Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0663.261099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 663

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-287 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերը` 24322,9 հազ. դրամի չափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 24322,9 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերի համար:

3. Հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով հատկացված միջոցները հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 663 որոշմամբ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության

կենտրոնական ապարատի 1999 թվականի պահպանման ծախսերն

ըստ տնտեսագիտական դասակարգման

 

______________________________________________________________

         Հոդվածների անվանումները                       Գումարը

                                                     (հազ. դրամ)

______________________________________________________________

                  1                                       2

______________________________________________________________

              ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                           24322,9      

                այդ թվում`                                       

                                                                 

             Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                          24322,9  

                այդ թվում`                                       

                                                                 

        Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային             

        հիմնարկների աշխատողների աշխատավարձ              16374,1  

                                                                 

        Ընթացիկ տրանսֆերտներ                             4469,5  

                այդ թվում`                                       

        - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ    4469,5  

                                                                 

        Ապրանքների գնման և ծառայությունների վճարման             

        ծախսեր                                           3479,3  

                այդ թվում`                                       

        Ապրանքների ձեռքբերում                             832,9  

                այդ թվում`                                       

        Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր         832,9  

                այդ թվում`                                          

        - գրասենյակային ապրանքներ և  նյութեր              832,9  

        - գույք և սարքավորումներ                                 

        - փափուկ գույք և հանդերձանք                             

 

        Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ     500,5  

                                                                  

        Տրանսպորտի ծառայությունների վճարներ              2029,2  

                                                                 

        Կապի ծառայությունների վճարներ                            

 

Կոմունալ ծառայությունների վճարներ

այդ թվում`

- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման

ծախսեր

- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձեր

 

        Այլ ծախսեր                                        116,7  

                այդ թվում`                                       

        - ներկայացուցչական ծախսեր                         116,7  

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 663
Որոշում