Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՅԱԼԹԱ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0634.081099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 634

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հոկտեմբերի 7-8-ը Յալթա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յալթա գործուղման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և գործուղող համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 1999 թվականի հոկտեմբերի 7-ին Երևան - Յալթա, իսկ հոկտեմբերի 8-ին` Յալթա - Երևան երթուղով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յալթա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

հոկտեմբերի 8-ի N 634

որոշման

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի հոկտեմբերի 7-8-ը Յալթա գործուղվող

Հայաստանի Հանրապետության կառավարական

պատվիրակության

 

Պաշտոնական պատվիրակություն

 

Վ. Սարգսյան            - ՀՀ վարչապետ

Շ. Կարամանուկյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Վ. Հարությունյան       - ՀՀ պաշտպանության նախարար

Ա. Թումանյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Ս. Հարությունյան       - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում ՀՀ

                         պաշտպանական լիազոր ներկայացուցիչ

Հ. Սիլվանյան           - Ուկրաինայում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

Փորձագետներ և ուղեկցող անձինք

 

Վ. Ղազարյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

Ա. Ավետիսյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետի տեղակալ

Վ. Բրուտյան            - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և  

                         հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ

Գ. Միրզոյան            - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ

                         կառուցվածքների բաժնի վարիչ

Հ. Համբարձումյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության

                         աշխատակից

Ս. Հակոբյան            - ՀՀ պաշտպանության նախարարության անվտանգության

                         ծառայության աշխատակից

Ռ. Դավթյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ռ. Մամիկոնյան          - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ-ի

                         թղթակից

Կ. Գրիգորյան           - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ-ի

                         օպերատոր

Ծ. Նազարյան            - «ԱՐ» հեռուստաընկերության թղթակից

Վ. Քալանթարյան         - «ԱՐ» հեռուստաընկերության օպերատոր

Ա. Ադամյան             - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող

Գ. Արամյան             - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող

Մ. Խաչատրյան           - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.10.1999
N 634
Որոշում