041.0694.151199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 694
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում քննարկվելիք հարցերի նախապատրաստման նպատակով 1999 թվականի նոյեմբերի 12-ից 5 օրով Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ա. Դարբինյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավոր
խորհրդական
Գ. Քոչարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարության հայ-ռուսական
հարաբերությունների գծով պատասխանատու
Ս. Թավաքալյան - ՀՀ ֆինանսների նախարարության վառելիքաէներգետիկ
համալիրի ֆինանսական ծրագրերի վարչության պետ
Կ. Կարապետյան - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ն. Խուրշուդյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մոսկովյան ներկայացուցիչ
Վ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՊՓԲԸ-ի գործադիր
տնօրենի տեղակալ
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային խմբի անդամների (բացառությամբ Ա. Խուրշուդյանի և Վ. Վարդանյանի) Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքային խմբի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: