Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 49

 

19. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Բաժին 7.03. Ստացողի` Ֆինանսական վարկի միջոցներն ստանալու իրավունքի չեղարկումը Եթե տեղի կունենա և կշարունակվի ստորև թվարկված իրադարձություններից որևէ մեկը, ապա Կառավարիչը, ծանուցում ուղարկելով Ստացողին, իրավունք ունի վերացնելու Ստացողի` Ֆինանսական վարկի չյուրացված միջոցների որևէ մասն ստանալու իրավունքը: Այդպիսի ծանուցումն ուղարկելու ամսաթիվ է հանդիսանում դրանում նշված գումարի զրոյացման ամսաթիվը: ա) Ստացողի` միջոցներն ստանալու իրավունքը կասեցված է եղել որևէ գումարի նկատմամբ ավելի քան երեսուն օր անընդմեջ: բ) Կառավարիչը, խորհրդակցելով Ստացողի հետ, որոշում է ընդունել այն մասին, որ Ֆինանսական վարկի որևէ չօգտագործված գումար չի պահանջվի Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար: գ) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը վրա հասնելուց հետո մնում է չօգտագործված մնացորդ: Ֆինանսական վարկի այդպիսի չօգտագործված մնացորդն ավտոմատ կերպով զրոյացվում է Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից` առանց Կառավարչի կողմից որևէ ծանուցում ուղարկելու: դ) Տեղի է ունեցել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ցանկացած այլ իրադարձություն` սույն բաժնի նպատակներով:

 

Բաժին 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխումը զրոյացման դեպքում Եթե Կառավարիչը և Ստացողը այլ պայմանավորվածության չգան, ապա զրոյացման հետևանքով Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի մարման նոր ժամանակացույց սահմանելիս Ֆինանսական վարկի ցանկացած զրոյացված գումար համաչափորեն նվազեցվում է Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի գումարից մարման այն ժամկետներով, որոնք վրա են հասնում այդպիսի զրոյացման ամսաթվից հետո: Այլ պայմանավորվածություն է ձևակերպվում Կառավարչի կողմից ծանուցումն Ստացողի հարցմամբ ուղարկելու միջոցով` Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան, և ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման մեջ նշված ամսաթվից:

 

Բաժին 7.05. Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքը վաղաժամկետ մարելու մասին պահանջ ներկայացնելը Ստացողին գրավոր ծանուցում ուղարկելուց հետո Կառավարիչն իրավունք ունի վաղաժամկետ մարման համար ներկայացնելու Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ դրա մի մասը` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կամ սույն Ստանդարտ պայմաններին համապատասխան վճարման ենթակա` Վարկի գծով այլ վճարումների հետ միասին, հետևյալ դեպքերում` ա) այն դեպքում, երբ տեղի է ունեցել և շարունակվում է Ստանդարտ պայմանների 7.02 բաժնում թվարկված իրադարձություններից որևէ մեկը` Կառավարչի կողմից համապատասխան ծանուցումը Ստացողին ուղարկելու ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում, եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ. բ) տեղի է ունեցել սույն բաժնի նպատակներով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ցանկացած այլ իրադարձություն, և այդ իրադարձությունը շարունակվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված ժամանակահատվածի ընթացքում (դրա առկայության դեպքում): Կառավարչի` վաղաժամկետ մարման մասին ծանուցումն ստանալուց հետո դրա մեջ նշված Հիմնական պարտքի և Վարկի գծով այլ վճարումների գումարները ենթակա են Ստացողի կողմից անհապաղ վճարման:

 

Բաժին 7.06. Վարկի գծով վճարումների մարումն ուշացնելու համար տուժանքը Համաձայնագրին համապատասխան Բանկին հասանելիք Վարկի գծով վճարումների մարման պարտավորությունների կատարումը ուշացնելու դեպքում Ստացողը մարման ուշացման համար Կառավարչին վճարում է տուժանք` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված չափով: Տուժանքը հաշվարկվում է ամբողջ գումարի վրա ժամկետանց պարտավորության ուշացման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` սկսած ուշացման այն ամսաթվին հաջորդող օրվանից, երբ այդ վճարումը պետք է կատարվի` մինչև Ստացողի ժամկետանց պարտավորության գումարը Կառավարչի հաշվին հաշվեգրելու ամսաթիվը:

 

Բաժին 7.07. Ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի գործողությունը վաղաժամկետ մարելու մասին պահանջը չեղարկելուց, կասեցնելուց կամ ներկայացնելուց հետո Անկախ սույն հոդվածին համապատասխան վաղաժամկետ մարման մասին պահանջի ցանկացած չեղարկումից, կասեցումից կամ ներկայացումից` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի բոլոր դրույթները շարունակում են գործել ամբողջ ծավալով, եթե սույն Ստանդարտ պայմաններով կամ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով միանշանակորեն այլ բան չի նախատեսվում:

 

VIII. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ. ԱՐԲԻՏՐԱԺԸ

 

Բաժին 8.01. Պարտավորությունների կատարմանը հարկադրելու հնարավորությունը ա) Ստացողի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն իրավաբանական ուժ ունեն և ապահովված են հարկադիր կատարման հնարավորությամբ` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի, Ստանդարտ պայմանների և Հիմնադրամի փաստաթղթերի դրույթներին համապատասխան` անկախ Ստացողի օրենսդրության որևէ դրույթից: բ) Ստացողն իրավունք չունի պնդել, որ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և սույն Ստանդարտ պայմանների որևէ դրույթ իրավաբանական ուժ չունի կամ ենթակա չէ հարկադիր կատարման` Ստացողի օրենսդրության, Հիմնադրամի և (կամ) Կառավարչի փաստաթղթերի որևէ դրույթի հիման վրա: գ) Ստացողը սույնով հաստատում և Կառավարչին հավաստիացնում է այն մասին, որ ինքը և իր գույքը զերծ են որևէ դատական անձեռնմխելիությունից, հայցի ապահովման միջոցների անձեռնմխելիությունից, որոշման կամ հրամանի հարկադիր կատարման առնչությամբ անձեռնմխելիությունից, և սույնով Ստացողն անշրջելի կերպով հրաժարվում է իր կամ իր գույքի առնչությամբ ցանկացած անձեռնմխելիությունից, որն ինքը կարող է ձեռք բերել` լինի դա հաշվանցման կամ դատական վարույթների առնչությամբ պետական, թե այլ անձեռնմխելիություն ցանկացած պետությունում` ներառյալ ցանկացած դատարանի կամ տրիբունալի առնչությամբ անձեռնմխելիությունը, ինչպես նաև նախնական ապահովման միջոցների կամ ապահովման այլ միջոցների կամ դատարանի որոշման կատարման առնչությամբ իր գույքի անձեռնմխելիությունը: դ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում և (կամ) Ստանդարտ պայմաններում պարունակվող ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես հրաժարում, մերժում կան փոփոխություն` այն անձեռնմխելիության, առավելությունների, արտոնությունների և պատասխանատվությունից ազատման առնչությամբ, որոնք Կառավարչին են տրամադրված Կառավարչի ստեղծումն ու գործունեությունը կանոնակարգող միջազգային պայմանագրերին, միջազգային կիրառելի այլ պայմանագրերին և իրավունքին համապատասխան: ե) Կառավարչի դեմ հայցեր և գործեր կարող են հարուցվել միայն այն պայմանով, եթե Կառավարչից ստացվել է անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից հրաժարում, որը Կառավարիչն իրականացրել է այն չափով և պայմաններով, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են Կառավարչի շահերին: Անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից (դրանց որևէ մասից) այդ հրաժարումը պետք է իրականացվի «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

 

Բաժին 8.02. Իրավունքների իրականացման ուշացումները Կողմերից ցանկացածին հասանելի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված որևէ իրավունքի, լիազորության կամ իրավական պաշտպանության որևէ միջոցի իրականացումն ուշացնելը կամ չկատարելը պարտավորությունների ցանկացած չկատարման դեպքում չի նվազեցնում այդ իրավունքների, լիազորությունների կամ իրավական պաշտպանության միջոցների նշանակությունը և չի համարվում դրանցից հրաժարում կամ պարտավորությունների չկատարման հետ լուռ համաձայնություն: Պարտավորությունների ցանկացած չկատարման մասով այդ կողմի ոչ մի գործողություն (անգործություն) չի առնչվում այդ կողմի իրավունքներին, լիազորություններին կամ իրավական պաշտպանության միջոցներին և չի նվազեցնում դրանց նշանակությունը` պարտավորությունների ցանկացած այլ կամ հետագա չկատարման առնչությամբ:

 

Բաժին 8.03. Արբիտրաժը ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կողմերի միջև ցանկացած տարաձայնություն կամ ցանկացած կողմի` մյուս կողմին ներկայացված ցանկացած պահանջ, որը ծագել է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի առնչությամբ և ծագելու պահից առնվազն վեց ամսվա ընթացքում կողմերի միջև ըստ պայմանավորվածության չի կարգավորվել, վեճի կողմերից ցանկացածի կողմից փոխանցվում է Հիմնադրամի խորհրդի կարգավորմանը: բ) Այն դեպքում, երբ սույն բաժնի «ա» կետին համապատասխան վեճը չի կարգավորվել Հիմնադրամի խորհրդի կողմից, վեճի կողմերից ցանկացածը կարող է այն փոխանցել երեք արբիտրներից բաղկացած միջնորդ դատարանի քննմանը, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի խորհրդի կողմից, մյուսը` Ստացողի, իսկ երրորդը` նշանակված արբիտրների համաձայնությամբ, կամ եթե արբիտրներն իրենց նշանակումից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնության չգան` Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահի կողմից: Երրորդ արբիտրին ընտրելիս ընտրված արբիտրներն առաջնորդվում են այն կանոնով, ըստ որի նա չպետք է լինի վեճի կողմ հանդիսացող պետության քաղաքացի կամ վեճի կողմ հանդիսացող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ: գ) Վեճը կարգավորելիս արբիտրներն առաջնորդվում են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի արբիտրաժային կանոնակարգով: Արբիտրաժային քննության լեզու է հանդիսանում ռուսերենը: Արբիտրաժային քննություն անցկացնելու վայր է հանդիսանում Մոսկվա քաղաքը: դ) Անկախ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի արբիտրաժային կանոնակարգի դրույթներից` արբիտրաժային դատարանն իրավասու չէ նախքան արբիտրաժային որոշում կայացնելը Կառավարչի նկատմամբ ընդունել պաշտպանության ժամանակավոր որևէ միջոց կամ հայցի ապահովման որևէ միջոց, և նախքան արբիտրաժային որոշում կայացնելը համաձայնագրի կողմերից ոչ մեկը Կառավարչի նկատմամբ պաշտպանության ժամանակավոր որևէ միջոց կամ հայցի ապահովման որևէ միջոց ընդունելու մասին միջնորդությամբ չի կարող դիմել դատական որևէ ատյան: ե) Արբիտրաժային դատարանն իրավասու է քննել և ցանկացած վարույթի, սահմանման կամ արբիտրաժային ցանկացած որոշման մեջ ներառել Կառավարչի կամ Ստացողի կողմից իր քննմանը պատշաճ կերպով փոխանցված ցանկացած վեճ կամ տարաձայնություն այն չափով, որքան այդ վեճը կամ տարաձայնությունը ծագում են «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրից: Ընդ որում, հաշվի առնելով սույն կետը, արբիտրաժային վարույթի մեջ չի ներգրավվում ոչ մի այլ կողմ, և այն չի միացվում որևէ այլ կողմի մասնակցությամբ վարույթին: զ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նպատակներով կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը, որի աղբյուրներ, սույն Համաձայնագրի նպատակներով, հանդիսանում են. - «Հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագիրը, «Կառավարման մասին» համաձայնագիրը, «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագիրը, «Ստացողի տարածքում Կառավարչի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը (եթե կիրառելի է), ինչպես նաև այլ համաձայնագրեր և պայմանագրեր, որոնք կողմերի համար ստեղծում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ. - Ստացողի համար պարտադիր ուժ ունեցող միջազգային ցանկացած կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք համընդհանուր ճանաչում ունեն որպես ընդհանուր իրավունքի կոդիֆիկացնող պարտադիր նորմեր, համապատասխան կերպով կիրառելի են պետությունների ու ՄՖԿ-ի նկատմամբ կամ հաստատված են որպես այդպիսի նորմեր. - Կառավարչի համար պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող միջազգային ցանկացած կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք համընդհանուր ճանաչում ունեն որպես ընդհանուր իրավունքի կոդիֆիկացնող պարտադիր նորմեր, համապատասխան կերպով կիրառելի են պետությունների ու ՄՖԿ-ի նկատմամբ կամ հաստատված են որպես այդպիսի նորմեր. - միջազգային սովորույթների այլ ձևեր` ներառյալ պետությունների ու ՄՖԿ-ի այն գործելակերպը, որում առկա են իրավաբանական պարտավորությունների ստեղծման համար անհրաժեշտ համընդհանրությունը, հետևողականությունը և շարունակականությունը. - իրավունքի կիրառելի ընդհանուր սկզբունքները: «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով լրացուցիչ կարող են սահմանվել կիրառելի իրավունքի այլ աղբյուրներ: է) Համաձայնագրով դատարանի որոշումների հարկադիր կատարման մասով կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը և դրան չհակասող մասով` Ստացողի օրենսդրությունը: ը) Արբիտրները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վեճի կողմերի համար հանդիսանում է վերջնական և պարտադիր: թ) Եթե Արբիտրների որոշումը վեճի կողմերին հանձնելուց հետո երեսուն օրվա ընթացքում չի կատարվում, ապա վեճի կողմերից ցանկացածն իրավունք ունի. - դիմելու դատարան` որոշում կայացնելու համար, կամ որոշման հարկադիր կատարման նպատակով երկրորդ մասնակցի նկատմամբ վարույթ հարուցելու համապատասխան իրավասության ցանկացած դատարանում. - ըստ դատարանի հրամանի` հարկադիր կատարելու այդ որոշումը. - դիմելու երկրորդ մասնակցի նկատմամբ իրավական պաշտպանության ցանկացած այլ ընդունելի միջոցի` արբիտրաժային որոշման և «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթների հարկադիր կատարման նպատակով: ժ) Սույն բաժնին համապատասխան` որևէ վարույթի կամ սույն բաժնին համապատասխան կայացված որևէ որոշման հարկադիր կատարման նպատակով հարուցված ցանկացած վարույթի հետ կապված ցանկացած ծանուցում կամ դատարանի փաստաթղթեր հանձնելը պետք է իրականացվի սույն Ստանդարտ պայմանների 10.01 բաժնում նախատեսված կարգով: «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կողմերը հրաժարվում են ցանկացած այդպիսի ծանուցում կամ դատարանի փաստաթուղթ հանձնելու եղանակներից:

