Սեղմել Esc փակելու համար:
Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Ղ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ, Ա. ՀՈՎՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Ղ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ, Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

041.0668.261099

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 668

 

Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Ղ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ, Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության թեթև արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանին, «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության դեղագործական բնագավառի զարգացման ծրագրերի խմբի ղեկավար Ղուկաս Ուլիխանյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական բաժնի երկրորդ քարտուղար Արտակ Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին 1999 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 12-ը գործուղել Իրաքի Հանրապետություն` արդյունաբերական 32-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին մասնակցելու համար:

2. Մ. Հակոբյանի, Ղ. Ուլիխանյանի, Ա. Հովհաննիսյանի Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Ա. Ավետիսյանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղումների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Մ. Հակոբյանի, Ղ. Ուլիխանյանի, Ա. Հովհաննիսյանի և Ա. Ավետիսյանի Իրաքի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.10.1999
N 668
Որոշում