041.0645.181099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 645
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ԱՀԿ-ի անդամ պետությունների հետ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով 1999 թվականի հոկտեմբերի 17-24-ը Շվեյցարական Համադաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով:
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի
պատգամավոր
Հ. Սարգսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի
խորհրդական
Ա. Հակոբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ԱՀԿ անդամակցության ծրագրի
գործադիր տնօրեն
Գ. Գաբրիելյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ԱՀԿ անդամակցության ծրագրի
փորձագետ
2. Մ. Ձավարյանի, Հ. Քլոյանի, Գ. Խաչատրյանի և Հ. Սարգսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Հակոբյանի և Գ. Գաբրիելյանի գործուղման հետ կապված ծախսերը` Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը: