041.0655.211099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 655
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի հոկտեմբերի 26-31-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք ազգային-եկեղեցական ժողովի կապակցությամբ`
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և առաջարկել Վաղարշապատի քաղաքապետին Կաթողիկոսարանի ներկայացրած առաջարկությունների հիման վրա ձեռնարկել համապատասխան միջոցներ` Ծայրագույն պատրիարք Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոսի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: