Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋ ...

 

 

101.0008.171215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10115495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ

 

30 նոյեմբերի 2015 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի մասին ծանուցման կանոնակարգը` համաձայն հավելված N 3-ի,

4) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ցանկը` համաձայն հավելված N 4-ի,

5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելված N 5-ի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանը:

3. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` ապահովել սույն հրամանի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերով հաստատված փաստաթղթերի տեղադրումը ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:

4. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության, պայմանագրային-իրավական վարչություններին:

 

Հավելված N 1

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թ. նոյեմբերի 30-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման (այսուհետ` Որոշում) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) Կոլեգիայի 21.04.2015 թ. N 30 որոշման հավելված N 9 (Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգ) համաձայն:

2. Կանոնակարգը գործում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2.19 բաժին) նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն արտադրատեսակների նկատմամբ, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ` ծածկագրային միջոցներ):

3. Սույն կանոնակարգում կիրառվող հասկացություններն են`

1) «Ծանուցումների միասնական ռեեստր» (Ձև 1)` ԵՏՄ անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից գրանցված ծանուցումների մասին տեղեկությունների ցանկ, որը հրապարակված է ԵՏՄ պաշտոնական ինտերնետային կայքում,

2) «Ծանուցում»` ապրանքն արտադրողի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի կողմից կազմված (Ձև 2) և ԵՏՄ անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից համաձայն սույն հրամանի հավելված N 3 գրանցված ծանուցում, որն իր մեջ պարունակում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելված N 4-ի ցանկի,

3) «Համաձայնեցնող մարմին»` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ՀՀ ԱԱԾ)` լիցենզիաների, եզրակացությունների (թույլատրման փաստաթղթերի) տրման և ծանուցումների գրանցման գործառույթներ իրականացնող ՀՀ լիազոր մարմին:

Սույն Կանոնակարգում գործածվող այլ հասկացություններն օգտագործվում են Որոշմամբ և ԵՏՄ մասին 29.05.2014 թ. պայմանագրի N 7 հավելվածով սահմանված նշանակությամբ:

4. Միասնական ցանկի 2.19 բաժնով նախատեսված ապրանքներն ունեն ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ, եթե դրանք իրացնում են կամ դրանց կազմում պարունակվում են հետևյալ միջոցները (համակարգերը կամ համալիրները).

1) ծածկագրման միջոցներ` ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կապուղիներով հաղորդվող և/կամ մշակվող և պահվող տեղեկատվությունը չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար,

2) նմանակեղծումից պաշտպանող միջոցներ` ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կեղծ տեղեկատվության պարտադրումից պաշտպանվելու համար,

3) էլեկտրոնային թվային ստորագրության միջոցներ (էլեկտրոնային ստորագրություն),

4) տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ իրականացնող ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք այդ փոխակերպման մի մասը կատարում են ձեռքի գործողությունների ճանապարհով կամ այդպիսի գործողությունների հիման վրա` ավտոմատացված միջոցների օգտագործմամբ,

5) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են բանալի փաստաթղթերի պատրաստման համար (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսակից),

6) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք մշակված կամ վերափոխված են կրիպտովերլուծական գործառույթների կատարման համար,

7) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ, մշակված կամ վերափոխված են ընդլայնվող տիրույթով համակարգերի համար ընդլայնվող կոդի կրիպտոգրաֆիկական մեթոդներով գեներացման համար` ներառյալ հաճախականությունների թռիչքաձև վերալարվող համակարգերի թռիչքաձև կոդերի վերադասավորումը,

8) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ` մշակված կամ ձևափոխված կրիպտոգրաֆիկական մեթոդներով կապուղիների կամ ժամանակային մոդուլյացիայով գերլայնաշերտ համակարգերի գաղտնագրող կոդերի ձևավորման համար:

5. Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում ունեն ԵՏՀ Կոլեգիայի 16.08.2012 թ. N 134 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 2.16 բաժնում ընդգրկված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքավորումներ, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ԵՏՄ անդամ պետությունների ներմուծման կամ արտահանման դեպքում կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ կամ, եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են այդպիսի ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների կազմի մեջ, ապա այդպիսի ապրանքների ներմուծումն ու արտահանումն իրականացվում է սահմանափակումների կիրառման մասին Կանոնակարգերին (ԵՏՄ մաքսային տարածք քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների` այդ թվում այլ ապրանքների մեջ ներդրված կամ դրանց կազմի մեջ մտնող ներմուծման կամ արտահանման Կանոնակարգ) համապատասխան` հաստատված ԵՏՀ Կոլեգիայի 16.08.2012 թ. N 134 որոշմամբ:

Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում ունեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ընդգրկված են Միասնական ցանկի 2.17 բաժնում, ապա ապրանքի կարգը որոշում է ՀՀ ԱԱԾ:

6. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է ծանուցումների միասնական ռեեստրում գրանցված ծանուցումների մասին տեղեկությունների (այսուհետ` ծանուցման մասին տեղեկություն) կամ լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄԸ

 

7. Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին ներկայացվում է լիցենզիան կամ ծանուցման մասին տեղեկությունը:

Սեփական կարիքներն ապահովելու համար` ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներքին սպառման բացթողնման և արտահանման մաքսային գործընթացներում ներառման դեպքում, առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին է ներկայացվում եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման մասին տեղեկություն:

Լիցենզիայի, եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության տրամադրում չի պահանջվում բջջային կապի օպերատորների կողմից միջազգային փոխանակումների նպատակով ոչ ավելի, քան 20 հատ թեստային սիմ-քարտերի նմուշների ներքին սպառման բացթողնման կամ արտահանման համար մաքսային գործընթացների մեջ ներառման դեպքում:

8. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացներն իրականացվում են ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների վերաարտահանման կամ վերաներմուծման մաքսային գործընթացներում ներառելու համար, համապատասխանաբար ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացներն ավարտվելուց հետո, անհրաժեշտ է այն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայությունը, որի հիման վրա այդ միջոցները ձևակերպվել են ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացներով կամ ծանուցման մասին տեղեկությունը: Այլ դեպքերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների վերաարտահանումն ու վերաներմուծումն իրականացվում է ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

9. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումը տարանցիկ մաքսային գործընթացների մեջ ժամանման վայրի մաքսային տարածքից մինչև ԵՏՄ մաքսային տարածքի ներքին մաքսային մարմին, ինչպես նաև ներքին մաքսային տարածքից ԵՏՄ մեկնման ներքին մաքսային տարածքի մաքսային մարմին, ինչպես նաև մաքսային պահեստ և պետության օգտին հրաժարվելու մաքսային գործընթացների դեպքում, իրականացվում են այլ մաքսային գործընթացների համար տրամադրված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի), կամ ծանուցման մասին տեղեկությունների առկայության դեպքում:

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումը տարանցիկ մաքսային գործընթացի մեջ ԵՏՄ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մեկնման մաքսային մարմին փոխադրման համար, ինչպես նաև ոչնչացման մաքսային գործընթացի դեպքում լիցենզիա, եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման մասին տեղեկություններ անհրաժեշտ չեն:

10. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումն առանց հարկի առևտրի մաքսային գործընթացների մեջ իրականացվում է ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Լիցենզիայի ձևակերպման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ` Հայտատու), ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը` լրացված ռուսերեն լեզվով (տարբեր ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդ ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ),

2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը` եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում է գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

5) հայտատուի գրավոր ծանուցումը` ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում` օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

6) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը (թույլատրվում է նաև ներկայացնել ապրանքն արտադրողի պաշտոնական համացանցային կայքից տպված տեղեկությունները) կամ դրանց պատճենները (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ հայտը մերժելու համար): Տեխնիկական փաստաթղթերում հայտատուն ընդգծում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների նկարագրությունը: Տեխնիկական փաստաթղթերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների բացակայությունը համարվում է որպես թերի փաստաթղթեր,

7) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում` Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,

8) ՀՀ ԱԱԾ կարող է պահանջել անցկացնել ապրանքի գիտատեխնիկական փորձաքննություն և ներկայացնել դրա արդյունքները:

11.1. Լիցենզիա ստանալու համար Հայտատուն հայտը և Կանոնակարգի 11-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և լիազոր մարմինը լիցենզիա կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

(11.1-ին կետը լրաց. 15.02.2021 թիվ 2-Ն հրաման)

12. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է լինեն կարված և վերջին էջը` կնքված ու ստորագրված:

13. Լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում` 85 օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 21.04.16 թիվ 1-Ն, 30.11.17 թիվ 1-Ն հրամաններ)

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է,

4) երրորդ երկրներում առկա են իրենց մաքսային տարածք ծածկագրային միջոցների ներմուծման սահմանափակումներ,

5) առկա է ԵՏՄ անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:

 

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Սույն Կանոնակարգի 7-րդ և 8-րդ կետերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային գործընթացների իրականացման նպատակով եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (Ձև 3)` սույն հրամանի հավելված N 5 մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված: Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում,

2) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

4) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը (թույլատրվում է նաև ներկայացնել ապրանքն արտադրողի պաշտոնական համացանցային կայքից տպված տեղեկությունները) կամ դրանց պատճենները (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ հայտը մերժելու համար): Տեխնիկական փաստաթղթերում հայտատուն ընդգծում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների նկարագրությունը: Տեխնիկական փաստաթղթերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների բացակայությունը համարվում է որպես թերի փաստաթղթեր,

5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում` Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

6) ՀՀ ԱԱԾ կարող է պահանջել անցկացնել ապրանքի գիտատեխնիկական փորձաքննություն և ներկայացնել դրա արդյունքները:

15.1. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար Հայտատուն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը և Կանոնակարգի 15-րդ կետի 3-6-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` «Միասնական հայտ» համակարգում ենթահայտ լրացնելու միջոցով, և լիազոր մարմինն եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կարող է տրամադրել «Միասնական հայտ» համակարգի միջոցով:

(15.1-ին կետը լրաց. 15.02.2021 թիվ 2-Ն հրաման)

16. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է լինեն կարված և վերջին էջը` կնքված և ստորագրված:

17. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում` 85 օրվա ընթացքում:

(17-րդ կետը փոփ. 21.04.16 թիվ 1-Ն, 30.11.17 թիվ 1-Ն հրամաններ)

18. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) առկա է ԵՏՄ անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:

 

Ձև 1

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

 

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ծանուցման|Ապրանքի|Ապրանքն  |Ծանուց-|Գործողու-|Նույնա-|Կարգա- |Չեղարկ-|

|համարը   |անվա-  |արտադրողը|ման    |թյան     |ցուցիչը|վիճակը*|ման    |

|         |նումը  |         |հրապա- |ժամկետը  |       |       |ամսա-  |

|         |       |         |րակման |         |       |       |թիվը   |

|         |       |         |ամսա-  |         |       |       |       |

|         |       |         |թիվը   |         |       |       |       |

|_________|_______|_________|_______|_________|_______|_______|_______|

|    1    |   2   |    3    |   4   |    5    |   6   |   7   |   8   |

|_________|_______|_________|_______|_________|_______|_______|_______|

|         |       |         |       |         |       |       |       |

._____________________________________________________________________.

______________

* Սյունակում նշվում է «գործում է» կամ»չեղարկված»:

 

Եթե 7-րդ սյունակում նշվում է «չեղարկված», ապա 8-րդ սյունակում նշվում է սույն ռեեստրում գրանցման ամսաթիվը: Այդ դեպքում տվյալ տողը գունանշվում է մոխրագույն երանգով:

 

Ձև 2

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է ռեեստրում «___ «________20_______թ. N _________

 

Կ.Տ. _______________________________________ ___________________

         (լիազորված մարմնի անձի ստորագրությունը)      (Ա.Հ.Ա.)

____________________________________________________________________

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

______________________________________________բնութագրերի վերաբերյալ

(ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում դրանք

պարունակող ապրանքների` նշել անհրաժեշտը)

 

1. Ապրանքի (արտադրանքի) անվանումը ____________________________________

______________________________________________________________________

 

2. Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը _______________________________

_____________________________________________________________________

 

3. Ապրանք (արտադրանք) արտադրողի մասին տեղեկություն __________________

_____________________________________________________________________

 

4. Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմները (ֆունկցիաները) և դրանց նշանակությունը. Ապրանքի դասի N Հավելված N 4-ից

1)______________________________________________________ [ ]

______________________________________________________

2)______________________________________________________ [ ]

______________________________________________________

5. Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում________________________________________

6. Ծանուցման գործողության ժամկետը ____/______/___________

7. Հայտատուի մասին տեղեկություն

_________________________________________________________

_________________________________________________________

8. Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած պատրաստողի փաստաթղթի մասին տեղեկություն (անհրաժեշտության դեպքում)

_________________________________________________________

9. Ծանուցման լրացման ամսաթիվը ____/______/___________

 

Ծանուցման լրացված տեղեկությունների ամբողջությունը և իսկությունը հաստատում եմ

Կ.Տ. (առկայության դեպքում) ___________________________ ______________

                               (Հայտատուի ստորագրությունը)    (Ա.Հ.Ա.)

____________________________

ԻՐՏԵԿ - ռուսերենով ձևը չի բերվում

 

Ձև 3

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

 

N_____ /201 / ___________

 

____________________________________________________________________

(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ

պետության պետական իշխանության մարմնի անվանումը)

 

Տրված է_______________________________________________________________

(Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը / ֆիզիկական

անձանց համար Ա.Հ.Ա.)

____________________________________________________________________

 

Տեղափոխման տեսակը _______________________________________

(Տեղափոխման տեսակը)

    ________________________________/      ___________________ /

    (Ապրանքի միասնական ցանկի բաժին)         (Կոդ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ *)

 

.___________________________________________.

|Ապրանքի անվանումը  |Քանակը  |Չափման միավորը|

|___________________|________|______________|

|                   |        |              |

.___________________________________________.

 

Ստացողը/ՈՒղարկողը *____________________________________________

(Անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

____________________________________________________________________

Մեկնման/ուղարկման երկիրը *__________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը_____________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը_________________________

Հիմքը________________________________________________________________

____________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________

____________________________________________________________________

Տարանցման երկիրը * __________________________________________________

(Տարանցման տիրույթը)

____________________________________________________________________

                               Ստորագրություն _________ ամսաթիվ ______

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև__________ ________________________

(Ա.Հ.Ա.)

________________________

                                                          (Պաշտոն)

 

ԿՏ (առկայության դեպքում)

 

«*» -տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասի պահանջները

 

Հավելված N 2

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թ. նոյեմբերի 30-ի

N 8-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|  | Ապրանքների անվանումները                        |Եվրասիական       |

|  |                                                |տնտեսական        |

|  |                                                |միության արտաքին |

|  |                                                |տնտեսական        |

|  |                                                |գործունեության   |

|  |                                                |ապրանքային       |

|  |                                                |անվանացանկի (ԵՏՄ |

|  |                                                |ԱՏԳ ԱԱ) կոդը     |

|__|________________________________________________|_________________|

|1 |Տպիչներ, պատճենահանող և  ֆաքսիմիլային սարքեր և  |8443 31-ից       |

|  |դրանց էլեկտրոնային մոդուլներ, որոնք ունեն       |8443 32 100 9-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8443 32 300 0-ից |

|  |                                                |8443 99 100 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|2 |Հաշվողական գործառույթներով` ձայնագրման,         |8470 10 000 9-ից |

|  |վերարտադրման և  տվյալների տեսողական ներկայացման |                 |

|  |համար գրպանի սարքեր, որոնք ունեն ծածկագրման     |                 |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |                 |

|__|________________________________________________|_________________|

|3 |Գրպանի համակարգիչներ, որոնք ունեն ծածկագրման    |8471 30 000 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |                 |

|__|________________________________________________|_________________|

|4 |Հաշվիչ մեքենաներ և  դրանց մասեր, որոնք ունեն    |8471 30 000 0-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8471 41 000-ից   |

|  |                                                |8471 49 000 0-ից |

|  |                                                |8471 50 000 0-ից |

|  |                                                |8471 90 000 0-ից |

|  |                                                |8473 30 200 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|5 |Հաշվիչ մեքենաների սարքեր, որոնք ունեն ծածկագրման|8471 70 500 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8471 70 980 0-ից |

|  |                                                |8471 80 000 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|6 |Գրպանի մեքենաների էլեկտրոնային մոդուլներ և      |8473 21 100 0-ից |

|  |մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)|8473 21 900 0-ից |

|  |գործառույթներ                                   |8473 30 200 9-ից |

|  |                                                |8473 30 800 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|7 |Կապի բաժանորդային սարքեր, որոնք ունեն ծածկագրման|8517 11 000 0-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8517 12 000 0-ից |

|  |                                                |8517 18 000 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|8 |Բազային կայաններ, որոնք ունեն ծածկագրման        |8517 61 000 1-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ                |8517 61 000 2-ից |

|  |                                                |8517 61 000 8-ից |

|__|________________________________________________|_________________|

|9 |Հեռահաղորդակցության սարքավորումներ և  դրանց     |8517 62 000-ից   |

|  |մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական)|8517 69 390 0-ից |

|  |գործառույթներ                                   |8517 69 900 0-ից |

|  |                                                |8517 70 900-ից   |

|__|________________________________________________|_________________|

|10|Ծրագրային ծածկագրային (կրիպտոգրաֆիկական)        |8523 29 310 1-ից |

|  |միջոցներ, անկախ տեղեկատվության կրիչից           |8523 29 310 2-ից |

|  |                                                |8523 29 330-ից   |

|  |                                                |8523 29 390-ից   |

|  |                                                |8523 49 250 0-ից |

|  |                                                |8523 49 310 0-ից |

|  |                                                |8523 49 390 0-ից |

|  |                                                |8523 49 450 0-ից |

|  |                                                |8523 49 910 1-ից |

|  |                                                |8523 49 930 0-ից |

|  |                                                |8523 51 910 1-ից |

|  |                                                |8523 51 930 0-ից |

|  |                                                |8523 52-ից       |

|  |                                                |8523 59 910 1-ից |

|  |                                                |8523 59 930 0-ից |

|  |                                                |8523 80 910 1-ից |

|  |                                                |8523 80 930 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|11|Բանալի փաստաթղթեր                               |3704 00-ից       |

|  |                                                |3705-ից          |

|  |                                                |3706-ից          |

|  |                                                |4821 10-ից       |

|  |                                                |4901 10 000 0-ից |

|  |                                                |4901 99 000 0-ից |

|  |                                                |4911 99 000 0-ից |

|  |                                                |8523 21 000 0-ից |

|  |                                                |8523 29 310 1-ից |

|  |                                                |8523 29 310 2-ից |

|  |                                                |8523 29 330-ից   |

|  |                                                |8523 29 390-ից   |

|  |                                                |8523 49 250 0-ից |

|  |                                                |8523 49 310 0-ից |

|  |                                                |8523 49 390 0-ից |

|  |                                                |8523 49 450 0-ից |

|  |                                                |8523 49 910 1-ից |

|  |                                                |8523 49 930 0-ից |

|  |                                                |8523 51 910 1-ից |

|  |                                                |8523 51 930 0-ից |

|  |                                                |8523 52-ից       |

|  |                                                |8523 59 910 1-ից |

|  |                                                |8523 59 930 0-ից |

|  |                                                |8523 80 910 1-ից |

|  |                                                |8523 80 930 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|12|Հեռուստատեսության կամ ռադիոհեռարձակման          |8525 50 000 0-ից |

|  |սարքավորումներ և  դրանց մասեր, որոնք ունեն      |8525 60 000-ից   |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8529 90 200 1-ից |

|  |                                                |8529 90 650-ից   |

|  |                                                |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|13|Ռադիոնավիգացիոն ընդունիչներ, հեռակառավարման     |8526 91 200 0-ից |

|  |սարքավորումներ և  դրանց մասեր, որոնք ունեն      |8526 91 800 0-ից |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8526 92 000-ից   |

|  |                                                |8529 90 650-ից   |

|  |                                                |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|14|«Ինտերնետ» ցանցի մուտքի սարքավորումներ և        |8517 62 000-ից   |

|  |հաղորդակցության գործառույթով հեռուստատեսային    |8528 71 130 0-ից |

|  |ընդունիչներ (դրանց մասեր), որոնք ունեն          |8529 90 650-ից   |

|  |ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ     |8529 90 970 0-ից |

|__|________________________________________________|_________________|

|15|Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ, հիշողության     |8542 31 901 1-ից |

|  |սարքեր, որոնք ունեն ծածկագրման                  |8542 31 909 2-ից |

|  |(կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ պարունակում|8542 31 909 8-ից |

|  |են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ      |8542 32 900 9-ից |

|__|________________________________________________|_________________|

|16|Այլ էլեկտրական մեքենաներ և  սարքավորումներ,     |8543 70 900 0-ից |

|  |որոնք ունեն ծածկագրային (կրիպտոգրաֆիկական)      |8543 90 000 9-ից |

|  |միջոցներ պարունակող անհատական գործառույթներ     |                 |

|__|________________________________________________|_________________|

|17|Սույն ցանկի 1-16-րդ կետերում նշված ծածկագրային  |3704 00-ից       |

|  |(կրիպտոգրաֆիկական) միջոցների                    |3705-ից          |

|  |նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական և         |3706-ից          |

|  |շահագործման փաստաթղթեր` ցանկացած կրիչի վրա      |4821 10-ից       |

|  |                                                |4901 10 000 0-ից |

|  |                                                |4901 99 000 0-ից |

|  |                                                |4911 99 000 0-ից |

|  |                                                |8523 29 310-ից   |

|  |                                                |8523 29 330-ից   |

|  |                                                |8523 29 390-ից   |

|  |                                                |8523 29 900 0-ից |

|  |                                                |8523 49 450 0-ից |

|  |                                                |8523 49 510 0-ից |

|  |                                                |8523 49 590 0-ից |

|  |                                                |8523 49 930 0-ից |

|  |                                                |8523 49 990 0-ից |

|  |                                                |8523 51 930 0-ից |

|  |                                                |8523 51 990 0-ից |

|  |                                                |8523 59 930 0-ից |

|  |                                                |8523 59 990 0-ից |

|  |                                                |8523 80 930 0-ից |

|  |                                                |8523 80 990 0-ից |

._____________________________________________________________________.

 

Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:

 

Հավելված N 3

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2015 թ. նոյեմբերի 30-ի

N 8-Ն հրամանի

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է`

1) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերի մասին ծանուցման լրացման և գրանցման կարգը,

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ՀՀ ԱԱԾ) ծանուցման ներկայացման կարգը,

3) ՀՀ ԱԱԾ կողմից գրանցված ծանուցումների վերաբերյալ տեղեկությունների կազմման և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացման կարգը,

4) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) պաշտոնական կայքում ծանուցումների միասնական ռեեստրի հրապարակման կարգը,

5) ծանուցումների չեղյալ հայտարարման կարգը:

2. Ծանուցումը լրացվում է ռուսերեն լեզվով` սույն հրամանի հավելված N 1 համապատասխան (Ձև 2): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

3. Ծանուցումը ձևակերպվում է ապրանքն արտադրողի կամ արտադրողի կողմից լիազորված անձի (այսուհետ` Հայտատու) կողմից` արտադրողի սեփական ապացույցների հիման վրա` մեկ անգամ: Հայտատուի կողմից լրացվում են ծանուցման 1-9-րդ կետերը:

4. Ծանուցման մեջ կարող է հայտարարագրվել մեկ տեսակի կամ միատեսակ խմբի ապրանքների մասին տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ (ֆունկցիոնալ ավարտուն ապրանքներ), որոնք իրացնում են միևնույն ծածկագրային ալգորիթմ, ունեն ծածկագրային բանալու միևնույն առավելագույն թույլատրելի երկարություն, միևնույն ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք միևնույն ծածկագրային բանալի և մուտքային հաջորդականություն մուտքագրելով ապահովում են նույն ելքային հաջորդականությունը:

5. Ծանուցման 1-ին կետում նշվում են ապրանքի կամ միատեսակ ապրանքների խմբի առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանումները, որոնք իրենց կազմի մեջ ունեն միատեսակ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ` նշելով կոնկրետ անվանումները, ինչպես նաև տեղեկություններ ապրանքանիշերի, դրոշմանիշերի, մոդելների, արտիկուլների, ստանդարտների և այլ նմանատիպ տեխնիկական ու կոմերցիոն բնութագրերի մասին:

Ծրագրային ապահովման համար նշվում է նաև տարբերակը:

Թույլատրվում է ապրանքի անվանմանն ավելացնել «և դրա պահեստային մասերը» բառերը:

Միատեսակ ապրանքախմբի ամեն ապրանքատեսակ նշվում է նոր տողից: Ապրանքի անվանումից հետո թույլատրվում է նոր տողից կատարել նշումներ (ներկայացված գրառումների վերաբերյալ):

6. Ծանուցման 2-րդ կետում նշվում է ապրանքի բնութագիրը և նշանակությունը, ինչպես նաև այդ ապրանքում օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիայի նշանակությունը:

7. Ծանուցման 3-րդ կետում նշվում է ապրանքն արտադրողի` իրավաբանական անձի անվանումը և հասցեն, գլխամասային գրասենյակի գտնվելու վայրը, հեռախոսի և ֆաքսի համարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի և պաշտոնական էլեկտրոնային կայքի հասցեները (առկայության դեպքում):

8. Ծանուցման 4-րդ կետում նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) արձանագրությունների անվանումները,

2) ապրանքում օգտագործվող բոլոր կրիպտոգրաֆիկական ալգորիթմների անվանումները և նշանակությունը, բոլոր օգտագործվող կրիպտոգրաֆիկական բանալիների առավելագույն երկարությունները,

3) ծրագրային միջոցի անվանումն ու տարբերակը,

4) արտադրողի տեխնիկական պայմաններին համապատասխան, առանց ուժեղացման և վերահաղորդման անլար գործողության առավելագույն հեռավորությունը (անլար ռադիոէլեկտրոնային սարքավորումներում կրիպտոգրաֆիկական ալգորիթմի (ֆունկցիայի) օգտագործման դեպքում),

5) արտադրողի կողմից արգելափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիաները (առկայության դեպքում):

Ապրանքում օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) արձանագրությունների և ալգորիթմների անվանումները յուրաքանչյուր կոնկրետ ֆունկցիայի կատարման համար նշվում են առանձին:

Կրիպտոգրաֆիկական ալգորիթմների (ֆունկցիաների) նկարագրման ժամանակ, տողերի աջ կողմում, հատուկ առանձնացված վանդակում նշվում է սույն հրամանի հավելված N 4-ի համապատասխան կետի (տեսակի կետի) համարը:

9. Ծանուցման 5-րդ կետում նշվում է.

1) ապրանքի չհայտարարագրված ֆունկցիոնալ հնարավորությունները (եթե առկա են), որոնց օգտագործման դեպքում կարող է տեղի ունենալ`

ա. մշակվող տեղեկատվության խորհրդապահության, հասանելիության կամ ամբողջականության խախտում,

բ. իսկականացման ընթացքի խախտում,

գ. միջամտություն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման մեխանիզմում (էլեկտրոնային ստորագրությունում),

2) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորության առկայություն կամ բացակայություն («ոստիկանական» ռեժիմ):

10. Ծանուցման 6-րդ կետում նշվում է ծանուցման գործողության ավարտի օրը` «օօ.աա.թթթթ.» ձևաչափով, մինչև որի ավարտն արտադրողը երաշխավորում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիաների անփոփոխությունը:

11. Ծանուցման 7-րդ կետում նշվում են.

1) իրավաբանական անձանց համար` անվանումը, գլխամասային գրասենյակի գտնվելու վայրը, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի և պաշտոնական կայքի հասցեն (եթե առկա է), ինչպես նաև ծանուցման լրացման համար լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը,

2) ֆիզիկական կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց համար` ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ԵՏՄ անդամ պետության հայտատուի կողմից լրացվում են նաև նրա գրանցման մասին տեղեկություններ (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, համարը, նույնականացման համարը)` ԵՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

12. Ծանուցման 8-րդ կետում նշվում են ծանուցումը լրացնելու համար լիազորությունները հավաստող փաստաթղթի (լիազորագիր, պայմանագիր և այլն) տվյալները (համար և ամսաթիվ) (լրացվում է, եթե ծանուցումը ձևակերպվում է լիազորված անձի կողմից):

13. Ծանուցման 9-րդ կետում նշվում է ծանուցման լրացման ամսաթիվը` «օօ.աա.թթթթ.» ձևաչափով:

14. Ծանուցումը ստորագրվում է դրա ձևակերպման համար լիազորված անձի կողմից և վավերացվում կազմակերպության կնիքով (առկայության դեպքում):

15. Հայտատուն պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների և փաստաթղթերի իսկության համար:

16. Մեծ ծավալով տեղեկատվության դեպքում տեքստը շարադրվում է ձևաթղթի դարձերեսին և յուրաքանչյուր հաջորդող թերթի վրա, ընդ որում, ծանուցման յուրաքանչյուր հաջորդող թերթերը ևս վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

17. Ծանուցման 1-8-րդ կետերի լրացման և էլեկտրոնային օրինակի ձևավորման ծրագրային ապահովումը տեղադրվում է ԵՏՄ պաշտոնական կայքում, որը պետք է հնարավորություն տա հայտատուին.

1) սույն կանոնակարգի համաձայն լրացնել ծանուցման ձևը,

2) ձևավորել ծանուցման տպագիր ձևը և տպել այն,

3) ձևավորել ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը` տվյալների ֆայլի կառուցվածքին համապատասխան (Ձև 1),

4) ֆայլի մեջ պահպանել ծանուցման ձևավորված տպագիր ձևը և էլեկտրոնային կրկնօրինակը:

18. Ծանուցման գրանցման համար հայտատուն ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ՀՀ ԱԱԾ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) սույն կանոնակարգին համապատասխան ձևակերպված ծանուցման ձևը` 2 օրինակից,

2) սույն կանոնակարգի ձևաչափին համապատասխան (Ձև 1)` ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը ցանկացած ձևի էլեկտրոնային կրիչի վրա,

