ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
17 մարտի 2016 թվականի N 10
29. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KfW) ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
ԿՆՔՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԾՐԱԳԻՐ II, ՓՈՒԼ-2» 30 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱՄԱԿ-ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխության նախագծին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ստորագրել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2010 թվականի մայիսի 4-ին կնքված «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2» 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի մասհանումների վերջնաժամկետը երկարաձգելու վերաբերյալ» նամակ-փոփոխությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. մարտի 17-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
Հայաստանի Հանրապետության հետ գերմանական ֆինանսական համագործակցություն «Համայնքային ենթակառուցվածքներ ծրագիր II, Փուլ-2-րդ»-ի (BMZ-No:2009.66.515) շրջանակներում Մասհանման ժամկետի երկարաձգում մինչև 2017 թ. դեկտեմբերի 30-ը:
2010 թ. մայիսի 4-ին կնքված 30 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի (վարկային հաշիվ թիվ 24560-02), նշյալ համաձայնագրի Առանձին համաձայնագրի և 2010 թ. օգոստոսի 3-ին կնքված մասհանումների ժամկետի` մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգման մասին Նամակի վերաբերյալ
Հարգելի պարոն Խաչատրյան,
Ելնելով վերոգրյալ Վարկային համաձայնագրից և հիմք ընդունելով ծրագրի իրականացման ուշացումները' սույնով մենք հաստատում ենք, որ Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված մասհանումների ժամկետը կերկարաձգվի մինչև 2017 թ. դեկտեմբերի 30-ը: Մասհանման ժամկետի երկարաձգումը չի անդրադառնա Վարկային համաձայնագրի որևէ այլ դրույթներին:
Մաս Ա: Վարկային համաձայնագրի փոփոխություններ
Վարկային համաձայնագիրը պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
Հոդված 3.2-ը` մասհանումների համար վերջնաժամկետը, պետք է փոփոխվի հետևյալ կերպ`
«KfW-ն իրավունք ունի մերժել ցանկացած մասհանման պահանջ 2017 թ. դեկտեմբերի 30-ից հետո»:
Մաս Բ: Լրացուցիչ դրույթներ:
1. Սույն նամակը չի փոփոխում կամ ժխտում Վարկային համաձայնագրի որևէ դրույթի, եթե այլ բան հստակ սահմանված չէ սույն նամակով:
2. Վարկային համաձայնագրի Հոդված 10.2-ի (Ծախսեր), Հոդված 13.2-ի (Հասցեներ), Հոդված 14.3-ի (Մասնակի անվավերության բացեր) և Հոդված 14.4 (Գրավոր նմուշ) դրույթները ներառված են սույն նամակում այնքանով, որքանով դրանք ամբողջական սահմանված են սույն նամակում և որքանով Վարկային համաձայնագրի տվյալ դրույթների հղումները սույն նամակի հղումներն են:
3. Սույն նամակը կառավարվում է գերմանական օրենքով:
4. Սույն նամակի հետ կապված բոլոր վեճերը պետք է կարգավորվեն բացառապես և վերջնական մեկ կամ 3 արբիտրներից բաղկացած արբիտրաժային տրիբունալի կողմից` նշանակված և համաձայն Փարիզի Միջազգային առևտրային պալատի հաշտեցման և արբիտրաժի կանոնների: Արբիտրաժային տրիբունալը պետք է գործի այնպես, որպեսզի ապահովի ցանկացած դատավճռի կայացման կիրառելիություն: Արբիտրաժի վայրը պետք է լինի Ֆրանկֆուրտը, իսկ լեզուն` անգլերեն:
Հարգանքով`
KfW
_________________ _________________
պարոն Մարիոն Նիշչ տիկին Դանիելա Բես
(Բաժնի պետ) (Ծրագրի ղեկավար)
Համաձայնեցված է:
Մարտի _______, Երևան, 2016 թ.
______________________
Հայաստանի Հանրապետություն`
ի դեմս ֆինանսների նախարարության
պարոն Գագիկ Խաչատրյան
(ՀՀ ֆինանսների նախարար)
Մարտի _______, Երևան, 2016 թ.
______________________
Հայաստանի Հանրապետություն`
ի դեմս ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի
պարոն ___________
(____________)
Մարտի _______, Երևան, 2016 թ.
______________________
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ
պարոն __________
(____________)