Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐ ...

 

 

040.1422.041215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1422-Ն

 

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1608-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը չի տարածվում «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անասնաբուժական դեղամիջոցների գովազդի վրա:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1608-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 26-ի

N 1422-Ն որոշման

 

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները և այդ գովազդի թույլտվության (այսուհետ` գովազդի թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Գովազդի թույլտվությունը (ձև N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Գովազդի թույլտվությունը տրամադրվում է անժամկետ, բացառությամբ դեղի գովազդի թույլտվության, որը տրամադրվում է ոչ ավելի, քան դեղի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ժամկետը:

4. Գովազդի թույլտվության հայտը բավարարվում կամ մերժվում է սույն կարգով նախատեսված հայտը և փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գովազդի թույլտվություն ստանալու համար հայտ կարող է ներկայացնել միայն գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ընդ որում`

1) դեղի գովազդի գովազդատու կարող են հանդես գալ`

ա. դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

բ. դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը` միայն դեղի արտադրության լիցենզիային համապատասխան արտադրվող դեղի գովազդի համար,

գ. դեղերի ներմուծմամբ և մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.

դ. դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները.

2) բուժական մեթոդի գովազդատու կարող են հանդես գալ բժշկական օգնության և սպասարկման այն տեսակի լիցենզիա ունեցող անձինք, որի շրջանակներում կարող է կիրառվել տվյալ բուժական մեթոդը.

3) բուժտեխնիկայի գովազդատու կարող են հանդես գալ տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

(5-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 478-Ն որոշում)

6. Գովազդի թույլտվություն ստանալու համար գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը նախարարություն է ներկայացնում`

1) հայտ (ձև N 2)` նշելով`

ա. իրավաբանական անձի դեպքում` գովազդատու իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, տեղեկատվական միջոցը, որի օգնությամբ տարածվելու է գովազդը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության ստանալու հայտ է ներկայացվում` նշելով դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

գ. բժշկական օգնության և սպասարկման կամ դեղատնային գործունեության կամ դեղերի արտադրության կամ դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը: Սույն պահանջը չի տարածվում բուժտեխնիկայի ներմուծմամբ և դրա մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև` դեղերի մեծածախ, մանրածախ իրացմամբ և դեղերի արտադրությամբ զբաղվող` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց կամ օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կողմից գովազդի թույլտվության համար հայտ ներկայացնելու դեպքերի վրա.

դ. օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.

2) լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը.

3) գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից:

(6-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 478-Ն որոշում)

7. Հայտատուի կողմից հրավիրված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող բուժաշխատողի կողմից իրականացվելիք բուժական մեթոդի գովազդի հայտ կարող է ներկայացվել տվյալ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող բուժաշխատողի կողմից բժշկական կազմակերպությունում գործունեություն ծավալելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետին համապատասխան տեղեկացնելուց հետո:

8. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ առցանց` էլեկտրոնային կապի միջոցներով` նախարարության էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:

9. Նախարարություն ներկայացված հայտի և այլ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրաման: Գովազդի թույլտվություն տրամադրելու մասին հրամանին կցվում է գովազդի թույլտվությունը և գովազդի սույն կարգի 10-րդ կետին համապատասխան համաձայնեցված` գովազդի տեքստը, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում գովազդային հոլովակի էլեկտրոնային մեկ տարբերակը:

10. Գովազդի`

1) փաստաթղթային տեքստը հաստատվում է նախարարության կնիքով և համաձայնություն տալու մասին նշագրումով (ձև N 4).

2) գովազդային հոլովակի էլեկտրոնային տարբերակը հաստատվում է համաձայնություն տալու մասին նշագրումով (ձև N 4):

11. Գովազդի թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում ձևական սխալների առկայության դեպքում նախարարությունը դրանք հայտնաբերելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատուին դրա մասին և առաջարկում դրանք երկու աշխատանքային օրվա ժամկետում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 4-րդ կետով գովազդի թույլտվության տրամադրման կամ մերժման համար սահմանված ժամկետի մեջ:

12. Գովազդի թույլտվության մասին հայտը մերժվում է`

1) եթե հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան նախարարության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո).

2) եթե դեղերի գովազդի տեքստը հակասում է «Գովազդի մասին» կամ «Լիցենզավորման մասին» կամ «Դեղերի մասին» կամ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին կամ սույն որոշման պահանջներին.

3) եթե բուժական մեթոդների գովազդի տեքստը հակասում է «Գովազդի մասին» կամ «Լիցենզավորման մասին» կամ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» կամ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» կամ «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» կամ «Հոգեբուժական օգնության մասին» կամ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին կամ սույն որոշման պահանջներին.

