Սեղմել Esc փակելու համար:
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ), «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ...

 

(ուժը կորցնելու է 01.01.2019 թվականից` 19.10.2018 թիվ 09-Ն որոշում)

603.0023.021215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60315471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2015 թվականի թիվ 23-Ն

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ), «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 30-Ն, 31-Ն ԵՎ 32-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը կկազմի 542 մարդ (6504/12):

1) Եթե կազմակերպությունն աշխատել է ոչ լրիվ տարի (աշխատանքի սեզոնային բնույթի պատճառով կամ սկսել է գործել հունվարից հետո և այլն), ապա աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշելիս, կազմակերպության աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը բաժանվում է 12-ի: Օրինակ, աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող կազմակերպությունը սկսել է աշխատել ապրիլին և ավարտել է օգոստոսին:

 

.________________________________________________.

|               |    Աշխատած ամիսներ    |Ընդամենը|

|               |_______________________|        |

|               |IV | V  |VI  |VII |VIII|        |

|_______________|___|____|____|____|____|________|

|Աշխատողների    |641|1254|1316| 820| 457|4478    |

|միջին ամսական  |   |    |    |    |    |        |

|թվաքանակը, մարդ|   |    |    |    |    |        |

.________________________________________________.

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը կկազմի 374 մարդ [(641 + 1254 + 1316 + 820 + 457)/12]:

13. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակը հաշվարկելու համար անհրաժեշտ է աշխատողների թվաքանակից (սույն հրահանգի 8-րդ կետում նշված) հանել հետևյալ խմբերը.

1) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողներ (նշված` սույն հրահանգի 8-րդ կետի 8)-րդ ենթակետում).

2) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողներ (նշված` սույն հրահանգի 8-րդ կետի 17)-րդ ենթակետում).

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողներ (նշված` սույն հրահանգի 8-րդ կետի 18)-րդ ենթակետում).

4) ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչված աշխատողներ:

14. Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ կամ երկարացված աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների թվաքանակը հաշվարկվում է ոչ թե որպես մեկ ամբողջ միավոր, այլ փաստացի աշխատած ժամերի համամասնությամբ` հետևյալ կարգով.

1) հաշվարկվում է հաշվետու ամսվա ընթացքում այդ աշխատողների աշխատած մարդ-ժամերի (ՄԺ) հանրագումարը` ՄԺ = Թ x ՓՕ x ՓԺ, որտեղ Թ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու ամսում, ՓՕ-ն` փաստացի աշխատած օրերի քանակը հաշվետու ամսում, ՓԺ -ն` փաստացի աշխատած ժամերի քանակն օրվա ընթացքում.

2) հաշվարկվում է հաշվետու ամսվա ընթացքում նույն աշխատողների աշխատած մարդ-օրերի (ՄՕ) հանրագումարը` ՄՕ = ՄԺ/ԱՕ, որտեղ ԱՕ-ն աշխատանքային օրվա տևողությունն Է` ելնելով աշխատանքային շաբաթվա սահմանված տևողությունից`

ա. 40 ժամի դեպքում բաժանվում է 8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6,67 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),

բ. 36 ժամի դեպքում բաժանվում է 7,2 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 6 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ),

գ. 24 ժամի դեպքում բաժանվում է 4,8 ժամի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 4 ժամի (6-օրյա աշխատանքային շաբաթ).

3) հաշվարկվում է ամսվա ընթացքում ոչ լրիվ կամ երկարացված աշխատանքային օր աշխատողների միջին թվաքանակը (ՄԹ)` ՄԹ = ՄՕ/ԱՕ, որտեղ ԱՕ-ն աշխատանքային օրերի թիվն է հաշվետու ամսում:

15. Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ կամ երկարացված օր (շաբաթ) աշխատողների թվաքանակը հաշվարկվում է որպես մեկ ամբողջ միավոր: Նույն կարգով է հաշվարկվում նաև մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում գտնվողների թվաքանակը:

16. Հիվանդության, արձակուրդի, աշխատանքային օրերին աշխատանքից բացակայության դեպքում աշխատած մարդ-ժամերի թվում պայմանականորեն ներառվում են վերոնշյալ պատճառներով աշխատանքից բացակայությանը նախորդող աշխատանքային օրվա ժամերը (ի տարբերություն աշխատած մարդ-ժամերի հաշվառման ընդունված մեթոդաբանության):

Օրինակ, 8-ժամյա աշխատանքային օր ունեցող կազմակերպությունն ամսվա ընթացքում աշխատել է 22 աշխատանքային օր:

 

.___________________________________________________________________.

|Ոչ լրիվ օր |Աշխատանքային  |Աշխատած օրերի|Հաշվետու      |Աշխատողների|

|աշխատողների|օրվա          |քանակը, օր   |ամսում աշխատած|օրական     |

|թվաքանակը, |տևողությունը, |             |մարդ-ժամերի   |հաշվարկային|

|մարդ       |ժամ           |             |քանակը        |թվաքանակը, |

|           |              |             |(սյ. 1 x սյ.  |մարդ       |

|           |              |             |2 x սյ. 3)    |(սյ. 2/8   |

|           |              |             |              |(ժամ))     |

|___________|______________|_____________|______________|___________|

|     1     |       2      |      3      |       4      |      5    |

|___________|______________|_____________|______________|___________|

|     1     |       5      |      6      |      30      |    0.625  |

|___________|______________|_____________|______________|___________|

|     2     |       6      |     10      |     120      |    0.75   |

|___________|______________|_____________|______________|___________|

|     3     |       4      |     15      |     180      |    0.5    |

|___________|______________|_____________|______________|___________|

|     4     |       3      |     22      |     264      |    0.375  |

.___________________________________________________________________.

 

1) 30+120+180+264= 594 (ընդամենը մարդ-ժամ)

2) 594/8 (ժամ) = 74,25 (ընդամենը մարդ-օր)

3) 74,25/22 (աշխատանքային օր) = 3,375 (3,4 մարդ)

կամ`

4) յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար որոշվում է աշխատողների հաշվարկային թվաքանակը. 1 աշխատանքային օրվա ընթացքում փաստացի աշխատած ժամերի տևողությունը բաժանվում է աշխատանքային օրվա սահմանված տևողությանը` 5/8 = 0.625 և այլն (տե՛ս սյ. 5-ը)

5) միջին հաշվով ոչ լրիվ զբաղվածություն ունեցող աշխատողների թվաքանակը կկազմի 3,4 մարդ. (1 x 6 x 0,625 +2 x 10 x 0,75 + 3 x 15 x 0,5 + 4 x 22 x 0,375)/22 (աշխատանքային օր):

ա. Եթե ոչ լրիվ օր տևողությամբ աշխատողների աշխատաժամանակն օրվա մեջ կազմել է 4 ժամ, ապա այդ աշխատողները յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվառվում են 0,5 մարդ (տե՛ս օրինակի 5-րդ սյան 3-րդ տողը): Օրինակ, հուլիսին կազմակերպության աշխատողներից մեկն աշխատել է 22 աշխատանքային օր, երկրորդը` 10, երրորդը` 5 աշխատանքային օր: Միջին հաշվով ոչ լրիվ զբաղվածություն ունեցող աշխատողների թվաքանակը կկազմի 0,8 մարդ (0,5 x 22 + 0,5 x 10 + 0,5 x 5)/22 (հուլիսի աշխատանքային օրերի թիվը):

17. Տնաշխատների հաշվարկային թվաքանակը որոշվում է հաշվետու ամսում նրանց փաստացի հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարը բաժանելով հաշվետու ամսում հիմնական գործունեության մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի վրա:

18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական և միջին տարեկան թվաքանակները հաշվարկվում են նույն կարգով, ինչպես աշխատողների թվաքանակը (հաշվարկը` համաձայն սույն հրահանգի 11-12-րդ կետերի):

19. Համատեղությամբ աշխատողների (արտաքին) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների հաշվառման կարգին համապատասխան (նշված` սույն հրահանգի 14-րդ կետում): Համատեղությամբ աշխատողների (արտաքին) միջին տարեկան թվաքանակը հաշվարկվում է սույն հրահանգի 12-րդ կետին համապատասխան:

20. Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է սույն հրահանգի 11-րդ կետին համապատասխան: Այս աշխատողները հաշվառվում են որպես ամբողջ միավոր բոլոր օրացուցային օրերի համար, գործող պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածի ողջ ընթացքում, անկախ կատարված աշխատանքների համար վճարման ժամկետից: Ոչ աշխատանքային օրերի դեպքում ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա աշխատողների թվաքանակը: Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների միջին տարեկան թվաքանակը հաշվարկվում է 12-րդ կետին համապատասխան: Եթե աշխատողների թվաքանակում ներառված աշխատողը միաժամանակ նույն գործատուի հետ կնքել է քաղաքացիական իրավական բնույթի պայմանագիր, ապա քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների թվաքանակում չի ներառվում:

 

IV ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

 

21. Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

22. Աշխատաժամանակը ներառում է.

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը,

2) գործուղման ժամանակահատվածը,

3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները և պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները,

5) պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը,

6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

7) օրենքով սահմանված կարգով աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում` պահպանելով աշխատավայրում սահմանված կարգը,

8) պարապուրդի ժամանակահատվածը,

9) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

23. Աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են.

1) գործատուի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը,

2) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները,

3) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը,

4) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, օրենքով ոչ աշխատանքային օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողն այդ օրերին կատարում է աշխատանք` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով,

5) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածներ:

24. Հաշվետու ամսում փաստացի աշխատած մարդ-ժամերի ընդհանուր քանակը հաշվարկվում է սույն հրահանգի 14-րդ կետի 1)-ին ենթակետին համապատասխան: Հաշվետու տարում փաստացի աշխատած մարդ-ժամերի ընդհանուր քանակը հաշվետու տարվա ամիսների մարդ-ժամերի հանրագումարն է:

 

V ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ

 

25. Աշխատողների շարժը աշխատանքի ընդունվելու և տարբեր պատճառներով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է:

26. Աշխատանքի ընդունվածների թվաքանակը ներառում է հաշվետու տարում տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվածներին` հրամանի (կարգադրության) համաձայն:

27. Աշխատանքից ազատվածների թվաքանակը ներառում է հաշվետու տարում տվյալ կազմակերպությունում տարբեր պատճառներով աշխատանքից ազատվածներին (աշխատանքային պայմանագրի խզում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, աշխատողի համաձայնությամբ այլ կազմակերպություն աշխատանքի փոխադրվել, աշխատողի մահ և այլն), որոնց ազատումը կամ այլ աշխատանքի փոխադրվելը ձևակերպվել է հրամանով (կարգադրությամբ):

28. Աշխատանքի ընդունված և ազատված աշխատողների թվաքանակի մեջ չեն ներառվում սույն հրահանգի կետ 8-ում թվարկված աշխատողները:

29. Աշխատողների շարժը հաշվետու տարում ներկայացվում է հաշվեկշռի տեսքով` ԹՏՎ = ԹՏՍ+ ԸԹՏ- ԱԹՏ, որտեղ ԹՏՎ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա վերջի (դեկտեմբերի 31) դրությամբ, ԹՏՍ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա սկզբի` հունվարի 1-ի, դրությամբ, ԸԹՏ-ն աշխատանքի ընդունվածների թվաքանակն է հաշվետու տարում, ԱԹՏ-ն` աշխատանքից ազատվածների թվաքանակը հաշվետու տարում: Աշխատողների շարժ չի համարվում նույն կազմակերպության սահմաններում աշխատողի ներքին տեղափոխությունը:

30. Աշխատատեղերի շարժը աշխատատեղերի լուծարման կամ նոր աշխատատեղերի ստեղծման հետևանքով աշխատատեղերի թվի փոփոխությունն է:

31. Աշխատատեղերի թիվն աշխատողների փաստացի թվաքանակի և ազատ աշխատատեղերի հանրագումարն է:

