040.0997.080915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2015 թվականի N 997-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴ-ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ (ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ-Երևանի Շիրակի փողոց (Արգավանդ-Շիրակ) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի օգոստոսի 31-ի
N 997-Ն որոշման
._____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| |
| (Հայաստանի Հանրապետության զինանշան) |
| |
| |
| |
| ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ |
|_____________________________________________________________________|
|ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ |
| ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| ԲՖԳ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՏՐԱՆՇ 2 |
| |
|------------------------------------------- |
|ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում |
| |
|_____________________________________________________________________|
| ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ |
| Արարատի մարզի Արգավանդ-Երևանի Շիրակի փողոց (Արգավանդ-Շիրակ) |
| ճանապարհահատված |
|_____________________________________________________________________|
|Խորհրդատու |Ֆինանսավորող |Իրականացնող |
| |գործակալություն |գործակալություն |
| | | |
|(նկարը չի բերվում) |(նկարը չի բերվում) |(նկարը չի բերվում) |
| | | |
| |Ասիական | |
| |զարգացման բանկ | |
._____________________________________________________________________.
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ
ԱԵԸ Ազդեցության ենթարկված ընտանիք
ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն
ԱԶԲ Ասիական զարգացման բանկ
ԱՄԳ Անկախ մոնիտորինգի գործակալություն
ԱՄՆ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար
ԱՆՍՌԱ Աղքատության նվազեցման և սոցիալական ռազմավարության
ամփոփագիր
ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում
ԱՔՀ Անվտանգության քաղաքականության հայտարարագիր
ԲՖԳ Բազմափուլային ֆինանսավորման գործիք
ԳՄ Գործադիր մարմին
ԵՔ Երևանի քաղաքապետարան
ԻԳ Իրականացնող մարմին
ԾԻԳ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման
գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհուրդ
ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ
ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում
ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր
ՀՕՏՇ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն
զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և
տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների
հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ
հաստատված «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ»-ը
ՄՆՇՎԽ Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության
խորհրդատու
ՄՉՀ Մանրամասն չափագրման հետազոտություն
ՊՇ Պարտավորությունների շրջանակը
ՍՏՀ Սոցիալ-տնտեսական հետազոտություն
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Ազդեցության ենթարկված անձ/անձինք (ԱԵԱ)` Բոլոր անձինք, ովքեր Ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության են ենթարկվում հողամասի օտարման, վերաբնակեցման կամ եկամտի կորստի հետևանքով` ներառյալ ցանկացած անձ, տնային տնտեսություն (երբեմն կոչվում են Ծրագրի ազդեցությանը ենթակա ընտանիք), ընկերություն կամ հասարակական կամ մասնավոր հաստատություն: Հետևաբար, ԱԵԱ-ների թվին են պատկանում` 1) մարդիկ, ովքեր ուղղակիորեն ենթակա են ճանապարհային միջանցքի, օտարման գոտիների, աշտարակի կամ սյուների հիմքերի կամ շինարարական աշխատանքների ազդեցությանը, 2) մարդիկ, որոնց գյուղատնտեսական հողը կամ այլ արտադրական սեփականությունները, ինչպես օրինակ` ծառերն են կամ մշակաբույսերը, ենթարկվում են շինարարական աշխատանքների ազդեցությանը, 3) մարդիկ, որոնց ձեռնարկատիրական գործունեությունն է ենթարկվում ազդեցության, և ովքեր Ծրագրի ազդեցության հետևանքով կարող են ունենալ եկամտի կորուստ, 4) մարդիկ, ովքեր աշխատանք են կորցնում Ծրագրի իրականացման հետևանքով, 5) մարդիկ, ովքեր Ծրագրի հետևանքով զրկվում են համայնքային ռեսուրսներից/գույքից: Թեև ազդեցության ենթարկված անձի մասին այս սահմանումը տարբերվում է ԱՔՀ-2009-ում տրված սահմանումից, սակայն Հայաստանի Հանրապետությունում այդպես է այն ընկալվում և պաշտոնապես օգտագործվում և չի տարբերվում ԱՔՀ-2009-ի` «տեղահանված անձի» սահմանումից:
Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա փոխհատուցում/վերականգնում ստացող կարևորագույն միավոր է
Փոխհատուցում` - Օտարված կամ Ծրագրի ազդեցությանը ենթակա ակտիվների փոխարինման արժեքի վճարում կանխիկով` ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա:
Կասեցման օր` Այն օրը, որից հետո մարդիկ փոխհատուցում ստանալու իրավունք չեն ունենա, այսինքն` նրանք ներառված չեն լինի ԱԵԱ-ների համապատասխան ցանկում: Կասեցման օրից հետո կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:
Իրավունքներ` Փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:
Հյուրընկալող բնակչություն` Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները, որպես ծրագրի մաս, պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:
Բարելավումներ` Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ծածկ, գոմ, հաղորդուղիներ, համայնքային հարմարանքներ, խանութներ, պահեստներ, ասֆալտապատ մակերևույթներ և այլն) և ցանված մշակաբույսեր:
