Սեղմել Esc փակելու համար:
1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎ ...

 

 

040.0670.261099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 670

 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ 1994 թվականի հունիսի 8-ից Հայաստանի Հանրապետությունը միացել է 1975 թվականի միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) կոնվենցիային և դրա N 6 հավելվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի միջազգային փոխադրումների միությունը ճանաչել ազգային երաշխիքային մարմին և նրան վերապահել միջազգային ճանապարհային փոխադրումների կոնվենցիայի 6 հոդվածով սահմանված իրավասությունը` միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ և երաշխիքներ տալու մասով:

2. Միջազգային ճանապարհային փոխադրումների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման մասով իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

(2-րդ կետը փոփ. 14.12.17 թիվ 1614-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի համար միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներով միջազգային փոխադրումներ իրականացնելու և տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար օգտագործելու թույլտվություններ տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` կազմված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության միջազգային փոխադրողների միության ներկայացուցիչներից:

(3-րդ կետը փոփ. 14.12.17 թիվ 1614-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տիր Արմենիա» («TIR ARMENIA») բաց բաժնետիրական ընկերությունը և ընկերության պարտատերերի պահանջները սահմանված կարգով ու հերթականությամբ բավարարելուց հետո պետական բաժնեմասի դիմաց պետությանը վճարման ենթակա միջոցները սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի միջազգային փոխադրողների միությանը` Միջազգային փոխադրողների միությանը (IRU) անդամակցելու հետ կապված վճարումներն իրականացնելու, նրանից միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ ձեռք բերելու և երաշխիքներ տրամադրելու գործընթացի հետ կապված ծախսերը կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 670
Որոշում