32. Ազատ աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է` նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Ազատ աշխատատեղերի թվի մեջ ներառվում են նաև երկարատև ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայողների, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե այդ դրանք փոխարինված չեն մեկ այլ աշխատողով: Նոր ստեղծված աշխատատեղերի թիվն աշխատողների այն թվաքանակն է, ովքեր հաշվետու տարում ընդունվել կամ կարող են ընդունվել աշխատանքի` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման արդյունքում և այլն):

 

VI ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

33. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքի դիմաց հաշվարկված աշխատավարձը, պարգևատրումները, հատուցումները, հավելավճարները, լրավճարները և այլն (տե՛ս սույն հրահանգի 39-42-րդ կետերը): Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները` հաշվարկած դրամական կամ բնաիրային արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից), ներառյալ չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները` ամենամյա և լրացուցիչ արձակուրդ, տոն օրեր և այլն:

34. Հաշվետվությունները կազմելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկված գումարները` համախառն տեսքով, առանց եկամտային հարկը և այլ պարտադիր վճարները (արհմիութենական անդամավճար, սոցիալական վճար (պարտադիր կուտակային կենսաթոշակային) հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար կանոնավոր իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

35. Հաշվետու ամսում ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների համար հաշվարկած գումարները ցույց են տրվում միայն այն օրերի գումարի չափով, որոնք բաժին են ընկել տվյալ ամսին: Համապատասխանաբար, հաջորդ ամսին ընկնող օրերի համար գումարը ներառվում է հաջորդ ամսվա հաշվետվության մեջ:

36. Բնաիրային (ապրանքների, ծառայությունների տեսքով) ձևով վճարումները հաշվարկվում են.

1) սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը,

2) ոչ սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռքբերման գները:

37. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ ներառվում են.

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,

2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ,

4) սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ:

38. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար.

1) աշխատանքի վարձատրություն ըստ տարիֆային և պաշտոնեական դրույքաչափերի,

2) աշխատանքի վարձատրություն ըստ գործարքային վարձաչափերի, կամ հասույթից` տոկոսով, շահույթից` բաժնեմասով հաշվարկած աշխատավարձ,

3) բնաիրային վարձատրության կարգով արտադրության մեջ զբաղված աշխատողներին տրվող ապրանքի կամ մթերքի արժեքը` կիրառելով համապատասխան գներ (հաշվարկը` համաձայն սույն հրահանգի 37-րդ կետի),

4) թերթերի, ամսագրերի խմբագրությունների և զանգվածային լրատվության այլ միջոցների աշխատողների հոնորարներ,

5) այլ կազմակերպություններից աշխատանքի տեղավորված աշխատողների վարձատրության դրույքաչափերի միջև եղած տարբերությունը,

6) պաշտոնեական դրույքաչափերի տարբերությունը` ժամանակավոր փոխարինման դեպքում,

7) թանկացումների հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման գումարներ, հատուցումներ, տույժեր` աշխատավարձի ժամկետանց վճարման յուրաքանչյուր օրվա համար,

8) հատուցման վճարներ, կապված աշխատանքի ռեժիմի և աշխատանքային պայմանների հետ.

ա. հավելավճարներ` լեռնային և բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար,

բ. հավելավճարներ, լրավճարներ` վնասակար, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու համար,

գ. հավելավճարներ` արտաժամյա աշխատանքի համար,

դ. հավելավճարներ` տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ դաշտային պայմաններում կատարվող աշխատանքների համար,

ե. լրավճարներ` բազմահերթ գրաֆիկով աշխատելու համար,

զ. լրավճարներ` գիշերային աշխատանքի համար,

է. վճարներ` ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար,

ը. հերթափոխային աշխատանք կատարելիս տարիֆային դրույքաչափով վճարվող գումարներ` կազմակերպության հավաքման կայանի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայր մեկնել-վերադառնալու վրա ծախսված օրերի (գրաֆիկով նախատեսված) համար,

9) պարգևատրումներ, այլ հավելավճարներ, լրավճարներ (բացի միանվագ տրվող պարգևատրումներից).

ա. խթանող հավելավճարներ ու լրավճարներ սահմանված պաշտոնեական դրույքաչափերի նկատմամբ` մասնագիտական հմտությունների, մասնագիտությունների և պաշտոնների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության, օտար լեզվի իմացության, գիտական աստիճանի, որակավորման կարգի, դասային և հատուկ կոչման, դիվանագիտական աստիճանի, հատուկ պայմաններում պետական ծառայության համար,

բ. քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարներ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում,

գ. կանոնավոր բնույթ կրող պարգևատրումներ (նաև` բնաիրային), անկախ վճարման աղբյուրից (օրինակ` ծառայողական գործունեության արդյունքներով քաղաքացիական ծառայողին տրվող կիսամյակային պարգևատրումները և այլն),

դ. հավելավճարներ, լրավճարներ` կազմակերպության աշխատողների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման աշխատանքներում ներգրավված աշխատողների համար:

39. Վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար.

1) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) արձակուրդների վճարումներ (բացի աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցման (փոխհատուցման),

2) արտոնյալ ժամերի համար վարձատրություն` դեռահասներին, I և II խմբի հաշմանդամություն ունեցողներին,

3) օրենքով սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվան հաջորդող հինգ օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարներ,

4) մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման նպատակով գործուղված աշխատողներին ուսուցանելու ընթացքում տրվող վարձատրություն,

5) պետական կամ հասարակական պարտականություններ կատարող աշխատողների հիմնական աշխատավայրում պահպանված աշխատանքի վարձատրություն,

6) աշխատողների առողջության ստուգման օրերի (եթե պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով), աշխատող դոնորների արյուն կամ դրա բաղադրիչները հանձնելու և դրանից հետո հանգստյան օրերի համար տրվող վարձատրություն` նախատեսված օրենսդրությամբ,

7) պարապուրդի ժամանակ վճարում, այդ թվում նաև նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,

8) օրինական գործադուլին մասնակցող աշխատողների վճարում,

9) աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողներին չաշխատած ժամերի համար վճարված գումարներ,

10) լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարում:

40. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ.

1) միանվագ տրվող դրամական պարգևատրում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար` անկախ վճարման աղբյուրից,

2) տարեկան պարգևատրում երկարամյա ծառայության, հատուկ առաջադրանքների կատարման համար,

3) պարգևատրում տարվա աշխատանքի արդյունքների համար,

4) աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը),

5) ամենամյա արձակուրդի ժամանակ տրվող լրացուցիչ վճար` օրենսդրությամբ սահմանված կարգով,

6) աշխատողներին, որպես խրախուսանք, անվճար տրված բաժնետոմսերի արժեք,

7) միանվագ այլ խրախուսական վճարներ (տոնական և հոբելյանական օրերին աշխատողներին տրված հուշանվերների արժեք և այլն, բացի սոցիալական բնույթի վճարներից):

41. Սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ.

1) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված սննդամթերքի արժեք,

2) աշխատողներին տրվող դրամական և ոչ դրամական (կտրոնների տեսքով` ճաշարաններում, բուֆետներում և սննդի այլ կետերում) վճարներ սննդի համար,

3) տնտեսության առանձին ոլորտների աշխատողներին անվճար տրամադրված բնակարանի, կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների արժեք կամ անվճար չտրամադրելու դեպքում` դրամական հատուցումների արժեք,

4) աշխատողների բնակարանի, բնակվարձի և կոմունալ, սոցիալական, անհատական ծառայությունների համար կանոնավոր տրվող վճարներ,

5) աշխատողներին անհատույց` մշտական անձնական օգտագործման համար անվճար տրված համազգեստի (բացի հատուկ համազգեստից) արժեք կամ ցածր գնով դրա վաճառքի գումար,

6) աշխատողներին տրամադրվող վառելիքի արժեք:

42. Կազմակերպության աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ չեն ներառվում.

1) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցները,

2) կապալային կամ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների վարձատրության գումարները:

Կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող ֆիզիկական անձանց վարձատրության չափը որոշվում է, ելնելով այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվներից` համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի:

 

VII ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԸ

 

43. Սույն հրահանգի իմաստով աշխատավարձի ժամկետանց պարտք է համարվում հաշվետու ամսվան նախորդող ժամանակահատվածում (ամսում, ամիսներին, տարվանից) փաստացի հաշվարկված և չվճարված աշխատավարձը: Աշխատավարձի ժամկետանց պարտքի մեջ ներառվում են նաև տվյալ ժամանակաշրջանին բաժին ընկնող արձակուրդի լրիվ օրերի արձակուրդայինները:

44. ՈՒշացման օրերի թիվը հաշվարկվում է սահմանված ժամկետի ավարտին (յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը) հաջորդող օրվանից սկսած: Եթե վճարման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վճարման ժամկետի ավարտի օր համարվում է հաջորդող առաջին աշխատանքային օրը:

45. Այն դեպքում, երբ աշխատողներին վճարված կամ մարված են աշխատավարձի պարտքերը, բայց փոխանցված չեն ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարները, դրանք չեն ներառվում աշխատավարձի ժամկետանց պարտքի մեջ:

46. Եթե առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի ժամկետանց պարտքը ձևավորվել է պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորման բացակայության պատճառով, ապա պարտքի մեջ ներառվում են աշխատավարձի այն գումարները, որոնք ժամանակին չեն վճարվել աշխատողներին` բյուջեից ֆինանսավորման բացակայության պատճառով, ներառյալ համապատասխան բյուջեներից ֆինանսավորվող պետական պատվերների կատարման, նպատակային արտադրական ծրագրերի և ծառայությունների մատուցման համար աշխատողներին տրվող գումարները:

 

VIII ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ

 

47. Աշխատողների թվաքանակն ըստ հաշվարկված աշխատավարձի չափի բաշխելու համար կազմակերպության յուրաքանչյուր աշխատողի (թվարկված սույն հրահանգի 47-րդ կետի ներքո) նոյեմբեր ամսվա հաշվարկային (համախառն) աշխատավարձի գումարը բաժանվում է նույն ամսվա դրությամբ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չհարկված մեծության վրա:

Նոյեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների թվաքանակում ներառվում են.

1) սահմանված աշխատանքային ժամերը կամ օրերն ամբողջությամբ աշխատած աշխատողները,

2) լրիվ վարձատրվող արձակուրդում գտնվողները,

3) աշխատավարձի լրիվ պահպանմամբ ծառայողական գործուղման մեջ գտնվողները և պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից բացակայողները,

4) արտադրական առաջադրանք կատարող տնաշխատները,

5) ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները` ինչպես աշխատանքային պայմանագրի համաձայն, այնպես էլ` գործատուի նախաձեռնությամբ և մասնակի վճարվող պարապուրդում գտնվողները:

48. Ըստ աշխատավարձի չափի բաշխելիս աշխատողների թվաքանակում չեն ներառվում.

1) նոյեմբերի 1-ից հետո աշխատանքի ընդունվածները և աշխատանքից ազատվածները,

2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողները, հղիության, հետծննդյան արձակուրդում գտնվողները, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողները,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները,

4) արտադրական առաջադրանք չկատարող տնաշխատները,

5) չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողները, գործալքումներ թույլ տվածները և այլ պատճառներով աշխատանքի չներկայացածները,

6) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողները, կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները:

49. Աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի բաշխելիս, հիմք է ընդունվում սույն հրահանգի 47-րդ կետում նշված աշխատողների նոյեմբեր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (տե՛ս սույն հրահանգի 39-42-րդ կետերը), հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

1) աշխատավարձի մեջ չեն ներառվում երկարամյա ծառայության համար միանվագ տրված պարգևատրումները, աշխատողներին տրված հուշանվերների արժեքը, ինչպես նաև միանգամյա բնույթ ունեցող այլ պարգևատրումները և խրախուսանքները,

2) հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հաշվարկման կամ հաշվետվությունների ներկայացման դրույթներից անկախ, վիճակագրական նպատակով նոյեմբեր ամսվա աշխատավարձի մեջ ներառվում են այն գումարները (օրինակ` պարգևատրման գումարները), որոնք նախատեսված են նոյեմբեր ամսում կատարված, այլ ոչ թե նախորդ ժամանակաշրջանում կատարված, բայց նոյեմբեր ամսին վճարված աշխատանքների համար,

3) եթե նույն կազմակերպությունում աշխատողը համատեղում է երկու պաշտոն, ապա աշխատողի աշխատավարձի մեջ ներառվում են և՛ հիմնական և՛ համատեղվող պաշտոններում վարձատրության հաշվարկված ընդհանուր գումարները:

 

IX ԱՇԽԱՏՈՒԺԻ ՎՐԱ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

50. Վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար (կետ 39):

51. Վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար (կետ 40):

52. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ (կետ 41):

53. Սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարներ, որոնք ներառվում են աշխատավարձի մեջ (կետ 42):

54. Ծախսեր` ուղղված աշխատողների բնակարանով ապահովմանը.

1) անհատույց տրված սուբսիդիաներ բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային շինարարության համար,

2) բնակարանի շուկայական արժեքի և աշխատողի վճարած գումարի տարբերությունը` վճարված գործատուի կողմից,

3) բնակարանային շինարարության կամ բնակարանի ձեռքբերման նպատակով աշխատողին տրամադրված փոխառնական դրամական միջոցների մարման կարգով վճարված գումարները,

4) աշխատողին սեփականության իրավունքով տրված բնակարանի արժեքը:

55. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալական պաշտպանությանը.

1) արձակման նպաստ (սահմանված` ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 129-ով),

2) ապահովագրական վճարներ` կենսաթոշակային, առողջության, բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ապահովագրական վճարների, անձնական, գույքային կամ այլ կամավոր (կամավոր ապահովագրության պայմանագրերի հիման վրա),

3) լրավճարներ կենսաթոշակի նկատմամբ` տրված աշխատող կենսաթոշակառուներին, միանվագ վճարներ` տրված կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին,

4) առողջապահական ծառայությունների արժեք,

5) հատուցման գումարներ` աշխատողի մահվան, դժբախտ պատահարների, աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդությունների, վնասվածքի կամ առողջության վատթարացման համար, ժամանակավոր անաշխատունակության դեպքում չվճարվող աշխատանքային օրերի համար,

6) նյութական օգնություն` տրամադրված առանձին աշխատողներին (ընտանեկան իրադարձությունների, դեղորայքի ձեռքբերման, վիրահատության, հարազատի մահվան հետ կապված և այլն),

7) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժման, հանգստի ուղեգրերի արժեք,

8) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված բուժկետերի, հանգստյան տների և այլ առողջարարական միավորների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

9) աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված կազմակերպության այլ ծախսեր:

56. Ծախսեր` ուղղված աշխատողների մասնագիտական ուսուցմանը.

1) ծախսեր` կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ուսումնական շենքերի և տարածքների պահպանման հետ (ներառյալ ամորտիզացիան) (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

2) ուսուցման ծախսեր` կապված աշխատողների մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հետ (օրինակ` ուսումնական հաստատության և գործատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսման վարձի, կրթաթոշակի, ուսումնական հաստատություն մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեքի վճարում և այլն),

3) վարձատրություն արտահաստիքային դասավանդողներին, ծախսեր` կապված ուսումնական նյութերի ձեռքբերման հետ և այլն,

4) աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված այլ ծախսեր, ներառյալ` այդ նպատակով կատարված գործուղման ծախսեր:

57. Ծախսեր` ուղղված աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանը.

1) տարածքների վարձակալման վճարներ` մշակութային, ֆիզկուլտուրայի և սպորտային միջոցառումների անցկացման համար,

2) ծախսեր` ուղղված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված ճաշարանի, գրադարանի, ակումբի, սպորտային կառույցի, նախադպրոցական հաստատության պահպանմանը (բացի պետական մարմիններից ստացված սուբսիդիաների և հարկային արտոնությունների),

3) վճարներ` կապված աշխատողների երեխաների ուսման հետ (այդ թվում` նախադպրոցական հաստատություններում), բացի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող վճարների,

4) թերթերի, ամսագրերի և գրքերի բաժանորդագրության և անձնական նպատակով օգտագործված կապի ծառայության արժեք,

5) աշխատողների երեխաների մշակութային և զվարճանքի միջոցառումների համար նվերների և տոմսերի արժեք.

6) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի արժեք, սպորտային խմբակներում պարապմունքների և տարբեր բնույթի աբոնեմենտների արժեք,

7) ծախսեր` կապված հանգստի երեկոների, դիսկոտեկների, ներկայացումների, համերգների, դասախոսությունների, բանավեճերի, գիտության և արվեստի գործիչների հետ հանդիպումների, սպորտային միջոցառումների անցկացման հետ,

8) ծախսեր` կապված թատերական հանդերձանքի, սպորտային հագուստի և գույքի ձեռքբերման կամ դրանց վարձույթի հետ,

9) ծախսեր` կապված խմբակների, դասընթացների, ստուդիաների, ակումբների, ֆակուլտետների, երեխաների համար խաղասենյակների կազմակերպման հետ,

10) աշխատողների սոցիալ-մշակութային սպասարկմանն ուղղված այլ ծախսերը:

58. Աշխատուժի վրա կատարված այլ ծախսեր` չներառված նշված խմբերում.

1) աշխատավայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք,

2) տրանսպորտի ոլորտի աշխատողներին տրամադրվող երթևեկության արժեք (լրիվ կամ մասնակի),

3) աշխատողների և նրանց ընտանիքի անդամների հանգստյան վայր մեկնելու և վերադառնալու ուղերթի արժեք,

4) աշխատողներին տրված հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների, լվացող և վնասազերծող միջոցների, բուժկանխարգելիչ ծառայության արժեք կամ գործատուի կողմից չտրամադրելու դեպքում` աշխատողների կողմից հատուկ համազգեստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռքբերման ծախսերի հատուցում,

5) գործուղման նորմատիվային և գերնորմատիվային ծախսեր (ներառյալ օրապահիկները)` սահմանված օրենսդրությամբ,

6) ծախսեր` կապված աշխատողներին աշխատանքի այլ վայր փոխադրելու, կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատողի և իր ընտանիքի անդամների, անհրաժեշտ գույքի տեղափոխման հետ,

7) ծախսեր` կապված անձնագրերի և վիզայի ձևակերպման հետ,

8) աշխատանքային գործունեության հետ չառնչվող վճարովի ուսուցման ծախսեր` աշխատողների և (կամ) նրանց ընտանիքի անդամների համար,

9) հեղինակային հոնորարներ, հատուցումներ գյուտերի, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար,

10) անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով ավելի օգտագործելու դեպքում կատարված ծախսերի հատուցում,

11) աշխատուժի վրա կատարված այլ ծախսեր:

59. Աշխատուժի վրա գործատուի կատարած ծախսերի մեջ չեն ներառվում.

1) եկամուտներ արժեթղթերից և այլ եկամուտներ կազմակերպության սեփականությանը աշխատողների մասնակցությունից (շահաբաժիններ, տոկոսներ, փայավճարներ),

2) պարգևավճարներ` տրված կազմակերպության աշխատողների թվաքանակի մեջ չներառվող բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամներին, հիմնադիրներին, ազատված արհմիության աշխատողներին,

3) պետական բյուջեի միջոցներից տրվող նպաստներ, մասնավորապես` ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի և այլն,

4) պայմանագրերի հիման վրա վճարվող հեղինակային պարգևատրումներ` գիտական, գրական և արվեստի ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման համար, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արտադրական նմուշների հեղինակներին տրվող պարգևատրումներ,

5) գործատուի կողմից աշխատողներին տրված վերադարձնելի փոխառնական դրամական միջոցներ,

6) հատուցումներ և այլ վճարներ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող կանանց,

7) ծախսեր` կապված բնակարանային և սոցիալական ոլորտի կառույցների կապիտալ շինարարության հետ,

8) աշխատուժի հետ չառնչվող գործատուի կատարած այլ ծախսեր:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
13.11.2015
N 23-Ն
Որոշում