Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ Ռ. ԱՄԻՐՅԱՆԻ ՌՈՒՍԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ Ռ. ԱՄԻՐՅԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0657.211099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 657

 

Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ Ռ. ԱՄԻՐՅԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1999 թվականի հոկտեմբերի 18-22-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կառլեն Միքայելյանին և նախարարի գլխավոր խորհրդական Ռոբերտ Ամիրյանին գործուղել Մոսկվա` Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի կազմում գտնվող Բիրյուլովոյի մասնաշենքի շինարարության ավարտի և հետագա համատեղ շահագործման հնարավորությունների շուրջ Մոսկվայի կառավարության աշխատակազմի հետ նախնական բանակցություններ վարելու համար:

2. Կ. Միքայելյանի և Ռ. Ամիրյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Կ. Միքայելյանի և Ռ. Ամիրյանի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.1999
N 657
Որոշում