Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 54

 

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. դեկտեմբերի 10-ի նիստի

N 54 արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ No. 8539-AM

 

Վարկային համաձայնագիր

 

(Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

                    Ամսաթիվ`                   , 2015

 

ՎԱՐԿ ԹԻՎ 8539-AM

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև 2015 թ. ________________ համաձայնագիր: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված եզրույթները կրում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված իմաստները:

 

ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ

 

2.01. Բանկը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել քսանմեկ միլիոն Դոլար գումար ($21,000,000), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն («Վարկ»)` սույն Համաձայնագրի 1-ին Ներդիրում նկարագրված ծրագրի (»Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու համար:

2.02. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները` սույն Համաձայնագրի 2-րդ Ներդիրի IV Բաժնի համաձայն:

2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա Սկզբնավճարը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):

2.04. Վարկառուի կողմից վճարման ենթակա Պարտավճարը հավասար է Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25%):

2.05. Վարկառուի կողմից Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Բազային դրույքաչափի և Փոփոխական սպրեդի գումարին` հաշվի առնելով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսագումարը որոշվում է Ընդհանուր պայմանների IV Հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին, եթե Վարկի Առհանված մնացորդի որևէ գումար ժամկետը լրանալիս չի վճարվում և վճարումը շարունակում է չկատարվել երեսուն (30) օրվա ընթացքում, Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ Բաժնի (ե) կետում նախատեսված կարգով:

2.06. Վճարման Ամսաթվերը յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը և մայիսի 1-ն են:

2.07. Վարկի մայր գումարը վերադարձվում է սույն Համաձայնագրի 3-րդ Ներդիրում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

2.08. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով` Վարկառուն կարող է ցանկացած պահի դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու համար` (i) Վարկի մայր գումարի առհանված կամ չառհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոփոխությունը` Հաստատված Արժույթի, (ii) տոկոսադրույքի բազայի փոփոխությունը, որը կիրառվում է` (Ա) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Դրույքաչափի կամ հակառակը, կամ (Բ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից և Փոփոխական Սպրեդից Ֆիքսված Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի կամ հակառակը կամ (Գ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված գումարն ամբողջությամբ` Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի և (iii) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական դրույքաչափի կամ Բազային դրույքաչափի սահմանաչափերի սահմանումը փոփոխական դրույքաչափի կամ Բազային դրույքաչափի նկատմամբ տոկոսադրույքի քեփի (Interest Rate Cap) կամ տոկոսադրույքի քոլարի (Interest Rate Collar) սահմանման միջոցով:

(բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն խնդրարկված ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում», ինչպես սահմանվում է Ընդհանուր պայմաններում և կատարվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկումների ուղեցույցի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐԸ

 

3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակներին իր հավատարմության մասին: Այս նպատակով Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Ընդհանուր պայմանների V Հոդվածի դրույթների համաձայն:

3.02. Առանց սույն Համաձայնագրի 3.01 Բաժնի դրույթները սահմանափակելու և բացառությամբ այն դեպքի, երբ այլ համաձայնություն է ձեռքբերվում Վարկառուի և Բանկի միջև, Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը սույն Համաձայնագրի 2-րդ Ներդիրի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ IV. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

4.01. ՈՒժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմանները բաղկացած են հետևյալից. մասնավորապես` Վարկառուն ընդունել է Ծրագրի Գործառնական ձեռնարկը` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ:

4.02. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվից հետո հարյուր ութսուներորդ (180) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ, ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

5.01. Վարկառուի ներկայացուցիչը Ֆինանսների նախարարն է:

5.02. Վարկառուի հասցեն է`

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան փողոց 1

Երևան, 0010

Հայաստանի Հանրապետություն

 

                       Տելեքս`          Ֆաքս`

                       243331 LADA SU   +374 11800132

 

5.03. Բանկի հասցեն է`

 

International Bank for Reconstruction and Development

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

    Հեռատիպ`              Տելեքս`            Ֆաքս`

 

    INTBAFRAD             248423(MCI) կամ    1-202-477-6391

    Washington, D.C.--    64145(MCI)

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է Երևանում, վերոնշյալ առաջին ամսաթվի և տարեթվի դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`

 

_____________________________________

                                            Լիազոր ներկայացուցիչ

                                

                                Անուն, ազգանունը` _____________________

 

Պաշտոնը` ___________________

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ`

 

_____________________________________

                                            Լիազոր ներկայացուցիչ

                                

                                Անուն, ազգանունը` _____________________

 

Պաշտոնը` ___________________

 

ՆԵՐԴԻՐ 1

 

Ծրագրի նկարագրությունը

 

Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:

 

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

 

Մաս 1. Պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր

 

1. Կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) նախագծում, մշակում և իրականացում`

(ա) ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման, ՏՏ մոդուլների և գործիքակազմերի մշակման միջոցով, որոնք ի թիվս այլնի, կապված են բյուջեի պլանավորման, բյուջեի կատարման, պետական գնումների, պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, բյուջետային հաշվետվությունների ներկայացման և գլխավոր մատյանի հետ, և

