Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆ ...

 

 

118.0342.021199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 342

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. ԹԻՎ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98թ. թիվ 01/45 հրահանգի հավելվածով սահմանված տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

2. Վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալների ճշտության ստուգման և եզրակացության ներկայացման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարության արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչությանը:

3. Տեղեկանքների հաստատման իրավասությունը վերապահել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` Պավել Սաֆարյանին:

 

ԿԱՐԳ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» 30.09.98 Թ. ԹԻՎ 01/45 ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» 30.09.98թ. թիվ 01/45 հրահանգի տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Տեղեկանքի ձևաթղթերը ձեռք են բերվում ՀՀ ֆինանսների նախարարությունից` փոխհատուցմամբ, որը սահմանվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` կատարված փաստացի ծախսերի չափով: Այն լրացվում է ծրագիր իրականացնող գրասենյակի կողմից և ներկայացվում հաստատման ՀՀ ֆինանսների նախարարություն: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում այն հաստատում է և վերադարձնում ԾԻԳ-երին:

 

I. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1.1. Տեղեկանքի հաստատման նպատակով ԾԻԳ-ը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) հայտ, որում նշվում է, թե ապրանքները կամ ծառայությունները ծրագրի որ բաղադրիչի շրջանակներում և ինչ գումարով են ձեռք բերվում, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը,

բ) միջազգային կամ տեղական մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հանձնաժողովի որոշումը` հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կողմից.

գ) ծրագրի իրականացման գրասենյակի և մրցույթի (մրցութային եղանակով գնումների) հաղթողի միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագրի պատճենը.

դ) սոցիալական ապահովության պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաստիքացուցակ և աշխատավարձի վճարման ամփոփագիր.

ե) մատակարարի կողմից ԾԻԳ-ին ներկայացված վճարման փաստաթղթերը.

զ) ապրանքների ներմուծման դեպքում նախատեսված արտոնությունների կիրառման համար տեղեկանքի հաստատման հայտ ներկայացնելու դեպքում` հաշիվ-ապրանքագիր.

է) տեղեկանքի 4 օրինակ. առաջին օրինակը թողնվում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, երկրորդ օրինակը տրվում է ծրագիր իրականացնող գրասենյակին ի պահ, երրորդ օրինակը տրվում է ԾԻԳ-ին` գործարքի մյուս կողմին տրամադրելու և չորրորդ օրինակը` պետական կառավարման մարմիններ ըստ պահանջի ներկայացնելու համար:

1.2. Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանմանը:

 

2. ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում փաստաթղթերը ենթարկվում են ուսումնասիրության` հայտի հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Դրական եզրակացության դեպքում տեղեկանքը սույն կարգի դրույթներին համապատասխան հաստատվում է և տրամադրվում ԾԻԳ-ին: Հակառակ դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժում է հայտը` հիմնավորելով մերժման պատճառները:

2.2. Տեղեկանքը հաստատելու վերաբերյալ հայտը մերժվում է մասնավորապես այն դեպքում, եթե`

ա) չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը.

բ) փաստաթղթերը սահմանված կարգով ձևակերպված չեն.

գ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ եղած և/կամ ներկայացված մնացած տեղեկություններին.

դ) տեղեկանքում նշված ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը վարկային համաձայնագրով և ծրագրի ֆինանսա-տեխնիկական հիմնավորումով նախատեսված չէ:

2.3. Տեղեկանքի օրինակները հաստատվում են ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով և լիազորված պաշտոնատար անձի ստորագրությամբ:

 

3. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

3.1. Տեղեկանքների ձևաթղթերը պատրաստվում են տպարանում կենտրոնացված կարգով ՀՀ ֆինանսների նախարարության պատվերով:

3.2. Տեղեկանքները տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 25 տեղեկանք 4 օրինակից: Բոլոր 4 օրինակները համարվում են իսկական, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:

3.3. ԾԻԳ-երի ապահովումը տեղեկանքներով իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից` ինքնարժեքի չափով փոխհատուցմամբ:

3.4. Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար լրացվում է հաշվետվա-պահանջագրային տեղեկագրի հայտ (Ձև 1, հավելված 1): Այն կնքվում է և ստորագրվում ԾԻԳ-ի տնօրենի կողմից: Տեղեկանքի ձևաթղթերը ստանալու համար հայտերը կազմվում են 2 օրինակից, որից մեկը մնում է գործերում, իսկ մյուսը ուղարկվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

3.5. Տեղեկանքի ձևաթղթերը հաշվառվում են ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից (Ձև 2, հավելված 2):

3.6. Փչացած ձևաթղթերը վերացվում են տարեկան մեկ անգամ ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կազմած արձանագրության համաձայն:

3.7. Ձևաթղթերի կորստի դեպքում ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության կողմից կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է կորած ձևաթղթերի քանակը (սերիաները և համարները): Եթե չօգտագործված ձևաթղթերի և այդ ձևաթղթերի առկա մնացորդների միջև ստուգման արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվում, ապա այդ ստուգումը արձանագրությամբ ձևակերպելու անհրաժեշտություն չի առաջանում, միայն գրանցում է արվում անցկացված ստուգման վերաբերյալ:

3.8. Տեղեկանքի ձևաթղթերի հաշվառման մատյանները պետք է լինեն համարակալված, ժապավենված և ստորագրված ՀՀ ֆինանսների նախարարության գործերի կառավարչության պետի կողմից և կնքված լինեն ՀՀ ֆինանսների նախարարության կնիքով:

3.9. ԾԻԳ-երը կատարում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքների հաշվառում:

3.10. ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան վարչության կողմից վարվում են հաշվառման մատյաններ: Վարչությունը պատասխանատու է հաշվառման ճշտության և փաստաթղթերի պահպանման համար:

3.11. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված տեղեկանքը ստանալուց հետո ԾԻԳ-ը պարտավոր է վճարման փաստաթղթերի պաճենները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանում:

 

Հավելված 1

 

Ձև 1

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀԱՇՎԵՏՎԱ-ՊԱՀԱՆՋԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

 

հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման համար տեղեկանքի

ձևաթղթերի համար

 

._________________________________________________________________________.

|  Մնացորդը նախորդ    | Ծախսը նախորդ  | Մնացորդը առ          | Պահանջվում |

|  եռամսյակի սկզբում  | եռամսյակում   | « » _____ 1999թ. | է եռամսյա- |

|                     |               |                      | կի համար   |

|_____________________|_______________|______________________|____________|

|          1          |      2        |         3            |    4       |

|_____________________|_______________|______________________|____________|

|                     |               |                      |            |

|                     |               |                      |            |

|                     |               |                      |            |

|                     |               |                      |            |

|--- գրք.             |  --- գրք.     |   --- գրք.           | --- գրք.   |

._________________________________________________________________________.

 

ԸՆԴԱՄԵՆԸ  __________________ գրքույկ

տառային

արտահայտությամբ

 

«_______» _____________ 1999թ.

 

Հայտ ներկայացնող կազմակերպություն __________________

 

       Տնօրեն                          (ստորագրություն)

       Ֆինանսական ղեկավար              (ստորագրություն)

 

Կնիքի տեղը

 

Հավելված 2

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

.___________________________________________________________________.

|  Ամսա-  |    Ինչ       |  Ինչ         | Ստացվել է  |  Տրվել է     |

|  թիվ    |   փաստա-     |  փաստա-      | (հատ)      |  (հատ)       |

|         |   թղթով      |  թղթով       |            |              |

|         |   և  ում     |  և  ում      |            |              |

|         |   կողմից     |  են          |            |              |

|         |   են         |  ուղարկ-     |            |              |

|         |   ստացվել    |  վել         |            |              |

|         |   ձևա-       |  ձևա-        |            |              |

|         |   թղթերը     |  թղթերը      |            |              |

|         |   (բեռնա-    |  (բեռնա-     |            |              |

|         |   գրի        |  գրի         |            |              |

|         |   համարը,    |  համարը,     |            |              |

|         |   կորուստի   |  կորուստի    |            |              |

|         |   արձանա-    |  արձանա-     |            |              |

|         |   գրության   |  գրության    |            |              |

|         |   ամսաթիվը)  |  ամսաթիվը)   |            |              |

|_________|______________|______________|____________|______________|

|    1    |      2       |     3        |      4     |      5       |

|_________|______________|______________|____________|______________|

|         |              |              |            |              |

|         |              |              |            |              |

.___________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|  Վերադարձվել է  (հատ) | Չօգտա-     |  Սերիաներ և   |  Ձևաթղթերը         |

|                       | գործված    |  համարներ     |  ստացող անձի       |

|                       | ձևաթղթերի  |  (որ համարից  |  ստորագրությունը   |

|                       | մնացորդ    |  որը)         |  (տալիս և          |

|                       |            |               |  վերադարձնելիս)    |

|_______________________|            |               |                    |

| Չօգ- |  Փչա-|  Կորած  |            |               |                    |

| տա-  |  ցած |         |            |               |                    |

| գործ-|      |         |            |               |                    |

| ված  |      |         |            |               |                    |

|______|______|_________|____________|_______________|____________________|

|  6   |   7  |   8     |    9       |     10        |       11           |

|______|______|_________|____________|_______________|____________________|

|      |      |         |            |               |                    |

|      |      |         |            |               |                    |

._________________________________________________________________________.

 

Ծանոթություն.

 

1. Յուրաքանչյուր ԾԻԳ-ի համար հատկացվում է առանձին էջ կամ էջեր:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «02»  11  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899159

 

 

pin
Հին Ֆինանսների նախարարություն
15.09.1999
N 342
Հրաման