040.0001.140116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2016 թվականի N 1-Ա
ՀՐԱՆՏ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հրանտ Սարգսի Ղարիբյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 28-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հր. Քոչարի փող., 22 շ., բն. 20, 2014 թվականին ընդունվել է Ստենֆորդի համալսարանի ասպիրանտուրա (PhD) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2020 թվականի ամառային զորակոչը:
(որոշումը փոփ. 08.11.2018 թիվ 1284-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