Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐ ...

 

 

040.0060.030216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2016 թվականի N 60-Ն

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները և դրանց ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցների շուկայահանման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 29-ի

N 60-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցների սահմանման և դրանց ներկայացվող պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Կիրառվող հասկացություններն են`

1) ջրի հաշվիչ` չափողական կերպափոխիչով անցնող, չափման համապատասխան պայմաններում ջրի ծավալը չափելու, հիշելու և ցուցադրելու համար նախագծված սարք.

2) ծախսի նվազագույն արժեք (Q1)` ծախսի այն ամենացածր արժեքը, որի դեպքում ջրի հաշվիչն ապահովում է առավելագույն թույլատրելի սխալանքի (ԱԹՍ) պահանջները բավարարող ցուցմունքներ.

3) ծախսի անցումային արժեք (Q2)` ծախսի անվանական և նվազագույն արժեքների միջև` ծախսի արժեք, որի դեպքում ծախսի տիրույթը բաժանվում է երկու գոտու` «վերին գոտի» և «ստորին գոտի»: Յուրաքանչյուր գոտի ունի իր առավելագույն թույլատրելի սխալանքի բնութագիրը.

4) ծախսի անվանական արժեք (Q3)` ծախսի ամենաբարձր արժեքը, որի դեպքում ջրի հաշվիչն աշխատում է շահագործման բավարար պայմաններում (անընդհատ կամ ընդհատվող հոսք) բավարար կերպով.

5) ծախսի առավելագույն արժեք (Q4)` ծախսի ամենաբարձր արժեքը, որի դեպքում հաշվիչն աշխատում է բավարար կերպով` չփոխելով բնութագրերը կարճ ժամանակահատվածում.

6) գազի հաշվիչ` անցնող այրվող գազի քանակը (ծավալ կամ զանգված) չափելու, հիշելու և ցուցադրելու համար նախագծված սարք.

7) կերպափոխման սարք` գազի հաշվիչի վրա տեղադրված սարք, որը չափման պայմաններում չափված մեծությունն ավտոմատ կերպով կերպափոխում է բազային պայմանների համար նախատեսված մեծության.

8) նվազագույն ծախս (Qmin)` ծախսի ամենափոքր արժեք, որի դեպքում գազի հաշվիչն ապահովում է առավելագույն թույլատրելի սխալանքի պահանջները բավարարող ցուցմունքներ.

9) առավելագույն ծախս (Qmax)` ծախսի ամենամեծ արժեք, որի դեպքում գազի հաշվիչն ապահովում է ԱԹՍ պահանջները բավարարող ցուցմունքներ.

10) անցումային ծախս (Qt)` ծախսի առավելագույն և նվազագույն արժեքների միջև` ծախսի արժեք, որի դեպքում ծախսի տիրույթը բաժանվում է երկու գոտու` «վերին գոտի» և «ստորին գոտի»: Յուրաքանչյուր գոտի ունի իր առավելագույն թույլատրելի սխալանքի բնութագիրը.

11) ավելցուկային ծախս (Qr)` ծախսի այն ամենաբարձր արժեքը, որի դեպքում հաշվիչն աշխատում է կարճ ժամանակահատվածում` չխախտելով իր բնութագրերը.

12) բազային պայմաններ` հաստատված պայմաններ, որոնց նկատմամբ վերափոխվում է գազի չափված մեծությունը.

13) հեղուկի հաշվիչ` լցված փակ խողովակաշարով, չափողական կերպափոխիչով անցնող` չափման համապատասխան պայմաններում հեղուկի քանակությունն անընդհատ չափելու, հիշելու և ցուցադրելու համար նախագծված սարք.

14) հաշվիչ սարք (Calculator)` հաշվիչի մի մաս, որը չափողական կերպափոխիչից (կերպափոխիչներից) և գուցե օժանդակ չափման միջոցներից ստանում է ելքային ազդանշաններ և ցուցադրում չափման արդյունքներ.

15) օժանդակ չափման միջոց` հաշվիչ սարքին միացված սարք, որը նախատեսված է որոշակի մեծություններ չափելու համար, օրինակ` հեղուկի բնութագրերը` ճշգրտում և (կամ) վերափոխում անելու նկատառումով.

16) կերպափոխման սարք` հաշվիչ սարքի մի մաս, որը, հաշվի առնելով օժանդակ չափման միջոցների կիրառմամբ չափված կամ հիշողության մեջ պահված բնութագրերը (ջերմաստիճան, խտություն և այլն), ավտոմատ կերպով վերափոխում է`

ա. չափման պայմաններում չափված հեղուկի ծավալը` բազային պայմաններում ծավալի և (կամ) զանգվածի, կամ

բ. չափման պայմաններում չափված հեղուկի զանգվածը` չափման պայմաններում ծավալի և (կամ) բազային պայմաններում ծավալի,

գ. կերպափոխման սարքն ընդգրկում է համապատասխան օժանդակ չափման միջոցներ.

17) բազային պայմաններ` բավարար պայմաններ, որոնց վերափոխվում է չափման պայմաններում ստացված հեղուկի չափված մեծությունը.

18) չափիչ համակարգ` համակարգ, որը ներառում է հաշվիչը և բոլոր այն սարքերը, որոնք անհրաժեշտ են ճիշտ չափումներ իրականացնելու կամ նախատեսված են չափման գործընթացը հեշտացնելու համար.

19) վառելիքի բաշխիչ սարք` շարժիչային տրանսպորտային միջոցների, փոքր նավերի և ինքնաթիռների վերալիցքավորման համար նախատեսված չափիչ համակարգ.

20) ինքնասպասարկման հարմարանք` հարմարանք, որը հաճախորդին թույլ է տալիս օգտագործել չափիչ համակարգը` սեփական շահագործման համար հեղուկ ձեռք բերելու նպատակով.

21) ինքնասպասարկման սարք` ինքնասպասարկման հարմարանքի մի մասը կազմող հատուկ սարք, որը հնարավոր է դարձնում չափիչ համակարգերից մեկի աշխատանքն այդ ինքնասպասարկման հարմարանքում.

22) չափված նվազագույն քանակ (ՉՆՔ)` հեղուկի ամենանվազագույն քանակը, որի չափումը չափիչ համակարգի համար համարվում է չափագիտորեն ընդունելի.

23) ուղիղ ցուցմունք` ծավալի կամ զանգվածի ցուցմունք` համապատասխանող այն չափին, որը հաշվիչը կարող է ֆիզիկապես չափել.

24) ընդհատունություն/ոչ ընդհատունություն` չափիչ համակարգը համարվում է ընդհատուն/ոչ ընդհատուն այն պարագայում, եթե հեղուկի հոսքը հեշտությամբ և արագորեն հնարավոր է/հնարավոր չէ կանգնեցնել.

25) ծախսի տիրույթ` ծախսի նվազագույն (Qmin) և առավելագույն (Qmax) արժեքների միջև ընկած տիրույթը.

26) ակտիվ էլեկտրաէներգիայի հաշվիչ` շղթայում սպառվող ակտիվ էլեկտրաէներգիան չափող սարք.

27) ջերմային հաշվիչ` ջերմափոխանակության հաղորդաշղթայում ջերմակիր հեղուկից արձակված ջերմությունը չափող սարք.

28) ավտոմատ գործողության կշռող սարք` սարք, որը որոշում է արտադրանքի զանգվածն առանց օպերատորի միջամտության և աշխատում է սարքին բնորոշ ավտոմատ գործընթացների նախապես տրված ծրագրով.

29) ավտոմատ գործողության բաժնային կշեռք` ավտոմատ գործողության կշռող սարք, որը որոշում է նախապես հավաքված առանձին բեռների (օրինակ` չափածրարների) կամ սորուն նյութերի եզակի բեռների զանգվածը.

30) ավտոմատ գործողության բաժնավորիչ` ավտոմատ գործողության բաժնային կշեռք, որը տարբեր զանգվածների առարկաներն ստորաբաժանում է երկու կամ ավելի ենթախմբերի` համաձայն սահմանված անվանական արժեքի և դրանց զանգվածների տարբերության արժեքի.

31) զանգվածի պիտակավորման սարք` անհատական առարկաները զանգվածի արժեքով պիտակավորող ավտոմատ գործողության բաժնային կշեռք.

32) զանգվածի և գնի պիտակավորման սարք` անհատական առարկաները զանգվածի արժեքով և գնի վերաբերյալ տեղեկությամբ պիտակավորող ավտոմատ գործողության բաժնային կշեռք.

33) ավտոմատ գործողության ծանրաչափական լցավորող սարք` ավտոմատ գործողության կշռող սարք, որը բեռնարկղերը սորուն նյութերի կիտվածքից լցնում է նախասահմանված և փաստացի հաստատուն զանգված ունեցող ապրանքներով.

34) ընդհատուն գործողության գումարային կշեռք (գումարային կշեռք)` ավտոմատ գործողության կշռող սարք, որը որոշում է սորուն արտադրանքի զանգվածը` այն բաժանելով առանձին չափաբաժինների.

35) անընդհատ գործողության գումարային կշեռք` ավտոմատ գործողության կշռող սարք, որն անընդհատ որոշում է սորուն արտադրանքի զանգվածը հոսքագծի վրա, առանց արտադրանքի սիստեմատիկ ստորաբաժանման և հոսքագծի շարժումը խանգարելու.

36) երկաթուղային հարթակավոր կշեռք` երկաթգծեր (ռելսի) ընդգրկող բեռնընդունիչ սարքով ավտոմատ գործողության կշռող սարք, որը նախատեսված է երկաթուղային տրանսպորտային միջոցներ տեղափոխելու համար.

37) մարդատար-տաքսի ավտոմոբիլի սակաչափիչ (այսուհետ` սակաչափիչ)` ազդանշանի գեներատորի համակցությամբ աշխատող սարք, որը չափման միջոց է: Սարքը չափում է ուղևորության տևողությունը, հաշվում է անցած հեռավորությունը` հեռավորության ազդանշանային գեներատորից ստացված ազդանշանի հիման վրա, այն նաև հաշվում և ցուցադրում է ուղեվարձը` անցած հաշվարկված հեռավորության և (կամ) ուղևորության չափված տևողության հիման վրա.

38) ուղեվարձ` ուղևորության համար վճարվող ընդհանուր գումար, որը որոշվում է նախապես ֆիքսված վարձավճարի տեսքով և (կամ) ուղևորության երկարությամբ և (կամ) տևողությամբ: ՈՒղեվարձը չի ներառում հավելյալ ծառայությունների վճար.

39) արագության անցումային արժեք` արագության արժեք, որն ստանում են ֆիքսված սպասելավարձի արժեքը հեռավորության սակագնի արժեքին բաժանելով.

40) հաշվարկման բավարար S ռեժիմ (եզակի սակագնի կիրառում)` ուղեվարձի հաշվարկում` հիմնված ֆիքսված սպասելավարձի կիրառման վրա, անցումայինից ներքև արագության դեպքում, և հեռավորության սակագնի կիրառման վրա` անցումայինից բարձր արագության դեպքում.

41) հաշվարկման բավարար D ռեժիմ (կրկնակի սակագնի կիրառում)` ուղեվարձի հաշվարկում` հիմնված ամբողջ ուղևորության ընթացքում սպասելավարձի և հեռավորության սակագնի միաժամանակյա կիրառման վրա.

42) աշխատանքային վիճակ` տարբեր վիճակներ, որոնց դեպքում սակաչափիչն իրականացնում է իր գործառույթների տարբեր մասերը.

43) աշխատանքային «ազատ» վիճակ` աշխատանքային վիճակ, որի դեպքում անջատված է ուղեվարձի հաշվարկման գործառույթը.

44) աշխատանքային «զբաղված» վիճակ` վիճակ, որի դեպքում ուղեվարձը հաշվարկվում է` հնարավոր նախնական վարձավճարի և հեռավորության սակագնի և (կամ) սպասելավարձի հիման վրա.

45) աշխատանքային «դադար» վիճակ` վիճակ, որի դեպքում նշված է ուղևորության համար վճարվող գումարը, և անջատված է առնվազն սպասելավարձի վրա հիմնված հաշվարկման գործառույթը.

46) երկարության չափման միջոցներ` սանդղակի նիշեր պարունակող սարք, որոնց միջև հեռավորությունը տրված է երկարության օրինականացված միավորներով.

47) սպասարկման ոլորտում տարողության չափ` անմիջապես սպառելու նպատակով վաճառվող` հեղուկի (դեղագործական ապրանքներից տարբեր) ծավալը որոշելու համար նախատեսված տարողության չափ (օր.` խմելու համար նախատեսված բաժակ, կուժ կամ մատուցվող ալկոհոլային խմիչքի ծավալը որոշող տարրա).

48) չափանոթ` սպասարկման ոլորտում տարողության չափ, որի վրա անվանական տարողությունը ցույց տալու նպատակով առկա է սահմանագիծ.

49) չափաման` սպասարկման ոլորտում տարողության չափ, որի ներքին ծավալը հավասար է անվանական տարողությանը.

50) փոխանցող չափանոթ` սպասարկման ոլորտում տարողության չափ, որը կիրառվում է սպառելուց առաջ այլ ամանի մեջ լցնելիս` հեղուկի բաժանման համար.

51) տարողություն` չափանոթի մինչև սահմանագիծ լցված կամ չափամանի ներքին ծավալը.

52) երկարության չափման միջոցներ` երկարության չափման միջոցները ծառայում են երկարությամբ ավելացող, ձգվող արտադրանքի, ապրանքների (օր.` գործվածքներ, ժապավեններ, մալուխներ) երկարությունը որոշելու համար` չափվող արտադրանքի առաջ շարժման ընթացքում.

53) մակերեսի չափման միջոցներ` մակերեսի չափման միջոցները ծառայում են անկանոն ձև ունեցող օբյեկտների մակերեսը որոշելու համար, օր.` կաշվի մակերեսը.

54) կոորդինատային տարածաչափական չափման միջոցներ` կոորդինատային տարածաչափական չափման միջոցները ծառայում են ապրանքը շրջանառող ամենափոքր ուղղանկյուն զուգահեռանիստի եզրի երկարությունը (երկարություն, բարձրություն, լայնություն) որոշելու համար.

55) արտանետված գազերի վերլուծիչ` չափման միջոց, որը ծառայում է տրանսպորտային միջոցի ներքին այրման շարժիչի արտանետած գազերի հաստատված բաղադրիչների ծավալային մասը որոշելու համար` վերլուծված նմուշի խոնավության մակարդակում:

 

II. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ 01 - ՋՐԻ ՀԱՇՎԻՉ ԵՎ ՆՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Արտադրողը պետք է նախատեսի ջրի հաշվիչների շահագործման բավարար պայմաններ: Մասնավորապես`

1) ջրի ծախսի տիրույթը, որի արժեքները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին`

Q3/Q1>=10

Q2/Q1=1,6

Q4/Q3=1,25

որտեղ`

Q1-ը ծախսի նվազագույն արժեքն է,

Q2-ը ծախսի անցումային արժեքն է,

Q3-ը` ծախսի անվանական արժեքն է,

Q4-ը` ծախսի առավելագույն արժեքն է.

2) ջրի ջերմաստիճանի տիրույթը, որի արժեքները պետք է համապատասխանեն 0,1-ից մինչև 30 oC, կամ 30-ից մինչև 90 oC պայմաններին: Հաշվիչը կարող է նախատեսված լինել երկու տիրույթում աշխատելու համար.

3) ջրի հարաբերական ճնշման տիրույթը` 0,3-ից մինչև 10 բար Q3-ի դեպքում.

4) սնման աղբյուրի համար` փոփոխական հոսանքի լարման անվանական արժեքը և (կամ) հաստատուն հոսանքի լարման սահմանային արժեքը.

5) առավելագույն թույլատրելի սխալանքը, դրական կամ բացասական, ծախսի անցումային արժեքի (Q2) և ծախսի առավելագույն արժեքի (Q4) միջև, այն է`

ա. 2%` <=30 oC ջերմաստիճանի ջրի համար,

բ. 3%` >30 oC ջերմաստիճանի ջրի համար.

6) առավելագույն թույլատրելի սխալանքը, դրական կամ բացասական, ծախսի նվազագույն (Q1) և անցումային (Q2) (բացառելով) արժեքների միջև` ծախսերի ստացված ծավալների համար և ջրի բոլոր ջերմաստիճանների դեպքում կազմում է 5 %.

7) կայունություն էլեկտրամագնիսական աղմուկի նկատմամբ.

ա. էլեկտրամագնիսական աղմուկի ունեցած ազդեցությունը պետք է լինի այնպես, որ` հաշվիչի չափման արդյունքի փոփոխությունը չլինի ավելի մեծ, քան փոփոխության կրիտիկական արժեքը,

բ. չափման արդյունքի ցուցմունքը լինի այնպիսին, որ այն չմեկնաբանվի որպես ճշգրիտ արդյունք, օրինակ` վայրկյանական շեղումը, որը չի մեկնաբանվում, հիշվում կամ փոխանցվում որպես չափման արդյունք.

8) էլեկտրամագնիսական աղմուկի ենթարկվելուց հետո ջրի հաշվիչը պետք է`

ա. վերականգնի աշխատանքն առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում,

բ. պահի չափման բոլոր գործառույթները,

գ. թույլ տա վերականգնել աղմուկից առաջ գոյություն ունեցող չափման բոլոր տվյալները.

9) Փոփոխության կրիտիկական արժեքը` երկու արժեքներից ավելի փոքրն է`

ա. ծավալ, որը համապատասխանում է չափված ծավալի վերին գոտում առկա առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքի կեսին,

բ. ծավալ, որը համապատասխանում է Q3 ծախսի դեպքում` մեկ րոպեում ստացված ծավալի առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքին.

10) երկարակեցություն (դիմացկունություն)` հաշվիչի համար սահմանված հաշվարկված ժամանակահատվածը` համապատասխան փորձարկում անցկացնելուց հետո, նախնական չափման արդյունքի հետ համեմատած` չափման արդյունքի շեղումը չպետք է գերազանցի`

ա. չափված ծավալի 3%` Q1-ից (ներառյալ) մինչև Q2,

բ. չափված ծավալի 1,5%` Q2-ից (ներառյալ) մինչև Q4 (ներառյալ).

11) երկարակեցության փորձարկումից հետո չափված ծավալի ցուցմունքի սխալանքը չպետք է գերազանցի`

ա. չափված ծավալի +-6%` Q1-ից (ներառյալ) մինչև Q2,

բ. չափված ծավալի +-2,5%` Q2-ից (ներառյալ) մինչև Q4 (ներառյալ), 0,1 oC-ից մինչև 30 oC ջերմաստիճանի ջրի համար նախատեսված հաշվիչների դեպքում,

գ. չափված ծավալի +-3,5%` Q2-ից (ներառյալ) մինչև Q4 (ներառյալ), 30 oC-ից մինչև 90 oC ջերմաստիճանի ջրի համար նախատեսված հաշվիչների դեպքում.

12) հաշվիչը պետք է աշխատի ցանկացած դիրքով տեղադրելու դեպքում, եթե հստակորեն այլ դիրք նախատեսված չէ.

13) եթե հաշվիչը նախագծված է հետադարձ հոսք չափելու համար, ապա այս դեպքում հետադարձ հոսքի ծավալը պետք է հանվի կուտակված ծավալից կամ գրանցվի առանձին: Նույն առավելագույն թույլատրելի սխալանքը պետք է կիրառվի և ուղիղ, և հետադարձ հոսքերի համար.

14) այն ջրի հաշվիչները, որոնք նախագծված չեն հետադարձ հոսք չափելու համար, պետք է կամ կանխեն հետադարձ հոսքը կամ դիմադրեն պատահական հետադարձ հոսքին` չխախտելով կամ փոփոխելով չափագիտական բնութագրերը.

15) ջրի հաշվիչների չափված ծավալը պետք է ներկայացվի խորանարդ մետրերով:

 

III. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-02 ԳԱԶԻ ՀԱՇՎԻՉՆԵՐ ԵՎ ԾԱՎԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՄԱՆ ՍԱՐՔԵՐ

 

4. Արտադրողը պետք է նախատեսի գազի հաշվիչների շահագործման բավարար պայմաններ: Մասնավորապես`

1) շահագործման բավարար պայմաններ`

ա. գազի ծախսի տիրույթը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

 

Աղյուսակ 1

 

._____________________________________.

|Դաս    |Qmax/Qmin  |Qmax/Qt  |Qr/Qmax|

|_______|___________|_________|_______|

|1,5    |>= 150     |>= 10    |1,2    |

|_______|___________|_________|_______|

|1,0    |>= 20      |>= 5     |1,2    |

._____________________________________.

 

2) գազի ջերմաստիճանային տիրույթը` 40 oC նվազագույն տիրույթով.

3) վառելիք գազին վերաբերող պայմաններ. Գազի հաշվիչների համար պետք է նշվեն`

ա. գազի տեսակները կամ խումբը,

բ. աշխատանքային առավելագույն ճնշումը.

4) 50 oC ջերմաստիճանի նվազագույն տիրույթը` կլիմայական պայմանների համար:

5) փոփոխական հոսանքի լարման անվանական արժեքը և (կամ) հաստատուն հոսանքի սահմանային արժեքը.

6) Առավելագույն թույլատրելի սխալանք (ԱԹՍ)`

ա. չափման պայմաններում ծավալ կամ զանգված ցույց տվող գազի հաշվիչների համար ԱԹՍ-ն ներկայացված է Աղյուսակ 2-ում: Եթե Qt և Qmax-ի միջև ընկած բոլոր սխալանքներն ունեն նույն նշանը, դրանք չպետք է գերազանցեն 1%-ը` 1,5 դասի դեպքում, և 0,5%-ը` 1,0 դասի դեպքում:

 

Աղյուսակ 2

._______________________________.

|Դաս          |1,5     |1,0     |

|_____________|________|________|

|Qmin<=Q

|_____________|________|________|

|Qt<=Q<=Qmax  |1,5%    |1%      |

._______________________________.

 

բ. ջերմաստիճանի կերպափոխման սարքով համալրված գազի հաշվիչի համար, որը ցույց է տալիս միայն կերպափոխված ծավալի արժեքը, հաշվիչի առավելագույն թույլատրելի սխալանքը մեծանում է 0,5%-ով 30 oC տիրույթում` համաչափորեն տարածվելով այն ջերմաստիճանի նկատմամբ, որն ընկած է արտադրողի կողմից նշված 15 oC-ից մինչև 25 oC տիրույթում: Տվյալ տիրույթից դուրս` թույլատրվում է սխալանքի 0,5%-ով հավելյալ աճ` յուրաքանչյուր 10 oC միջակայքը մեկ.

7) կայունություն էլեկտրամագնիսական աղմուկի նկատմամբ. գազի հաշվիչի և ծավալի մեծության կերպափոխման սարքի վրա էլեկտրամագնիսական աղմուկի ազդեցությունը պետք է լինի այնպես, որ`

ա. չափման արդյունքի փոփոխությունը չգերազանցի փոփոխության կրիտիկական արժեքը, ինչպես սահմանված է 9-րդ ենթակետում, կամ

բ. չափման արդյունքի ցուցմունքը չմեկնաբանվի որպես ճշգրիտ արդյունք, օրինակ` վայրկյանական շեղումը, որը չի կարող մեկնաբանվել, հիշվել կամ փոխանցվել որպես չափման արդյունք.

8) աղմուկի ազդեցության ենթարկվելուց հետո գազի հաշվիչը պետք է`

ա. վերականգնի աշխատանքն առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում,

բ. պահի չափողական բոլոր գործառույթները,

գ. թույլ տա վերականգնել աղմուկից առաջ գոյություն ունեցող չափման բոլոր տվյալները.

9) փոփոխության կրիտիկական արժեքը, որը հետևյալ երկու արժեքներից ավելի փոքրն է`

ա. մեծություն, որը համապատասխանում է չափված ծավալի վերին գոտում առկա առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքի կեսին,

բ. մեծություն, որը համապատասխանում է առավելագույն ծախսի դեպքում` մեկ րոպեում ստացված ծավալի առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքին.

10) ներհոսքային կամ արտահոսքային աղմուկի ազդեցություն. Գազի հաշվիչի համար սահմանված տեղադրման պայմանների դեպքում` հոսքային աղմուկի ազդեցությունը չպետք է գերազանցի առավելագույն թույլատրելի սխալանքի մեկ երրորդին.

11) երկարակեցություն (դիմացկունություն), հաշվիչի աշխատելու համար սահմանված հաշվարկված ժամանակահատված` համապատասխան փորձարկում անցկացնելուց հետո, պետք է բավարարվեն հետևյալ ցուցանիշները`

ա. 1,5 դասի հաշվիչների համար երկարակեցության փորձարկումից հետո` չափման արդյունքների շեղումը, համեմատած չափման նախնական արդյունքների հետ` Qt-ից մինչև Qmax ընկած տիրույթում ծախսերի համար, չպետք է գերազանցի չափման արդյունքին 2%-ից ավելի: Երկարակեցության փորձարկումից հետո` ցուցմունքի սխալանքը չպետք է գերազանցի Աղյուսակ 2-ի առավելագույն թույլատրելի սխալանքի կրկնակիին,

բ. 1,0 դասի հաշվիչների համար երկարակեցության փորձարկումից հետո` չափման արդյունքի շեղումը, համեմատած չափման նախնական արդյունքի հետ, չպետք է գերազանցի Աղյուսակ 2-ի առավելագույն թույլատրելի սխալանքի մեկ երրորդին,

գ. երկարակեցության փորձարկումից հետո` ցուցմունքի սխալանքը չպետք է գերազանցի Աղյուսակ 2-ի առավելագույն թույլատրելի սխալանքին.

12) պիտանիության ժամկետը գազի հաշվիչների համար`

ա. հոսանքի աղբյուրներից սնվող գազի հաշվիչը պետք է ունենա սնուցման աղբյուրի օժանդակ սարք կամ այլ միջոցներ` հիմնական սնման աղբյուրի աշխատանքի խափանման ժամանակ, չափման բոլոր գործառույթների պահպանումը երաշխավորելու համար,

բ. Նախատեսված սնման աղբյուրը պետք է ունենա նվազագույնը հինգ տարի աշխատանքային ժամկետ: Այդ ժամկետի 90%-ը լրանալուց հետո պետք է գործի համապատասխան ազդանշան,

գ. ցուցմունք ապահովող սարքը պետք է ունենա միավորների բավարար կարգ, որը կերաշխավորի ցուցմունքների չվերադառնալը նախնական արժեքների` Qmax-ի համար 8000 ժամում անցած գազի ծավալի դեպքում,

դ. գազի հաշվիչը պետք է աշխատի` արտադրողի կողմից տեղադրման հրահանգներում նշված յուրաքանչյուր դիրքով տեղադրելիս,

ե. գազի հաշվիչը պետք է ունենա հսկման տարր, որի միջոցով հնարավոր կլինի անցկացնել փորձարկումներ ընդունելի ժամկետում,

զ. գազի հաշվիչը պետք է բավարարի առավելագույն թույլատրելի սխալանքի պահանջները` հոսքի ցանկացած ուղղության կամ մեկ հստակորեն նշված ուղղության դեպքում.

13) գազի հաշվիչների կողմից չափվող մեծությունը պետք է ներկայացվի խորանարդ մետրով կամ կիլոգրամով:

5. Ծավալի արժեքի կերպափոխման սարքերի համար սահմանվող հատուկ պահանջների համաձայն` ծավալի արժեքի կերպափոխման սարքի համար պետք է կիրառվեն գազի հաշվիչին ներկայացվող պարտադիր պահանջներ` անհրաժեշտության դեպքում: Ի լրումն` պետք է կիրառվեն հետևյալ պահանջները`

1) վերափոխված մեծությունների համար բազային պայմաններ` հաշվիչի համար պետք է նշված լինեն վերափոխված մեծությունների համար բազային պայմանները.

2) առավելագույն թույլատրելի սխալանք` 0,5%` 20 oC +-3 oC շրջապատող ջերմաստիճանի, 60% +-15% շրջապատող խոնավության դեպքում, սնման աղբյուրի անվանական արժեքներ.

3) 0,7%` շահագործման հաշվարկված պայմաններում գործող ջերմաստիճանի կերպափոխման սարքերի համար.

4) 1% շահագործման հաշվարկված պայմաններում գործող այլ կերպափոխման սարքերի համար (առանց հաշվի առնելով գազի հաշվիչի սխալանքը):

6. Պիտանիության ժամկետը, երբ էլեկտրոնային կերպափոխման սարքն ունակ է չափելու, երբ այն գործում է չափման սխալանքին համապատասխանող պարամետրերի (ցուցանիշների) համար հաստատված աշխատանքային տիրույթից (տիրույթներից) դուրս, ապա`

1) կերպափոխման սարքը պետք է դադարեցնի վերափոխված մեծության վերափոխումը և կարող է աշխատանքային տիրույթից (տիրույթներից) դուրս գործելու ժամանակ վերափոխված մեծությունը գումարել առանձին.

2) էլեկտրոնային կերպափոխման սարքը պետք է ունենա չափման համապատասխան տվյալների ցուցադրման հնարավորություն` առանց օժանդակ սարքավորումների:

 

IV. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-03 - ԱԿՏԻՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐ

 

7. Ակտիվ էլեկտրաէներգիայի հաշվիչը հոսանքի շղթայի ակտիվ էլեկտրաէներգիան չափող սարք է:

8. Արտադրողը պետք է ապահովի հաշվիչի համար շահագործման բավարար պայմաններ (հատկապես` fn, Un, In, Ist, Imin, Itr և Imax արժեքները, որոնք կիրառվում են հաշվիչի համար) և նշի`

1) էլեկտրաէներգիայի հաշվիչի սխալանքի դասը: Սխալանքի դասերը սահմանվում են որպես A, B և C դասեր.

2) շահագործման բավարար պայմանները`

ա. Հաշվիչի համար պետք է սահմանված լինեն շահագործման բավարար պայմանները, հատկապես` fn, Un, In, Ist, Imin, Itr և Imax արժեքները, որոնք կիրառվում են հաշվիչի համար,

բ. ընտրված հոսանքի արժեքների համար հաշվիչը պետք է բավարարի Աղյուսակ 1-ում ներկայացված պայմանները.

 

Աղյուսակ 1

 

._______________________________________________________________.

|                         |Դաս A      |Դաս B        |Դաս C      |

|_______________________________________________________________|

|ՈՒղիղ միացման հաշվիչների համար                                 |

|_______________________________________________________________|

|Ist                      |<=0,05xItr |<=0,04xItr   |<=0,04xItr |

|_________________________|___________|_____________|___________|

|Imin                     |<=0,5xItr  |<=0,5xItr    |<=0,3xItr  |

|_________________________|___________|_____________|___________|

|Imax                     |>=50xItr   |>=50xItr     |>=50xItr   |

|_______________________________________________________________|

|Հոսանքափոխարկիչներով աշխատող հաշվիչների համար                  |

|_______________________________________________________________|

|Ist                      |<=0,06xItr |<=0,04xItr   |<=0,02xItr |

|_________________________|___________|_____________|___________|

|Imin                     |<=0,4xItr  |<=0,2xItr(1) |<=0,2xItr  |

|_________________________|___________|_____________|___________|

|In                       |=20xItr    |=20xItr      |=20xItr    |

|_________________________|___________|_____________|___________|

|Imax                     |>=1,2xIn   |>=1,2xIn     |>=1,2xIn   |

|_______________________________________________________________|

|(1) B դասի էլեկտրամեխանիկական հաշվիչների համար պետք է կիրառվի  |

|Imin<=0,4xItr                                                  |

._______________________________________________________________.

 

որտեղ`

I-հաշվիչով անցնող էլեկտրական հոսանք,

In-հոսանքի անվանական արժեք, որի համար նախագծվել է հոսանքափոխարկիչով աշխատող հաշվիչը,

Ist-I-ի հայտարարված ամենացածր արժեքը, որի դեպքում հաշվիչը գրանցում է ակտիվ էլեկտրաէներգիան` հզորության միավոր գործակցով (հավասարակշռված բեռնվածքով` բազմափուլային հաշվիչներ),

Imin-I-ի արժեք, որից մեծ սխալանքը գտնվում է առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում (հավասարակշռված բեռնվածքով` բազմափուլային հաշվիչներ),

Itr-I-ի արժեք, որից մեծ սխալանքը գտնվում է ամենափոքր առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում` հաշվիչի սխալանքի դասին համապատասխանող,

Imax-I-ի առավելագույն արժեք, որի համար սխալանքը գտնվում է առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում,

U-հաշվիչին մատակարարված էլեկտրականության լարում,

Un-անվանական լարում,

f-հաշվիչին մատակարարված լարման հաճախականություն,

fn-անվանական հաճախականություն,

PF-հզորության գործակից =cosփ=I և U-ի միջև փ փուլերի տարբերության կոսինուսը,

գ. լարման, հաճախականության և հզորության գործակցի տիրույթները, որոնց սահմաններում հաշվիչը պետք է բավարարի առավելագույն թույլատրելի սխալանքի պահանջները, ներկայացված են Աղյուսակ 2-ում: Այս տիրույթները պետք է ճանաչեն կենցաղային բաշխիչ ցանցերի կողմից մատակարարվող էլեկտրականության տիպային բնութագրերը:

դ. լարման և հաճախականության տիրույթները պետք է առնվազն լինեն`

0,9xUn<=U<=1,1xUn

0,98xfn<=f<=1,02xfn

ե. հզորության գործակցի տիրույթը պետք է լինի առնվազն cosփ=0,5-ից (ինդուկցիոն) մինչև cosփ=0,8 (ունակային).

3) առավելագույն թույլատրելի սխալանքը`

ա. տարբեր չափվող մեծությունների և ազդող մեծությունների ազդեցությունները (a, b, c,. . .) գնահատվում են առանձին: Մյուս բոլոր չափվող մեծությունները և ազդող մեծությունները պահվում են հարաբերականորեն հաստատուն` իրենց անվանական արժեքներով: Չափման սխալանքը, որը չպետք է գերազանցի 2-րդ աղյուսակում նշված առավելագույն թույլատրելի սխալանքին, հաշվարկվում է հետևյալ կերպ`

_____________________

Չափման սխալանք =\| a(2)+b(2)+c(2)...

 

բ. երբ հաշվիչն աշխատում է փոփոխվող հոսանքային բեռնվածությամբ, սխալանքների տոկոսայնությունը չպետք է գերազանցի 2-րդ աղյուսակում ներկայացված սահմանները:

 

Աղյուսակ 2

ԱԹՍ տոկոսային արժեքներ` շահագործման հաշվարկված պայմաններում, հոսանքի

բեռնվածության որոշված մակարդակներում և աշխատանքային ջերմաստիճանում

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ         |Աշխատանքային   |Աշխատանքային|Աշխատանքային |Աշխատանքային |

|            |ջերմաստիճանի   |ջերմաստիճանի|ջերմաստիճանի |ջերմաստիճանի |

|            |տիրույթը       |տիրույթը    |տիրույթը     |տիրույթը     |

|____________|_______________|____________|_____________|_____________|

|            |+5 oC...+30 oC |-10 oC...   |-25 oC...    |-40 oC...    |

|            |               |+5 oC կամ   |-10 oC  կամ  |-25 oC կամ   |

|            |               |+30 oC...   |+40 oC...    |+55 oC...    |

|            |               |+40 oC      |+55 oC       |+70 oC       |

|____________|_______________|____________|_____________|_____________|

|Հաշվիչի դաս |A   |B   |C    |A   |B  |C  |A   |B   |C  |A   |B   |C  |

|_____________________________________________________________________|

|Միափուլ հաշվիչ, բազմափուլ հաշվիչ` հավասարակշռված բեռնվածքով աշխատելու|

|դեպքում                                                              |

|_____________________________________________________________________|

|Imin<=I

|____________|____|____|_____|____|___|___|____|____|___|____|____|___|

|Itr<=I<=Imax|3,5 |2   |0,7  |4,5 |2,5|1  |7   |3,5 |1,3|9   |4   |1,5|

|_____________________________________________________________________|

|Բազմափուլ հաշվիչ` միափուլ բեռնվածքով աշխատելու դեպքում               |

|_____________________________________________________________________|

|Itr<=I<=Imax|4   |2,5 |1    |5   |3  |1,3|7   |4   |1,7|9   |4,5 |2  |

|_____________________________________________________________________|

|Էլեկտրամեխանիկական բազմափուլ հաշվիչների դեպքում` հոսանքի ուժի        |

|տիրույթը միափուլ բեռնվածության համար սահմանափակվում է                |

|5Itr<=I<=Imax                                                        |

._____________________________________________________________________.

 

գ. եթե հաշվիչն աշխատում է տարբեր ջերմաստիճանային տիրույթներում, ապա պետք է կիրառվեն համապատասխան առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքներ.

4) Աղմուկի թույլատրելի ազդեցությունը`

ա. էլեկտրական էներգիայի հաշվիչներն ուղղակի կերպով միացված են հոսանքի աղբյուրին: Այդ աղբյուրի հոսանքը չափվող մեծություն է, ուստի էլեկտրականության հաշվիչների համար օգտագործվում է հատուկ էլեկտրամագնիսական միջավայր,

բ. հաշվիչը պետք է համապատասխանի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հավելյալ պահանջներին: Էլեկտրամագնիսական միջավայրը և թույլատրելի ազդեցություններն արտահայտում են այն վիճակը, երբ կա երկար տևողությամբ աղմուկ, որը չպետք է ազդի ճշտության վրա` փոփոխության կրիտիկական արժեքներից բարձր, և անցումային աղմուկ, որը կարող է առաջացնել գործառույթի կամ աշխատանքի ժամանակավոր վատթարացում կամ կորուստ, սակայն որի դեպքում հաշվիչը պետք է վերականգնի իր աշխատանքը և գործառույթները, և այդ աղմուկը չպետք է ազդի ճշտության վրա` փոփոխության կրիտիկական արժեքներից բարձր,

գ. կայծակի կանխատեսելի բարձր ռիսկային գործոնի դեպքում կամ, եթե սնման աղբյուրը ենթարկվում է գերբեռնվածության, ապա հաշվիչի չափագիտական բնութագրերը պետք է լինեն պաշտպանված.

5) աղմուկի ազդեցություն` երկար տևողությամբ, որի կրիտիկական արժեքները ներկայացված են Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Աղմուկներ                                          |Փոփոխության      |

|                                                   |կրիտիկական       |

|                                                   |արժեքներ`        |

|                                                   |ներկայացված      |

|                                                   |տոկոսներով`      |

|                                                   |հետևյալ  դասի    |

|                                                   |հաշվիչների համար |

|                                                   |_________________|

|                                                   |A    |B    |C    |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Փուլերի դարձափոխային հաջորդականություն             |1,5  |1,5  |0,3  |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Լարման տարբերություն (միայն բազմափուլային          |4    |2    |1    |

|հաշվիչների համար)                                  |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Հարմոնիկի գործակիցներ հոսանքի                      |1    |0,8  |0,5  |

|շղթաներում (1)                                     |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Հաստատուն հոսանք և  հարմոնիկներ հոսանքի շղթայում(1)|6    |3    |1,5  |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Արագընթաց անցումային բռնկումներ                    |6    |4    |2    |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Մագնիսական դաշտեր, ԲՀ (ՌՀ ճառագայթող)              |3    |2    |1    |

|էլեկտրամագնիսական դաշտ, ռադիո հաճախությամբ օժտված  |     |     |     |

|դաշտերի առաջացրած փոխանցված աղմուկ, կայունություն  |     |     |     |

|էլեկտրամագնիսական ալիքների նկատմամբ                |     |     |     |

|_____________________________________________________________________|

|(1) Էլեկտրականության էլեկտրամեխանիկական հաշվիչների դեպքում` սահմանված|

|չեն հոսանքի շղթաներում հարմոնիկի որևէ  գործակիցներ և  հոսանքի        |

|շղթայում հաստատուն հոսանքը և  հարմոնիկները                           |

._____________________________________________________________________.

 

6) էլեկտրամագնիսական անցումային երևույթների թույլատրելի ազդեցությունը, որը պետք է լինի այնպիսին, որ`

ա. հաշվիչի ճշտությունը փորձարկելու համար նախատեսված որևէ ելքային ազդանշան չարտադրի փոփոխության կրիտիկական արժեքից բարձր էներգիային համապատասխանող իմպուլսներ կամ ազդանշաններ,

բ. աղմուկից հետո տրամաբանական ժամանակահատվածում հաշվիչը պետք է վերականգնի իր աշխատանքն ԱԹՍ սահմաններում, և

գ. հաշվիչը պետք է պահի չափման բոլոր գործառույթները, և

դ. հնարավոր լինի աղմուկից առաջ առկա չափման բոլոր տվյալների վերականգնումը,

ե. ցույց չտա փոփոխության կրիտիկական արժեքից բարձր էներգիայի գրանցման փոփոխություն,

զ. փոփոխության կրիտիկական արժեքը կՎտ-ով հավասար է m x Un x Imax x 10-6 (որտեղ m-ը հաշվիչի չափվող տարրերի քանակն է, Un` Վոլտերով, Imax` Ամպերներով):

Փոփոխության կրիտիկական արժեքը գերբեռնման հոսանքի համար 1,5% է:

7) պիտանիության ժամկետը, որի ընթացքում`

ա. աշխատանքային բավարար արժեքներից ցածր լարման դեպքում հաշվիչի դրական սխալանքը չպետք է գերազանցի 10%-ը,

բ. էկրանի վրա տեղակայված միավորների բավարար քանակություն` էներգիայի ամբողջական արժեքը ցուցադրելու համար, որը կերաշխավորի հաշվիչի 4000 ժամ` լիարժեք բեռնվածությամբ աշխատանքի դեպքում ցուցմունքների կայունությունը և անհնար կդարձնի շահագործման ընթացքում տվյալների զրոյացումը (I=Imax, U=Un և PF=1),

գ. շղթայում էլեկտրականության բացակայության դեպքում չափված էլեկտրաէներգիայի քանակի պահպանում (ցուցմունքները կարդալու համար) առնվազն չորս ամսով,

դ. աշխատանք առանց բեռնվածքի, երբ հոսանքի շղթայով չի անցնում հոսանք (հոսանքի շղթան պետք է լինի բաց), ապա լարման կիրառման դեպքում (0,8xUn-ից մինչև 1,1 Un) հաշվիչը չպետք է գրանցի էներգիա,

ե. աշխատանքի սկիզբը. Հաշվիչը պետք է սկսի և շարունակի գրանցումը Un, PF=1 (բազմափուլային հաշվիչներ` հավասարակշռված բեռնվածքով) և Ist-ին հավասար հոսանքի դեպքում.

8) միավորները. Չափված էլեկտրական էներգիան պետք է ներկայացվի կիլովատտ-ժամ կամ մեգավատտ-ժամ չափման միավորներով:

 

V. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-04 ՋԵՐՄԱՅԻՆ ՀԱՇՎԻՉՆԵՐ

 

9. Ջերմային հաշվիչը կամ ինքնուրույն աշխատող սարք է, կամ ծախսի տվիչից, թերմոզույգից և հաշվիչ սարքից բաղկացած բաղկացուցիչ մաս հանդիսացող համակցված սարք:

10. Արտադրողը պետք է նախատեսի ջերմային հաշվիչների շահագործման բավարար պայմաններ: Մասնավորապես`

1) հեղուկի ջերմաստիճանի համար` Omax, Omin.

2) ջերմաստիճանային տարբերությունների համար` դելտա Omax, դելտա Omin.

3) սահմանափակումների դեպքերը` դելտա Omax/դելտա Omin դելտա >=10; դելտա Omin=3 K կամ 5 K կամ 10 K:

4) հեղուկի ճնշման համար` դրական առավելագույն ներքին ճնշումը, որին ջերմային հաշվիչը կարող է անընդհատ դիմադրել` ջերմաստիճանի վերին սահմանի դեպքում.

5) հեղուկի ծախսի համար` qs, qp, qi, որտեղ qp և qi արժեքները ենթակա են հետևյալ սահմանափակման. qp/qi>=10.

6) ջերմային էներգիայի համար` Ps:

Որտեղ`

O-ջերմակիր հեղուկի ջերմաստիճան,

Oin-ջերմափոխանակության հաղորդաշղթայում O մուտքային արժեքը,

Oout-ջերմափոխանակության հաղորդաշղթայում O ելքային արժեքը,

դելտա O-Oin-Oout-ջերմաստիճանների տարբերությունը` դելտա O>=0 դեպքում,

Omax-O այն վերին սահմանը, որի դեպքում ջերմային հաշվիչը գործում է ճշգրիտ կերպով` ԱԹՍ սահմաններում,

Omin - O այն ստորին սահմանը, որի դեպքում ջերմային հաշվիչը գործում է ճշգրիտ կերպով` ԱԹՍ սահմաններում,

դելտա Omax-դելտա O այն վերին սահմանը, որի դեպքում ջերմային հաշվիչը գործում է ճշգրիտ կերպով` ԱԹՍ սահմաններում,

դելտա Omin - դելտա O այն ստորին սահմանը, որի դեպքում ջերմային հաշվիչը գործում է ճշգրիտ կերպով` ԱԹՍ սահմաններում,

q-ջերմակիր հեղուկի ծախսը,

qs-կարճ ժամանակահատվածներում` ջերմային հաշվիչի ճշգրիտ աշխատանքի համար թույլատրված q-ի ամենամեծ արժեքը,

qp-մշտապես ջերմային հաշվիչի ճշգրիտ աշխատանքի համար թույլատրված q-ի ամենամեծ արժեքը,

qi;-ջերմային հաշվիչի ճշգրիտ աշխատանքի համար թույլատրված q-ի ամենափոքր արժեքը,

P-ջերմափոխանակության ջերմային էներգիան,

Ps-ջերմային հաշվիչի ճշգրիտ աշխատանքի համար թույլատրված P-ի վերին սահմանը:

11. Ջերմային հաշվիչների համար սահմանված են 1, 2, 3 ճշտության դասերը:

12. Ամբողջական ջերմային հաշվիչների համար կիրառելի առավելագույն թույլատրելի սխալանքը յուրաքանչյուր ճշտության դասի համար արտահայտված իրական արժեքների տոկոսներով, հետևյալն են`

1) Դաս 1-ի համար: E=Ef+Et+Ec, այն դեպքում, երբ Ef, Et, Ec համապատասխանում են 16-րդ կետին.

2) Դաս 2-ի համար: E=Ef+Et+Ec, այն դեպքում, երբ Ef, Et, Ec համապատասխանում են 16-րդ կետին.

3) Դաս 3-ի համար: E=Ef+Et+Ec, այն դեպքում, երբ Ef, Et, Ec համապատասխանում են 16-րդ կետին:

13. Էլեկտրամագնիսական աղմուկի թույլատրելի ազդեցությունները` համաձայն որոնց`

1) սարքը պետք է կայուն լինի ստատիկ մագնիսական դաշտերի և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունների նկատմամբ` սնման ցանցերի հաճախականության դեպքում.

2) էլեկտրամագնիսական աղմուկի ազդեցությունը պետք է լինի այնպիսին, որ չափման արդյունքի փոփոխությունը չգերազանցի փոփոխության կրիտիկական արժեքը, ինչպես նշված է սույն կետի 3-րդ ենթակետում, կամ չափման արդյունքի ցուցմունքը չմեկնաբանվի որպես ճշգրիտ արդյունք.

3) միասնական ջերմային հաշվիչի համար փոփոխության կրիտիկական արժեքը հավասար է տվյալ ջերմային հաշվիչի համար կիրառելի` առավելագույն թույլատրելի սխալանքի բացարձակ արժեքին:

14. Երկարակեցություն (դիմացկունություն)` սարքի աշխատանքի սահմանված ժամանակահատվածին համապատասխան փորձարկումն անցկացնելուց հետո պետք է պահպանվեն հետևյալ ցուցանիշները`

1) ծախսի տվիչի համար երկարակեցության փորձարկումից հետո, չափման նախնական արդյունքի հետ համեմատած, չափման արդյունքի շեղումը չպետք է գերազանցի փոփոխության կրիտիկական արժեքը.

2) թերմոզույգի համար երկարակեցության փորձարկումից հետո, չափման նախնական արդյունքի հետ համեմատած, չափման արդյունքի շեղումը չպետք է գերազանցի 0,1 oC:

15. Ջերմային հաշվիչի վրա մակնշվում են`

1) ճշտության դասը.

2) ծախսի սահմանները.

3) ջերմաստիճանի սահմանները.

4) ջերմաստիճանի տարբերության սահմանները.

5) ծախսի տվիչի տեղադրման վայրը` ուղիղ կամ հետադարձ հոսքը.

6) հոսքի ուղղությունը:

16. Ջերմային հաշվիչի բաղկացուցիչ մասերի համար դրույթները կարող են կիրառվել միևնույն կամ այլ տեսակի կողմից բաղկացուցիչ մասերի համար: Եթե ջերմային հաշվիչը կազմված է բաղկացուցիչ մասերից, ապա ջերմային հաշվիչի համար նախատեսված պարտադիր պահանջները կիրառվում են համապատասխան բաղկացուցիչ մասերի համար: Ի հավելումն, նաև կիրառվում է հետևյալը`

1) ծախսի տվիչի հարաբերական առավելագույն թույլատրելի սխալանքը` 1, 2, 3 ճշտության դասերի համար.

ա. Դաս 1-Ef=(1+0,01 qp/q), բայց 5%-ից ոչ ավելի,

բ. Դաս 2-Ef=(2+0,02 qp/q), բայց 5%-ից ոչ ավելի,

գ. Դաս 3-Ef=(3+0,05 qp/q), բայց 5%-ից ոչ ավելի,

որտեղ Ef սխալանքի ցուցադրված արժեքը կապված է ծախսի տվիչի ելքային ազդանշանի և զանգվածի կամ ծավալի միջև հարաբերության իրական արժեքին:

2) ջերմաստիճանի տվիչի հարաբերական առավելագույն թույլատրելի սխալանք` արտահայտված տոկոսներով`

Et = (0,5+3x դելտա Omin/դելտա O), որտեղ Et սխալանքի ցուցադրված արժեքը կապված է թերմոզույգի ելքի և ջերմաստիճանի տարբերության միջև հարաբերության իրական արժեքի հետ.

3) հաշվիչի հարաբերական առավելագույն թույլատրելի սխալանք` արտահայտված տոկոսներով.

Ec = (0,5+դելտա Omin/դելտա O),

որտեղ Ec սխալանքը ցուցադրված ջերմության արժեքը կապում է ջերմության իրական արժեքին:

17. Ջերմային հաշվիչի բաղկացուցիչ մասերի համար փոփոխության կրիտիկական արժեքը հավասար է բաղկացուցիչ մասերի համար կիրառելի համապատասխան առավելագույն թույլատրելի սխալանքի բացարձակ արժեքին (տես 16-րդ կետը):

18. Բաղկացուցիչ մասերի վրա մակնշվում են`

1) ծախսի տվիչի վրա`

ա. ճշտության դասը,

բ. ծախսի սահմանները,

գ. ջերմաստիճանային սահմանները,

դ. հաշվիչի անվանական գործակիցը (օր.` լիտր/իմպուլս) կամ համապատասխան ելքային ազդանշանը,

ե. հոսքի ուղղությունը.

2) թերմոզույգի համար`

ա. տեսակի նույնականացումը (օր.` Pt 100),

բ. ջերմաստիճանային սահմանները,

գ. ջերմաստիճանային տարբերության սահմանները.

3) հաշվիչ սարքի համար`

ա. թերմոզույգի տեսակը,

բ. ջերմաստիճանային սահմանները,

գ. ջերմաստիճանային տարբերության սահմանները,

դ. հաշվիչի անհրաժեշտ անվանական գործակիցը (օր.` լիտր/իմպուլս) կամ ծախսի տվիչից եկող համապատասխան մուտքային ազդանշանը,

ե. ծախսի տվիչի (դատչիկ) տեղադրման վայրը` ուղիղ կամ հետադարձ հոսքը:

 

VI. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-05 ՋՐԻՑ ՏԱՐԲԵՐ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

19. Արտադրողը` ջրից տարբեր հեղուկների քանակի շարունակական և դինամիկական չափումների համար չափիչ համակարգերի (այսուհետ` չափիչ համակարգ) շահագործման համար ապահովում է բավարար պայմաններ, մասնավորապես`

1) չափիչ համակարգ ծախսի տիրույթը, որը`

ա. պետք է լինի իր տարրերից յուրաքանչյուրի, հատկապես` հաշվիչի ծախսի տիրույթի սահմաններում,

բ. պետք է լինի մետր և չափիչ համակարգ.

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Հատուկ չափիչ համակարգ   |Հեղուկի բնութագիր |Qmax:Qmin նվազագույն     |

|                        |                  |հարաբերություն           |

|________________________|__________________|_________________________|

|Վառելիքի բաշխիչ սարքեր  |Գազեր             |10:1                     |

|                        |__________________|_________________________|

|                        |Հեղուկ-գազեր      |5:1                      |

|________________________|__________________|_________________________|

|Չափիչ համակարգ          |Կրիոգեն հեղուկներ |5:1                      |

|________________________|__________________|_________________________|

|Խողովակաշարերի վրա կամ  |Բոլոր հեղուկները  |Շահագործման համար պիտանի |

|նավերի բեռնման համար    |                  |                         |

|չափիչ համակարգեր        |                  |                         |

|________________________|__________________|_________________________|

|Մյուս բոլոր չափիչ       |Բոլոր հեղուկները  |4:1                      |

|համակարգեր              |                  |                         |

._____________________________________________________________________.

 

2) համապատասխան բնութագրերը կամ հեղուկի տեսակը կամ անունը նշելով` սարքի միջոցով չափվող հեղուկի հատկությունները, օրինակ` ջերմաստիճանի, ճնշման, խտության, մածուցիկության տիրույթները.

3) փոփոխական հոսանքի լարման անվանական արժեքը և (կամ) հաստատուն հոսանքի լարման սահմանները.

4) վերափոխված մեծությունների համար հիմնական պայմաններ`

ա. չափիչ համակարգի դասակարգումն ըստ ճշտության դասերի, և առավելագույն թույլատրելի սխալանքները հետևյալն են,

բ. 2 լիտրին հավասար կամ ավելի քանակների ցուցմունքների առավելագույն թույլատրելի սխալանքը տրված է Աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|                      |Ճշտության դաս                                 |

|                      |______________________________________________|

|                      |0,3      |0,5      |1,0     |1,5     |2,5     |

|______________________|_________|_________|________|________|________|

|Չափիչ համակարգեր (A)  |0,3%     |0,5%     |1,0%    |1,5%    |2,5%    |

|______________________|_________|_________|________|________|________|

|Մետրեր (B)            |0,2%     |0,3%     |0,6%    |1,0%    |1,5%    |

._____________________________________________________________________.

 

գ. 2 լիտրից պակաս քանակների ցուցմունքների առավելագույն թույլատրելի սխալանքը տրված է Աղյուսակ 3-ում.

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|Չափված V ծավալ     |ԱԹՍ                                              |

|___________________|_________________________________________________|

|V<0,1 լ            |4 x աղյուսակ 2-ում նշված արժեքը` կիրառելի 0,1 լ-ի|

|                   |համար                                            |

|___________________|_________________________________________________|

|0,1 լ<=V<=0,2 լ    |4 x աղյուսակ 2-ում նշված արժեքը                  |

|___________________|_________________________________________________|

|0,2 լ<=V<0,4 լ     |2 x աղյուսակ 2-ում նշված արժեքը` կիրառելի 0,4 լ-ի|

|                   |համար                                            |

|___________________|_________________________________________________|

|0,4 լ<=V<1 լ       |2 x աղյուսակ 2-ում նշված արժեքը                  |

|___________________|_________________________________________________|

|1 լ<=V<2 լ         |Աղյուսակ 2-ում նշված արժեքը` կիրառելի 2 լ-ի համար|

._____________________________________________________________________.

 

5) անկախ չափված մեծությունից` առավելագույն թույլատրելի սխալանքի արժեքները տրվում են հետևյալ երկու արժեքներից ավելի մեծի միջոցով`

ա. 2-րդ կամ 3-րդ աղյուսակներում տրված` առավելագույն թույլատրելի սխալանքի բացարձակ արժեք,

բ. նվազագույն չափված մեծության (Emin) համար` առավելագույն թույլատրելի սխալանքի բացարձակ արժեք.

6) 2 լիտրին հավասար կամ ավելի նվազագույն չափված մեծությունների համար կիրառվում են հետևյալ պայմանները`

ա. Պայման 1

Emin-ը պետք է բավարարի հետևյալ պայմանը: Emin>=2R, որտեղ R-ը ցուցմունք ապահովող սարքի սանդղակի բաժանքի նվազագույն արժեքն է,

բ. պայման 2

Emin-ը տրված է հետևյալ բանաձևով` Emin=(2ՉՆՔ)x(A/100),

որտեղ`

ՉՆՔ` չափված նվազագույն քանակն է,

A` 2-րդ աղյուսակի A տողում նշված թվային արժեքն է.

7) 2 լիտրից պակաս չափված նվազագույն քանակների համար կիրառվում է նշված պայման 1-ը և Emin-ը, որը հավասար է 3-րդ աղյուսակում նշված ու 2-րդ աղյուսակի A տողին վերաբերող արժեքի կրկնակիին:

20. Վերափոխված ցուցմունք, որի դեպքում ԱԹՍ նշված է Աղյուսակ 2-ի A տողում:

21. Կերպափոխման սարքեր, որոնցով պայմանավորված` վերափոխված ցուցմունքների առավելագույն թույլատրելի սխալանքները հավասար են +-(A - B), որտեղ A-ն և B-ն Աղյուսակ 2-ում նշված արժեքներն են:

22. Կերպափոխման սարքերի մասեր, որոնք կարող են փորձարկվել առանձին`

1) հաշվիչ սարք. Հաշվարկման ենթակա հեղուկի ցուցմունքների մեծությունների առավելագույն թույլատրելի սխալանքը` դրական կամ բացասական, հավասար է Աղյուսակ 2-ի A տողում սահմանված առավելագույն թույլատրելի սխալանքի մեկ տասներորդին.

2) օժանդակ չափման միջոցներ, որոնք պետք է ունենան առնվազն Աղյուսակ 4-ում նշված ճշտությանը համապատասխանող ճշտություն:

 

Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

|Չափման ԱԹՍ-ներ     |Չափիչ համակարգերի ճշտության դասեր                |

|                   |_________________________________________________|

|                   |0,3      |0,5     |1,0     |1,5     |2,5         |

|___________________|_________|__________________________|____________|

|Ջերմաստիճան        |+-0,3 oC |+-0,5 oC                  |+-1,0 oC    |

|___________________|_________________________________________________|

|Ճնշում             |1 ՄՊա: +-50 կՊա-ից պակաս                         |

|                   |1-ից մինչև  4 ՄՊա: +-5%                          |

|                   |4 ՄՊա: +-200 կՊա-ից ավել                         |

|___________________|_________________________________________________|

|Խտություն          |+-1 կգ/մ3         |+-2 կգ/մ3        |+-5 կգ/մ3   |

._____________________________________________________________________.

 

Արժեքները կիրառվում են կերպափոխման սարքերի միջոցով ցուցադրված հեղուկի բնութագրական մեծությունների ցուցմունքների համար.

3) հաշվարկման բանաձևի ճշտություն`

ա. հեղուկի յուրաքանչյուր բնութագրական մեծության հաշվարկման համար առավելագույն թույլատրելի սխալանքը` դրական կամ բացասական, հավասար է սույն կետի 2-րդ ենթակետում նշված արժեքի երկու հինգերորդին,

բ. 22-րդ կետի պահանջները կիրառվում են ոչ միայն կերպափոխման, այլ նաև բոլոր հաշվարկների դեպքում:

23. Չափիչ համակարգի աղմուկի թույլատրելի առավելագույն ազդեցությունը`

1) չափման արդյունքի փոփոխությունը չպետք է գերազանցի փոփոխության կրիտիկական արժեքը, ինչպես սահմանված է 24-րդ կետում.

2) չափման արդյունքի ցուցմունքը ցույց է տալիս վայրկյանական շեղում, որը չի կարող մեկնաբանվել, հիշվել կամ փոխանցվել որպես չափման արդյունք: Բացի դրանից, ընդհատվող համակարգի դեպքում դա նաև կարող է նշանակել, որ հնարավոր չէ իրականացնել որևէ չափում.

3) չափման արդյունքի փոփոխությունը գերազանցում է փոփոխության կրիտիկական արժեքը, որի դեպքում չափիչ համակարգը պետք է ապահովի չափման արդյունքների վերականգնելը` փոփոխության կրիտիկական արժեքի հայտնվելուց հենց առաջ, և հոսքի դադարեցումը:

24. Փոփոխության կրիտիկական արժեքը գերազանցում է առավելագույն թույլատրելի սխալանքի մեկ հինգերորդին` որոշակի չափված մեծության համար կամ Emin-ին:

25. Երկարակեցություն (դիմացկունություն)` սահմանված հաշվարկված ժամանակահատվածի ընթացքում համապատասխան փորձարկում իրականացնելուց հետո չափման նախնական արդյունքների հետ համեմատությամբ` չափման արդյունքի շեղումը չպետք է գերազանցի Աղյուսակ 2-ի B տողում նշված հաշվիչների համար արժեքները:

26. Պիտանիության ժամկետ, որի ընթացքում`

1) նույն չափմանը վերաբերող որևէ չափված մեծության` տարբեր սարքերի միջոցով ստացված ցուցմունքները չպետք է տատանվեն սանդղակի մեկ բաժանքի արժեքից ավելի, եթե սարքերն ունեն սանդղակի միևնույն բաժանքի արժեքներ.

2) եթե սարքերի սանդղակի բաժանքի արժեքները տարբեր են, ապա տատանումը չպետք է գերազանցի սանդղակի ամենամեծ բաժանքի արժեքը.

3) ինքնասպասարկման հարմարանքի դեպքում չափիչ համակարգի ցուցմունք ապահովող հիմնական սարքի և ինքնասպասարկման սարքի սանդղակի բաժանքի արժեքները պետք է լինեն նույնը և չափման արդյունքները չպետք է տարբերվեն մեկը մյուսից.

4) չափված մեծության շեղումը` շահագործման բավարար պայմաններում պետք է լինի անհնարին, եթե դա ակնհայտ կերպով չի երևում.

5) հեղուկում դժվար հայտնաբերվող օդի կամ գազի ցանկացած քանակության առկայության դեպքում առաջացած շեղումը չպետք է գերազանցի`

ա. 0,5%` խմելու հեղուկներից տարբեր հեղուկների և 1մՊա (mPa.s) չգերազանցող մածուցիկությամբ հեղուկների դեպքում, կամ

բ. 1%` խմելու հեղուկների և 1 մՊա (mPa.s) գերազանցող մածուցիկությամբ հեղուկների դեպքում.

6) թույլատրված շեղումը պետք է լինի ՉՆՔ 1%-ից մեծ: Այս արժեքը կիրառելի է օդային կամ գազային գրպանիկների առկայության դեպքում:

27. Անմիջապես առևտրում կիրառվող չափիչ համակարգը`

1) պետք է ունենա ցուցմունքները զրոյացնելու միջոց: Չպետք է լինի չափված մեծության շեղման հնարավորություն.

2) քանակի ցուցմունքի ապահովում, որի վրա հիմնված է գործարքը, պետք է պահվի հաստատուն այնքան ժամանակ, մինչև որ գործարքին մասնակցող բոլոր կողմերը չընդունեն չափման արդյունքը.

3) պետք է լինեն ընդհատվող.

4) հեղուկում օդի կամ գազի ցանկացած քանակության առկայության դեպքում առաջացած շեղումը չպետք է գերազանցի 26-րդ կետի 5-րդ ենթակետում նշված արժեքները:

28. Վառելիքի բաշխիչների ցուցմունք ապահովող սարքերը չպետք է ունենան չափման ընթացքում ցուցմունքների զրոյացման հնարավորություն, իսկ նոր չափման մեկնարկը պետք է արգելվի, մինչև որ չզրոյանան նախկին ցուցմունքները:

29. Եթե չափիչ համակարգն ունի գինը ցուցադրող սարք, ապա նշված գնի և միավոր արժեքից ու նշված քանակից հաշվարկված գնի միջև տարբերությունը չպետք է գերազանցի Emin-ին համապատասխանող գինը: Այնուամենայնիվ, այդ տարբերությունը չպետք է լինի դրամական նվազագույն արժեքից փոքր:

30. Էներգամատակարարման խափանում, երբ չափիչ համակարգը պետք է ունենա կամ էներգամատակարարման օժանդակ սարք, որը կպահի չափման բոլոր գործառույթները էներգամատակարարման հիմնական սարքի աշխատանքի խափանման դեպքում, կամ առկա տվյալները պահելու և ցուցադրելու միջոցներ, որոնք թույլ կտան ավարտին հասցնել ընթացքում գտնվող գործարքը և կկանգնեցնեն հոսքն այդ պահին:

31. Չափված քանակը պետք է ներկայացվի միլիլիտրերով, խորանարդ սանտիմետրերով, լիտրերով, խորանարդ մետրերով, գրամներով, կիլոգրամներով կամ տոննաներով:

 

VII. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-06 ԱՎՏՈՄԱՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՇՌՈՂ ՍԱՐՔԵՐ

 

32. Արտադրողն ավտոմատ գործողության կշռող սարքի համար պետք է ապահովի բավարար աշխատանքային պայմանները, մասնավորապես`

1) չափվող մեծության համար`

ա. չափման տիրույթը` սարքի կշռելու առավելագույն և նվազագույն սահմանները.

2) սնման աղբյուրի համար`

ա. փոփոխական հոսանքի լարման դեպքում` փոփոխական հոսանքի լարման անվանական արժեքը կամ փոփոխական հոսանքի լարման սահմանային արժեքները,

բ. հաստատուն հոսանքի լարման դեպքում` հաստատուն հոսանքի լարման անվանական և նվազագույն արժեքները կամ հաստատուն հոսանքի լարման սահմանային արժեքները.

3) մեխանիկական և կլիմայական ազդեցության մեծությունների համար`

ա. ջերմաստիճանի նվազագույն տիրույթը 30 oC է, եթե այլ կերպ նշված չէ սույն հավելվածի հաջորդ գլուխներում.

4) այլ ազդող մեծությունների համար (եթե անհրաժեշտ է)`

ա. կշռման գործընթացի իրականացման արագությունը (արագությունները),

բ. կշռման ենթակա արտադրանքի (արտադրանքների) բնութագրերը:

33. Պիտանիության ժամկետը, որի ընթացքում պետք է նախաձեռնել միջոցներ թեքության, բեռնման և աշխատանքի արագության ունեցած ազդեցությունները սահմանափակելու համար այնպես, որ առավելագույն թույլատրելի սխալանքը գերազանցվի աշխատանքային բավարար պայմաններում: Սարքավորումներ գործածելիս` համապատասխան նյութեր պետք է կիրառվեն, որ շահագործման բավարար պայմաններում սարքը լինի առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում:

34. Հսկողության ընթացքում օպերատորի կողմից օգտագործվող յուրաքանչյուր կերպափոխիչ պետք է լինի պարզ և արդյունավետ:

35. Ցուցադրող սարքի (առկայության դեպքում) ճշտությունը պետք է ստուգվի օպերատորի կողմից:

36. Պետք է լինի զրոյի ճիշտ կարգավորման հնարավորություն, որ շահագործման բավարար պայմաններում սարքը լինի առավելագույն թույլատրելի սխալանքի սահմաններում:

37. Չափման տիրույթից դուրս որևէ արդյունք պետք է նույնականացվի որպես այդպիսին, եթե կա տպելու հնարավորություն:

38. Ավտոմատ գործողության բաժնային կշեռքների`

1) ճշտության դասը, համաձայն որի սարքերը բաժանված են X կամ Y հիմնական տեսակների.

2) նշված հիմնական տեսակներն իրենց հերթին բաժանվում են չորս ճշտության դասի` XI, XII, XIII և XIV ու Y(I), Y(II), Y(a) և Y(b).

3) X տեսակի սարքեր, որոնք նախատեսված են չափածրարված ապրանքների ստուգման համար.

4) ճշտության դասերին ավելանում է (x) գործակիցը, որը որակավորում է առավելագույն թույլատրելի ստանդարտ շեղումը, ինչպես նշված է Աղյուսակ 2-ում.

5) Y տեսակի սարքեր, որոնց վերաբերում են Y բոլոր ավտոմատ գործողության բաժնային կշեռքների վրա:

39. Առավելագույն թույլատրելի սխալանք, որը`

1) X տեսակի սարքերի միջին սխալանք, Y տեսակի սարքերի առավելագույն թույլատրելի սխալանքը ներկայացված է Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Նետտո բեռնվածություն (m)` սանդղակի բաժանքի         |Առավե-  |Առավե-  |

|ստուգաչափման արժեքում (արժեքներում)                |լագույն |լագույն |

|                                                   |թույլա- |թույլա- |

|                                                   |տրելի   |տրելի   |

|                                                   |միջին   |սխալանք |

|                                                   |սխալանք |        |

|___________________________________________________|________|________|

|զI  |(I)  |II    |(II)  |III   |(a)   |XIV  |Y(b)  |X       |Y       |

|__________|_____________|_____________|____________|________|________|

|0

|__________|_____________|_____________|____________|________|________|

|50000

|200 000   |             |             |            |        |        |

|__________|_____________|_____________|____________|________|________|

|200000

|          |100000       |             |            |        |        |

._____________________________________________________________________.

 

2) ճշտության դասերին ավելանում է (x) գործակիցը, որը որակավորում է առավելագույն թույլատրելի ստանդարտ շեղումը, ինչպես հաստատված է, ճշտության դասերին ավելանում է (x) գործակիցը, որը որակավորում է առավելագույն թույլատրելի ստանդարտ շեղումը, ինչպես հաստատված է Աղյուսակ 2-ում: Արտադրողը պետք է որոշի (x) գործակիցը, որտեղ (x) պետք է լինի <=2, և 1x10 k, 2x10 k կամ 5 x 10 k տեսքով, որտեղ` k-ն բացասական ամբողջ թիվ է, կամ զրո:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2016
N 60-Ն
Որոշում