Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ...

 

 

040.0300.290316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2016 թվականի N 300-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 25-ից մինչև 2019 թվականի մարտի 24-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 թիվ 1723-Ա, 27.12.2018 թիվ 1541-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 24-ի

N 300-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ   |Անվանումը           |Չափի |Քանակը|Ծագման     |Արժեքը      |

|ը/կ|ԱԱ-ի  |                    |միա- |      |(արտահան-  |(դրամ)      |

|   |ծածկա-|                    |վորը |      |ման)       |            |

|   |գիրը  |                    |     |      |երկիրը     |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|1. |5608  |Ձկնաբուծական ցանց   |կգ   |2400  |-/ԵՄ       |   86400,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|2. |3926  |Ձկնաբուծական        |կգ   |1500  |-/ԵՄ       |   41000,000|

|   |      |ավազանի հավաքման ՊԵ |     |      |           |            |

|   |      |սալիկներ            |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|3. |9507  |ՈՒռկան              |հատ  |10    |-/ԵՄ       |     750,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|4. |7316  |Խարիսխ              |կգ   |52000 |Չինաստան/ԵՄ|   33600,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|5. |7315  |Մետաղական շղթա      |կգ   |54500 |-/ԵՄ       |   56000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|6. |7318  |ներպտուտակային ամրակ|ԿԳ   |2500  |-/ԵՄ       |   18000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|7. |7326  |Մետաղական ամրակներ  |կգ   |3100  |-/ԵՄ       |   32200,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|8. |8907  |Ազդալողաններ        |հատ  |80    |-/ԵՄ       |   15000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|9. |8907  |Ազդալողաններ` գնդերի|հատ  |30    |-/ԵՄ       |     550,000|

|   |      |տեսքով              |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|10.|5607  |Պարան               |կգ   |12000 |ՄԱԷ/ԵՄ     |   20300,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|11.|7315  |Մետաղական, եռակցված |կգ   |58000 |Չինաստան/ԵՄ|   20000,000|

|   |      |կապերով շղթա        |     |      |/ՌԴ        |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|12.|7318  |Մետաղական ամրացնող  |կգ   |55000 |Չինաստան/ԵՄ|   12400,000|

|   |      |օղակներ             |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|13.|8479  |Տեսակավորման        |հատ  |2     |-          |   30000,000|

|   |      |սարքավորում         |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|14.|8479  |Կերակրման           |հատ  |2     |-          |   50000,000|

|   |      |սարքավորում         |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|15.|6204  |Արտահագուստ         |հատ  |20    |-          |    3000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|16.|6401  |Կոշիկներ            |զույգ|20    |-          |    1500,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|17.|6116  |Ձեռնոցներ           |զույգ|20    |-          |     100,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|18.|4015  |Ձեռնոցներ           |զույգ|20    |-          |     100,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|19.|2309  |Ձկան կեր            |կգ   |350000|-          |  400000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|20.|3917  |Պոլիէթիլենե         |կգ   |400   |           |  120000,000|

|   |      |խողովակներ          |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|21.|8901  |Լաստանավ            |հատ  |2     |-          |   25000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|22.|8903  |Մոտորանավակ         |հատ  |1     |-          |   20000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|23.|8502  |Հոսանքի գեներատոր   |հատ  |1     |-          |   25000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|24.|8502  |Հոսանքի գեներատոր   |հատ  |1     |-          |    5000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|25.|8907  |Լողացող կոնստրուկցիա|հատ  |1     |-          |   20000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|26.|8907  |Պոնտոն              |հատ  |2     |-          |   20000,000|

|   |      |(տախտակամած)        |     |      |           |            |

|   |      |բետոնից             |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|27.|8907  |Կառամատույց         |հատ  |2     |-          |   10000,000|

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|28.|9406  |Տնակ` փայտե,        |կգ   |100000|-          |   40000,000|

|   |      |հավաքովի            |     |      |           |            |

|___|______|____________________|_____|______|___________|____________|

|29.|8703  |Ավտոմեքենա          |հատ  |1     |-          |   25000,000|

|________________________________________________________|____________|

|Ընդամենը                                                | 1130900,000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2016
N 300-Ա
Որոշում