ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 1995 թվականի թիվ 370
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԹԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօթերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունը և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատները:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօթերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն` հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօթերևութաբանության վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել լուծարքային հանձնաժողով և իրականացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայության և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատների լուծարման աշխատանքները.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 399 որոշմամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժնով`
«ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօթերևութաբանության վարչություն»:
Մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն»:
5. Ուժը կորցրած ճանաչել`
ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայկական ՍՍՀ-ում հակակարկտային աշխատանքների ընդարձակման մասին» թիվ 432 որոշման 1-ին և 5-րդ կետերը.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունվարի 19-ի թիվ 27գ որոշումը.
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հունվարի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հոկտեմբերի 1-ի «Ժողովրդական տնտեսության համար 1981-1985 թթ. հիդրոօթերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման աշխատանքների հետագա զարգացման մասին» թիվ 985 որոշումը» թիվ 26 որոշումը.
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի թիվ 705գ որոշումը.
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հանրապետության մի շարք շրջաններում հակակարկտային ռազմականացված ջոկատներ ստեղծելու մասին» թիվ 201 որոշումը: