Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2015 թվականի N 434-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում (այսուհետ` Երևանի) տեղական տուրքերի 2016 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 75.000 դրամ.

բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված օբյեկտների համար`

. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 150.000 դրամ,

. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 250.000 դրամ,

. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 350.000 դրամ.

. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 700.000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15.000 դրամ.

դ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25.000 դրամ:

2) Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է 15.000 դրամ.

բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը:

3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25.000 դրամ:

4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 1 հավելվածի:

(4-րդ գոտում ընդգրկվում են N 1 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):

5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 2 հավելվածի:

(4-րդ գոտում ընդգրկվում են N 2 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):

6) Երևանի վարչական տարածքում`

ա. բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

բ. հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ.

գ. խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 87.500 դրամ.

դ. հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի:

(4-րդ գոտում ընդգրկվում են N 3 հավելվածում չներառված փողոցներն ու տարածքները):

7) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի համար` յուրաքանչյուր տարվա թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 50.000 դրամ:

8) Երևանի վարչական տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի օբյեկտների համար` 87.500 դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175.000 դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` 875.000 դրամ.

դ. խաղատների կազմակերպման համար` 1.750.000 դրամ.

ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 875.000 դրամ.

զ. վիճակախաղերի կազմակերպման համար` 262.000 դրամ:

9) Համաքաղաքային կանոններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 5000 դրամ:

10) Երևանի վարչական տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 դրամ.

. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 դրամ.

(Մյասնիկյան պող.` 3500 դրամ).

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 դրամ).

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 դրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 դրամ.

. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 դրամ.

(Մյասնիկյան պող.` 7000 դրամ).

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 7000 դրամ).

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`

. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 դրամ.

. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 դրամ.

(Մյասնիկյան պող.` 2625 դրամ).

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 դրամ.

(Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625 դրամ)

. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 դրամ.

դ. դատարկ գովազդային վահանակների համար` 1225 դրամ:

11) Երևանի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ:

12) Երևանի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 200000 դրամ:

13) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:

14) Երևանի վարչական տարածքում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում տեղական տուրքը սահմանվում է.

ա. այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակմամբ ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

. մեկ ամսվա համար` 25000 դրամ.

. մեկ տարվա համար (մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 դրամ.

բ. առանց այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքի սահմանափակման ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

. մեկ ամսվա համար` 20000 դրամ.

. մեկ տարվա համար (մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 80000 դրամ.

գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար`

. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար.

. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ.

. մեկ շաբաթվա համար` 1000 դրամ.

. մեկ ամսվա համար` 2000 դրամ.

. մեկ տարվա համար (մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ:

15) Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական տուրքը գանձվում է.

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

16) Համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 Հայաստանի Հանրապետության դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 Հայաստանի Հանրապետության դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 Հայաստանի Հանրապետության դրամ.

դ. 10 հա-ից ավելի մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 Հայաստանի Հանրապետության դրամ:

17) քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 1500000 դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2015 թվականի դեկտեմբերի 23-ի

N 434-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Երևանի քաղաքային համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 30.625 դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 24.500 դրամ:

3) 2-րդ գոտու փողոցների համար` 18.500 դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 14.500 դրամ,

5) 3-րդ գոտու համար` 12.500 դրամ

6) 4-րդ գոտու համար` 7.500 դրամ

2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.

 

1) 1-ին գոտի

 

._____________________________________________________________________.

|վարչական շրջան |փողոցի և  տարածքի անվանում                           |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Աբովյան փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ագաթանգեղոսի փող.                                    |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ալեք Մանուկյան փող.                                  |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ամիրյան փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Արգիշտի /նախկին Խորհրդարանի/ փող.                    |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Բայրոնի փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Բուզանդի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Գրիգոր Լուսավորչի փող.                               |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Եզնիկ Կողբացու փող.                                  |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Եր. Քոչարի փող.                                      |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Զաքյան փող.                                          |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Թումանյան փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Թամանյան փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Իսահակյան փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Իտալիայի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Լեոյի փող.                                           |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Խանջյան փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Խորենացու փող.(Սարյան փողոցից մինչև  Նար-Դոս փողոց)  |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Կորյունի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Հանրապետության փող.                                  |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Հերացու փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Հին Երևանցու  փող.                                   |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Հյուսիսային պող.                                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մ. Գրիգորյան փող.                                    |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Սարյան փող.                                          |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մաշտոցի պող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մարշալ Բաղրամյան պող.                                |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մոսկովյան փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Նալբանդյան փող.                                      |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Նար-Դոսի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Չարենցի փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Պարոնյան փող. (Գ. Լուսավորիչ փող. Մինչ Ձորափի փողոց) |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Պուշկինի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Սայաթ-Նովայի պող.                                    |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Վ. Սարգսյան փող.                                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Վարդանանց փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Տերյան փող.                                          |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Տիգրան Մեծի պող. (Հանրապետության                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Հրապարակից մինչև  Նար-Դոս փողոց)                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Տպագրիչների փող.                                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Արամի փող.                                           |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Բեյրութի փող.                                        |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Դեղատան փող.                                         |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Զորյան փող.                                          |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Իսրայելյան փող.                                      |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ձորափի փող.                                          |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մելիք-Ադամյան փող.                                   |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Շարիմանյան փող.                                      |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ֆիրդուսու փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Ավագ Պետրոսյան փող.                                  |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Գ. Քոչարի փող.                                       |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Մհեր Մկրտչյան փող.                                   |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Սպենդիարյան փող.                                     |

|_______________|_____________________________________________________|

|Կենտրոն        |Քաջազնունու փող.                                     |

|_______________|_____________________________________________________|

|Նոր Նորք       |Գայի պող.                                            |

|_______________|_____________________________________________________|

|Նոր Նորք       |Մյասնիկյան պող.                                      |

|_______________|_____________________________________________________|

|Շենգավիթ       |Էջմիածնի խճուղի                                      |

|_______________|_____________________________________________________|

|Շենգավիթ       |«Զվարթնոց» օդանավակայան                              |

|_______________|_____________________________________________________|

|-              |Հրազդանի կիրճ.(ամբողջ երկայնքով մինչև  Երևանյան  լիճ)|

._____________________________________________________________________.

 

2) 2-րդ գոտի

 

._____________________________________________________________________.

|վարչական շրջան  |փողոցի և  տարածքի անվանում                          |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Աշտարակի խճ.                                        |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Բաշինջաղյան փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Գրիգոր Հասրաթյան փող.                               |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Լենինգրադյան փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Հալաբյան փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Մազմանյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Մարգարյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Շինարարների փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Շիրազի փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Ջանիբեկյան փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Սեբաստիայի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Աջափնյակ        |Բեկնազարյան փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Ավան            |Աճառյան փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Ավան            |Մյասնիկյան պող.                                     |

|________________|____________________________________________________|

|Ավան            |Մարշալ Բաբաջանյան փող.                              |

|________________|____________________________________________________|

|Ավան            |Մարշալ Խուդյակովի փող.                              |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Ազատության պող.                                     |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Բարեկամության հրապարակ                              |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Զարյան փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Կասյան փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Կիևյան  փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Կոմիտասի պող.                                       |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Հ. Հակոբյան փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Հր. Քոչարի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Վ. Փափազյան                                         |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Մարշալ Բաղրամյան պող.                               |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Պռոշյան փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Վաղարշյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Թբիլիսիի խճ.                                        |

|________________|____________________________________________________|

|Արաբկիր         |Բաբայան փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Դավթաշեն        |Եղվարդի խճ.                                         |

|________________|____________________________________________________|

|Դավթաշեն        |Սասնա Ծռեր փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Դավթաշեն        |Իոսիֆյան փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Դավթաշեն        |Տ. Պետրոսյան փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Ազատամարտիկների պող.                                |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Աթոյան փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Այվազովսկու փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Արցախի պող.                                         |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Գաջեգործների փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Դավիթ-Բեկի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Էրեբունի փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Խորենացու փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Քրիստափորի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Մուրացանի փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Ռոստովյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Տիգրան Մեծի պող.                                    |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Տիտոգրադյան փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Խաղաղ Դոնի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Բելինսկու փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Նուբարաշենի փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Էրեբունի        |Սասունցի Դավթի փող.                                 |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Արշակունյաց պող.                                    |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Բրյուսովի փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Դ. Դեմիրճյան փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Ծիծեռնակաբերդի խճ.                                  |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Ծովակալ Իսակովի պող.                                |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Մյասնիկյան պող.                                     |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Պռոշյան փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Սարալանջի փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Քրիստափորի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Անտառային փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Պարոնյան (Ձորափի փողոցից դեպի Պռոշյան փող.)         |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Խորենացու փող.(Նար-Դոս փողոցից դեպի Խորենացու 4-րդ  |

|                |նրբանցք)                                            |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Տիգրան Մեծի (Նար-Դոս փողոցից դեպի Քրիստափորի փողոց) |

|________________|____________________________________________________|

|Կենտրոն         |Աթենքի փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Ա. Բաբաջանյան փող.                                  |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Անդրանիկի փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Լենինգրադյան փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Սեբաստիա փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Սվաճյան փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Տիչինայի փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Րաֆֆու փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Իսակովի պող.                                        |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Գուսան Շերամի փող.                                  |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Մալաթիայի փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Օհանովի փող.                                        |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Թևոսյան  փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Բագրևանդի  փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Արտ. Միկոյան փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Ս. Սաֆարյան փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Դավիթ-Բեկի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Նոր Նորք        |Քոչինյան փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Արմենակ Արմենակյան փող.                             |

|________________|____________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Դավիթ Բեկի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Հովսեփյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Արշակունյաց պող.                                    |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Արտաշատի խճ.                                        |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Արտաշիսյան փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Բագրատունյաց փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Գարեգին Նժդեհի փող.                                 |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Մանանդյան փող.                                      |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Մայիսի 9 փողոց                                      |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Նորագավիթ 1-ին փող.                                 |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Շիրակի փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Տարոնցու փող.                                       |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Եղբայրության փող.                                   |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Թամանցիների փող.                                    |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Չեխովի փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Շենգավիթ        |Քրիստափորի փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Ազատության պող.                                     |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Դավիթ Անհաղթի փող.                                  |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Թբիլիսիի խճ. նրբ.                                   |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Ռուբինյանց փող.                                     |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Սևակի  փող.                                         |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փող.                 |

|________________|____________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Կ. ՈՒլնեցու փողոց                                   |

._____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2015
N 434-Ն
Որոշում