Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ...

01.02.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2021  -ից մինչեւ   01.02.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 01.02.2023 թվականից` 28.07.2022 թիվ 1180-Ն որոշում)

040.1527.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1527-Ն

 

i

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲԺԻՇԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1527-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԾ ԲՈՒԺՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲԺԻՇԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու հետ կապված հարաբերությունները:

2. Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննվող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու հնարավորության մասին փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրազեկվում է բժշկասոցիալական փորձաքննության դիմումը ներկայացնելիս:

3. Բժշկասոցիալական փորձաքննական միասնական սոցիալական ծառայություն դիմելուց հետո եռօրյա ժամկետում փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը միասնական սոցիալական ծառայությանը տրամադրում է (գրավոր և (կամ) էլեկտրոնային փոստով և (կամ) հեռախոսազանգով) իր ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, մասնագիտացումը, աշխատանքի վայրը, մշտական բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը):

4. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ փորձաքննվող անձի ներկայացուցիչն ունի օրենքով իրեն վերապահված իրավունքներ և պարտականություններ:

5. Փորձաքննվող անձի ներկայացուցչի մասնակցությունն անձի փորձաքննությանը գրանցվում է այդ նպատակի համար նախատեսված լիազոր մարմնի կողմից հաստատված գրանցամատյանում և ստորագրվում նրա կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1527-Ն
Որոշում