Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0657.211099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 657

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 կգ որոշմամբ հաստատված հրահանգի 1.5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի կազմակերպությունները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 21-ի N 657 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում օբյեկտները

հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու

 

1. Հատուկ կարևոր օբյեկտների շարքն են դասվում այն պետական օբյեկտները (բացառությամբ ռազմական օբյեկտների), որոնք բնակչության կենսաապահովման առումով և պետության բնականոն կենսագործունեության տեսանկյունից ունեն բացառիկ նշանակություն, ինչպես նաև բարձր վտանգավորության օբյեկտները, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների:

2. Պետական կառավարման մարմիններն իրենց համակարգի օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն:

3. Նշված առաջարկությունները ներկայացվում են գաղտնագրված և հիմնավորված ձևով` ընդգրկելով օբյեկտների հիմնական գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տվյալները:

4. Ներկայացված առաջարկությունների համակարգումը, հատուկ կարևոր օբյեկտների ցանկի նախագծի մշակումը, սահմանված կարգով շահագրգիռ պետական մարմիններում նշված նախագծի համաձայնեցումն իրականացնում և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.1999
N 657
Որոշում