Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱ ...

 

 

041.0648.181099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 648

 

ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից 1997 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատված տվյալների տարածման ընդհանուր ստանդարտին անդամագրվելու, այն ներդնելու և կիրառելու գործընթացի կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի անձնակազմի հետ քննարկումների և աշխատանքների հարցերով Հայաստանի Հանրապետությունում համակարգող նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Վահե Դանիելյանին (համաձայնությամբ):

(1-ին կետը փոփ. 27.11.01 թիվ 834 որոշում)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին նշանակել Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր ստանդարտի հարցերով աշխատանքների պատասխանատուներ` համապատասխան ոլորտի վիճակագրության մասով:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` սույն որոշման մասին տեղեկություն ներկայացնել Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրական ծառայություն` կցելով նաև անդամագրվելու համար անհրաժեշտ նախնական տեղեկությունը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.10.1999
N 648
Որոշում