Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻ ...

 

 

040.1532.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1532-Ն

 

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման անձնագիրը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների վերաբերյալ ամփոփ տվյալները` ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ցուցակը:

(2-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպել օգնության փոխադրման աշխատանքների իրականացումը մինչև մարզկենտրոններ.

2) վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել բեռնաթափման, ինչպես նաև բաշխման աշխատանքների իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 239 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` նախարարության համակարգի խնամք տրամադրող կազմակերպությունների շահառուներին բաշխելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 2000 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

i

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին)` ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից օգնության բաշխումը` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1532-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման հետ կապված հարաբերությունները:

i

2. Օգնության բաշխումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները (այսուհետ` տարածքային մարմին):

(2-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող (որոնք միաժամանակ 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 0-ից բարձր անապահովության միավոր)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքների օգնության բաշխման ցուցակները (այսուհետ` ցուցակ) մեկ օրինակից տարածքային մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

(3-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

4. Ցուցակները ձևավորվում են ըստ տարածքային մարմինների և ըստ հասցեների:

5. Օգնության բաշխման անձնագիրը փակցվում է յուրաքանչյուր բաշխման կետի տեսանելի վայրում:

i

6. Օգնության բաշխման կետերն ընտրվում, իսկ օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) աշխատակազմերի և տարածքային մարմինների կողմից:

(6-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

7. Օգնությունը հատկացվում է անվճար:

i

8. Օգտագործելով տեղեկատվական բոլոր հնարավոր միջոցները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների (համաձայնությամբ) և տարածքային մարմինները կատարում են օգնության բաշխման տվյալ ծրագրի իրականացման ժամկետների և պայմանների իրազեկում:

(8-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

9. Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը (այսուհետ` շահառու) կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը:

10. Շահառուի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության (հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության) դեպքում, տվյալ տարածքն սպասարկող տարածքային մարմնի իմացությամբ, օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով տարածքային մարմին կներկայացնի իր և շահառուի անձնագրերը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը (առանց նոտարական վավերացման):

11. Շահառուն բաշխման կետում տարածքային մարմնի համապատասխան աշխատողին ներկայացնում է ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

12. Օգնության բաշխման ժամանակահատվածում իր մշտական բնակության վայրից բացակայող ընտանիքը չի կարող ստանալ օգնությունը:

13. Օգնության հատկացման ժամանակ տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի 35-րդ դաշտում գրանցվում է օգնության անձնագրի համարը և ընտանիքի անապահովության միավորը (ցուցակի «միավոր» սյունակի «նոր» ենթասյունակ), 36-րդ դաշտում «օր», «ամիս», «տարի», 37-րդ դաշտում «ԿՑՈՒՐԴ», 38-րդ դաշտում սոցիալական աշխատողի ստորագրությունը:

14. Օգնությունն ստանալուց հետո ցուցակում տարածքային մարմնի համապատասխան աշխատողի կողմից օգնություն ստացած քաղաքացու հերթական համարը վերցվում է շրջանակի մեջ: Քաղաքացին, նշելով իր անձնագրի համարը, ստորագրում է ցուցակի համապատասխան սյունակում (տողի շփոթման կամ ստորագրության ժամանակ վրիպման արդյունքում քաղաքացու կողմից սխալ սյունակում կատարված ստորագրությունը համապատասխան աշխատողի կողմից ջնջվում է կարմիր գրիչով մեկ գծով, որից հետո շահառուին առաջարկվում է ստորագրել ճիշտ սյունակում):

15. Օգնության բաշխման ժամկետը, բաշխման առաջին օրվանից հաշված, 10 աշխատանքային օր է:

i

16. Չբաշխված և ի պահ թողնված օգնության լրացուցիչ բաշխման համար տարածքային մարմնի պետը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում օգնությունն ստացած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկություն մնացորդը բաշխելու վերաբերյալ (էլեկտրոնային տարբերակով, որում առաջնահերթությունը տրվում է տվյալ ամսում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1532-Ն որոշման համաձայն դեռևս DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր չստացած ընտանիքներին):

(16-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

17. Տարածքային մարմինները օգնության ստացման ժամանակ ճշտում են ստացված օգնության քանակի փաստացի համապատասխանությունը` բեռնագրում կատարելով համապատասխան նշումներ:

i

18. Փաստացի և բեռնագրով նախատեսված քանակությունների, ինչպես նաև փաթեթավորման անհամապատասխանության դեպքում, տարածքային մարմինն անմիջապես գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանի քաղաքապետարան, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարաններ), որի վերաբերյալ, մինչև բաշխման աշխատանքների սկիզբը, ընդունում է որոշում:

(18-րդ կետը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1532-Ն որոշման

 

ԱՆՁՆԱԳԻՐ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՐ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Բնութագիրը                  |Նկարագրությունը                     |

|ը/կ|                            |                                    |

|___|____________________________|____________________________________|

|1. |Օգնության անվանումը         |Հայաստանի Հանրապետության            |

|   |                            |կառավարության կողմից սոցիալապես     |

|   |                            |անապահով ընտանիքներին սոցիալական    |

|   |                            |աջակցություն տրամադրում             |

|___|____________________________|____________________________________|

|2. |Իրականացնող                 |Հայաստանի Հանրապետության տարածքային |

|   |կազմակերպությունները        |կառավարման և  զարգացման             |

|   |                            |նախարարություն, Հայաստանի           |

|   |                            |Հանրապետության մարզպետներ (Երևանի   |

|   |                            |քաղաքապետի, Գյումրու, Վանաձորի,     |

|   |                            |Արարատի և  Ջերմուկի քաղաքապետերի

|   |                            |(համաձայնությամբ), սոցիալական       |

|   |                            |աջակցության տարածքային              |

|   |                            |գործակալություններ (բաժիններ)       |

|___|____________________________|____________________________________|

|3. |Նվիրատու կազմակերպությունը  |Հայաստանի Հանրապետության            |

|   |                            |կառավարություն                      |

|___|____________________________|____________________________________|

|4. |Օգնության բաշխման համար     |Հայաստանի Հանրապետության տարածքային |

|   |պատասխանատու                |կառավարման և  զարգացման             |

|   |կազմակերպությունը           |նախարարություն                      |

|___|____________________________|____________________________________|

|5. |Մեկ միավոր օգնության        |DVB-T2 ստանդարտի թվային             |

|   |նկարագրությունը             |հեռուստատեսային ընդունիչ սարք       |

|   |                            |(կցուրդ)                            |

|___|____________________________|____________________________________|

|6. |Օգնության մեկ միավորի       |1 հատ                               |

|   |ծավալը`                     |                                    |

|___|____________________________|____________________________________|

|7. |Օգնության ընդհանուր ծավալը  |107558 հատ                          |

|___|____________________________|____________________________________|

|8. |Օգնություն ստանալու         |Հայաստանի Հանրապետության սահմանների |

|   |հավակնություն ունեցող       |պաշտպանության ժամանակ զոհված        |

|   |ընտանիքներ                  |(մահացած) զինվորական ծառայողների,   |

|   |                            |2015 թվականի դեկտեմբերի 1-ի         |

|   |                            |դրությամբ ընտանիքների անապահովության|

|   |                            |գնահատման համակարգում հաշվառված և   |

|   |                            |33.85 և  ավելի կամ միայն            |

|   |                            |անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից  |

|   |                            |բարձր անապահովության միավոր         |

|   |                            |ունեցող ընտանիքներ                  |

|___|____________________________|____________________________________|

|9. |Օգնության տրամադրման պայմանը|անվճար                              |

|___|____________________________|____________________________________|

|10.|Օգնության բաշխման սկիզբը    |ստանալու օրվան հաջորդող աշխատանքային|

|   |                            |օրվանից                             |

|___|____________________________|____________________________________|

|11.|Օգնության բաշխման           |                                    |

|   |տևողությունը                |                                    |

|___|____________________________|____________________________________|

|   |- հիմնական փուլ             |10 աշխատանքային օր                  |

|___|____________________________|____________________________________|

|   |- հաշվետվությունների փուլ   |5 աշխատանքային օր                   |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 12.05.16 թիվ 494-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1532-Ն
Որոշում