Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԽՆԱՄՔ Ե ...

 

01.01.2024 -

 

040.1292.121115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ N 815-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1292-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1292-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդհանուր տիպի առանց ծնողական խնամքի մնացած սոցիալական պաշտպանության հաստատությունների (այսուհետ` մանկատուն) հաստիքային միավորների չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչ) նախատեսված են ընդհանուր տիպի մանկատների աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կառուցվածքային բաժանումները ներառում են հետևյալ աշխատանքները`

1) վարչական անձնակազմ`

ա. ընդհանուր ղեկավարում,

բ. իրավական խորհրդատվության տրամադրում,

գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն,

դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն,

ե. կադրային գործ.

2) մանկավարժական անձնակազմ` կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

3) սոցիալ-հոգեբանական անձնակազմ` սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում.

4) բժշկական անձնակազմ` բժշկական օգնության և սպասարկման տրամադրում.

5) կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. կենցաղային սպասարկման տրամադրում,

բ. սննդի տրամադրում.

6) տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ`

ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ,

բ. շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքներ,

գ. շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքներ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Մանկատան ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն մանկատանն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.

2) իրականացված գործառույթների, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա մանկատան հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.

3) մանկատան համալրումը բարձր որակավորում ունեցող կադրերով.

4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում.

5) աշխատողների համար անվտանգ աշխատանքի պայմանների ապահովում.

6) շենքերի, մանկատանն առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում.

7) աշխատանքային գործառույթների ապահովման նպատակով մանկատունն անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով, սննդով և երեխաների խնամքի ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ այլ միջոցներով համալրում.

8) մանկատան շենքերի հակահրդեհային պայմանների և պահակային ծառայության կազմակերպում.

9) մանկատան աշխատանքի անվտանգության, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման պայմանների ապահովում.

10) այլ կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացման ապահովում:

4. Մանկատան ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) տնօրեն.

2) տեղակալ` տնօրենի:

5. Մանկատան ընդհանուր ղեկավարությունն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը   |Չափորոշիչը                                  |

|ը/կ|                    |                                            |

|___|____________________|____________________________________________|

|1. |Տնօրեն              |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր          |

|   |                    |կազմակերպությանը                            |

|___|____________________|____________________________________________|

|2. |Տեղակալ` տնօրենի    |1 հաստիքային միավոր` մինչև  150 խնամվողի    |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |2 հաստիքային միավոր` 151 և  ավելի           |

|   |                    |խնամվողի դեպքում                            |

._____________________________________________________________________.

 

6. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնօրենի տեղակալների կամ որևէ այլ աշխատողի վրա:

 

III. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Մանկատան իրավաբանական բնույթի ծառայությունները նախատեսում են`

1) մանկատան համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանը իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.

2) աշխատողներին իրավական խորհրդատվության տրամադրում.

3) աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողության իրականացում.

4) աշխատանքային պայմանագրերի կազմում և սահմանված կարգով դրանց ձևակերպում.

5) այլ հաստատությունների հետ պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.

6) խնամվողներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ըստ անհրաժեշտության նրանց շահերը ներկայացնելն այլ կազմակերպություններում:

8. Մանկատանն իրավաբանական բնույթի ծառայությունները նախատեսվում է իրականացնել իրավախորհրդատուի հաստիքի միջոցով, որի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը   |Չափորոշիչը                                  |

|ը/կ|                    |                                            |

|___|____________________|____________________________________________|

|1. |Իրավախորհրդատու     |1 հաստիքային միավոր` մինչև  150 խնամվողի    |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |2 հաստիքային միավոր` 151 և  ավելի խնամվողի  |

|   |                    |դեպքում                                     |

._____________________________________________________________________.

 

IV. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Մանկատանը հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում են`

1) օրենքով սահմանված կարգով մանկատան հաշվապահական հաշվառման իրականացում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև մանկատան գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.

2) հարկերի վճարման հետ կապված գործառույթների իրականացում.

3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության իրականացում.

4) գույքագրման աշխատանքների իրականացում.

5) մանկատան ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, այդ հնարավորությունների արդյունավետ իրացմանն աջակցում.

6) աշխատավարձերի և դրանց հետ կապված հարկերի հաշվարկում ու դրանց վճարում.

7) սահմանված կարգով հաշվետվությունների կազմում և դրանք ներկայացնելը համապատասխան մարմիններ.

8) սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպում.

9) սահմանված կարգով հաշվապահական փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում:

10. Մանկատանը հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության իրականացման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) գլխավոր հաշվապահ.

2) հաշվապահ.

3) տնտեսագետ:

11. Մանկատանը հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող աշխատողների համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը   |Չափորոշիչը                                  |

|ը/կ|                    |                                            |

|___|____________________|____________________________________________|

|1. |Գլխավոր             |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր          |

|   |հաշվապահ            |կազմակերպությանը,                           |

|___|____________________|____________________________________________|

|2. |Հաշվապահ            |1 հաստիքային միավոր` մինչև  100 խնամվողի    |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |2 հաստիքային միավոր` 101-250 խնամվողի       |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |3 հաստիքային միավոր` 251-400 խնամվողի       |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |4 հաստիքային միավոր` 401 և  ավելի խնամվողի  |

|   |                    |դեպքում                                     |

|___|____________________|____________________________________________|

|3. |Տնտեսագետ           |1 հաստիքային միավոր` մինչև  250 խնամվողի    |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |2 հաստիքային միավոր` 251 և  ավելի խնամվողի  |

|   |                    |դեպքում                                     |

._____________________________________________________________________.

 

V. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության գործունեությունը նախատեսում է`

1) մտից և ելից փաստաթղթերի հաշվառում, այդ փաստաթղթերի համակարգում և պահպանում.

2) փաստաթղթերի արխիվացում.

3) մանկատանը տնօրենի մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, տնօրենի հանձնարարությամբ այդ միջոցառումների արձանագրությունների պատրաստում.

4) մանկատանը շրջանառվող փաստաթղթերի պատրաստում.

5) տեղեկության մուտքագրում համակարգչում և համակարգչից տեղեկության փոխանցումը այլ կրիչների վրա, մանկատանն օգտագործվող այլ կազմտեխնիկայի (տպիչ, սկաներ, ֆաքս, պատճենահանող սարք և այլն) շահագործում.

6) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի պատրաստում ու տրամադրում մանկատանը աշխատողներին կամ խնամվողներին:

13. Մանկատանը գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները նախատեսվում է իրականացնել գործավարի հաստիքի միջոցով, որի համար, անկախ խնամվողների թվից և տարիքային խմբից սահմանվում է հետևյալ չափորոշիչը.

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը   |Չափորոշիչը                                  |

|ը/կ|                    |                                            |

|___|____________________|____________________________________________|

|1. |Գործավար            |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր          |

|   |                    |կազմակերպությանը                            |

._____________________________________________________________________.

 

VI. ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԸ

 

14. Մանկատանը կադրային գործը նախատեսում է`

1) մանկատան` անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերով ապահովում.

2) աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի պատրաստում.

3) աշխատողների անհատական գործերի կազմում և վարում, աշխատանքային գրքույկների լրացում.

4) աշխատողների համար աշխատանքային բնույթի տարբեր տեղեկանքների պատրաստում.

5) աշխատողներին արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և, ըստ դրա, աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.

6) աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպում.

7) աշխատանքային կարգուկանոնի նկատմամբ հսկողության իրականացում.

8) աշխատողների հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում:

15. Մանկատանը կադրային գործի համար նախատեսվում է կադրերի գծով տեսուչի հաստիքը:

16. Մանկատանը կադրային գործի աշխատանքների իրականացման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի անվանումը   |Չափորոշիչը                                  |

|ը/կ|                    |                                            |

|___|____________________|____________________________________________|

|1. |Տեսուչ` կադրերի գծով|1 հաստիքային միավոր` մինչև  150 խնամվողի    |

|   |                    |դեպքում,                                    |

|   |                    |2 հաստիքային միավոր` 151 և  ավելի խնամվողի  |

|   |                    |դեպքում                                     |

._____________________________________________________________________.

 

VII. ԿՐԹԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

17. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները նախատեսում են.

1) 6-18 տարեկանների մանկատանը`

ա. խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,

բ. խնամվողների շահերը ներկայացնելը կրթական հաստատությունում,

գ. խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում,

դ. խնամվողների նախասիրություններից ելնելով արտադպրոցական կրթության (խմբակներում ուսուցում) կազմակերպում մանկատանը և մանկատնից դուրս,

ե. խնամվողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպում,

զ. խնամվողների` մշակութային ձեռքբերումների հետ հաղորդակցման աշխատանքների իրականացում (այցելություններ թատրոն, կինո, համերգ, թանգարաններ և այլ պատմամշակութային վայրեր),

է. գրադարանի աշխատանքի կազմակերպում,

ը. խնամվողների շրջանում սպորտային միջոցառումների կազմակերպում, խնամվողների առողջ ապրելակերպին աջակցություն.

2) 0-6 տարեկանների մանկատանը`

ա. խնամվողների շրջանում մշակութային կարողությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն), նախասիրությունների բացահայտում,

բ. խնամվողների մեջ մշակութային կարողությունների զարգացում,

գ. խնամվողների նախապատրաստումը կրթական հաստատություն հաճախելուն,

դ. խնամվողների մասնակցությամբ տարբեր միջոցառումների կազմակերպում:

18. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքները`

1) մեթոդիստ-համակարգող.

2) դաստիարակ.

3) դաստիարակ` խմբակի.

4) սոցիալական մանկավարժ.

5) գրադարանավար.

6) հրահանգիչ` մարմնակրթության:

19. Մանկատանը կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունների տրամադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

 

._____________________________________________________________________.

|NN | Հաստիքի անվանումը    |            Չափորոշիչը                    |

|ը/կ|                      |__________________________________________|

|   |                      |6-18 տարեկանների       |0-6 տարեկանների   |

|   |                      |մանկատների համար       |մանկատների համար  |

|___|______________________|_______________________|__________________|

|1. |Մեթոդիստ-համակագող    |1 հաստիքային միավոր`   |1 հաստիքային      |

|   |                      |յուրաքանչյուր          |միավոր`           |

|   |                      |կազմակերպությանը       |յուրաքանչյուր     |

|   |                      |                       |կազմակերպությանը  |

|___|______________________|_______________________|__________________|

|2. |Դաստիարակ             |1) հերթափոխային        |1 շուրջօրյա       |

|   |                      |աշխատանք` 1 շուրջօրյա  |հերթափոխ`         |

|   |                      |հերթափոխ 40 խնամվողի   |յուրաքանչյուր 12  |

|   |                      |հաշվարկով              |խնամվողի հաշվարկով|

|   |                      |2) դասապատրաստման      |                  |

|   |                      |կազմակերպման համար` 1  |                  |

|   |                      |հաստիքային միավոր 15   |                  |

|   |                      |խնամվողի հաշվարկով     |                  |

|___|______________________|_______________________|__________________|

|3. |Դաստիարակ` խմբակի     |3 հաստիքային միավոր`   |1 հաստիքային      |

|   |                      |մինչև  100 խնամվողի    |միավոր` մինչև  75 |

|   |                      |դեպքում                |խնամվողի դեպքում  |

|   |                      |4 հաստիքային միավոր`   |2 հաստիքային      |

|   |                      |101-200 խնամվողի       |միավոր`           |

|   |                      |դեպքում                |76-150 խնամվողի   |

|   |                      |5 հաստիքային միավոր`   |դեպքում           |

|   |                      |201-300 խնամվողի       |                  |

|   |                      |դեպքում                |                  |

|___|______________________|_______________________|__________________|

|4. |Սոցիալական մանկավարժ  |1 հաստիքային միավոր`   |        -         |

|   |                      |յուրաքանչյուր 50       |                  |

|   |                      |խնամվողի հաշվարկով     |                  |

|___|______________________|_______________________|__________________|

|5. |Գրադարանավար          |0,5 հաստիքային միավոր` |        -         |

|   |                      |յուրաքանչյուր          |                  |

|   |                      |կազմակերպությանը       |                  |

|___|______________________|_______________________|__________________|

|6. |Հրահանգիչ`            |1 հաստիքային միավոր`   |        -         |

|   |մարմնակրթության       |յուրաքանչյուր          |                  |

|   |                      |կազմակերպությանը       |                  |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2015
N 1292-Ն
Որոշում