ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 1995 թվականի թիվ 357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Արմավիրի պահածոների գործարանի «Ազնավուրը` Հայաստանին» ընկերության սարքավորումով արտադրված մանկական սննդի սահմանային մանրածախ գների մասին» թիվ 292 որոշման 4-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Գյուղատնտեսական հումքի, մթերքի և սննդամթերքի որոշ տեսակի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» թիվ 134 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Երեխաների և դեռահասների ուսուցման համար բոլոր ուսումնական հաստատություններն ուսման վարձի մասով ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելու մասին» թիվ 299 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» թիվ 590 որոշումը:
2. Սույն որոշման 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերով նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի թիվ 134 և 1993 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 590 որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1994 թվականի դեկտեմբերի 10-ի օրենքի խմբագրությամբ) 6 հոդվածի 20-րդ կետով նախատեսված սննդամթերքների առանձին տեսակների գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի կիրարկման պահից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 590 որոշմամբ հաստատված թիվ 2 ցանկի, որի գծով արտոնությունը դադարել է գործել նշված օրենքն կիրարկման պահից` 1995 թվականի փետրվարի 1-ից: