Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

ՔԱՂՎԱԾՔ

 

3 մարտի 2016 թվականի N 8

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. մարտի 3-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

(Գործառնություն թիվ` 46172)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Երևանի կոշտ թափոնների ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

.____________________________________________________________________.

|Վարկային Համաձայնագրի այս նախագիծը մշակվել է միայն նախնական         |

|քննարկումների համար:                                                |

|Հնարավոր է ավելացվեն լրացուցիչ հոդվածներ և  ներկայիս տեքստը ենթակա  |

|է Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի կողմից փոփոխման և      |

|վերջնական հաստատման:                                                |

.____________________________________________________________________.

 

Ամսաթիվ` 2015 թվականի դեկտեմբերի 11

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը

Բաժին 1.02. Սահմանումներ

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բաժին 2.01. Գումար և արժույթ

Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ

Բաժին 2.03. Օգտագործումներ

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ

 

ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ; ԱՐԱԳԱՑՈՒՄ; ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

Բաժին 4.01. Կասեցում

Բաժին 4.02. Մարման ժամկետի կրճատում

 

ՀՈԴՎԱԾ V - ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Բաժին 5.01. Գործողության մեջ մտնելուն նախորդող պայմանները

Բաժին 5.02. Իրավաբանական եզրակացություններ

Բաժին 5.03. Տրանշ Բ-ի տրամադրմանը նախորդող պայմանները

Բաժին 5.03. Գործողության մեջ չմտնելու հիմքով դադարում

 

ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Բաժին 6.01. Ծանուցումներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, որը թվագրված է [__________]-ով, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև:

 

ՆԱԽԱԲԱՆ

 

(A) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը հիմնադրվել է կոնկրետ ծրագրերին ֆինանսավորում տրամադրելու նպատակով և խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների, խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,

(B) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է բարելավելու Երևան քաղաքի («Ծրագրի Սուբյեկտ») կոշտ թափոնների հեռացման ենթակառուցվածքը,

(C) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Ծրագիրն իրականացվելու է Ծրագրի Սուբյեկտի կողմից, Վարկառուի ֆինանսական աջակցությամբ, և այդ ֆինանսական աջակցությունը կուղղվի Ծրագրի Իրականացման Ընկերության («ԾԻԸ») միջոցով, որը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում բացառապես Ծրագրի նպատակների համար և պետք է լիովին պատկանի Ծրագրի Սուբյեկտին,

(D) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն խնդրել է օժանդակություն Բանկից` Ծրագրի մի մասը ֆինանսավորելու համար,

(E) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով Բանկը մտադիր է հասանելի դարձնել 8,000,000 Եվրո գումարի չափով դրամաշնորհ Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքից («Դրամաշնորհային ֆինանսավորում»), որը ենթակա է Վարկառուի, Ծրագրի Սուբյեկտի, ԾԻԸ-ի և Բանկի միջև կնքվող դրամաշնորհային համաձայնագրով (»Դրամաշնորհային Համաձայնագիր») նախատեսված պայմաններին,

(F) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով Վարկառուն Եվրոպական ներդրումային բանկի («ԵՆԲ») հետ մինչև 8,000,000 Եվրո գումարի վարկային համաձայնագիր է կնքել (»ԵՆԲ-ի Վարկ»), 2015թ. հոկտեմբերի 16-ով թվագրված, համաձայն պայմանների, որոնք սահմանված են Վարկառուի և ԵՆԲ-ի միջև համաձայնագրում (»ԵՆԲ-ի Վարկային Համաձայնագիր»):

(G) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը մտադիր է հասանելի դարձնել տեխնիկական համագործակցության միջոցներ դրամաշնորհային հիմունքներով` ֆինանսավորելու (i) Ծրագրի իրականացման գրասենյակի աջակցությունը, ինժեներական նախագծման ծառայությունները, գնումների և պայմանագրերի վերահսկողությունը (ինչպես սահմանված է ստորև) և (ii) Քաղաքապետարանի աջակցության և Շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագրերը (ինչպես դրանք սահմանված են ստորև), ինչպես նաև (iii) Կենսապահովման վերականգնման պլանի (ինչպես սահմանված է ստորև) և տեղական Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ինչպես այն սահմանված է ստորև) մշակումը:

(H) ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը համաձայնել է, inter alia (ի թիվս այլոց), վերոհիշյալի հիման վրա, տրամադրել վարկ Վարկառուին 8,000,000 Եվրո գումարի չափով` համաձայն պայմանների, որոնք սահմանված կամ հղվում են սույն Համաձայնագրում և Ծրագրի համաձայնագրում, որը պետք է ստորագրվի Ծրագրի Սուբյեկտի, ԾԻԸ-ի և Բանկի միջև («Ծրագրի համաձայնագիր», ինչպես սահմանված է Ստանդարտ Պայմաններում):

Այսուհետ կողմերը համաձայնում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը

 

Բանկի` 2012 թ. դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների (այսպես փոփոխված այդ դրույթներն այսուհետ անվանվում են «Ստանդարտ Պայմաններ»):

(a) Եվրոյի` «Euro», «EUR» կամ «Ա» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

«Եվրո` «Euro», «EUR» կամ «E» նշանակում է Եվրամիության անդամ պետությունների օրինական արժույթը, որն այդ երկրներում ընդունվել է որպես իրենց արժույթ Եվրամիության` տնտեսական և արժութային միության մասին օրենքի համաձայն:»

(b) «Արգելված պրակտիկա» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

««Արգելված պրակտիկա» նշանակում է որևէ Կոռումպացված պրակտիկա, խաբեբայություն, հարկադրանք, քողարկված պրակտիկա կամ գողություն:»

(c) «TARGET օր» (TARGET - Trans-European Automated Real-time Gross Settlement Express Transfer System) սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

«TARGET օր» նշանակում է որևէ օր, երբ Եվրամիության շրջանակներում գործող /Տրանս-Եվրոպական/ իրական ժամանակում գործող ավտոմատացված միջբանկային վճարային համակարգը բաց է` կատարելու վճարումներ Եվրոյով:»

(d) Հետևյալ սահմանումը պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, ավելացվի Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ին.

««Գողություն» նշանակում է այլ անձի պատկանող գույքի յուրացում:»

(e) Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում (Սահմանումներ) տրված` «Հասանելի Գումարի» սահմանումը պետք է, սույն Համաձայնագրի նպատակներով, փոփոխվի և շարադրվի հետևյալ խմբագրությամբ.

«Հասանելի Գումար» նշանակում է Վարկի Տրանշ Ա-ի գումարը, որը չպետք է ժամանակ առ ժամանակ չեղյալ հայտարարված կամ օգտագործված լինի, կամ ենթակա լինի պայմանական կամ անվերապահ Փոխհատուցման Պարտավորության, գումարած Տրանշ Բ-ի Հասանելիության ամսաթվի դրությամբ` Վարկի Տրանշ Բ-ի գումարը, որը չպետք է ժամանակ առ ժամանակ չեղյալ հայտարարված կամ օգտագործված լինի կամ ենթակա լինի պայմանական կամ անվերապահ Փոխհատուցման Պարտավորության (և այս սահմանման մեջ օգտագործվող մեծատառով գրված բոլոր տերմինները, որոնք այլ կերպ սահմանված չեն այստեղ, պետք է ունենան Վարկային Համաձայնագրում նրանց վերագրված իմաստները):

(f) Ստանդարտ Պայմանների Բաժին 3.05 (Հանձնառության վճար և Մեկնարկային կոմիսիոն վճար) պարբերություն (ա)-ն պետք է, սույն Համաձայնագրի նպատակներով, փոփոխվի և շարադրվի հետևյալ խմբագրությամբ.

«(a) Վարկառուն պետք է Բանկին վճարի հանձնառության վճար Վարկային Համաձայնագրում նշված դրույքաչափով, որը ենթակա է վճարման ամբողջ Հասանելի Գումարի նկատմամբ, գումարած Վարկի յուրաքանչյուր գումար, որը ենթակա է Փոխհատուցման Պարտավորության և դեռ չի օգտագործվել, պայմանով, որ Հանձնառության Վճարը, որը պետք է վճարվի Վարկի այն գումարի նկատմամբ, որը ենթակա է անվերապահ Փոխհատուցման Պարտավորության, կկազմի տարեկան 0,5%-ով ավել, քան Հանձնառության Վճարի դրույքաչափը, որը նշված է Վարկային Համաձայնագրում: Հանձնառության Վճարը պետք է կուտակվի.

(1) Տրանշ Ա-ի համար` սկսած Վարկային Համաձայնագրի ամսաթվից հետո վաթսուն (60) օր անց ընկած ամսաթվից, և

(2) Տրանշ Բ-ի համար` սկսած Տրանշ Բ-ի Հասանելիության Ամսաթվից հետո յոթ (7) օր անց ընկած ամսաթվից, կամ

(3) այն դեպքում, երբ Հանձնառության Վճարը, որը պետք է վճարվի Վարկի գումարի նկատմամբ, ենթակա է անվերապահ Փոխհատուցման Պարտավորության` սկսած այդ անվերապահ Փոխհատուցման Պարտավորության տրման ամսաթվից,

և Հանձնառության Վճարը կկուտակվի և կհաշվարկվի նույն հիմունքներով, ինչպես տոկոսագումարները Բաժին 3.04 (b)(ii)-ի համաձայն: Հանձնառության Վճարը վճարվում է Տոկոսագումարների Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին (նույնիսկ, եթե այդ ամսաթվին տոկոսագումարները կարող են վճարման ենթակա չլինել), որը կմեկնարկի Գործողության մեջ մտնելուն հաջորդող` Տոկոսագումարների առաջին Վճարման Ամսաթվին:»

(g) սույն Համաձայնագրի նպատակներով, նոր պարբերություն (e) պետք է տեղադրվի Ստանդարտ Պայմանների Բաժին 3.05-ում (Հանձնառության Վճար և Մեկնարկային կոմիսիոն վճար) և շարադրվի հետևյալ կերպով.

«(f) սույն Բաժին 3.05-ում օգտագործվող` մեծատառով գրված բոլոր տերմինները, որոնք այլ կերպ սահմանված չեն Ստանդարտ Պայմաններում, պետք է ունենան Վարկային Համաձայնագրում նրանց վերագրված իմաստները:»

(h) Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04 (c)(i)(B)-ն պետք է, սույն Համաձայնագրի նպատակներով, փոփոխվի և շարադրվի հետևյալ խմբագրությամբ.

(B) Վարկի մայր գումարը, որը Փոփոխական Տոկոսադրույքից փոխարկվում է Ֆիքսված տոկոսադրույքի կազմում է ոչ պակաս, քան 1,000,000 Եվրոյի համարժեքը Վարկի արժույթով:

 

Բաժին 1.02. Սահմանումներ

 

Որտեղ որ նրանք օգտագործվում են սույն Համաձայնագրում (ներառյալ Նախաբանը և Հավելվածները), եթե այլ բան սահմանված չէ, կամ եթե համատեքստն այլ կերպ չի պահանջում, Նախաբանում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

 

«Վարկառուի լիազորված  նշանակում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների

    ներկայացուցիչ»         նախարարը:

                        

    «Քաղաքապետարանին       նշանակում է Ծրագրի Սուբյեկտին ցուցաբերվող

    աջակցության և          աջակցություն կոշտ թափոնների ոլորտի կառավարման

    շահագրգիռ կողմերի      հարցերում և  շահագրգիռ կողմերի մասնակցության

    մասնակցության          ծրագիր` թափոնների հետ կապված հարցերի մասին

    ծրագրեր»               հանրության իրազեկումը բարելավելու նպատակով:

                            

    «Նախագծման,            նշանակում է համաձայնագիր, որը պետք է ստորագրվի

    Կառուցման,             Ծրագրի Սուբյեկտի, ԾԻԸ-ի և  միջազգային մրցույթի

    Շահագործման            արդյունքում ընտրված մասնավոր ընկերության միջև:  

    Համաձայնագիր»          Մրցույթը պետք է կազմակերպվի Ծրագրի Սուբյեկտի

                           կողմից, մասնավոր ընկերությունը պարտավոր է

                           աղբավայր կառուցել «Նախագծման, Կառուցման,

                           Շահագործման» համաձայնագրի ներքո, և այդ

                           համաձայնագիրը պետք է ունենա Բանկի համար բավարար

                           ձև և բովանդակություն:

                           

    «ՆԿՇ Կապալառու»        նշանակում է մասնավոր ընկերություն, որը ընտրվել

                           է Ծրագրի Սուբյեկտի կողմից միջազգային մրցույթի

                           գործընթացի միջոցով, որը կազմակերպվել էր Ծրագրի

                           Սուբյեկտի կողմից, և այդ ընկերությունը

                           կապալառու կհանդիսանա ՆԿՇ Համաձայնագրի ներքո:

 

    «Իրականացման           նշանակում է համաձայնագիրը, որը

    Համաձայնագիր»          պետք է կնքվի Բանկի և  ԵՆԲ-ի միջև`  

                           համակարգելու, ի թիվս այլոց, Վարկի գումարների

                           տրամադրումը/մասհանումը և ԵՆԲ-ի Վարկը:

 

    «Կենսապահովման         նշանակում է ծրագիր, որը մշակվել է համաձայն

Վերականգնման Ծրագիր»   Կատարողականի նկատմամբ Սահմանված Պահանջ 5-ի

(ինչպես սահմանված է Ծրագրի Համաձայնագրում)`

անդրադառնալու տնտեսական տարահանման խնդրին,

Բանկի համար բավարար ձևով և բովանդակությամբ,

և այդ ծրագիրը կարող է ժամանակ առ ժամանակ

փոփոխվել Բանկի նախնական գրավոր համաձայնությամբ:

 

    «Բնապահպանական և       նշանակում է շրջակա միջավայրի և  սոցիալական

    Սոցիալական             ազդեցության գնահատում, որը պատրաստվել է

    ազդեցության տեղական    կիրառելի ՀՀ օրենքներին համապատասխան:

գնահատում»

 

    «Գործառնական և         նշանակում է համաձայնագիր, որը պետք է կնքվի

    պարտքի սպասարկման      Ծրագրի Սուբյեկտի և  ԾԻԸ-ի միջև  և  վերաբերի

    սուբսիդավորման         Ծրագրի Սուբյեկտի կողմից ԾԻԸ-ին ցուցաբերվող

    համաձայնագիր»          ֆինանսական աջակցությանը` հնարավորություն տալու

                           ԾԻԸ-ին (i) սպասարկել իր պարտքը Օժանդակ

                           Համաձայնագրի ներքո և (ii) կատարելու ՆԿՇ

                           Համաձայնագրի ներքո վճարման իր

                           պարտականությունները; և այդ համաձայնագիրը պետք

                           է կնքվի Բանկին բավարարող ձևով ու

                           բովանդակությամբ:

                           

    «Օպերատորի             նշանակում է, ըստ կիրառելիության, (i) [ ]-ով

    Ծառայությունների       թվագրված համաձայնագիր Sanitek-ի և  Ծրագրի

    Համաձայնագիր»          Սուբյեկտի միջև,  որի համաձայն Sanitek-ը Ծրագրի

                           Սուբյեկտին տրամադրում է թափոնների հավաքման

                           ծառայություններ, և այդ համաձայնագիրը պետք է

                           փոփոխվի/նորացվի Ծրագրի Համաձայնագրի պայմանների

                           համաձայն, կամ (ii) նույն առարկայի վերաբերյալ

                           ցանկացած այլ համաձայնագիր, որը կստորագրվի

                           Ծրագրի Սուբյեկտի և որևէ այլ կողմի միջև,

                           Sanitek-ի հետ համաձայնագրի ժամկետը լրանալուց

                           հետո:

                           

    «Ծրագրի իրականացման    նշանակում է խորհրդատվական ծառայություններ,          

    խմբին աջակցություն,    որոնք կտրամադրվեն խորհրդատուի կողմից` աջակցելու     

    ինժեներական            Ծրագրի Սուբյեկտին և  նրա ԾԻԱԽ-ին Ծրագրի             

    նախագծման              իրականացման գործընթացում, ներառյալ հետևյալը.        

ծառայություններ,

    գնումների և            (a) մրցութային փաստաթղթերի նախապատրաստում,

    պայմանագրերի           (b) մրցույթի գործընթացի վերահսկողություն, այդ

    վերահսկողություն»          թվում գնահատում և  պայմանագրերի շնորհում,

                               և

                           (c) շնորհված պայմանագրերի իրականացում և

                               վերահսկողություն:

 

    «Sanitek»              նշանակում է «Sanitek» [ամբողջական իրավաբանական

                           անվանումը]

 

    «Օժանդակ               նշանակում է հետագա վարկավորման համաձայնագիր,

    Համաձայնագիր»          Բանկի համար ընդունելի ձևով  և  բովանդակությամբ,

                           որը պետք է կնքվի ԾԻԸ-ի և Վարկառուի միջև`

                           Բաժին 3.01(a)-ին համապատասխան, քանի որ նման

                           համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ

                           փոփոխվել:

                           

    «ՏՀ դրամաշնորհային     նշանակում է Բանկի և  Ծրագրի Սուբյեկտի միջև

    համաձայնագրեր»         համաձայնագրեր, որոնցով Բանկը պարտավորվում է

                           ապահովել դոնորների կողմից ֆինանսավորվող

                           դրամաշնորհներ` ֆինանսավորելու տեխնիկական

                           համագործակցությունը Դեկլարատիվ դրույթ (G)-ում

                           շարադրված նպատակներով:

                           

    «Տրանշ Ա»              պետք է ունենա այն իմաստը, որը վերագրված է նրան

                           Բաժին 2.01 (b) (1)-ում:

 

    «Տրանշ Բ»              պետք է ունենա այն իմաստը, որը վերագրված է նրան

                           Բաժին 2.01 (b)(2)-ում:

 

    «Տրանշ Բ-ի             նշանակում է այն ամսաթիվը, որի մասին Վարկառուն

    Հասանելիության         գրավոր ծանուցվել է Բանկի կողմից, ըստ որի Տրանշ

    Ամսաթիվը»              Բ-ն հասանելի է դարձել Վարկառուի համար: Տրանշ

                           Բ-ն Վարկառուի համար հասանելի դարձնելու մասին

                           որոշումը պետք է կայացվի Բանկի կողմից իր միակ և

                           բացարձակ հայեցողությամբ և ենթակա է, ի թիվս

                           այլոց, Բաժին 5.03-ում սահմանված նախապայմանների

                           բավարարմանը, Բանկի համար բավարար ձևով և

                           բովանդակությամբ:

                           

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

Սույն Համաձայնագրում հղումը համապատասխան Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է ընկալվի որպես հղում սույն Համաձայնագրի այդ կոնկրետ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին, եթե սույն Համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

 

ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաժին 2.01. Գումար և արժույթ

 

(a) Բանկը համաձայնում է վարկի տեսքով տրամադրել Վարկառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով, 8,000,000 Եվրո գումար:

(b) Վարկը պետք է բաղկացած լինի երկու Տրանշից, հետևյալ կերպով.

(1) Տրանշ Ա-ի գումարը` 4.700.000 եվրո, և

(2) Տրանշ Բ-ի գումարը` 3,300,000 եվրո:

Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ (a) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 50,000 Եվրո: (b) Վաղաժամկետ Մարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո: (c) Չեղյալ հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 100,000 Եվրո: (d) Տոկոսագումարի Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը: (e) (1) Վարկառուն պետք է մարի Տրանշ Ա-ն քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը Տրանշ Ա-ի համար պետք է լինի սույն Համաձայնագրի երրորդ տարելիցից հետո ընկնող` Տոկոսագումարի Վճարման առաջին Ամսաթիվը, իսկ Վարկի Մարման Վերջին Ամսաթիվը Տրանշ Ա-ի համար պետք է լինի [ ] -ը: (2) Վարկառուն պետք է մարի Տրանշ Բ-ն քսանչորս հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին [ ] և [ ] -ին, Տրանշ Բ-ի համար Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը պետք է լինի Տրանշ Բ-ի Հասանելիության Ամսաթվի երրորդ տարելիցից հետո ընկնող` Տոկոսագումարի Վճարման առաջին Ամսաթիվը, իսկ Վարկի Մարման Վերջին Ամսաթիվը Տրանշ Բ-ի համար պետք է լինի [ ] -ը: (3) Չնայած վերոհիշյալին` եթե (i) Վարկառուն չի օգտագործում Տրանշ Ա-ի և/կամ Տրանշ Բ-ի ամբողջ գումարը, կախված հանգամանքներից, մինչև համապատասխան Տրանշի` Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(e)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է այդ Տրանշի համար Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02.(f)-ում ստորև, մինչ մի ամսաթիվ, որն ընկնում է այդ Տրանշի հետ կապված` Վարկի առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Վարկի Մարման Առաջին Ամսաթվին կամ դրանից հետո գումարի յուրաքանչյուր օգտագործվող մասնաբաժին պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը կլորացնում է այդ կերպ բաշխված գումարներն ըստ անհրաժեշտության` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար): Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Վարկառուին այդ բաշխումների մասին: (f) (1) Տրանշ Ա-ի համար Վերջին Հասանելիության Ամսաթիվը պետք է լինի Վարկային Համաձայնագրի երրորդ տարելիցը կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկը իր հայեցողությամբ կարող է սահմանել և տեղեկացնել Վարկառուին: (2) Տրանշ Բ-ի համար Վերջին Հասանելիության Ամսաթիվը պետք է լինի գրավոր ծանուցման երրորդ տարելիցը, որի միջոցով Բանկը հաստատել էր Վարկառուին Տրանշ Բ-ի հասանելի դառնալը կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկը իր միակ և բացարձակ հայեցողությամբ կարող է սահմանել և տեղեկացնել Վարկառուին: (3) Եթե Տրանշ Ա-ի և/կամ Տրանշ Բ-ի Հասանելի Գումարը կամ դրա որևէ մաս ենթակա է Ֆիքսված Տոկոսադրույքի, և Բանկը հետաձգում է համապատասխան Տրանշի Վերջին Հասանելիության Ամսաթիվը, Վարկառուն պետք է անհապաղ վճարի Բանկին Պայմանների փոփոխության հետ կապված ծախսերի դիմաց այնպիսի գումար, որը կշահարկվի համապատասխան Տրանշի համար և ժամանակ առ ժամանակ կնշվի Բանկի կողմից, որի մասին Վարկառուն կծանուցվի գրավոր տեսքով: (g) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի տարեկան 0.5 տոկոս: (h) Վարկը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոհիշյալին, Վարկառուն կարող է, որպես տարբերակ, այդ պահին վճարման ենթակա ամբողջ Վարկի կամ դրա մի մասի տոկոսագումարը Փոփոխվող տոկոսադրույքով վճարելու փոխարեն որոշել վճարել Վարկի այդպիսի մի մասի տոկոսագումարը Ֆիքսված տոկոսադրույքով, համաձայն Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04(c)-ի:

Բաժին 2.03. Օգտագործումներ Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու (1) Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնում է, կատարվելիք) ծախսերը և (2) Մեկնարկային կոմիսիոն վճարը:

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ

 

Բացի Ստանդարտ Պայմանների Հոդվածներ IV-ում և V-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` Վարկառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.

(a) Հասանելի դարձնի Վարկի ամբողջական միջոցները Ծրագրի Իրականացման Ընկերության համար, համաձայն Օժանդակ Համաձայնագրի,

(b) կիրառի Օժանդակ Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը, բավարարի սույն Համաձայնագրի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը,

(c) չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի և չհրաժարվի Օժանդակ Վարկային Համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ կհամաձայնի,

(d) ապահովի, որպեսզի Ծրագրի Սուբյեկտը կատարի ՆԿՇ Համաձայնագրով, Օպերատորի Սպասարկման Համաձայնագրով ու Գործառնական և Պարտքի Սպասարկման Սուբսիդավորման Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները,

(e) ապահովի, որպեսզի Ծրագրի Սուբյեկտը կատարի Ծրագրի Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները, այդ թվում, առանց սահմանափակման, իր պարտավորությունները, որոնք վերաբերում են.

(1) ծրագրի իրականացման աշխատանքային խմբի ստեղծմանն ու գործունեությանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.03-ում,

(2) Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայություններ գնումներին, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.04-ում,

(3) բնապահպանական և սոցիալական հարցերին, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.05-ում,

(4) Ծրագրի իրականացմանը աջակցելու նպատակով խորհրդատուների ներգրավմանն ու նրանց ծառայությունների օգտագործմանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.06-ում,

(5) Ծրագրի և Ծրագրի Սուբյեկտի գործունեությանն առնչվող հարցերի մասին հաշվետվությունների պատրաստմանն ու ներկայացմանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.07-ում,

(6) ընթացակարգերի, գրառումների և հաշիվների վարմանը, բյուջետային ելքերի պատրաստմանն ու Բանկին ներկայացմանը, ինչպես նաև Բանկին ցանկացած այլ համապատասխան տեղեկատվության տրամադրմանը, որը վերաբերում է Ծրագրին կամ Ծրագրի Սուբյեկտի գործունեությանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 3.01-ում, և

(7) Ծրագրի և Ծրագրի Սուբյեկտի ֆինանսական ու գործառնական ասպեկտների հետ կապված բոլոր հոդվածներին համապատասխանությանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժիններ 3.02 և 3.03-ում:

(f) ձեռնարկի կամ դրդի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են` ապահովելու բավարար միջոցներ Ծրագրի ավարտի համար,

(g) իրականացնի բոլոր օրենսդրական, կարգավորող և այլ գործողությունները, և բաց չթողնի որևէ գործողություն, որն անհրաժեշտ է, որպեսզի սույն Համաձայնագրի և Ծրագրի Համաձայնագրի դրույթները գործողության մեջ մտնեն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով. սույն Համաձայնագրի, Դրամաշնորհային Համաձայնագրի, ՏՀ Դրամաշնորհային Համաձայնագրերի և ԵՆ` Վարկային Համաձայնագրի միջոցներով գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ԱԱՀ-ն և այլ պետական տուրքերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրելը,

(h) լիազորի Ծրագրի Սուբյեկտին գործողության մեջ դնել ցանկացած կանոնակարգերն ու իրավակիրարկման մեթոդները, որոնք Ծրագրի Սուբյեկտը համարում է պարտադիր` Ծրագրի Համաձայնագրի պահանջները կատարելու համար,

(i) ժամանակին տրամադրի բոլոր միջոցները և ծառայությունները, որոնց մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բանկի հետ և որոնք իրենցից ներկայացնում են Ծրագրում Վարկառուի ներդրումը/ավանդը, և

(j) ապահովի, որպեսզի Ծրագրի Սուբյեկտը յուրաքանչյուր ժամանակ ունենա բավարար միջոցներ իր պարբերական ընթացիկ ծախսերը հոգալու համար, այդ թվում` ֆինանսական միջոցներ Ծրագրի Համաձայնագրի ներքո իր պարտավորությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ; ԱՐԱԳԱՑՈՒՄ; ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

 

Բաժին 4.01. Կասեցում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01(a)(xvii)-ի նպատակներով.

(a) օրենսդրական և կարգավորող շրջանակները, որոնք կիրառելի են Վարկառուի տարածքում աղբահանության ոլորտի նկատմամբ, փոփոխվել, կասեցվել, չեղյալ են հայտարարվել կամ հրաժարվել են որևէ կերպով, բայց ոչ թե Բանկի կողմից գրավոր հաստատմամբ,

(b) Ծրագրի Իրականացման Ընկերությունը չի կատարել Օժանդակ համաձայնագրով սահմանված իր պարտավորություններից որևէ մեկը,

(c) դրամաշնորհային համաձայնագրի ցանկացած կողմ, Բանկից բացի, չի կատարել Դրամաշնորհային համաձայնագրի ներքո իր որևէ պարտավորությունները, կամ տեղի է ունեցել որևէ իրադարձություն, որը նկարագրված է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01 (a) (x)-ում, կապված Դրամաշնորհային համաձայնագրի կամ որևէ ՏԱ Դրամաշնորհային համաձայնագրի հետ, mutatis mutandis (բոլոր համապատասխան փոփոխություններով):

 

Բաժին 4.02. Մարման ժամկետի կրճատում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.06 (f)-ի նպատակներով:

(ա) Բաժիններ 4.01 (a), 4.01(b), 4.01(c) կամ 4.01(d)-ում նշված ցանկացած իրադարձություն տեղի է ունեցել և շարունակվել առանց լուծման երեսուն (30) օր շարունակ այն բանից հետո, երբ համապատասխան կողմը այդ մասին ծանուցում է ստացել Բանկից:

 

ՀՈԴՎԱԾ V - ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Բաժին 5.01. Գործողության մեջ մտնելուն նախորդող պայմանները

 

Հետևյալ պայմանները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02(c)-ի նպատակներով` որպես սույն Համաձայնագրի և Ծրագրի Համաձայնագրի գործողության մեջ մտնելու համար լրացուցիչ պայմաններ:

(a) Դրամաշնորհային Համաձայնագիրը ձևակերպվել և հանձնվել է, Դրամաշնորհային Համաձայնագրի ձևակերպումն ու հանձնումը թե՛ Վարկառուի, թե՛ Ծրագրի Սուբյեկտի, և թե՛ Ծրագրի Իրականացման Ընկերության անունից պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել են բոլոր անհրաժեշտ կառավարական, վարչական կամ կորպորատիվ (որը որ կիրառելի է) գործողությունների միջոցով, և գործողության մեջ մտնելու կամ Վարկառուի և/կամ Ծրագրի Սուբյեկտի և/կամ Ծրագրի Իրականացման Ընկերության (որը որ կիրառելի է)` օգտագործումներ կատարելու իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն սույն Համաձայնագրի գործողության մեջ մտնելու պայմանի, բավարարվել են,

(b) Օժանդակ Համաձայնագիրը ձևակերպվել և հանձնվել է, և դրա` գործողության մեջ մտնելու կամ Ծրագրի Իրականացման Ընկերության` դրանով նախատեսված օգտագործումներ կատարելու իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանի, բավարարվել են,

(c) ԾԻԸ-ն Բանկին ներկայացրել է [իր կազմում աշխատող իրավախորհրդատուի] կարծիքը (Բանկին բավարարող ձևով ու բովանդակությամբ), որն ապացուցում է, որ ԾԻԸ-ն պատշաճ կերպով հիմնադրվել է, առկա է և վավեր, և որ թե՛ Ծրագրի Համաձայնագիրը, թե՛ Դրամաշնորհային Համաձայնագիրը և թե՛ Օժանդակ Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել են, և կատարվել ու հանձնվել են ԾԻԸ-ի անունից, և հանդիսանում են ԾԻԸ-ի` վավեր և իրավաբանորեն պարտադիր պարտավորություն, որը կիրառելի է իր դրույթների համաձայն,

(d) Բանկը ստացել է Բանկի համար բավարար ապացույցներ, որոնք հաստատում են, որ նշանակվել են համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող խորհրդատուներ, որոնց առաջադրանքային պայմանները ընդունելի են Բանկի համար` Ծրագրի Իրականացման Աշխատանքային Խմբի աջակցության, Ինժեներական նախագծման ծառայությունների, գնումների և պայմանագրերի վերահսկողության նպատակներով, և

(e) ԵՆԲ-ի Վարկային համաձայնագիրը ձևակերպվել և հանձնվել է և դրա` գործողության մեջ մտնելու կամ Ծրագրի Սուբյեկտի` դրանով նախատեսված օգտագործումներ կատարելու իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն սույն Համաձայնագրի գործողության մեջ մտնելու պայմանի, բավարարվել են:

(f) Իրականացման Համաձայնագիրը ձևակերպվել և հանձնվել է:

 

Բաժին 5.02. Իրավաբանական Եզրակացություններ

 

(a) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(a)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Վարկառուի անունից Արդարադատության Նախարարի կողմից, և հետևյալ հարցերը սահմանվում են որպես լրացուցիչ հարցեր, որոնք պետք է ներառվեն Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.

(1) թե՛ Օժանդակ Համաձայնագիրը և թե՛ Դրամաշնորհային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել են և հանձնվել Վարկառուի կողմից և անունից և կազմում են Վարկառուի վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:

(b) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(c)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Ծրագրի Սուբյեկտի անունից` Ծրագրի Սուբյեկտի իրավաբանական բաժնի կողմից, և հետևյալ հարցերը սահմանվում են որպես լրացուցիչ հարցեր, որոնք պետք է ներառվեն Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ:

(1) Դրամաշնորհային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել է և ձևակերպվել ու հանձնվել է Ծրագրի Սուբյեկտի կողմից և անունից և կազմում է Ծրագրի Սուբյեկտի վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:

 

Բաժին 5.03. Տրանշ Բ-ի տրամադրմանը նախորդող պայմանները

 

(a) Բանկը, գործելով իր միակ և բացարձակ հայեցողությամբ, պետք է որոշի Վարկառուի համար Տրանշ Բ-ն հասանելի դարձնելու հարցը: Ամեն դեպքում, եթե Բանկն այլ կերպ չի համաձայնել, Բանկը Տրանշ Բ-ն հասանելի չի դարձնի Վարկառուի համար, եթե չբավարարվեն դրան նախորդող հետևյալ պայմանները, Բանկի համար բավարար ձևով և բովանդակությամբ.

(1) Բանկը ստացել է գրավոր հաստատում Ծրագրի Իրականացման Աշխատանքային Խմբին աջակցելու, Ինժեներական Նախագծման Ծառայություններ մատուցելու, Գնումների և Պայմանագրերի Վերահսկողությունն իրականացնելու նպատակներով նշանակված անկախ խորհրդատուից առ այն, որ.

(i) նոր աղբավայրում Խցիկ 1-ի կառուցումը (ներառյալ հիմքի մեկուսացումը և ներքին ենթակառուցվածքները) և հին աղբավայրից բաժանող մեկուսացումը, ինչպես սահմանված է Ծրագրի Համաձայնագրի Հավելված 1-ի «Կապիտալ ծախսեր - Տրանշ Ա» ներդրումների 1-ի կետում, արդեն ավարտվել է, և նոր աղբավայրում Խցիկ 1-ը շահագործվում է Եվրամիության համապատասխան ստանդարտների համաձայն, և

(ii) Նոր աղբավայրում Խցիկ 2-ի կառուցման համար իրականացման պլանը (այդ թվում, հիմքի մեկուսացումը և ներքին ենթակառուցվածքները), ինչպես սահմանված է Ծրագրի Համաձայնագրի Հավելված 1-ի «Կապիտալ ծախսեր - Տրանշ Բ» ներդրումների 1-ի կետում, բավարար է և համահունչ է Եվրամիության համապատասխան ստանդարտներին, և

(iii) ՆԿՇ Կապալառուի կատարողականը համապատասխանում է ՆԿՇ Համաձայնագրի պահանջներին:

(2) Բանկի պահանջները բավարարված են, քանի որ ոչ մի իրադարձություն, որ նշված է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01 (a) կամ 7.06-ում տեղի չի ունեցել և չի շարունակվում:

(b) Երբ Բանկը ստանա բավարար ապացույցներ, ինչպես նախատեսվում է վերը բերված Բաժիններ 5.03(a)(1) և (2)-ում, և որոշի, գործելով իր միակ և բացարձակ հայեցողությամբ, Տրանշ Բ-ն հասանելի դարձնել Վարկառուի համար, Բանկը պետք է գրավոր ծանուցում ներկայացնի Վարկառուին` հաստատելով Տրանշ Բ-ի հասանելիությունը:

 

Բաժին 5.04. Գործողության մեջ չմտնելու հիմքով Դադարում

 

Սույն Համաձայնագրի ամսաթվից հետո 180 օր անց ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Բաժին 6.01. Ծանուցումներ

 

Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 10.01-ի նպատակներով.

Վարկառուի համար`

 

Հայաստանի Հանրապետություն,

Ֆինանսների Նախարարություն,

Երևան 0010,

Մելիք-Ադամյան փողոց, շենք 1

 

    ՈՒղղվում է`    Միջազգային համագործակցության բաժին

    Ֆաքս`         +374 11 800 132

 

Բանկի համար`

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

Միացյալ Թագավորություն,

Լոնդոն EC2A 2JN,

ՈՒան Իքսչեյնջ Սքուեըր

 

    ՈՒղղվում է`    Գործառնությունների Կառավարման Բաժին

                   Գործառնություն թիվ 46172

    Ֆաքս`          +44-20-7338-6100

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը չորս օրինակից և հանձնեցին այն [ ]-ում, վերը նշված ամսաթվին:

 

Հայաստանի Հանրապետություն

 

______________________________

Անուն`

Պաշտոն`

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________________

Անուն`

Պաշտոն`

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ծրագրի նպատակն է` աջակցել Վարկառուին (i) Ծրագրի Սուբյեկտի տարածքում երկու խցիկներից բաղկացած` նոր աղբավայրի կառուցման գործընթացում, (ii) նոր աղբավայրի համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնման հարցում և (iii) գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացման գործընթացում:

2. Ծրագիրը կազմված է հետևյալ Մասերից, որոնք ենթակա են այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկն ու Վարկառուն կարող են փոխհամաձայնության գալ ժամանակ առ ժամանակ.

Մաս Ա. Կապիտալ ծախսեր - Տրանշ A-ի հետ կապված ներդրումները, ինչպես նկարագրված է Ծրագրի Համաձայնագրի Հավելված 1-ում

Մաս Բ. Կապիտալ ծախսեր - Տրանշ B-ի հետ կապված ներդրումները, ինչպես նկարագրված է Ծրագրի Համաձայնագրի Հավելված 1-ում

Մաս Գ. Տեխնիկական համագործակցություն, ինչպես նկարագրված է Ծրագրի Համաձայնագրի Հավելված 1-ում

3. Ակնկալվում է, որ Ծրագրի Մաս Ա-ն կավարտվի մինչև Վարկային Համաձայնագրի երրորդ տարելիցը, իսկ Ծրագրի Մաս Բ-ն ակնկալվում է ավարտի հասցնել մինչև գրավոր ծանուցման երրորդ տարելիցը, որի միջոցով Բանկը հաստատել էր Վարկառուին Տրանշ Բ-ի հասանելի դառնալը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

 

1. Ստորև բերված աղյուսակը սահմանում է Դասերը, յուրաքանչյուր Դասին հատկացված Վարկի գումարը և յուրաքանչյուր Դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսային հարաբերությունը:

2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին, ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի նախքան Վարկային Համաձայնագրի ամսաթիվը տեղ գտած ծախսումների առնչությամբ:

 

Հավելված 2-ին կից աղյուսակ

._____________________________________________________________________.

|Դաս                       |Հատկացվող Վարկի      |Ֆինանսավորվելիք     |

|                          |Գումարը` Վարկի       |Ծախսումների         |

|                          |Արժույթով            |տոկոսային           |

|                          |                     |հարաբերությունը     |

|__________________________|_____________________|____________________|

|(1) ապրանքներ, աշխատանքներ|4,653,000            |Պայմանագրային արժեքի|

|և  ծառայություններ Ա Մասի |                     |մինչև  100%, առանց  |

|համար                     |                     |որևէ  Հարկերի       |

|__________________________|_____________________|____________________|

|(2) Մեկնարկային կոմիսիոն  |47,000               |100%                |

|վճար Տրանշ Ա-ի համար      |                     |                    |

|__________________________|_____________________|____________________|

|(3) ապրանքներ, աշխատանքներ|3,267,000            |մինչև  100% առանց   |

|և  ծառայություններ Բ Մասի |                     |որևէ  Հարկերի       |

|համար                     |                     |                    |

|__________________________|_____________________|____________________|

|(4) Մեկնարկային կոմիսիոն  |33,000               |100%                |

|վճար Տրանշ Բ-ի            |                     |                    |

|համար-Tranche 2           |                     |                    |

|__________________________|_____________________|____________________|

|Ընդամենը                  |8,000,000            |                    |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 8
Արձանագրային որոշում