Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 45

 

25. ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ հայ-չեխական «Գրինէկո-կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 8-ի նիստի

N 45 արձանագրային որոշման

 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Ամփոփագիր

 

1.1. Ծրագրի նախապատմությունը և հակիրճ նկարագրությունը

Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:

 

1.2. Ծրագրի հակիրճ բնութագիրը

Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու` աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:

 

1.3. Ծրագրի ֆինանսական վերլուծությունը

 

հազ. եվրոյին համարժեք դրամ

.__________________________________________________.

|Ընդհանուր կապիտալ (ծրագրի արժեք)      |    33000.0|

|______________________________________|___________|

|Վարկի գումար                          |    33000.0|

.__________________________________________________.

 

Նախատեսվում է վարկի մարումը իրականացնել 7/յոթ/ տարվա ընթացքում կանխատեսվող շահույթի հաշվին:

 

1.4. Վարկային միջոցների ծախսային ուղղվածություն

 

հազ. եվրոյին համարժեք դրամ

.__________________________________________________.

|Անվանում                              |   Գումար  |

|______________________________________|___________|

|Աղբի վերամշակման գործարանի հիմնում    |    21000.0|

|______________________________________|___________|

|Ջերմոցային տնտեսության հիմնում        |    11000.0|

|______________________________________|___________|

|Այլ ծախսեր                            |     1000.0|

|______________________________________|___________|

|Ընդամենը                              |    33000.0|

.__________________________________________________.

 

1.5. Կոնտակտային ինֆորմացիա

.___________________________________________.

|Հասցե  |ՀՀ Արմավիրի մարզ գ. Այգեշատ/Արմ./  |

|_______|___________________________________|

|Հեռախոս|093/966266                         |

.___________________________________________.

 

2. Մարքեթինգային պլան

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Հավելվածի «2. Մարքեթինգային պլան» բաժնում համարակալումը

սխալ է

 

3.1. Ապրանքի ծառայության նկարագրությունը

Աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրություն, որը ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ ավելացած մասը վաճառվելու է պետությանը:

Ջերմոցային տնտեսության արտադրանքի իրացում արտերկրում:

 

3.2. Շուկայի հատվածը (հաճախորդները)

Առաջին տարին պոտենցիալ հաճախորդները լինելու են արտերկրի ձեռնարկատերերը:

 

3.3. Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Էլեկտրաէներգիայի չսահմանափակված վաճառք պետությանը

Գյուղմթերքների մեծ պահանջարկ արտերկրում:

 

3.4. Վաճառքի գինը

Արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի ՀԾԽ-ի կողմից հաստատված սակագնով, իսկ ջերմոցային տնտեսության արտադրանքը տվյալ պահին գործող շուկայական արժեքներով:

 

3.5. Մարքեթինգային ռազմավարությունը

. Լինելու են հեռախոսազանգեր և անհատական հանդիպումներ

. Ապահովվելու է որակյալ արտադրանք

. Ապրանքային տեսքը լինելու է համաչափ

. Լինելու է համապատասխան տեսակավորում

. Մշտական կապ է ապահովվելու հաճախորդների հետ

. Մշտապես իրականացվելու է համագործակցություն գործընկերների հետ և ապահովվելու է որակյալ սպասարկում

 

3. Կազմակերպման և կառավարման պլան

 

3.1. Գործունեության իրավական տեսակը

Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն/ՍՊԸ/

 

3.2. Բիզնեսի կազմակերպչական կառուցվածքը

 

.______________________.

|Կազմակերպաիրավական ձև |

.______________________.

.___________________|________________.

.________.         ._________.    .___________.

|Տնօրեն  |         |Հաշվապահ |    |Աշխատակազմ |

.________.         ._________.    .___________.

 

Գրանցված աշխատակիցներ-2

Նախատեսվում է ծրագրի 100-120 աշխատատեղ

 

3.3. Նախագործառնական գործունեություն

 

._____________________________________________________________________.

|Գործունեության      |Պատասխանատու|           Ամիսներ                 |

|տեսակը              |            |___________________________________|

|                    |            |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |12|18|28|36|

|____________________|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ընկերության գրանցում|            |//|  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|____________________|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հ/Հ-ի բացում        |            |//|  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|____________________|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Վարկային գործընթաց  |            |//|//|//|//|//|  |  |  |  |  |  |  |

|____________________|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ջերմոցի կառուցման   |            |  |  |  |  |//|//|//|//|//|//|//|//|

|աշխատանքն           |            |  |  |  |  |//|//|//|//|//|//|//|//|

|____________________|____________|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Գործարանի կառուցում |            |  |  |  |  |  |  |  |//|//|//|//|//|

|և  անհրաժեշտ        |            |  |  |  |  |  |  |  |//|//|//|//|//|

|սարքավորումների ձեռք|            |  |  |  |  |  |  |  |//|//|//|//|//|

|բերում              |            |  |  |  |  |  |  |  |//|//|//|//|//|

._____________________________________________________________________.

 

3.4. Գրասենյակային սարքավորումներ

Հիմնական միջոցներ, որոնք ձեռք կբերվեն գործունեության համար նախատեսված անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար և կծախսվի 30.0 հազ. եվրոյին համարժեք դրամ:

 

3.5. Վարչական (ադմինիստրատիվ) ծախսեր

Նախատեսվում է առաջին տարվա համար 50.0 հազ. եվրոյին համարժեք դրամ:

Հաջորդ տարիների համար, երբ կսկսվի ընկերության գործունեությունը 200.0 հազ. եվրոյին համարժեք դրամ:

 

4. Արտադրական պլան

 

4.1. Արտադրական գործընթացը

 

- Հողի նախապատրաստում և պարարտացում

- Հողի փորման աշխատանքներ

- Հողի հարթեցման աշխատանքներ

- Մարգերի և բնիկների պատրաստում

- Ջերմոցի ծխեցում

- Սածիլների տեղադրում

- Ջրում

- Դեղորայքի տրման աշխատանքներ

- Ջերմոցի ծխեցում

- Լարերի կապում

- Փոշոտման աշխատանքներ

- Մոլախոտերի հեռացում

- Ավելորդ ճյուղերի հեռացում

- Բերքի հավաքում

- Աղբի վերամշակման գործարանի ստեղծման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների կատարում

- Համապատասխան տեխնոլոգիաների ձեռքբերում

 

4.2. Տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը

Կիրականացվի համապատասխան մասնագիտական խմբի, ինչպես նաև արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում համապատասխան տեխնոլոգիաներ արտադրող կազմակերպությունների կողմից:

 

4.3. Հումքի պահանջ (աղբի)

Հումքի (աղբի) պահանջը ըստ ներկայացվող քանակի և կնքված համապատասխան պայմանագրերի:

 

5. Ֆինանսական պլան

հազ. եվրո

 

.____________________________________________________.

|Հոդվածներ                        |Վարկային |Ընդամենը|

|                                 |միջոցներ |Ընդամենը|

|_________________________________|_________|________|

|Հիմնական միջոցներ                |  21000.0| 21000.0|

|_________________________________|_________|________|

|Շենք, շինություններ              |         |        |

|_________________________________|_________|________|

|1000000 քմ ջերմոցի կառուցման ծախս|  11000.0| 11000.0|

|_________________________________|_________|________|

|Այլ ծախս                         |   1000.0|  1000.0|

|_________________________________|_________|________|

|Ընդամենը                         |  32000.0| 32000.0|

.____________________________________________________.

 

6. Վարկի մարման գրաֆիկ

 

Կիրականացվի տարեկան տոկոսադրույքին համապատասխան` ըստ կնքվող պայմանագրերով սահմանված ժամանակացույցի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2015
N 45
Արձանագրային որոշում