3) ապրանքն արտադրող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստիացված (օրինականացված) փաստաթուղթ, որը հայտատուին իրավունք է տալիս ձևակերպել ծանուցումը: Տվյալ փաստաթուղթն օտար լեզվով կազմելու դեպքում բնօրինակին (նոտարական կարգով վավերացված պատճենին) կից ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

19. Երրորդ երկրի արտադրող կազմակերպության կողմից ծանուցման ձևակերպման դեպքում ծանուցումը պետք է օրինականացվի արտադրող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Ծանուցումը և համապատասխան փաստաթղթերը կարող են տրամադրվել էլեկտրոնային տարբերակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. ՀՀ ԱԱԾ, փաստաթղթերի ստացման ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է ծանուցման գրանցումը (մերժում է գրանցումը) և Հանձնաժողովին ներկայացնում է գրանցված ծանուցումների մասին տեղեկատվությունը` տվյալների ֆայլի կառուցվածքին (Ձև 2) համապատասխան:

ՀՀ ԱԱԾ պատասխանատվություն է կրում գրանցված և չեղարկված ծանուցումների ամբողջական և հավաստի տեղեկատվության համար:

22. ՀՀ ԱԱԾ կողմից ծանուցման գրանցման (մերժման) և ծանուցումների միասնական ռեեստրում ծանուցման գրանցման մասին տեղեկատվության մուտքագրման ժամկետը չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը` սկսած ծանուցումը ՀՀ ԱԱԾ գրանցման ներկայացնելու օրվանից:

23. Ծանուցման գրանցման համար փաստաթղթերի տրման ամսաթվից մինչև ծանուցման գրանցումն ընկած ժամանակահատվածը, հայտատուն կարող է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնել, որոնք ներկայացվում են ծանուցումը ձևակերպելու լիազորություն ունեցող անձի ստորագրությամբ: Այս դեպքում ծանուցման գրանցման ժամկետը հաշվարկվում է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնելու ամսաթվից:

24. Այն դեպքում, եթե ծանուցման գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին, ապա ՀՀ ԱԱԾ մերժում է ծանուցման գրանցումը:

25. ՀՀ ԱԱԾ իրավունք ունի ծանուցումը չեղարկելու որոշում կայացնել հետևյալ դեպքերում`

1) հայտատուն դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ծանուցման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ` նշելով պատճառները,

2) ՀՀ ԱԱԾ ծանուցման մեջ ի հայտ է բերել ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն,

3) բացահայտվել են ծանուցման մեջ չնշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ ծանուցման մեջ նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գործառույթների հատկանիշները տարբերվում են իրականից:

26. Ծանուցումը չեղարկելու դեպքում ՀՀ ԱԱԾ երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրա մասին Հանձնաժողովին և հայտատուին:

27. Ծանուցման գործողությունը դադարեցվում է ծանուցման միասնական ռեեստրում չեղարկելու մասին տվյալների մուտքագրման կամ գործողության ժամկետի լրանալու ամսաթվից:

 

Ձև 1

 

ՀՀ ԱԱԾ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը բերված է աղյուսակում:

 

Աղյուսակ

 

ՀՀ ԱԱԾ տրամադրվող ծանուցման ֆայլը տվյալների կառուցվածքների

նկարագիրը

 

.___________________________________________________________________.

|N |Անվանումը           |Դաշտի տեսակը  |Իմաստային          |Պարտադիր|

|  |                    |              |բովանդակությունը   |լինելը  |

|__|____________________|______________|___________________|________|

|1 |Համարը              |Նիշային       |Գրանցման համարը    |Ոչ      |

|__|____________________|______________|___________________|________|

|2 |Ապրանքի անվանումը   |Նիշային       |Ապրանքի անվանումը  |Այո     |

|__|____________________|______________|___________________|________|

|3 |Ապրանք արտադրողը    |Նիշային       |Ապրանքն արտադրողը  |Այո     |

|__|____________________|______________|___________________|________|

|4 |Ծանուցման գրանցման  |Ամսաթիվը      |Ծանուցման գրանցման |Ոչ      |

|  |ամսաթիվը            |օօ.աա.թթթթ.   |ամսաթիվը           |        |

|  |                    |ձևաչափով      |                   |        |

|__|____________________|______________|___________________|________|

|5 |Գործողության ժամկետը|Ամսաթիվը      |Ծանուցման          |Այո     |

|  |                    |օօ.աա.թթթթ.   |գործողության       |        |

|  |                    |ձևաչափով      |ժամկետը            |        |

|__|____________________|______________|___________________|________|

|6 |Կարգավիճակը         |Տրամաբանական  |Ծանուցման          |Ոչ      |

|  |                    |              |կարգավիճակն ունի   |        |

|  |                    |              |գործում է /        |        |

|  |                    |              |չեղարկված է        |        |

|  |                    |              |նշանակությունը     |        |

|__|____________________|______________|___________________|________|

|7 |Նույնացուցիչը       |Նիշային       |Ապրանքի            |Այո     |

|  |                    |              |նույնացուցիչը      |        |

|  |                    |              |12 նիշանի կոդ      |        |

.___________________________________________________________________.

 

1. NN 1, 4 և 6 դաշտերը լրացվում են ՀՀ ԱԱԾ կողմից:

2.»Նույնացուցիչը» դաշտը լրացվում է սույն հրամանի հավելված N 1 Ձև 2 4-րդ կետում նշված տվյալների հիման վրա: Ցուցիչի նշանակությունը ձևավորվում է 12 նիշից, որից յուրաքանչյուրը համապատասխանում է ապրանքների տեսակների ցանկի հերթական համարին, որոնք հանդիսանում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ կամ իրենց կազմում պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ և որոնց տեխնիկական ու կրիպտոգրաֆիկական բնութագրերը ենթակա են ծանուցման` սույն հրամանի հավելված N 4 համաձայն: Եթե նույնացուցիչի հերթական նիշի համարը հավասար է սույն հրամանի հավելված N 4 կետի համարին, ապա նիշին տրվում է մեկ միավորի արժեք, այլ դեպքում` զրո:

 

Ձև 2

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Ֆայլը պետք է տրամադրվի» *.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին ներկայացվող ծանուցման տվյալների մասին ֆայլի կառուցվածքի նկարագիրը տրված է 4-րդ կետում:

2. Գրանցված ծանուցումների վերաբերյալ տվյալների ֆայլը պարունակում է տեղեկություններ գրանցված և չեղարկված ծանուցումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների ներկայացման վերջին ամսաթվից և պետք է ունենա հետևյալ անվանումը. nXX_DD_MM_YYYY.XLS, որտեղ.

ո - ծանուցման նշանը, մատնանշող տարր առ այն, որ տվյալ ֆայլը հանդիսանում է գրանցված ծանուցումների մասին ֆայլ,

XX - Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նշանը,

AM - Հայաստանի Հանրապետություն,

BY - Բելառուսի Հանրապետություն,

KZ - Ղազախստանի Հանրապետություն,

KG - Ղրղզստանի Հանրապետություն,

RU - Ռուսաստանի Դաշնություն,

DD_MM_YYYY - տվյալների ուղարկման օրացուցային օրվա թվային նիշերը, որտեղ DD - օրն է, MM - ամիսը, YYYY - թվականը:

Օրինակ` 2015 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացվող գրանցված ծանուցման մասին տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nAM _15_03_2015.xls:

3. Ֆայլը պետք է պարունակի գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողով վերջին ներկայացման պահի տվյալները:

4. Ծանուցման վերաբերյալ ֆայլի կառուցվածքի նկարագիրը`

 

.___________________________________________________________________.

|N | Անվանումը        |Դաշտի տեսակը    |Իմաստային          |Պարտադիր|

|հհ|                  |                |բովանդակությունը   |լինելը  |

|__|__________________|________________|___________________|________|

|1.|Համարը            |Նիշային,        |Գրանցման համարը,   |Այո     |

|  |                  |XXNNNNNNNNNN    |դաշտի              |        |

|  |                  |ձևաչափով,  որտեղ|նշանակությունը պետք|        |

|  |                  |XX-պետության    |է լինի եզակի       |        |

|  |                  |նշանն է,        |                   |        |

|  |                  |NNNNNNNNNN -    |                   |        |

|  |                  |հերթական համարը |                   |        |

|__|__________________|________________|___________________|________|

|2.|Ապրանքի անվանումը |Նիշային         |Ապրանքի անվանումը  |Այո     |

|__|__________________|________________|___________________|________|

|3.|Ապրանքի           |Նիշային         |Ապրանքի արտադրողը  |Այո     |

|  |գլխամասային       |                |                   |        |

|  |արտադրողը         |                |                   |        |

|__|__________________|________________|___________________|________|

|4.|Ծանուցման         |Ամսաթիվը        |Ծանուցման գրանցման |Այո     |

|  |գրանցման          |օօ.աա.թթթթ.     |ամսաթիվը           |        |

|  |ամսաթիվը          |ձևաչափով        |                   |        |

|__|__________________|________________|___________________|________|

|5.|Գործողության      |Ամսաթիվը        |Ծանուցման          |Այո     |

|  |ժամկետը           |օօ.աա.թթթթ.     |գործողության       |        |

|  |                  |ձևաչափով        |ժամկետը            |        |

|__|__________________|________________|___________________|________|

|6.|Նույնացուցիչը     |Նիշային         |Ապրանքի            |Այո     |

|  |                  |                |նույնացուցիչ, 12   |        |

|  |                  |                |նիշանի կոդ         |        |

|__|__________________|________________|___________________|________|

|7.|Կարգավիճակը       |Տրամաբանական    |Ծանուցման          |Այո     |

|  |                  |                |կարգավիճակն ունի   |        |

|  |                  |                |գործում է/         |        |

|  |                  |                |չեղարկված է        |        |

|  |                  |                |նշանակությունը     |        |

|__|__________________|________________|___________________|________|

|8.|Չեղարկման ամսաթիվը|Ամսաթիվը        |Ծանուցման չեղարկման|Այո     |

|  |                  |օօ.աա.թթթթ.     |ամսաթիվը           |(չեղարկ-|

|  |                  |ձևաչափով        |                   |ման     |

|  |                  |                |                   |դեպքում)|

.___________________________________________________________________.

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
30.11.2015
N 8-Ն
Հրաման