Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0673.261099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 673

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(մաս 2)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

հոկտեմբերի 26-ի N 673 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների (այսուհետև` զենք) մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կանոնները:

Սույն կարգը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող զենքի տեսակների վրա:

2. Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետև` կադաստր) վարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 04.08.16 թիվ 805-Ն որոշում)

 

II. Կադաստրի բովանդակությունը

 

3. Կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`

հայրենական արտադրության քաղաքացիական զենք.

օտարերկրյա արտադրության քաղաքացիական զենք.

հայրենական արտադրության ծառայողական զենք.

օտարերկրյա արտադրության ծառայողական զենք.

4. Կադաստրում ընդգրկվում են զենքի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) հայրենական արտադրության զենքի դեպքում`

զենքի մոդելի (փամփուշտների տեսակի) անվանումը և նշանագիրը,

հիմնական տեխնիկական ցուցանիշները, մշակող և արտադրող

կազմակերպության անվանումը.

նորմատիվ փաստաթղթերի նշանագիրը.

տեխնիկական փաստաթուղթը.

զենքի սերտիֆիկացման արդյունքների տվյալները` Հայաստանի

Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգին համապատասխան.

սերտիֆիկացման փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիայի

անվանումը.

նմուշի գունավոր լուսանկարը.

բ) օտարերկրյա արտադրության զենքի դեպքում`

զենքի մոդելի (փամփուշտների տեսակի) անվանումը և նշանագիրը,

հիմնական տեխնիկական ցուցանիշները, արտադրող երկրի և

կազմակերպության անվանումը.

ուղեկցական տեխնիկական փաստաթղթերը.

արտահանող երկրների զենքի սերտիֆիկացման արդյունքների մասին

տվյալները.

արտահանվող երկրների համապատասխանության սերտիֆիկատի առկայության

դեպքում` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգին

համապատասխան` նշված համապատասխանության սերտիֆիկատի ճանաչման

արդյունքների մասին տվյալները, իսկ համապատասխանության սերտիֆիկատի

բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման

ազգային համակարգին համապատասխանության` զենքի սերտիֆիկացման

արդյունքների տվյալները.

սերտիֆիկացման փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիայի

անվանումը, եթե սերտիֆիկացումն իրականացվել է Հայաստանի

Հանրապետությունում.

նմուշի գունավոր լուսանկարը.

5. Կադաստրում ընդգրկվող զենքի հիմնական տեխնիկական ցուցանիշների

անվանացանկը որոշում է Հայպետստանդարտը:

 

III. Կադաստրի վարումը և հրապարակումը

 

6. Զենքի մոդելի մասին տեղեկություններն ընդգրկվում են կադաստր` սերտիֆիկացման մարմնի կողմից ներկայացված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա: Զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործում պետք է ընդգրկված լինեն զենքի մոդելի համապատասխանության սերտիֆիկատի և սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը:

Գործում ընդգրկված փաստաթղթերի ձևերը և դրանց կազմելու կարգը սահմանում է Հայպետստանդարտը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա Հայպետստանդարտը կազմում է կադաստրում ընդգրկվող կամ կադաստրից հանձնման ենթակա զենքի մոդելի ցանկը (այսուհետև` ցանկ)` դրան տալով կադաստրում գրանցման համապատասխան համարը, և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Ցանկի նախապատրաստման կարգը սահմանում է Հայպետստանդարտը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ:

(7-րդ կետը փոփ. 04.08.16 թիվ 805-Ն որոշում)

8. Զենքի մոդելի ցանկում ընդգրկելու մերժման և համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ Հայպետստանդարտի ընդունած որոշումից հետո դրա մասին տասն օրվա ընթացքում գրավոր հայտնվում է սերտիֆիկացման մարմնին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյակը մեկ անգամ հաստատում է ցանկը:

10. Կադաստրում փոփոխությունները կատարվում են ոչ ուշ, քան ցանկի հաստատելուց հետո 3 ամսվա ընթացքում:

11. Հայպետստանդարտը կադաստրում ընդգրկված զենքի մոդելի նմուշը հանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` պահման և պահպանման համար:

(11-րդ կետը փոփ. 04.08.16 թիվ 805-Ն որոշում)

12. Կադաստրը և դրանում կատարված փոփոխությունները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավաբանական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի:

13. Կադաստրը վերահրապարակվում է 3 տարին մեկ անգամ:

14. Կադաստրի բնօրինակը և ստուգիչ օրինակները, դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև զենքի մոդելները կադաստր ընդգրկելու վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հայպետստանդարտում` իր կողմից սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

փետրվարի 2-ի N 89 որոշմամբ

 

    ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ                         REPUBLIC OF ARMENIA

 ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՈ ՎՆՈՒՏՐԵՆՆԻԽ ԴԵԼ               MINISTRY OF INTERNAL AFFAIRS

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ

(ձևն ուժը կորցրել է 26.07.11թ` 13.01.11 թիվ 13-Ն որոշում)

(ձևը լրաց. 02.02.02 թիվ 89 որոշում)

 

1

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 673
Որոշում