(բ) (i) ԿՖԿՏՀ-ի տեխնիկայի,ապրանքների, սարքավորումների, ՏՀՏ լիցենզիաների ձեռքբերման, (ii) ԿՖԿՏՀ-ի իրականացման հետ կապված ուսուցման ապահովման և (iii) ԿՖԿՏՀ-ի սպասարկման ապահովման միջոցով:

2. Վարկառուի` պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների և պետական ծախսերի և բյուջեի կազմման և կատարման հետ կապված փոփոխության կառավարման գործընթացների իրականացմանն օժանդակություն` ի թիվս այլնի, (i) խորհրդատվական ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով` ֆինանսական կառավարման բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար, (ii) պետական ֆինանսների կառավարման եկամտային և ծախսային մասերի կազմման համար կարողությունների զարգացման միջոցառումների (բյուջետավորում, հանրային հաշվապահական հաշվառում և աուդիտ) և (iii) ՀՀՀՀՀՀՍ ընդլայնված ներդրման համար կարողությունների զարգացման աշխատանքների իրականացման միջոցով:

 

Մաս 2. Ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումներ

 

1. Օժանդակություն Վարկառուի էլեկտրոնային կառավարման քաղաքականությանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ի թիվս այլնի` (i) ՏՀՏ գործող քաղաքականության, իրավական և կարգավորման դաշտերի և տեխնիկական ստանդարտների ուսումնասիրության և գնահատման, (ii) գործող քաղաքականությունների, ռազմավարությունների, կարգավորման դաշտի և տեխնիկական ստանդարտների հզորացման կամ նորերի մշակման միջոցով` ըստ նշված սկզբնական գնահատման առաջարկությունների, (iii) էլեկտրոնային Կառավարման հարթակների և էլեկտրոնային ծառայությունների ինստիտուցիոնալ կառուցվածքի և բիզնես մոդելի մշակման և (iv) կարողությունների զարգացման, ուսուցման և իրազեկման արշավների միջոցառումների միջոցով, որոնք կապված են էլեկտրոնային Կառավարման հարթակների և էլեկտրոնային ծառայությունների հետ:

2. Օժանդակություն Վարկառուի էլեկտրոնային Կառավարման հարթակների և ծառայությունների կատարելագործմանը, ի թիվս այլնի, (i) փոխգործելիության հարթակի նախագծման և իրականացման միջոցով` Վարկառուի հիմնական ճյուղային մարմիններում տվյալների ինտեգրումը և փոխկապակցումն ապահովելու համար (ինչպես սահմանվում է Ծրագրի Գործառնական ձեռնարկում), (ii) ՏՏ համակարգերի ճարտարապետության, նախագծման, շահագործման, տեխնիկայի և ծրագրային ապահովման ուղղությամբ ներդրումների կատարման, ներառյալ դրա համար պահանջվող տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով, (iii) տվյալների կենտրոնի ստեղծման կամ տվյալների գործող կենտրոնի պահպանման հզորությունների բարելավման, (iv) Վարկառուի` հանրային ծառայողների համար էլեկտրոնային կառավարման ներքին համակարգերի (ՄՌԿ, ԷՓՇՀ) արդիականացման և ինտեգրման և (v) էլեկտրոնային կառավարման ընտրված համակարգերի կատարելագործման միջոցով:

3. Հետադարձ կապի մեխանիզմների ստեղծում` քաղաքացիների և բիզնեսի համար կառավարության ծառայությունների հասանելիությունը և բողոքներին արձագանքումը և հաճախորդների գոհունակության մոնիթորինգը դյուրացնելու համար, այդ թվում` էլեկտրոնային ծառայությունների միասնական պորտալի մշակումը, որն ընդգրկում է հետադարձ կապի հավաքման և վերլուծությունների ինտեգրված մեխանիզմ:

 

Մաս 3. Կարողությունների զարգացում և կարողությունների ստեղծման փոքր միջամտություններ

 

1. ՔԾԽ-ի և ՀՊԿԱ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում` ի թիվս այլնի` (i) երկու մարմիններին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման, փաստերի հիման վրա որոշումների կայացման և խորհրդակցության և քաղաքացիների ներգրավման ուղղությամբ հմտությունների փոխանցման, (ii) ՔԾԽ-ի` քաղաքացիական ծառայության վերապատրաստման գործող համակարգի վերանայման և համակարգման, (iii) ՀՊԿԱ-ի ուսումնական ծրագրի բարելավումների միջոցով` ուսուցման երկարաժամկետ կարիքները բավարարելու և շարունակական ուսուցման, (iv) վերապատրաստողների վերապատրաստման և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների գործուղման միջոցառումների, (v) ՔԾԽ-ի` վերապատրաստման կարիքների գնահատումներ իրականացնելու կարողությունների զարգացման միջոցով` կատարողականի գնահատման արդյունքների և կառավարության ռազմավարությունների հիման վրա և (vi) ՀՊԿԱ-ի` հանրային ծառայողների համար բարձրորակ շարունակական ուսուցման մատուցման կարողությունները բարելավելու միջոցով:

2. ՊԿՀԲՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրում` իր համակարգման դերը և հանրային հատվածում արդիականացման և կառավարման բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ, այդ թվում օժանդակություն Վարկառուի հաստատություններում էլեկտրոնային Կառավարման բարեփոխումների փոփոխության կառավարման ուղղությամբ և Ծրագրի իրականացման ընթացքում պահանջվող` կարողությունների զարգացման այլ միջամտությունների իրականացում Վարկառուի հաստատություններում:

 

Մաս 4. Ծրագրի կառավարում

 

(i) Վարչական օժանդակության և տեխնիկական աջակցության տրամադրում ԾԿԽ-ին և ԱՖԾԿԿ-ին` կապված Ծրագրի գնումների, ֆինանսական կառավարման, մոնիթորինգի և գնահատման հետ, ներառյալ, ի թիվս այլնի, (Ա) Ծրագրի ֆինանսական աուդիտների, (Բ) մոնիթորինգի և գնահատման աշխատանքների, (Գ) հանրության իրազեկման/հաղորդակցման արշավների և կանանց և տղամարդկանց իրավահավասարության զգայուն հարցերի շուրջ քննարկումների իրականացումը, (ii) ԾԿԽ-ի և ԱՖԾԿԿ-ի աշխատակազմին ուղղված վերապատրաստումը և (iii) Ծրագրի Լրացուցիչ Գործառնական ծախսերը:

 

ՆԵՐԴԻՐ 2

 

Ծրագրի կատարումը

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

A. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ

 

1. Վարկառուն պետք է`

ա) Ծրագրի պատշաճ վերահսկողությունը, համակարգումը և կատարումն ապահովելու նպատակով Ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահի ՊՀԿԲՀ-ին, որը պետք է` (i) հանդես գա որպես Ծրագիրը համակարգող խորհուրդ, (ii) գլխավորվի Վարկառուի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից, ով նաև Ծրագրի տնօրենն է և (iii) պատասխանատու լինի Ծրագրի ռազմավարական ուղղորդումն ապահովելու և Ծրագրի Գործառնական ձեռնարկը, Ծրագրի տարեկան բյուջեները և ֆինանսական կառավարման և գնումների հիմնական փաստաթղթերը հաստատելու համար:

բ) Ծրագրի ամենօրյա իրականացման նպատակով` ապահովի Բանկին բավարարող գործառույթներով և պարտականություններով ԾԿԽ-ի գործունեությունը և պահպանումը, այդ թվում Ծրագրի գործառնական ձեռնարկը մշակելու և վերանայելու, Ծրագրին մասնակցող` Վարկառուի տարբեր հաստատություններին և շահագրգիռ կողմերին խորհրդատվության, օժանդակության տրամադրման և տեխնիկական համակարգման և Ծրագրի իրականացման մասին ՊԿՀԲՀ-ին հաշվետու լինելու պատասխանատվությամբ, որի կազմում են Ծրագրի ղեկավարը և բավարար թվով աշխատակիցներ` բոլորն էլ Բանկին բավարարող տեխնիկական առաջադրանքով և որակավորմամբ:

գ) Ծրագրի ֆիդուցիար կողմերին համապատասխանելու նպատակով` ֆինանսական կառավարման և գնումների պատասխանատվությունը վերապահի ԱՖԾԿԿ-ին և ապահովի, որ ԱՖԾԿԿ-ն ունեն բավարար թվով աշխատակիցներ` Բանկին բավարարող տեխնիկական առաջադրանքով և որակավորմամբ և Ծրագրի իրականացման հետ կապված իրենց պարտականությունների կատարման համար:

 

2. Ծրագրի Մաս 1.1 շրջանակում աշխատանքների իրականացման նպատակով Վարկառուն պետք է` (i) Ծրագրի ամբողջ ընթացքում պահի ԿՖԿՏՀ-ի իրականացման աշխատանքային խումբ («ԿՖԿՏՀ աշխատանքային խումբ»), որը պատասխանատու է ԿՖԿՏՀ-ի բիզնես պահանջներին և ՏՀՏ-ին առնչվող հարցերին արձագանքելու, (ii) ապահովելու համար, որ ԿՖԿՏՀ-ի պայմանագրային պայմանավորվածություններում ներառվեն դրույթներ` (Ա) նախագծի մշակման վերաբերյալ, որը պետք է օգտագործվի ծրագրային ապահովումը մշակելու, փորձարկելու և շահագործման ընդունելու համար և (Բ) ԿՖԿՏՀ-ի նշված նախագծում ցանկացած էական փոփոխության (ինչպես կորոշվի Բանկի կողմից) համար Բանկից չեմ առարկում ստանալու պարտավորության մասին:

 

Բ. Ծրագրի գործառնական ձեռնարկը

 

1. Վարկառուն ընդունում է և դրանից անմիջապես հետո Ծրագիրն իրականացնում է ձեռնարկի դրույթների համաձայն (Ծրագրի Գործառնական ձեռնարկ), որն, ի թիվս այլնի, սահմանում է (i) աշխատանքների և ինստիտուցիոնալ մեխանիզմների մանրամասն նկարագրությունը և (ii) վարչական, բյուջետային, հաշվապահական հաշվառման, աուդիտի, հաշվետվությունների ներկայացման, ֆինանսական (այդ թվում դրան առնչվող դրամական հոսքերի կողմերը), գնումների և մասհանման ընթացակարգերը:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, Վարկառուն չպետք է անվավեր ճանաչի, փոխի, կասեցնի, հրաժարվի կամ այլ ձևով չկիրարկի Ծրագրի Գործառնական ձեռնարկը:

3. Գործառնական ձեռնարկի և սույն Համաձայնագրի եզրույթների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է սույն Համաձայնագրին:

 

Գ. Հակակոռուպցիոն միջոցներ

 

Վարկառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ՈՒղեցույցի դրույթների համաձայն:

 

Բաժին II. Ծրագրի մոնիթորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

A. Ծրագրի հաշվետվություններ

 

1. Վարկառուն մոնիթորինգի է ենթարկում և գնահատում Ծրագրի առաջընթացը և Ծրագրի հաշվետվությունները պատրաստում է Ընդհանուր պայմանների 5.08 Բաժնի դրույթների համաձայն և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա: Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն պետք է ընդգրկի մեկ օրացուցային եռամսյակ և Բանկին ներկայացվի այդպիսի հաշվետվության ընդգրկած ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օրվա ընթացքում:

2. Առանց Բաժին II. Ա-ի 1-ին կետի դրույթների սահմանափակման` Վարկառուն պետք է` (ա) Ծրագրի իրականացման յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ոչ ուշ Բանկին ներկայացնի տարեկան մոնիթորինգի, գնահատման հաշվետվություն և Գնումների վերանայված պլան, բոլորն էլ Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը, (բ) այնուհետև իրականացնի համապատասխան տարեկան հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունները` բոլորն էլ Բանկին բավարարող ձևով:

3. Վարկառուն, Բանկի հետ համատեղ, Ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրությունը պետք է իրականացվի մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը (կամ այնպիսի ավելի ուշ ժամկետը, որը Բանկը կսահմանի):

 

Բ. Ֆինանսական կառավարում, Ֆինանսական հաշվետվություններ և Աուդիտներ

 

1. Վարկառուն վարում է կամ հանձնարարում է վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09 Բաժնի դրույթների համաձայն:

2. Առանց սույն բաժնի Ա Մասի դրույթների սահմանափակման` Վարկառուն, յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օրվա ընթացքում կազմում և Բանկին է ներկայացնում կիսամյակն ընդգրկող` Ծրագրի աուդիտով չհաստատված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ:

3. Վարկառուն ապահովում է, որ իր Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումն իրականացվի Ընդհանուր պայմանների 5.09 (բ) Բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված: Յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի աուդիտով հաստատված Ֆինանսական հաշվետվությունները Բանկին են ներկայացվում ոչ ուշ, քան այդպիսի ժամանակահատվածի ավարտից հետո վեց (6) ամսվա ընթացքում:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր

 

1. Ապրանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Գնումների ուղեցույցի I Բաժնում սահմանված կամ նշված պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

2. Խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ուղեցույցի I և V բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

3. Սահմանումներ: Ստորև` սույն բաժնում մեծատառով նշված եզրույթները, որոնք օգտագործվում են գնումների առանձին մեթոդներ կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի ուսումնասիրության մեթոդներ նկարագրելու համար, վերաբերում են Գնումների ուղեցույցի II և III Բաժիններում կամ Խորհրդատուների ուղեցույցի II, III, IV և V Բաժիններում նկարագրված համապատասխան մեթոդին` ելնելով հանգամանքներից:

 

Բ. Ապրանքների և Ոչ խորհրդատվական ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Միջազգային մրցակցային սակարկություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետում նախատեսված դեպքերի` ապրանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները գնվում են Միջազգային մրցակցային սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:

2. Ապրանքների, Ոչ խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Միջազգային մրցակցային սակարկություններից բացի, Գնումների պլանում նշված պայմանագրերի համար ապրանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար կարող են օգտագործվել հետևյալ մեթոդները.

 

._____________________________________________________________________.

|                              Գնման մեթոդ                            |

|_____________________________________________________________________|

|(ա) Վարկառուի Ազգային մրցակցային սակարկության մեթոդը կարող է         |

|    օգտագործվել ծրագրի ապրանքների և  ոչ խորհրդատվական                |

|    ծառայությունների գնման համար, հետևյալ  դրույթների կատարման       |

|    պայմանով.                                                        |

|    (i)  Կազմակերպությունները, որոնց բաժնեմասերի 50 տոկոսից ավելին   |

|         Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, չպետք է ստանան  |

|         կառավարության համար անցկացվող մրցույթներին մասնակցելու      |

|         հրավեր` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և  |

|         ֆինանսապես ինքնուրույն են և  կարող են ներկայանալ որպես      |

|         այդպիսին և  գործում են առևտրային  իրավունքի շրջանակներում և |

|         կախված չեն Վարկառուի մարմիններից.                           |

|   (ii)  հետորակավորման չափանիշները վերաբերում են բացառապես          |

|         հայտատուների կողմից անցած պայմանագրերի կատարմանը,           |

|         ֆինանսական, կառավարման և  տեխնիկական կարողություններին.     |

|   (iii) համատեղ ձեռնարկության գործընկերներն իրենց                   |

|         պարտավորությունների համար կրում են համապարտ                 |

|         պատասխանատվություն.                                         |

|   (iv)  պայմանագրերի նախահաշվային գները չպետք է հայտարարվեն.        |

|   (v)   որևէ  հայտ չպետք է մերժվի հայտերի բացման ժամանակ: Բացման    |

|         ընթացակարգերը պետք է համապատասխանեն Գնումների ուղեցույցի    |

|         2.45 կետի պայմաններին.                                      |

|   (vi)  որևէ  հայտ չպետք է մերժվի բացառապես նախահաշվային գինը       |

|         գերազանցելու պատճառով: Հայտերը կարող են չեղյալ հայտարարվել, |

|         և  նոր հայտեր ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն      |

|         Գնումների ուղեցույցի 2.61-2.64-րդ Բաժինների պայմանների      |

|         բավարարման դեպքում և                                        |

|   (vii) հայտերի գնահատման բոլոր չափանիշները պետք է չափելի լինեն     |

|         դրամական արտահայտությամբ կամ արտահայտված լինեն              |

|         բավարար/անբավարար չափանիշների տեսքով և                      |

|_____________________________________________________________________|

|(բ) Գնանշում                                                         |

|_____________________________________________________________________|

|(գ) Պայմանագրերի ուղղակի կնքում                                      |

._____________________________________________________________________.

 

Գ. Խորհրդատվական ծառայությունների ընտրության առանձին մեթոդներ

 

1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ կետով նախատեսված դեպքերի, խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Որակի և Գնի վրա հիմնված ընտրության հիման վրա շնորհված պայմանագրերի շրջանակում:

2. Խորհրդատվական ծառայությունների գնման այլ մեթոդներ: Որակի և Գնի վրա հիմնված ընտրությունից բացի, Գնումների պլանում նշված պայմանագրերի համար խորհրդատվական ծառայությունների գնման համար կարող են օգտագործվել հետևյալ մեթոդները.

 

.______________________________________________________________.

|                       Ընտրության մեթոդ                       |

|______________________________________________________________|

|______________________________________________________________|

|(ա) Հաստատագրված բյուջեով ընտրություն                         |

|______________________________________________________________|

|(բ) Նվազագույն գնի ընտրություն                                |

|______________________________________________________________|

|(գ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրություն        |

|______________________________________________________________|

|(դ) Մեկ աղբյուրից խորհրդատվական ընկերությունների ընտրություն  |

|______________________________________________________________|

|(ե) Անհատ խորհրդատուների ընտրության համար Խորհրդատուների      |

|    ուղեցույցի 5.2 և  5.3 կետերով սահմանված ընթացակարգեր      |

|______________________________________________________________|

|(զ) Անհատ խորհրդատուների ընտրության` մեկ աղբյուրի ընթացակարգեր|

.______________________________________________________________.

 

Դ. Բանկի կողմից գնումների որոշումների ուսումնասիրություն

 

Գնումների պլանում նշվում են այն պայմանագրերը, որոնք Բանկի կողմից ենթակա են Նախնական ուսումնասիրության: Բոլոր մյուս պայմանագրերը Բանկի կողմից Հետուսումնասիրության են ենթակա:

 

Բաժին IV. Վարկի գումարների առհանումը

 

Ա. Ընդհանուր

 

1. Վարկառուն կարող է առհանել Վարկի գումարներն Ընդհանուր պայմանների II Հոդվածի դրույթների, սույն Բաժնի և այնպիսի այլ լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կսահմանի` Վարկառուին գրավոր ծանուցելով (ներառյալ 2006 թ. մայիսի` «Համաշխարհային բանկի ծրագրերի համար մասհանումների ուղեցույցը», որը պարբերաբար վերանայվում է Բանկի կողմից և տարածվում սույն Համաձայնագրի վրա` ըստ այդպիսի ցուցումների), Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես սահմանված է ստորև` 2-րդ կետում բերված աղյուսակում:

2. Ստորև աղյուսակում նշվում են Ընդունելի ծախսերի այն խմբերը, որոնք կարող են ֆինանսավորվել Վարկի միջոցների հաշվին («Խումբ»), Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Խմբին և յուրաքանչյուր Խմբում ֆինանսավորման ենթակա Ընդունելի ծախսերի տոկոսը:

 

._____________________________________________________________________.

|Խումբ                          |Վարկից հատկացված|Ֆինանսավորման ենթակա|

|                               |գումարը         |ծախսերի տոկոսը      |

|                               |(արտահայտված ԱՄՆ|(առանց հարկերի)     |

|                               |դոլարով)        |                    |

|_______________________________|________________|____________________|

|(1) Աշխատանքներ, ոչ            |   14,663,500   |        100%        |

|խորհրդատվական ծառայություններ  |                |                    |

|և  խորհրդատվական               |                |                    |

|ծառայություններ, ՈՒսուցում և   |                |                    |

|լրացուցիչ գործառնական ծախսեր`  |                |                    |

|Ծրագրի 1.2. 2, 3, և  4 Մասերի  |                |                    |

|շրջանակում                     |                |                    |

|_______________________________|________________|____________________|

|(2) Ապրանքներ, ոչ խորհրդատվական|     6,284,000  |        100%        |

|ծառայություններ և              |                |                    |

|խորհրդատվական ծառայություններ  |                |                    |

|և  ուսուցում Ծրագրի 1.1        |                |                    |

|(ա) Մասի աշխատանքների          |                |                    |

|շրջանակում                     |                |                    |

|_______________________________|________________|____________________|

|(3) Սկզբնավճար                 |      52,500    |Սույն Համաձայնագրի  |

|                               |                |2.03 Բաժնի համաձայն |

|                               |                |վճարման ենթակա      |

|                               |                |գումար` ըստ         |

|                               |                |Ընդհանուր պայմանների|

|                               |                |2.07 (բ) Բաժնի      |

|_______________________________|________________|____________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ               |   21,000,000   |                    |

._____________________________________________________________________.

 

Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամկետ

 

1. Չնայած սույն բաժնի Ա մասի դրույթներին` առհանում չպետք է կատարվի նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված վճարումների համար:

2. Փակման ամսաթիվը 2020 թ. դեկտեմբերի 31-ն է:

 

Բաժին V. Այլ պարտավորություններ

 

Առանց Ընդհանուր պայմանների 5.03 Բաժնի դրույթների սահմանափակման` Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի 1.1 (բ) Մասի դրույթների շրջանակում միջոցառումներն իրականացնելու համար հատկացվեն բավարար ֆինանսական միջոցներ:

 

ՆԵՐԴԻՐ 3

 

1. Ստորև աղյուսակում, սահմանված են Վարկի Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Վարկի ընդհանուր Մայր գումարի` Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա տոկոսը («Մասնավճարի մաս»): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են Վճարման առաջին ամսաթվի դրությամբ,Վարկառուի կողմից Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վերադարձման ենթակա Մայր գումարի չափը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով (ա) Մայր գումարի Վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի Մնացորդը, (բ) Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնավճարի մասով, ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարի ճշգրտմամբ` նվազեցնելով սույն Ներդիրի 4-րդ կետում նշված այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի Փոխարկումը:

 

.____________________________________________________________.

|Մայր գումարի վճարման ամսաթիվ               |Մասնավճարի մաս  |

|                                           |(տոկոսային      |

|                                           |արտահայտությամբ)|

|___________________________________________|________________|

|Յուրաքանչյուր նոյեմբերի 1-ին և  մայիսի 1-ին|      4.76%     |

|Սկսած 2030 թ. մայիսի 1-ից մինչև  2039 թ.   |                |

|նոյեմբերի 1-ը                              |                |

|___________________________________________|________________|

|2040 թ. մայիսի 1-ին                        |      4.80%     |

.____________________________________________________________.

 

2. Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Վարկառուի կողմից Մայր Գումարի վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վերադարձման ենթակա գումարը որոշվում է հետևյալ կերպ.

(ա) Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներից որևէ գումար առհանվել է, ապա Վարկառուն վերադարձնում է Վարկի Առհանված Մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Ներդիրի 1-ին կետի համաձայն:

(բ) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է վերադարձվի Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է առհանման այդ օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական Մասնավճարի մասն է, ինչպես նշված է սույն Ներդիրի 1-ին կետի աղյուսակում, Մայր գումարի վճարման տվյալ ամսաթվի համար («Սկզբնական մասնավճարի մաս»), իսկ հայտարարը` այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հաջորդող Մայր գումարի վճարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած Մասնավճարների մասերի հանրագումարն է. ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարները ենթակա են ճշգրտման` սույն Ներդիրի 4-րդ կետում նշված այն գումարները հանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:

3. (ա) Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում Վարկի առհանված գումարները, բացառապես Մայր գումարի վճարման ցանկացած Ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման երկրորդ Ամսաթվի դրությամբ, և վերադարձվում են Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի Վճարման երկրորդ ամսաթվից:

(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի հաշիվների ներկայացման ժամկետային համակարգ, որով հաշիվ-ապրանքագրերը դուրս են գրվում Մայր գումարի վճարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվի նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների վրա:

4. Չնայած սույն Ներդիրի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` Վարկի Առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վերադարձման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին, որոշվում Բանկի կողմից` անմիջապես նախքան փոխարկումը իր արտահայտած արժույթով այդ գումարը բազմապատկելով` (i) այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանն առնչվող Արժույթի Հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարները կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Հաշվարկային Դրույքաչափի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով` Փոխարկման ուղեցույցին համապատասխան:

5. Եթե Առհանված Վարկի մնացորդն արտահայտված է Վարկի մեկից ավելի Արժույթներով, սույն Ներդիրի դրույթներն առանձին տարածվում են Վարկի յուրաքանչյուր Արժույթով արտահայտված գումարի վրա, որպեսզի այդպիսի յուրաքանչյուր գումարի համար կազմվի մարման առանձին ժամանակացույց:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. «ՀՊԿԱ» կամ «Հայաստանի պետական կառավարման ակադեմիա» նշանակում է Վարկառուի կառավարման դպրոցի իրավահաջորդը, որը ստեղծվել է Վարկառուի 1994 թ. մայիսի 24-ի թիվ 240 որոշմամբ որպես պետական կառավարման ուղղությամբ քաղաքացիական ծառայողների ուսուցումը և վերապատրաստումն ապահովելու համար պատասխանատու մարմին:

2. «ՀՀՀՀՀՀՍ» նշանակում է Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներ, որոնք մշակվել են ՖՆ-ի կողմից` Հանրային հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա:

3. «Խորհրդատուների ուղեցույց» նշանակում է 2011 թ. հունվարի (2014 թ. հուլիսին վերանայված) «ՈՒղեցույց. ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում»:

4. «Խումբ» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ներդիրի IV Բաժնի աղյուսակում նշված խումբը:

5. «Խորհրդատուների ուղեցույց» նշանակում է 2011 թ. հունվարի (2014 թ. հուլիսին վերանայված) «ՈՒղեցույց. ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և ներգրավում»:

6. «ՔԾԽ» նշանակում է Վարկառուի Քաղաքացիական ծառայության խորհուրդ, որը սահմանված կարգով ստեղծվել է և գործում է «Քաղաքացիական ծառայության մասին» 2001 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 272 օրենքի պահանջների համաձայն:

7. «ԷՓՇՀ» կամ «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ» նշանակում է Վարկառուի` փաստաթղթերի շրջանառության, աշխատանքային գործընթացների և պահպանման էլեկտրոնային կառավարման համակարգ:

8. «ԱՖԾԿԿ» նշանակում է ՖՆ-ում Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն, որը ստեղծվել և գործում է ՖՆ 2000 թ. մարտի 29-ի թիվ 37 որոշմամբ կամ դրա ցանկացած իրավահաջորդը:

9. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է 2012 թ. մարտի 12-ի «Վարկերի համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները»` սույն Հավելվածի II Բաժնում նշված փոփոխություններով:

10. «ԿՖԿՏՀ» կամ «Կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգ» նշանակում է Վարկառուի` մի շարք ավտոմատացման լուծումներից բաղկացած համակարգ, որը Վարկառուին տալիս է իր բյուջեների պլանավորման, կատարման և մոնիթորինգի հնարավորություն և օգնում ֆինանսական կանոնակարգերին և հաշվետվական ստանդարտներին համապատասխանելու հարցում, այդ թվում` օժանդակում բյուջեի ապակենտրոնացված գործառնություններին` վեբի վրա հիմնված կենտրոնացված ՏՀՏ-ի միջոցով:

11. «ՄՌԿ» նշանակում է Մարդկային ռեսուրսների կառավարում:

12. «ՏՀՏ» նշանակում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիա:

13. «Լրացուցիչ գործառնական ծախսեր» նշանակում է ողջամիտ գործառնական ծախսերը (որոնք չէին կատարվի Ծրագրի բացակայության դեպքում), որոնք ԾԿԽ-ն և ԱՖԾԿԿ-ն կրել են կապված Ծրագրի իրականացման հետ, ներառյալ, ի թիվս այլնի, ոչ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ (օրինակ` գրասենյակային պարագաներ, գրասենյակային մանր սարքավորումներ, ավտոմեքենաների և սարքավորումների սպասարկում, վառելիք, գրականություն, տեղայցեր, հանդիպումներ և երկրի ներսում գործուղումների ծախսեր(ներառյալ կացարանի, տրանսպորտային ծախսերը և օրապահիկը), ԱՖԾԿԿ-ի և ԾԿԽ-ի աշխատակիցների աշխատավարձերը (բացառությամբ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի), աշխատակիցների առողջության ապահովագրությունը և սոցիալական արտոնությունները, հաղորդակցության ծախսերը, բանկային ողջամիտ վճարները և լրատվամիջոցներով գովազդի ծախսերը և այլ ծախսեր, որոնք կարող են Ծրագրի իրականացման ընթացքում համաձայնեցվել Բանկի հետ:

14. «ՖՆ» նշանակում է Վարկառուի ֆինանսների նախարարությունը կամ իր իրավահաջորդը:

15. «Գնումների ուղեցույց» նշանակում է` 2011 թ. հունվարի (2014 թ. հուլիսին վերանայված) «ՈՒղեցույց. ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակում Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ»:

16. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար Վարկառուի` 2015 թ. օգոստոսի 21-ի ամսաթվով և Գնումների ուղեցույցի 1.18 կետում և Խորհրդատուի ուղեցույցի 1.25 կետում նշված գնումների պլանը, որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է` նշված կետերի դրույթների համաձայն:

17. «Ծրագրի գործառնական ձեռնարկ» նշանակում է Վարկառուի` սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի I.B.1 Բաժնում հիշատակվող գործառնական ձեռնարկ, որը որպես այդպիսին կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել` նախապես համաձայնեցնելով Բանկի հետ:

18. «ԾԿԽ» կամ «Ծրագրի կառավարման խումբ» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ներդիրի I.A.1 (բ) Բաժնում հիշատակվող միավորը:

19. «ՊԿՀԲՀ» նշանակում է Պետական կառավարման հատվածի բարեփոխումների հանձնաժողով, որը կազմված է կառավարության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը ստեղծվել է Վարչապետի 1999 թ. սեպտեմբերի 3-ի թիվ 544 որոշմամբ կամ դրա ցանկացած իրավահաջորդը:

20. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» նշանակում է Վարկառուի Վարչապետի ներքո Կառավարության գրասենյակը, որը ստեղծվել է Վարչապետի 2002 թ. մայիսի 2-ի թիվ 726 որոշմամբ:

21. «ՈՒսուցում» նշանակում է Վարկառուի կրած` Ծրագրի շրջանակում ուսուցման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը (բացի նրանցից, որ խորհրդատվական ծառայությունների համար են), այդ թվում` ուղևորության ծախսեր և օրապահիկ` տեղական վերապատրաստվողների և վերապատրաստողների համար, ուսումնական այցեր և աշխատաժողովներ, հարմարությունների և սարքավորումների վարձակալություն և ուսումնական նյութեր և հարակից պարագաներ:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Սույնով Ընդհանուր Պայմանները փոխվում են հետևյալ կերպ.

 

1. Բովանդակության ցանկում Բաժիններին, Բաժինների անվանումներին և Բաժինների համարներին կատարվող հղումները փոփոխվում են` ստորև ներկայացված փոփոխություններն արտացոլելու համար:

2. Բաժին 3.01. (Սկզբնավճար) փոխվում է հետևյալ բովանդակությամբ.

«Բաժին 3.01 Սկզբնավճար, պարտավճար

(ա) Վարկառուն Բանկին վճարում է Վարկի գումարի նկատմամբ սկզբնավճար` Վարկային համաձայնագրում նշված դրույքաչափով («Սկզբնավճար»):

(բ) Վարկառուն Բանկին Վարկի չառհանված մնացորդի նկատմամբ վճարում է պարտավճար` Վարկային համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Պարտավճար»): Պարտավճարը հաշվեգրվում է Վարկային համաձայնագրի ամսաթվից 60 օր հետո` մինչև համապատասխան ամսաթվերը, որոնց ժամանակ Վարկառուի կողմից Վարկային հաշվից առհանվում կամ չեղյալ են հայտարարվում գումարները: Պարտավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին` կիսամյակային կտրվածքով` ժամանակաշրջանի վերջում:»

3. Հավելվածում, Սահմանումներում, Բաժինների համարների և կետերի համապատասխան բոլոր հղումներն, ըստ անհրաժեշտության, փոխվում են` արտացոլելու վերոնշյալ 2-րդ կետի փոփոխությունը:

4. Հավելվածը փոխվում է` լրացնելով նոր 19-րդ կետ «Պարտավճար»-ի հետևյալ սահմանմամբ և համապատասխանաբար հաջորդ կետերի վերահամարակալմամբ.

«19. «Պարտավճար» նշանակում է պարտավորության վճար, որը սահմանվում է Վարկային համաձայնագրում` 3.01(բ) Բաժնի նպատակով:»

5. Հավելվածի վերահամարակալված 49-րդ կետում (սկզբում` 48-րդ կետ) «Սկզբնավճար»-ի սահմանումը փոխվում է` Բաժին 3.01-ին կատարվող հղումը փոխարինելով 3.01 (ա) կետի հղումով:

6. Հավելվածի վերահամարակալված 68-րդ կետում (սկզբում` 67-րդ կետ) Վարկի վճարման» սահմանումը փոխվում է հետևյալ բովանդակությամբ.

«68. «Վարկի վճարում» նշանակում է ցանկացած գումար, որ Վարկի պայմանների համաձայն ենթակա է վճարման Բանկին, ներառյալ` (սակայն չսահմանափակվելով) Վարկի Առհանված մնացորդի, տոկոսագումարի, Սկզբնավճարի, Պարտավճարի, Դեֆոլտի Տոկոսադրույքով տոկոսագումարի (եթե կա), կանխավճարի հավելավճարի ցանկացած գումարը, Փոխարկման կամ Փոխարկման վաղաժամկետ դադարեցման գործարքի վճարը, Փոփոխական սպրեդի ֆիքսման վճարը (եթե կա), Տոկոսադրույքի Քեփի կամ Տոկոսադրույքի Քոլարի սահմանման դեպքում վճարման ենթակա հավելավճարը, կամ սխալմամբ կատարված ֆինանսական գործարքից առաջացած Մասի Փոխհատուցում, որը ենթակա է վճարման Վարկառուի կողմից:»

7. Հավելվածի վերահամարակալված 73-րդ կետում (սկզբում` 72-րդ կետ) «Վճարման Ամսաթվի» սահմանումը փոխվում է` «տոկոսագումար» բառից հետո հանելով «է» բառը և լրացնելով «և Պարտավճարը են»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2015
N 54
Արձանագրային որոշում