4) եթե բուժտեխնիկայի գովազդի տեքստը հակասում է «Գովազդի մասին» կամ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» կամ «Հայաստանի «Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին կամ սույն որոշման պահանջներին:

13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը:

14. Գովազդի թույլտվության հրամանը գովազդի համաձայնեցված տեքստի կամ հոլովակի մեկ օրինակի հետ կամ գովազդի թույլտվությունը մերժելու մասին հրամանը հանձնվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

15. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

16. Դեղի գովազդատուն իրավասու է գովազդը տարածել գովազդի թույլտվության մեջ նշված ժամկետում:

17. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել միայն սույն կարգով տրված գովազդի թույլտվությամբ նախատեսված տեղեկատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:

18. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ իրականացնելու (ներառյալ գովազդի տեքստի փոփոխության) դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչել գովազդի թույլտվությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դիմելու գովազդակրին կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:

19. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու կամ թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կամ դատական կարգով:

20. Սույն որոշմամբ սահմանված կարգով գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու դեպքում գովազդատուն կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը հայտ է ներկայացնում` համաձայն N 3 ձևի` կից ներկայացնելով գովազդի փոփոխված տեքստը` փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում գովազդային հոլովակը` կրիչով` երկու օրինակից:

21. Գովազդի թույլտվություն ունեցող գովազդում փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտը բավարարվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

22. Գովազդի թույլտվությունը համարակալվում է ըստ սերիայի և հերթական համարի` հնգանիշ թվերով: Համարակալումն սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Գովազդի թույլտվության սերիան համարակալվում է հետևյալ սկզբունքով`

1) դեղերի գովազդի համար` ԴԳ.

2) բուժական մեթոդների գովազդի համար` ԲՄԳ.

3) բուժական տեխնիկայի գովազդի համար` ԲՏԳ:

23. Գովազդատուի` դեղերի արտադրության կամ դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կասեցման կամ դադարեցման դեպքում գովազդի թույլտվության տրամադրման մասին նախարարի հրամանը ճանաչվում է ուժը կորցրած, որի մասին պատշաճ ծանուցվում է հայտատուին:

24. Առանց գովազդի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ դեղերի կամ բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

 

II. ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Դեղի կամ բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդի դեպքում պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

25.1. Դեղերի գովազդի գովազդային հոլովակի և փաստաթղթային տեքստի բովանդակությունը պետք է`

1) ներառի հետևյալ բառակապակցությունները` «դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեր բուժող բժշկի հետ:

(25.1-ին կետը լրաց. 19.04.18 թիվ 478-Ն որոշում)

26. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ ներառի տվյալ բուժական մեթոդն իրականացնող լիցենզավորված անձի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, օրը, համարը) վերաբերյալ:

27. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, ով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակը, որի շրջանակներում կարող է կիրառվել տվյալ բուժական մեթոդը:

28. Չեն կարող գովազդվել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:

29. Բուժական մեթոդի վերաբերյալ տեղեկատվության միջոցներով տպագրված նյութերը կամ հեռարձակված հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում դրանք պետք է տեղեկություններ ներառեն հաղորդման գովազդային բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման ընթացքում հնչող գովազդը պետք է ունենա սույն որոշմամբ սահմանված կարգով տրված թույլտվություն:

30. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ չեն կարող պատկերվել և (կամ) հեռարձակվել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց պնդումները կամ կարծիքները բուժման ընթացքի կամ արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:

31. Բուժական մեթոդների գովազդման դեպքում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

32. Եթե բուժտեխնիկայի կիրառումը պահանջում է կիրառման հրահանգների հետ պարտադիր ծանոթացում, ապա գովազդի տեքստը պետք է տեղեկություններ ներառի դրա մասին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ---XX-00000

 

Տրված_____ _______________ 20 թ.

Գովազդի տեսակը

_______________________________________________________________________

        (դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի անվանումները)

 

Գովազդատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը

կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը _______________________

_______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը __ ____20 թ.-ից

մինչև __ ___20 թ.-ը:

(նշվում է միայն դեղերի գովազդի դեպքում)

 

________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________

                                                  (անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության

վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը

._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը

._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.

5. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի

հասցեն, կապի այլ միջոցներ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

6. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

         (դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի` նշելով կոնկրետ

                                 անվանումները)

 

7. Լիցենզիայով նախատեսված գործունեության տեսակը, լիցենզիայի սերիան,

համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (լրացվում է միայն դեղատնային

գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող

գովազդատուի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացնելիս)

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

 

8. Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային

տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

 

7. Գովազդի տարածման ժամկետը

_______________________________________________________________________

                  (նշվում է միայն դեղի գովազդի դեպքում)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը`

 

1. Գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), գովազդային հոլովակը`

էլեկտրոնային տարբերակով, կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)

 

2. Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու

դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան

տրամադրված լիազորագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում,

որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության

պահանջներին:

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

(գովազդատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև N 3

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________

                                                  (անունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության

վայրը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը

._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը

._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.

5. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի

հասցեն, կապի այլ միջոցներ

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

6. Գովազդի թույլտվության սերիան, համարը, տալու ամսաթիվը, գործողության

ժամկետը

_______________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթուղթ կամ նյութ`

 

1. Գովազդի տեքստը (թղթային, էլեկտրոնային), գովազդային հոլովակը`

էլեկտրոնային տարբերակով կրիչների տեսակը, քանակը (ընդգծել)

 

2. Լիազորված անձի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու

դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան

տրամադրված լիազորագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում,

որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության

պահանջներին:

_______________________________________________________________________

        (գովազդատուի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՎԱԶԴԻ ՏԵՔՍՏԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՀՈԼՈՎԱԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

 

Դեղի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի 20 թվականի թիվ ---XX-00000

գովազդը _______________________________________________________________

(գովազդատուի անվանումը կամ անունը, ազգանունը)

 

կարող է իրականացվել միայն սույն տեքստի և (կամ) կից հոլովակի համաձայն:

 

ՀՀ առողջապահության նախարար

 

________________________

(ստորագրությունը)

 

_________ _______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2015
N 1422-Ն
Որոշում