ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 նոյեմբերի 2015 թվականի N 52
43. ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 75 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` տրամադրել Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրով նախատեսված իրավաբանական կարծիքը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ստորագրման օրը տրամադրել իրավաբանական կարծիքի նախագիծը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Զարգացման ֆրանսիական գործակալությանը ներկայացնելու նպատակով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թ. նոյեմբերի 26-ի նիստի
N 52 արձանագրային որոշման
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N՛[*] ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
(Վարկառու)
ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(այսուհետ` ՎԱՐԿԱՏՈՒ)
միջև
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ամսաթիվ [*]
Սույն Վարկային համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) ոչինչ չի համարվում Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ` ԶՖԳ) կողմից ներկայացված առաջարկություն կամ նախաձեռնություն: Սույն նախագիծն օգտագործվելու է որպես Վարկառուի և ԶՖԳ-ի միջև քննարկումների հիմք` վարկային համաձայնագրի պայմանների և դրույթների առնչությամբ, եթե ԶՖԳ-ն որոշում կայացնի նման վարկ տրամադրելու վերաբերյալ:
Վարկ տրամադրելու վերաբերյալ ԶՖԳ-ի որոշումը ենթակա է. (i) Ծրագրի առնչությամբ ԶՖԳ-ի գնահատման գործընթացի դրական արդյունքին; (ii) ֆինանսավորման մասին փաստաթղթերի պայմանների և դրույթների շուրջ բանակցություններին; (iii) ԶՖԳ-ի ներքին կորպորատիվ մարմինների կողմից ծրագրի հաստատմանը, և (iv) Արժույթի միջազգային շուկայի կամ կապիտալ շուկաների կամ Վարկառուի ֆինանսական պայմանների վրա ազդող անբարենպաստ փոփոխությանը կամ Հայաստանում քաղաքական իրավիճակին
Համաձայնագրում նշված գումարները և թվերը ինդիկատիվ են և կարող են փոփոխվել բանակցությունների ընթացքում: Ոչ մի պարագայում սույն Համաձայնագիրն իրենից պարտավորություն չի ներկայացնում ԶՖԳ-ի համար Վարկառուի, այլ փոխատուների/համաֆինանսավորողների կամ այլ մարմնի նկատմամբ: Սույն Համաձայնագրի նախագծի պայմանները գաղտնի են: ԶՖԳ-ն կամ Վարկառուն չպետք է ֆինանսավորման որևէ ասպեկտ բացահայտեն առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության, եթե. (i) տեղեկատվության նման բացահայտումը չի պահանջվում օրենքով, կամ (ii) նման տեղեկատվության բացահայտումը անհրաժեշտ է Վարկառուի իրավական գծով խորհրդատուներին, հաշվապահներին կամ հարկային գծով խորհրդատուներին
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1 Սահմանումներ
1.2 Մեկնաբանություններ
2. ՄԻՋՈՑ, ՆՊԱՏԱԿ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1 Միջոց
2.2 Նպատակ
2.3 Մոնիթորինգ
2.4 Նախապայմաններ
3. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄ
3.1 Մասհանման գումար
3.2 Մասհանման դիմում
3.3 Վճարման ավարտ
3.4 Վճարման մեխանիզմներ.
4. ՏՈԿՈՍ
4.1 Տոկոսադրույք
4.2 Հաշվարկ և տոկոսի վճարում
4.3 Ժամկետանց վճարում և դեֆոլտի տոկոս
4.4 Տոկոսադրույքի վերաբերյալ հաղորդակցություն
4.5 Գործող ընդհանուր դրույք
5. ՎՃԱՐՆԵՐ
5.1 Պարտավճարներ
5.2 Գնահատման վճար
5.3 Կասեցման վճար
6. ՄԱՐՈՒՄ 7. ԿԱՆԽԱՎՃԱՐ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ
7.1 Կամավոր կանխավճար
7.2 Պարտադիր կանխավճար
7.3 Վարկառուի կողմից կասեցում
7.4 Վարկատուի կողմից կասեցում
7.5 Սահմանափակումներ
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8.1 Ծախսեր և ծախքեր
8.2 Կանխավճարի փոխհատուցում
8.3 Հարկեր և տուրքեր
8.4 Աճող ծախսեր
8.5 Արժույթի փոխհատուցում
8.6 Վճարման ամսաթվեր
9. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
9.1 ՈՒժ և իշխանություն
9.2 Ապացույցների վավերականությունն ու ընդունելիությունը
9.3 Պարտադիր պարտավորություններ
9.4 Փաստաթղթավորման և դրոշմակնիքների բացակայություն
9.5 Միջոցների փոխանցում
9.6 Այլ պարտավորությունների հետ կապված կոնֆլիկտի բացակայություն
9.7 Գերակա օրենք և կիրարկում
9.8 Դեֆոլտի բացակայություն
9.9 Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն
9.10 Ծրագրի փաստաթղթեր
9.11 Ծրագրի լիազորություններ
9.12 Միջոցների ծագումը, կոռուպցիայի գործողություն, խարդախության կամ
հակամրցակցային գործողություն
9.13 Էական անբարենպաստ ազդեցություն
10. ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.1 Օրենքների և կարգավորումների հետ համապատասխանություն
10.2 Լիազորություններ
10.3 Ծրագրի փաստաթղթեր
10.4 Ծրագրի իրականացումը
10.5 Գնումներ
10.6 Բնապահպանական և սոցիալական պատասխանատվություն
10.7 Լրացուցիչ ֆինանսավորում
10.8 Համամասնորեն դասակարգում
10.9 Նշանակում
10.10 Ծրագրի հաշիվները
10.11 Ստուգումներ
10.12 Ծրագրի գնահատումը
10.13 Ծրագրի կառուցումը
10.14 Միջոցների ծագումը, կոռուպցիայի գործողության, խարդախության կամ
հակամրցակցային գործողության բացակայություն
10.15 Վերափոխանցում Վերջնական Շահառուի մոնիթորինգ
11. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
11.1 Ֆինանսական տեղեկատվություն
11.2 Առաջընթացի մասին հաշվետվություն
11.3 Տարբեր տեղեկատվություն
11.4 Վերջնական Շահառուին վերաբերող տեղեկատվություն
11.5 Տարբեր տեղեկատվություն
12. ԴԵՖՈԼՏԻ ԴԵՊՔԵՐ
12.1 Դեֆոլտի դեպք
12.2 Աքսելերացիա
12.3 Դեֆոլտի դեպքի ծանուցում
13. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13.1 Վճարումներ
13.2 Հաշվանցում
13.3 Աշխատանքային օրեր
13.4 Վճարման արժույթ
13.5 Օրերի հաշվարկ
13.6 Վճարման վայր
13.7 Վճարման համակարգերի խափանման դեպք
14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.1 Լեզուն
14.2 Հավաստագրեր և սահմանումներ
14.3 Մասնակի կիրառում
14.4 Հրաժարման բացակայություն
14.5 Նշանակում
14.6 Իրավական ուժ
14.7 Ամբողջ համաձայնագիր
14.8 Փոփոխություններ
14.9 Գաղտնիություն - Տեղեկատվության բացահայտում
14.10 Սահմանափակման ժամանակահատված
14.11 Միջոցների ազատ փոխանցում
15. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
15.1 Գրավոր
15.2 Առաքում
15.3 Էլեկտրոնային հաղորդակցություն
16. ԳԵՐԱԿԱ ՕՐԵՆՔ, ԿԻՐԱՐԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
16.1 Գերակա օրենք
16.2 Արբիտրաժ
16.3 Տեղի ընտրություն
17. ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ 18. [CAISSE AUTONOME D'AMORTISSEMENT] ԱՂՅՈՒՍԱԿ 1A - ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԱՂՅՈՒՍԱԿ 1B - ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՂՅՈՒՍԱԿ 2 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՂՅՈՒՍԱԿ 3 - ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ 4 - ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՂՅՈՒՍԱԿ 5A - ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ 5B - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ 5C - ԴՐՈՒՅՔԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ 5D - ԴՐՈՒՅՔԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ 5E - ՄԱՍՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ 8 - ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՂՅՈՒՍԱԿ 9 - ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
Վարկային համաձայնագիր
(1) Հայաստանի Հանրապետության
Ի դեմս` պրն. Գագիկ Խաչատրյանի, որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար, ով պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն համաձայնագիրը
(«Հայաստանի Հանրապետություն» կամ «Վարկառու»);
և
(2) Զարգացման ֆրանսիական գործակալության, ֆրանսիական հանրային կազմակերպության, որը ղեկավարվում է ֆրանսիական օրենսդրությամբ, և որի գրանցված գրասենյակը գտնվում է 5, Rue Roland Barthes, 75598 Paris Cedex 12, France, հասցեում, գրանցված Փարիզի առևտրի և ընկերությունների ռեգիստրում 775 665 599 համարի տակ, ի դեմս [M. Pascal PACAUT]-ի, որպես Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության տնօրեն, ով պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն համաձայնագիրը
(«ԶՖԳ» կամ «Վարկատու»);
միջև
(այսուհետ` միասին «Կողմեր» և յուրաքանչյուրն առանձին` «Կողմ»);
Հաշվի առնելով, որ
Ա. Վարկառուն մտադիր է բարելավել ազգային գյուղական ոռոգման համակարգի կայունությունը մի քանի ամբարտակների կառուցումը ֆինանսավորելու միջոցով, մասնավորապես Արարատյան դաշտավայրում Վեդիի ջրամբարը («Ծրագիր»)` ըստ Հավելված 2-ում (Ծրագրի նկարագիր) նկարագրվածի:
Բ. Վարկառուն դիմել է Վարկատուին Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորելու նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ,
Գ. ԶՖԳ Կառավարման խորհրդի` 2015 թվականի հունվարի 29-ի թիվ C20150008 որոշման համաձայն` Վարկատուն համաձայնվել է գումարը հասանելի դարձնել Վարկառուի համար` սույն համաձայնագրի դրույթներին և պայմաններին համապատասխան:
Սույնով Կողմերը Համաձայնում են հետևյալի շուրջ`
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1 Սահմանումներ
Սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործվող բառերը և արտահայտությունները (այդ թվում` վերոգրյալ դեկլարատիվ դրույթներում և Հավելվածներում օգտագործվողները) կրում են Հավելված 1Ա-ով (Սահմանումներ) իրենց տրված իմաստը, բացառությամբ սույն Համաձայնագրով նախատեսված այլ դեպքերի:
1.2 Մեկնաբանություն
Սույն Համաձայնագրում օգտագործվող բառերը և արտահայտությունները պետք է մեկնաբանվեն Հավելված 1Բ-ի (Մեկնաբանություն) դրույթներին համապատասխան, բացառությամբ այլ դեպքերի, երբ առկա է այլ մեկնաբանություն:
2. ՄԻՋՈՑ, ՆՊԱՏԱԿ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1 Միջոց
Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` Վարկատուն Վարկառուին տրամադրում է առավելագույնը յոթանասունհինգ միլիոն եվրո (75 մլն եվրո) չափով գումար:
2.2 Նպատակ
Փոխառված ամբողջ գումարը Վարկառուն պետք է օգտագործի բացառապես ֆինանսավորման նպատակով, բացառությամբ հարկերի` Հավելված 2-ում սահմանված Ծրագրի նկարագրին (Ծրագրի Նկարագիր) և Հավելված 3-ում սահմանված Ֆինանսական պլանին (Ֆինանսական պլան) համապատասխան:
Այդ միջոցները պետք է հասանելի լինեն ՀՀ ֆինանսների նախարարությանը իր և Ծրագիրն իրականացնող գործակալության հայցով: Ծրագիրը պետք է տնօրինվի Հայաստանի Հանրապետությունում, իսկ շահառուն պետք է լինի ՀՀ գյուղատնտեսության ջրային տնտեսության պետական կոմիտեն:
2.3 Մշտադիտարկում
Վարկատուն պատասխանատվություն չի կրում փոխառված որևէ գումարի օգտագործման համար, որը հակասում է սույն համաձայնագրի դրույթներին:
2.4 Նախապայմաններ
(a) Ստորագրման օրվանից ոչ ուշ, Վարկառուն Վարկատուին պետք է տրամադրի Հավելված 4-ի Մաս I-ով (Նախապայմաններ) սահմանված բոլոր փաստաթղթերը:
(b) Մասհանման հայտը չպետք է ուղարկվի Վարկատուին, եթե`
(i) առաջին մասհանման դեպքում` Վարկատուն չի ստացել Հավելված 4-ի Մաս II-ով, III-ով և V-ով (Նախապայմաններ) սահմանված բոլոր փաստաթղթերը և ծանուցել Վարկառուին, որ վերջիններս բավարար են իրենց ձևով և բովանդակությամբ;
(ii) յուրաքանչյուր երկրորդ մասհանման դեպքում` Վարկատուն չի ստացել Հավելված 4-ի Մաս VI-ով և V-ով (Նախապայմաններ) սահմանված բոլոր փաստաթղթերը և ծանուցել Վարկառուին, որ վերջիններս բավարար են իրենց ձևով և բովանդակությամբ; և
(iii) յուրաքանչյուր հաջորդ մասհանման դեպքում` Վարկատուն չի ստացել Հավելված 4-ի Մաս V-ով (Նախապայմաններ) սահմանված բոլոր փաստաթղթերը և ծանուցել Վարկառուին, որ վերջիններս բավարար են իրենց ձևով և բովանդակությամբ; և
(iv) Մասհանման հայտի և համապատասխան Մասհանման համար առաջարկված Մասհանման ամսաթվի դրությամբ, չի առաջացել Վճարման համակարգերի խաթարման դեպք, իսկ սույն Համաձայնագրով սահմանված պայմանները կատարվել են, ներառյալ`
(1) Դեֆոլտի դեպք չի շարունակվում կամ չի ծագել առաջարկված Մասհանման արդյունքում;
(2) Մասհանման հայտը կատարվել է 3.2 (Մասհանման հայտ) Հոդվածի դրույթներին համապատասխան;
(3) Հոդված 9-ի առնչությամբ Վարկառուի կողմից տրամադրված յուրաքանչյուր ներկայացված փաստաթուղթ ճշգրիտ է (Ներկայացուցչություններ և երաշխիքներ);
3. ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄ
3.1 Մասհանման գումար
Գումարը հասանելի կդառնա Վարկառուի համար Հասանելիության ժամանակահատվածում, մի քանի մասհանումներով, պայմանով, որ մասհանումների թիվը չպետք է գերազանցի քսանը (20):
Առաջարկվող մասհանման գումարը պետք է լինի առնվազն երեք միլիոն եվրո (3.000.000 եվրո) կամ հասանելի վարկի չափով գումար, եթե այդ գումարը երեք միլիոն եվրոյից (3.000.000 եվրո) պակաս է:
3.2 Մասհանման հայտ
2.4 (բ) (ii) (Նախապայմաններ) Հոդվածի պայմանների բավարարման դեպքում Վարկառուն կարող է մասհանել գումարը` Վարկատուին պատշաճորեն լրացված Մասհանման հայտ ներկայացնելով: Յուրաքանչյուր Մասհանման հայտը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից պետք է ներկայացվի ԶՖԳ տնօրենին 15.1 (Գրավոր կերպով և հասցեներ) Հոդվածում սահմանված հասցեով:
Յուրաքանչյուր Մասհանման հայտ անհետկանչելի է և կհամարվի պատշաճորեն լրացված, եթե.
(a) Մասհանման հայտը իր բովանդակությամբ համապատասխանում է 5Ա Հավելվածում (Մասհանման հայտի ձև) սահմանված ձևին;
(b) Մասհանման հայտը Վարկատուի կողմից ստացվել է Մասհանման վերջնաժամկետի ավարտից առնվազն տասնհինգ (15) աշխատանքային օր առաջ:
(c) Մասհանման առաջարկվող ամսաթիվը Հասանելիության ժամանակահատվածում աշխատանքային օրն է;
(d) Մասհանման գումարը համապատասխանում է 3.1 (Մասհանման գումարներ) Հոդվածին; և
(e) Մասհանման նպատակով Հավելված 4-ի (Նախապայմաններ) Առաջին մասհանման Մաս II-ով, III-ով և V-ով, երկրորդ մասհանման IV-ով և V-ով, Բոլոր մասհանումների Մաս V-ով սահմանված բոլոր փաստաթղթերը կցված են Մասհանման հայտին, համապատասխանում են վերոնշյալ Հավելվածին և 3.4 Հոդվածի պահանջներին, և իրենց ձևով և բովանդակությամբ բավարար են վարկատուի համար;
Ցանկացած փաստաթղթային ապացույց, ինչպիսիք են հաշիվները կամ հաշիվ-ապրանքագրերը, պետք է ունենան համապատասխան վճարման հանձնարարագրի հղման թիվն ու ամսաթիվը: Վարկառուն պահպանում է փաստաթղթային ապացույցների բնօրինակները, ցանկացած պահի դրանք հասանելի է դարձնում Վարկատուի համար, և Վարկատուի դիմումի հիման վրա տրամադրում է վերջինիս այդ ապացույցների հաստատված պատճենները կամ կրկնօրինակները:
3.3 Վճարման ավարտ
Հոդված 13.7-Ի (Վճարման համակարգերի խաթարման դեպք) համաձայն` սույն համաձայնագրի 2.4 (բ) (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված բոլոր պայմանների կատարման դեպքում Վարկատուն հասանելի է դարձնում պահանջվող Մասհանումը Վարկառուի համար` Մասհանման ամսաթվից ոչ ուշ:
Վարկատուն պետք է տրամադրի Վարկառուին Մասհանման հաստատման նամակ Հավելված 5 Բ-ով (Մասհանման և դրույքի հաստատման ձև) սահմանված ձևով: Այդ նամակը պետք է փոստով ուղարկվի Վարկառուին և հաստատվի էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի: Այն անձինք, որոնք իրավասու են Մասհանման հայտ ներկայացնել և ստանալ Մասհանման հաստատումը, պետք է նշանակված լինեն սույն Համաձայնագրի 4-րդ Աղյուսակի Մաս II-i (a) (i) մասում նշված փաստաթղթում:
3.4 Վճարման մեխանիզմներ
Գումարը հասանելի է դառնում հետևյալ դրույթներից մեկի համաձայն`
3.4.1 Վարկառուի ծախսերի վերաֆինանսավորում
Վարկառուն թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման նպատակով իրավասու է մասհանման հայտ ներկայացնել միայն Առաջին մասհանման նպատակով: Մասհանման առաջին հայտը պետք է ներառի թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման նպատակով հայցվող գումարը և սույն Համաձայնագրի Հոդվածում 3.4.2.2-ում (Նախնական Կանխավճար) սահմանված նախնական կանխավճարը: Թույլատրելի ծախսերի և Նախնական Կանխավճարի վերաֆինանսավորման ընդհանուր արժեքը չպետք լինի պակաս քան 3,000,000 մլն եվրոն:
Գումարը Վարկառուին վճարվում է ուղղակիորեն Ծախսերի վերաֆինանսավորման համար նախատեսված Ծրագրի հաշվին սույն Համաձայնագրի դրույթների և պայմանների համաձայն, պայմանով, որ Մասհանման հայտում նշված Վարկառուի կողմից թույլատրելի ծախսերի վճարման ապացույցները ներկայացվել են Վարկատուին վերջինիս համար բավարար ձևով և բովանդակությամբ: Անհրաժեշտության դեպքում Վարկառուն յուրաքանչյուր Մասհանման հայտին պետք է կցի Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ով և/կամ Մաս III-ով սահմանված փաստաթղթերը:
Վարկառուն Թույլատրելի ծախսերի և նախնական կանխավճարի վերաֆինանսավորման նպատակով Առաջին Մասհանման հայտին պետք է կցի Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ով, III-ով և V-ով սահմանված փաստաթղթերը:
Եթե Վարկառուն դիմել է իր կողմից կատարված այնպիսի թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման համար, որոնք կատարվել են եվրոյից բացի այլ արժույթով, Վարկառուն պետք է փոխարկի նման թույլատրելի ծախսերի գումարը եվրոյով համարժեք գումարի` կիրառելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից կիրառվող համապատասխան արժույթի փոխարժեքը, իսկ ձախողելու դեպքում` համապատասխան արժույթի երկրի կենտրոնական բանկի կողմից կիրառվող փոխարժեքով` Մասհանման հայտի ամսաթվի դրությամբ:
Վարկատուն կարող է դիմել Վարկառուին տրամադրելու այլ ապացույցներ վկայելով, որ համապատասխան թույլատրելի ծախսերին առնչվող աշխատանքներն ու ծառայություններն իրականացվել են:
3.4.2 Վերականգնվող կանխավճարներ
Վարկատուի կողմից Միջոցները պետք է հասանելի դառնան կանխավճարների («Կանխավճար(ներ)») տեսքով, որոնք պետք է փոխանցվեն Ծրագրի հաշվին (ինչպես սահմանված է ստորև):
3.4.2.1 Ծրագրի հաշվի բացում
Վարկառուն ՀՀ կենտրոնական բանկում պետք է բացի և պահպանի Ծրագրի անունով հաշիվ («Հաշվի Բանկ»): Այդ հաշիվը պետք է լինի ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում Ծրագրի անունով բացված և եվրոյով արտահայտված միասնական գանձապետական ենթահաշիվ: Ծրագրի հաշիվը պետք է ծառայի միայն (i) Մասհանումների գումարների ստացման և (ii) թույլատրելի ծախսերի վճարման համար:
Այսուհետ Վարկառուն պարտավորվում է հրաժարվել և երաշխավորել, որ Հաշվի բանկը հրաժարվի հաշվանցման ցանկացած իրավունք, որ կարող է ունենալ նման կողմը Ծրագրի հաշվի, ինչպես նաև Հաշվի բանկում Վարկառուի անունից բացված ցանկացած այլ հաշվի առնչությամբ, կամ Վարկառուի ցանկացած այլ պարտքի նկատմամբ:
3.4.2.2 Նախնական կանխավճար
Վարկատուն Ծրագրի հաշվին է վճարում 10 միլիոն եվրո գումարի չափով նախնական կանխավճար (10.000.000 եվրո)` պայմանով, որ 2.4 (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված պայմանները կատարված են:
3.4.2.3 Հավելյալ կանխավճարներ
Հավելյալ կանխավճարները կատարվում են Վարկառուի դիմումի հիման վրա, որոնք ենթակա են 2.4 (Նախապայմաններ) Հոդվածով սահմանված պայմանների կատարմանը:
3.4.2.4 Վերջնական կանխավճար
Բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկատուի հետ ձեռք է բերվել այլ համաձայնություն, վերջնական կանխավճարը պետք է կատարվի մյուս կանխավճարների վճարման պայմաններին համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, պետք է հաշվի առնի Ծրագրի ֆինանսավորման պլանում Կողմերի միջև համաձայնեցված ցանկացած փոփոխություն:
3.4.2.5 Կանխավճարների օգտագործման հիմնավորում
Վարկառուն համաձայնվում է Վարկատուին ներկայացնել հետևյալը`
(i) վերջնական կանխավճարի մասհանման ամսաթվից ոչ ուշ, քան վեց (6) ամիս հետո Վարկառուի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հավաստագիր, որը կփաստի, որ և նախավերջին, և վերջնական կանխավճարների գումարի հարյուր տոկոսն (100%) օգտագործվել է` տրամադրելով համապատասխան ժամանակահատվածում Թույլատրելի ծախսերի համար վճարված գումարների վերաբերյալ մանրամասն բացվածք, և
(ii) վերոգրյալ (i) ենթապարբերությունում նշված հավաստագրի տրամադրումից ոչ ուշ, քան երեք (3) ամիս հետո, Վարկառուի կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից իրականացված վերջնական աուդիտորական հաշվետվություն («Վերջնական աուդիտորական հաշվետվություն»), որը ենթակա է աուդիտորական առաքելության տեխնիկական առաջադրանքի, ինչպես նաև Վարկառուի կողմից նշանակված աուդիտորական ընկերության նշանակման առնչությամբ Վարկատուի դիտողություններ չունենալուն: Նշանակված աուդիտորական ընկերությունը պետք է հաստատի, որ միջոցների ներքո մասհանված և Ծրագրի հաշվին փոխանցված գումարները օգտագործվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3.4.2.6 Կիրառվող փոխարժեք
Եթե թույլատրելի ծախսերից որևէ մեկը արտահայտված է եվրոյից բացի այլ արժույթով, Վարկառուն պետք է փոխարկի հաշիվ-ապրանքագրի գումարը եվրոյով համարժեք գումարով` կիրառելով Հայաստանի կենտրոնական բանկի կողմից կիրառվող համապատասխան արժույթի փոխարժեքը, իսկ ձախողելու դեպքում` համապատասխան արժույթի երկրի կենտրոնական բանկի կողմից կիրառվող փոխարժեքը` համապատասխան հաշիվ-ապրանքագրի ամսաթվի դրությամբ:
3.4.2.7 Օգտագործման վերջնաժամկետ
Վարկառուն համաձայն է, որ Կանխավճարների ձևով վճարված բոլոր միջոցները պետք է ամբողջությամբ օգտագործվեն Թույլատրելի ծախսերը վճարելու համար` Մեկնարկի ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս հետո:
3.4.2.8 Հսկողություն-աուդիտ
Վարկառուն համաձայն է, որ Մասհանման ժամանակահատվածում Ծրագրի հաշիվը պետք է աուդիտի ենթարկվի տարեկան կտրվածքով: Դրանք պետք է իրականացվեն Վարկառուի կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից, որը ենթակա է աուդիտորական առաքելության տեխնիկական առաջադրանքի իրականացման, ինչպես նաև Վարկառուի կողմից նշանակված աուդիտորական ընկերության նշանակման առնչությամբ Վարկատուի դիտողություններ չունենալուն: Աուդիտի հետ կապված բոլոր վճարները պետք է կատարվեն Վարկառուի կողմից: Աուդիտորական ընկերությունը պետք է հաստատի, որ Միջոցների ներքո ստացված և Ծրագրի հաշվին փոխանցված գումարները օգտագործվել են սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Աուդիտորական հաշվետվությունները պետք է հասանելի դառնան յուրաքանչյուր ֆիսկալ տարվա վերջին օրվանից հետո ոչ ուշ, քան երեք (3) ամսվա ընթացքում:
Մասհանման ժամանակահատվածի ընթացքում Վարկատուն կարող է իրականացնել, կամ ապահովել, որպեսզի երրորդ կողմն իր անունից և Վարկառուի հաշվին իրականացնի պատահական ստուգումներ, բացի փաստաթղթային ապացույցների պարբերական վերահսկողությունից:
3.4.2.9 Մինչ օգտագործման վերջնաժամկետը կանխավճարների օգտագործման հիմնավորման ներկայացման ձախողում
Վարկատուն կարող է Վարկառուից պահանջել ետ վճարել բոլոր այն գումարները, որոնց օգտագործումը պատշաճ կամ բավարար կերպով հիմնավորված չէ` 3.4.2.7 (Օգտագործման վերջնաժամկետ) Հոդվածով որպես օգտագործման վերջնաժամկետ սահմանված ամսաթվի դրությամբ Ծրագրի հաշվին առկա բոլոր մյուս գումարների հետ միասին: Վարկառուն պետք է Վարկատուին ետ վճարի այդ գումարները` Վարկատուից նման ծանուցում ստանալու օրվանից հետո քսան (20) օրացուցային օրվա ընթացքում: Սույն Հոդվածի ներքո Վարկառուի կողմից կատարված ցանկացած վճարում համարվում է Պարտադիր կանխավճար 7.2 (Պարտադիր կանխավճար) Հոդվածի դրույթներին համապատասխան:
3.4.2.10 Փաստաթղթերի պահպանում
Վարկառուն պետք է պահպանի Ծրագրի հաշվին և կանխավճարների օգտագործմանն առնչվող փաստաթղթային ապացույցները և այլ փաստաթղթերը` վերջնական կանխավճարի Մասհանման ամսաթվից հետո տասը (10) տարի ժամկետով:
Վարկատուի դիմումի հիման վրա` Վարկառուն պարտավորվում է ներկայացնել նման փաստաթղթային ապացույցները և այլ փաստաթղթերը Վարկատուին կամ վերջինիս կողմից նշանակված ցանկացած աուդիտորական ընկերության:
4. ՏՈԿՈՍ
4.1 Տոկոսադրույք
4.1.1 Ֆիքսված տոկոսադրույք
Յուրաքանչյուր մասհանման նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը պետք է լինի ստորագրման օրվանից մինչև համապատասխան դրույքի սահմանման օրն ընկած ժամանակահատվածում ինդեքսային դրույքի տատանումից ավելացող կամ նվազող ֆիքսված կողմնորոշիչ դրույքը:
Վարկառուն յուրաքանչյուր Մասհանման հայտում կարող է նշել ֆիքսված տոկոսադրույքի համար առավելագույն գումարը: Եթե դրույքի սահմանման օրվա դրությամբ հաշվարկված ֆիքսված տոկոսադրույքը գերազանցում է համապատասխան Մասհանման պահանջում նշված ֆիքսված տոկոսադրույքի առավելագույն գումարը, ապա նման Մասհանման հայտը պետք է չեղյալ հայտարարվի, և չեղյալ հայտարարված Մասհանման հայտում նշված գումարը պետք է հաշվեգրվի Հասանելի վարկին:
4.1.2 Նվազագույն տոկոսադրույք և առավելագույն տոկոսադրույք
4.1.1 Հոդվածի (Ֆիքսված տոկոսադրույք) համաձայն սահմանված տոկոսադրույքը չպետք է.
. գերազանցի տարեկան 6.25 տոկոսը, որը ստորագրման օրվա դրությամբ ըստ Պաշտոնական Զարգացման Աջակցության OECD/DAC-ի չափանիշների նշյալ Միջոցների համար առավելագույն կիրառելի տոկոսադրույքն է, կամ
. ավելի ցածր լինի, քան զրո ամբողջ տոկոսը (0.25%)` անկախ տոկոսադրույքի նվազումից:
4.2 Տոկոսի հաշվարկը և վճարումը
Վարկառուն պետք է վճարի Մասհանման (Մասհանումների) կուտակված տոկոսները յուրաքանչյուր Վճարման օր:
Համապատասխան Վճարման օրը և համապատասխան Տոկոսի ժամկետի համար Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը պետք է հավասար լինի յուրաքանչյուր Մասհանման դեպքում չմարված մայր գումարի նկատմամբ Վարկառուի կողմից փոխառված տոկոսագումարին: Յուրաքանչյուր Մասհանման դեպքում Վարկառուի կողմից փոխառված տոկոսը պետք է հաշվարկվի հետևյալի հիման վրա`
(i) Վճարմանն անմիջապես նախորդող ամսաթվի կամ, առաջին Տոկոսի ժամկետի դեպքում, համապատասխան մասհանման ամսաթվի դրությամբ համապատասխան Մասհանմանն առնչվող Վարկառուի կողմից փոխառված չմարված մայր գումարը;
(ii) տարին երեք հարյուր վաթսուն (360) օր սկզբունքով համապատասխան տոկոսի ժամկետի ընթացքում կուտակված օրերի ճշգրիտ թիվը, և
(iii) Հոդված 4.1-ի (Տոկոսադրույք) դրույթների համաձայն սահմանված կիրառելի Տոկոսադրույքը:
4.3 Ժամկետանց վճարում և տույժի տոկոս
(a) Չվճարված բոլոր գումարների (բացառությամբ տոկոսի) դիմաց ժամկետանց վճարում և դեֆոլտի տոկոս
Եթե սույն Համաձայնագրի ներքո Վարկառուն ձախողում է սահմանված ժամկետում Վարկատուին իր կողմից վճարման ենթակա ցանկացած գումարի վճարումը (լինի դա մայր գումարի վճարում, Կանխավճարային փոխհատուցում, ցանկացած վճարներ կամ ցանկացած տեսակի ընթացիկ ծախսեր, բացառությամբ ցանկացած չվճարված ժամկետանց տոկոսների), օրենքով թույլատրելի չափով տոկոսները կգումարվեն ժամկետանց գումարին համապատասխան օրվանից մինչև փաստացի վճարման օրը (երկուսն էլ արբիտրաժի վճռից առաջ կամ հետո` առկայության դեպքում)` ընթացիկ Տոկոսային ժամկետում կիրառելի տոկոսադրույքին գումարած 3,5 տոկոս (ժամկետանց վճարման տոկոս): Վարկատուի կողմից որևէ պաշտոնական նախնական ծանուցման անհրաժեշտություն չի լինի:
(b) Ժամկետանց վճարում և չվճարված ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժի տոկոս
Սահմանված ժամկետում չվճարված տոկոսին օրենքով թույլատրելի չափով ավելանում է տոկոս, որը հաշվարկվում է ընթացիկ Տոկոսի ժամկետում կիրառելի տոկոսադրույքին (տույժի տոկոս) գումարած 3,5 տոկոս (ժամկետանց վճարման տոկոս)` այն չափով, որ նման տոկոսը ենթակա է եղել վճարման առնվազն մեկ (1) տարի շարունակ: Վարկատուի կողմից որևէ պաշտոնական նախնական ծանուցման անհրաժեշտություն չի լինի:
4.3 Հոդվածի (ժամկետանց վճարում և տույժի տոկոս) ներքո Վարկառուն կվճարի ցանկացած չվճարված տոկոս Վարկատուի պահանջից անմիջապես հետո կամ չվճարված վճարման համար սահմանված ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:
(c) Վարկատուի կողմից ժամկետանց վճարման տոկոսի կամ տույժի տոկոսի ցանկացած վճարման ստացումը չի ենթադրում Վարկառուին վճարման երկարաձգման տրամադրում և չի հանդիսանում Վարկատուի իրավունքներից շեղում:
4.4 Տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
Վարկատուն պետք է անմիջապես Վարկառուին ծանուցի սույն Համաձայնագրի համաձայն յուրաքանչյուր Տոկոսադրույքի որոշման մասին:
4.5 Գործող ընդհանուր դրույք
Ֆրանսիական սպառողական օրենսգրքի L.313-1, L.313-2 և R.313-1 հոդվածներին և Ֆրանսիական դրամավարկային և ֆինանսական օրենսգրքի L. 313-4 Հոդվածին չհակասելու նպատակով` Վարկատուն տեղեկացնում է Վարկառուին, և Վարկառուն ընդունում է, որ Միջոցների նկատմամբ կիրառելի գործող ընդհանուր դրույքը կարող է հաշվարկվել տարեկան [*լրացնել տառերով] տոկոս դրույքով ([*]լրացնել թվերով-%)`տարին երեք հարյուր վաթսունհինգ (365) օր սկզբունքով, և վեց (6) ամիս տևողությամբ Տոկոսի ժամկետի համար [*] լրացնել դրույքը տառերով տոկոս ([*] լրացնել դրույքը թվերով-%) դրույքով, որը ենթակա է հետևյալին`
(a) Վերը նշված դրույքները տրամադրված են միայն տեղեկատվական նպատակներով;
(b) վերոնշյալ դրույքները հաշվարկվում են այն հիմքով, որ
(i) Միջոցների մասհանումը ամբողջական է Ստորագրման ամսաթվին;
(ii) Վարկառուի համար հասանելի որևէ Մասհանում չի կրում տոկոս լողացող դրույքի վրա, և
(iii) Միջոցների ընթացքում ֆիքսված դրույքը հավասար է [*] տոկոսի ([*]%); և
(c) Վերոնշյալ դրույքները հաշվի են առնում սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից վճարման ենթակա կոմիսիոն վճարները և ծախսերը` ընդունելով, որ նման կոմիսիոն վճարները և ծախսերը կմնան ֆիքսված և կկիրառվեն մինչև սույն Համաձայնագրի ժամկետի լրանալը:
5. ՎՃԱՐՆԵՐ
5.1 Պարտավճար
Ստորագրման ամսաթվից սկսած 2 ամիսը լրանալու հաջորդող առաջին օրը Վարկառուն Վարկատուին պետք է վճարի տարեկան զրո ամբողջ հինգ (0,5%) պարտավճար:
Պարտավճարը կհաշվարկվի վերը նշված դրույքով` անցած օրերի փաստացի թվի համար համամասնորեն բաշխված Հասանելի վարկի գումարի նկատմամբ` գումարած որևէ առկախված Մասհանման հայտի համաձայն Վարկատուի կողմից տրամադրված որևէ մասհանման գումարը:
Առաջին պարտավճարը կհաշվարկվի (i) Ստորագրման ամսաթվին հաջորդող 2 ամիսը լրանալու հաջորդ օրվանից սկսած մինչև (ii) Վճարման ամսաթվին անմիջապես հաջորդող ամսաթիվը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար: Հաջորդ պարտավճարները կհաշվարկվեն Վճարման ամսաթվին անմիջապես հաջորդող ամսաթվից սկսած (ներառյալ) և ավարտվում մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը (ներառյալ) ընկած ժամանակահատվածների համար:
Կուտակված պարտավճարը ենթակա է վճարման` (i) Հասանելիության ժամկետում յուրաքանչյուր Վճարման ամսաթվին; (ii) Մասհանման ժամկետի վերջին օրվան հաջորդող Վճարման ամսաթվին, և (iii) Հասանելի վարկն ամբողջությամբ չեղյալ հայտարարվելու դեպքում նման չեղյալ հայտարարումն ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող Վճարման ամսաթվին:
5.2 Գնահատման վճար
Ստորագրման ամսաթվից ոչ ուշ քան մեկ ամիս Վարկառուն պետք է Վարկատուին վճարի գնահատման վճար` զրո ամբողջ հինգ տոկոսի չափով (0,5%), որը հաշվարկվում է Միջոցների առավելագույն գումարի նկատմամբ, ինչպես նաև այն ծախսերի արժեքը (ներառյալ օրինական վճարները), որոնք ծագել են Վարկատուի կողմից կապված համաձայնագրի ստորագրման նախապատրաստման, բանակցման հետ` ինչպես սահմանված է Համաձայնագրի Հոդված 7.2-ի (b) «Լրացուցիչ ծախսեր» առաջին պարբերությունում:
5.3 Կասեցման վճար
Եթե 7.3 Հոդվածի (Վարկառուի կողմից կասեցում) դրույթների և/կամ 7.4 Հոդվածի (Վարկատուի կողմից կասեցում) (c) և պարբերությունների համաձայն Միջոցները ամբողջությամբ կամ մասնակի կասեցվում են (d), Վարկառուն պետք է վճարի կասեցման վճար` որը հավասար է Միջոցների կասեցված գումարի երկու ամբողջ հինգ տոկոսին (2.5%):
Որպես բացառություն վերոնշյալ պարբերության` եթե Միջոցները կասեցվում են մասնակի Հոդված 7.4-ի (Վարկատուի կողմից կասեցում) պարբերության պայմաններին համապատասխան (a) և եթե Հասանելի վարկը չի գերազանցում ամբողջ միջոցների 15%-ը, ապա կասեցման վճար չի կիրառվի:
Յուրաքանչյուր կասեցման վճար ենթակա է վճարման Միջոցների ամբողջությամբ կամ մասնակի կասեցմանն անմիջապես հաջորդող Վճարման ամսաթվին:
6. ՄԱՐՈՒՄ
Արտոնյալ ժամանակահատվածը լրանալուց հետո Վարկառուն պետք է Վարկատուին ետ վճարի Միջոցների մայր գումարը քսանութ (28) կիսամյակային մասնաբաժիններով, որոնք ենթակա են վճարման յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:
Առաջին մասնաբաժինը ենթակա է վճարման 2021թ. նոյեմբերի 30-ին, իսկ վերջին մասնաբաժինը` 2035թ. մայիսի 31-ին:.
Մասհանման ժամկետի ավարտին Վարկատուն պետք է Վարկառուին տրամադրի Միջոցների մարման ժամանակացույց` հաշվի առնելով, առկայության դեպքում, 7.3 Հոդվածի (Վարկառուի կողմից կասեցում) և/կամ 7.4 Հոդվածի (Վարկատուի կողմից կասեցում) համաձայն Միջոցների ցանկացած հնարավոր կասեցում:
7. ՄԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄ
7.1 Կամավոր կանխավճար
Նախքան 2025թ. մայիսի 31-ը չի թույլատրվում Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճար:
Արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրվանից սկսած` Վարկառուն կարող է կատարել Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճար` հետևյալ պայմաններից ելնելով`
(a) Վարկառուն կանխավճարի նախատեսված ամսաթվից որ պակաս, քան երեսուն (30) Աշխատանքային օր առաջ գրավոր և անհետկանչելի ծանուցման միջոցով Վարկատուին ծանուցում է կանխավճար կատարելու իր մտադրության մասին;
(b) Կանխավճարի գումարը պետք է հավասար լինի մայր գումարի մեկ կամ մի քանի մասնաբաժիններին;
(c) Կանխավճարի նախատեսված ամսաթիվը պետք է լինի Վճարման ամսաթիվը;
(d) բոլոր կանխավճարները պետք է կատարվեն սույն Համաձայնագրի ներքո կուտակված տոկոսների, կանխավճարի գումարի հետ կապված, ցանկացած վճարների, փոխհատուցումների և ծախսերի վճարման հետ միասին;
(e) վճարման որևէ խախտում տեղի չի ունեցել կամ տեղի չի ունենում; և
(f) մասնակի կանխավճարի դեպքում Վարկառուն պետք է Վարկառուին բավարարող ապացույց տրամադրած լիներ առ այն, որ ունի Ծրագրի ֆինանսավորման նպատակով բավարար միջոցներ, ինչպես սահմանված է Ֆինանսավորման պլանում:
Վճարման ամսաթվին, երբ կատարվում է կանխավճարը, Վարկառուն պետք է վճարի Հոդված 8.2-ի (Կանխավճարի փոխհատուցում) համաձայն վճարման ենթակա Կանխավճարի փոխհատուցման ամբողջ գումարը:
Վարկառուն չի կարող կրկին փոխառությամբ ստանալ նախապես վճարված կամ կասեցված Միջոցները ամբողջությամբ կամ մասնակի:
7.2 Պարտադիր կանխավճար
Հետևյալ դեպքերից որևէ մեկի մասին Վարկատուից ծանուցումը ստանալուն պես Վարկառուն պետք է անմիջապես ամբողջ Միջոցների կամ դրա մի մասի կանխավճար կատարի:
(a) Անօրինականություն: համաձայն իր գործող օրենքի` Վարկատուի համար անօրինական է դառնում սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը կամ Միջոցների ֆինանսավորումը կամ տնօրինումը;
(b) Լրացուցիչ ծախսեր: Հոդված 8.4-ում (Լրացուցիչ ծախսեր) նշված որևէ Լրացուցիչ ծախսի գումարը նշանակալիորեն մեծ է, և Վարկառուն հրաժարվել է վճարել նման Լրացուցիչ ծախսը;
(c) Դեֆոլտ: Վարկատուն հայտարարում է Դեֆոլտի դեպք` համաձայն Հոդված 12-ի (Դեֆոլտի դեպքեր);
(d) Միջոցների օգտագործման հիմնավորման ձախողում: Վարկառուն ձախողում է Վարկատուին բավարարող կերպով մինչև միջոցների օգտագործման ժամկետի լրանալը հիմնավորել տրամադրված գումարների օգտագործումը (Հոդված 3.4.2.9 (Մինչև օգտագործման վերջնաժամկետը տրամադրված միջոցների օգտագործման հիմնավորման ապահովման ձախողում);
(e) Կանխավճար` վնասի արդյունքում հասցված կորստի դեպքում:
(i) Ներքոնշյալ (ii) ենթահոդվածի համաձայն, եթե Վարկառուն Ապահովագրական քաղաքականության ներքո Ծրագրի հետ կապված վնասի արդյունքում հասցված կորստի համար ստանում է [*](1)-ը գերազանցող գումարի չափով ապահովագրական միջոցներ, Վարկառուն պետք է օգտագործի այդ ապահովագրական միջոցները Միջոցների համարժեք գումարի կանխավճարի համար;
________________
1) Պետք է լրացվի կամ չլրացվի` կախված կիրառելի Ապահովագրական քաղաքականություններից
(ii) Վարկառուն պարտավոր չէ նախապես վճարել Միջոցները (i) ենթահոդվածի համաձայն, եթե Վարկատուն հաստատում է Վարկառուի կողմից Վարկատուին ներկայացված վերականգնման պլանը; և
(iii) կանխավճարի ամսաթիվը պետք է լինի Վարկառուի կողմից վերը նշված (i) պարբերությամբ նշված ապահովագրական միջոցները ստանալուն անմիջապես հաջորդող Վճարման ամսաթիվը:
Վերը նշված (a), (b) և (c) պարբերություններում նշված դեպքերից յուրաքանչյուրի պարագայում Վարկատուն իրավունք ունի Վարկառուի կողմից գրավոր ծանուցումն ունենալուց հետո կիրառել իր իրավունքները` որպես վարկատու` Հոդված 12.2-ի (Ակսելերացիա) (b) պարբերությունում նշված կերպով:
7.3 Վարկառուի կողմից կասեցում
Մինչև Մասհանման վերջնաժամկետը Վարկառուն կարող է կասեցնել Հասանելի վարկն ամբողջությամբ կամ մասնակիորեն` Վարկատուին երեք (3) աշխատանքային օր առաջ ծանուցելով այդ մասին:
Կասեցման նման ծանուցումը ստանալուն պես Վարկատուն պետք է կասեցնի Վարկառուի կողմից նշված գումարը` պայմանով, որ Ֆինանսավորման պլանում նշված Թույլատրելի ծախսերը ծածկված են Վարկատուին բավարարող կերպով` բացառությամբ այն դեպքի, երբ Վարկառուն հրաժարվել է Ծրագրից:
7.4 Վարկատուի կողմից կասեցում
Հասանելի վարկը պետք է կասեցվի Վարկառուին ծանուցում ուղարկելուց անմիջապես հետո: Ծանուցումն ուժի մեջ է մտնում անմիջապես, եթե`
(a) Մասհանման վերջնաժամկետին Հասանելի վարկը հավասար չէ զրոյի;
(b) Առաջին Մասհանումը չի կատարվել Դեկլարատիվ դրույթների (C) պարբերությունում նշված կարգով Վարկատուի իրավասու մարմինների կողմից Միջոցները հաստատելուց հետո տասնչորսամսյա (14) ժամկետի լրանալու ամսաթվին;
(c) Դեֆոլտի դեպք է տեղի ունեցել կամ տեղի է ունենում, կամ
(d) Հոդված 7.2-ում (Պարտադիր կանխավճար) նշված դեպք է տեղի ունեցել;
բացառությամբ, այն դեպքերի, երբ, ըստ Հոդված 7.4-ի (Վարկատուի կողմից կասեցում) (a) և (b) պարբերությունների, Վարկատուն առաջարկել է հետաձգել Մասհանման վերջնաժամկետը կամ առաջին Մասհանման վերջնաժամ Հոդվածը` նոր ֆինանսական պայմանների հիման վրա, որոնք կիրառվելու են Հասանելի վարկի ներքո Մասհանումների դեպքում, և Վարկառուն համաձայնություն է տվել այդ առաջարկին:
7.5 Սահմանափակումներ
(a) Հոդված 7-ի (Կանխավճար և Կասեցում) համաձայն` Կողմերից մեկի կողմից կանխավճարի կամ կասեցման ծանուցումը պետք է լինի անհետկանչելի, և, եթե այլ բան նախատեսված չէ սույն Համաձայնագրով, ցանկացած նման ծանուցում պետք է նշի համապատասխան կանխավճարի կամ կասեցման կատարման ամսաթիվը կամ ամսաթվերը և կանխավճարի կամ կասեցման գումարը:
(b) Վարկառուն կանխավճար չի կատարի կամ չի կասեցնի Միջոցներն ամբողջությամբ կամ մասնակիորեն` բացառությամբ սույն Համաձայնագրով հստակ սահմանված ժամանակի և ձևի:
(c) Սույն Համաձայնագրի ներքո ցանկացած կանխավճար պետք է կատարվի (i) նախապես վճարվող գումարի կուտակված տոկոսների, (ii) չվճարված վճարների, և (iii) Հոդված 8.2-ում (Կանխավճարի փոխհատուցում) նշված Կանխավճարի փոխհատուցման վճարման հետ միասին:
(d) Ցանկացած կանխավճարի գումար պետք է կիրառվի մնացած մասնաբաժինների նկատմամբ` մարման ժամկետի հակառակ կարգով:
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8.1 Ծախքեր և ծախսեր
8.1 Վարկառուն ուղղակիորեն կվճարի կամ կփոխհատուցի Վարկատուին Վարկատուի կողմից նախապես կատարված բոլոր ծախքերը և ծախսերը (ներառյալ` օրինական վճարները), որոնք առաջացել են Վարկատուի կողմից` սույն Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և Ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ: Այդ ծախսերը կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
Եթե պահանջվում է սույն Համաձայնագրում նյութական փոփոխություններից ծագած փոփոխություն Վարկառուի կողմից, վերջինս պետք է Վարկատուին փոխհատուցի այդ պահանջին պատասխանելու, գնահատելու, բանակցելու կամ համապատասխանելու առնչությամբ առաջացած բոլոր ծախսերը (ներառյալ` օրինական վճարները): Այդ ծախսերը և վճարները կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
Վարկառուն Վարկատուին կփոխհատուցի սույն Համաձայնագրի ներքո իր իրավունքների կիրառման կամ պահպանման հետ կապված բոլոր ծախքերը և ծախսերը (ներառյալ` օրինական վճարները):
Վարկառուն ուղղակիորեն կվճարի կամ Վարկատուին կփոխհատուցի Վարկատուի կողմից նախապես կատարված բոլոր խելամիտ ծախքերի և ծախսերի գումարները` կապված Փարիզից Վարկատուի հետ համաձայնեցված այլ վայր Վարկառուի միջոցների կամ հաշիվների փոխանցման հետ, ինչպես նաև Միջոցների ներքո համապատասխան բոլոր գումարների վճարման հետ կապված փոխանցման վճարներն ու ծախսերը: Այդ ծախսերը և վճարները կկազմեն 15,000,000 եվրո` բացառությամբ ԱԱՀ-ի:
8.2 Կանխավճարի փոխհատուցում
Հաշվի առնելով Հոդված 7.1-ին (Կամավոր կանխավճար) կամ Հոդված 7.2-ին (Պարտադիր կանխավճար) համապատասխան Միջոցների ամբողջական կամ մասնակի կանխավճարի արդյունքում Վարկատուի կրած ցանկացած կորուստ` Վարկառուն պետք է Վարկատուին վճարի հետևյալի հանրագումարին համարժեք փոխհատուցում`
- Փոխհատուցվող Կանխավճարի հատուցում, և
- Նախապես վճարված գումարի հետ կապված Վարկատուի կողմից իրականացված սվոփային գործարքների հեջավորման տոկոսադրույքների չվճարման արդյունքում առաջացած ցանկացած ծախսեր:
Որպես վերոնշյալի բացառություն` այն դեպքում եթե Միջոցներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը վճարվել է համաձայն Հոդված 7.1-ի (i) (Պարտադիր կանխավճար-անօրինականություն (a)) կամ Հոդված 7.2-ի (ii) (Պարտադիր կանխավճար-Լրացուցիչ ծախսեր (b)) ապա այդ դեպքում Վարկառուի կողմից ծագած Լրացուցիչ ծախսերը` բխող Ֆրանսիայի օրենքից կամ այլ կարգավորումներից, կամ Ստորագրման օրվանից հետո Ֆրանսիայում գործող արդեն իսկ գործող որևէ օրենքի կամ կարգավորման փոփոխությունից, Փոխհատուցվող Կանխավճարի հատուցումը չի կիրառվի և Վարկառուն Վարկատուին պետք է վճարի միայն փոխհատուցում, որը հավասար կլինի Վարկատուի կողմից կատարված սվոպ գործարքների հեջավորման ցանկացած տոկոսադրույքի խախտման արդյունքում առաջացած արժեքին նախապես վճարված գումարի առնչությամբ:
8.3 Հարկեր և տուրքեր
8.3.1 Գրանցման ծախսեր
Վարկառուն ուղղակիորեն վճարում, կամ, եթե կիրառելի է, Վարկատուին փոխհատուցում է դրոշմատուրքի, գրանցման և այլ նմանատիպ հարկերի առնչությամբ Վարկատուի կողմից նախապես կատարված ծախսերը, որոնք ենթակա են վճարման Ֆինանսական փաստաթղթի կամ Ֆինանսական փաստաթղթի որևէ հնարավոր փոփոխության առնչությամբ:
8.3.2 Շահութահարկ
Վարկառուն պարտավորվում է, որ սույն Համաձայնագրի ներքո Վարկատուին կատարված բոլոր վճարումները ազատվում են շահութահարկից:
Եթե շահութահարկը պահանջվում է օրենքով, Վարկառուն պարտավորվում է ցանկացած նման վճարման գումարը ավելացնել այնքան գումար է, որը Վարկատուի համար հավասար է վճարման այն գումարին, որը պետք է կատարվեր շահութահարկի վճարում չպահանջվելու դեպքում:
Վարկառուն Վարկատուին փոխհատուցում է Վարկառուի հաշվի բոլոր ծախսերը և/կամ հարկերը, որոնք վճարվել են Վարկատուի կողմից (եթե կիրառելի է)` բացառությամբ Ֆրանսիայի հարկերի:
8.4 Լրացուցիչ ծախսեր
Վարկառուն Վարկատուի պահանջից հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում Վարկատուին է վճարում Վարկատուի կողմից (i) որևէ նոր օրենքի կամ կանոնակարգի կամ դրանց որևէ փոփոխության կամ գործող որևէ օրենքի կամ կանոնակարգի մեկնաբանման կամ կիրառման ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելու, (ii) Ստորագրման ամսաթվից հետո որևէ օրենքին կամ կանոնակարգին համապատասխանելու արդյունքում կրած բոլոր Լրացուցիչ ծախսերը:
Սույն Հոդվածում, «Լրացուցիչ ծախսեր» նշանակում է`
(i) Միջոցներից եկամտաբերության կամ Վարկատուի ընդհանուր կապիտալի ցանկացած կրճատում;
(ii) ցանկացած լրացուցիչ կամ ավելացված ծախս, կամ
(iii) սույն Համաձայնագրի ներքո վճարման ենթակա ցանկացած գումարի կրճատում,
որոնք կրում է Վարկատուն այնքանով, որքանով դրանք վերագրելի են Վարկատուին` կապված Ֆինանսական փաստաթուղթ ստորագրելու կամ ֆինանսավորելու կամ սույն Համաձայնագրի ներքո իր պարտականությունները կատարելու հետ:
8.5 Արժույթի փոխհատուցում
Եթե սույն Համաձայնագրի կամ գումարի նկատմամբ տրված որևէ հրամանի, դատական որոշման կամ վճռի ներքո Վարկառուի կողմից որևէ գումար պետք է փոխարկվի այդ գումարի վճարման արժույթից այլ արժույթի հետևյալ նպատակներով`
(i) Վարկառուի նկատմամբ պահանջ կամ ապացույց ներկայացնելու համար, կամ
(ii) Որևէ դատական կամ արբիտրաժային ընթացակարգերի առնչությամբ հրամանի, դատական որոշման կամ վճռի հասնելու կամ դրանց կիրարկման համար,
ապա Վարկառուն Վարկատուին է փոխհատուցում և Վարկատուի պահանջից երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում օրենքով թույլատրված կարգով Վարկատուին է վճարում փոխարկումից ծագող կամ ցանկացած տարբերության արդյունքում առաջացած ցանկացած ծախսի, կորստի կամ պարտավորության գումարը` (A) առաջին արժույթից երկրորդ արժույթին համապատասխան գումարի փոխարկման համար կիրառվող փոխարժեքի և (B) Վարկատուի կողմից գումարը ստանալու պահին իր համար հասանելի փոխարժեքի կամ փոխարժեքների միջև: Վարկատուին փոխհատուցման այս պարտավորությունը կախված չէ սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի որևէ այլ պարտավորությունից:
Վարկառուն հրաժարվում է վճարման սահմանված արժույթից բացի այլ արժույթով կամ դրամական միավորով սույն Համաձայնագրով սահմանված գումարները վճարելու իրավասության իր ցանկացած իրավունքից, որ կարող է ունենալ:
8.6 Վճարման ամսաթվեր
Հոդված 8-ով (Լրացուցիչ վճարման պարտավորություններ) սահմանված Վարկառուի կողմից Վարկատուին վճարման ենթակա ցանկացած կոմպենսացիա կամ փոխհատուցում պետք է վճարվի համապատասխան կոմպենսացիա կամ փոխհատուցում առաջացնող հանգամանքներին հաջորդող Վճարման ամսաթվին:
Չնայած վերոնշյալին` Հոդված 8.2-ին (Կանխավճարի փոխհատուցում) համաձայն կանխավճարի հետ կապված ցանկացած փոխհատուցում պետք է վճարվի համապատասխան կանխավճարի ամսաթվին:
9. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Հոդված 9-ում (Հայտարարություններ և երաշխիքներ) սահմանված բոլոր հայտարարություններն ու երաշխիքները կատարվում են Ստորագրման օրը Վարկառուի կողմից` ի օգուտ Վարկատուի: Հոդված 10-ի (Հայտարարություններ և երաշխիքներ) բոլոր հայտարարություններն ու երաշխիքները պետք է կատարվեն նաև այն օրը, երբ Հավելված 4-ի (Նախապայմաններ) Մաս II-ում նշված բոլոր պայմանները կատարված են, յուրաքանչյուր մասհանման պահանջի ամսաթվին և յուրաքանչյուր վճարման ամսաթվին, բացառությամբ, երբ Հոդված 9.9-ում (Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն) նշված կրկնվող հայտարարությունները պետք է կատարվեն Վարկառուի կողմից` կապված վերջին հայտարարության ամսաթվից Վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության հետ:
9.1 Լիազորություն
Վարկառուն լիազորություն ունի սույն Համաձայնագիրն ու Ծրագրի փաստաթուղթը ստորագրելու, իրականացնելու և տրամադրելու և իրականացնելու բոլոր նախատեսված պարտավորությունները: Վարկառուն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները` լիազորելու սույն Համաձայնագրի ու Ծրագրի փաստաթղթի`իր կողմից ստորագրումը, իրականացումն ու առաքումը և սույն Համաձայնագրով ու Ծրագրի փաստաթղթով նախատեսված գործարքները:
9.2 Ապացույցների վավերականությունն ու ընդունելիությունը
Պահանջվող բոլոր լիազորությունները`
(a) Հնարավորություն ընձեռել Վարկառուին սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթի ներքո օրինականորեն ստորագրել, իր իրավունքները կիրառելու և պարտավորություններին հետևելու; և
(b) Հոդված 16-ով (Գերակա օրենք, կիրարկում և վայրի ընտրություն) սահմանված Վարկառուի իրավասության դատարաններում կամ արբիտրաժային ընթացակարգերում սույն Համաձայնագիրն ու Ծրագրի փաստաթուղթը ընդունելի ապացույց համարելու համար,
ստացվել են և օրինական են, և չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել նման Լիազորության ամբողջական կամ մասնակի հետաձգում, չվերականգնում կամ փոփոխություն:
9.3 Պարտադիր պարտավորություններ
Սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթի ներքո Վարկառուի կողմից ստանձնվող պարտավորությունները համապատասխանում են Վարկառուի համար իր իրավասության շրջանակներում բոլոր օրենքներին և կանոնակարգերին և օրինական են, վավեր, պարտադիր ու կիրառելի, որոնք ուժի մեջ են մտնում` դրանց գրավոր պայմանների համաձայն:
9.4 Գրանցման կամ դրոշմատուրքի բացակայություն
Ըստ Վարկառուի իրավասության օրենքների` անհրաժեշտ չէ, որ Ֆինանսական փաստաթղթերը գրանցվեն, գրառվեն կամ կցվեն որևէ դատարանում կամ իրավասու այլ մարմնում կամ դրոշմատուրքը, գրանցման կամ համանման հարկերն ու վճարները վճարվեն` կապված Ֆինանսական փաստաթղթերի կամ դրանցով նախատեսված գործարքների հետ:
9.5 Միջոցների փոխանցում (2)
Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից Վարկատուին վճարվելիք բոլոր գումարները` լինի դա մայր գումար թե տոկոսներ, ժամկետանց վճարման տոկոսներ, Կանխավճարային փոխհատուցում, լրացուցիչ ծախսեր կամ ծախքեր, կամ այլ գումարներ, ազատ փոխադրելի են դեպի Ֆրանսիա կամ որևէ այլ երկիր:
Սույն ներկայացուցչությունը ուժի մեջ է մինչև Վարկատուին վճարվելիք ենթակա ամբողջ գումարի մարումը: Եթե Միջոցների մարման ժամկետները երկարաձգվել է Վարկատուի կողմից, ապա սույն ներկայացուցչության կողմից հետագա հաստատման անհրաժեշտություն չի լինի:
Վարկառուն ճիշտ ժամանակին պետք է անհրաժեշտ դրամական միջոցներ` «Եվրո», ձեռք բերի սույն ներկայացուցչությանը համապատասխանելու համար:
______________
2) Տարբերակը պետք է ընտրվի` կախված ներքին կիրառելի օրենքից
9.6 Այլ պարտավորությունների հետ հակասության բացակայություն
Վարկառուի կողմից Ծրագրի և սույն Համաձայնագրի առնչությամբ փաստաթղթերի կնքումն ու կատարումը, ինչպես նաև նախատեսված գործարքները չեն հակասում դրանց վերաբերող որևէ ներքին կամ օտարերկրյա օրենքին կամ կարգավորմանը, Վարկառուի պարտավորությունների կամ իր որևէ ակտիվների մասով սահմանադրական փաստաթղթերին (կամ նմանատիպ այլ փաստաթղթերին), կամ այլ համաձայնագրին կամ փաստաթղթերին:
9.7 Կարգավորող օրենք և կիրարկում
a) Ֆրանսիական օրենքի ընտրությունը որպես կարգավորող օրենք կճանաչվի և կընդունվի Վարկատուի իրավասության դատարանների և արբիտրաժային տրիբունալների կողմից:
b) Ֆրանսիական դատարանում կամ արբիտրաժային տրիբունալներում սույն Համաձայնագրի առնչությամբ կայացված ցանկացած վճիռ կճանաչվի և կընդունվի Վարկառուի իրավասության շրջանակներում:
9.8 Դեֆոլտի բացակայություն
Դեֆոլտի դեպք տեղի չի ունենում կամ հավանաբար չի ծագի:
Վարկառուի այլ համաձայնագրերի կամ իր ակտիվների վրա ազդող ոչ մի խախտում չկա, որը հավանաբար կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ:
9.9 Ապակողմնորոշիչ տեղեկատվության բացակայություն
Վարկառուի կողմից Վարկատուին տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է, հավաստի և տրամադրման օրվա դրությամբ թարմեցված, կամ նպատակահարմարության դեպքում, այն օրվա դրությամբ, երբ դրանք համարվել են տրամադրված, չեն փոփոխել, ուժը կորցրած համարվել, կասեցվել կամ երկարաձգվել վերանայված պայմաններով և էականորեն ապակողմնորոշիչ չեն` բացթողման, նոր հանգամանքների առաջացման կամ ցանկացած տեղեկատվության բացահայտման արդյունքում:
9.10 Ծրագրի փաստաթղթեր
Ծրագրի փաստաթղթերը համարվում են Ծրագրին առնչվող ամբողջ համաձայնագիրը և երրորդ կողմերի համար վավեր են, պարտադիր և կատարման ենթակա: Ծրագրի Փաստաթղթերը չեն փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել, առանց Վարկատուի նախնական հաստատման` դրանք Վարկատուին տրամադրման օրվանից և Ծրագրի փաստաթղթերի առնչությամբ առկա վեճեր չկան:
9.11 Ծրագրի լիազորություններ
Ծրագրի բոլոր լիազորությունները ձեռք են բերվել կամ լիիրավ ուժի մեջ են մտել ու գործում են և Ծրագրի որևէ լիազորության ամբողջական կամ մասնակի փոխվելու, նորացվելու, չեղարկվելու կամ ուժը կորցրած ճանաչվելու հետ կապված հանգամանքներ չկան:
9.12 Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողություններ, Խարդախություն և Հակամրցակցային գործունեություն
Վարկառուն ներկայացնում և երաշխավորում է, որ
(i) Ծրագրում ներդրված բոլոր միջոցները Պետական բյուջեից են;
(ii) Ծրագիրը (մասնավորապես, Միջոցներով ֆինանսավորվող պայմանագրի առնչությամբ բանակցություն, դրա կնքում կամ կատարում) չի առաջացրել կոռուպցիոն գործողություններ, Խարդախություն կամ Հակամրցակցային գործունեություն
9.13 Էական անբարենպաստ ազդեցություն
Վարկառուն ներկայացնում և երաշխավորում է, որ հնարավոր էական բացասական ազդեցություն առաջացնող դեպքեր կամ հանգամանքներ չեն եղել և չկան:
10. ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Հոդված 10-ում նշված պարտավորությունները ուժի մեջ են մտնում Ստորագրման ամսաթվից և ուժի մեջ մնում մինչև սույն Համաձայնագրի ներքո ցանկացած գումարի մարումը:
10.1 Օրենքների և կարգավորումների հետ համապատասխանություն
Վարկառուն համապատասխանում է:
(a) բոլոր առումներով Բոլոր օրենքներին և կարգավորումներին, որին Վարկառուն և/կամ Ծրագիրը ենթակա են, մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության և աշխատանքային կիրառելի օրենքների առնչությամբ; և
(b) Ծրագրի փաստաթղթերի ներքո իր բոլոր պարտավորություններին:
10.2 Լիազորություններ
Վարկառուն պետք է անհապաղ ձեռք բերի, համապատասխանեցնի և կատարի այն ամենն ինչ լիիրավ ուժի մեջ կպահպանի ցանկացած կիրառելի օրենքի կամ կարգավորման շրջանակներում պահանջվող որևէ լիազորություն` սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթերի իր պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ապահովելով սույն Համաձայնագրի ներքո օրինականությունը, վավերականությունը, կիրառելիությունը և ընդունելիությունը.
10.3 Ծրագրի փաստաթղթեր
Վարկառուն պետք է Վարկատուին ապահովի Ծրագրի փաստաթղթերի որևէ փոփոխության պատճեն և չպետք է կատարի (չպետք է համաձայնի կատարել) Ծրագրի փաստաթղթերի որևէ էական փոփոխություն առանց Վարկատուի նախնական համաձայնության:
Այդ փաստաթղթերը ներառում են Գործառնական և ֆինանսական ընթացակարգերի ձեռնարկը, Ծրագիրն իրականացնող գրասենյակի նախնական տարեկան գործառնական բյուջեն, որոնք համաձայնեցման նպատակով պետք է ներկայացվեն Վարկատուին ամեն տարի:
10.4 Ծրագրի իրականացում և պահպանում
Վարկառուն պետք է`
(i) Իրականացնի Ծրագիրը լայնորեն ընդունված անվտանգության սկզբունքներին և ուժի մեջ մտած տեխնիկական ստանդարտներին համապատասխան;
(ii) պահպանի Ծրագրի ակտիվները` բոլոր կիրառելի օրենքներին ու կարգավորումներին համապատասխան` լավ օպերացիոն և պահպանման պայմաններում, և օգտագործի նման ակտիվները` իրենց կիրառելի օրենքների և կարգավորումների և նպատակի համաձայն:
10.5 Գնումներ
Ծրագրի իրականացման նպատակով պայմանագրերի գնումների և կնքման համար Վարկառուն պարտավորվում է համապատասխանել «Գնումների մասին» 01.01.2011թ. թիվ ՀՕ-206-Ն ՀՀ օրենքին: Ավելին, Զարգացման Ֆրանսիական Գործակալությունից (այսուհետ` ԶՖԳ) ֆինանսավորում ստանալու նպատակով անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներին`
1. Մատակարարների և խորհրդատուների հետ պայմանագրերի կնքման նպատակով 200.000 եվրոն գերազանցող գնումների և աշխատանքային պայմանագրերի կնքման նպատակով 5.000.000 եվրոն գերազանցող գնումների իրականացման դեպքում Վարկառուն պետք է (1) կիրառի ԶՖԳ-ի մրցույթների հայտարարման ստանդարտ փաստաթղթեր` ներառյալ բարեվարքության դեմ պայքարի հայտարարությունը, ինչպես նաև (2) հրապարակի գնումների վերաբերյալ ծանուցումները ԶՖԳ-ի հետևյալ www.afd.dgmarket.cօm վեբ-կայքում: Վարկառուն պետք է ձեռնարկի խորհրդատուներ վարձելու հետաքրքրության հայտը և ստեղծի առավելագույնը 6 խորհրդատվական ընկերություններից բաղկացած ցուցակ:
2. Եթե Պայմանագրերի գնման արժեքը վերոնշյալ շեմից պակաս է, ապա Վարկառուն պետք է (1) պայմանագիր կնքած խորհրդատուից, կապալառուից կամ մատակարարից պահանջի ստորագրել բարեվարքության դեմ պայքարի հայտարարությունը (ձևաչափը ներկայացված է Համաձայնագրի 9-րդ աղյուսակում` Բնապահպանական, ամբողջականության, իրավասության և սոցիալական պատասխանատվության Հայտարարություն), (2) զերծ մնա ուղղակի պայմանագիր կնքելուց (բանակցային ընթացակարգ), եթե պայմանագրի գումարը 15,000 եվրոյից պակաս է:
3. Վարկառուն պետք է նախապես ներկայացնի ԶՖԳ-ին իր համաձայնությունը Գնումների պլանի (ձևաչափը հասանելի է հետևյալ վեբ-կայքում` www.afd.fr), և նմանատիպ գնումների պլանի ցանկացած լրամշակման վերաբերյալ:
Բոլոր պայմանագրերի գնման համար, եթե այլ բան համաձայնեցված չէ ԶՖԳ-ի հետ, Վարկառուն պետք է ԶՖԳ-ից նախապես ստանա իր համաձայնությունը հետևյալի շուրջ`
ա. Մրցույթին մասնակցության հետաքրքրվածության հայտ կամ նախաորակավորման փաստաթղթեր,
բ. Առաջարկված նախաորակավորված կամ ընտրված թեկնածուների ցուցակը և գնահատման հաշվետվությունը,
գ. Մրցույթի հայտարարման փաստաթղթերի նախագծերը,
դ. Մրցույթի գնահատման հաշվետվությունը և պայմանագրերի կնքման առաջարկությունը: Երկփուլանի մրցույթի հայտարարման գործընթացի դեպքում տեխնիկական գնահատման հաշվետվության վերաբերյալ ԶՖԳ-ի համաձայնությունը պահանջվում է նախքան ֆինանսական մրցույթի հայտարարումը,
ե. Մրցույթի հայտարարման ընթացակարգի կասեցման մասին որոշումը կամ դրա չհաջողված լինելու մասին հայտարարությունը,
զ. Պայմանագրերի նախագծերը և դրանց ցանկացած լրացումները
10.6 Բնապահպանական և սոցիալական պատասխանատվություն
Կայուն զարգացմանը խթանելու նպատակով` Կողմերը համաձայնում են, որ անհրաժեշտ է խթանել միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և աշխատանքային չափանիշների` ներառյալ Միջազգային աշխատանքային կազմակերպության «ILՕ» հիմնարար կոնվենցիաների և Վարկառուի օրենսդրության շրջանակներում միջազգային բնապահպանական օրենքների ու կարգավորումների համապատասխանությունը: Նման նպատակի համար Վարկառուն պետք է`
Ծրագրի շրջանակներում իր բիզնես գործունեության առնչությամբ.
(a) համապատասխանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային չափանիշներին և աշխատանքային օրենքներին, մասնավորապես` «ILՕ»-ի հիմնարար կոնվենցիաներին և բնապահպանական կոնվենցիաներին, այն երկրի կիրառելի օրենքներին և կարգավորումներին համապատասխան, որտեղ Ծրագիրը իրականացվում է:
Ծրագրի առնչությամբ:
(b) գնման պայմանագրերում և, եթե հարկ լինի, մրցութային փաստաթղթերում ներառի կետ, որտեղ պայմանագրային կողմերը համաձայն են և համաձայնում են ապահովելու, որ իրենց ենթավարկատուները (եթե այդպիսիք կան) համաձայնեն համապատասխանել նման ստանդարտներին այն երկրի կիրառելի օրենքներին և կարգավորումներին համապատասխան, որտեղ իրականացվում է Ծրագիրը: Վարկատուն իրավասու է Վարկառուից պահանջել Ծրագրի իրականացման սոցիալական և բնապահպանական պայմանների մասին հաշվետվություն;
(c) կատարի Ծրագրին հատուկ համապատասխան մեղմացնող միջոցառումներ` ինչպես նշված է բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության համատեքստում, ինչպիսին է օրինակ` Ժամանակացույց 6-ին կցված ESMP-ում ներկայացված միջոցառումներ (բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության համատեքստում մեղմացնող միջոցառումներ):
(d) պահանջի, որ Ծրագրի իրականացման նպատակով նշանակված կապալառուները պետք է կիրառեն (c) պարբերությամբ սահմանված մեղմացնող միջոցառումները և ապահովեն, որ իրենց ենթակապալառուները (եթե այդպիսիք կան) համապատասխանեցնեն բոլոր միջոցառումները և դեֆոլտի դեպքում ձեռնարկեն բոլոր համապատասխան քայլերը` կատարելով նման մեղմացնող միջոցառումները, և
(e) Վարկատուին տրամադրի ESMP վերաբերյալ տարեկան հաջորդական հաշվետվություններ:
10.7 Լրացուցիչ ֆինանսավորում
Վարկառուն չպետք է փոփոխության ենթարկի Ֆինանսավորման պլանը` առանց Վարկատուի գրավոր նախնական համաձայնության և պետք է ֆինանսավորի Ֆինանսավորման պլանում չնախատեսված որևէ լրացուցիչ ծախսեր, այն պայմաններով, որոնք երաշխավորում են Միջոցների մարումը:
10.8 Համամասնորեն դասակարգում
Վարկառուն պարտավորվում է (i) երաշխավորելու, որ սույն Համաձայնագրի ներքո իր վճարման պարտավորությունները համամասնորեն են դասակարգվում բոլոր ժամանակների համար իր այլ ներկա և ապագա անապահով և անստորադաս վճարման պարտավորություններին (ii) չտրամադրելու նախնական դասակարգում կամ երաշխիքներ այլ վարկատուներին` բացառությամբ, եթե նույն դասակարգումը կամ երաշխիքները Վարկառուի կողմից տրված են Վարկատուի օգտին` Վարկատուի պահանջի հիման վրա:
10.9 Նշանակում
Եթե Վարկատուն այլ բանի շուրջ չի համաձայնում գրավոր կերպով, Վարկառուն պետք է
(i) Փոփոխի ապահովագրական քաղաքականությունը` Վարկատուին ներառելով որպես միակ շահառու` ցանկացած ապահովագրական հատուցման առնչությամբ, մինչև սույն Համաձայնագրի ներքո ամբողջ գումարն ամբողջությամբ չմարվի; և
(ii) Վարկատուին նշանակել որպես Կառուցապատողի երաշխիքների շահառու:
10.10 Ծրագրի հաշիվներ
Վարկառուն պետք է բացի, պահպանի և ֆինանսավորի Ծրագրի հաշիվը` սույն Համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան:
10.11 Ստուգումներ
Վարկառուն սույնով լիազորում է Վարկատուին և նրա ներկայացուցչություններին իրականացնելու ստուգումներ, որի նպատակն է Ծրագրի իրականացման և գործարկման գնահատումը, ինչպես նաև Ծրագրի նպատակների ազդեցությունն ու գնահատումը:
Վարկառուն պետք է համագործակցի Վարկատուի և իր ներկայացուցիչների հետ և վերջիններիս տրամադրի ամբողջ ողջամիտ տեղեկատվությունն ու աջակցությունը նման ստուգումներ իրականացնելու համար, իսկ ժամկետներն ու ձևաչափը պետք է որոշվի Վարկատուի կողմից` խորհրդակցելով Վարկառուի հետ:
Վարկառուն պետք է Վարկատուին փոխհատուցի ծագած որևէ վճար` տարեկան 1 անգամ ստուգումն առնչությամբ:
Վարկատուի կողմից ստուգումների համար Վարկառուն պետք է պահպանի և հասանելի դարձնի Մասհանման վերջնաժամկետից մինչև 10 տարի ժամանակահատվածով նախատեսված Թույլատրելի Ծախսերին վերաբերող բոլոր փաստաթղթերը:
10.12 Ծրագրի գնահատում
Վարկառուն գիտակցում է, որ Վարկատուն կարող է իրականացնել կամ ապահովել, որ 3-րդ կողմը իր անունից իրականացնի Ծրագրի գնահատումը: Այս գնահատումը կօգտագործվի Ծրագրի առնչությամբ կատարողական հաշվետվություն պատրաստելու նպատակով, որը, մասնավորապես` ներառում է Միջոցների ամբողջ գումարը և տևողությունը, Ծրագրի նպատակները, Ծրագրի փաստացի և սպասվելիք կատարողականը, դրա համապատասխանելիության գնահատականը, արդյունավետությունը, ազդեցությունը և կայունությունը/կենսագործունեությունը: Վարկառուն համաձայնում է հրապարակել նման կատարողականի մասին հաշվետվությունը, մասնավորապես` Վարկատուի վեբ-կայքում:
10.13 Ծրագրի իրականացումը
Վարկառուն պետք է`
(i) ապահովի, որ Ծրագրի իրականացմանը մասնակցող որևէ անձ, խումբ կամ անհատ ներառված չէ որևէ Ֆինանսական պատժամիջոցների ցանկում (ներառյալ` ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորում),
(ii) չֆինանսավորի Ֆրանսիայի, Եվրոպական միության կամ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից Էմբարգոյին ենթակա ցանկացած մատակարարում կամ ոլորտներ:
10.14 Ծրագրի ազդեցությունը
Վարկառուն պետք է`
(iii) Արարատի հովտում ապահովի ջրային ռեսուրսների կայունությունը` ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարման մշակման և կիրառման միջոցով:
(iv) Արարատի և Վեդու Ջրմուղկոյուղու կողմից իրենց բնակիչներին մատուցվող ծառայությունները զարգացնի և ամրապնդի:
10.15 Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեության բացակայություն
Վարկառուն պարտավորվում է`
(i) երաշխավորել, որ բացի պետական ծագման միջոցներից, այլ միջոցներն Ապօրինի ծագման չլինեն;
(ii) երաշխավորել, որ Ծրագիրը պատճառ չի հանդիսանա Կոռուպցիոն, Խարդախության կամ Հակամրցակցային գործողությունների (մասնավորապես, միջոցներից դուրս բանակցությունների, պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում);
(iii) տեղեկանալուն կամ կասկածելուն պես անհապաղ տեղեկացնել Վարկատուին Կոռուպցիոն գործողությունների, Խարդախության կամ Հակամրցակցային գործունեության մասին;
(iv) Վերոնշյալ պարբերությունում (iii) նշված դեպքում կամ Վարկատուի պահանջով, եթե վերջինս կասկածում է վերոնշյալ պարբերությունում նշված գործողություն է տեղի ունեցել, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարկատուի կողմից սահմանված ժամկետներում Վարկատուի համար ընդունելի ձևով վերացնել ստեղծված իրավիճակը; և
(v) առանց ուշացման ծանուցել Վարկատուին Ծրագրում ներդրված ապօրինի ծագման որևէ միջոցի առնչությամբ կասկածելի տեղեկատվության մասին:
11. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Սույն Հոդված 11-ում (Տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն) նշված պարտավորությունները ուժի մեջ են մտնում Ստորագրման ամսաթվին և ուժի մեջ մնում մինչև սույն Համաձայնագրի ներքո ցանկացած գումարի մարումը:
11.1 Ֆինանսական տեղեկատվություն
Վարկառուն Վարկատուին տրամադրում է`
- Վարկատուի ողջամիտ պահանջի հիման վրա ցանկացած տեղեկատվություն` կապված Վարկառուի արտաքին և ներքին պարտքի, ինչպես նաև ցանկացած երաշխավորված վարկի հետ:
- Համաձայնագրի Ստորագրման օրվա ֆինանսական տարվա վերջին ապացույց առ այն, որ համաձայնագրի ստորագրությունը չի ենթադրում որևէ թույլատրելի փոխառության կամ Վարկառուի նմանատիպ այլ պարտավորության խախտում:
11.2 Առաջընթացի մասին հաշվետվություն
(a) Մինչև Տեխնիկական ավարտի ժամկետը, Վարկառուն Վարկատուին է տրամադրում կիսամյակային կտրվածքով Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսական և տեխնիկական առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն` ներառյալ, եթե պահանջվում է, ESMP-ի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:
(b) Տեխնիկական ավարտի օրվանից 3 ամսվա ընթացքում Վարկառուն Վարկատուին է տրամադրում առաջընթացի ընդհանուր հաշվետվություն:
(c) Տեխնիկական ավարտի օրվանից 3 ամսվա ընթացքում Վարկառուն Վարկատուին է տրամադրում հաշվետվություն Ծրագրի ազդեցության ցուցանիշների առնչությամբ` Ժամանակացույց 7-ում սահմանված ձևով (Ազդեցության ցուցանիշների հաշվետվության ձև):
11.3 Այլ տեղեկատվություն
Վարկառուն Վարկատուին անհապաղ տրամադրում է հետևյալը`
(a) Որևէ դեպքի կամ հանգամանքի մանրամասները, տեղեկանալուն պես, որը կարող է Դեֆոլտի դեպքի լինել կամ, որը կարող է էական անբարենպաստ, ազդեցություն ունենալ, ինչպես նաև այդպիսի դեպքի բնույթը և դա վերացնելու համար Վարկառուի կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք բոլոր գործողությունները (եթե առկա է);
(b) Տեղեկանալուն պես Ծրագրի իրականացմանն առնչվող որևէ դեպքի կամ պատահարի մանրամասները, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ Ծրագրի տեղաբաշխման, իր կամ կապալառուների աշխատողների աշխատանքային պայմանների վրա, ինչպես նաև այդպիսի դեպքի կամ պատահարի բնույթը և դա վերացնելու համար ձեռնարկված կամ առաջարկվող ձեռնարկվելիք բոլոր կիրառվող գործողությունների մանրամասները;
(c) Ծրագրի գործողության, կազմակերպման և ավարտման վրա հնարավոր ազդեցություն ունեցող որևէ որոշում կամ դեպք;
(d) դեպքի մասին տեղեկանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի փաստաթղթերի ներքո կամ Ծրագրին ազդող որևէ դեֆոլտի մասին ցանկացած ծանուցման, դադարեցման, վեճի կամ նյութական պահանջի վերաբերյալ մանրամասնություններ` դա վերացնելու համար Վարկառուի կողմից ձեռնարկված կամ առաջարկվող ձեռնարկվելիք բոլոր գործողությունների մանրամասների հետ մեկտեղ;
(e) ծառայությունների (ներառյալ, բայց չսահմանափակվելով ուսման և մոնիթորինգի մասին ծառայություններով, եթե Ծրագիրը ներառում է նման ծառայությունների մատուցում) ավարտման ընթացքում որևէ ծառայություն մատուցողի կողմից նախագծված միջանկյալ և վերջնական հաշվետվություններ, իսկ նման ծառայությունների վերջնական ավարտից հետո կատարման ամբողջական հաշվետվություն;
(f) Վարկատուի ողջամիտ պահանջի հիման վրա Ծրագրի որևէ փաստաթղթի շրջանակներում տրված կամ ստացված ֆինանսական պայմանների, ակտիվների և գործողությունների կամ փաստաթղթերի կամ այլ հաղորդակցությունների հետ կապված որևէ հետագա տեղեկատվություն:
11.4 Վերջնական Շահառուին վերաբերող տեղեկատվություն
Վարկառուն Ծրագրի իրականացման և գործարկման ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ գործողությունները` ապահովելով, որ վերջնական Շահառուն Վարկատուին տրամադրի`
(a) հաստատումից անմիջապես հետո` իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և բյուջետային փաստաթղթերը, ինչպես նաև Վարկատուի կողմից ողջամիտ պահանջի հիման վրա իր ֆինանսական պայմանների մասին ցանկացած մանրամասներ;
(b) Վարկատուի դիմումի հիման վրա` հանդիպումների արձանագրությունները, որոշումները և կորպորատիվ մարմինների հաշվետվությունները` հարկ լինելու դեպքում իր աուդիտորների հաշվետվության կամ իր աուդիտի հետ կապված ֆինանսական հաշվետվության հետ մեկտեղ:
11.5 Տարբեր տեղեկատվություն
Ստորագրման օրը Վարկառուն պետք է որպես Իրականացնող գործակալության մաս հանդիսացող Ծրագրի իրականացման գործակալության հատուկ ինստիտուցիոնալ կարգավիճակի ստեղծման վերաբերյալ ապացույց տրամադրի, որը հնարավորություն կտա իրականացնել Ծրագիրը:
12. ԴԵՖՈԼՏԻ ԴԵՊՔԵՐ
12.1 Դեֆոլտի դեպքեր
Սույն Հոդված 12.1-ով (Դեֆոլտի դեպքեր) սահմանված դեպքերից կամ իրադարձություններից յուրաքանչյուրը համարվում է Դեֆոլտի դեպք:
(a) Դեֆոլտի վճարում
Վարկառուն չի վճարում համապատասխան ամսաթվին իր կողմից սույն Համաձայնագրի ներքո վճարվելիք որևէ գումար` սույն Համաձայնագրի ներքո պահանջվող ձևով: Այնուամենայնիվ, առանց հակասելու Հոդված 4.3-ին (Ժամկետանց վճարում և դեֆոլտի տոկոս), Դեֆոլտի որևէ դեպք չի առաջանա սույն (a) պարբերության ներքո, եթե նման վճարումը Վարկառուի կողմից կատարված է համապատասխան օրից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(b) Ծրագրի փաստաթղթեր
Որևէ Ծրագրի փաստաթուղթ, կամ դրանում սահմանված որևէ իրավունք և պարտավորություն դադարում է ուժի մեջ մնալուց, ենթակա է վաղաժամկետ դադարեցման մասին ծանուցման կամ դրա վավերականությունը, օրինականությունը կամ կիրարկելիությունը վիճարկված է:
Դեֆոլտի որևէ դեպք չի առաջանում սույն պարբերություն (b)-ի համաձայն, եթե (i) վիճարկումը կամ դադարեցման մասին ծանուցումը Վարկատուի կողմից Վարկառուին նման վիճարկման կամ դադարեցման ծանուցման վերաբերյալ տեղեկացնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում հետ է կանչվել, և (ii) Վարկատուի կարծիքով նման վեճը կամ պահանջը 30 օրվա ընթացքում էական անբարենպաստ ազդեցություն չի ունեցել:
(c) Հանձնառություններ և պարտավորություններ
Վարկառուն չի համաձայնվում Համաձայնագրի որևէ սահմանման հետ, ներառյալ` Հոդված 10-ով (Հանձնառություններ) Հոդված 11-ով (Տեղեկատվական Հանձնարարություններ) ներկայացված որևէ հանձնառության հետ` առանց սահմանափակման:
Հոդված 10.6-ի (Բնապահպանական և սոցիալական պարտականություն), Հոդված 10.13-ի (Ծրագրի իրականացում) և Հոդված 10.15-ի (Միջոցների ծագում, Կոռուպցիոն գործողությունների բացակայություն, խարդախության կամ Հակամրցակցային գործունեություն) համաձայն հանձնառություններից բացի, որոնց առնչությամբ արտոնյալ ժամկետ չի թույլատրվում, սույն (c) պարբերության ներքո Դեֆոլտի դեպք չի առաջանում, եթե անհամապատասխանությունը լուծման ենթակա է և վերացվում է (A) Վարկատուի կողմից Վարկառուին ձախողման մասին տեղեկացնելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև (b) Վարկառուն իրազեկված է խախտման մասին կամ Վարկատուի կողմից սահմանված ժամկետով` Հոդված 10.15-ի (միջոցների ծագում, կոռուպցիոն գործողությունների բացակայություն, խարդախության կամ հակամրցակցային գործունեություն) (iv) ենթապարբերությամբ սահմանված դեպքում:
(d) Անճշտություն
Վարկառուի կողմից Համաձայնագրում կատարված ներկայացուցչությունները կամ երաշխիքները` ներառյալ Հոդված 9-ը (Ներկայացուցչություններ կամ երաշխիքներ), կամ սույն Համաձայնագրի առնչությամբ կամ Վարկառուի կողմից կամ իր անունից որևէ տրամադրված փաստաթուղթ սխալ է կամ ապակողմնորոշիչ, երբ արդեն իսկ կատարված է կամ պետք է կատարված լինի:
(e) Խաչաձև դեֆոլտ
(i) Համաձայն պարբերություն (ii)-ի, Վարկառուի ցանկացած ֆինանսական պարտքային պարտավորությունը չի կատարվել համապատասխան նշված ժամկետին, կամ առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերով երաշխավորված ցանկացած արտոնյալ ժամկետի ընթացքում:
(ii) Վարկատուն չեղարկել կամ կասեցրել է Վարկառուի նկատմամբ իր պարտավորությունը` ֆինանսական պարտքային պարտավորության համաձայն կամ հայտարարել է, որ Ֆինանսական պարտավորությունը ենթակա է վճարման նախանշված մարման ժամկետից առաջ կամ դիմել է Ֆինանսական պարտավորության ամբողջական մարման համար յուրաքանչյուր դեպքում դեֆոլտի արդյունքում կամ նույն ազդեցությունն ունեցող նմանատիպ դրույթ` համապատասխան փաստաթղթերի համաձայն:
(iii) սույն Հոդված 12.1 (iii)-ի ներքո դեֆոլտի ոչ մի դեպք չի առաջանա, եթե (i) և (ii) պարբերություններով նվազող պարտքային պարտավորության համապատասխան գումարը կամ պարտքային պարտավորությունը ավելի քիչ է, քան _________ Եվրոն [գումարը նշել տառերով] (կամ Եվրոյին համարժեք որևէ այլ արժույթ) [նշել գումարը թվերով] (3)):
_____________________
3) Ենթակա է որոշման վարկատուի և վարկառուի միջև
(f) Անօրինականություն
Սույն Համաձայնագրի շրջանակներում Վարկառուի իր որևէ պարտավորությունների կատարումը անօրինական է կամ դառնում է անօրինական:
(g) Էական անբարենպաստ փոփոխություն
Որևէ դեպք կամ միջոցառում, որը Վարկատուի կարծիքով հավանաբար առաջացրել է կամ կառաջացնի Էական անբարենպաստ ազդեցություն (այդ թվում` Վարկառուի երկրի քաղաքական իրավիճակում փոփոխություն):
(h) Ծրագրի հետկանչում կամ կասեցում
Առաջանում է ներքոգրյալից որևիցե մեկը.
(i) Ծրագրի իրականացումը կասեցվում կամ հետաձգվում է 6 ամսից ավելի ժամանակահատվածով, կամ
(ii) Ծրագիրը մինչև Տեխնիկական ավարտման օրը ամբողջությամբ չի ավարտվել; կամ
(iii) Վարկառուն դադարում է մասնակցել կամ դուրս է գալիս Ծրագրից:
(i) Լիազորություններ
Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի իր պարտավորությունների կատարման կամ Ծրագրի սովորական ընթացքի համար պահանջվող կամ Ծրագրի փաստաթղթերի ներքո իր այլ նյութական պարտավորությունների համար պահանջվող որևէ լիազորություն ձեռք չի բերվել պահանջվող ժամանակացույցով կամ չեղարկվել կամ դարձել է անվավեր կամ դադարել է գործելուց:
(j) Էական անբարենպաստ ազդեցություն ունեցող որոշումներ, վճիռներ և դատավճիռներ
Վարկատուի կարծիքով Վարկառուի վրա էական անբարենպաստ ազդեցություն է ունեցել կամ հավանաբար ունի ցանկացած վճիռ կամ արբիտրաժային վճիռ կամ այլ դատական կամ վարչարարական որոշում, առաջացել է կամ հավանաբար կառաջանա:
(k) Ազատ փոխանցման կամ փոխարկման կասեցում
Սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի որևէ պարտագումարի անվճար փոխարկելիությունը կամ փոխանցումը կամ Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրված այլ միջոց, կամ Վարկառուի իրավասության շրջանակներում ցանկացած այլ վարկառու կասեցվել են:
12.2 Աքսելերացիա
Դեֆոլտի դեպքի ծագման պահին կամ ցանկացած այլ ժամանակ, առանց պաշտոնական պահանջի կամ ցանկացած դատական կամ արտադատարանային վարույթի սկսման և առանց Վարկառուին գրավոր ծանուցման Վարկատուն կարող է.
(a) Կասեցնել Հասանելի վարկը և /կամ;
(b) Հայտարարել, որ Միջոցների ամբողջը կամ մի մասը` կուտակված և չմարված տոկոսների և սույն Համաձայնագրի ներքո բոլոր այլ չմարված գումարների հետ մեկտեղ ենթակա են վճարման:
Վարկատուն, առանց վերոնշյալին հակասելու, Հոդված 12.1-ով (Դեֆոլտի դեպքեր) սահմանված Դեֆոլտի դեպքի առաջացման պարագայում անմիջապես իրավունք ունի Վարկառուից գրավոր ծանուցում պահանջել, (i) կասեցնել կամ դադարեցնել Միջոցների Մասհանումները, և/կամ (ii) դադարեցնել հնարավոր ֆինանսական առաջարկների հետ կապված որևէ համաձայնագրերի վերջնականացումը, որը Վարկառուի կողմից ծանուցվել է Վարկատուին, և/կամ (iii) Վարկառուի և Վարկատուի միջև կնքված որևէ վարկային համաձայնագրի ներքո մասհանումը դադարեցնել կամ հետաձգել:
12.3 Դեֆոլտի դեպքի մասին ծանուցում
Համաձայն Հոդված 11.3-ի (Տեղեկատվություն)` Վարկատուն որևէ Դեֆոլտի դեպքի մասին իրազեկվելուց հետո, անմիջապես Վարկատուին ծանուցում է և տեղեկացնում իր կողմից նախատեսված բոլոր միջոցառումների մասին` այն շտկելու նպատակով:
13. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
13.1 Վճարումներ
Սույն համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից ստացված բոլոր վճարները պետք է կիրառվեն սույն Համաձայնագրի ներքո ծախսերի վճարումների, վճարների, տոկոսների, մայր գումարի կամ որևէ այլ վճարվելիք գումարի դիմաց`
1) Լրացուցիչ ծախսեր և ծախքեր;
2) վճարներ;
3) ժամկետանց վճարումների տոկոսներ և դեֆոլտի տոկոս;
4) կուտակված տոկոս;
5) մայր գումարի մարում:
Վարկառուից ստացված վճարումները պետք է ուղղված լինեն Միջոցների կամ Վարկատուի կողմից Վարկառուին տրամադրված այլ վարկի ներքո վճարման ենթակա գումարին, որը, Վարկառուի շահերից բխելով, կարող է կիրառվել նմանատիպ այլ վարկերի հանդեպ` վերոնշյալ կարգով:
Վարկատուն Վարկառուին տեղեկատվության կարգով յուրաքանչյուր վճարման օրվանից ամենաքիչը 10 օր շուտ պետք է վճարման ծանուցում ուղարկի առ այն, որ Վարկատուի կողմից վճարման նման ծանուցման ապահովման ձախողումը Վարկառուին չի ազատի նախատեսված գումարների վճարման իր պարտականությունից:
13.2 Հաշվանցում
Առանց Վարկառուի նախնական հաստատման Վարկատուն կարող է ցանկացած ժամանակ հաշվանցել Վարկառուի` վճարման ենթակա պարտավորությունները Վարկատուի ցանկացած գումարների նկատմամբ` ի դեմս Վարկառուի, Վարկատուի կողմից Վարկառուին վճարման ենթակա որևէ պարտավորություն: Այն դեպքում, եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, Վարկատուն կարող է պարտավորություններից յուրաքանչյուրը փոխել գերակայող փոխարժեքով` հաշվանցում իրականացնելու նպատակով:
Ֆինանսավորման փաստաթղթերի ներքո Վարկառուի կողմից իրականացվող բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն առանց հաշվանցման: Վարկառուին արգելվում է որևէ հաշվանցում կատարել:
13.3 Աշխատանքային օրեր
Եթե վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա սույն վճարման վերջնաժամկետը պետք է տեղափոխվի նույն օրացուցային ամսվա դրան հաջորդող աշխատանքային օրվա վրա կամ դրան նախորդող աշխատանքային օրվա վրա, եթե հաջորդող աշխատանքային օրը նույն օրացուցային ամսվա մեջ չէ:
Սույն համաձայնագրի ներքո մայր գումարի կամ չմարված գումարի վճարման օրվա երկարաձգման ընթացքում, տոկոսները պետք է վճարվեն այնքան, որքան սահմանված է երկարաձգման ժամկետի ընթացքում սկզբնական վճարման վերջնաժամկետով:
13.4 Վճարման արժույթը
Սույն համաձայնագրի ներքո վճարման ենթակա գումարի արժույթը եվրոյով է, բացառությամբ 13.6 դրույթով (Վճարման վայրը) նախատեսված պայմանների:
13.5 Օրերի հաշվարկի կանոն
Սույն համաձայնագրի ներքո ցանկացած կուտակվող տոկոս, վճար կամ ծախս պետք է հաշվարկվի` համաձայն Եվրոպական միջբանկային շուկայի պրակտիկայի` հաշվի առնելով անցած օրերի փաստացի թիվը և տարին երեք հարյուր վաթսուն օրը (360):
13.6 Վճարման վայրը
(a) Սույն գործիքի ներքո Վարկատուի կողմից Վարկառուին փոխանցվող որևէ ֆինանսավորում պետք է վճարվի` նման փոխանցում իրականացնելու նպատակով Վարկառուի կողմից բացված բանկի հաշվեհամարին` հաշվի առնելով Վարկատուի նախնական համաձայնությունն ընտրված բանկի առնչությամբ:
(b) Վարկառուի կողմից յուրաքանչյուր վճարում Վարկատուին պետք է իրականացվի սահմանված օրը, ոչ ուշ քան Փարիզյան ժամանակով ժամը 11:00-ը հետևյալ բանկային հաշվի համարին`
RIB Code: 30001 00064 00000040235 03
IBAN Code: FR76 3000 1000 6400 0000 4023 503
Banque de France SWIFT code (BIC): BDFEFRPPCCT
որը բացվում է Վարկատուի կողմից Փարիզի Banque de France-ում (գլխավոր գրասենյակ/ գլխավոր մասնաճյուղ) կամ Վարկատուի կողմից Վարկառուին ծանուցված որևէ այլ հաշվեհամարի:
(c) Վարկառուն պետք է Վարկատուին գումարներ փոխանցելու համար պատասխանատու բանկից պահանջի, որ վերջինս հեռահաղորդակցման հաղորդագրությունների միջոցով ամբողջական ձևով փոխանցի հետևյալ տեղեկատվությունը ստորև սահմանված կարգով`
. Պատասխանատու` անուն, հասցե, բանկի հաշվի համար
. Պատասխանատու բանկ` անուն և հասցե
. Հղում` Վարկառուի անուն, Ծրագրի անուն, Համաձայնագրի թիվը
(d) Կիրառելի փոխարժեքները պետք է լինեն Վարկատուի կողմից ստացված փոխարժեքները Մասհանման ամսաթվին Refereոce ֆինանսական հաստատության միջոցով:
(e) Վարկառուի կողմից բոլոր վճարումները պետք է կատարվեն սույն դրույթի (13.6 Վճարման վայր) համաձայն, որպեսզի համապատասխան վճարման պարտավորությունները մարվեն ամբողջովին:
13.7 Վճարման համակարգերի խափանումներ
Եթե Վարկատուն (իր հայեցողությամբ) հաստատում է, որ վճարման համակարգերի խափանման դեպք է տեղի ունեցել կամ Վարկառուն ծանուցում է Վարկառուին վճարման համակարգերի խախտման դեպքի մասին, ապա Վարկատուն`
(a) Վարկառուի պահանջի դեպքում կարող է կամ պետք է քննարկի Միջոցի գործարկման և կառավարման մեջ փոփոխությունների շուրջ համաձայնության գալու նպատակով, ինչպես որ Վարկատուն անհրաժեշտ կհամարի հանգամանքներից ելնելով;
(b) պարտավոր չէ քննարկել Վարկառուի հետ վերոնշյալ պարբերություն (a)-ում մատնանշված փոփոխությունները, եթե վերջինիս կարծիքով գործնականում հնարավոր չէ այդպես վարվել և որևէ այլ դեպքում, նա պարտավոր չէ համաձայնել նման փոփոխությունների հետ, և
(c) ենթակա չէ որևէ ծախսի, կորստի կամ պարտավորության, որը կառաջանա սույն դրույթի 13.7 (Վճարային համակարգերի խափանումներ) ներքո որևէ գործողություն անելու, կամ ձախողելու դեպքում:
14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.1 Լեզու
Սույն լեզվի լեզուն անգլերենն է: Եթե սույն Համաձայնագիրն այլ լեզվով է թարգմանված, անգլերեն տարբերակն է գերակա մեկնաբանման տարաձայնության կամ Կողմերի միջև վիճաբանության դեպքում:
Սույն Համաձայնագրի շրջանակներում տրված կամ տրամադրված բոլոր ծանուցումները կամ փաստաթղթերը անգլերեն լեզվով են:
Վարկատուն կարող է պահանջել, որ սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրված ծանուցում կամ փաստաթուղթ, որը անգլերեն լեզվով չէ, ուղեկցվի հաստատված անգլերեն թարգմանությամբ, որի դեպքում, անգլերեն թարգմանությունը գերիշխում է, եթե փաստաթուղթը ընկերության կանոնադրական փաստաթուղթ, իրավական տեքստ կամ այլ պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում:
14.2 Հավաստագրեր և սահմանումներ
Սույն Համաձայնագրի առնչությամբ ծագած ցանկացած դատավարության կամ արբիտրաժի ժամանակ, Վարկատուի կողմից հաշիվներում արված մուտքերը առաջին հայացքից ապացույց են այն հարցերին, որոնց առնչվում են:
Սույն Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից դրույքի կամ գումարի ցանկացած հավաստագիր կամ որոշում բացահայտ սխալի բացակայության դեպքում, կլինի համոզիչ ապացույց այն հարցերի, որոնց առնչվում են:
14.3 Մասնակի անվավերություն
Եթե ցանկացած ժամանակ, սույն Համաձայնագրի մի դրույթ անօրինական է, անվավեր կամ ուժը կորցրած կամ դառնում է անօրինական, անվավեր կամ ուժը կորցրած, ապա սույն Համաձայնագրի դրույթների վավերականությունը, օրինականությունը կամ կիրառելիությունը չպետք է ոչինչ որևէ կերպ ազդեցություն ունենա և խոչընդոտ հանդիսանա դրանց համար:
14.4 Հրաժարման բացակայություն
Համաձայնագրի ներքո Վարկատուի կողմից ցանկացած իրավունքի կատարման ձախողում կամ կատարման ուշացում չպետք է համարվի այդ իրավունքից հրաժարում:
Ցանկացած իրավունքի մասնակի կատարում չպետք է խոչընդոտի նման իրավունքի հետագա կատարմանը կամ կիրառելի օրենքի շրջանակներում այլ իրավունքի կատարմանը կամ լուծմանը:
Սույն համաձայնագրի ներքո Վարկատուի իրավունքներն ու միջոցները միասնական են և չեն բացառում իրավունքներն ու միջոցները կիրառելի օրենքի շրջանակներում:
14.5 Նշանակում
Վարկառուն չի կարող ցանկացած եղանակով նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքների և պարտականությունների ամբողջը կամ որևէ մի մասը` առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության:
Վարկատուն կարող է նշանակել կամ փոխանցել սույն Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներից և պարտականություններից ցանկացածը մեկ այլ երրորդ կողմի և կարող է դրան առնչվող ենթամասնակցության համաձայնագիր կնքել:
14.6 Իրավական ուժ
Կից աղյուսակները, դեկլարատիվ դրույթները սույն Համաձայնագրի մաս են կազմում և ունեն նույն իրավական ուժը:
14.7 Ամբողջ համաձայնագիրը
Ստորագրման օրվանից, սույն Համաձայնագիրը ներկայացնում է Կողմերի միջև ամբողջ համաձայնագիրը սույնով սահմանված հարցերի առնչությամբ, և փոխարինում է նախկին բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերը կամ հանձնառությունները, որոնք կարող են փոխանակվել և հաղորդվել սույն Համաձայնագրի ներքո որպես բանակցությունների մաս:
14.8 Փոփոխություններ
Սույն համաձայնագրում փոփոխություններ չեն կատարվում, բացառությամբ, եթե գրավոր ձևով համաձայնեցված չէ Կողմերի միջև:
14.9 Գաղտնիություն - Տեղեկատվության բացահայտում
(a) Վարկառուն չպետք է բացահայտի սույն Համաձայնագրի բովանդակությունը երրորդ կողմին առանց Վարկատուի նախնական համաձայնության, բացառությամբ այն անձին, որի նկատմամբ Վարկառուն ունի բացահայտման պարտավորություն ցանկացած օրենքի, կարգավորման կամ դատական վճռի շրջանակներում:
(b) Անկախ որևէ գոյություն ունեցող գաղտնիության համաձայնագրի, Վարկատուն կարող է բացահայտել Ծրագրի առնչությամբ ցանկացած տեղեկատվություն կամ փաստաթղթեր` (i) իր աուդիտորներին, վարկանշային գործակալություններին, իրավական խորհրդատուներին կամ վերահսկողական մարմիններին, ինչպիսին է` խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակը (OLAF); (ii) ցանկացած անձի կամ կազմակերպության, որին Վարկատուն նշանակում կամ փոխանցում է իր իրավունքների կամ պարտականությունների ամբողջը կամ դրա մի մասը; և (iii) ցանկացած պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելու կամ Վարկատուի իրավունքները պաշտպանելու նպատակով` Ֆինանսավորման փաստաթղթերի ներքո:
(c) Բացի այդ, Վարկառուն բացառապես լիազորում է Վարկատուին.
(i) Ֆրանսիայի Հանրապետության հետ հրապարակման համար փոխանակվել Ֆրանսիայի կառավարության վեբ-կայքում` Միջազգային աջակցության Թափանցիկության նախաձեռնությունից ստացված դիմումին համապատասխան; և
(ii) Հրապարակել Վարկատուի կայք-էջում;
Ծրագրի և դրա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվություն` Աղյուսակ 8-ում նշվածին համապատասխան (Տեղեկատվություն, որը կարող է հրապարակվել Ֆրանսիայի կառավարության և Վարկատուի կայք-էջերում):
14.10 Սահմանափակում
Սույն համաձայնագրի շրջանակներում ցանկացած պահանջի սահմանափակումների կանոնադրությունը տաս (10) տարի է, բացառությամբ սույն Համաձայնագրի ներքո մասնակցության պահանջից:
14.11 Միջոցների ազատ փոխանցում (4)
____________
4) Տես հոդված 9.5: Հոդվածը պետք է ներառվի` կախված ներքին կիրառելի օրենքից:
15. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
15.1 Գրավոր և հասցեներ
Սույն Համաձայնագրի ներքո կամ դրա հետ կապված ուղարկվող կամ իրականացվող ցանկացած ծանուցում, պահանջ կամ այլ հաղորդակցություն պետք է ուղարկվի կամ իրականացվի գրավոր և, եթե այլ կերպ սահմանված չէ, կարող է ուղարկվել կամ իրականացվել` ներքոնշյալ համապատասխան Կողմի հասցեին կամ համարին փոստային ծառայության միջոցով ուղարկելով:
Վարկառուի համար
[ՀՀ ֆինանսների նախարարություն]
Հասցե: [Մելիք, Ադամյան 1, Երևան 0010]
Հեռախոս: [+37411800335]
Ֆաքս: [+37460700358]
ՈՒմ: [Միջազգային համագործակցության վարչություն]
Վարկատուի համար`:
ԶՖԳ - Փարիզի գլխամաս
Հասցե: 5, rue Roland Barthes - 75598 Paris Cedex 12, France
Հեռախոս: + 33 1 53 44 31 31
Ֆաքս: + 33 1 44 87 39 65
ՈՒմ: AFD Director of Asia Department
Կամ նման այլ հասցեի, ֆաքսի համարի, վարչության կամ ներկայացուցչի, ինչպես Կողմերից մեկը ծանուցում է այլ Կողմի:
Հոդված 13.1-ով (Վճարումներ) սահմանված Վճարման ծանուցումները Վարկատուի կողմից կարող են նույնպես ուղարկվել էլեկտրոնային հասցեին(ներին), որը վարկառուի կողմից սահմանված կլինի միայն այդ նպատակով:
15.2 Առաքում
Սույն Համաձայնագրի հետ կապված Կողմերից մեկի կողմից մյուս Կողմին ուղարկվող ցանկացած ծանուցում, պահանջ կամ իրականացվող հաղորդակցություն ուժի մեջ կլինի միայն`
(a) Ֆաքսի պարագայում` հստակ ձևաչափով ստանալու դեպքում, և
(b) Փոստային ծառայության միջոցով ուղարկված նամակի պարագայում` ճիշտ հասցեին ուղարկելու դեպքում,
իսկ առանձին անձի կամ վարչության` որպես Հոդված 15.1-ի (Գրավոր և հասցեներ) ներքո տրամադրված հասցեի մաս նշված լինելու պարագայում` այն դեպքում, երբ նման ծանուցումը, պահանջը կամ հաղորդակցությունը հասցեագրվել է տվյալ անձին կամ վարչությանը:
15.3 Էլեկտրոնային հաղորդակցություններ
(a) Սույն Համաձայնագրի ներքո կամ դրա հետ կապված մի անձի կողմից մյուսին ուղղվող ցանկացած հաղորդակցություն կարող է կատարվել էլեկտրոնային փոստի կամ այլ էլեկտրոնային եղանակներով, եթե Կողմերը`
(i) համաձայնում են, որ եթե չի ծանուցվել հակառակը, դա կլինի հաղորդակցության ընդունելի ձևաչափ,
(ii) գրավոր ծանուցում են միմյանց իրենց էլեկտրոնային փոստի հասցեները և/կամ այլ տեղեկատվություն, որը պահանջվում է այդ եղանակներով տեղեկատվություն ուղարկելու և ստանալու հնարավորության համար, և
(iii) ծանուցում են միմյանց իրենց հասցեի որևէ փոփոխության կամ նման ցանկացած տեղեկատվության մասին:
(b) Կողմերի միջև կատարվող ցանկացած էլեկտրոնային հաղորդակցություն ուժ կունենա միայն հստակ ձևաչափով այն փաստացիորեն ստանալու դեպքում:
16. ԳԵՐԱԿԱ ՕՐԵՆՔ, ԿԻՐԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՍՑԵԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
16.1 Գերակա օրենք
Սույն Համաձայնագիրը կառավարվում է Ֆրանսիական օրենքով:
16.2 Արբիտրաժ
Սույն Համաձայնագրից կամ դրա հետ կապված ծագած ցանկացած վեճ պետք է տրվի և վերջնականապես լուծվի արբիտրաժի միջոցով` Միջազգային առևտրային պալատի հաշտեցման և արբիտրաժի կանոնների համաձայն: Արբիտրաժը պետք է կազմված լինի 3 արբիտրներից` համաձայն նման կանոնների:
Արբիտրաժի վճիռը կմնա ուժի մեջ, եթե սույն Համաձայնագիրը հայտարարվի առոչինչ, դադարեցվի կամ կասեցվի, ինչպես նաև ժամկետը լրանա: Սույն Համաձայնագրի ներքո Կողմերի պայմանագրային պարտավորությունները չեն կասեցվում, եթե Կողմերից մեկը նախաձեռնում է մյուս Կողմի նկատմամբ իրավական ընթացակարգեր:
Կողմերը բացառապես համաձայնում են, որ ստորագրելով սույն Համաձայնագիրը, Վարկառուն անհետկանչելիորեն հրաժարվում է անձեռնմխելիության բոլոր իրավունքներից` կապված իրավասության կամ այն գործառույթների հետ, որոնց վրա նա կարող է հենվել:
16.3 Ընթացակարգային ծանուցում
Չհակասելով կիրառելի օրենսդրությանը` վերը նշված գործողությունների կամ ընթացակարգերի հետ կապված դատական և արտադատական փաստաթղթերի սպասարկման նպատակով Վարկառուն անհետկանչելիորեն ընտրում է սույն Համաձայնագրի ամսաթվի դրությամբ իր պաշտոնական գրասենյակը Հոդված 15-ով (Ծանուցումներ) ընթացակարգային ծանուցումների համար սահմանված հասցեով, իսկ Վարկատուն ընտրում է իր «AFD SIEGE» հասցեն, որը սահմանված է ընթացակարգային ծանուցումների համար Հոդված 15-ով (Ծանուցումներ):
17. ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ստորագրման ամսաթվին և ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ սույն Համաձայնագրի ներքո չվճարված գումար կլինի:
Չնայած վերոնշյալին` Հոդված 11.3 (Այլ բնույթի տեղեկատվություն) և Հոդված 14.9-ով (Գաղտնիություն-տեղեկատվության բացահայտում) սահմանված պարտավորությունները կշարունակեն ուժի մեջ լինել վերջին Վճարման ամսաթվից հետո հինգ տարվա ընթացքում:
Կատարված է [*] բնօրինակով, վայրը [*], ամսաթիվ [*].
ՎԱՐԿԱՌՈՒ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
________________________________
Ի դեմս:
Անուն: Գագիկ Խաչատրյան
Պաշտոն: ՀՀ ֆինանսների նախարար
Վարկատու
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
_______________________________
Ի դեմս:
Անուն: [*]
Պաշտոն: [Ասիայի վարչության AFD տնօրեն]
Համաստորագրող, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Շարպանտիե
ԱՂՅՈՒՍԱԿ 1Ա - ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
._____________________________________________________________________.
|Հաշվի բանկ |ՈՒնի 3.4.2.1 Հոդվածում (Ծրագրի հաշվի |
| |բացում) տրված նշանակությունը |
|____________________|________________________________________________|
|Կոռուպցիայի |Նշանակում է ներքոնշյալից ցանկացածը. |
|գործողություն |(a) Պետական պաշտոնյային կամ իր լիազորությունների|
| |շրջանակում մասնավոր հատվածի կազմակերպությունում |
| |ղեկավարող կամ աշխատող այլ անձին ուղղակիորեն կամ |
| |անուղղակիորեն ցանկացած բնույթի առավելություն |
| |խոստանալու, առաջարկելու կամ տալու գործողությունը|
| |իր մեկ այլ համապատասխան անձի կամ կազմակերպության|
| |համար, որպեսզի տվյալ անձը գործի կամ հրաժարվի իր |
| |իրավական, պայմանագրային կամ մասնագիտական |
| |պարտականությունների խախտման գործողությունից, և |
| |նպատակ ունենալով ներգործություն ունենալ իր կամ |
| |մեկ այլ անձի կամ կազմակերպության սեփական |
| |գործողությունների վրա; կամ |
| |(b) Պետական պաշտոնյայի կամ իր լիազորությունների |
| |շրջանակում մասնավոր հատվածի կազմակերպությունում |
| |ղեկավարող կամ աշխատող այլ անձի գործողություն, |
| |որով ուղղակիորեն կամ անուղղակիորեն միջնորդում |
| |կամ ընդունում է ցանկացած բնույթի |
| |առավելությունների մեկ այլ համապատասխան անձի կամ |
| |կազմակերպության համար, որպեսզի տվյալ անձը գործի |
| |կամ հրաժարվի իր իրավական, պայմանագրային կամ |
| |մասնագիտական պարտականությունների խախտման |
| |գործողությունից, և նպատակ ունենալով |
| |ներգործություն ունենալ իր կամ մեկ այլ անձի կամ |
| |կազմակերպության սեփական գործողությունների վրա: |
|____________________|________________________________________________|
|Կանխավճար |ՈՒնի Հոդված 3.4-ում տրված նշանակությունը |
|____________________|________________________________________________|
|Համաձայնագիր |Նշանակում է սույն վարկային համաձայնագիրը, |
| |ներառյալ դեկլարատիվ դրույթները, Աղյուսակները, |
| |և, եթե կիրառելի է, գրավոր կերպով կատարված |
| |ցանկացած փոփոխություններ: |
|____________________|________________________________________________|
|Հակամրցակցային |նշանակում է: |
|գործունեության |ա. ցանկացած համաձայնեցված կամ ենթադրվող |
| |գործողություն, որի նպատակը և/կամ հետևանքն է |
| |խոչընդոտել, սահմանափակել կամ խեղաթյուրել արդար |
| |մրցակցությունը շուկայում, այդ թվում` առանց |
| |սահմանափակման, երբ այն հակված է. (i) |
| |սահմանափակել շուկայի հասանելիությունը կամ այլ |
| |ընկերությունների կողմից մրցակցության ազատ |
| |իրականացումը; (ii) կանխել գների կարգավորումը |
| |շուկաներում ազատ խաղ ապահովելու միջոցով |
| |արհեստականորեն նպաստելով նման գների աճմանը կամ |
| |նվազմանը; (iii) սահմանափակել կամ վերահսկել |
| |ցանկացած արտադրություն, շուկաներ, ներդրումներ |
| |կամ տեխնիկական առաջընթաց, կամ; (iv) բաժանել |
| |շուկաները կամ մատակարարման աղբյուրները; |
| |բ. ընկերության կամ ընկերությունների խմբի կողմից |
| |ցանկացած գերիշխող դիրքի չարաշահում ներքին |
| |շուկայի շրջանակներում կամ դրա զգալի մասով, կամ; |
| |գ. Ցանկացած մրցույթի հայտ կամ գիշատիչ |
| |գնագոյացում, որի նպատակն և/կամ հետևանքն է |
| |վերացնել շուկայից, կամ կանխել ընկերության կամ |
| |դրա արտադրանքներից ցանկացածի մուտքը շուկա: |
|____________________|________________________________________________|
|Լիազորություններ |Նշանակում է Լիազոր մարմնի կողմից ձեռք բերված կամ|
| |տրամադրված ցանկացած լիազորություն, |
| |համաձայնություն, հաստատում, որոշում, |
| |թույլտվություն, լիցենզիա, արտոնություն, |
| |փաստաթղթավորում, նոտարական վավերացում կամ |
| |գրանցում, կամ դրանց առնչությամբ ցանկացած |
| |արտոնություններ, անկախ նրանից, թե դրանք |
| |տրամադրվել են գործողության միջոցով, եթե պատասխան|
| |չի ստացվել սահմանված ժամկետում, ինչպես նաև |
| |Վարկառուի փոխատուների կողմից տրված ցանկացած |
| |հաստատում և համաձայնություն: |
|____________________|________________________________________________|
|Լիազորված |Նշանակում է ցանկացած պետական կամ կանոնադրական |
|մարմին(ներ) |կազմակերպություն, վարչություն կամ պետական |
| |լիազորություն իրականացնող հանձնաժողով կամ |
| |ցանկացած վարչարարություն, դատարան, |
| |գործակալություն կամ պետություն կամ ցանկացած |
| |պետական, վարչական, հարկային կամ դատական մարմին: |
|____________________|________________________________________________|
|Հասանելիության |Նշանակում է ստորագրման ամսաթվից մինչև մասհանման|
|ժամանակահատված |վերջնաժամկետի ժամանակահատվածը: |
|____________________|________________________________________________|
|Հասանելի վարկ |Նշանակում է տվյալ պահին, Հոդված 2.1-ում |
| |սահմանված առավելագույն մայր գումար (Միջոց), ոչ |
| |պակաս: |
| |(i) Ցանկացած Մասհանման ընդհանուր գումարը` |
| |մասհանված Վարկառուի կողմից; |
| |(ii) Ցանկացած Մասհանման գումարը, որը պետք է |
| |կատարվի առկախված ցանկացած Մասհանման հայտին |
| |համապատասխան; և |
| |(iii) Միջոցի ցանկացած մասնաբաժին, որը կասեցվել է|
| |Հոդվածներ 7.3-ի (Վարկառուի կողմից կասեցում) |
| |և/կամ 7.4-ի (Կասեցում Վարկատուի կողմից) |
| |համաձայն: |
|____________________|________________________________________________|
|Աշխատանքային օր |Նշանակում է այն օրը, երբ բանկերը բաց են Փարիզում|
| |ընդհանուր գործարքների համար (բացառությամբ շաբաթ |
| |և կիրակի օրերի): |
|____________________|________________________________________________|
|Հաստատագրված |Նշանակում է բնօրինակ փաստաթղթի ցանկացած |
| |կրկնօրինակ, լուսապատճեն կամ այլ պատճեն, պատշաճ |
| |կերպով լիազորված անձի վավերացում բնօրինակ |
| |փաստաթղթի ցանկացած կրկնօրինակի, լուսապատճենի կամ|
| |այլ պատճենի համար: |
|____________________|________________________________________________|
|Կառուցապատողի(ների) |Նշանակում է Ծրագրի ավարտման համար պատասխանատու |
|երաշխիք |ցանկացած համակապալառուի ուղղակի կամ անուղղակի |
| |կերպով Վարկառուին կամ Վերջնական Շահառուին |
| |տրամադրված երաշխիք, օրինակ ինչպիսիք են` ավարտման|
| |մասին երաշխիք կամ կանխավճարի երաշխիք: |
|____________________|________________________________________________|
|Մասհանման |Նշանակում է 2020 թվականի նոյեմբերի 30, որից հետո|
|վերջնաժամկետ |այլևս Մասհանում չի կատարվելու: |
|____________________|________________________________________________|
|Մասհանում |Նշանակում է Վարկատուի կողմից Վարկառուին |
| |տրամադրված կամ տրամադրվելիք Միջոցների ամբողջը |
| |կամ դրա մի մասը` Հոդված 3-ում սահմանված |
| |պայմաններին և դրույթներին համապատասխան |
| |(Միջոցների մասհանում) կամ նման Մասհանման չմարված|
| |մայր գումար, որը ենթակա է վճարման նշված |
| |ժամկետում [ներառյալ ցանկացած կանխավճար]: |
|____________________|________________________________________________|
|Մասհանման ժամկետ |Նշանակում է այն օրը, երբ Մասհանումը հասանելի է |
| |դառնում Վարկատուի կողմից: |
|____________________|________________________________________________|
|Մասհանման |Նշանակում է առաջին Մասհանման ամսաթվից մինչև և |
|ժամանակահատված |ներառյալ Մեկնարկի ամսաթիվը (Trigger Date): |
|____________________|________________________________________________|
|Մասհանման հայտ |նշանակում է Աղյուսակ 5Ա-ում սահմանված ձևով հայտ|
| |(Մասհանման հայտի ձև): |
|____________________|________________________________________________|
|Թույլատրելի ծախսեր |Նշանակում է Աղյուսակ 3-ում (ֆինանսական պլան) |
| |սահմանված Ծրագրի բաղադրիչներին վերաբերող ծախսերը|
|____________________|________________________________________________|
|էմբարգո |Նշանակում է առևտրային բնույթի սանկցիա, որի |
| |նպատակն է արգելել տվյալ ժամանակահատվածում երկիր |
| |մտնող կամ դուրս եկող այն մեկ կամ մի քանի |
| |ապրանքների, արտադրանքի կամ ծառայությունների |
| |ներմուծումը և/կամ արտահանումը, որոնք ժամանակ առ|
| |ժամանակ հրապարակվում և փոփոխության են |
| |ենթարկվում Միացյալ ազգերի կազմակերպության, |
| |Եվրոպական Միության կամ Ֆրանսիայի կողմից: |
|____________________|________________________________________________|
|Բնապահպանական և |Նշանակում է Աղյուսակ 6-ում սահմանված |
|սոցիալական |բնապահպանական և/կամ սոցիալական կառավարման |
|կառավարման ծրագիր |ծրագիր (Բնապահպանական և սոցիալական ռիսկերի |
|(ESMP) |կառավարման քաղաքականության համատեքստի |
| |շրջանակներում Մեղմացնող միջոցառումներ), որն |
| |իրենից ներկայացնում է գործառնական ձեռնարկ, որտեղ|
| |սահմանված են Ծրագրի բացասական ազդեցության |
| |առնչությամբ մեղմացնող կամ փոխհատուցող |
| |գործողություններ, ցանկացած պլանավորված |
| |մոնիթորինգ, ինչպես նաև նման գործողություններն |
| |իրականացնելու նպատակով պաշտոնական միջոցառումներ:|
|____________________|________________________________________________|
|Եվրո (ներ) կամ EՍR |Նշանակում է Եվրոպական տնտեսական և դրամավարկային|
| |միության անդամ երկրների, այդ թվում` Ֆրանսիայի |
| |միասնական արժույթ, որն ունի օրինական վճարամիջոց |
| |նման Անդամ պետություններում: |
|____________________|________________________________________________|
|Դեֆոլտի դեպք |Նշանակում է Հոդված 12.1-ում (Դեֆոլտի դեպքեր) |
| |սահմանված ցանկացած դեպք կամ հանգամանք կամ որը |
| |կարող է համարվել Հոդված 12.1-ում ներկայացված |
| |դեպք կամ հանգամանք: |
|____________________|________________________________________________|
|Միջոց |Նշանակում է սույն Համաձայնագրին համապատասխան |
| |Վարկատուից Վարկառուին տրամադրվող վարկային |
| |միջոցներ` Հոդված 2.1-ում սահմանված առավելագույն |
| |մայր գումարի չափով (Միջոց): |
|____________________|________________________________________________|
|Ֆինանսական |Նշանակում է այն անձանց, խմբերի կամ |
|սանկցիաների ցանկ |կազմակերպությունների ցուցակ (ներ), որոնք ենթակա |
| |են ֆինանսական սանկցիաների Միացյալ ազգերի |
| |կազմակերպության, Եվրոպական միության և/կամ |
| |Ֆրանսիայի կողմից: |
| |Ի գիտություն Վարկառուի համար ներկայացված են |
| |հետևյալ հղումներն ու վեբկայքի հասցեները` որպես |
| |տեղեկատվություն. |
| |Միացյալ ազգերի կազմակերպության |
| |ցուցակների համար կարելի է այցելել հետևյալ |
| |վեբկայքը. |
| |http://www.un.org/sc/committees/list_compend. |
| |shtml |
| |Եվրոպական միության ցուցակների համար կարելի է |
| |այցելել հետևյալ վեբկայքը. |
| |http://eeas.europa.eu/cfsp/sanctions/consol- |
| |list_en.htm |
| |Ֆրանսիայի ցուցակների համար կարելի է այցելել |
| |հետևյալ վեբկայքը. |
| |http://www.tresor.economie.gouv.fr/4248_liste- |
| |nationale |
|____________________|________________________________________________|
|Ֆինանսավորման պլան |Նշանակում է Աղյուսակ 3-ում սահմանված Ծրագրի |
| |ֆինանսավորման պլան (Ֆինանսավորման պլան): |
|____________________|________________________________________________|
|Ֆիքսված կողմնորոշիչ |Նշանակում է [նշել տոկոսը տառերով] ([*]%) տարեկան|
|դրույք | |
|____________________|________________________________________________|
|Զեղծարարություն |Նշանակում է ցանկացած անազնիվ գործողություն |
| |(գործողություն կամ անգործություն), որը |
| |միտումնավոր կերպով նախատեսված է մոլորության մեջ |
| |գցելու մյուսներին, դիտավորյալ կերպով թաքցնելու |
| |տարրեր, դավաճանելու կամ անվավեր դարձնելու նրա |
| |համաձայնությունը, շրջանցելու ցանկացած իրավական |
| |կամ կարգավորող պահանջներ և/կամ խախտելու |
| |Վարկառուի կամ երրորդ կողմի ներքին կանոններն ու |
| |ընթացակարգերը` անօրինական շահ ստանալու նպատակով:|
|____________________|________________________________________________|
|Եվրոպական համայնքի |Նշանակում է ցանկացած դիտավորյալ գործողություն |
|ֆինանսական շահերի |կամ անգործություն, որը նախատեսված է վնաս |
|նկատմամբ |հասցնելու Եվրոպական միության բյուջեին և |
|զեղծարարություն |ներառում է հետևյալը. (i) կեղծ, անարժանահավատ |
| |կամ թերի հաշվետվությունների կամ փաստաթղթերի |
| |օգտագործում կամ ներկայացում, ինչը հանգեցնում է |
| |միջոցների սխալ յուրացման կամ անօրինական պահման |
| |կամ Եվրոպական միության ընդհանուր բյուջեի |
| |միջոցների ցանկացած անօրինական նվազեցման; (ii) |
| |նույն ազդեցությամբ տեղեկատվության չհրապարակում; |
| |և (iii) այդպիսի միջոցների այլ նպատակներով սխալ |
| |յուրացում, որոնք սկզբնապես չեն նախատեսվել: |
|____________________|________________________________________________|
|Արտոնյալ ժամկետ |Նշանակում է Ստորագրման ամսաթվից մինչև և |
| |ներառյալ 72 ամիս այդպիսի ամսաթվից հետո, որի |
| |ընթացքում Միջոցների ներքո մայր գումարի մարում չի|
| |կատարվում: |
|____________________|________________________________________________|
|Ապօրինի ծագում |Նշանակում է հետևյալի միջոցով ձեռք բերված |
| |միջոցներ. |
| |ա. FATF 40 հանձնարարականների տերմինաբանական |
| |բառարանում նախատեսված որևէ նախորդող |
| |իրավախախտման միջնորդավճար «Իրավախախտումների |
| |նշված կատեգորիաներ» |
| |(http://www.fatfgafi.org/pages/glossary/ |
| |fatfrecommendations/d-i/); |
| |բ. Կոռուպցիայի ցանկացած գործողություն; կամ |
| |գ. Եվրոպական համայնքի ֆինանսական շահերի նկատմամբ|
| |զեղծարարություն, եթե կամ երբ կիրառելի է: |
|____________________|________________________________________________|
|Իրականացնող |Նշանակում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
|գործակալություն |ջրային տնտեսության պետական կոմիտե` գործող Ծրագրի|
| |իրականացման գրասենյակի կողմից, ով պատասխանատու է|
| |Վարկառուի անունից Ծրագրի իրականացման համար և |
| |նշանակված է այդպիսի նպատակի համար: |
|____________________|________________________________________________|
|Ինդեքսային դրույք |Նշանակում է TEC 10 օրեկան ինդեքս տաս տարվա |
| |կտրվածքով, հաստատուն մարման դրույքը ներկայացված |
| |է օրեկան կտրվածքով Reference ֆինանսական |
| |հաստատության համապատասխան մեջբերման էջի վրա կամ |
| |ցանկացած այլ ինդեքս, որը կարող է փոխարինել TEC |
| |10 օրեկան ինդեքս: Ստորագրման ամսաթվին, ինդեքսի |
| |դրույքը [*]-ին [*]ներառել տոկոսը տառերով |
| |([*]ներառել տոկոսը թվերով %) տարեկան: |
|____________________|________________________________________________|
|Ապահովագրական |Նշանակում է Վարկատուի համար ընդունելի ձևով |
|քաղաքականություն |ապահովագրական քաղաքականություն, որին Վարկառուն |
| |պետք է բաժանորդագրվի և պահպանի Ծրագրի |
| |իրականացման առնչությամբ: |
|____________________|________________________________________________|
|Բարեվարքության մասին|Նշանակում է ամբողջականության, իրավասության և |
|հայտարարություն |բնապահպանական և սոցիալական նախաձեռնության մասին|
| |հայտարարություն, Գնման ուղեցույցների |
| |աղյուսակներում սահմանված ձևով առ այն, որ |
| |ցանկացած մրցույթի մասնակից կամ թեկնածու պետք է |
| |ներկայացնի ՈՒղեցույցների Հոդված 1.2.3-ում |
| |սահմանված դրույթներին համապատասխան: |
|____________________|________________________________________________|
|Տոկոսների |Նշանակում է Վճարման ամսաթվից (բացառելով) |
|ժամանակահատված(ներ) |յուրաքանչյուր ժամանակահատված մինչև հաջորդ |
| |Վճարման ամսաթիվ (ներառյալ): Միջոցի շրջանակներում|
| |յուրաքանչյուր Մասհանում, առաջին տոկոսների |
| |ժամանակահատվածը սկսվելու է Մասհանման ամսաթվին |
| |(բացառելով) և ավարտվի հաջորդ հերթական Վճարման |
| |ամսաթվին (ներառյալ): |
|____________________|________________________________________________|
|Տոկոսադրույք |Նշանակում է տոկոսով արտահայտված տոկոսադրույք և |
| |սահմանված Հոդված 4.1-ին համապատասխան |
| |(Տոկոսադրույք): |
|____________________|________________________________________________|
|Էական անբարենպաստ |Նշանակում է էական և անբարենպաստ |
|փոփոխություններ |փոփոխություններ. |
| |ա. Ծրագրի վրա, այնքանով, որքանով այն կարող է |
| |վտանգել Ծրագրի իրականացմանն ու գործողությանը |
| |սույն Համաձայնագրի և Ծրագրի փաստաթղթերի |
| |համաձայն; |
| |բ. Բիզնեսի, ակտիվների, ֆինանսական պայմանների կամ|
| |սույն Համաձայնագրի կամ Ֆինանսական փաստաթղթերի և |
| |Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում իր |
| |պարտականությունների վրա; |
| |գ. Սույն Համաձայնագրի և ցանկացած փաստաթղթերի |
| |վավերականության կամ կիրառելիության վրա, կամ |
| |դ. Սույն Համաձայնագրի շրջանակներում Վարկատուի |
| |ցանկացած իրավունք կամ փոխհատուցում: |
|____________________|________________________________________________|
|OECD/DAC-պաշտոնական |Տնտեսական համագործակցության և զարգացման |
|աջակցության չափանիշ |կազմակերպության (OECD) օժանդակության զարգացման |
| |կոմիտեի (DAC) կողմից սահմանված չափանիշներ |
| |որակված որպես վարկային ծրագրին պաշտոնական |
| |օժանդակության աջակցություն (ODA): Ստորագրման |
| |օրվանից այս չափանիշը վարկային Միջոցին տրամադրում|
| |է ամենաքիչը 25% գրանտ-էլեմենտ` ըստ DAC-ի կողմից |
| |սահմանված հաշվարկման մեթոդի: |
|____________________|________________________________________________|
|Չմարված մայր գումար |Նշանակում է, ցանկացած Մասհանման առնչությամբ, |
| |այդպիսի Մասհանման չմարված մայր գումարի վճարում, |
| |որը համապատասխանում է Վարկառուի կողմից |
| |Վարկատուին վճարված Մասհանման գումարին ավելի |
| |պակաս, քան այդպիսի Մասհանման առնչությամբ |
| |Վարկառուի կողմից Վարկատուին վճարված մայր գումարի|
| |մասնաբաժինների հանրագումարը: |
|____________________|________________________________________________|
|Գործառնական և |նշանակում է գրավոր փաստաթուղթ, որը թվարկում |
|ֆինանսական |է բոլոր հրահանգները, ընթացակարգերը և |
|ընթացակարգերի |գործիքները, որոնք օգտագործվում են Իրականացնող |
|ձեռնարկ (OFPM) |գործակալության կողմից ծրագրի կատարման համար: |
|____________________|________________________________________________|
|Վճարման ամսաթիվ |Նշանակում է յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը և |
| |նոյեմբերի 30-ը: |
|____________________|________________________________________________|
|Վճարման համակարգերի |Նշանակում է մեկը կամ երկուսը. |
|խաթարման դեպք |ա. Վճարման կամ հաղորդակցական համակարգերի կամ |
| |ֆինանսական շուկաների էական խաթարում, որոնք |
| |յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գործարկել |
| |Միջոցներին առնչվող վճարումները կատարելու համար |
| |(կամ այլ կերպ ասած սույն Համաձայնագրի |
| |շրջանակներում գործարքներն իրականացնելու համար)` |
| |պայմանով, որ խաթարումը չի ծագել Կողմերից որևիցե |
| |մեկի կողմից և վերջիններիս վերահսկողությունից |
| |դուրս է, կամ; |
| |բ. Ցանկացած մեկ այլ դեպքի ի հայտ գալը, որը |
| |հանգեցնում է Կողմի գանձապետական կամ վճարման |
| |գործառնությունների խաթարման (տեխնիկական կամ |
| |համակարգի հետ կապված բնույթի), որն էլ կանխում է |
| |ցանկացած այլ Կողմի. |
| |(i) Կատարել սույն Համաձայնագրի շրջանակներում |
| |վճարման պարտականությունները, կամ; |
| |(ii) Հաղորդակցվել այլ Կողմերի հետ սույն |
| |Համաձայնագրի պայմաններին համապատասխան, |
| |և, որը (երկու դեպքում էլ) չի ծագել Կողմերից |
| |որևիցե մեկի կողմից և երկու Կողմերի |
| |վերահսկողությունից դուրս է: |
|____________________|________________________________________________|
|Փոխհատուցվող |Նշանակում է հաշվարկված հատուցում, Միջոցի գումարի|
|Կանխավճարի հատուցում|նկատմամբ կիրառելով հետևյալ տոկոսը, որը վճարվում|
| |է նախօրոք: |
| |- Եթե մարումը ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից|
| |հետո նախքան 6-րդ տարին լրանալը (բացառելով). |
| |Երկու ամբողջ հինգ տոկոս (2.5%); |
| |- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից|
| |հետո 6-րդ և 9-րդ տարիների միջակայքում |
| |(բացառելով). Երկու տոկոս (2%); |
| |- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից|
| |հետո 9-րդ (ներառյալ) և 12-րդ (բացառելով) |
| |տարիների միջակայքում. մեկ ամբողջ հինգ տոկոս. |
| |(1.5%); |
| |- Եթե մարումն ի հայտ է գալիս Ստորագրման ամսաթվից|
| |հետո 12-րդ (ներառյալ) և 16-րդ (բացառելով) |
| |տարիների միջակայքում. Մեկ տոկոս (1%); |
| |- Եթե մարումն ի հայտ է գալիս 16-րդ տարուց հետո |
| |(ներառյալ), զրո ամբողջ հինգ տոկոս. (0.75%). |
|____________________|________________________________________________|
|Ծրագիր |Նշանակում է Աղյուսակ 2-ում ներկայացված ծրագիրը |
| |(Ծրագրի նկարագրություն): |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի հաշիվ |ՈՒնի Հոդված 3.4.1-ում տրված նշանակությունը () |
| |(Ծրագրի հաշվի բացում): |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի հաշիվ |ՈՒնի Հոդված 3.4.2.1-ում տրված նշանակությունը: |
|կանխավճարների համար | |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի հաշիվ ծախսերի|Նշանակում է հաշիվ` համաձայն Հոդված 3.4.1-ի: |
|վերաֆինանսավորման | |
|համար | |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի |Նշանակում է լիազորություններ, որոնք անհրաժեշտ |
|լիազորություններ |են, որպեսզի. (i) Վարկառուն իրականացնի Ծրագիրը և |
| |կատարի բոլոր Ծրագրի փաստաթղթերը, որոնց կողմ է նա|
| |հանդիսանում, իրականացնի իր իրավունքներն ու |
| |պարտականությունները; և (ii) Ծրագրի փաստաթղթերը,|
| |որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն, հասանելի |
| |լինի Վարկառուի իրավասության շրջանակներում |
| |դատարաններում կամ իրավասու արբիտրաժային |
| |տրիբունալում որպես ապացույց: |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի փաստաթղթեր |Նշանակում է բոլոր փաստաթղթերը, մասնավորապես` |
| |Վարկառուի կողմից Ծրագրի իրականացմանն առնչությամբ|
| |տրամադրված կամ կատարված համաձայնագրերը, այսինքն`|
| |- Վարկառուի և ՀՀ գյուղատնտեսության |
| |նախարարության ջրային տնտեսության պետական |
| |կոմիտեի` ի դեմս Ծրագրի իրականացման |
| |գործակալության, միջև Ծրագրի կառավարման |
| |համաձայնագիր: |
|____________________|________________________________________________|
|Ծրագրի իրականացման |Ծրագրի կառավարման պատասխանատու: |
|գործակալություն | |
|(ԾԻԳ) | |
|____________________|________________________________________________|
|Պետական պաշտոնյա |Նշանակում է օրենսդրական, գործադիր, վարչարարական |
| |կամ դատական գրասենյակի նշանակված կամ ընտրված |
| |մշտական հիմունքներով կամ այլ կերպ իրավատեր, որը |
| |վճարվում է կամ ոչ, անկախ կոչումից, կամ պետական |
| |պաշտոնյա սահմանված մեկ այլ անձ Վարկառուի |
| |իրավասության շրջանակներում ներպետական օրենքների |
| |ներքո, և պետական գործառույթ իրականացնող, կամ |
| |պետական ծառայություն մատուցող, այդ թվում` |
| |պետական գործակալության կամ կազմակերպության համար|
| |ցանկացած այլ անձ: |
|____________________|________________________________________________|
|Դրույքի սահմանման |Նշանակում է տոկոսի ժամանակահատված, որի համար |
|ամսաթիվ |Տոկոսադրույք պետք է սահմանվի. |
| |(i) առաջին չորեքշաբթի (կամ, եթե այդ օրը բիզնես |
| |օր չէ, անմիջապես հաջորդող բիզնես օրը), Վարկատուի|
| |կողմից Մասհանման հայտի ստացմանը հաջորդող |
| |ամսաթիվը, պայմանով, որ Մասհանման հայտը ստացվել է|
| |Վարկատուի կողմից` առնվազն նշված չորեքշաբթիից |
| |երկու ամբողջական բիզնես օր առաջ; |
| |(ii) երկրորդ չորեքշաբթի (կամ, եթե այդ ամսաթիվը |
| |բիզնես օր չէ, անմիջապես հաջորդող բիզնես օրը) |
| |Վարկատուի կողմից Մասհանման հայտի ստացմանը |
| |հաջորդող ամսաթիվը, եթե Վարկատուի կողմից |
| |Մասհանման հայտը չի ստացվել վերը պարբերություն |
| |(ա)-ում նշված առաջին չորեքշաբթիից առնվազն երկու |
| |ամբողջական բիզնես օր առաջ: |
|____________________|________________________________________________|
|Ֆինանսական |Նշանակում է որպես հարմար ֆինանսական |
|հաստատության |հաստատություն` Վարկատուի կողմից ընտրված, որը |
|տեղեկանք |պարբերաբար հրապարակում է ֆինանսական գործիքների |
| |հղումներ միջազգային ֆինանսական տեղեկատվական |
| |ցանցերից որևիցէ մեկում` բանկային |
| |արտադրությունում հայտնի գործելակերպին |
| |համապատասխան: |
|____________________|________________________________________________|
|Աղյուսակ(ներ) |Նշանակում է սույն Համաձայնագրին կից աղյուսակ կամ|
| |աղյուսակներ: |
|____________________|________________________________________________|
|Ստորագրման ամսաթիվ |Նշանակում է սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի |
| |կողմից ստորագրման ամսաթիվ: |
|____________________|________________________________________________|
|Հարկ(եր) |Նշանակում է ցանկացած հարկ, պարտավորություն, |
| |գանձում կամ նման բնույթի այլ գանձում կամ պահում |
| |(այդ թվում` այդպիսի ցանկացած գումարները |
| |չվճարելու կամ վճարումը ուշացնելու համար կիրառվող|
| |տույժ ու տուգանք): |
|____________________|________________________________________________|
|Տեխնիկական ավարտի |Նշանակում է Ծրագրի տեխնիկական ավարտի ամսաթիվ, |
|Ամսաթիվ |որը ակնկալվում է 2021թ. մարտի 31-ը: |
|____________________|________________________________________________|
|Մեկնարկի ամսաթիվ |Նշանակում է հետևյալ ամսաթվերից ավելի վաղ |
| |անմիջապես հաջորդող օր. |
| |- Ամսաթիվ, երբ Հասանելի վարկը զրոյական է; և |
| |- Մասհանման վերջնաժամկետ: |
|____________________|________________________________________________|
|Վեբ-կայք |Նշանակում է AFD-ի վեբկայք (http://www.afd.fr/) |
| |կամ որևէ այլ նման փոխարինող վեբկայք: |
|____________________|________________________________________________|
|Շահութահարկ |Նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում |
| |կատարված վճարման առնչությամբ հարկմանն առնչվող |
| |ցանկացած նվազեցում կամ պահում: |
._____________________________________________________________________.
1Բ - ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
(a) «Ակտիվները» ներառում են ներկա և հետագա սեփականությունները, եկամուտները և յուրաքանչյուր նկարագրության իրավունք;
(b) «Վարկառու»-ին, «Կողմ»-ին կամ «Վարկատու»-ին ցանկացած հղում` ներառում է իր իրավահաջորդներին, թույլատրելի իրավահաջորդներին;
(c) Ֆինանսավորման Փաստաթղթին կամ այլ փաստաթղթին կամ ապահովագրությանը ցանկացած հղում համարվում է սույն Համաձայնագրին, այդպիսի այլ փաստաթղթին կամ ապահովագրությանը հղումը, որը կարող է փոփոխվել, վերահաստատվել կամ լրացվել և անհրաժեշտության դեպքում ներառում է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է փոխարինել դրան նորարարությամբ` Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն;
(d) «Երաշխիք» ներառում է ցանկացած կանխավճար, աջակցություն և երաշխիք, որն անկախ է պարտքից, որին դա առնչվում է;
(e) «Պարտք» նշանակում է ցանկացած անձի պարտավորություն (անկախ նրանից` մայր գումար, թե երաշխիք) ներկա, ապագա, փաստացի կամ չնախատեսված գումարի վճարման կամ մարման համար;
(f) «Անձ» ներառում է ցանկացած անձ, ընկերություն, կորպորացիա, գործընկերություն, հավատարմագրություն, կառավարություն, պետություն կամ պետական գործակալություն կամ ցանկացած ասոցիացիա կամ վերոնշյալի խումբ կամ ավելին (անկախ նրանից առանձին իրավաբանական անձ է, թե` ոչ);
(g) Ցանկացած պետական, միջպետական կամ վերազգային մարմնի, վերահսկողական մարմնի, կարգավորող մարմնի, անկախ վարչական մարմնի, գործակալության, ցանկացած այլ իշխանության կամ կազմակերպության (այդ թվում` արդյունաբերական կամ առևտրային պետական մարմնի կողմից տրամադրված ցանկացած կարգավորում) վարչության կամ ցանկացած բաժնի «կարգավորում» ներառում է ցանկացած օրենսդրություն, կարգավորում, կանոն, հրաման, պաշտոնական դիրեկտիվ, հանձնարարություն, հայց, խորհուրդ, առաջարկություն, որոշում կամ ուղեցույց (անկախ նրանից ունի օրենքի ուժ, թե ոչ), որը սույն Համաձայնագրի կամ Կողմի իրավունքների և պարտականությունների վրա ունի ազդեցություն;
(h) Օրենքի դրույթը հղում է փոփոխված դրույթին;
(i) Եթե այլ բան նախատեսված չէ, օրվա ժամանակը հղում է Փարիզյան ժամանակին;
(j) Բաժնի, Հոդվածի և Աղյուսակի վերնագրերը միայն հղման դյուրինության համար են և որևէ ազդեցություն չունեն սույն Համաձայնագրի մեկնաբանության վրա;
(k) Եթե այլ բան նախատեսված չէ, սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթում կամ սույն Համաձայնագրի շրջանակներում տրված ծանուցման մեջ օգտագործված բառերն ու արտահայտություններն ունեն այդ փաստաթղթում կամ ծանուցման մեջ նշված նույն նշանակությունը;
(l) Դեֆոլտի դեպքը «շարունակվում է», եթե այն չի վերացվել կամ, եթե Վարկատուն չի հրաժարվել դրա հետ կապված իր իրավունքներից;
(m) Հոդվածին կամ Աղյուսակին հղումը պետք է պարունակի հղում սույն Համաձայնագրի Հոդվածին կամ Աղյուսակին; և
(n) Հոգնակի նշանակությամբ բառերը պետք է ներառեն եզակին և հակառակը:
ԱՂՅՈՒՍԱԿ 2 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
I. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ և ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է` բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` (ա) ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդիի ջրամբարի կառուցման միջոցով և (բ) բարելավելով ոռոգման արդյունավետությունը ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: Վերացնելով ջրով և ոռոգման ցանցերով պայմանավորված սահմանափակումները, ծրագիրը նպատակաուղղված կլինի հակադարձելու Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական հողերի լքման միտումները:
Ծրագրի կոնկրետ նպատակներն են.
(i) Ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարում
Տեղումների նվազումը և ջրի օգտագործման կտրուկ աճը, մասնավորապես, ձկնաբուծության նպատակով, բերել է նրան, որ ավելի շատ ջուր է վերցվում ջրային ռեսուրսներից (170 մլն մ3 Սևանա լճի բնական պաշարներից), ինչը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա: Չնայած դրան, ոռոգման օպտիմալ պահանջարկը չի բավարարվում: Արարատյան հարթավայրում` ծրագրի տարածքի Վեդիի և Արարատի ՋՕԸ-ների գոտիներում, Վեդի գետից իրականացվող ջրառի միջոցով կարող է ոռոգվել ընդամենը 1500 հա, իսկ գարնան վերջից ջրի սակավությունը սովորական երևույթ է: Վեդիի ջրամբարի շինարարության շնորհիվ ջրի ոռոգման պոտենցիալը ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով բավարար կլինի 3200 հա-ի համար` ողջ ոռոգման սեզոնի ընթացքում: Այս ջրամբարը կհավաքի Վեդի և Խոսրով գետերի վարարումների ջրերը և կկուտակի ու օգտագործման համար պիտանի կդարձնի մոտ 29 մլն մ3 վերականգնվող ջրի ծավալ, դրանով իսկ կրճատելով ջրառը Սևանա լճից և խորքային հորերից ոռոգման նպատակով: Վերջապես, պակաս ջուր օգտագործող ավելի արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների ներդնումը կբերի ջրի պահանջարկի և դրա օգտագործման կրճատման:
(ii) Ավելի արդյունավետ, էժան և ավելի լավ կառավարվող ոռոգման ցանց
Էապես կնվազեն ցանցի շահագործման և պահպանման ծախսերը: Ոռոգման ցանցի մեծ մասը սկիզբ է առնում այն ժամանակաշրջանից, երբ ԽՍՀՄ-ում պետության կողմից որոշված էլեկտրականության գները շատ ցածր էին, ուստի ավելի էժան էր ջուրը մատակարարել մեխանիկական եղանակով, քան ներդրումներ անել վերևում ջրամբար կառուցելու և ջուրը ջրանցքով տեղափոխելու համար: Ահա թե ինչու այսօր մեխանիկական մեթոդը հանդիսանում է ոռոգման համակարգում օգտագործվող գերակշռող մասը (ծրագրի տարածքի մոտ 70%): Ցանցի մի մասի վրա (3200 հա) ողջ ոռոգման սեզոնի ընթացքում ինքնահոս համակարգին անցնելու արդյունքում հնարավոր կլինի փակել 11 շատ հոսանքատար պոմպակայաններ, որոնք մեծ մասամբ վատթար վիճակում են: Անցումը թույլ կտա հասնել հոսանքի զգալի խնայողության` 19 մլն կվտ *ժամ տարեկան կամ 1,9 մլն եվրո տարեկան: (5) Բացի այդ, երկրորդ/երրորդ կարգի ջրանցքների վրա իրականացվող վերականգնողական աշխատանքները և ցանցի արդիականացումը կկրճատեն պահպանման ծախսերը և շահագործման սուբսիդիաները, որոնք շնորհվում են կենտրոնական կառավարության կողմից ՋՕԸ-ների ճեղքվածքը փակելու համար: (6)
_________________
5) Վկայակոչման համար օգտագործվել է էլեկտրականության միջին միջազգային շուկայական գինը:
6) ՋՕԸ-ների հասույթները սահմանափակված են ջրի սակագնի պատճառով` պետական որոշմամբ սահմանված 11 դրամ/մ3 (1 դրամը = 0.0019 եվրո):
Կավելանա ոռոգման ցանցի արդյունավետությունը: Ներկայիս ցանցի օգգ-ն գնահատվում է 50-60 տոկոսի սահմաններում` կախված տարածքից, ինչը պայմանավորված է ջրի արտահոսքերով և շատ ջուր սպառող ոռոգման տեխնոլոգիաների օգտագործմամբ: Նախատեսվող վերականգնման աշխատանքների և համակարգի արդիականացման, ինչպես նաև փորձնական հողակտորների վրա նորարարական ոռոգման տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ (7) ցանցի օգգ-ն կարող է հասնել 75 և նույնիսկ 80 տոկոսի:
______________________
7) Ծրագրով կֆինանսավորվի նորարարական կաթիլային տեխնոլոգիաների ներդնում փորձնական տարածքների վրա:
Ջրի կառավարման ծառայությունը կլինի ավելի արդյունավետ: Ջրի ավելի մեծ մատչելիությունը Վեդիի ջրամբարի շնորհիվ կհեշտացնի ջրամատակարարման ծառայությունների կառավարումը և կբարձրացնի դրանց արդյունավետությունը, մասնավորապես, եթե դրա հետ միաժամանակ, խոշորացման միջոցով լուծվի հողակտորների մասնատվածության և կրճատված չափերի խնդիրը: (8)
______________________
8) Միջին հաշվով 0,7 հա Վեդիի ՋՕԸ-ում և 0,9 հա Արարատի ՋՕԸ-ում, զգալի մասնատված:
(iii) Ավելի արդյունավետ գյուղատնտեսություն և ավելի գրավիչ գյուղատնտեսական եկամուտ
Տարածաշրջանի ներկա վիճակը բնութագրվում է` (ա) գյուղատնտեսական հողերի լքվածությամբ (Արարատի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող հողերի 38% և Վեդիի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող հողերի 4%), (բ) ոռոգման ջրի ավելի փոքր պահանջարկ ունեցող մշակաբույսերի ընտրությամբ (ցորեն և այլ հացազգիներ), որոնք, սակայն, ավելի քիչ եկամուտ են բերում ֆերմերներին: (9) Ծրագրի նպատակն է լինելու` մի կողմից, կրճատել ոռոգելի հողագործության արժեքը և հեշտացնել այն, իսկ մյուս կողմից` ավելացնել բերքատվությունը, դրանով իսկ խրախուսելով ազդակիր 4500 ֆերմերներին ներդրումներ անել բարձրարժեք մշակաբույսերում (որակյալ խաղողի այգիներ, պտղատու ծառեր և բանջարեղեն)` փոխելով ներկայումս հացազգիներով ցանված տարածքները (տարածքի 25%): (10) ՈՒղեկցող միջոցառումները` գյուղատնտեսական խորհրդատվություն, ծառայություններ և առևտրային սկզբունքների ուժեղացում, էապես կավելացնեն գյուղատնտեսության եկամուտները: (11)
______________________
9) Ֆերմերների եկամուտների 60% ստացվում է ոչ ֆերմերային աղբյուրներից (արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումներ, աշխատավարձ):
10) Ծրագրի անմիջական օգուտ ստացող 4500 ֆերմեր, ինչին պետք է ավելացնել անուղղակի չչափվող օգուտը ջրի ավելի մատչելի լինելու (ջրի ավելի փոքր դեֆիցիտի) շնորհիվ Վեդիի ՋՕԸ-ի և Արարատի ՋՕԸ-ի կողմից սպասարկվող տարածքներում (ընդամենը 15000 հա):
11) Ներկայումս տարածքում աճեցվող մշակաբույսերի միջին եկամուտը շուրջ 2200 եվրո է 1 հա-ից, այդ թվում արտադրության մեկ քառորդն իրենց սեփական նպատակներով:
Ի լրումն դրա, ծրագիրը կարող է որոշակի չափով նպաստել հանրային քաղաքականության բարելավմանը և ջրային ռեսուրսների կառավարման մեջ ներգրավված ինստիտուցիոնալ ու միավորված շահառուների (նախարարության բաժիններից մինչև ՋՕԸ-ներ) կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը ոռոգման միջոցով:
II. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Բաղադրիչ 1. Վեդիի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարություն
Այս բաղադրիչը ներառում է Վեդիի պատվարի և օժանդակ կառուցվածքների իրագործում: Պատվարի համար ընտրված տեղամասը գտնվում է գետի վրա տեղադրված ջրառներից մոտ 10 կմ հեռավորություն վրա` ելնելով տեխնիկական և տնտեսական նկատառումներից: Կառուցվող ենթակառուցվածքը բաղկացած է լինելու հետևյալ մասերից.
. Երկու ջրառ կառուցված` մեկը Վեդի գետի վրա (հոսքի 80%), մյուսը` Վեդի գետի վտակ Խոսրով գետի վրա (հոսքի 20%), փոխադրող ջրանցք, գետի ջրառները պատվարին միացնելու համար:
. Ջրատար` գետի ջրառ կառուցվածքները պատվարի հետ միացնելու համար:
. Վեդիի պատվար` 29 մլն մ3 ծավալի ջրամբարի համար: Տեղադրված կլինի Վեդի գետի վտակ հանդիսացող, մշտական հոսք չունեցող Կոտուց գետի հունում: Պատվարի լիրքը կունենա 64 մ բարձրություն և 460 մ-ից ավել երկարություն, ինչը կդարձնի նրան մեծ պատվար միջազգային չափանիշներով: Գերադասելի տարբերակը քարալիցքային պատվարն (12) է փոխադրող ջրանցքով, որը կբավարարի 3200 հա-ի ոռոգման պահանջարկը 80 տոկոս ապահովվածությամբ (10-ից 8 տարիների ընթացքում, երկու տարվա դեֆիցիտ (13)), համաձայն տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների: Ակնկալվում է, որ պատվարի շինարարության համար կօգտագործվեն տեղամասում եղած նյութերը:
_____________________________
12) Հետագա գեոտեխնիկական ուսումնասիրությունները կոնկրետ կորոշեն հիմնատակի բնութագիրը, քարալիցքային պատվարը կհամեմատվի բետոնային պատվարի (գլդոնված բետոն) հետ` վերջնական ընտրությունից առաջ:
13) Տարին համարվում է դեֆիցիտային այն պահից, երբ ոռոգման մեկ ամսում ջրի պակասորդ է լինում:
. Երկրորդ պատվար (պատնեշ), հողային, ջրամբարի երկայնքով, 14 մ բարձրությամբ:
. Պատվարի հեռ առնչվող օժանդակ կառուցվածքներ` ոռոգման ջրթող, ջրառ, վարարային ջրհեռ:
Բաղադրիչ 2. Ոռոգելի տարածքների վերականգնում, արդիականացում և ընդլայնում (3220 հա)
Ծրագրի շրջանակներում ընտրված ցանցը վերաբերում է 3200 հա տարածքին, որը գտնվում է Վեդիի ՋՕԸ-ի տարածքում: (14) Ցանցերի վրա կիրականացվեն հետևյալ աշխատանքները.
______________________
14) Արարատի ՋՕԸ-ն օգտվել է ՀՄՀ-Հայաստան ծրագրից: Այդ ծրագրով վերականգնվել են նրա 9 պոմպակայաններից 4-ը:
. ճնշումային մոտեցնող խողովակաշար, որը կապահովի պատվարի միացումը ցանցին,
. Մայր ջրանցքի ճյուղերի կառուցում, (15) որը կմիացնի ճնշումային ջրատարը ցանցին և հնարավորություն կտա ապահովել ճնշումային ցանցեր:
______________________
15) Վեդիի ճյուղ, ՈՒրցաձորի ճյուղ, Գոռավանքի ճյուղ և Ղզլարուի ճյուղ:
. Պատվարից սնվող ցանցի վնասված մասերի վերականգնում և երկրորդ ու երրորդ կարգերի ջրանցքների վերականգնում, այդ թվում ցանցի հարմարեցումը նոր հիդրավլիկական սխեմային:
. Ցանցի ընդլայնում: Այս աշխատանքները կիրականացվեն պատվարի սպասարկման տարածքում: Սրանք կմիացվեն ցանցին և կկահավորվեն, հեկտարները կճշտվեն մանրամասն նախագծման ժամանակ:
. Ներկայումս գործող պոմպակայանների փակում, որոնց մեծ մասը շատ վատթար վիճակում է և այլևս անհրաժեշտ չի լինի ինքնահոս ոռոգման համակարգի շնորհիվ:
. Արդյունավետ ոռոգման սարքավորումներով կահավորված փորձնական տարածքների ստեղծում: Սարքավորումների (ցնցուղներ, անձրևացման միկրո-համակարգեր, կաթոցիկներ) տեղադրումը կիրականացվի փորձնական տարածքների վրա` ցույց տալու ֆերմերներին այդ տեխնոլոգիաները և, դրանով իսկ, զարկ տալու տարածքում գյուղատնտեսական գործընթացների արդիականացմանը: (16)
______________________
16) «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ» ծրագրի շրջանակներում իրականացված փորձը ցույց տվեց, որ տեղայնացված ոռոգման համակարգի արժեքը 3000 եվրո է /1 հա:
Բոլոր այս աշխատանքները թույլ կտան բարձրացնել ցանցի օգգ-ն 50 տոկոսից մինչև 75 տոկոս (կամ նույնիսկ 80 տոկոս, վերականգնումից և սարքավորումների տեղադրումից հետո):
III. ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ
1.1 Ինստիտուցիոնալ կառուցվածք
Ծրագրի իրականացումը կապահովվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից (ՋՏՊԿ):
Ծրագրի կառավարումը կվստահվի ՋՏՊԿ-ի ԾԻԳ-ին (Իրականացնող կազմակերպություն): ԾԻԳ-ը կապահովի ծրագրի տեխնիկական և ֆինանսական իրականացումը, մոնիթորինգը ու կստեղծի գործողությունների հաշվետվություն: Այն պատասխանատու կլինի պատվարի և ոռոգման ցանցի շինարարական աշխատանքների ու խորհրդատվական ծառայությունների հանրային մրցույթների համար և պայմանագրեր կկնքի կամ համագործակցության արձանագրություններ կստեղծի տարբեր ներքաշված գործընկերների (Արարատի և Վեդիի ՋՕԸ-ներ), կամ ավելի ընդհանուր, գյուղատնտեսության ոլորտի հետ (Գյուղատնտեսության նախարարության տեխնիկական ծառայություններ, բանկեր, սպասարկման կենտրոններ, կոոպերատիվներ): Այն նաև կկազմակերպի տարեկան և պարբերական աուդիտներ: Շինարարական ընկերությունները կընտրվեն միջազգային մրցույթների միջոցով:
Գնումները Ծրագրի C («Ծրագրի իրականացում») բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն օտարերկրյա երկրներում գնումների մասին ԶՖԳ-ի 2014թ. ուղեցույցների համաձայն:
Ծրագրի իրականացման համար Ծրագրի իրականացման գործակալությունը կվարձի որակյալ մասնագետների, որոնք կհամապատասխանեն Իրականացնող կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին:
Մասնագետները կընտրվեն մրցույթի հիման վրա, իսկ աշխատավարձը կվճարվի Ծրագրի իրականացման ծախսերից (տես 13 աղյուսակի 11 տողը): Աշխատավարձի չափաբաժինը կորոշվի Իրականացնող կազմակերպության կողմից` անկախ Հայաստանի Հանրապետությունում գործող գործակիցներից, որոնք չեն կարող գերազանցել գոյություն ունեցող առավելագույն չափաբաժինը:
Դոնորների համակարգումը (Համաշխարհային բանկ, KfW, DUE, BERRD, JICA, Պարենի միջազգային կազմակերպություն, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ) կամրապնդվի ոլորտային պլատֆորմի (ջուր/գյուղատնտեսություն) ստեղծմամբ, որը կարող է հանդես գալ որպես հրապարակ ազգային որոշում կայացնողների և դոնորների միջև (Համաշխարհային բանկի նախաձեռնություն) քննարկումներ անցկացնելու համար:
1.2 Ծախսեր և ֆինանսավորում
Վեդիի ծրագիրը կազմում է պատվարի շինարարության և ոռոգման արդյունավետության բարձրացման միջոցով հողերի գյուղատնտեսական զարգացման միջոցառումների անբաժանելի ամբողջականություն: Երկու բաղադրիչների ընդհանուր արժեքը գնահատվել է 75 մլն եվրո: Կենտրոնական կառավարության մասնակցությունը լինելու է մինչև 15 մլն եվրո` ԱԱՀ-ի համար:
ԶՖԳ-ն կֆինանսավորի ծրագիրը Հայաստանի Հանրապետությանը պետության կողմից երաշխավորվող փոխառություն տրամադրելու միջոցով: Ֆինանսավորման համաձայնությունը կկնքվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
ԱՂՅՈՒՍԱԿ 3-ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում
Նախահաշիվ
.____________________________________________________________________.
|Nօ| Աշխատանքի տեսակը |Նախահաշիվ (եվրո)|
|__|_________________________________________________________________|
|A.|Պատվարի, օժանդակ կառուցվածքների, ոռոգման համակարգի կառուցում |
|__|_________________________________________________________________|
|1 |Պատվար և օժանդակ կառուցվածքներ | | 46,519,483|
|__|________________________________________________|___|____________|
|2 |Ջրառներ և ջրի փոխադրման համակարգ | | 8,968,412|
|__|________________________________________________|___|____________|
|3 |Ոռոգման համակարգի կառուցում | | 6,827,361|
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը | | 62,315,256|
|___________________________________________________|___|____________|
|4 |Մանրամասն նախագծի պատրաստում | | 1,059,245|
|__|________________________________________________|___|____________|
|5 |Շինարարության վերահսկում | | 946,825|
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը պատվարի, օժանդակ կառուցվածքների, ոռոգման | | 64,321,326|
|համակարգի կառուցում | | |
|____________________________________________________________________|
|B. Ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում և ոռոգելի տարածքներում |
|նոր տեխնոլոգիաների փորձնական կիրառում |
|____________________________________________________________________|
|6 |Ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնում և | | 9,315,156|
| |ոռոգելի տարածքներում նոր տեխնոլոգիաների | | |
| |կիրառման պիլոտային կիրառում | | |
|_______________________________________________________|____________|
|Ընդամենը | 9,315,156|
|_______________________________________________________|____________|
|7 |Մանրամասն նախագծի պատրաստում | | 334,000|
|__|________________________________________________|___|____________|
|8 |Շինարարության վերահսկում | | 300,149|
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը ներտնտեսային ոռոգման ցանցի | | 9,949,305|
|վերականգնում և ոռոգելի տարածքներում նոր | | |
|տեխնոլոգիաների փորձնական կիրառում | | |
|____________________________________________________________________|
|C. Ծրագրի իրականացում |
|____________________________________________________________________|
|9 |Ծրագրի իրականացման ծախսեր` աշխատավարձ, | | 733,000|
| |մեքենաներ և այլ պահպանման ծախսեր | | |
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը Ծրագրի իրականացում | | 733,000|
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը | | 75,003,631|
|___________________________________________________|___|____________|
|ԱԱՀ |20%| 15,000,726|
|___________________________________________________|___|____________|
|Ընդամենը` ԱԱՀ ներառյալ | | 90,004,357|
.____________________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 4-ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ (17) ____________________
17) Ոչ սպառիչ ցանկ:
Հետևյալը կիրառելի է Վարկառուի կողմից որպես նախապայման առաքվող փաստաթղթերի դեպքում
- եթե ներկայացված փաստաթուղթը բնօրինակը չէ, այլ դրա լուսապատճենը, ապա լուսապատճենի հաստատված բնօրինակը պետք է տրամադրվի վարկատուին;
- փաստաթղթի վերջնական տարբերակը, որի նախագիծը նախկինում ուղարկվել էր և համաձայնեցվել Վարկատուի կողմից, չպետք է էապես տարբերվի համաձայնեցված նախագծից;
- նախկինում չուղարկված և չհամաձայնեցված փաստաթղթերը պետք է ընդունելի լինեն Վարկատուի համար:
ՄԱՍ I - ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ
(a) Վարկառուի կողմից Վարկատուին պետք է տրամադրվեն հետևյալ փաստաթղթերը.
(i) Վարկառուի իրավասության շրջանակներում օրենսդրությանը համաձայն համապատասխան որոշման (ների) կամ փաստաթղթի(երի) հաստատված կրկնօրինակը(ները), որոնք;
- Լիազորում են Վարկառուին ստորագրել սույն Համաձայնագիրը;
- Հաստատում են սույն Համաձայնագրի պայմաններն ու դրույթները;
- Լիազորում են նշված անձին կամ անձանց իր անունից ստորագրել Համաձայնագիրը;
(ii) Պարբերություն (i)-ում նշված անձի ստորագրության նմուշը
(ii) Վկայություն առ այն, որ Միջոցի մասհանումը չպետք է խախտի փոխառության որևէ սահմանաչափ, կամ Վարկառուի համար պարտադիր ցանկացած այլ նմանատիպ սահմանափակում:
(b) ՀՀ արդարադատության նախարարության կողմից Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ իրավաբանական կարծիքի նախագծի տրամադրում Վարկատուին, որով հաստատվում է, որ ի թիվս այլ կարողությունների Վարկառուն կնքում է համաձայնագիր և որ Վարկառուի պարտավորությունների սույն Համաձայնագրի ներքո իրավական են, վավեր, պարտադիր և կիրարկելի:
ՄԱՍ II-ԱՌԱՋԻՆ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
(a) Վարկառուի կողմից Վարկատուին են տրամադրվում հետևյալ փաստաթղթերը.
(i) Վարկառուի կողմից պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից տրամադրված հավաստագիր, որում նշված է (են) այն անձինք, ովքեր լիազորված են Վարկառուի անունից ստորագրել Մասհանման հայտերը և սույն Համաձայնագրի առնչությամբ ցանկացած հավաստագիր և ձեռնարկել բոլոր այլ միջոցառումներ և/կամ Վարկառուի անունից սույն Համաձայնագրի շրջանակներում ստորագրել բոլոր այլ անհրաժեշտ փաստաթղթերը;
(ii) Վերոգրյալ պարբերությունում (i) նշված յուրաքանչյուր անձի ստորագրության նմուշը;
(iii) Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ Վարկատուի կողմից ընտրված հեղինակավոր իրավաբանական ընկերության (Վարկառուի օրենսդրությամբ հիմնված) իրավաբանական կարծիքի պատշաճ ներկայացում:
(iv) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող իրավաբանական կարծիքի պատշաճ ներկայացում:
(v) Ցանկացած փաստաթղթավորման կամ գրանցման, դեպոզիտի կամ սույն Համաձայնագրի հրապարակման պահանջների և սույն Համաձայնագրի առնչությամբ ցանկացած դրոշմատուրքի վճարման, գրանցման վճարների կամ նմանատիպ տուրքերի ապացույց, անհրաժեշտության դեպքում
(vi) Ծրագրի հետևյալ փաստաթղթերը:
- Վարկատուի համաձայնությանը նախապես ներկայացված Գործառնական և ֆինանսական ընթացակարգերի ձեռնարկի կրկնօրինակ, որը ներառում է Ծրագրի իրականացման համար ստանձնված Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից օգտագործվող ընթացակարգերն ու գործիքները (գնման ընթացակարգեր, տարեկան թարմացվող գնումների նախագիծ, Ծրագրի իրականացման ստանձնված Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից տարեկան թարմացվող գործառնական բյուջե, ֆինանսական ընթացակարգեր, անվտանգության քաղաքականություն, ինստիտուցիոնալ կարգավորումներ, և այլն..), և վերոնշյալ Ծրագրի յուրաքանչյուր փաստաթղթի համար
- Յուրաքանչյուր կողմի կողմից պատշաճ կերպով ստորագրված ծրագրի յուրաքանչյուր փաստաթղթի հաստատված կրկնօրինակը;
- Ապացույց, որ Ծրագրի փաստաթղթերի շրջանակներում պահանջվող երրորդ կողմի նկատմամբ բոլոր ձևակերպումները նման Ծրագրի փաստաթղթերի ուժի մեջ մտնելու, կատարման և կիրառելիության համար կատարվել են; և
- Ապացույց, որ ցանկացած Լիազորություն, որը Վարկատուն համարում է անհրաժեշտ կամ ցանկալի ցանկացած Ծրագրի փաստաթղթի ուժի մեջ մտնելու, կատարման և նախատեսված գործարքների համար, պատշաճ կերպով ձեռք է բերվել և տրամադրվել է այդպիսի Լիազորության հաստատված կրկնօրինակը:
(vii) Ապահովագրական միջնորդի կամ Վարկառուի գործակալի կողմից տրամադրված ապահովագրական հավաստագրի բնօրինակը, հավաստելով, որ Ապահովագրական պոլիսները լիիրավ ուժի մեջ են և, որ Վարկառուն վճարել է դրան առնչվող բոլոր հավելավճարները համապատասխան ամսաթվին: (18)
__________________________
18) Եթե կիրառելի է:
(viii) Վարկատուի համաձայնությունը ստացած Վարկառուի կողմից Իրականացնող գործակալությանը տրամադրված մանդատի կրկնօրինակը, որը պատշաճ կերպով կատարված է Վարկառուի և Իրականացնող գործակալության կողմից, իսկ, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև ապացույց, որ երրորդ կողմի նկատմամբ բոլոր ձևակերպումները նման Ծրագրի փաստաթղթերի ուժի մեջ մտնելու, կատարման և կիրառելիության համար կատարվել են: (19)
__________________________
19) Եթե կիրառելի է:
(ix) Վարկատուի համաձայնությամբ Ծրագիրն իրականացնող գրասենյակի կողմից առաջարկ Ծրագրի իրականացման համար ընտրված տեխնիկական թիմի համար` ուղեկցվող թիմի սարքավորումների գործառնական տարեկան բյուջեով (տարեկան թարմեցվող գործառնական բյուջե):
(x) Կենտրոնական գանձապետարանում բացված Ծրագրի հաշվի ռեկվիզիտների/տվյալների վերաբերյալ ֆինանսների նախարարության կողմից նամակ
(xi) Ծրագրի տևողության ընթացքում ծախսերի տարեկան թարմեցվող նախնական կանխատեսում:
(b) Սույն Համաձայնագրի շրջանակներում վճարվելիք բոլոր վճարների և ծախսերի կատարումը Վարկառուի կողմից Վարկատուին Ստորագրման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:
ՄԱՍ III - ՎԱՐԿԱՌՈՒԻ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկառուի կողմից հետևյալ փաստաթղթերի տրամադրում`
(i) Պահանջվող Մասհանման առնչությամբ պլանների և մեջբերումների հետ միասին բոլոր պայմանագրերն ու հրամանները (առկայության դեպքում), որոնք նախկինում տրամադրվել են Վարկատուին Գնման ուղեցույցներին համապատասխան; և
(ii) Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ ապացույց, որ համապատասխան ծախսերը վճարվել են:
IV - ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Վարկառուի կողմից հետևյալ փաստաթղթերի տրամադրում`
(i) Վարկատուին նախապես ներկայացրած և համաձայնությունը ստացած ESIA հաշվետվության կրկնօրինակ
(ii) Վարկատուին նախապես ներկայացրած և համաձայնությունը ստացած ESMP հաշվետվության կրկնօրինակ
ՄԱՍ V - ԲՈԼՈՐ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ [ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ]
Վարկառուի կողմից Վարկատուին հետևյալ փաստաթղթերի տրամադրում:
(i) Վարկառուի պատշաճորեն լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հավաստագիր, համաձայն որի` Մասհանման հայտում նշված Կանխավճարին անմիջապես նախորդող Կանխավճարի ութսուն տոկոսը (80%) և նախավերջին Կանխավճարի հարյուր տոկոսը (100%) օգտագործվել են, այդ թվում` համապատասխան ժամանակահատվածում վճարման մանրամասն բացվածքը թույլատրելի ծախսերի առնչությամբ;
(ii) Ցանկացած պլանների և մեջբերումների հետ միասին բոլոր պայմանագրերը և պահանջների ձևերը (եթե առկա է), որոնք նախկինում տրամադրվել են Վարկատուին Գնման ուղեցույցներին համապատասխան, նախքան Մասհանման հայտը տրամադրված Կանխավճարի գումարների օգտագործման առնչությամբ;
(iii) Վարկատուի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ ապացույց առ այն, որ բոլոր համապատասխան թույլատրելի ծախսերը վճարվել են:
(iv) Ծրագրի ամբողջ ընթացքում ծախսերի նախնական կանխատեսում, որը թարմացվել է մասհանման սահմանված ամսաթվին;
(v) Ծրագրի ծախսերի վերանայված նախահաշիվ, ինչպես նաև թույլատրելի ծախսեր;
(vi) Վերջին ամենամյա աուդիտորական հաշվետվություն, պատրաստված Հոդված 3.4.2.8-ի համաձայն (Աուդիտ); և
ԱՂՅՈՒՍԱԿ 5Ա-ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ
[Վարկառուի ձևաթղթի վրա]
ՈՒմ: ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ամսաթիվ:
Վարկառուի անունը - Վարկային համաձայնագիր ո՛[*] թվագրված [*]
Մասհանման հայտ ո՛[*]
Հարգելի պարոնայք,
1. Հղում ենք կատարում Վարկառուի և Վարկատուի միջև [*] թվագրված վարկային համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր): Մեծատառով գրված, բայց սույնով չսահմանված բառերն ու արտահայտություններն ունեն Համաձայնագրում տրված նշանակությունը:
2. Սույն նամակը Մասհանման հայտ է:
3. Մենք անհետկանչելիորեն հայց ենք ներկայացնում Վարկատուին` հետևյալ պայմաններով Մասհանումը տրամադրելու համար.
Տարբերակ 1:
- Համաձայնագրի Հոդված 3.4.1-ի համաձայն ծախսերի վերաֆինանսավորման համար (Վարկառուի կողմից վճարվելիք ծախսերի վերաֆինանսավորում) գումար` եվրոյով:
- Համաձայնագրի Հոդված 3.4.2-ի համաձայն ծախսերի վերաֆինանսավորման համար (Վերականգնվող կանխավճարներ) գումար` եվրոյով, կամ եթե ավելի քիչ է` Հասանելի վարկ:
Տարբերակ 2:
- Գումար` եվրոյով, կամ եթե ավելի քիչ է` Հասանելի վարկ:
4. Տոկոսադրույքը կորոշվի Համաձայնագրի Հոդված 4-ի (Տոկոս) համաձայն: Հայցվող Մասհանման նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը տրամադրվելու է գրավոր և մենք ընդունում ենք տոկոսադրույքը (ներքոգրյալ պարբերության համաձայն, անհրաժեշտության դեպքում).
Ֆիքսված տոկոսադրույքի համար միայն: Եթե հայցվող Մասհանման նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը ավելի մեծ է, քան [*նշել տոկոսները տառերով] ([*]%), դիմում ենք Մասհանման հայտի դադարեցման համար:
Եթե հայցված Մասհանման համար կիրառելի տոկոսադրույքը մեծ է քան (_____արտահայտված տոկոսներով)%-ը, մենք պահանջում ենք կասեցնել սույն մասհանման հայտը:
5. Հաստատում ենք, որ Հոդված 2.4-ում (նախապայմաններ) սահմանված պայմանը կատարված է սույն մասհանման հայտի ամսաթվի դրությամբ դեֆոլտի դեպք չի շարունակվում և հավանական է, որ ի հայտ չի գա: Համաձայնում ենք անմիջապես Վարկատուին ծանուցել, եթե վերոնշյալ պայմաններից որևիցե մեկը չի կատարվում Մասհանման ամսաթվին կամ դրանից առաջ:
6. Մասհանման միջոցները պետք է հաշվեգրվի հետևյալ բանկային հաշվին.
(a) [Վարկառուի] անունը: [*]
(b) [Վարկառուի] հասցեն: [*]
(c) IBAN Հաշվեհամար: [*]
(d) SWIFT համար: [*]
(e) Bank and bank's address
[Վարկառուի] բանկը և բանկի հասցեն: [*]
(f) [եվրոյից բացի այլ արժույթով] համապատասխան
բանկ և Վարկառուի բանկի հաշվեհամար: [*]
7. Սույն Մասհանման հայտը անհետկանչելի է:
8. Սույն Մասհանման հայտին ենք կցում Համաձայնագրի Հոդված 2.4-ում (Նախապայմաններ) սահմանված բոլոր համապատասխան լրացուցիչ փաստաթղթերը:
[Լրացուցիչ փաստաթղթերի ցանկը]
Հարգանքով,
_______________________________
Վարկառուի լիազորված ստորագրող
ԱՂՅՈՒՍԱԿ 5Բ-ՄԱՍՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՁԵՎ
[Զարգացման ֆրանսիական գործակալության ձևաթղթի վրա]
ՈՒմ: [Վարկառուին]
Ամսաթիվ: [*]
Հղում: Մասհանման հայտ ո՛[*] թվագրված [*]
Վարկառուի անունը - Վարկային համաձայնագիր ո՛[*] թվագրված [*]
Մասհանման հաստատում ո՛[*]
Հարգելի պարոնայք,
1. Հղում ենք կատարում Վարկառուի և Վարկատուի միջև [*] թվագրված վարկային համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր): Մեծատառով գրված, բայց սույնով չսահմանված բառերն ու արտահայտություններն ունեն Համաձայնագրում տրված նշանակությունը:
2. [*]-ին թվագրված Մասհանման հայտի նամակով, Վարկառուն հայց է ներկայացնում Վարկատուին [*] եվրո գումարի չափով Մասհանում հատկացնելու համար` Համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան:
3. Մասհանման ձեր հայտի համաձայն տրամադրված Մասհանումը հետևյալն է.
. Գումար: [*գումարը բառերով] ([*])
. Կիրառելի տոկոսադրույք: [*տոկոսները բառերով] ([*]%) տարեկան
. Գործող ընդհանուր դրույք (6 ամիս ժամկետով): [*տոկոսները բառերով] ([*]%)
. Գործող ընդհանուր դրույք (տարեկան): [*տոկոսները բառերով] ([*]%)
. Մասհանման ամսաթիվ: [*]
Տեղեկատվության նպատակով:
* Դրույքի սահմանման ամսաթիվ: [*]
* Ֆիքսված կողմնորոշիչ դրույք: [*տոկոսները բառերով] ([*]%) տարեկան
* Ինդեքսային դրույք: [*տոկոսները բառերով] ([*]%)
* Ինդեքսային դրույք դրույքի սահմանման ամսաթվին: [*].
Հարգանքով,
___________________________________
Զարգացման ֆրանսիական գործակալության լիազորված ստորագրող
ԱՂՅՈՒՍԱԿ 6-ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Երկու կողմերն էլ համաձայն են, որ կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Ծրագրի կողմից շրջակա միջավայրը և մարդկանց չվնասելու համար անհրաժեշտ է մշակել և ծրագրի ընթացքում իրականացնել բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականություն: Այդ քաղաքականությունը պետք է մշակվի ծրագրի ամենավաղ փուլերին և համապատասխանի բնապահպանական ու սոցիալական կառավարման միջազգային չափանիշներին (մասնավորապես, Համաշխարհային բանկի խմբի բնապահպանական ու սոցիալական անվտանգության քաղաքականությանը - Safeguard Policy):
Որպես այդ ԲևՍ ռիսկի կառավարման քաղաքականության անկյունաքար, Վարկառուն կպատրաստի «Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան» (ԲՍԿՊ), որը.
(i) կամփոփի Վարկառուի հանձնառությունները ՇՄՍԱԳ-ով նույնականացված ռիսկերը և ազդեցությունները մեղմացնելու հարցում` դրանցից խուսափելու, դրանք նվազեցնելու/չեզոքացնելու միջոցով: Այդ հանձնառությունների շրջանակը կարող է ներառել սկսած առօրյա մեղմացնող միջոցառումների հակիրճ նկարագրությունից` մինչև ավելի համապարփակ կառավարման պլաններ (օրինակ, ջրի կառավարման պլան, արտակարգ իրավիճակների պատրաստվածության պլան, շահագործումից հանման պլան և այլն): Մանրամասների մակարդակը, ԲՍԿՊ-ի բարդությունը և նույնականացված գործողությունների ու միջոցառումների առաջնահերթությունը պետք է համաչափ լինեն Ծրագրի պոտենցիալ ռիսկերին և ազդեցություններին:
(ii) պետք է մտահղացված լինի Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մաս կազմող «Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման» (ՇՄՍԱԳ) շրջանակներում,
(iii) պետք է ավարտված լինի մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը,
(iv) պետք է խստորեն պահպանվի և հսկվի (մոնիթորինգ) ողջ Ծրագրի ընթացքում (և, ըստ էության, թարմացվի ծրագրի իրականացման ընթացքում` ՇՄՍԱԳ-ի ժամանակ չկանխատեսած, նոր ի հայտ եկած ռիսկերը մեղմացնելու համար):
ԱՂՅՈՒՍԱԿ 7-ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ
.______________________________________________________________.
|Ցուցանիշ | Միավոր |
|_________________________________|____________________________|
|Աջակցություն ստացած տնային |4500 ֆերմերային տնտեսություն|
|ֆերմերային տնտեսություն | |
|_________________________________|____________________________|
|Բարելավված գյուղատնտեսական տարածք|6000 հեկտար |
|_________________________________|____________________________|
|Ոռոգվող/վերականգնված տարածք |3220 հեկտար |
|_________________________________|____________________________|
|Ջերմոցային գազի արտանետման |10000 Teq CO2/տարի |
|կրճատում (CՕ2) | |
|_________________________________|____________________________|
|Հոսանքի սպառման խնայողություն |19.4 միլիոն կվտ *ժամ/տարի |
.______________________________________________________________.
ԱՂՅՈՒՍԱԿ 8 - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱԴՐՎԵԼ ՎԱՐԿԱՏՈՒԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ;
1. Ծրագրին առնչվող տեղեկատվություն
. Անունը և համարը ԶՖԳ գրքում
. Նկարագիր
. Գործառնական բաժին
. Իրականացման վայրը
. Ակնկալվող մեկնարկային օր
. Ակնկալվող տեխնիկական ավարտի օր
. Կիսամյակային կտրվածքով թարմեցված իրականացման կարգավիճակ
2. Տեղեկատվություն Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ
- Ֆինանսավորման ձևը (վարկ, դրամաշնորհ, համաֆինանսավորում, պատվիրակված դրամական միջոցներ);
- Միջոցի մայր գումարը;
- Միջոցի գումարը, որը մասհանվել է (թարմացվել է Ծրագրի իրականացմանը զուգահեռ);
3. Այլ տեղեկություններ`
- Փոխանցման տեղեկատվության ծանուցում և/կամ սույն Ժամանակացույցին կցված գործարք: