից ցածր է, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանվում է զրոյին հավասար:

Եթե վերը նկարագրված եղանակով որևէ տոկոսադրույք չի ներկայացվում, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը հավասար է այն (տարեկան տոկոսադրույքով արտահայտված) տոկոսադրույքին, որը Բանկը սահմանում է որպես տվյալ Տրանշի ֆինանսավորման բոլոր ծախսերն ընդգրկող` հիմք ընդունելով Բանկի ներքին սահմանված ուղղորդիչ տոկոսադրույքը կամ որևէ այլընտրանքային` Բանկի կողմից հաստատված մեթոդով հաշվարկված տոկոսադրույք:

 

Բ. Ընդհանուր դրույթներ

 

Վերոնշյալ սահմանումների նպատակներից ելնելով.

ա) սույն Լրացմամբ ամրագրված յուրաքանչյուր հաշվարկից բխող բոլոր հնարավոր տոկոսադրույքները, եթե անհրաժեշտ է, կլորացվում են մինչև տոկոսային կետի ամենամոտ հարյուր հազարերորդականը, իսկ կեսերը կլորացվում են դեպի վերև:

բ) Բանկը ստացված առաջարկների վերաբերյալ պարտավոր է անհապաղ տեղեկացնել Վարկառուին:

գ) Եթե ԵՎՐԻԲՈՐ-ի հաշվարկին առնչվող` վերը ներկայացված դրույթներից որևէ մեկը հակասում է ԵՎՐԻԲՈՐ-ի վերաբերյալ ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի (կամ, ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի, ԵԱՇԻ-ի և «EURIBOR ACI»-ի այդ գործառույթի իրավահաջորդի) պահանջներին, ապա Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխել այդ դրույթը` համապատասխանեցնելով այն նման այլ դրույթներին:

 

Առդիր Գ1

 

Վարկառուի կողմից լրացվող ձևեր

 

Գ.1. Հատկացման կատարման/ընդունման ձև (1-ին հոդվածի 1.02.Բ և 1.02.Գ կետեր)

 

Ստացող` Հայաստանի Հանրապետություն

Ներկայացնող` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

Թեմա` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ֆինանսական պայմանագրով Մասհանման առաջարկ/Մասհանման ընդունում [ամսաթիվ] (Ֆինանսական պայմանագիր)

 

    FI-ի համար` 84379              Serapis-ի համար` 2014-0374

______________________________________________________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

Հղում կատարելով Ֆինանսական պայմանագրին` ֆինանսական պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Հիմք ընդունելով Բանկից Մասհանման առաջարկ ներկայացնելու Ձեր հայտը, Ֆինանսական պայմանագրի 1-ին հոդվածի 1.02.Բ կետի համաձայն, առաջարկում ենք տրամադրել Ձեզ հետևյալ Տրանշը.

ա) Մասհանման ենթակա գումարը,

բ) Մասհանման սահմանված ամսաթիվը,

գ) Տոկոսադրույքի հիմքը,

դ) Վճարման ամսաթվերը,

ե) Մայր գումարի մարման պայմանները,

զ) Մայր գումարի առաջին և վերջին մասնաբաժինների մարման ամսաթվերը,

է) Մինչև Մարման ժամկետը կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:

Տրանշը Ֆինանսական պայմանագրի պայմաններով տրամադրելու համար Բանկը ոչ ուշ, քան մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետը [___], Լյուքսեմբուրգյան ժամանակով [ժամը ___, ամսաթիվ] պետք է ստանա պատշաճ կազմված (սույն Մասհանման առաջարկի օրինակով) ու Ձեր կողմից ստորագրված Մասհանման ընդունման նամակ` հետևյալ ֆաքսի համարով [__]:

Մասհանման ընդունման նամակին կից պետք է ներկայացվի հետևյալը (եթե նախկինում չի ներկայացվել).

i) բանկային հաշիվը (արժույթի համապատասխան նշումով), որին կատարվելու է Տրանշի փոխանցումը, և

ii) Վարկառուի անունից այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորման ապացույցը և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:

Եթե մինչև նշված ժամանակը սույն փաստաթղթում ներկայացված առաջարկը չի ընդունվում, ապա այն համարվում է մերժված և ինքնաբերաբար չեղարկվում է:

Եթե Դուք ընդունում եք սույն Մասհանման առաջարկում նկարագրված Տրանշը, ապա կիրառելի են դառնում Ֆինանսական պայմանագրի բոլոր, մասնավորապես` 1-ին հոդվածի 1.04-րդ կետի դրույթները:

 

Հարգանքով`

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

Սույնով ընդունում ենք վերը ներկայացված Մասհանման առաջարկը:

_________________________________________

Հայաստանի Հանրապետություն

 

[Անուն]

 

[Պաշտոն]

 

Ամսաթիվ

 

Առդիր Դ

 

Վարկառուից ստացվող հավաստագրի ձև (1-ին հոդված 1.04.Բ կետ)

 

    Ստացող`        Եվրոպական ներդրումային բանկ

Ներկայացնող`   Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

Թեմա` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ֆինանսական պայմանագիր [ամսաթիվ] (Ֆինանսական պայմանագիր)

    FI-ի համար` 84379    Serapis-ի համար` 2014-0374

___________________________________________________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

Ֆինանսական պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Ֆինանսական պայմանագրի 1-ին հոդվածի 1.04-րդ կետի նպատակներից ելնելով` հաստատում ենք հետևյալը.

ա) վաղաժամ վճարման որևէ դեպք չի գրանցվել և չի մնացել առանց կարգավորման,

բ) որևէ իմաստով տեղի չի ունեցել Ծրագրի այնպիսի էական փոփոխություն, որի վերաբերյալ 8-րդ հոդվածի 8.01-ին կետի պահանջների համաձայն, մենք պարտավոր ենք տեղեկացնել, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին հաղորդել ենք նախկինում,

գ) ունենք բավարար ֆինանսական միջոցներ` Ա.1 Առդիրի համաձայն Ծրագիրը պատշաճ կերպով և ժամանակին իրականացնելու և ավարտելու համար,

դ) չի գրանցվել կամ անտեսված կամ առանց կարգավորման չի մնացել որևէ դեպք կամ հանգամանք, որը տվյալ Ֆինանսական պայմանագրի շրջանակներում հանգեցրել կամ ժամանակի ընթացքում կհանգեցնի Վճարային պարտավորությունները չկատարելու կամ Կանխավճարի դեպքի,

ե) մեզ հայտնի տեղեկությունների համաձայն` ներկայումս գոյություն չունի որևէ դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, և որևէ դատարանում, արբիտրաժային մարմնում կամ կառույցում չի պլանավորվում նման որևէ գործընթաց, և գոյություն չունի ոչ մեր օգտին ընդունված և չկատարված որևէ դատական ակտ կամ որոշում, որը հանգեցրել է կամ, ողջամիտ հավանականությամբ, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխությունների,

զ) 6-րդ հոդվածի 6.07-րդ կետի շրջանակներում մեր կողմից տրված կամ տրվելիք հավաստիացումներն ու երաշխիքները ճշմարիտ են, և

է) Ֆինանսական պայմանագրի ստորագրման պահին առկա իրավիճակի համեմատ որևէ էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել:

 

Հարգանքով`

 

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ`

 

[Անուն]

 

[Պաշտոն]

 

Ամսաթիվ

 

Հավելված I

 

Ստորագրողի լիազորությունը

 

(ՀՀ զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

________________________________

 

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին լիազորում եմ ստորագրելու Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը:

 

2015 թվականի մարտի 6

ՀՆ-320

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 41
Արձանագրային որոշում