Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0668.271099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 668ա

 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռ. Միրոյան       - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի

                       նախագահ, համաձայնությամբ)

    Հ. Քոչինյան      - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Հովհաննիսյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Է. Միլիտոնյան    - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                       գրահրատարակչության վարչության պետ

    Տ. Բալայան       - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

    Ա. Ասլիկյան      - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

    Ա. Ավանյան       - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան        - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Աթաբեկյան     - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ֆ. Զաքարյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

    Հ. Սարդարյան     - Սպիտակի քաղաքապետ

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Ս. Ավետիսյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.10.1999
N 668ա
Որոշում