Հողի օտարում` Միջոցառումների շրջանակ, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության օտարման, օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման տրման գործընթացներն իրականացնելու նպատակով:
Վարձակալություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քաղաքացիաիրավական ինստիտուտ, որի շրջանակներում կնքվող վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Վարձակալ` Այն ԱԵԱ-ն, ում ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է գույքը:
Օրինական կարգավիճակի ստացում` Այն շինությունը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի հանդիսանում կադաստրային միավոր, բայց կարող է ստանալ օրինական կարգավիճակ: Օրինական կարգավիճակի ստացման համար ԱԵԱ-ները պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործընթաց իրականացնեն` Երևանի քաղաքապետարանի և/կամ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:
Մարզ-Համայնք` Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի: Մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Յուրաքանչյուր մարզ բաղկացած է համայնքներից, որոնք ինքնակառավարվող են և բաղկացած են մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:
Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ ենթակա անշարժ գույք` պետության կողմից հատուկ պահպանվող տարածքները (այն տարածքները, որոնք ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով պաշտոնապես պահված են որոշակի հասարակական օգտագործման նկատառումներով, ինչպես օրինակ` ռազմական տարածքները, հիվանդանոցների, դպրոցների տարածքները կամ բնակավայրերի համար ոչ պիտանի տարածքները` գետի հուները, ռադիոակտիվ տարածքները կամ այլ վտանգավոր կամ էկոլոգիապես անպիտան հողերը): Տե՛ս Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրքը» (2001, մայիսի 2), հոդված 60:
Վերականգնում` Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը չի ենթադրում օտարված գույքի փոխարինման արժեքի վճարում:
Վերաբնակեցում` ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումն այն վայրից, որը հանդիսանում էր նրա բնակավայրը նախքան Ծրագրի իրականացումը:
Փոխարինման արժեք` Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի, շենքերի և շինությունների փոխարինման արժեքի (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործված շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքի վրա:
Տարաբնակեցում` Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են ԱԵԱ-ների սեփականության և (կամ) ապրուստի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցությունը մեղմացնելու համար, ներառյալ` փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների ու սարքավորումների վերականգնումը:
Զգալի ազդեցություն` Զգալի ազդեցությունն այն է, երբ 200 կամ ավելի մարդիկ ենթարկվում են խոշոր ազդեցությունների, որոնք ներառում են` 1) ֆիզիկական տեղահանումը կամ 2) արտադրական (եկամտաբեր) գույքի տասը կամ տասից ավել տոկոսի կորուստը:
Սոցիալապես խոցելի տնային տնտեսություններ` Դրանք այն տնտեսություններն են, որոնք` 1) հաշվառված են Խոցելի ընտանիքների գնահատման համակարգում (ԽԸԳՀ) և ստանում են ընտանեկան նպաստ, 2) որոնք ղեկավարվում են միայնակ կանանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները, 3) որոնք ղեկավարվում են կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1 Ընդհանուր տեղեկություններ
1.2 Ծրագրի տեղակայվածությունը
1.3 Ծրագրի նկարագրությունը
1.4 Ենթածրագիր 1. Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց քաղաքային
ճանապարհային հանգույց
1.4.1 Տեղակայվածությունը և նկարագրությունը
1.4.2 Ենթածրագրի իրականացման ժամանակացույցը
1.5 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակումը
1.6 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակն ու կարգավիճակը
1.7 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակը
1.8 Հողի օտարում և տարաբնակեցում. Ծրագրի իրականացմանն առնչվող
պայմանները
1.9 Փաստաթղթի հրապարակումը
1.10 Ծրագրի կասեցման օրը
2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
2.1 Ընդհանուր տեղեկություններ
2.2 Հետազոտության մեթոդաբանությունը
2.3 Ազդեցությունը հողի վրա
2.3.1 Հողի դասակարգումը` ըստ ՀՀ հողային օրենսգրքի
2.3.2 Հողի կորուստ
2.4 Մշակաբույսեր
2.5 Ծառեր
2.6 Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա
2.6.1 Հողին ամրացված և ապամոնտաժման ենթակա տարբեր
կոնստրուկցիաներ ունեցող շինություններ
2.6.2 Ցանկապատեր և բարելավումներ
2.6.3 Ազդեցությունը շենքերի/շինությունների վրա և վերաբնակեցման
ռազմավարությունը
2.7 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և եկամտի վրա
2.8 Ազդեցությունը զբաղվածության վրա
2.9 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և ազդեցության ենթակա
անձանց տվյալների ամփոփում
2.9.1 Զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսություններ
2.9.2 Ազդեցությունը աղքատների և խոցելի խմբերի վրա
2.9.3 ԱԵԱ-ների սեռը և էթնիկ ծագումը
3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐ
3.1 Ընդհանուր տեղեկություններ
3.2 Հետազոտության մեթոդաբանությունը
3.3 Ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսությունների
սոցիալ-տնտեսական նկարագիրը
3.3.1 Ընտանիքի կազմը և սոցիալ-տնտեսական դասակարգումը
3.3.2 Սեռը
3.3.3 Տարիքը
3.3.4 Կրթությունը
3.3.5 Զբաղվածությունը և եկամտի աղբյուրները
3.3.6 Եկամուտներ և ծախսեր
3.3.7 Աղքատ և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններ
3.3.8 Կենսապայմանների նկարագրությունը
3.3.9 ԱԵՏՏ-ների կողմից հողի օգտագործումը
3.3.10 Ծրագրի մասին իրազեկումը
4. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
