030.0420.281099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՄԻՆՉԵՎ 31-Ը ՍՈՒԳ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի նիստում տեղի ունեցած ողբերգության հետևանքով ականավոր պետական-քաղաքական գործիչների զոհվելու կապակցությամբ.
1. Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի հոկտեմբերի 29-ից 31-ը հայտարարել սուգ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում նշված սգո օրերին խոնարհել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
28 հոկտեմբերի 1999 թ.
ՆՀ-420