 

IX. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Բաժին 9.01. Կառավարչի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու պայմանները Կառավարչի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ են մտնում միայն նրանից հետո, երբ Կառավարիչն ստանա հետևյալ պայմանների կատարման` իր համար բավարար ապացույցներ` ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը` - պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր լիազոր մարմինների կողմից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով, - ստորագրված է Ստացողի անունից` այն անձի կողմից, որն ունի պատշաճ կերպով ձևակերպված լիազորություններ, - իրենից ներկայացնում է Ստացողի վավերական և իրավաբանական ուժ ունեցող պարտավորություն, որը ենթակա է կատարման` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի պայմաններին համապատասխան: բ) Սույն բաժնի նպատակներով` կատարված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նախատեսված ցանկացած այլ պայման: Որպես ուժի մեջ մտնելու պայմանների կատարման հաստատում` Կառավարչին պետք է տրամադրվի վերջինիս համար բավարար հանդիսացող` իրավաբանի եզրակացությունը, որն ընդունելի է Կառավարչի համար, կամ Կառավարչի հետ համաձայնեցմամբ` վերջինիս համար բավարար հանդիսացող` Ստացողի իրավասու հաստատության եզրակացությունը, որով հավաստվում է, որ. - «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և իրավաբանորեն պարտադիր է նրա համար` սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան, - սույն բաժնի նպատակներով` կատարված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նախատեսված ցանկացած այլ պայման:

 

Բաժին 9.02. Կառավարչի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ մտնելու ամսաթիվը ա) Բացառությամբ Կառավարչի և Ստացողի միջև այլ պայմանավորվածությունների` Կառավարչի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը, երբ Կառավարիչն Ստացողին է ուղարկում ծանուցում այն մասին, որ ինքն ընդունել է Ստանդարտ պայմանների 9.01 բաժնին համապատասխան անհրաժեշտ ապացույցները (այսուհետ` ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ): բ) Եթե նախքան ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվը տեղի է ունեցել այնպիսի իրադարձություն, որի հիման վրա Կառավարիչը կարող էր կասեցնել Ստացողի` Ֆինանսական վարկի միջոցներ տրամադրելու իրավունքն այն դեպքում, երբ Կառավարչի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ուժի մեջ լինեին, ապա Կառավարիչն իրավունք ունի հետաձգել սույն բաժնի «ա» կետում նշված ծանուցման ուղարկումն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել այդ իրադարձությունը (կամ իրադարձությունները) կամ իրավիճակը:

 

Բաժին 9.03. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը` ուժի մեջ չմտնելու պատճառով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը դադարեցվում է, եթե «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրն ուժի մեջ չի մտել սույն բաժնի նպատակներով «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում սահմանված ժամկետում (այսուհետ` ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետ)` բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը, ուսումնասիրելով ուշացման պատճառները, սահմանում է ՈՒժի մեջ մտնելու` ավելի ուշ վերջնաժամկետ: Կառավարիչն անհապաղ ծանուցում է Ստացողին ՈՒժի մեջ մտնելու` այդ ավելի ուշ վերջնաժամկետի մասին` Ստանդարտ պայմանների 10.01 բաժնին և 10.04 բաժնի «գ» կետին համապատասխան:

 

Բաժին 9.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության դադարեցումը «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և կողմերի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների գործողությունն անհապաղ դադարեցվում է Հիմնական պարտքը և Վարկի գծով մնացած բոլոր վճարումներն ամբողջությամբ վճարելուց հետո, որոնք ենթակա են վճարման «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան:

 

X. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 10.01. Ծանուցումները և հարցումները Ցանկացած ծանուցում կամ հարցում, որ պետք է կամ կարող է ուղարկվել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան կամ դրա կապակցությամբ, ձևակերպվում է գրավոր: Այդպիսի ծանուցումը կամ հարցումը համարվում է պատշաճ կերպով ուղարկված, եթե սուրհանդակի միջոցով կամ փոստով, տելեքսով կամ ֆաքսով (կամ եթե թույլատրվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով` կապի էլեկտրոնային միջոցներով) առաքված է այն կողմին, որին պետք է կամ կարող է ուղարկվել, այդ կողմի` «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված հասցեով, կամ այլ հասցեով, որի մասին այդ կողմը տեղեկացրել է այդպիսի ծանուցում ուղարկող կամ այդպիսի հարցում կատարող կողմին: Ֆաքսով առաքումը հաստատվում է նաև փոստային առաքմամբ:

 