4.1 Ընդհանուր տեղեկություններ
4.2 Հանրային լսումներ
4.3 Տեղեկատվության հրապարակումը
5. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
5.1 Ընդհանուր տեղեկություններ
5.2 Բողոքների լուծման ընթացակարգը
5.3 Տեղեկատվության և բողոքների լուծման գործընթացի մատչելիությունը
6. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6.1 ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության նկարագրությունը
6.1.1 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը
6.1.2 Անվտանգության քաղաքականության հայտարարագրի շրջանակներում
հարկադիր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ դրույթները
6.1.3 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության և
ԱԶԲ տարաբնակեցման քաղաքականության համեմատությունը
6.1.4 Սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) համար ընդունված
Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի սկզբունքները և
իրավասությունները
6.2 Փոխհատուցում ստանալու իրավունքը
6.3 Փոխհատուցում ստանալու իրավունքները
6.4 Փոխհատուցման միավորի արժեքի գնահատում
6.5 Հարկադիր օտարման պայմանները
6.6 Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ
սեփականության իրավունքի գրանցման պայմանները և մեխանիզմը
7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
7.1 Ընդհանուր տեղեկություններ
7.2 Ազդեցության ենթակա գյուղատնտեսական եկամուտ
7.3 Ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեությունները
7.4 Զբաղվածության կորուստ
7.5 Չգործող ձեռնարկատիրական գործունեություններ և այլ` ազդեցության
ենթարկվող ենթակառուցվածքներ
8. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ
8.1 Ընդհանուր տեղեկություններ
8.2 Ֆինանսավորման աղբյուրները և բաշխումը
8.3 Օտարվող հողի դիմաց փոխհատուցումը
8.3.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.3.2 Հողի սեփականատերերի փոխհատուցումը
8.3.3 Փոխհատուցումը հողի վարձակալներին
8.3.4 Կառուցապատման իրավունքի դադարեցման դիմաց փոխհատուցումը
8.3.5 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի
նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի համար
8.4 Փոխհատուցում շենքերի, շինությունների և բարելավումների համար
8.4.1 Գնահատման մեթոդաբանությունը
8.4.2 Ոչ բնակելի շինություններ
8.4.3 Ցանկապատեր և բարելավումներ
8.5 Մշակաբույսերի և ծառերի փոխհատուցումը
8.5.1 Մշակաբույսեր
8.5.2 Մրգատու ծառեր
8.5.3 Փայտանյութ տվող ծառեր
8.5.4 Դեկորատիվ ծառեր և թփեր
8.6 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության և եկամտի կորստի դիմաց
8.6.1 Ձեռնարկատիրական գործունեության կորուստներ
8.6.2 Եկամտի կորուստներ
8.7 Վերականգնման նպաստներ
8.7.1 Զգալի ազդեցության նպաստ
8.7.2 Նպաստներ խոցելի խմբերի համար
8.7.3 Վերաբնակեցման նպաստ
8.8 Գրանցման ծախսերը
8.9 Բյուջեի ամփոփում
9. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9.1 Ընդհանուր տեղեկություններ
9.2 Հիմնական գործակալությունները և կազմակերպությունները
9.2.1 Ասիական զարգացման բանկ
9.2.2 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
9.2.3 Երևանի քաղաքապետարանը և ծրագրի իրականացման գրասենյակ
9.2.4 Խորհրդատուներ
9.3 Այլ գործակալություններ և հաստատություններ
10. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 2-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
10.1 Ընդհանուր տեղեկություններ
10.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման
գործողությունները
10.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման փուլերը
10.4 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ժամանակացույցը
11. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
11.1 Ընդհանուր տեղեկություններ
11.2 Ներքին մոնիտորինգ
11.3 Արտաքին մոնիտորինգ
11.3.1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման կարճաժամկետ
մոնիտորինգ և գնահատում
11.3.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի վերականգնողական
միջոցառումների արդյունքների երկարաժամկետ գնահատում
ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ
ազդեցության տեսակի
Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման
Աղյուսակ Ե.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 2-ի վերջնականացման
և իրականացման ժամանակացույց
Աղյուսակ 2-1 Հողի կրած ազդեցությունը` ըստ հողի տեսակի և
սեփականության/հողի զբաղեցման կարգավիճակի
Աղյուսակ 2-2 Ազդեցությունը մշակաբույսերի վրա
Աղյուսակ 2-3 Ազդեցությունը մրգատու ծառերի վրա
Աղյուսակ 2-4 Ազդեցությունը փայտանյութ տվող ծառերի վրա
Աղյուսակ 2-5 Ազդեցությունը դեկորատիվ ծառերի և թփերի վրա
Աղյուսակ 2-6 Հողին ամրացված շենքեր և շինություններ
Աղյուսակ 2-7 Վերանորոգման ենթական կառույցներ
Աղյուսակ 2-8 Ազդեցությունը ապամոնտաժման ենթակա տարբեր
կոնստրուկցիաներ ունեցող շինությունների վրա
Աղյուսակ 2-9 Ազդեցությունը ցանկապատերի և պատերի վրա
Աղյուսակ 2-10 Ազդեցությունը բարելավումների վրա
Աղյուսակ 2-11 Ազդեցությունը վերաբնակեցման վրա
Աղյուսակ 2-12 Մշտական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վրա
Աղյուսակ 2-13 Ժամանակավոր ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության
վրա
Աղյուսակ 2-14 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք`
ըստ ազդեցության տեսակի
Աղյուսակ 2-15 Ազդեցության աստիճանը
Աղյուսակ 2-16 Ազդեցությունը աղքատների և խոցելի ազդեցության ենթակա
տնային տնտեսությունների վրա
Աղյուսակ 2-17 Ազդեցության ենթակա անձանց սեռը
Աղյուսակ 2-18 Ազդեցության ենթակա անձանց էթնիկ ծագումը
Աղյուսակ 3-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների
և անդամների ամուսնական կարգավիճակը
Աղյուսակ 3-2 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների
և անդամների տարիքային բաշխումը
Աղյուսակ 3-3 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների
և անդամների կրթությունը
Աղյուսակ 3-4 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և
անդամների զբաղվածության կարգավիճակը
Աղյուսակ 3-5 Զբաղվածության տեսակը
Աղյուսակ 3-6 Ազդեցության ենթակա տնային տնտեսության եկամուտների
աղբյուրների
Աղյուսակ 3-7 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների միջին ամսական
ծախսերը
Աղյուսակ 3-8 Բնակարանային պայմանները
Աղյուսակ 3-9 Թաղամասի վերաբերյալ ԱԵԱ-ների ընկալումները
Աղյուսակ 3-10 ԱԵՏՏ-ների կողմից հողի բնակեցման կարգավիճակը
Աղյուսակ 3-11 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների կողմից Ծրագրի
ընկալումը
Աղյուսակ 4-1 Հարցեր և պատասխաններ-Արգավանդ
Աղյուսակ 6-1 Հողի օտարման և տարաբնակեցման ՀՀ օրենսդրության և ԱԶԲ
Տարաբնակեցման քաղաքականության համեմատություն
Աղյուսակ 7-1 Ազդեցության մանրամասները և համապատասխան իրավունքները
Աղյուսակ 7-2 Փոխհատուցում և օժանդակություն եկամուտը կորցնող
ազդեցության ենթակա անձանց համար
Աղյուսակ 7-3 Գործունեության վայրը տեղափոխող ձեռնարկատիրական
գործունեության վրա ազդեցության մանրամասները
Աղյուսակ 7-4 Փոխհատուցում և օժանդակություն ազդեցության ենթակա
ձեռնարկատիրական գործունեության համար
Աղյուսակ 8-1 Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողի դիմաց
վերականգնման նպաստը
Աղյուսակ 8-2 Փոխհատուցում ԱԵԱ-ների սեփականություն և համայնքային
սեփականություն հանդիսացող հողերի համար
Աղյուսակ 8-3 Փոխհատուցում հողի վարձակալներին
Աղյուսակ 8-4 Փոխհատուցում կառուցապատման իրավունքի դադարեցման դիմաց
Աղյուսակ 8-5 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ` անշարժ
գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի
համար
Աղյուսակ 8-6 Փոխհատուցում բնակելի և ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-7 Փոխհատուցում ոչ բնակելի շինությունների համար
Աղյուսակ 8-8 Փոխհատուցում վերանորոգման ծախսերի համար
Աղյուսակ 8-9 Փոխհատուցում բարելավումների համար
Աղյուսակ 8-10 Փոխհատուցում ցանկապատերի համար
Աղյուսակ 8-11 Փոխհատուցում մշակաբույսերի համար
Աղյուսակ 8-12 Փոխհատուցում նորատունկերի համար
Աղյուսակ 8-13 Փոխհատուցում բերքատու ծառերի համար
Աղյուսակ 8-14 Փոխհատուցում փայտանյութ տվող ծառերի համար
Աղյուսակ 8-15 Փոխհատուցում դեկորատիվ ծառերի և թփերի համար
Աղյուսակ 8-16 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեություն
իրականացնելու հնարավորությունը կորցնելու դիմաց
Աղյուսակ 8-17 Փոխհատուցում զբաղվածության կորստի դիմաց
Աղյուսակ 8-18 Նպաստներ զգալի ազդեցության ենթակա տնային
տնտեսությունների համար
Աղյուսակ 8-19 Նպաստներ սոցիալապես խոցելի խմբերի համար
Աղյուսակ 8-20 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող
գույքի/շինությունների տեղափոխման/տրանսպորտային ծախսերը
Աղյուսակ 8-21 Սեփականության գրանցման վճարները
Աղյուսակ 8-22 Ամփոփ բյուջեն
Աղյուսակ 8-23 Ամփոփ բյուջեն` ըստ ֆինանսավորման յուրաքանչյուր աղբյուրի
Աղյուսակ 10-1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման,
վերջնականացման և իրականացման ժամանակացույց
ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ
Նկար 1-1 Հայաստանի Հանրապետության և Երևանի տեղակայվածությունը
Նկար 1-2 Ծրագրի տեղակայվածության քարտեզը
Նկար 1-3 Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց ճանապարհային հանգույց
Նկար 2-1 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա
Նկար 5-1 Բողոքների լուծման գործընթացի սխեմատիկ պատկերումը
Նկար 9-1 Հողի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և
գործողությունները
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ
Հավելված 1 ՀՕՏԾ 2 Ծրագրի տեղեկագիր
Հավելված 2 ՄՉՀ, մարդահամար, ՍՏՀ և գնահատման մեթոդաբանություն
Հավելված 3 Հարցաշար աշխատողների համար
Հավելված 4 Հարցաշար փոքր և միջին բիզնեսի համար
Հավելված 5 Հարցաշար խոշոր բիզնեսի համար
Հավելված 6 Հարցաշար մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության համար
Հավելված 7 Հանրային լսումների ընթացքում ԱԵԱ-ներին տրամադրված Ծրագրի
տեղեկագիր
Հավելված 8 Հանրային լսումների ընթացքում ԱԵԱ-ներին տրամադրված գնահատման
մեթոդաբանության տեղեկագիր
Հավելված 9 Հանրային լսումների արձանագրությունը Արգավանդի
մայրուղի-Շիրակի փողոցի արևմտյան հատվածում
Հավելված 10 Ազդեցության ընկալման որակական տվյալներ
Հավելված 11 Բիզնեսի վրա ազդեցությունը և փոխհատուցումը
Հավելված 12 Անկախ մոնիտորինգի գործակալության Պարտավորությունների
շրջանակը
Հավելված 13 Հողի նկարագրության արձանագրություն
Հավելված 14 Շինությունների նկարագրության արձանագրություն
Հավելված 15 Բիզնեսի նկարագրության արձանագրություն
Հավելված 16 ԱԵԱ-ների ցուցակը` համապատասխան կորուստներով
Հավելված 17 Բոլոր տեսակի ազդեցությունների ամփոփ նկարագիրը
ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
1. Ծրագրի պատմությունը
1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Ծրագիր 2-ը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի Բազմափուլային ֆինանսական գործիքի (ԲՖԳ) միջոցով` իրականացվելով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) կողմից, որը հանդես է գալիս որպես Գործադիր մարմին (ԳՄ), և Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) կողմից, որը հանդես է գալիս որպես Իրականացնող մարմին (ԻՄ) և գործում է անմիջապես ԾԻԳ-ի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները Երևան քաղաքում:
2) Ծրագիրը ներառում է հետևյալ երեք Ենթածրագրերը` 1) Արարատի մարզի Արգավանդ-Երևանի Շիրակի փողոց (Արգավանդ-Շիրակ) ճանապարհային հանգույց, 2) Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց և 3) Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույց:
3) Ծրագրի իրականացումը պահանջում է հողի զգալի օտարում և տարաբնակեցում (ՀՕՏ)` ավելի քան 200 զգալի ազդեցության ենթարկված անձանցով (ԱԵԱ): Սա դասակարգվել է որպես Ա կատեգորիայի ծրագիր` համաձայն ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի:
4) ՀՕՏԾ իրականացմանը նպաստելու նպատակով` Ծրագրի ազդեցության տարածքը բաժանվեց հետևյալ 4 մասերի, որոնց համար կմշակվեն առանձին ՀՕՏԾ-ներ: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույցի ենթածրագրի շրջանակներում առկա կլինեն 2 ՀՕՏԾ-ներ: Առաջին ՀՕՏԾ-ն ներառում է 6-րդ և 7-րդ հատվածները, երկրորդ ՀՕՏԾ-ն` 8-րդ հատվածը (տես Նկար 1-2. Ծրագրի տեղակայվածության քարտեզ): Մնացած 2 ՀՕՏԾ-ները վերաբերում են Արգավանդ-Շիրակ և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույցներին:
ա. ՀՕՏԾ - Արգավանդ-Շիրակ ճանապարհային հանգույց
բ. ՀՕՏԾ - Դավթաշեն-Աշտարակ ճանապարհային հանգույց
գ. ՀՕՏԾ - Բաբաջանյան-Հին Սիլիկյան
դ. ՀՕՏԾ - Հին Սիլիկյան-Աշտարակ ճանապարհային հանգույց
5) Սույն ՀՕՏԾ-ն անդրադառնում է ՀՕՏ ազդեցությանը, որը նախատեսում է մոտ 1.3 կմ երկարությամբ ճանապարհային հանգույցի կառուցում Արգավանդի մայրուղու և Շիրակի փողոցի հատվածի միջև: ՀՕՏԾ-ն հիմնված է վերջնական մանրամասն նախագծի վրա:
2. Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակն ու շրջանակը
6) Սույն ՀՕՏԾ-ի հիմնական նպատակն է բացահայտել Արգավանդ-Շիրակ ճանապարհային հանգույցի ենթածրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց և աջակցել նրանց` վերականգնելու իրենց կենսամակարդակը: ՀՕՏԾ-ն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և կանոնակարգերին և ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության հայտարարագրին (ԱՔՀ) 2009 թ.:
7) ՀՕՏԾ-ի շրջանակը ներառում է` 1) ԱԵԱ-ների պրոֆիլը, 2) ազդեցության ենթակա ամբողջ գույքի մանրամասն չափագրման հետազոտությունը (ՄՉՀ), 3) տեղեկատվության հրապարակումը և ԱԵԱ-ների հետ հանրային լսումների կազմակերպումը, 4) վերականգնման և փոխհատուցումների վճարման քաղաքականությունը և շրջանակը, 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը, 6) տարաբնակեցման բյուջեն, 7) ինստիտուցիոնալ շրջանակը, 8) ՀՕՏԾ իրականացման ժամանակացույցը և 10) ՀՕՏԾ իրականացման մոնիտորինգը:
3. Ազդեցությունների ամփոփում
8) ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտությունն իրականացվել է 2012 թ. դեկտեմբերից 2013 թ. մարտն ընկած ժամանակահատվածում, իսկ 2 ԱԵՏՏ-ի մարդահամարն իրականացվել է 2015 թ. ապրիլին:
9) ՀՕՏԾ-ի շրջանակում բացահայտվել են 29 ազդեցության ենթակա հողակտորներ, որոնցից`
ա. 9-ը հանդիսանում են 8 ԱԵՏՏ-ների սեփականությունը:
բ. 1 հողակտոր վարձակալված է Արգավանդի համայնքի 1 ԱԵՏՏ-ի կողմից:
գ. 1 հողակտոր կառուցապատման իրավունքով օգտագործվում է 2 ԱԵՏՏ-ի կողմից:
դ. 12 հողակտորներ պատկանում են ԵՔ-ին և 1-ը` Արգավանդի համայնքին, որոնք ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվում են 12 ԱԵՏՏ-ների կողմից:
ե. 1 հողակտոր հանդիսանում է Գետափնյա, իսկ 2 հողակտոր Արգավանդի համայնքի սեփականությունը, որոնք անմիջապես օգտագործվում են համայնքների կողմից:
զ. 2 հողակտորներ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
10) Ընդհանուր առմամբ, 16 շենքեր և շինություններ (393.05 մ2) կքանդվեն, բոլոր շինություններն էլ ոչ բնակելի են: Ի լրումն, ազդեցության ենթակա 2 կառույցներ կվերանորոգվեն (39.03 մ2), և 1 ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող շինություն (1.94 մ2) կտեղափոխվի: Ընդհանուր առմամբ, 1,007.96 մ2 բարելավում կենթարկվի ազդեցության, ինչպես նաև 265.55 գմ և 21.25 մ2 ցանկապատ/պատ:
11) Ազդեցության կենթարկվեն 25 մ2 մշակաբույսեր, 53 մրգատու ծառեր, ինչպես նաև 56 փայտանյութ տվող և 79 դեկորատիվ ծառեր: Թվով հինգ ձեռնարկատիրական գործունեություն կենթարկվի ազդեցության, որից 4-ը` մշտական, իսկ 1-ը` ժամանակավոր: Ծրագրի արդյունքում ազդեցության կենթարկվեն 3 աշխատողներ:
12) Մարդահամարի արդյունքում բացահայտվեցին 26 (Աջ շրջադարձ ավելացնելու հետևանքով Արգավանդում ազդեցության ենթարկվեցին 2 նոր ԱԵՏՏ-ներ: Շիրակի փողոցում նախկինում ազդեցության ենթարկված 3 ԱԵՏՏ-ներ դուրս եկան ազդեցության միջանցքից մայթը նեղացնելու արդյունքում: Այսպիսով` 27+2-3=26) ընտանիքներ, ներառյալ` սեփականատերերը, վարձակալները և հողերի/շինությունների օգտագործողները, ձեռնարկատերերը և աշխատողները` ընդհանուր առմամբ 105 անդամներով: ԱԵՏՏ-ների և ԱԵԱ-ների տարբեր կատեգորիաների վերաբերյալ տեղեկությունները, ըստ ազդեցության տեսակի, ինչպես նաև զուտ թվերը` առանց կրկնահաշվարկի, ներկայացված են ստորև տեղ գտած ԱԵՏՏ-ներ/ԱԵԱ-ների ամփոփ աղյուսակում: Ընդհանուր առմամբ, Ենթածրագիր 1-ը ազդեցության կենթարկի 22 տնային տնտեսությունների պատկանող հողակտորներ, 12 ԱԵՏՏ-ների պատկանող շենքեր և շինություններ, 5 ԱԵՏՏ-ների պատկանող ծառերը և մշակաբույսեր, 6 ԱԵՏՏ-ների ձեռնարկատիրական գործունեությունները, ինչպես նաև 3 ԱԵՏՏ-ներից 3 անձանց աշխատանքային զբաղվածությունը: 26 ԱԵՏՏ-ներից 3 ԱԵՏՏ-ներ ենթարկվում են զգալի ազդեցության` կորցնելով գյուղատնտեսական եկամտի 10%-ը կամ ավելին, և 2 ԱԵՏՏ-ներ խոցելի են:
Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ ազդեցության տեսակի
._____________________________________________________________________.
|Ազդեցության տեսակը |Ընդամենը |Նշումներ |
| |______________________| |
| |Միա-|ԱԵՏՏ-|ԱԵՏՏ- |ԱԵԱ-| |
| |վոր |ներ |ներ |ներ | |
| | | |(առանց| | |
| | | |կրկնա-| | |
| | | |հաշ- | | |
| | | |վարկի)| | |
|_____________________________________________________________________|
|Ա. Ազդեցությունը հողի վրա |
|_____________________________________________________________________|
|Ա1. Գյուղատնտեսական | 3 | 3 | 3 | 12 | |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Ա2. Առևտրային | 18 | 15 | 15 | 58 |2 ԱԵՏՏ-ներ ունեն 5 |
| | | | | |առևտրային հողեր: |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Ա3. Այլ հողեր | 6 | 4 | 4 | 17 |3 հողակտորներ |
| | | | | |անմիջականորեն |
| | | | | |օգտագործվում են |
| | | | | |համայնքի կողմից: Երկու |
| | | | | |ԱԵՏՏ-ներ ունեն 1 |
| | | | | |հողակտոր: |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Ա4. Հատուկ | 2 | 0 | 0 | 0 | |
|նշանակության հողեր | | | | | |
|(գետ, ջրանցք և | | | | | |
|պետության | | | | | |
|սեփականությունը | | | | | |
|հանդիսացող հողեր) | | | | | |
|_____________________________________________________________________|
| Բ. Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա |
|_____________________________________________________________________|
|Բ1. Առևտրային | 16 | 9 | 0 | 0 |Բոլոր ԱԵՏՏ-ները |
| | | | | |(40 ԱԵԱ-ներ) |
| | | | | |ընդգրկված են Ա2-ում: |
|_____________________________________________________________________|
| Գ. Ազդեցությունը ծառերի/մշակաբույսերի վրա |
|_____________________________________________________________________|
|Գ1. Մրգատու ծառեր | 53 | 3 | 0 | 0 |1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | | |A1-ում (7 ԱԵԱ), և 2 |
| | | | | |ԱԵՏՏ ընդգրկված են |
| | | | | |A2-ում (11 ԱԵԱ): |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Գ2. Փայտանյութ | 56 | 2 | 0 | 0 |Բոլոր ԱԵՏՏ-երն |
|տվող/դեկորատիվ ծառեր | | | | |ընդգրկված են A1-ում |
| | | | | |(6 ԱԵԱ-ներ) |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Գ3. Մշակաբույսեր | 25 | 1 | 0 | 0 |1 ԱԵՏՏ ընդգրկված է |
| | | | | |A2-ում (6 ԱԵԱ) |
|_____________________________________________________________________|
| Դ. Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա |
|_____________________________________________________________________|
|D1. Ձեռնարկատիրական | 5 | 5 | 1 | 3 |4 ԱԵՏՏ (19 ԱԵԱ) |
|գործունեության | | | | |ընդգրկված են A2-ում: |
|կորուստ | | | | | |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|D2. Զբաղվածության | 3 | 3 | 3 | 15 | |
|կորուստ | | | | | |
|______________________|____|_____|______|____|_______________________|
|Ընդամենը | - | - | 26 |105 | |
._____________________________________________________________________.
13) Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ) իրականացվել է 2013 թվականի ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Նախագծային փոքր փոփոխությունների պատճառով մարդահամարն ու ՀՕՏԾ-ն թարմացվեցին 2015 թ. ապրիլ-մայիս ամիսներին: Ընդհանուր առմամբ, թվով 26 ազդեցության ենթակա ընտանիքներից հետազոտության ենթարկվեցին 23-ը: ՍՏՀ-ում ընդգրկված էին ծրագրի ԱԵՏՏ-ների 88.5%-ը: Կան կանանց կողմից ղեկավարվող երկու խոցելի տնային տնտեսություններ: 2015 թ. մարտի 30-ին ԾԻԳ-ը հանրային լսում անցկացրեց Արգավանդի 2 նոր ԱԵԱ-ների հետ` վերջիններիս տեղեկացնելով ծրագրի, իրավունքների, բողոքների լուծման մեխանիզմի մասին և տրամադրելով ծրագրին առնչվող այլ տեղեկատվություն: 2015 թ. մայիսի 6-ին ԾԻԳ-ը աշխատանքային քննարկում անցկացրեց Շիրակի փողոցում բնակվող ԱԵԱ-ների հետ:
4. Փոխհատուցման քաղաքականությունը և վերականգնման միջոցառումները
14) Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) համաձայն, որը հիմնված է ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՔՀ (2009 թ.) վրա, փոխհատուցման և/կամ առնվազն վերականգնման իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են` 1) բոլոր ԱԵԱ-ները, ովքեր կորցնում են ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող հողը, 2) վարձակալները, որոնք տիրապետում և օգտագործում են անշարժ գույքը` ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով, 3) շենք/շինությունների, մշակաբույսերի, բույսերի կամ հողին ամրացված այլ օբյեկտների սեփականատերերը, 4) ձեռնարկատիրական գործունեությունը, եկամուտը և աշխատավարձը կորցնող ԱԵԱ-ները: Սույն Ենթածրագրի ազդեցությանը համապատասխան Իրավունքների սխեման բերված է ստորև:
15) Փոխհատուցման իրավունքը սահմանափակված է կասեցման օրով, որը Ծրագրի համար սահմանվել է 2015 թվականի ապրիլի 30-ը, որը բոլոր ԱԵԱ-ների համար նույնն է` անկախ նրանց իրավական կարգավիճակից: Սա ազդեցության ենթարկված գույքերի/ակտիվների նկարագրության արձանագրությունների կազմման (ԱԵԱ-ների և Օտարողի կողմից արձանագրությունների ստորագրման) օրն է: Քանի որ ազդեցության ենթարկված գույքերի/ակտիվների նկարագրության արձանագրությունների կազմման ամսաթիվը յուրաքանչյուր գույքի համար տարբեր է, նշված ամսաթիվը ԱԵԱ-ների և Օտարողի կողմից առաջին գույքի նկարագրության արձանագրության ստորագրման օրն է:
Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման
._____________________________________________________________________.
|Կորստի տեսակը|Նկարագրություն|Ազդեցության |Փոխհատուցում ստանալու|
| | |ենթարկված անձինք |իրավունքները |
|_____________|______________|__________________|_____________________|
|1. Գյուղատն- |ԱԵՏՏ-ներ, |ՀՀ օրենսդրության |Այս ԱԵԱ-ները կստանան |
|տեսական |որոնք |պահանջների |վերականգնման նպաստ |
|հողերի |կորցնում են |չպահպանմամբ, |ազդեցության |
|վերջնական |գյուղատնտեսա- |անշարժ գույքի |ենթարկված հողի |
|կորուստ |կան հողերը` |նկատմամբ չգրանցված|շուկայական կամ էլ |
| |անկախ |իրավունքով |կադաստրային արժեքի |
| |ազդեցության |օգտագործողներ |(որն ավելի բարձր է) |
| |աստիճանից | |25%-ի չափով |
|_____________|______________|__________________|_____________________|
|2. Ոչ գյուղա-|ԱԵՏՏ-ներ, |Սեփականատեր |Փոխհատուցում` |
|տնտեսական |որոնք | |փոխարինման արժեք |
|հողեր |կորցնում են | |+15%` շուկայական կամ |
| |իրենց | |կադաստրային արժեք |
| |առևտրային | |(որն ավելի բարձր է) |
| |նշանակության | | |
| |կամ բնակելի | | |
| |հողերը | | |
|_____________|______________|__________________|_____________________|
| | |Վարձակալ |Վարձակալը պետք է |
| | |(համայնքային, |ստանա փոխհատուցում |
| | |պետական) |շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեք |
| | | |(որն ավելի բարձր է))`|
| | | |գումարած 15%-ին |
| | | |համարժեք |
| | | |փոխհատուցում հետևյալ |
| | | |մասնաբաժիններով` |
| | | |մինչև 1 տարի` հողի |
| | | |արժեքի 5%, 2) մինչև |
| | | |15 տարի` հողի արժեքի |
| | | |14%, 3) մինչև 25 |
| | | |տարի` հողի արժեքի |
| | | |20%, 4) 25 և ավելի |
| | | |տարի` հողի արժեքի 25%|
|_____________|______________|__________________|_____________________|
| | |Իրավական |Այս ԱԵԱ-ները կստանան |
| | |կարգավիճակ |վերականգնման նպաստ |
| | |ստանալու ոչ ենթակա|ազդեցության |
| | |հողօգտագործող |ենթարկված հողի |
| | | |շուկայական կամ էլ |
| | | |կադաստրային արժեքի |
| | | |(որն ավելի բարձր է) |
| | | |25%-ի չափով |
|_____________|______________|__________________|_____________________|
|3. Ոչ բնակելի|ԱԵՏՏ-ներ, |Իրավական գրանցման |Շինության կորստի |
|կառույցներ/ |որոնք |կարգավիճակ ունեցող|դեպքում` փոխհատուցում|
|գույք |կորցնում են |ԱԵՏՏ |փոխարինման արժեքը |
| |իրենց ոչ | |(շուկայական արժեքից |
| |բնակելի | |ոչ պակաս) +15%: |
| |կառույցները | |Փոխհատուցումը |
| | | |տրամադրվելու է առանց |
| | | |ամորտիզացիոն |
| | | |մասնահանումների և |
| | | |գործարքի համար |
| | | |ծախսերի: Մասնակի |
| | | |ազդեցության դեպքում |
| | | |և ԱԵՏՏ-ի |
| | | |համաձայնությամբ` |
| | | |փոխհատուցում |
| | | |տրամադրվում է |
| | | |շինության միայն |
| | | |ազդեցության ենթակա |
| | | |հատվածի, ինչպես նաև |
| | | |շինության |
| | | |վերանորոգման համար: |
|_____________|______________|__________________|_____________________|
| | |Իրավական գրանցման |Շինության կորստի |
| | |կարգավիճակ ունեցող|դեպքում` դրամական |
| | |հողի վրա ՀՀ |փոխհատուցում |
| | |օրենսդրության |փոխարինման ամբողջ |
| | |պահանջների |արժեքով (շուկայական |
| | |չպահպանմամբ` |արժեքից ոչ պակաս)` |
| | |անշարժ գույքի |առանց ամորտիզացիոն |
| | |նկատմամբ չգրանցված|մասնահանումների, |
| | |իրավունքով |գործարքի համար |
| | |շինություններ |ծախսերի և փրկված |
| | |ունեցող ԱԵՏՏ-ներ |նյութերի: |
|_____________|______________|__________________|_____________________|
| | |Իրավական գրանցման |Վերականգնման նպաստ |
| | |կարգավիճակ |փոխարինման արժեքով |
| | |չունեցող հողի վրա)|(առանց ամորտիզացիոն |
| | |ՀՀ օրենսդրության |մասնահանումների և |
| | |պահանջների |գործարքի համար |
| | |չպահպանմամբ` |ծախսերի)` հանած |
| | |անշարժ գույքի |օրինականացման |
| | |նկատմամբ չգրանցված|ծախսերը, |
| | |իրավունքով |առավելագույնը մինչև |
| | |շինություններ |շուկայական արժեքի |
| | |ունեցող ԱԵՏՏ-ներ |20%: |
|_____________|______________|__________________|_____________________|
|4. Բերք |Ազդեցության |Բոլոր ԱԵՏՏ-ները` |Մեկ տարվա բերքի |
| |ենթակա բերքի |անկախ իրավական |փոխհատուցում |
| |զանգված |գրանցման |հաշվարկված |
| | |կարգավիճակից |շուկայական գներով` |
| | |(ներառյալ իրավական|ակնկալվող համախառն |
| | |կարգավիճակ |բերքի համար: |
| | |ստանալու ենթակա | |
| | |սեփականատեր | |
| | |և կացության որևէ | |
| | |կարգավիճակ | |
| | |չունեցող | |
| | |բնակիչները) | |
|_____________|______________|__________________|_____________________|
|5. Ծառեր |Ազդեցության |Բոլոր ԱԵՏՏ-ները` |Շուկայական գներով |
| |ենթակա ծառեր |անկախ իրավական |հաշվարկված` բերքի |
| | |գրանցման |արժեքի դրամական |
| | |կարգավիճակից |փոխհատուցում` |
| | |(ներառյալ իրավական|հիմնված ծառերի |
| | |կարգավիճակ |տեսակի, տարիքի և |
| | |ստանալու |բերքատվության վրա: |
| | |ենթակա սեփականատեր| |
| | |և կացության որևէ | |
| | |կարգավիճակ | |
| | |չունեցող | |
| | |բնակիչները) | |
|_____________|______________|__________________|_____________________|
|6. Ձեռնարկա- |Ձեռնարկատիրա- |Բոլոր ԱԵՏՏ-ները` |Ձեռնարկատեր/անհատ |
|տիրություն |կան գործունեու|անկախ իրավական |ձեռնարկատեր. |
|/գործարարու- |թյուն |գրանցման |ա) (մշտական |
|թյուն | |կարգավիճակից |ազդեցության դեպքում) |
| | |(ներառյալ իրավական|միանվագ փոխհատուցում |
| | |կարգավիճակ |տարեկան զուտ եկամտի |
| | |ստանալու |չափով, բ) |
| | |ենթակա սեփականատեր|(ժամանակավոր |
| | |և կացության որևէ |ազդեցության դեպքում) |
| | |կարգավիճակ |զուտ եկամտի |
| | |չունեցող |փոխհատուցում |
| | |բնակիչները) |ձեռնարկատիրական |
| | | |գործունեության |
| | | |ընդհատման մինչև 1 |
| | | |տարի ժամանակահատվածի |
| | | |համար: Փոխհատուցումը |
| | | |հիմնված է հարկային |
| | | |հայտարարագրի վրա: |
| | | |Հայտարարագրի |
| | | |բացակայության |
| | | |դեպքում ԱԵՏՏ-ը կստանա|
| | | |վերականգնման նպաստ |
| | | |առավելագույն չհարկվող|
| | | |աշխատավարձի չափով` |
| | | |ձեռնարկատիրական |
| | | |գործունեության |
| | | |ընդհատվող ամիսների |
| | | |հաշվարկով` մինչև 1 |
| | | |տարի: Առավելագույն |
| | | |չհարկվող աշխատավարձը |
| | | |հավասար է նվազագույն |
| | | |աշխատավարձին: |
|_____________|______________|__________________|_____________________|
|7. Զբաղվածու-|Զբաղվածության |Աշխատողներ, ովքեր |ժամանակավոր |
|թյուն |ժամանակավոր |ազդեցության ենթակա|ազդեցության դեպքում |
| |կորուստ |ձեռնարկատիրական |մինչև վեց ամիս |
| | |գործունեությունում|նվազագույն |
| | |գրանցված են եղել |աշխատավարձի չափով |
| | |կասեցման օրից |գումարի տրամադրում` |
| | |երկու ամիս առաջ |ձեռնարկատիրական |
| | | |գործունեության |
| | | |ընդհատված ամիսների |
| | | |հաշվարկով: |
|_____________|______________|__________________|_____________________|
|8. Օժանդակու-|ԱԵՏՏ-ներ, |Էականորեն |Ազդեցության ենթակա |
|թյուն էական |որոնք |ազդեցության |գյուղատնտեսական հողի |
|ազդեցություն-|կորցնում են |ենթարկված բոլոր |մեկ տարվա բերքի |
|ների դեպքում |գյուղատնտեսա- |ԱԵՏՏ |չափով միանվագ |
| |կան եկամտի 10 | |փոխհատուցում: |
| |և ավելի | | |
| |տոկոսը | | |
|_____________|______________|__________________|_____________________|
|9. Օժանդակու-|Տրանսպորտային |Բոլոր ԱԵՏՏ-ները |Տրանսպորտային ծախսերը|
|թյուն |ծախսեր | |հոգալու համար բավարար|
|վերաբնակեցման| | |գումարների տրամադրում|
|դեպքում | | | |
|_____________|______________|__________________|_____________________|
|10. Օժանդա- | |Աղքատության |6 ամսվա նվազագույն |
|կություն | |սահմանագծից ցածր |աշխատավարձի չափով |
|խոցելի անձանց| |կենսամակարդակ |դրամական |
| | |ունեցող և (կամ) |օժանդակության |
| | |կանանց և (կամ) |տրամադրում: Ծրագրի |
| | |տարեց անձանց |իրականացման հետ |
| | |կողմից |կապված աշխատատեղերի |
| | |ղեկավարվող ԱԵՏՏ |համար ընտրություն |
| | | |կատարելիս այս անձանց |
| | | |պետք է |
| | | |առաջնայնություն տալ: |
._____________________________________________________________________.
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում