ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 մայիսի 2015 թվականի N 23
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
13. Բնակչության սոցիալական ապահովության արդի վիճակը
1) Անապատացմանը նպաստող մարդածին գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ անապատացման և տնտեսական հարաբերությունների ձևավորման հետ կապված սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաև ժողովրդագրական գործընթացներով պայմանավորված, բնակչության աղքատացման միջև գոյություն ունի ուղղակի կապ: Տնտեսության առանձին ճյուղերի զարգացման անբավարար տեմպերի, համախառն ներքին արդյունքի, ազգային եկամտի և պետական բյուջեի եկամուտների դանդաղ աճի, ստվերային տնտեսության գոյության պայմաններում սահմանափակված է սոցիալական ապահովության բնագավառում արդյունավետ և զարգացած երկրներին բնորոշ հարաբերությունների ձևավորման ու ներդրման հնարավորությունը:
2) ՀՆԱ-ի ցուցանիշները. 2004-2008 թվականներին տնտեսության գրեթե բոլոր հատվածների զարգացումները նպաստեցին համախառն ներքին արդյունքի, ՀՆԱ-ի, երկնիշ ցուցանիշով աճին` միջինը 11.6% (նկար 8): Սակայն, համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն վտանգեց երկրի տնտեսության կայունացումը: Արդեն 2009 թ. արձանագրվեց տնտեսության 14.1 տոկոս անկում: Չնայած հետագա տարիներին փաստվեց ՀՆԱ-ի նախորդ տարվա համեմատ աճի միտումներ, սակայն տնտեսության մի շարք առաջատար ճյուղեր դեռևս խոր ճգնաժամ էին ապրում: 2010 թ. տեղի ունեցան դրական փոփոխություններ: Բավականին զգալի էր 2012 թ. ՀՆԱ-ի աճը` 7.2%, սակայն դա դեռևս բավարար չէր հասնելու 2008 թ.-ի մակարդակին:
Նկար 8. ՀՆԱ-ի դինամիկան (Աղբյուր` ՀՀ ԱՎԾ):
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
3) Արդյունաբերությունը. 2010 թ.-ին արդյունաբերությունում նույնպես գրանցվեց տնտեսական աճ` 9.7%, 2009 թ.-ի 7.6% անկման դիմաց, որը 1.4 տոկոսային կետով նպաստեց 2010 թ. ՀՆԱ-ի հավելաճին: 2011 թ.-ի երկնիշ աճից (13.9%) հետո արդյունաբերական արտադրանքի ծավալը որոշակի նվազում ապրեց և արդեն 2013 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, կազմել է 6.8%: Զգալի զարգացում է ապրում հանքարդյունաբերությունը, սակայն հանքավայրերի ոչ արդյունավետ շահագործումը և մետաղական վերջնական ապրանքի արտադրության բացակայությունը սպասվելիք տնտեսական արդյունք չեն ապահովում: Որոշակի աճ է արձանագրվել գունավոր և թանկարժեք մետաղների արդյունահանումում, իսկ ոչ մետաղական հանածոների, մասնավորապես` շինարարական հանածոների մի մասի մոտ (քար, ավազ և այլն) դեռևս պահպանվում են նվազման միտումներ: Վերջին տարիներին տնտեսության աճը բնութագրվեց նաև արտահանման ծավալների աճով, սակայն այն հիմնականում սահմանափակվում էր հանքահումքային խտանյութերով:
4) Գյուղատնտեսության վիճակը մինչև 2008 թ. համեմատաբար բարվոք էր` 2000-2008թ-ի համադրելի գներով միջին տարեկան աճը կազմել է 38.5%: 2009 թ. գրանցվեց տնտեսական անկում` 12.1% (ՀՆԱ-ի կառուցվածքում 23.7%-ից իջավ մինչև 17.6%)` հիմնականում պայմանավորված բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: 2010-2013 թթ. տվյալներով գյուղատնտեսությունում արձանագրված համախառն արտադրանքի աճն ապահովեց դրա մասնաբաժնի աճ երկրի համախառն ներքին արդյունքի նկատմամբ` 18.4%-ից աճեց մինչև 21.5%-ի (տես` http://www.armstat.am/file/doc/99489233.pdf): Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) կողմից իրականացված ուսումնասիրությունների` գյուղացիական տնտեսությունների 21 տոկոսից ավելին իրենց հողերը չեն մշակում տնտեսապես ձեռնտու չլինելու պատճառով (աղյուսակ 3): Չնայած որոշակի աշխուժացում է ապրում բանկային ֆինանսավորմամբ հողի մշակումը, սակայն յուրաքանչյուր չորրորդ գյուղացի ունի աշխատանքների կատարման համար ֆինանսական դժվարություններ: Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքի գերակշռող մասը ապահովվում է մասնավոր հատվածի կողմից (աղյուսակներ 4, 5): Գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ մշակման արդյունքում զգալի հողային տարածքներ արդեն իսկ կարիք ունեն որակի բարելավման լուրջ միջոցառումների (նկար 9), որոնց բացակայությունը կհանգեցնի հողերի դեգրադացիայի (տես` http://www.armstat.am/file/article/poverty_2013a_2.pdf):
Աղյուսակ 3.
Հող ունեցող բնակչության հողի չմշակման պատճառներն ըստ աղքատության քվինտիլային խմբերի, 2011-2012 թթ., %
._________________________________________________________________________.
|Պատճառները |Ընդամենը | Սպառման ագրեգատի քվինտիլային խմբեր |
| | |_________________________________________________|
| | |Առաջին |Երկրորդ |Երրորդ |Չորրորդ |Հինգերորդ|
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Շատ հեռու է | 9.2/8.2| 4.1/11.2|12.8/17.0|10.3/14.3| 8.7/14.8| 9.5/13.3|
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Հողը վատորակ | 11.2/7.8| 10/11.6|12.3/14.1| 12/14.5|10.6/14.6|11.1/12.7|
|է | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Հողը չի |15.8/19.0|19.3/13.4|14.5/17.8|13.3/14.6|14.6/11.8|17.4/15.0|
|ոռոգվում | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Մշակելը |23.8/21.2|21.1/23.4| 23/22.4| 23/22.1|26.2/24.4|24.1/22.8|
|ձեռնտու չէ | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Մշակելու | 22/28.7| 33/22.2|25.3/13.6|23.4/14.6|20.7/13.3|15.9/18.0|
|համար | | | | | | |
|ֆինանսներ չկա| | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Հիվանդ է, |12.9/10.2| 8.9/13.5| 10/11.0|13.4/15.1|14.1/12.8|14.5/12.7|
|ծեր է | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Այլ | 5.1/4.9| 3.6/4.7| 2.1/4.1| 4.6/4.8| 5.1/8.3| 7.5/5.5|
._________________________________________________________________________.
Աղյուսակ 4.
ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը 2010-2014 թթ.-ի հունվարի
1-ի դրությամբ (հազ. գլուխ)
._____________________________________________________________________.
|Գյուղատնտեսական | 2010 թ.| 2011 թ.| 2012 թ.| 2013 թ.| 2014 թ.|
|կենդանիներ, հունվարի 1-ի| | | | | |
|դրությամբ | | | | | |
|________________________|________|________|________|________|________|
|Խոշոր եղջերավոր անասուն | 570.6| 571.4| 599.2| 661.0| 677.6|
|________________________|________|________|________|________|________|
|որից` կով | 273.9| 272.6| 283.3| 303.3| 309.6|
|________________________|________|________|________|________|________|
|Խոզ | 112.6| 114.8| 108.1| 145.0| 139.8|
|________________________|________|________|________|________|________|
|Ոչխար և այծ | 511.0| 532.5| 590.2| 674.7| 717.6|
|________________________|________|________|________|________|________|
|Թռչուն | 4134.6| 3462.5| 4023.5| 4050.0| 4101.0|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 5.
Գյուղատնտեսական մշակաբույսերի ցուցանիշները
._______________________________________________________
|Մշակաբույսեր |Ցանքային տարածությունները (հազ. հա)|
| |___________________________________|
| |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ. |
|__________________|______|______|______|______|_______|
|Հացահատիկային և | 171.6| 159.3| 157.8| 172.2| 178.4|
|հատիկաընդեղենային | | | | | |
|__________________|______|______|______|______|_______|
|Բանջարանոցային | 23.9| 23.5| 25.0| 25.2| 25.4|
|__________________|______|______|______|______|_______|
|Բոստանային | 6.2| 4.5| 5.8| 5.1| 5.4|
|__________________|______|______|______|______|_______|
|Կարտոֆիլ | 32.0| 28.4| 28.7| 31.2| 30.7|
|__________________|______|______|______|______|_______|
|Ընդամենը | 300.0| 283.6| 286.7| 304.2| 318.1|
._______________________________________________________
._____________________________________________________.
|Մշակաբույսեր |Համախառն բերքը (հազ. տոննա) |
| |__________________________________|
| |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|
|__________________|______|______|______|______|______|
|Հացահատիկային և | 374.9| 326.4| 440.7| 456.1| 548.8|
|հատիկաընդեղենային | | | | | |
|__________________|______|______|______|______|______|
|Բանջարանոցային | 819.8| 707.6| 787.1| 849.0| 876.0|
|__________________|______|______|______|______|______|
|Բոստանային | 216.1| 132.5| 180.9| 205.1| 208.1|
|__________________|______|______|______|______|______|
|Կարտոֆիլ | 593.6| 482.0| 557.3| 647.2| 660.5|
|__________________|______|______|______|______|______|
|Ընդամենը |2004.4|1648.5|1966.0|2157.4|2293.4|
._____________________________________________________.
Նկար 9. Բարելավման կարիք ունեցող հողեր
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
5) Էներգաանվտանգության ապահովումը. Ազգային քաղաքականության նպատակներից է էներգախնայողության բարելավումը և վերականգնվող էներգետիկ աղբյուրների հետագա զարգացումը: Հարկ է նշել, որ վերականգնվող էներգիայի առավելագույն մասնաբաժին արձանագրվել է 2010 թ.-ին` 39.5% (աղյուսակ 6), ինչն հետագայում նվազել է և 2012 թ.-ին կազմել է 28.8%: Դեռևս աննշան է այլընտրանքային էներգիայի մասնաբաժինը, սակայն Հայաստանի համար այն ունի ռազմավարական նշանակություն:
Աղյուսակ 6.
Վերականգնվող էներգիայի մասնաբաժինը ընդհանուրում, %
._____________________________.
|2000 |2005 |2010 |2011 |2012 |
|_____|_____|_____|_____|_____|
|21.16|28.07|39.48|33.56|28.81|
._____________________________.
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հիմքում դրված են 1992 թ. Ռիոյի համաժողովի և հետագա գագաթաժողովների ընդունած Կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագիրը, Յոհաննեսբուրգի գագաթաժողովի` Կայուն զարգացման նախանշած սկզբունքները, Եվրահանձնաժողովի Կանաչ Գրքում արտացոլված «Էներգամատակարարման անվտանգության, մրցունակության և կայունության ապահովման Եվրոպական ռազմավարությունը», Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք այլ բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները:
6) Ժողովրդագրական իրավիճակ և միգրացիոն գործընթացներ. Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներից հետո տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական իրողությունները հանգեցրին ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխության` ծնելիության, մահացության, արտաքին միգրացիայի ցուցանիշների վատացում (աղյուսակ 7): Ընդ որում` 1990 թ. տարեկան ունենալով շուրջ 80 000 ծնունդ, 2001 թ. այն շուրջ 2 անգամ նվազել է` արձանագրելով 32 065 ծնունդ: 1990 թ. արձանագրվել է 22.0 հազար մահ (1000 բնակչի հաշվով` 6,2 մահ), 2011 թ. գրանցվել է 28 030 մահ (1000 բնակչի հաշվով` 8,6 մահ): Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը նվազել է 196.4 հազ. մարդով: Այդ տասնամյակում բնական հավելաճը կազմել է 105.7 հազ.մարդ: Հայաստանի ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներից է միգրացիան: Ըստ 2010 թ. և 2012 թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտության (ՏՏԿԱՀ) անցկացված ընտրանքային հետազոտության արդյունքների` 2007 թ.-ի հունվարի 1-ից սկսած տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամներից 11%-ը ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում, իսկ միգրացիայի հիմնական պատճառ են հանդիսացել Հայաստանում աշխատանքի բացակայությունը, ընտանեկան պատճառները և այլն: 2009 թ.-ի տարեսկզբից միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2012 թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների մասնաբաժինը կազմել է 40.8%: Հարկ է նշել, որ դեռևս մտահոգիչ է աշխատանքային միգրացիայի գերակա ցուցանիշները ընդհանուր միգրանտների շրջանում:
Աղյուսակ 7.
Մշտական բնակչության թվաքանակի և բաղադրիչների փոփոխության դինամիկան (հազ. մարդ) (Աղբյուր` ՀՀ ԱՎԾ)
.____________________________________________________________.
|Տարի|Բնակչության |Բնական |Միգրացիայի|Բնակչության |Տարեկան |
| |թվաքանակը |հավելաճ|մնացորդը |թվաքանակը |հավելաճ/ |
| |(տարեսկզբին)| | |(տարեվերջին)|նվազում, %|
|____|____________|_______|__________|____________|__________|
|1990| 3514.9| 57.9| 1.7| 3574.5 | 1.70|
|____|____________|_______|__________|____________|__________|
|1992| 3633.3| 44.7| -214.3| 3463.7 | -4.67|
|____|____________|_______|__________|____________|__________|
|1995| 3260.3| 24.1| -35.6| 3248.8 | -0.35|
|____|____________|_______|__________|____________|__________|
|1996| 3248.8| 23.2| -26.0| 3246.0 | -0.09|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2001| 3215.3| 8.1| -10.5| 3212.9 | -0.07|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2005| 3215.8| 11.1| -7.7| 3219.2 | 0.11|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2006| 3219.2| 10.4| -6.7| 3222.9 | 0.12|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2007| 3222.9| 13.3| -6.1| 3230.1 | 0.22|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2008| 3230.1| 13.8| -5.9| 3238.0 | 0.26|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2009| 3238.0| 16.8| -5.3| 3249.5 | 0.36|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2010| 3249.5| 16.9| -3.8| 3262.6 | 0.40|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2011| 3018.9| 15.3| -12.8| 3021.4 | 0.26|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2012| 3021.4| 14.9| -9.4| 3026.9 | 0.18|
|____|____________|_______|__________|____________|__________|
|2013| 3026.9| 14.6| -24.1| 3017.4 | -0.31|
.____________________________________________________________.
7) Սոցիալական պաշտպանություն. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը ուղղվեց սոցիալական ծախսերի առնվազն նույն մակարդակով պահպանելուն: Թեև սոցիալական տրանսֆերտներին ուղղված համախմբված բյուջեի ծախսերը տարեց տարի ավելանում են, դրանք շարունակում են ՀՆԱ-ի նկատմամբ մնալ բավական սահմանափակ մակարդակում (աղյուսակ 8): Ընդ որում` համախմբված բյուջեի սոցիալական ոլորտներին ուղղված փաստացի ծախսերի տոկոսային ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ հաշվարկվել է հիմք ընդունելով պետական և համայնքների բյուջեներից կատարված ծախսերի հանրագումարը (աղբյուր` http://www.armstat.am/file/article/finansner_14_1.pdf): Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը, իսկ տնային տնտեսությունները, բավարար ռեսուրսների բացակայությամբ պայմանավորված, չկարողանան փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության մակարդակը զգալիորեն կաճի, աղքատության ընդհանուր մակարդակը կավելանա 18.4 տոկոսային կետով կամ 51%-ով (35.8%-ից` 54.2%): Իրավիճակն ավելի կսրվի հատկապես սոցիալական տրանսֆերտներ ստացող բնակչության համար:
Աղյուսակ 8.
Համախմբված բյուջեի սոցիալական ոլորտներին ուղղված փաստացի ծախսերը,
%-ով ՀՆԱ-ի նկատմամբ
.____________________________________________________________________.
| |2008|2009|2010|2011|2012|2013|
|______________________________________|____|____|____|____|____|____|
|Կրթության ոլորտ | 2.9| 3.9| 3.7| 3.6| 3.3| 3.1|
|______________________________________|____|____|____|____|____|____|
|Առողջապահության ոլորտ | 1.4| 1.8| 1.6| 1.7| 1.6| 1.5|
|______________________________________|____|____|____|____|____|____|
|Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ, կրոն| 0.4| 0.6| 0.6| 0.8| 0.7| 0.6|
|______________________________________|____|____|____|____|____|____|
|Սոց նպաստներ, կենսաթոշակներ, | 5.8| 7.7| 7.1| 6.8| 7.3| 7.0|
.____________________________________________________________________.
8) Առողջապահություն. 2013 թ. հանրապետությունում գործել են 129 հիվանդանոցներ, 514 ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներ (տես` http://www.armstat.am/file/article/soc_13_17-18.pdf): Դրան զուգահեռ` առողջապահության ծառայություններից բնակչության օգտվելու աստիճանը դեռևս բավական ցածր է, հատկապես գյուղական բնակավայրերում և աղքատ բնակչության շրջանում: Եթե հիվանդության դեպքում ոչ աղքատների 41.6%-ն է դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման, ապա աղքատների` 30.0%-ը և ծայրահեղ աղքատների` 24.1%-ը: Բուժհիմնարկներ չդիմելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է` 52% և ֆինանսական վատ վիճակը` 24% (տես http://www.armstat.am/am/?nid=81&id=1618):
9) Կրթական համակարգը. Անապատացման հիմնախնդիրների լուծումը պահանջում է անհրաժեշտ գործողությունների արդյունավետություն, որն էականորեն պայմանավորված է հասարակության համապատասխան կրթական մակարդակով: Ընդ որում` կրթական համակարգը պետք է հիմնված լինի անընդհատ էկոլոգիական կրթության սկզբունքի վրա` ներառելով հասարակության բոլոր տարիքային խմբերը և շերտերը: Այդ տեսակետից շրջակա միջավայրին վերաբերող գիտելիքների լուսաբանումը հանրապետությունում արտացոլված են դպրոցական և բուհական ուսումնակրթական ծրագրերում, սակայն խորացված գիտելիքներ ստանում են միայն համապատասխան մասնագիտական կրթություն ստացող ուսանողները: Սակայն էկոլոգիական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն ուսումնակրթական ծրագրերի առկայությամբ և դրանց կատարելագործմամբ: Այդ տեսակետից, ըստ Հայաստանի Հանրապետության մարդահամարների ամփոփ արդյունքների, բնակչության 99.9%-ը գրագետ է: Հանրակրթությունը մատչելի է բոլորի համար: Ի տարբերություն հիմնական կրթության, սովորողների ընդգրկվածությունը միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում, ավագ դպրոցում և մասնագիտական կրթական հաստատություններում համեմատաբար ցածր է, իսկ աղքատների և ոչ աղքատների ընդգրկվածության տարբերությունը բավական նկատելի: Բարձրագույն կրթության հետ կապված բարձր ծախսերը, կրթություն ստանալուց հետո համապատասխան աշխատանք գտնելը, բարձր աշխատավարձ ստանալու ցածր հավանականությունն այն հիմնական պատճառներն են, որով կարելի է բացատրել հիմնական և, մասնավորապես, ընդհանուր միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աղքատ տնային տնտեսությունների համապատասխան տարիքի բնակչության կրթական համակարգից դուրս մնալը: Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տեսակարար կշիռը կտրուկ տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Ոչ աղքատ տնային տնտեսություններում այն կազմել է 20.3%, աղքատ տնային տնտեսություններում` 8.7%, ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում` 4.5%: Այնուամենայնիվ հանրապետությունում բավական բարձր է ընդգրկվածությունը կրթական համակարգերում և այն փոփոխական զարգացումներով ունի աճի միտում (նկար 10):
Նկար 10. Սովորողների ընդգրկվածությունը` %-ով համապատասխան տարիքի բնակչության թվաքանակից
