Սեղմել Esc փակելու համար:
Ս. ՊԱՊՅԱՆԻ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ՊԱՊՅԱՆԻ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0695.151199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 695

 

Ս. ՊԱՊՅԱՆԻ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին 1999 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 5-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն` «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի գործադիր մարմնի 17-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև դրա բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ս. Պապյանի Շվեդիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ս. Պապյանի Շվեդիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.11.1999
N 695
Որոշում