Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈ ...

 

 

041.0659.251099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 659

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի հոկտեմբերի 25-27-ը հայ-լիբանանյան գործարար համաժողով անցկացնելու և լիբանանյան ապրանքների ցուցահանդես կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` ապահովել հայ-լիբանանյան գործարար համաժողովին և լիբանանյան ապրանքների ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության առևտրային կազմակերպությունների մասնակցությունը, ինչպես նաև նշված համաժողովի ու ցուցահանդեսի ընթացքում լիբանանյան հյուրերին Հայաստանի տնտեսության մասին ներկայացուցչական և տեղեկատվական նյութերի տրամադրումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) հայ-լիբանանյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնապես հրավիրել Լիբանանի Հանրապետության կառավարության համապատասխան անդամներին.

բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

գ) նշված համաժողովի ընթացքում կազմակերպել հայերեն-արաբերեն թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը ապահովել ներմուծվող ցուցանմուշների մաքսային ձևակերպումները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին բարձրաստիճան հյուրերին (7 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացման ու լիբանանյան ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճը և ճեմասրահը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կազմակերպել պաշտոնական ընդունելություն:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում և պատվիրակության անդամների (200 մարդ) սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը լուսաբանել հայ-լիբանանյան գործարար համաժողովի և լիբանանյան ապրանքների ցուցահանդեսի աշխատանքները:

8. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միությունը սեփական միջոցների և միջոցառումներին մասնակցող առևտրային կազմակերպությունների հաշվին իրականացնում է հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացման և լիբանանյան ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հետևյալ աշխատանքները`

ա) հյուրերի ընդունելության, տեղավորման և ճանապարհման կազմակերպում.

բ) հայ-լիբանանյան գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների կատարում, դրա անցկացման ծրագրի պատրաստում և միջոցառումների իրականացում` համաձայն նշված ծրագրի.

գ) «Արմէքսպո» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ Հայաստանի և Լիբանանի արդյունաբերական ապրանքների կազմակերպում.

դ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ` հյուրերի Հայաստան այցելության ծրագրի պատրաստում և իրականացման ապահովում:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.10.1999
N 659
Որոշում