_______________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
10) Բնակչության բնակության պայմանները. Հայաստանում 2011 թ. տնային տնտեսությունների գերակշիռ մասը (93%-ը) հանդիսանում է իր կացարանի սեփականատերը: Քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունները հիմնականում բնակվում են բազմաբնակարան շենքերում` 69.4%, իսկ գյուղական բնակավայրերում` առանձնատներում (90.1%): Հանրակացարաններում, ժամանակավոր և այլ տեսակի կացարաններում բնակվող ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակչության համամասնությունը կազմում է մոտ 4%: Զգալի թիվ կազմող բնակարանի (կացարանի) կարիք ունեցողներ դեռևս ունեն լուրջ դժվարություններ դրա ձեռք բերման համար: Մասնավորապես` բարձր գներ, հիփոթեքային ծառայությունների անհասանելի պայմաններ, բնագավառի պետական կարգավորման անբավարար վիճակ: 2013 թ.-ի տարեվերջի դրությամբ բնական գազով գազաֆիկացված են 650495 բնակարան` բազմաբնակարան շենքերում և բնակելի տներում: Այն կազմում է հանրապետության համապատասխան բնակարանային ֆոնդի 75.5%-ը: Ընդ որում, գազաֆիկացված են քաղաքային բնակավայրերի 92 և գյուղական բնակավայրերի 57.6 տոկոսը: Մնացածը ստեղծում են որոշակի ռիսկեր` կացարանի ջեռուցման, կերակուրի պատրաստման համար վառելափայտի օգտագործումով: Գործնականորեն բոլոր քաղաքային բնակավայրերը և գյուղական բնակավայրերի մեծամասնությունը ներառված են կենտրոնացված ջրամատակարարման համակարգում: Այլ է վիճակը կեղտաջրերի հեռացման և պատշաճ մաքրման բնագավառում: Չնայած քաղաքային բնակավայրերի համարյա ամբողջական կոյուղացմանը, հոսքաջրերի կենսաբանական մաքրում չի իրականացվում: Կեղտաջրերը թափվում են գետեր, ջրամբարներ և լճեր` ավելացնելով դրանց աղտոտումը: Կարևոր հիմնախնդիրներից է բնակավայրերից աղբահանությունը: Աղբավայրերը չեն համապատասխանում սանիտարական, քաղաքաշինական և բնապահպանական նորմերին և լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի աղտոտման համար, տեղակայված են բարձր ռիսկայնություն ունեցող այնպիսի վայրերում, ինչպիսիք են ջրաղբյուրները, գյուղատնտեսական հողհանդակները: Չնայած աղբը հիմնականում հավաքվում և հեռացվում է, սակայն սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբույսների ցաք ու ցրիվ բաշխվածությունը հիմք է տալիս փաստելու թափոններով հողերի աղտոտվածության իրականությունը:
14. Բնակչության զբաղվածությունը և գործազրկությունը
1) Զբաղվածության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է արժանապատիվ, լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը, աշխատաշուկայի լարվածության մեղմմանը, աշխատանք փնտրողների մրցունակության բարձրացմանը, թափուր աշխատատեղերի արդյունավետ համալրմանը: Զբաղվածության պետական քաղաքականության 2000-2013 թթ. ընկած ժամանակաշրջանը բնութագրվում է որպես զբաղվածության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, զբաղվածության պետական ծառայության համակարգի ինստիտուցիոնալ կարգավորման ժամանակաշրջան: 2008-2013 թթ. ընթացքում տնտեսության մեջ զբաղված են եղել միջին հաշվով 1172.1 հազ. մարդ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 1.6%-ով զբաղվածության ցուցանիշի անկում կամ 19.3 հազ. մարդ տարբեր պատճառներով կորցրել են աշխատանքը: Հարկ է նշել, որ զբաղվածների թվաքանակի նվազմանը հակառակ` տնտեսության մասնավոր հատվածում նկատվել է զբաղվածության 0.5%-ի աճ: Զբաղվածների առավելագույն թվաքանակ է արձանագրվել 2010 թ.-ին` 1185.2 հազ. մարդ: Ճգնաժամի առաջին տարիներին այն նվազեց ավելի քան 20.5 հազ. մարդով, սակայն հետագայում, տնտեսության մասնավոր հատվածի որոշակի աշխուժացմամբ պայմանավորված, արդեն 2010 թ.-ին համարյա վերականգնվեց նախկին ցուցանիշը (աղյուսակ 9): Ներկայումս տնտեսությունում զբաղված են 1163.8 հազ. մարդ, որի 78.3%-ը զբաղված են մասնավոր հատվածում: Հարկ է նշել, որ չհաշվառվող տնտեսությունում և ոչ ֆորմալ հատվածում ամբողջական զբաղվածության հաշվառումը դեռևս ընթացքի մեջ է: Ոչ ֆորմալ զբաղվածության վերլուծությունը հիմնված է աշխատատեղերի թվաքանակի վրա: Հետևաբար, զբաղվածությունն ըստ աշխատանքի բնույթի (ֆորմալ, ոչ ֆորմալ) կլինի ավելի մեծ, քան զբաղվածների թվաքանակը: Աշխատատեղերի սակավությամբ պայմանավորված` անցումային երկրների շարքում Հայաստանը 2008-2013 թթ. գրանցել է գործազրկության ամենաբարձր, միջինը 17.7%, մակարդակներից մեկը: Գործազուրկների թվաքանակը վերոնշյալ տարիների ընթացքում նվազել է 3%-ով, իսկ գործազրկության մակարդակը` 0.2 տոկոսային կետով: Գործազրկության համեմատական բարձր մակարդակ արձանագրվել է 2010 թ.-ին` կազմելով 19.0%:
Աղյուսակ 9.
Հայաստանում աշխատանքի շուկայի հիմնական ցուցանիշները 2008-2013 թթ.
(Աղբյուր` ՀՀ ԱՎԾ)
._____________________________________________________________________.
|հազ. մարդ | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012| 2013 |
|___________________________|______|______|______|______|______|______|
|Աշխատանքային ռեսուրսներ, |2376.9|2397.6|2389.7|2286.3|2260.8|2189.1|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Տնտեսապես ակտիվ |1414.6|1418.8|1463.3|1440.9|1418.3|1388.4|
|բնակչություն, | | | | | | |
|___________________________|______|______|______|______|______|______|
|Ոչ ակտիվ բնակչություն | 962.3| 978.9| 926.3| 845.4| 842.5| 800.7|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Զբաղվածներ |1183.1|1152.8|1185.2|1175.1|1172.8|1163.8|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Գործազուրկներ | 231.6| 265.9| 277.8| 265.5| 245.2| 224.6|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Տնտեսական ակտիվության | 59.5| 59.2| 61.2| 63.0| 62.7| 63.4|
|մակարդակը, % | | | | | | |
|___________________________|______|______|______|______|______|______|
|Զբաղվածության մակարդակը, % | 49.8| 48.1| 49.6| 51.4| 51.9| 48.1|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Գործազրկության մակարդակը, %| 16.4| 18.7| 19.0| 18.4| 17.3| 16.2|
|___________________________|______|______|______|______|______|______|
|Միջին ամսական անվանական | 117.8| 109.9| 106.9| 105.3| 104.7| 104.8|
|աշխատավարձի աճի տեմպը, % | | | | | | |
._____________________________________________________________________.
2) Աղքատությունը. 2000-ականների սկզբին տնտեսության կայուն զարգացումը բերեց աշխատավարձերի բարձրացման, զբաղվածության մակարդակի կայունացման և բյուջեից սոցիալական ոլորտներին ուղղվող ծախսերի ավելացման: Այդ ամենը, մասնավոր տրանսֆերտների աճող հոսքի հետ մեկտեղ, նպաստեցին աղքատության մակարդակի զգալի կրճատմանը: Հայաստանի անկախացմանը հաջորդած տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, շրջափակումը, վառելիքաէներգետիկ ճգնաժամը կազմալուծեցին երկրի տնտեսությունը, իսկ բնակչության աղքատությունը հասավ 55%-ի (աղյուսակ 10): Հայաստանում աղքատության աստիճանի հաշվարկի համար ներկայումս կիրառվում է Համաշխարհային Բանկի կողմից սահմանված աղքատության աստիճանի հաշվարկի երրորդ մեթոդը - աղքատության կոր (1996-2003 թթ. - 1-ին, 2004-2008 թթ. - 2-րդ): 2012 թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32.4%` 2008 թ.-ին արձանագրված 27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռը 2012 թ.-ին կազմել է 13.5%` 2008 թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2012 թ.-ին կազմել է 2.8%` 2008 թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց (աղյուսակ 11): Հարկ է նշել, որ զգալի փոփոխության են ենթարկվել բնակչության ապրելակերպի որոշակի սովորությունները: Մասնավորապես` պակասեցրել են սննդի սպառումը (31.5%), թանկարժեք սննդամթերքը փոխարինել են էժանով (59.2%), դադարեցվել կամ նվազեցվել են ոչ պարենային ապրանքների ձեռք բերելը (48.3%), ավելի քիչ են օգտվում զվարճանքներից (66.1%) ու ընկերային հանդիպումներից (64.6%) և այլն: Աղքատության հաղթահարման համար, ըստ դիտարկումների և հաշվարկների, Հայաստանին անհրաժեշտ է 69.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.7% կազմող գումար` ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2.0 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.1%-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են: Բարձր հասցեականություն ապահովելու նպատակով պահանջվող ռեսուրսների համեմատ, ազատական տնտեսակարգով երկրներում, աղքատության հաղթահարման համար պահանջվող նվազագույն ռեսուրսները հարկ է առնվազն կրկնապատկել: Ընդհանուր առմամբ, աղքատության մակարդակի փոփոխությունը պայմանավորված է կենսամակարդակը գնահատող սպառման ագրեգատի փոփոխությամբ և վերջինիս բաշխվածության անհավասարության աստիճանով: 2008-2012 թթ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության ընդհանուր մակարդակի 4.79 տոկոսային կետով աճը պայմանավորված է և՛ սպառման, և՛ վերաբաշխման բաղադրիչների ներգործությամբ:
Աղյուսակ 10.
Աղքատության մակարդակը Հայաստանում 2001-2012 թթ.-ին.
Աղբյուր` ՀՀ ԱՎԾ, ՏՏԿԱՀ
.______________________________________________________________________.
| |2001|2002|2003|2004|2005|2006|2007|2008|2009|2010|2011|2012|
|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|1996 թ. |50.9|49.7|42.9|39.0| --| --| --| --| --| --| | |
|մեթոդա- | | | | | | | | | | | | |
|բանությամբ| | | | | | | | | | | | |
|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|2004 թ | --| --| --|34.6|29.8|26.5|25.0|23.5|28.7|28.9| | |
|մեթոդա- | | | | | | | | | | | | |
|բանությամբ| | | | | | | | | | | | |
|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|
|2009 թ | --| --| --|53.5| --| --| --|27.6|34.1|35.8|35.0|32,4|
|մեթոդա- | | | | | | | | | | | | |
|բանությամբ| | | | | | | | | | | | |
.______________________________________________________________________.
Աղյուսակ 11.
Աղքատության ցուցանիշների դինամիկան 2004 և 2008-2012 թթ.-ին (ըստ
2009 թ.-ի մեթոդաբանության) (տոկոսներով) Աղբյուրը` ՏՏԿԱՀ 2004 և
2008-2012 թթ.
._________________________________________________.
|Տարիներ|Աղքատ |այդ թվում`| որից` |Ոչ աղքատ|
| | |շատ աղքատ |ծայրահեղ աղքատ| |
|_______|______|__________|______________|________|
|2004 | 53.5 | 32.6 | 4.4 | 46.5 |
|_______|______|__________|______________|________|
|2008 | 27.6 | 12.6 | 1.6 | 72.4 |
|_______|______|__________|______________|________|
|2009 | 34.1 | 20.1 | 3.6 | 65.9 |
|_______|______|__________|______________|________|
|2010 | 35.8 | 21.3 | 3.0 | 64.2 |
|_______|______|__________|______________|________|
|2011 | 35.0 | 19.9 | 3.7 | 65.0 |
|_______|______|__________|______________|________|
|2012 | 32.4 | 13.5 | 2.8 | 67.6 |
._________________________________________________.
V. ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
15. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից ընդունվեց 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշումը, որի համաձայն սահմանվեց լիազոր մարմինների համակարգը, դրանց լիազորությունների շրջանակը: Հետագայում հողային հարաբերությունների բնագավառում կառավարման լիազորություններ իրականացնող մարմինների շրջանակը հստակեցվեց մի շարք իրավական ակտերով, մասնավորապես` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության անտառային և ընդերքի մասին օրենսգրքերով:
16. 2011 թվականի նոյեմբերի 28-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը: Օրենսգրքում նախատեսված են մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են` հողերի պաշտպանության հարաբերություններին (59-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ և 13-րդ կետերը, 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը): Օրենսգիրքը նախատեսում է «ռեկուլտիվացիոն աշխատանքներ» հասկացությունը, որի համաձայն` ռեկուլտիվացիոն աշխատանքները օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով բնության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումներ են (49-րդ հոդվածի 2-րդ մասը, 50-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը):
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ., ապրիլի 8-ի N 387 որոշմամբ հաստատվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ուղղությունները: Նշված որոշմամբ ներքին սպառնալիքների թվին են դասվում` անտառների և հողերի դեգրադացիան, անապատացումը, բնապահպանական հարցերի վերաբերյալ հասարակության թերի կրթվածությունն ու անբավարար իրազեկվածությունը: Նախատեսվում է շարունակել տնտեսական մեխանիզմների գծով բարեփոխումների իրականացումը` բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մեթոդների կատարելագործման միջոցով, աստիճանաբար բնօգտագործման և բնապահպանական դրույքաչափերի մակարդակը մոտեցնելով օգտագործվող բնական ռեսուրսներին և շրջակա միջավայրին պատճառվող վնասի իրական տնտեսական արժեքին (չափերին): Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1192-Ն որոշումը սահմանում է տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը: 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշումը կարգավորում է հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` հողամասերի սեփականատերերի, օգտագործողների պարտականությունները, համայնքի ղեկավարի և մարզպետի իրավասությունը, բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման տվյալների հաշվառումն ու գրանցումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 442-Ն որոշմամբ հաստատվել է 2012-2014 թթ. հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը: 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշմամբ հաստատվել է բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը: Ի կատարումն հիշյալ որոշման պահանջների` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի N 365-Ն հրամանով հաստատվել է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1297-Ն որոշմամբ սահմանվել է քաղաքացիական պաշտպանության, վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման կարգը:
18. Նշված իրավական ակտերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ հողերի պահպանությանը վերաբերող միջոցառումները իրականացվում են հետևյալ ուղղություններով` մի կողմից օրենսդրությունը ամրագրում է հողի սեփականատերերի, հողօգտագործողների պարտականությունները, սահմանում է գործունեության սկզբունքներ, չափորոշիչներ, իսկ մյուս կողմից` հիշյալ անձանց համար սահմանվում են մեթոդական ուղեցույցներ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք ձևով կարգավորել հողերի պահպանության բնագավառում առաջացող հարաբերությունները: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիշյալ բնագավառի ընդհանուր քաղաքականության մեջ բացակայում է իրականացվող միջոցառումների պլանավորումը, հաճախ կայացվում են իրավիճակային որոշումներ և հաշվի չի առնվում բնապահպանական միջոցառումների կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման սկզբունքը: Կարելի է արձանագրել նաև, որ ընդունվող որոշումների մասին պատշաճ ձևով չի իրազեկվում բնակչությունը, ինչը նույնպես նվազեցնում է որոշումների կիրառման արդյունավետությունը: Այդ առումով անհրաժեշտ է կատարելագործել ընդունվող որոշումների լուսաբանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարելավել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 3/COP.8 որոշմամբ կոչ է արվում վնասվող Կողմ երկրներին ներդաշնակեցնել անապատացման դեմ պայքարի գործողությունների իրենց ազգային ծրագրերը Կոնվենցիայի իրականացման 10-ամյա ռազմավարական ծրագրի հետ: Վնասվող Կողմ երկրները պետք է իրենց գործողությունների ազգային ծրագրերը վերածեն ռազմավարական փաստաթղթի, որում հողերի դեգրադացիայի և կայուն հողօգտագործման խնդիրները պետք է հաշվի առնվեն զարգացման ճյուղային ծրագրերում և ռազմավարություններում:
20. Կատարված վերլուծության արդյունքում որոշվել են Հայաստանում անապատացման հիմնախնդիրները և դրանք առաջացնող պատճառներն ու գործոնները: Վերջիններիս կանխարգելմանը/վերացմանը կամ մեղմացմանը կարող են նպաստել հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, որոնք ընդգրկում են`
1) օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը.
2) բնօգտագործման մեխանիզմների կատարելագործումը.
3) գիտական աշխատանքների ընդլայնումը և մոնիթորինգի համակարգի կատարելագործումը.
4) կրթության համակարգի կատարելագործումը.
5) հասարակության իրազեկության ապահովումը.
6) Ռիոյի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունների իրականացումը.
7) միջազգային համագործակցության իրականացումը:
21. Համալիր միջոցառումների այս համակարգը ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների բնույթը, որոնցից հատկապես առանձնացվում են բնապահպանական ուղղվածության այնպիսի կոնվենցիաները, ինչպիսիք են «Կենսաբանական բազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիաները: Ելնելով դրանից` Հայաստանում անապատացման գործընթացների կանխարգելմանը/վերացմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված գործողություններում առանձնակի կարևորություն են ստանում`
1) կոնվենցիաների շրջանակներում համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը.
2) տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցությունը:
22. Ժամանակն է, որպեսզի երկրի զարգացման հիմքում ներդրվի «Կանաչ տնտեսության» մոդելը: Վերջինս ամրագրում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացում, որոնք տնտեսապես առավել շահավետ են և երկարատև հիմքով բարելավում են շրջակա միջավայրն ու կյանքի էկոլոգիական պայմանները: «Կանաչ տնտեսության» ճյուղերից են` էներգիայի վերականգնվող աղբյուրները, բիովառելիքները, էներգաարդյունավետության բարձրացումը, ռեսուրսների խնայողությունը, թափոնների վերամշակումը, էկոլոգիական շինարարությունը, օրգանական գյուղատնտեսությունը, էկոլոգիական զբոսաշրջությունը, էկոհամակարգային ծառայությունները: «Կանաչ տնտեսության» զարգացման պարագայում անհրաժեշտ է վերանայել տնտեսության ղեկավարման սկզբունքները, սահմանվեն առավել կոշտ էկոլոգիական չափանիշներ և ներդնել նոր «կանաչ» տեխնոլոգիաներ: Անցումը «Կանաչ տնտեսությանը» կնպաստի նաև կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրների լուծմանը: Այս մոտեցումների հիման վրա Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ 2014 թ.-ին մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի զարգացման ծրագրի նախագիծը, որի նպատակն է բարելավել ազգաբնակչության կյանքի որակը և նպաստել կլիմայի գլոբալ փոփոխության դեմ հարմարվողականության միջոցառումների ներդրմանը: Անհրաժեշտ է շարունակել սույն գործընթացը` մշակելով համապատասխան ծրագրեր մարզային մակարդակով:
23. Օրենսդրության կատարելագործում. Անապատացման դեմ պայքարի գործընթացում օրենսդրության կատարելագործման խնդիրը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 2-րդ օպերատիվ նպատակին, որը ենթադրում է` հողերի դեգրադացիայի և երաշտի հետևանքների մեղմանն ուղղված որոշումների կայացման համար բարենպաստ իրավիճակի ստեղծում, կայուն հողօգտագործմանն ուղղված ազգային իրավական հիմքերի ներդաշնակեցում: Անապատացման դեմ պայքարի գործընթացում առաջնահերթ նշանակություն ունի օրենսդրությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարցերի համապատասխանությունը` կարևորելով հետևյալ հարցերը.
1) Տնտեսական խթանման մեխանիզմների օգտագործումը, որի համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել անապատացման ենթարկված տարածքների չափանիշները և դրանց իրավական ռեժիմը:
2) Բնապահպանության ոլորտում ֆինանսատնտեսական նոր մեխանիզմների ներդնումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Բնապահպանական ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմի ստեղծման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 16 արձանագրային որոշմամբ, որով նախատեսվում է կիրառության մեջ դնել «Էկոհամակարգային ծառայություններ» հասկացությունը: «Էկոհամակարգային ծառայությունների» հետ կապված հարցերը բավարար չափով կանոնակարգված չեն, այդ թվում` ջրի և մթնոլորտային օդի մաքրումը, հողերի բերրիության ապահովումը և դեգրադացված հողերի վերականգնումը, բույսերի և կենդանիների բնակավայրերի անվտանգության ապահովումը: «Էկոհամակարգային ծառայությունների վճարների» սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ կլինի մշակել նոր իրավական ակտեր, մասնավորապես` էկոհամակարգային ծառայությունների վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծ և դրանից բխող իրավական ակտեր:
3) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մշակվել է «Հողային ծածկույթի դասակարգման համակարգը», որով նախատեսվում է հողերի բաշխումը կատարել ըստ հետևյալ դասակարգման.
ա. ոչ կանաչ տարածքներ.
բ. ջրային հողեր.
գ. արոտավայրեր.
դ. թփուտներ.
ե. անտառներ.
զ. մշակովի հողեր:
4) Այս դասակարգումը թույլ է տալիս ունենալ հողային ռեսուրսների վիճակի իրական պատկերը, որը ստացվում է տեղային, ինչպես նաև տիեզերական տվյալների հիման վրա: Հողային ծածկույթը նպատակահարմար է գնահատել նաև հեռահար զոնդավորման միջոցով, սակայն հողօգտագործման ձևերի բազմազանությունը և փոփոխությունները սահմանափակում են այդ եղանակով հետազոտման հնարավորությունները: Հետևաբար, հողային ծածկույթի վիճակը գնահատելու համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր մեթոդներ:
5) Հայաստանում հողային ծածկույթի համար այսպիսի դասակարգման համակարգ դեռևս ձևավորված չէ, սակայն, օգտագործելով տարբեր տարիների հողային հաշվեկշիռները, մոտավոր կարելի է հաշվարկել և ստանալ հողային ծածկոցի մասին որոշակի տվյալներ: Այսպես` 2008-2011 թթ. Հայաստանում բուսականությունից զուրկ հողերի, թփուտների, անտառների, վարելահողերի քանակը նվազել է, իսկ ջրային հողերը և արոտավայրերը ընդարձակվել են: Բուսականությունից զուրկ հողերի անկումը և արոտավայրերի աճը կապված է հողային կատեգորիաների հստակեցման հետ: Ջրային հողերի ընդարձակումը, անտառների և թփուտների տարածքների կրճատումը հիմնականում պայմանավորված է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմամբ: Վարելահողերի կրճատման միտումը հողի կատեգորիան փոխելու հետևանք է: Հայաստանի Հանրապետությունում հողերի մոնիթորինգի խնդիրն արդիականացնելու և միջազգային մակարդակին մոտեցնելու նպատակով անհրաժեշտ է` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարել համապատասխան լրացում` ընդգրկելով «Հողային ծածկույթի դասակարգման համակարգ» հասկացությունը: Այն թույլ կտա հողերի մոնիթորինգն արդիականացնել և մոտեցնել միջազգային մակարդակին:
6) Բնապահպանական իրավիճակի արմատական փոփոխությունները երկրում հնարավոր է միայն ակտիվ բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով: Հարցի արմատական լուծման նախընտրելի տարբերակ է «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման մասին» օրենքի ընդունումը, որում կսահմանվեն` բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հիմնական սկզբունքները, պլանավորման ժամանակահատվածը, պլանավորման մեխանիզմները, բնապահպանական ռազմավարական ծրագրերի կապը մյուս ռազմավարական ծրագրերի հետ, բնապահպանական ռազմավարական ծրագրերի իրականացման մոնիթորինգի և գնահատման սկզբունքներն ու ընթացակարգերը, բնապահպանական ռազմավարական ծրագրերի մշակողների և իրականացնողների պատասխանատվության և հաշվետվողականության կարգերը, ռազմավարական փաստաթղթերի թափանցիկության և հրապարակայնության ապահովման ընթացակարգերը:
7) Անհրաժեշտ է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան, ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ հասարակության իրազեկության բարձրացման ռազմավարության ծրագրի մշակման ժամանակ ուշադրություն դարձնել համապատասխան հզորությունների ստեղծմանը:
24. Կառավարման համակարգի կատարելագործում. Անապատացման դեմ պայքարի գործընթացում Կառավարման համակարգի կատարելագործման խնդիրը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 2-րդ օպերատիվ նպատակին, որը ենթադրում է` հողերի կայուն կառավարմանն ուղղված ինստիտուցիոնալ հենքի վերլուծություն, միջճյուղային ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծում կամ ուժեղացում/զարգացում և ապակենտրոնացում: Անապատացման դեմ պայքարի գործընթացի հաջողությունը նախ և առաջ պայմանավորված է բնապահպանության ոլորտում գործողությունների միասնական ռազմավարության իրականացումից: Այդ տեսակետից պետության հիմնական խնդիրն է ամրապնդել բնապահպանական գործունեության կառավարման մեխանիզմը, կատարելագործել էկոլոգիական պլանավորումը և տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս ինտեգրել շրջակա միջավայրի և այլ ոլորտների քաղաքականությունը: Արդյունավետ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ երկմիասնական գործունեությունը ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, կատարյալ օրենսդրության, օրենքների գերակայության պայմաններում ապահովում է երկրում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների աշխատանքը: Կառավարման համակարգի կատարելագործումը ենթադրում է նաև լանդշաֆտային պլանավորման ժամանակ ներդնել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են` գույքագրումը, տարածքի գեոէկոլոգիական գնահատման չափանիշների մշակումը, տարածքային զարգացման նպատակների որոշումը և զարգացման հայեցակարգի մշակումը, գերակայությունների որոշումը և համապատասխան գործողությունների մշակումը: Այստեղ կարևորվում է կառավարման տեղական, տարածքային և հանրապետական մակարդակներում քայլերի հաջորդականության և վերջնական արդյունքների ստացումը: Բնապահպանական և բնօգտագործման պետական քաղաքականության իրականացման ապահովման համար պետական կառավարման համակարգի կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգմանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ընդլայնմանը, տարաբնակեցման համակարգի կառավարմանը: Բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցների գործունեության համակարգման և միասնական պետական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է գերակայությունը տալ ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ուղղությունների զարգացմանը:
1) Էկոլոգիական մոնիթորինգի համակարգի կատարելագործումը. Ներկայումս Հայաստանում շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմամբ զբաղվում են մի շարք կազմակերպություններ, որոնք աշխատանքները կատարում են տարբեր մակարդակներով և անհրաժեշտ է համակարգել ցուցանիշների հավաքագրումն ու վերամշակման գործընթացը: Էկոլոգիական մոնիթորինգին վերաբերող բնագավառը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1440-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1441-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 120-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 121-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշումներով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով հաստատված «Անտառների պետական մոնիթորինգի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» 11.10.2007 թ. N 234-Ն հրամանով: Անհրաժեշտ է ձևավորել մոնիթորինգի տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական շտեմարան, որի առկայությունը կապահովի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատումը: Այդպիսի տեղեկատվությունը կկողմնորոշի պետական կառավարման մարմիններին` ոլորտի քաղաքականության ձևավորման ու կառավարման հարցերով որոշումների կայացման գործում: Էկոլոգիական մոնիթորինգի համակարգի կատարելագործումը հնարավորություն կտա սահմանելու Հայաստանի տարածքների էկոլոգիական լարվածության չափանիշները և մշակել համապատասխան գնահատման սանդղակը:
2) Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում նպատակների հասանելիությունն ապահովող միջոցառումների համակարգի ներդնումը. Հայաստանում բնապահպանական ծրագրերի հիմնական մասը ոլորտային բնույթ ունեն և չեն պարունակում ռազմավարական պլանավորման հիմնական տարրերը: Գոյություն ունեցող բնապահպանական ծրագրերի մեծ մասը ներդաշնակեցված չեն պետական ռազմավարական զարգացման ծրագրերի հետ, բացակայում են բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման իրավական հիմքերը: Այդ ծրագրերի մշակմանը և իրականացմանը քաղաքացիական հասարակության և գործարար հատվածի մասնակցությունն անբավարար է և դրանց ներգրավումը ռազմավարական պլանավորման գործընթացում պատշաճ կերպով չի իրականացվում: Անբավարար է նաև ծրագրերի իրականացման մոնիթորինգի և գնահատման համակարգը, հաշվետվողականության, ինչպես նաև այդ փաստաթղթերի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 5 արձանագրային որոշման համաձայն` նախատեսվում է ընդունել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր: Վերջինս պետք է ուղղված լինի հետևյալ նպատակների իրագործմանը.
ա. ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի նկատմամբ.
բ. ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանությունը.
գ. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները.
դ. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում:
25. Բնօգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործում. Անապատացման դեմ պայքարում բնօգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 2-րդ օպերատիվ նպատակին, մասնավորապես` Բոնի հռչակագրով նախատեսված միջճյուղային ինստիտուցիոնալ մեխանիզմների հիմնմանը կամ ուժեղացմանը: Մարդկային հասարակության գոյատևումը պայմանավորված է բնօգտագործման և բնապահպանության երկմիասնական բնույթով, որն օբյեկտիվորեն ենթադրում է բնական ռեսուրսների օգտագործման ու պահպանության անխզելի և համաժամանակյա կապի ապահովում, որն իր հերթին պահանջում է համակարգված հաշվառմամբ ապահովել.
1) մարդկային հասարակության ու բնառեսուրսային էկոհամակարգերի փոխազդեցության և փոխգոյակցության հավասարակշռության պահպանում.
2) արդյունավետ ռեսուրսաօգտագործման և ռեսուրսախնայողության գործընթացների ներդաշնակ զուգորդման համար բնառեսուրսային ներուժի օգտագործման տեխնոլոգիական և արտադրատեխնիկական հենքի բնապահպանական նպատակաուղղվածության կատարելագործում.
3) բնօգտագործողների ֆինանսական միջոցների և այլ նյութական ներդրումների հաշվին նրանց կողմից օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական միջոցառումների (ծրագրերի) պարտադիր կատարման իրավական գործուն համակարգի ստեղծում և զարգացում:
26. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող բնօգտագործման տնտեսական մեխանիզմների համակարգը չի համապատասխանում ժամանակակից մեթոդներին, քանի որ դրույքաչափերի հիմքում ընկած չեն գիտականորեն հիմնավորված սկզբունքներ, իսկ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներին հասցված վնասի գնահատման մեթոդաբանական հիմքերը հակասության մեջ են բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգի օրենսդրության հետ: Բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգի և գործող դրույքաչափերի անհամապատասխանության պատճառով աղավաղվում են ինչպես կատարված ծախսերի և օգուտների վերլուծությունները, այնպես էլ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Բնօգտագործման ոլորտում շուկայական հարաբերությունների ծավալման, բազմաձև սեփականության և մրցակցային միջավայրի պայմաններում ավելի են կարևորվում բնօգտագործման բնագավառում տնտեսական մեխանիզմների կիրառումը, որոնք ապահովում են «Աղտոտողը և օգտագործողը վճարում է» սկզբունքների իրագործումը և առողջ մրցակցությունը: Հայաստանում առկա էկոլոգիական իրավիճակը բարելավելու և բնության վրա տնտեսության ծանրաբեռնվածությունը մեղմացնելու համար անհրաժեշտ է ապահովել.
1) Հայաստանի բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում.
2) բնական ռեսուրսների վերարտադրություն և դրանց չվերականգնվող մասի գծով օգտագործման սահմանափակում.
3) շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանական նվազեցում` մինչև էկոլոգիապես թույլատրելի սահմանը.
4) բնօգտագործումից ստացվող պետության եկամուտների զգալի աճ:
27. Այդ նպատակների համար պետք է`
1) իրականացվի բնական ռեսուրսների հաշվառման և տնտեսական գնահատման համակարգի բարեփոխում, կատարելագործվեն բնօգտագործման լիմիտավորման և լիցենզավորման համակարգերը.
2) իրականացվի հարկային համակարգի աստիճանական բարեփոխում` նպատակաուղղված հարկային բեռի տեղափոխմանը ռեսուրսային վճարների վրա և նվազեցնելով այլ հարկատեսակների գծով գործող դրույքաչափերը.
3) կատարելագործվեն բնական ռեսուրսների վերարտադրության և շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորման մեխանիզմները` ապահովելով այդ ոլորտներում աշխատանքների և ծառայությունների շուկայի ձևավորումն ու հետագա զարգացումը.
4) ապահովել ռազմավարական նշանակության և խիստ դեֆիցիտային բնական ռեսուրսների կանխատեսման, որոնման և գնահատման աշխատանքների իրականացումը, դրանց ծավալների աստիճանական ավելացումը, իսկ ձևերի հետագա կատարելագործումը.
5) ապահովել բնական ռեսուրսների ուսումնասիրության, վերարտադրության, օգտագործման և պահպանության նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև երկրորդական ռեսուրսների օգտագործման տեսակարար կշռի ավելացումը, թափոնների օգտագործման մակարդակի բարձրացումը.
6) ուժեղացվի կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանությանը նպատակաուղղված գործունեությունը, ապահովել ԲՀՊՏ-ների և եզակի բնական ռեսուրսներով ու հատկանիշներով տարածքների ցանցի զարգացումը.
7) ապահովել բնապահպանության ոլորտում Հայաստանի ազգային շահերին համապատասխանող արտաքին քաղաքականության իրականացումը:
28. Բնական ռեսուրսների տնտեսական գնահատման մեթոդների և դրանց օգտագործման վճարովիության սկզբունքների ու վարձաչափերի սահմանման մեխանիզմների կատարելագործումը կնպաստի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, վերարտադրությանն ու բնական միջավայրի պահպանմանը: Բնօգտագործման ոլորտում շուկայական հարաբերությունների ծավալման, բազմաձև սեփականության և մրցակցային միջավայրի պայմաններում կարևորվում է բնօգտագործման բնագավառում տնտեսական մեխանիզմների կիրառումը, որոնք`
1) էկոլոգիական առումով կայուն զարգացման հասնելու բանալին են.
2) ավելի արդյունավետ են գործում քան մյուս լծակները.
3) ապահովում են «Օգտագործողը վճարում է» սկզբունքի իրագործումը.
4) ապահովում են բնապահպանական ներդրումների և պետական բյուջեի համալրման համար ֆինանսական ռեսուրսների գեներացիան (դրամական հոսքերի ավելացում).
5) համատեղելի են տնտեսական բարեփոխումների ընդհանուր ռազմավարության հետ.
6) ապահովում են բնօգտագործման բնագավառում առողջ մրցակցություն, որը վերջնական արդյունքում հանգեցնում է ռացիոնալ բնօգտագործման.
7) օգնում են սպառողներին և արտադրողներին ընդունելու երկարաժամկետ որոշումներ.
8) օգտակար են զանազան աղբյուրներից աղտոտման հիմնահարցերի լուծման համար:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում