Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎ ...

 

 

100.0049.011215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 49-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 111-Ն որոշման 2-րդ հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի թիվ 1-ի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

(1-ին կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. սեպտեմբերի 17-ի

N 49-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի մոտ (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի (այսուհետ` պետական պատվեր) տեղադրման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի պահանջները չեն տարածվում մրցութային կարգով գնվող առողջապահական ծառայությունների նկատմամբ:

2. Պետական պատվերի տեղադրումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջև պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանն ուղղված գործընթաց է:

3. Պետական պատվեր տեղադրելու մասին հայտերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ստեղծված պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

4. Պետական պատվեր տեղադրելու կամ տեղադրելը մերժելու մասին հրամանն ընդունում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ելնելով Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումից, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

5. Պետական պատվերի տեղադրումն իրականացվում է պարզ կամ բարդ ընթացակարգերով` սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտերի և կից փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանների հիման վրա:

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման նախապայմաններն են.

1) բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայությունը,

2) հայտը ներկայացնելու պահին հայտատու բժշկական կազմակերպության (այսուհետ` Հայտատու) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ, իսկ ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,

3) հայտը ներկայացնելու պահին տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված թիվ 1.1-ի,

4) պետական պատվերի տեղադրման հայտը ներկայացնելու նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով հաշվեկշռային շահույթի առկայությունը,

5) հիվանդանոցային, բացառությամբ մանկաբարձական, տուբերկուլյոզային, հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով հայտատու կազմակերպության ընդհանուր հասույթում վճարովի ծառայությունների առնվազն 30% մասնաբաժին,

6) պետական պատվերի հայտը ներկայացնելու պահին «Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայությունների մատուցման բաժանորդային» գործող պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) առկայություն` «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և հայտատու բժշկական կազմակերպության միջև:»,

(6-րդ կետը փոփ. 18.11.16 թիվ 39-Ն, 31.10.17 թիվ 48-Ն հրամաններ)

7. Պետական պատվեր չի կարող տեղադրվել այն բժշկական կազմակերպություններում, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով, կամ որոնց նկատմամբ գործում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ: Պետական պատվեր չի կարող տեղադրվել նաև այն բժշկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահական նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների խախտումներ, եթե հայտը ներկայացնելու պահին այդ խախտումները դեռևս վերացված չեն:

8. Պետական պատվերի հայտ ներկայացնող բժշկական կազմակերպությունը պարտավորվում է հայտի բավարարման դեպքում ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի, պայմանագրային և այլ հիմունքներով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի նորմատիվ և անհատական հրամաններին (ներառյալ դրանցով հաստատված կարգերին, չափորոշիչներին, մեթոդական ցուցումներին, ուղեցույցներին) համապատասխան` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին օրինակելի պայմանագրի դրույթների:

9. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինկոմիսարիատներին կից հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների և բուժքույրերի կողմից մատուցվող ծառայությունների գծով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանում ընդգրկված բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրումը հանդիսանում է պարտադիր նախապայման բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների և ծառայությունների գծով տվյալ կազմակերպություններում պետական պատվեր տեղադրելու համար:

10. Ելնելով բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների և ծառայությունների մատչելիության ապահովման կարիքներից` պետական պատվերի տեղադրման հանձնաժողովը կարող է առաջարկել հայտատուին լրամշակել իր կողմից ներկայացված հայտը` դրանում ընդգրկելով հայտատուի լիցենզիայով թույլատրված բժշկական օգնության և սպասարկման առանձին լրացուցիչ տեսակներ կամ ծառայություններ` որպես պետական պատվերի տեղադրման նախապայման:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

12. Սույն հավելվածի 6-րդ կետի 4)-րդ և 5)-րդ ենթակետերով սահմանված նախապայմաններից բացառություններ կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի հիման վրա` պետական պատվերի շրջանակներում նախկինում չիրականացված կամ Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման ապահովման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակների մատչելիության ապահովման համար, ընդ որում միևնույն Հայտատուի նկատմամբ ոչ ավել քան երկու տարի անընդմեջ:

(12-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Պետական պատվերի տեղադրման պարզ ընթացակարգը կիրառվում է հետևյալ դեպքերում.

1) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարվա դրությամբ պետական պատվերի շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների համար (ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, ընտանեկան բժշկության անհատական կամ խմբային պրակտիկաներ և պոլիկլինիկաներ)` անկախ ենթակայությունից և սեփականության ձևից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության, ինչպես նաև բժշկական կենտրոնների կազմում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների),

2) ընթացիկ (հայտը ներկայացնելու) տարվա դրությամբ պետական պատվերի շրջանակներում Երևան և Գյումրի քաղաքներում շտապ բժշկական օգնության ծառայություններ իրականացնող առանձնացված բժշկական կազմակերպությունների համար:

14. Պարզ ընթացակարգի դեպքում բժշկական կազմակերպությունները Հանձնաժողովին առանձին հայտեր չեն ներկայացնում: Հայտերը ներկայացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից, տվյալ մարզի կամ Երևան քաղաքի տարածքում գործող` սույն կարգի կետ 13-ում նշված բոլոր բժշկական կազմակերպությունների համար, սույն կարգի հավելված 1-ին համապատասխան հայտի հիման վրա:

14.1. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում դիմում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված` սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթում ընդգրկված ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու նպատակով:

(14.1-ին կետը լրաց. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

15. Պետական պատվերի տեղադրման բարդ ընթացակարգը, անկախ հայտատու բժշկական կազմակերպության ենթակայությունից և սեփականության ձևից, կիրառվում է հետևյալ դեպքերում.

1) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար (ներառյալ իրենց կազմում ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ ունեցող բժշկական կենտրոնները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների մասով),

2) մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,

3) հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների համար,

4) առաջին անգամ, այդ թվում` բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գծով, պետական պատվերի հավակնող բժշկական կազմակերպությունների համար:

(15-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

16. Բարդ ընթացակարգով պետական պատվերի տեղադրման համար Հայտատուի կողմից ներկայացվում է սույն կարգի հավելված 2-ին համապատասխան հայտ:

(16-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

17. Բարդ ընթացակարգով պետական պատվերի հավակնող կազմակերպությունները բացի համապատասխան հայտից, ներկայացնում են նաև`

1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան պահանջվող լիցենզիաների պատճենները,

2) սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան պահանջվող Պայմանագրի պատճենը,

3) սույն կարգի 7-րդ կետին համապատասխան պահանջվող պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում` հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,

4) կազմակերպության գործունեության երեք տարվա գործարար ծրագիր` հաստատված կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից` համաձայն սույն կարգով հաստատված Հավելված 2.1-ի:

(17-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

17.1. Հայտը ներկայացնելու (այսուհետ` Ընթացիկ) տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջետային ծրագրերի շրջանակներում 200 մլն ՀՀ դրամը գերազանցող ծավալով ծառայություններ մատուցած կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա օգոստոսի 31-ը ներկայացնում են նաև անկախ աուդիտորի կողմից հաստատված ընթացիկ տարվա ֆինանսական հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն, որը սահմանված կարգով Հանձնաժողովին չներկայացնելու դեպքում կասեցնում է պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում պատվիրատուի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտականությունը` մինչև սույն կետի պահանջների կատարումը: Հայտատուների անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրության չափանիշները սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրով:

(17.1-ին կետը լրաց. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

20. Հանձնաժողովի կողմից բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի գծով հայտի բավարարումը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխանող բժշկական ծառայությունները տվյալ կազմակերպության հետ կնքվող պայմանագրում ներառելու համար: Ելնելով առանձին բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և փոխհատուցման առանձնահատկություններից և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամանների պահանջներից, տվյալ բժշկական կազմակերպության հետ կնքվող պայմանագրում ներառվող ծառայությունների ցանկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ:

21. Բժշկական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն պետական պատվերի տեղադրման հայտերի ներկայացման ժամանակացույցը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

22. Սահմանված ժամկետներում ներկայացված և բավարարված հայտերի հիման վրա կնքվող պայմանագրերը տարածվում են հաջորդող տարվա հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, եթե Հանձնաժողովի կողմից չի սահմանվում այլ ժամկետ: Սահմանված ժամկետներից ուշ ներկայացված հայտերը քննարկվում են Հանձնաժողովի կողմից սույն հրամանով սահմանված ժամկետներում ներկայացված հայտերի քննարկումն ավարտելուց և համապատասխան որոշումներն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում, ընդ որում` ժամկետից ուշ ներկայացված հայտերը բավարարելու վերաբերյալ որոշումների կայացման դեպքում այդ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` Հանձնաժողովի կողմից: Ընթացիկ տարվա համար պետական պատվերի տեղադրման հայտերը (ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով, այդ թվում` ի լրումն նախկինում ներկայացված հայտի) քննարկվում են Հանձնաժողովի կողմից քառասունհինգօրյա ժամկետում, ընդ որում` նշված հայտերը բավարարելու վերաբերյալ որոշումների կայացման դեպքում այդ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները նույնպես սահմանվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին` Հանձնաժողովի կողմից:

(22-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

23. Ստորագրված և կնքված հայտերը և դրանց կից փաստաթղթերը Հայտատուի կողմից սկանավորվում և ներկայացվում են pdf (ՊԵԴԵԷՖ) ձևաչափով, սույն կարգով սահմանված ձևերին համապատասխան, իսկ բարդ ընթացակարգով ներկայացվող հայտերը միաժամանակ ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով` MS Word (ԷՄԷՍ ՈՒՕՐԴ) կամ MS Excel (ԷՄԷՍ ԷՔՍԵԼ) ձևաչափով: Հայտին կից գրության մեջ հայտատու կազմակերպության կողմից պետք է նշվի պետական պատվերի հայտի նախապատրաստման և ներկայացման համար պատասխանատու անձի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները:

24. Ներկայացված հայտերը և դրանց կից փաստաթղթերը հայտատուի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` Res/mailto:[email protected] հասցեով, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանով սահմանված կարգով մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարություն և տրամադրվում են պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներին:

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

26. Հանձնաժողովի կողմից հայտերի քննարկման, որոշումների կայացման և Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը կանոնակարգվում են սույն կարգի հավելված 6-ով հաստատված աշխատակարգով:

27. Հանձնաժողովը որոշում է ընդունում սույն կարգի համաձայն յուրաքանչյուր բժշկական կազմակերպության կողմից ներկայացված (ինչպես պարզ, այնպես էլ բարդ ընթացակարգով) հայտերում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից յուրաքանչյուրի գծով` սույն կարգի հավելված 1-ով, հավելված 2-ով հաստատված հայտերում համապատասխան նշումներ կատարելու միջոցով:

(27-րդ կետը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

28. Հանձնաժողովի որոշումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ում հրամանը պետական պատվերը տեղադրելու կամ դրա տեղադրումը մերժելու մասին հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ բժշկական կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմանով:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

29. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպությունը պետական պատվերի տեղադրումից հետո դադարել է բավարարել պետական պատվերի տեղադրման համար սահմանված անհրաժեշտ պայմաններին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում առկա են դրա մասին կատարված ստուգումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկություններ, Հանձնաժողովն իրավասու է տվյալ տարվա ընթացքում քննարկել պետական պատվերի կատարման ընթացքը և վերանայել տվյալ բժշկական կազմակերպությունում տեղադրված պետական պատվերի ծավալը կամ բժշկական օգնության ու սպասարկման տեսակները և ծառայությունները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին առաջարկություն ներկայացնելով օրենքով սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ սահմանված կարգով պետական պատվերի կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն

հրամանով հաստատված բժշկական

օգնության և սպասարկման պետական

պատվերի տեղադրման կարգի»

 

ՀԱՅՏ (1-ին ձև)

________ թվականի

 

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի

կողմից ներկայացվող` տվյալ մարզի կամ Երևան քաղաքի տարածքում գործող

(այդ թվում` համայնքային ենթակայության և ոչ պետական)

ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում պարզ

ընթացակարգով պետական պատվերի տեղադրման

 

_________________________________

                                  մարզ

._____________________________________________________________________.

|Կազմակերպության      |(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|(անվա|

|անվանումը`           |նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|նում)|

|                     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Բժշկական օգնության և |ընդհա|ման- |ընդհա|ման- |ընդհա|ման- |ընդհա|ման- |

|սպասարկման տեսակները |նուր |կական|նուր |կական|նուր |կական|նուր |կական|

|(համաձայն ՀՀ         |(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|(Այո)|

|կառավարության 2008   |     |     |     |     |     |     |     |     |

|թվականի մարտի 27-ի   |     |     |     |     |     |     |     |     |

|N 276-Ն որոշման      |     |     |     |     |     |     |     |     |

|հավելվածով հաստատված |     |     |     |     |     |     |     |     |

|ցանկի)               |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1. Առաջնային բժշկական|     |     |     |     |     |     |     |     |

|օգնություն           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1) նախաբժշկական      |     |     |     |     |     |     |     |     |

|օգնություն`          |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. մանկաբարձական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. բուժքույրական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2) բժշկական ընդհանուր|     |     |     |     |     |     |     |     |

|պրակտիկա             |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3) մանկաբուժական     |     |     |     |     |     |     |     |     |

|ընդհանուր պրակտիկա   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|4) մանկաբարձա-       |     |     |     |     |     |     |     |     |

|գինեկոլոգիական       |     |     |     |     |     |     |     |     |

|ընդհանուր պրակտիկա   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|5) ընտանեկան         |     |     |     |     |     |     |     |     |

|բժշկություն          |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|6) ընտանեկան         |     |     |     |     |     |     |     |     |

|ստոմատոլոգիական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2. Մասնագիտացված     |     |     |     |     |     |     |     |     |

|բժշկական օգնություն` |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1) ներքին բժշկական   |     |     |     |     |     |     |     |     |

|(ընդհանուր           |     |     |     |     |     |     |     |     |

|թերապևտիկ)           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2) մանկաբուժական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3) մանկաբարձական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|4) գինեկոլոգիական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|5) ընդհանուր         |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|6) անեսթեզիոլոգիական |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|7) վերակենդանացման   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|8) նյարդաբանական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|9) հոգեբուժական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10) շտապ և           |     |     |     |     |     |     |     |     |

|անհետաձգելի բժշկական |     |     |     |     |     |     |     |     |

|օգնության            |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|11) մաշկաբանական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12) վեներաբանական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|13) ախտաբանաանատոմիա-|     |     |     |     |     |     |     |     |

|կան                  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|14) դատաբժշկական     |     |     |     |     |     |     |     |     |

|փորձաքննություն      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|15) դատահոգեբուժական |     |     |     |     |     |     |     |     |

|փորձաքննություն      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|16) լաբորատոր-       |     |     |     |     |     |     |     |     |

|ախտորոշիչ`           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. կլինիկական        |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. կենսաքիմիական     |     |     |     |     |     |     |     |     |

|(բիոքիմիական)        |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. բջջաբանական       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|դ. շճաբանական        |     |     |     |     |     |     |     |     |

|(սերոլոգիական)       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ե. հյուսվածքաբանական |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|զ. գենետիկական       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|է. մանրէաբանական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ը. վիրուսաբանական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|թ. թունաբանական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ժ. մակաբուծաբանական  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ժա. իմունաբանական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ժգ. սնկաբանական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|17) ճառագայթային     |     |     |     |     |     |     |     |     |

|ախտորոշիչ`           |     |     |     |     |     |     |     |     |

|ա. ռենտգենաբանական   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. ֆլյուորոգրաֆիկ    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. համակարգչային     |     |     |     |     |     |     |     |     |

|տոմոգրաֆիկ           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|դ. միջուկամագնիսային |     |     |     |     |     |     |     |     |

|ռեզոնանսային         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ե. մամոգրաֆիկ        |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|զ. ռադիոնուկլիդային  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|է. ուլտրաձայնային    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ը. պոզիտրոն-էմիսիոն  |     |     |     |     |     |     |     |     |

|տոմոգրաֆիկ           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|թ. դենսիտոմետրիա     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|18) ֆիզիոթերապևտիկ`  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. բարոթերապևտիկ     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. էլեկտրաբուժում    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. լուսաբուժում      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|19) վերականգնողական` |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. բալնեոլոգիական,   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. ցեխաբուժություն,  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. շարժաթերապևտիկ,   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|դ. ռեֆլեքսաթերապևտիկ |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ե. մանուալ թերապևտիկ |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|զ. բուժական մերսում  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|20) ֆունկցիոնալ      |     |     |     |     |     |     |     |     |

|ախտորոշիչ            |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|21) ներզննական       |     |     |     |     |     |     |     |     |

|(էնդոսկոպիական)      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|22) համաճարակաբանական|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|23) ստոմատոլոգիական  |     |     |     |     |     |     |     |     |

|ընդհանուր պրակտիկա   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|24) անձավաբուժական   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|25) հալոթերապևտիկ    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|26) սոմնոլոգիա       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|27) ինտերվենցիոն     |     |     |     |     |     |     |     |     |

|առիթմոլոգիական:      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3. Նեղ մասնագիտացված |     |     |     |     |     |     |     |     |

|բժշկական օգնություն  |     |     |     |     |     |     |     |     |

|և  սպասարկում`       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1) ուռուցքաբանական`  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. քիմիոթերապիա,     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. ճառագայթային      |     |     |     |     |     |     |     |     |

|թերապիա` արտաքին,    |     |     |     |     |     |     |     |     |

|ներքին,              |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. վիրաբուժական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2) ալերգոլոգիական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3) անընկալունաբանական|     |     |     |     |     |     |     |     |

|(իմունոկանխարգելիչ)  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|4) թոքաբանական       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|5) սրտաբանական       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|6) ինտերվենցիոն      |     |     |     |     |     |     |     |     |

|սրտաբանական          |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|7) աղեստամոքսաբանական|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|8) երիկամաբանական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|9) ռևմատոլոգիական    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|10) արյունաբանական   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|11) ներզատաբանական   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12) տուբերկուլյոզային|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|13) վարակիչ          |     |     |     |     |     |     |     |     |

|հիվանդությունների    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|14) նեոնատոլոգիական  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|15) պերինատոլոգիական |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|16) ներզատագինեկոլո- |     |     |     |     |     |     |     |     |

|գիտական              |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|17) նյարդավիրաբու-   |     |     |     |     |     |     |     |     |

|ժական                |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|18) քիթ-կոկորդ -     |     |     |     |     |     |     |     |     |

|ականջաբանական        |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|19) ակնաբանական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|20) կրծքային         |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|21) սրտային          |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|22) անոթային         |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|23) որովայնային      |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|24) ուրոլոգիական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|25) պրոկտոլոգիական   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|26) վնասվածքաբանական |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|27) օրթոպեդիական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|28) պլաստիկ          |     |     |     |     |     |     |     |     |

|վերակառուցողական և   |     |     |     |     |     |     |     |     |

|էսթետիկ վիրաբուժական |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|29) մանկական         |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|30) միկրովիրաբուժական|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|31) դիմածնոտային     |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|32) ներզննական       |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|33) նորածնային       |     |     |     |     |     |     |     |     |

|վիրաբուժական         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|34) անոթանեյրովիրա-  |     |     |     |     |     |     |     |     |

|բուժական             |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|35) ներզատավիրաբու-  |     |     |     |     |     |     |     |     |

|ժական                |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|36) այրվածքաբանական  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|37) փոխներարկումային |     |     |     |     |     |     |     |     |

|(տրանսֆուզիոլոգիական,|     |     |     |     |     |     |     |     |

|պերֆուզոլոգիական)    |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|38) թունաբանական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|39) հոգեթերապևտիկ  * |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|40) թմրաբանական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|41) սեռաախտաբանական  |     |     |     |     |     |     |     |     |

|(սեքսապաթոլոգիական)  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|42) կոսմետոլոգիական  |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|43) բժշկական         |     |     |     |     |     |     |     |     |

|գենետիկական          |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|44) հերիատրիական     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|45) սպորտային        |     |     |     |     |     |     |     |     |

|բժշկական             |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|46) ավիացիոն բժշկական|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|47) թերապևտիկ        |     |     |     |     |     |     |     |     |

|ստոմատոլոգիական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|48) վիրաբուժական     |     |     |     |     |     |     |     |     |

|ստոմատոլոգիական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|49) օրթոպեդիկ        |     |     |     |     |     |     |     |     |

|ստոմատոլոգիական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|50) օրթոդոնտիկ       |     |     |     |     |     |     |     |     |

|ստոմատոլոգիական      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|51) ատամնատեխնիկական`|     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ա. անշարժ կառույցների|     |     |     |     |     |     |     |     |

|հետ կապված           |     |     |     |     |     |     |     |     |

|աշխատանքների         |     |     |     |     |     |     |     |     |

|իրականացում,         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|բ. շարժական          |     |     |     |     |     |     |     |     |

|կառույցների հետ      |     |     |     |     |     |     |     |     |

|կապված               |     |     |     |     |     |     |     |     |

|աշխատանքների         |     |     |     |     |     |     |     |     |

|իրականացում,         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|գ. ձուլելու հետ      |     |     |     |     |     |     |     |     |

|կապված աշխատանքների  |     |     |     |     |     |     |     |     |

|իրականացում          |     |     |     |     |     |     |     |     |

|(ձուլարան)           |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|52) դիետաբանական     |     |     |     |     |     |     |     |     |

|(դիետոլոգիական)      |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|53) վերարտադրողաբա-  |     |     |     |     |     |     |     |     |

|նական (ռեպրոդուկտո-  |     |     |     |     |     |     |     |     |

|լոգիական)            |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|54) հեմոդիալիզային   |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|55) կլինիկական       |     |     |     |     |     |     |     |     |

|դեղորայքային         |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|56) կլինիկական       |     |     |     |     |     |     |     |     |

|դեղաբանական          |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|57) հոմեոպաթիկ       |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|58) բժշկական -       |     |     |     |     |     |     |     |     |

|օպտիկական            |     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|59) պալիատիվ         |     |     |     |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Սույնով հաստատում եմ, որ

 

[] հայտում նշված բժշկական օգնության և սպասարկման տեսակները համապատասխանում են բժշկական կազմակերպությունների լիցենզիաներին,

[] հայտը ներկայացնելու պահին հայտում նշված բժշկական կազմակերպությունները բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ, իսկ ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին,

[] հայտում նշված բժշկական կազմակերպությունների տեխնիկական պայմանները բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի հավելված թիվ 1.1-ով սահմանված պահանջներին,

[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (www.armed.am) միանալու և դրանով ծառայություններ մատուցելու գործող բաժանորդային պայմանագրեր,

[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները դատական կարգով սնանկ չեն ճանաչվել,

[] հայտում նշված բժշկական կազմակերպությունները չունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային վճարների գծով.

[] հայտում նշված բժշկական կազմակերպությունների նկատմամբ չեն գործում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված այլ սահմանափակումներ:

 

Միաժամանակ հաստատում եմ, որ ծանոթացել եմ պետական պատվերի տեղադրման պարտադիր պահանջներին և պայմաններին, որի համար ստորագրում եմ:

 

_____________________________________  ____________________________

    Աշխատակազմի ղեկավար (Անուն Ազգանուն)     Հայտի ներկայացման ամսաթիվ

 

(1-ին հավելվածը փոփ. 31.10.17 թիվ 48-Ն հրաման)

 

Հավելված 1.1

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն

հրամանով հաստատված բժշկական

օգնության և սպասարկման պետական

պատվերի տեղադրման կարգի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ    |

|_____________________________________________________________________|

|Պրոցեսոր          |առնվազն 2.4 ԳՀՑ                                   |

|__________________|__________________________________________________|

|Օպերացիոն         |առնվազն 4 ԳԲ                                      |

|հիշողություն (RAM)|                                                  |

|__________________|__________________________________________________|

|Դիտարկիչ          |Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա Ֆայրֆոքս)  |

|__________________|__________________________________________________|

|Օպերացիոն համակարգ|Windows 7 կամ ավելի բարձր տարբերակ                |

|__________________|__________________________________________________|

|CryptoCard ծրագիր |https://www.ekeng.am/hy/howtouse/                 |

|_____________________________________________________________________|

|Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ   |

|_____________________________________________________________________|

|10 միաժամանակ     |Առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցում առաջին  |

|աշխատող օգտատիրոջ |5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի      |

|կապի արագություն  |դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով        |

|                  |լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցում       |

|_____________________________________________________________________|

|Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում                    |

|_____________________________________________________________________|

|Քարտ կարդացող սարք|Smart Card Reader դասի սարք (Սմարտ Քարտ Ռիդեր)    |

._____________________________________________________________________.

(1.1-ին հավելվածը լրաց. 18.11.16 թիվ 39-Ն, 31.10.17 թիվ 48-Ն հրամաններ)

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
17.09.2015
N 49-Ն
Հրաման