030.0415.221099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Թատերական արվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել.
Ալեքսանդր Սամսոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - թատրոնի գեղարվեստական ղեկավար
Լեյլի Վաղինակի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ - դերասանուհի
Իրինա Սերգեյի ՄԱՐՉԵՆԿՈՅԻՆ - դերասանուհի
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հոկտեմբերի 1999 թ.
ՆՀ-415