041.0636.081099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 636
Տ. ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, պրոֆեսոր, երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի
ռեկտոր (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ղահրամանյան - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Տ. Սազանդարյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: