030.0427.131199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
13 նոյեմբերի 1999 թ.
ՆՀ-427