Բաժին 10.02. Ստացողի անունից իրականացվող գործողությունները ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Ստացողի կողմից սույն բաժնի նպատակներով նշանակված ներկայացուցիչը, որը դրա կողմ է հանդիսանում, կամ նշված նպատակների համար այդ ներկայացուցչի կողմից գրավոր ձևով լիազորված ցանկացած անձ կարող է կատարել ցանկացած այնպիսի գործողություն, որի կատարումն անհրաժեշտ կամ թույլատրված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» այդ համաձայնագրին համապատասխան, և ձևակերպել ցանկացած այնպիսի փաստաթուղթ, որի ձևակերպումն անհրաժեշտ կամ թույլատրված է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» այդ համաձայնագրին համապատասխան` Ստացողի անունից: բ) Ստացողի կողմից նշանակված ներկայացուցիչը կամ այդ ներկայացուցչի կողմից լիազորված անձը այդ ներկայացուցչի կամ լիազոր անձի կողմից ձևակերպված գրավոր փաստաթղթի հիման վրա Ստացողի անունից կարող է համաձայնեցնել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթների ցանկացած փոփոխություն, որի կողմ է նա հանդիսանում` պայմանով, որ այդ ներկայացուցչի կարծիքով այդ փոփոխությունը տվյալ պայմաններում հիմնավորված է հանդիսանում և չի հանգեցնի «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Ստացողի պարտավորությունների էական ավելացմանը:

 

Բաժին 10.03. Ստացողի ներկայացուցչի լիազորությունների հաստատումը Ստացողը Կառավարչին է տրամադրում` ա) այն անձի կամ անձանց լիազորությունների բավարար ապացույցները, որոնք Ստացողի անունից կատարելու են ցանկացած այնպիսի գործողություն կամ ձևակերպելու են ցանկացած այնպիսի փաստաթուղթ, որոնց կատարումը կամ ձևակերպումը նա պահանջում կամ թույլատրում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան, որի կողմ է նա հանդիսանում. բ) սույն Ստանդարտ պայմանների 10.02 բաժնին համապատասխան` Ստացողի ներկայացուցչի կողմից լիազորված անձանց ստորագրությունների նմուշները, որոնք հաստատված են Ստացողի լիազոր ներկայացուցչի ստորագրությամբ:

 

Բաժին 10.04. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ձևակերպումը ա) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» յուրաքանչյուր համաձայնագիր կազմվում է ռուսերենով և կարող է ձևակերպվել մի քանի օրինակից, որոնց քանակը նշվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում և որոնցից յուրաքանչյուրը բնօրինակ է հանդիսանում. բ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր` կողմերի լիազոր ներկայացուցիչների ստորագրությամբ, ուժի մեջ են մտնում Համաձայնագրի համար նախատեսված կարգով և ուժի մեջ մտնելուց հետո դառնում են Համաձայնագրի անբաժանելի մասը. գ) «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարումը, որը թույլատրվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին և սույն Ստանդարտ պայմաններին համապատասխան` ծանուցումն ուղարկելու միջոցով, իրականացվում է միակողմանիորեն ու չի պահանջում մյուս կողմի լիազոր ներկայացուցչի ստորագրությունը և ձևակերպումը` սույն բաժնի «բ» կետի պահանջներին համապատասխան: Այդպիսի փոփոխությունները և լրացումները Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում:

 

Հավելված թիվ 2

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական

ընկերակցության հակաճգնաժամային

հիմնադրամի միջոցներից ֆինանսական

վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________-ի

 

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի

միջոցներից Ֆինանսական վարկի ստացման հայտ

(ուղարկող կողմի ձևաթղթի վրա)

 

ՈՒմ` Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի

միջոցների Կառավարչին

 

Ղազախստանի Հանրապետություն, 050051, քաղ. Ալմաթի, Դոստիկ պող.,

տուն 220

 

ՈՒմից` ___________________________________ (Ստացող)

Ամսաթիվ: ______________________________

 

Հարգելի՛ պարոնայք,

 

Որպես Ստացող` ______________________-ի և որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ` Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» ______________-ի թիվ ___ համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան, սույնով խնդրում ենք Ձեզ` մեզ տրամադրել Ֆինանսական վարկի__________ տրանշը` Համաձայնագրում շարադրված կարգով և պայմաններով.

1. Վարկի արժույթը` (նշել Համաձայնագրում նշված արժույթի տեսակը)

2. ____ տրանշի գումարը` (թվերով և բառերով` Համաձայնագրում նշված)

3. Հարցվող Ֆինանսական վարկի նպատակային օգտագործումը` (Համաձայնագրի պայմանների համաձայն)

 

Ստորագրությունը`

 

Կնիքը

 

    ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ                     ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

    _________________________          ________________________

 

Հավելված թիվ 3

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական

ընկերակցության հակաճգնաժամային

հիմնադրամի միջոցներից ֆինանսական

վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________-ի

 

Ֆինանսական վարկի պայմանները

 

    Ֆինանսական վարկի գումարը          300.000.000,00 (Երեք հարյուր միլիոն)

                                      ԱՄՆ դոլար

 

    Ֆինանսական վարկի արժույթը         ԱՄՆ դոլար

 

    Վարկի հասանելիության              2018 թվականի մարտի 31-ը կամ Ստանդարտ

    ժամանակահատվածի ավարտի            պայմանների 1.03 Բաժնի զ) կետի

    ամսաթիվ                           դրույթներին համապատասխան սահմանվող

                                      ավելի ուշ ժամկետ

 

    Ֆինանսական վարկի                  Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու

    օգտագործման ժամկետը               ամսաթվից սկսած` 20 (քսան) տարուց ոչ

                                      ավելի` ներառյալ այն ժամանակահատվածը,

                                      որի ընթացքում Հիմնական պարտքի մարում

                                      չի կատարվում (Արտոնյալ

                                      ժամանակահատված)` ուժի մեջ մտնելու

                                      ամսաթվից 10 (Տասը) տարուց ոչ ավելի:

                                      ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվը որոշվում է

                                      Համաձայնագրի 7.1 կետին համապատասխան:

 

    Ֆինանսական վարկի տոկոսները        Տոկոսադրույքը` տարեկան 2,1% (երկու

                                      ամբողջ մեկ տասնորդական տոկոս)

                                      (ֆիքսված):

 

Հաշվեգրման կարգը` Ստանդարտ

պայմանների 3.01 Բաժնի «ա» կետին

համապատասխան:

 

Վճարման ամսաթվերը` յուրաքանչյուր

կիսամյակ` մայիսի 15-ին և նոյեմբերի

15-ին` նշված ամսաթվերից առաջինից

սկսած, որը հաջորդում է Ֆինանսական

վարկի առաջին տրանշը Կառավարչի կողմից

Ստացողին փոխանցելու ամսաթվին, և

Ֆինանսական վարկի գծով առկա Հիմնական

պարտքի վերջնական վճարման ամսաթվով

ավարտած:

 

    ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ                   ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

    ___________________________      ______________________________

 

Հավելված թիվ 4

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական

ընկերակցության հակաճգնաժամային

հիմնադրամի միջոցներից ֆինանսական

վարկի տրամադրման մասին

համաձայնագրի

2015 թվականի _____________-ի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Ստացողը պարտավորվում է իրականացնել Հիմնական պարտքի մարումը հետևյալ ժամանակացույցին համապատասխան.

 

._____________________________________________________________________.

|Հիմնական պարտքի մարման   |Հիմնական պարտքի մարման ամսաթվին մարման     |

|ամսաթվերը                |ենթակա Հիմնական պարտքի գումարը             |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2025 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2026 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2026 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2027 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2027 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2028 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2028 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2029 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2029 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2030 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2030 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2031 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2031 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2032 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2032 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2033 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2033 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2034 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 նոյեմբերի 2034 թվականի|15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

|_________________________|___________________________________________|

|15 մայիսի 2035 թվականի   |15.000.000,00 (տասնհինգ միլիոն) ԱՄՆ դոլար  |

._____________________________________________________________________.

 

2. Սույն Հավելվածի 1-ին կետում նշված Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված դեպքերում և կարգով` հաշվի առնելով Ստանդարտ պայմանների դրույթները:

3. Կառավարիչը ստացողին ծանուցում է Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի յուրաքանչյուր փոփոխման մասին` նշելով Համաձայնագրով նախատեսված փոփոխություն կատարելու հիմքերը և կցելով Հիմնական պարտքի մարման փոփոխված ժամանակացույցը:

 

    ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ                   ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

    ___________________________      ______________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2015
N 49
Արձանագրային որոշում