Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 մարտի 2016 թվականի N 8

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐ` ՓՈՒԼ I» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ` փուլ I» ֆինանսական պայմանագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 3-ի նիստի

N 8 արձանագրային որոշման

 

FI No84.429

Serapis No20150017

 

Երևանի կոշտ թափոններ` փուլ I

 

Ֆինանսավորման պայմանագիր

 

Հայաստանի Հանրապետության

 

և

 

Եվրոպական ներդրումային բանկի

 

միջև

 

Երևան, 2015 թվականի հոկտեմբերի 16

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

    1.01      ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ  

    1.02      ՄԱՍՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

    1.03      ՄԱՍՀԱՆՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ  

    1.04      ՄԱՍՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    1.05      ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ   

    1.06      ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄ  

    1.07      ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՎԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ   

    1.08      ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎՃԱՐԸ   

    1.09      1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐ  

    1.10      ՀԱՏԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ և  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

 

ՀՈԴՎԱԾ 2

 

    2.01      ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ  

    2.02      ՄԱՐՄԱՆ, ՏՈԿՈՍԻ և  ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹԸ     

    2.03      ԲԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ  

 

ՀՈԴՎԱԾ 3

 

    3.01      ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ  

    3.01 Բ    ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԵՐԸ  

    3.02      ԺԱՄԿԵՏԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐԸ  

    3.03      ՇՈՒԿԱՅԻ ԽԱԹԱՐՄԱՆ ԴԵՊՔ  

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՄԱՐՈՒՄ

 

    4.01      ԲՆԱԿԱՆՈՆ ՄԱՐՈՒՄ  

    4.02      ԿԱՄԱՎՈՐ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄ   

    4.02 Ա    ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ  

    4.02 Բ    ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ  

4.02 Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ 4.02 Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

    4.02 Գ    ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ  

    4.03      ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄ  

    4.03 Ա    Վաղաժամ մարման դեպքեր

4.03 Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶՈՒՄ 4.03 Ա(2) ՈՉ ԵՆԲ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ 4.03 Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 4.03 Ա(4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 4.03 Ա(5) ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

    4.04      ԸՆԴՀԱՆՈՒՐ  

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

    5.01     ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԲԱԶԱՆ  

    5.02     ՎՃԱՐՄԱՆ ՏԵՂԸ և  ՎԱՅՐԸ               

    5.03     ՓՈԽԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ  

    5.04     ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽԱՓԱՆՈՒՄ   

    5.05     ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ  

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ՓՈԽԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ

 

    6.01     ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և  ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ  

    6.02     ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ  

    6.03     ԾՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԽՍԸ  

    6.04     ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ  

    6.06     ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ   

    6.07     ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ և  ԵՐԱՇԽԻՔՆԵՐ  

    6.08     ԱՄՀ-ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և  ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ  

    6.09     ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ   

    6.10     ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ  

    6.11     ԵՆԲ-ի վարկային հաշիվ

    6.12     ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ և  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ  

(Բ) ՓՈԽԱՌՈՒՆ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ

ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՏԵՂ ԼԻԱՐԺԵՔ և ՃԻՇՏ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈԼՈՐ

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ:

    6.13     ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ  

    6.14     ԾՐԱԳՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԵՐԱՇԽԻՔ

 

    7.01     ՀԱՎԱՍԱՐ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

    7.02     ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔ  

    7.03     ՆԵՐԱՌՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ  

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ և ԱՅՑԵՐ

 

    8.01     ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    8.02     ՓՈԽԱՌՈՒԻՆ և  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

    8.03     ՔՆՆՈՒԹՅՈՒՆ և  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  

    8.04     ԱՅՑԵՐ, ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ և  ՔՆՆՈՒԹՅՈՒՆ  

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՎՃԱՐՆԵՐ և ԾԱԽՍԵՐ

 

    9.01     ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ և  ՎՃԱՐՆԵՐ  

    9.02     ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ  

    9.03     ԱՎԵԼԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ և  ՀԱՇՎԱՆՑՈՒՄ  

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ

 

    10.01    ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  

    10.02    ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

    10.03    ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ  

    10.04    ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ  

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ

 

    11.01    ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ  

    11.02    ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ  

    11.04    ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ  

    11.05    ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑ  

    11.06    ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ  

    11.07    ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

    11.08    ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ  

    11.09    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

    12.01    ԿՈՂՄԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ  

    12.02    ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ

    12.03    ԿՈՂՄԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  

    12.04    ԼԵԶՈՒ  

    12.05    ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ  

    12.06    ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ  

 

ԼՐԱՑՈՒՄ Ա

 

ԾՐԱԳՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

    Ա.1.     ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ   

    Ա.2.     ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ

             ՄԵԹՈԴԸ

ԼՐԱՑՈՒՄ Բ

ԼՐԱՑՈՒՄ Գ

ԼՐԱՑՈՒՄ Դ

 

ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵԼ Է

Մի կողմից ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ի դեմս («Փոխառու»)

Հայաստանի Հանրապետության

[Ֆինանսների նախարար] [անուն]

[ենթակա է Փոխառուի հաստատման]

 

և

 

Մյուս կողմից 98-100 boulevard

Konrad Adenauer, L-2950

Luxembourg հասցեով գտնվող («Բանկ»)

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ` ի

դեմս [անուն, պաշտոն]

 

միջև:

 

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՆ, ՈՐ`

 

(1) Եվրոպական Միության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ L 135 Պաշտոնական ամսագրում հրապարակված թիվ 466/2014/EU որոշման համաձայն Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական Միության խորհուրդը որոշում են կայացրել երաշխիք տրամադրել Բանկին Եվրոպական Միության տարածքից դուրս ներդրումային ծրագրերին աջակցող ֆինանսական ներդրումների շրջանակում վնասների դիմաց (այսուհետ` «Որոշում»), ինչպես նաև, որ Եվրոպական Միության, որի անունից հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովը, և սույն որոշումն իրականացնող Բանկի միջև կնքվել է համաձայնագիր, որի համաձայն չվճարման դեպքում Եվրոպական Միությունը երաշխիքի միջոցով փոխհատուցում է Բանկի կողմից չստացված և Փոխառուի հետ ֆինանսական գործառնությունների շրջանակներում Բանկին վճարելիք գումարները (այսուհետ` «ԵՄ Երաշխիք»): Ֆինանսավորման պայմանագրի ամսաթվի դրությամբ (այսուհետ` «Պայմանագիր») Հայաստանը հանդիսանում է նման իրավունքից օգտվող պետություն (ինչպես սահմանված է ստորև):

(2) 2008 թվականի փետրվարի 29-ին Փոխառուն և Բանկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի գործունեությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր (այսուհետ` «Շրջանակային համաձայնագիր»), որը պահպանում է իր լրիվ իրավական ուժը մինչև սույն Պայմանագրի ավարտը:

(3) Փոխառուն սույնով հաստատում է, որ Ծրագիրը համապատասխանում է Շրջանակային համաձայնագրի 7-րդ հոդվածի պահանջներին, որը` ի թիվս այլ բաների, նախատեսում է, որ Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործունեությունն իրականացնելու ընթացքում օգտվում է նման գործունեության համար առավել բարենպաստ և միջազգային հաստատության համար նախատեսված կարգավորումից կամ, եթե առավել բարենպաստ է, նման գործունեությունը կարգավորող այլ միջազգային համաձայնագրով նախատեսված կարգավորումից: Բանկը` սույն փաստաթղթում սահմանված կարգով, Փոխառուին Վարկ է տրամադրում որպես Շրջանակային համաձայնագրի միջազգային ֆինանսական հաստատություն և իրավունք ունի օգտվել Շրջանակային համաձայնագրի միջազգային ֆինանսական այլ հաստատությունների հետ հավասար վերաբերմունքից:

(4) Փոխառուն նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հիմնված կամ հիմնվելիք և Երևանի քաղաքապետարանին պատկանող կամ պատկանելիք ընկերության միջոցով (այսուհետ` «Պատվիրատու») նախաձեռնում է Երևանի քաղաքային կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր, որն առավել մանրամասն նկարագրված է Լրացում Ա-ում (այսուհետ` «Ծրագիր») ներկայացված տեխնիկական նկարագրում (այսուհետ` «Տեխնիկական նկարագիր»): Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից. (i) նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում (այսուհետ` «Բաղադրիչ I»), (ii) նոր աղբավայրի առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո` գործող աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքներ (այսուհետ` «Բաղադրիչ II») և (iii) աջակցություն վերամշակման ծավալների ավելացմանը նպաստող համակարգերի և օբյեկտների նախապատրաստում և ներդրում, ինչի շնորհիվ կերկարի նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը (այսուհետ` «Բաղադրիչ III»): Սույն Պայմանագիրը կնքվում է Ծրագրի առաջին փուլը ֆինանսավորելու նպատակով, որը բաղկացած է հետևյալ տարրերից. (ա) Բաղադրիչ I-ի շրջանակներում նոր սանիտարական աղբավայրի առաջին գոտու և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում, (բ) Բաղադրիչ II և (գ) Բաղադրիչ III (այսուհետ` «Փուլ I»):

(5) Բանկի գնահատմամբ` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 35000000 (երեսուն հինգ միլիոն) եվրո, իսկ Փոխառուն ներկայացրել է Ծրագրի ֆինանսավորման հետևյալ կառուցվածքը.

 

    Աղբյուր                                                    Գումար(եվրո)

    Վարկ Բանկից                                                17.10 մլն.

Փոխառություն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից   8.00 մլն.

    Հարևանության  ներդրումային գործիքի (այսուհետ` ՀՆԳ)         8.00 մլն.

դրամաշնորհ

    Այլ դրամաշնորհներ և/կամ  սեփական միջոցներ                  1.90 մլն.

    ԸՆԴԱՄԵՆԸ                                                   35.00 մլն.

 

(6) Ներածական մասում (5) սահմանված ֆինանսավորման պլանը կատարելու նպատակով Փոխառուն Բանկին է դիմել 17100 000 (տասնյոթ միլիոն հարյուր հազար) եվրո վարկ տրամադրելու հայտով, որը պետք է տրամադրվի Բանկի սեփական միջոցներից և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Ռուսաստանում 2014-2020 թվականների արտաքին փոխատվության մանդատի (այսուհետ` «Մանդատ») համաձայն:

(7) Բանկը, ելնելով այն հանգամանքից, որ Ծրագրի ֆինանսավորումը գտնվում է իր գործառույթների շրջանակում, համահունչ է Մանդատի նպատակներին, ինչպես նաև հաշվի առնելով սույն Ներածական մասում ներկայացված դրույթները և փաստերը, որոշել է բավարարել Փոխառուի հայտը և Փուլ I-ը ֆինանսավորելու նպատակով սույն Ֆինանսավորման պայմանագրով (այսուհետ` «Պայմանագիր») վերջինիս տրամադրել 8 000 000 (ութ միլիոն) եվրո արժողությամբ վարկ` պայմանով, որ Բանկի փոխատվության չափը չի գերազանցում ներածական մասի (5) կետում սահմանված Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոս):

(8) ՀՀ կառավարությունը հաստատել է 8 000 000 (ութ միլիոն) եվրո գումարին համարժեք սույն վարկի փոխառումը` սույն Պայմանագրում սահմանված պայմաններով:

(9) ՀՀ ֆինանսների նախարար [*] պատշաճ կերպով լիազորված է ստորագրել սույն Պայմանագիրը Փոխառուի հանձնարարությամբ և վերջինիս անունից: [ենթակա է Փոխառուի հաստատման]:

(10) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ` ՎԶԵԲ) կնքել է կամ կնքելու է համաձայնագիր Փոխառուի հետ (այսուհետ` «ՎԶԵԲ փոխատվության համաձայնագիր»), որով ՎԶԵԲ-ը համաձայնել կամ համաձայնելու է Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով Փոխառուին տրամադրել մինչև 8 000 000 (ութ միլիոն) եվրո ընդհանուր գումարի փոխատվություն (այսուհետ` «ՎԶԵԲ փոխատվություն»):

(11) Բանկը, ՎԶԵԲ-ը և/կամ Եվրոպական Հանձնաժողովը` (ա) միջազգային այլ ֆինանսական հաստատությունների հետ միասին կնքել են «Համագործակցություն Հարևանության ներդրումային գործիքի («ՀՆԳ») շրջանակներում» շրջանակային համաձայնագիրը (ուժի մեջ է մտել 2009 թ-ի դեկտեմբերի 21-ին) (այսուհետ` «ՀՆԳ շրջանակային համաձայնագիր») և (բ) կնքել են կամ կնքելու են համաձայնագիր, որը սահմանելու է ՀՆԳ շրջանակներում համագործակցության պայմանները` Փոխառուի հետ կնքած համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի իրականացման նպատակով (այսուհետ` «ՀՆԳ համաձայնագիր» և ՀՆԳ շրջանակային համաձայնագրի և, եթե կիրառելի է, Եվրոպական Հանձնաժողովի և Փոխառուի միջև կնքած համաձայնագրի հետ համատեղ` «ՀՆԳ փաստաթղթեր»). Բանկը, ՎԶԵԲ-ը և Հանձնաժողովը համաձայնության են եկել, որ ելնելով ՀՆԳ փաստաթղթերից Ծրագրի շուրջ համագործակցության առնչությամբ ՎԶԵԲ-ը հանդիսանալու է առաջատար ֆինանսական հաստատություն:

(12) Պատվիրատուն, Երևանի քաղաքապետարանը և Բանկը Ծրագրի իրականացման նպատակով կնքում են ծրագրի իրականացման համաձայնագիր: Փոխառուի և Պատվիրատուի միջև կնքված ենթավարկային համաձայնագրի համաձայն, որի ձևն ու բովանդակությունը բավարարում են Բանկի պահանջները, Փոխառուն Պատվիրատուին է տրամադրում Վարկի հասույթները:

(13) Բանկի կանոնադրությունը նախատեսում է, որ Բանկը պարտավոր է ապահովել իր միջոցների հնարավորինս խելամիտ ծախսումը Եվրոպական Միության շահերից ելնելով և, համապատասխանաբար, Բանկի փոխատվության գործառնությունների պայմանները պետք է համահունչ լինեն Եվրոպական Միության համապատասխան քաղաքականություններին:

(14) Բանկը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը կենսական դեր ունի իր ֆինանսավորած ծրագրերին առնչվող բնապահպանական և սոցիալական ռիսկերի` այդ թվում մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազեցման հարցում, և այդ նպատակով մշակել է Թափանցիկության քաղաքականություն, որի նպատակն է ամրապնդել ԵՆԲ խմբի հաշվետվողականությունն իր շահագրգիռ կողմերի առջև:

(15) Բանկի կողմից անձնական տվյալների մշակումը կատարվում է անհատների պաշտպանության ոլորտում ԵՄ հաստատությունների և մարմինների կողմից անձնական տվյալների մշակմանը և նման տվյալների ազատ տեղաշարժին առնչվող Եվրոպական Միության գործող օրենսդրությանը համաձայն:

(16) Փոխառուն` կնքելով սույն Պայմանագիրը, ընդունում է, որ Բանկը պարտավոր է ապահովել համապատասխանություն Պատժամիջոցների ցանկացած կիրառելի ցանկին (սահմանված է ստորև) և, հետևաբար, չի կարող, ուղղակի կամ անուղղակի կերպով, միջոցներ տրամադրել Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի (սահմանված է ստորև) կամ ի նպաստ վերջինիս:

 

ԵԼՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԻՑ

կողմերը համաձայնում են.

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

(ա) Մեկնաբանություն

Սույն Պայմանագրում.

(i) Հղումները Հոդվածներին, Ներածական դրույթներին, Լրացումներին և Հավելվածներին, եթե այլ բան հստակ սահմանված չէ, հղումներ են սույն Պայմանագրի հոդվածներին, ներածական դրույթներին, լրացումներին և հավելվածներին համապատասխանաբար:

(ii) Հղումները օրենքի դրույթին հղումներ են տվյալ դրույթի փոփոխություններով և լրացումներով կամ կրկին ուժի մեջ մտած տարբերակին:

(iii) Հղումներն այլ համաձայնագրի կամ գործիքի հղումներ են տվյալ այլ համաձայնագրի կամ գործիքի փոփոխված, լրացված, նովացիա կատարված, երկարացված կամ խմբագրված տարբերակին:

(iv) Հղումը «անձին» ընդգրկում է ցանկացած անհատ, ֆիրմա, ընկերություն, կորպորացիա, կառավարություն, պետություն կամ պետական գործակալություն կամ ցանկացած ընկերակցություն, հավատարմագրային ընկերություն, համատեղ ձեռնարկություն, կոնսորցիում կամ գործընկերություն (անկախ առանձին իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքից):

(բ) Սահմանումներ

Սույն Պայմանագրում.

Ծանուցման «Ընդունման ժամկետ» նշանակում է.

(ա) Առաքման օրը Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 16:00-ն, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օր Լյուքսեմբուրգի ժամանակով մինչև ժամը 14:00-ն, կամ

(բ) Հաջորդ աշխատանքային օրվա Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 11:00-ն, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օր Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 14:00-ից հետո կամ առաքվել է ոչ աշխատանքային օր:

«Ընդունված տրանշ» նշանակում է Մասհանումն ընդունելու վերջնաժամկետին կամ դրանից առաջ Փոխառուի կողմից պայմաններին համապատասխան պատշաճ ընդունված Մասհանման առաջարկին առնչվող Տրանշ:

«Լիազորում» նշանակում է լիազորություն, թույլտվություն, համաձայնություն, հաստատում, որոշում, լիցենզիա, արտոնություն, փաստաթղթերի ներկայացում, նոտարական վավերացում կամ գրանցում:

«Աշխատանքային օր» նշանակում է ցանկացած օր (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), երբ Բանկը և առևտրային բանկերը Լյուքսեմբուրգում բաց են հիմնական գործառնություններ իրականացնելու համար:

«Օրենքի փոփոխություն»-ն ունի 4.03 Ա (3) հոդվածում դրան վերագրված իմաստը:

«Բաղադրիչ I-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Բաղադրիչ II»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Բաղադրիչ III»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Պայմանագիր»-ն ունի Ներածական մասի (1) կետում դրան վերագրված իմաստը:

«Վարկ»-ն ունի 1.01 հոդվածում դրան վերագրված իմաստը:

«ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ»-ն ունի 12.05 հոդվածում դրան վերագրված իմաստը:

«Պարտքի գործիք» նշանակում է.

(ա) ցանկացած գործիք, այդ թվում` ցանկացած անդորրագիր կամ հաշվի քաղվածք, որը հաստատում է փոխատվություն, ավանդ, կանխավճար կամ նմանօրինակ եղանակով տրամադրված վարկ մարելու պարտավորության մասին կամ հանդիսանում նման պարտավորություն (ներառյալ, առանց բացառության, վարկի տրամադրումը վերաֆինանսավորման կամ մարման ժամկետների վերանայման համաձայնագրի շրջանակներում).

(բ) պարտավորություն, որը հաստատվում է պարտատոմսով, պարտքի հանձնառությամբ կամ պարտքի գրավոր այլ ապացույցով. կամ

(գ) պարտավորության երաշխիք, որն առաջանում է մեկ այլ պարտապանի Պարտքի գործիքի շրջանակներում, պայմանով որ յուրաքանչյուր դեպքում նման պարտավորությունը կարգավորվում է ոչ թե Հայաստանի, այլ իրավական այլ համակարգով:

«Հետաձգման փոխհատուցում» նշանակում է փոխհատուցում, որը հաշվարկվում է մասհանման հետաձգված կամ ժամանակավորապես կասեցված գումարի վրա այնպիսի տոկոսադրույքով (եթե մեծ է զրոյից), որով.

- նման գումարին կիրառելի տոկոսադրույքը, եթե այն Փոխառուին վճարվեր Մասհանման համար սահմանված օրը,

գերազանցում է

- Համապատասխան Միջբանկային դրույքաչափից (մեկամսյա դրույքաչափը) հանած 0.125% (12.5 բազիսային կետ), բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թիվը փոքր է զրոյից, որի դեպքում այն սահմանվում է զրոյին հավասար:

Նման փոխհատուցումը հաշվեգրվում է Մասհանման սահմանված օրվանից մինչև Մասհանման օրը կամ, ըստ հանգամանքների, սույն Պայմանագրի համաձայն Ընդունված տրանշը չեղարկելու օրը:

«Մասհանման ընդունում» նշանակում է Փոխառուի կողմից պատշաճ կերպով ստորագրված Մասհանման առաջարկի օրինակ:

«Մասհանումն ընդունելու վերջնաժամկետ» նշանակում է Մասհանման առաջարկում նշված` վերջինիս ավարտվելու օրը և ժամը:

«Մասհանման օր» նշանակում է Բանկի կողմից Տրանշը փաստացի կատարելու օրը:

«Մասհանման առաջարկ» նշանակում է Լրացում Գ.1-ում սահմանված ձևաչափին ըստ էության համապատասխանող նամակ:

«Խափանման դեպք» նշանակում է հետևյալ երկուսը միաժամանակ կամ դրանցից մեկը.

(ա) վճարային կամ հաղորդակցման այն համակարգերի կամ ֆինանսական այն շուկաների էական խափանում, որոնց աշխատանքը, յուրաքանչյուր առանձին վերցված դեպքում, անհրաժեշտ է Սույն Պայմանագրին առնչվող վճարումներ կատարելու համար, կամ

(բ) ցանկացած այլ իրադարձության ի հայտ գալը, որի հետևանքով տեղի է ունենում Բանկի կամ Փոխառուի գանձապետական կամ վճարումների գործառնությունների խափանում (տեխնիկական կամ համակարգային բնույթի), որը թույլ չի տալիս տվյալ կողմին.

(i) կատարել սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները, կամ

(ii) հաղորդակցվել մյուս կողմերի հետ,

և նման խափանումը (անկախ վերոնշյալ (ա) կամ (բ) կետում նշված դեպքից) չի առաջացել այն կողմի պատճառով, որի գործառնությունները խափանվել են և գտնվում են վերջինիս հսկողությունից դուրս:

«ԵՆ` վարկային հաշիվ» նշանակում է Փոխառուի հաշիվ, որին Բանկը կատարում է մասհանումներ, որը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում վարվող Փոխառուի միասնական գանձապետական հաշվի ենթահաշիվ է, առանձնացված է Փոխառուի բոլոր այլ ակտիվներից և որից վճարումներ են կատարվում բացառապես Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի, Ծրագրի իրականացման համաձայնագրի, Ենթավարկային համաձայնագրի և, առկայության դեպքում, այլ համապատասխան համաձայնագրերի համաձայն: Սույն հաշիվը բացվում է Բանկի համար ընդունելի բանկում:

«Բնապահպանական և սոցիալական սկզբունքների և չափանիշերի մասին ԵՆԲ փաստաթուղթ» նշանակում է ԵՆԲ-ի կայքում տեղադրված փաստաթուղթը, որն ուրվագծում է Բանկի ֆինանսավորած ծրագրերին վերջինիս ներկայացրած չափանիշերը և զանազան կողմերի պարտականությունները:

«Իրավասու պետություն» նշանակում է Որոշման Հավելված III-ում, որը` տվյալ Որոշման 4 (2) և 18 հոդվածների համաձայն ժամանակ առ ժամանակ կարող է վերանայել Եվրոպական Հանձնաժողովը, կամ ցանկացած այլ պետություն, որի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանը կամ Խորհուրդը որոշում են ընդունել Որոշման 4 (1) հոդվածի համաձայն:

«Շրջակա միջավայր» նշանակում է հետևյալը` հաշվի առնելով դրանց ազդեցությունը մարդու առողջության և սոցիալական բարեկեցության վրա.

 

(ա) ֆաունա և ֆլորա,

(բ) հող, ջուր, օդ, կլիմա և լանդշաֆտ,

(գ) մշակութային ժառանգություն,

(դ) կառուցապատված միջավայր,

 

և ընդգրկում նաև աշխատանքի հիգիենան և պաշտպանությունը, ինչպես նաև հանրային առողջությունն ու անվտանգությունը:

«Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան» նշանակում է առաջարկվող Ծրագրին առնչվող և Բանկի կողմից հաստատված բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:

«Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն» նշանակում է բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքում կատարած ուսումնասիրություն, ուր նշված և գնահատված են առաջարկվող Ծրագրի հետ կապված հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունները և առաջարկված են բոլոր ազդեցությունները կանխելու, նվազեցնելու և/կամ հաղթահարելու միջոցներ: Տվյալ ուսումնասիրությունը ծրագրի ուղղակի և անուղղակի շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման առարկա է:

«Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր» նշանակում է. (ա) Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն, (բ) Շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան, և (գ) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:

«Բնապահպանական և սոցիալական չափանիշեր» նշանակում է.

(ա) Ծրագրին, Երևանի քաղաքապետարանին և Պատվիրատուին կիրառելի բնապահպանական օրենքներ և սոցիալական օրենքներ,

(բ) Բնապահպանական և սոցիալական սկզբունքների և չափանիշերի մասին ԵՆԲ փաստաթուղթ և

(գ) Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր:

«Բնապահպանական կամ սոցիալական հաստատում» նշանակում է թույլտվություն, լիցենզիա, լիազորում, համաձայնություն կամ այլ հաստատում, որը շրջակա միջավայրի կամ սոցիալական օրենսդրությամբ պահանջվում է Ծրագրի հետ կապված շինարարական աշխատանքների կամ գործունեության առնչությամբ:

«Բնապահպանական կամ սոցիալական հայց» նշանակում է հայց, վարույթ, պաշտոնական ծանուցում կամ քննություն, որը Ծրագրի վրա ազդեցություն ունեցող բնապահպանական կամ սոցիալական հարցերի, ներառյալ` Բնապահպանական և սոցիալական որևէ չափանիշի խախտման կամ ենթադրվող խախտման առնչությամբ իրականացնում է ցանկացած անձ:

«Բնապահպանական հաստատում» նշանակում է Շրջակա միջավայրի մասին օրենսդրությամբ պահանջվող լիազորում:

«Շրջակա միջավայրի մասին օրենսդրություն» նշանակում է.

(ա) Եվրոպական Միության օրենքը, ներառյալ սկզբունքներն ու չափանիշերը,

(բ) ՀՀ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը և

(գ) ՀՀ կողմից ստորագրված և վավերացված, կամ այլ կերպ ՀՀ-ը կիրառելի և վերջինիս համար իրավապարտադիր բնույթ ունեցող միջազգային պայմանագրերը և կոնվենցիաները,

որոնց հիմնական նպատակն է շրջակա միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը կամ բարելավումը:

«ԵՄ երաշխիք»-ն ունի Ներածական մասի (1) կետում դրան վերագրված իմաստը:

«EUR» կամ «եվրո» նշանակում է Եվրոպական Միության այն անդամ պետությունների օրինական արժույթը, որոնք Եվրոպական Միության մասին պայմանագրի և Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի կամ դրանց հաջորդող պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն ընդունում կամ ընդունել են այն` որպես իրենց արժույթ:

«ԵՎՐԻԲՈՐ»-ն ունի Լրացում Բ-ում դրան վերագրված իմաստը:

«Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք» նշանակում է 10.01 հոդվածում նկարագրված որևէ հանգամանք, դեպք կամ իրադարձություն:

«Միջոցների հասանելիության վերջնաժամկետ» նշանակում է սույն Պայմանագրի ամսաթվից 48 (քառասուն ութ) ամիս անց օրը:

«Ահաբեկչության ֆինանսավորում» նշանակում է ցանկացած պարագայում միջոցների ուղղակի կամ անուղղակի տրամադրում կամ հավաքագրում` մտադրությամբ կամ իմացությամբ, որ դրանք` ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու են ահաբեկչության դեմ պայքարի մասին ԵՄ Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 2002/475/JHA շրջանակային որոշման 1-4 հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու նպատակով:

«Հաստատագրված տոկոսադրույք» նշանակում է Բանկի կողմից սահմանվող տարեկան տոկոսադրույք, որը ժամանակ առ ժամանակ սահմանվում է Բանկի կառավարման մարմինների կողմից կիրառելի սկզբունքներին համապատասխան այն փոխատվությունների համար, որոնք տրամադրվում են հաստատագրված տոկոսադրույքով, որն արտահայտված է Տրանշի փոխարժեքով և որին կիրառվում են նույն պայմանները, ինչ կապիտալի հետ վճարման և տոկոսադրույքի վճարման համար:

«Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ» նշանակում է Տրանշ, որին կիրառվում է Հաստատագրված տոկոսադրույք:

«Լողացող տոկոսադրույք» նշանակում է հաստատագրված սպրեդով լողացող տոկոսադրույք, այսինքն` Բանկի կողմից Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաջորդական հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված տարեկան տոկոսադրույք, որը հավասար է Համապատասխան միջբանկային դրույքաչափին գումարած Սպրեդը:

«Լողացող տոկոսադրույք հաշվետու ժամանակահատված» նշանակում է մեկ Վճարման ամսաթվից մինչև համապատասխան հաջորդ Վճարման ամսաթիվն ընկած յուրաքանչյուր ժամանակահատված. Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածը սկսվում է Տրանշի Մասհանման օրվանից:

«Լողացող տոկոսադրույքով տրանշ» նշանակում է Տրանշ, որին կիրառվում է Լողացող տոկոսադրույք:

«Շրջանակային համաձայնագիր»-ն ունի Ներածական մասի (2) կետում դրան վերագրված իմաստը:

«ՖՀՄՍ» նշանակում է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ` ՀՀՄՍ1606/2002 Կանոնակարգում դրանց տրված սահմանման իմաստով:

«ԱՄԿ» նշանակում է Աշխատանքի միջազգային կազմակերպություն:

«ԱՄԿ չափանիշեր» նշանակում է ԱՄԿ ցանկացած միջազգային պայմանագիր, կոնվենցիա կամ պարտավորություն, որը Հայաստանը ստորագրել և վավերացրել է կամ այլապես կիրառելի է Հայաստանին և իրավապարտադիր վերջինիս համար, ինչպես նաև Աշխատանքի հիմնական ստանդարտները (որոնք սահմանված են Աշխատանքի բնագավառում հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին ԱՄԿ հռչակագրում):

«Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք» նշանակում է վաղաժամ մարման դեպք, որն այլ է, քան պարբերություններ 4.03 Ա(2)-ում (ոչ ԵՆԲ ֆինանսավորմանը համարժեք փոխհատուցում) և 4.03 Ա(4)-ում (Անօրինականություն, ԵՄ երաշխիք, Շրջանակային համաձայնագիր) սահմանված դեպքերը.

«Կենսագործունեության վերականգնման պլան» նշանակում է առաջարկվող Ծրագրի առնչությամբ պատրաստված և Բանկի հաստատումը ստացած կենսագործունեության վերականգնման պլան:

«Փոխատվություն» նշանակում է սույն Պայմանագրով Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ հատկացվող Տրանշերի հանրագումարը:

«Մանդատ»-ն ունի Ներածական մասի (6) կետում դրան վերագրված իմաստը:

«Շուկայի խաթարման դեպք» նշանակում է հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրը.

(ա) եթե, Բանկի հիմնավոր կարծիքով, տեղի են ունեցել իրադարձություններ կամ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բացասաբար են ազդում Բանկի համար իր ֆինանսավորման աղբյուրների հասանելիության վրա.

(բ) եթե, Բանկի կարծիքով, բացակայում են ֆինանսավորման մշտական աղբյուրներից հասանելի միջոցները` համապատասխան արժույթով և (կամ) մարման ժամկետով Տրանշը համարժեք ֆինանսավորելու, և (կամ) այդպիսի Տրանշի հատուցման պայմանները կատարելու համար.

(գ) այնպիսի Տրանշի դեպքում, որի տոկոսադրույքը վճարվում է կամ ենթակա է վճարման Լողացող տոկոսադրույքով.

(i) Նման Տրանշի Լողացող տոկոսադրույքի հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածում ֆինանսավորման իր աղբյուրներից (այսինքն` դրամական շուկայում) միջոցներ ձեռքբերելու Բանկի ծախսը, որը որոշում է Բանկը, կգերազանցի Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը, կամ

(ii) Բանկը եզրահանգում է, որ բացակայում են նման Տրանշի արժույթին կիրառելի Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը սահմանելու անհրաժեշտ և բավարար միջոցները կամ Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը հնարավոր չէ որոշել Լրացում Բ-ում ներկայացված սահմանմանը համապատասխան:

«Էական անբարենպաստ փոփոխություն» նշանակում է ցանկացած դեպք կամ իրավիճակի փոփոխություն, որը, Բանկի կարծիքով, էական անբարենպաստ ազդեցություն ունի.

(ա) սույն Պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու Փոխառուի կամ Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարելու Պատվիրատուի կամ Երևանի քաղաքապետարանի ունակության վրա.

(բ) Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի գործունեության, գործառնությունների, գույքի, վիճակի (ֆինանսական կամ այլ), պայմանների կամ հեռանկարների վրա. կամ

(գ) Բանկին տրամադրված արժեթղթերի վավերականության, իրավակիրառելիության, ուժի մեջ լինելու, վարկանիշի կամ արժեքի, կամ սույն Պայմանագրով Բանկի իրավունքների կամ իրավական պաշտպանության միջոցների վրա:

«Մարման ամսաթիվ» նշանակում է Տրանշի` 4.01 հոդվածի համաձայն սահմանված վերջին մարման ամսաթիվը:

«Փողերի լվացում» նշանակում է`

(i) գույքի փոխակերպումը կամ փոխանցումը` գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու արդյունքում` նպատակ ունենալով թաքցնել կամ քողարկել գույքի ապօրինի ծագումը կամ աջակցել նման գործունեության մեջ ներգրավված անձին իր գործողության իրավական հետևանքներից խուսափելու համար.

(ii) գույքի իրական էության, աղբյուրի, գտնվելու վայրի, տիրապետման, շարժի, դրան առնչվող իրավունքի կամ սեփականության թաքցնելը կամ քողարկելը` գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու արդյունքում.

(iii) գույքի ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում` ստանալու պահին գիտակցելով, որ այդ գույքը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու արդյունքում. կամ

(iv) նախորդ կետերում նշված որևէ գործողությանը մասնակցություն, կատարելու հետ առնչություն, կատարելու փորձեր և կատարմանն օժանդակություն, նպաստում, կազմակերպում կամ խորհրդատվություն:

«Նոր աղբավայր» նշանակում է Ծրագրի Բաղադրիչ I-ով կառուցելիք նոր սանիտարական աղբավայր, որը սպասարկելու է Երևան քաղաքը և շրջակա տարածքները:

«ՀՆԳ»-ն ունի Ներածական մասի (12) կետում դրան վերագրված իմաստը:

«ՀՆԳ փաստաթղթեր»-ն ունեն Ներածական մասի (12) կետում դրանց վերագրված իմաստը:

«ՀՆԳ շրջանակային համաձայնագիր»-ն ունի Ներածական մասի (12) կետում դրան վերագրված իմաստը:

«Ենթավարկային համաձայնագիր» նշանակում է Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ ենթավարկային համաձայնագիր Փոխառուի և Պատվիրատուի միջև:

«Վճարման ամսաթիվ» նշանակում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը` մինչև ներառյալ Մարման ամսաթիվը, բացառությամբ այն դեպքերի, եթե նման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ինչը նշանակում է`

ա) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` համապատասխան հաջորդ աշխատանքային օրը, առանց 3.01 հոդվածով վճարման ենթակա տոկոսադրույքի ճշգրտման. և

բ) Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` տվյալ օրացուցային ամսվա համապատասխան հաջորդ օրը, եթե այդպիսինն առկա է և համապատասխան աշխատանքային օր է, կամ, հակառակ դեպքում, մոտակա նախորդ օրը, որը նույնպես համապատասխան աշխատանքային օր է, երկու դեպքում էլ` 3.01 հոդվածով վճարման ենթակա տոկոսադրույքի համապատասխան ճշգրտմամբ:

«Փուլ I»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Վաղաժամ մարման գումար» նշանակում է 4.02 Ա հոդվածի համաձայն Փոխառուի կողմից Տրանշի նախապես վճարելիք գումար:

«Վաղաժամ մարման ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, որը համարվում է Վճարման ամսաթիվ, երբ Փոխառուն առաջարկում է նախապես վճարել Վաղաժամ մարման գումարը:

«Վաղաժամ մարման դեպք» նշանակում է 4.03 Ա հոդվածում նկարագրված դեպքերից յուրաքանչյուրը:

«Վաղաժամ մարման փոխհատուցում» նշանակում է նախապես մարվող կամ չեղարկվող մայր գումարի առնչությամբ Բանկի կողմից Փոխառուին ներկայացված գումար, որը հավասար է

(ա) այն տոկոսի, որը կհաշվեգրվեր Վաղաժամ մարվող գումարին Վաղաժամ մարման ամսաթվից մինչև Մարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում, եթե այդ գումարը վաղաժամ չմարվեր, և

(բ) այն տոկոսի, որը կհաշվեգրվեր նույն ժամանակահատվածում, եթե հաշվարկվեր Վերաբաշխման դրույքաչափով` հանած 0.15% (տասնհինգ բազիսային կետ),

միջև դրական տարբերությանը (եթե կա այդպիսին) ընթացիկ արժեքով (Վաղաժամ մարման ամսաթվի դրությամբ):

Տվյալ ընթացիկ արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար դիսկոնտային դրույքաչափով, որը կիրառելի է յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

«Վաղաժամ մարման ծանուցում» նշանակում է 4.02 Գ հոդվածի համաձայն Բանկից Փոխառուին ներկայացված գրավոր ծանուցում:

«Վաղաժամ մարման հայտ» նշանակում է 4.02 Ա հոդվածի համաձայն Փոխառուից Բանկին ներկայացված Փոխատվությունը լրիվ կամ մասնակի մարելու մասին գրավոր հայտ:

«Արգելված վարք» նշանակում է Ահաբեկչության ֆինանսավորում, Փողերի լվացում կամ Արգելված պրակտիկա:

«Արգելված պրակտիկա» նշանակում է`

(i) Պարտադրման պրակտիկա, որը նշանակում է ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ կողմի կամ տվյալ կողմի գույքի նկատմամբ վատթարացուցիչ կամ վնասատու կամ վատթարացնել կամ վնասել սպառնացող բռնի արարք` ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու նպատակով.

(ii) Հանցավոր համաձայնության պրակտիկա, որը նշանակում է երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնություն` անազնիվ նպատակի հասնելու` ներառյալ ոչ պատշաճ կերպով երրորդ կողմի գործողությունների վրա ազդելու համար.

(iii) Կոռուպցիոն պրակտիկա, որը նշանակում է մի կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով արժեքավոր որևէ բանի առաջարկելը, տալը, ստանալը կամ պահանջելը` ոչ պատշաճ կերպով երրորդ կողմի գործողությունների վրա ազդելու համար.

(iv) Խարդախության պրակտիկա, որը նշանակում է որևէ գործողություն կամ անգործություն, ներառյալ խեղաթյուրումը, որը գիտակցաբար կամ անխոհեմորեն մոլորեցնում է կամ փորձում է մոլորեցնել կողմին` ֆինանսական կամ այլ շահ ստանալու կամ պարտավորությունից խուսափելու նպատակով. կամ

(v) Խոչընդոտող պրակտիկա, որը սույն Փոխատվությանը կամ Ծրագրին առնչվող Պարտադրման, Հանցավոր համաձայնության, Կոռուպցիոն կամ Խարդախության պրակտիկայի դեպքերի քննության առնչությամբ նշանակում է. (ա) քննության իրեղեն ապացույցների մտադրված ոչնչացնելը, կեղծելը, փոփոխելը կամ թաքցնելը և/կամ որևէ կողմին իր ունեցած և քննությանն առնչվող տեղեկությունները չհայտնելու կամ քննության իրականացումը կանխելու նպատակով սպառնալը, խոշտանգելը կամ ահաբեկելը, կամ (բ) աուդիտի պայմանագրային իրավունքների իրականացմանը կամ տեղեկատվության հասանելիության էապես խոչընդոտելուն ուղղված գործողություններ:

«Ծրագիր»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Ծրագրի իրականացման համաձայնագիր» նշանակում է Ծրագրի իրականացման վերաբերյալ Պատվիրատուի, Երևանի քաղաքապետարանի և Բանկի միջև ծրագրի իրականացման համաձայնագիր:

«Պատվիրատու»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Վերաբաշխման դրույքաչափ» նշանակում է հաստատագրված տոկոսադրույքով այնպիսի փոխատվությունների համար փոխհատուցման հաշվարկման օրվա դրությամբ գործող Հաստատագրված տոկոսադրույքը, որոնք արտահայտվում են միևնույն արժույթով և որոնց Մարման ամսաթվի մասով գործում են տոկոսի վճարման նույն պայմանները և նույն հետվճարման պայմանները, ինչ և Տրանշի դեպքում, որի համար առաջարկվում է կամ հայցվում է վաղաժամ մարումը: Այդ դեպքերում, երբ ժամանակահատվածը ավելի կարճ է, քան 48 ամիսը (կամ 36 ամիսը` տվյալ ժամանակահատվածում մայր գումարի հետվճարման բացակայության դեպքում) կիրառվում է դրամի շուկայում գործող ամենամոտ համարժեք դրույքաչափը,որը հավասար է Համապատասխան միջբանկային դրույքաչափից հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ժամանակահատվածի համար: 12-ից 36/48 ամիսների միջև ընկած ժամանակահատվածների դեպքում, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կիրառվում է այն սվոպային տոկոսադրույքների մասով սակարկային դրույքը, որը հրապարակվում է «Ռոյթերզ» գործակալության կողմից համապատասխան արժույթի համար և կիրառվում է Բանկի կողմից հաշվարկման պահին:

«Համապատասխան աշխատանքային օր» նշանակում է այն ամսաթիվը, երբ Իրական ժամանակի ռեժիմում խոշոր վճարումների արագ կատարման անդրեվրոպական համակարգը, որում կիրառվում է մեկ միասնական ընդհանուր հարթակ, և որը գործարկվել է 2007 թվականի նոյեմբերի 19-ին (TARGET 2), բաց է եվրոյով վճարումների կատարման համար:

«Համապատասխան միջբանկային դրույքաչափ» նշանակում է ԵՎՐԻԲՈՐ:

«Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձիք» նշանակում է Պատժամիջոցների մեկ կամ մեկից ավելի ցանկերում ընդգրկված ցանկացած անհատ կամ կազմակերպություն:

«Պատժամիջոցների ցանկեր» նշանակում է.

(ա) Եվրոպական Միության մասին պայմանագրի V մասի 2-րդ գլխի, ինչպես նաև Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 215 հոդվածի համաձայն` Եվրոպական Միության կողմից սահմանված տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցներ և զենքի մատակարարման արգելքներ, որոնք հրապարակված են ԵՄ http://ec.europa.eu/external_relations/cfsp/sanctions/consol-list_en.htm և http://eeas.europa.eu/cfsp/sanctions/docs/measures_en.pdf պաշտոնական կայքերում, ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում են կամ հրապարակվում են այլ իրավահաջորդ էջում, կամ

(բ) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` Միավորված Ազգերի Կազմակերպության 41-րդ հոդվածի համաձայն սահմանած տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակող միջոցներ և զենքի մատակարարման արգելքներ, որոնք հրապարակվում են ՄԱԿ-ի http://www.un.org/Docs/sc/committees/INTRO.htm պաշտոնական կայքում, ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում են կամ հրապարակվում են այլ իրավահաջորդ էջում:

«Մասհանման սահմանված ամսաթիվ» նշանակում է այն ամսաթիվը, երբ 1.02Բ հոդվածի համաձայն նախատեսվում է Տրանշի հատկացումը:

«Ապահովում» նշանակում է ցանկացած գրավ, գրավադրություն, սեփականության պահման իրավունք, այդ իրավունքի վերափոխանցում, սեփականության նկատմամբ հայցապահանջի իրավունք, հիպոթեք, կամ որևէ անձի պարտավորությունները ապահովող այլ գրավային փաստաթուղթ կամ համանման իրավական ուժ ունեցող ցանկացած այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն:

«Սոցիալական ոլորտի օրենսդրություն» նշանակում է հետևյալներից յուրաքանչյուրը.

(ա) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական հարցերին կիրառելի բոլոր օրենքները կամ ենթաօրենսդրական ակտերը,

(բ) ԱՄԿ բոլոր ստանդարտները, և

(գ) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված և վավերացված կամ Հայաստանի Հանրապետությանը կիրառելի և իրավապարտադիր բնույթ ունեցող ՄԱԿ-ի պայմանագրերը, կոնվենցիաները կամ պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Սոցիալական հարցեր» նշանակում է հետևյալներից մեկը կամ բոլորը միաժամանակ. (i) աշխատանքի և զբաղվածության պայմաններ, (ii) աշխատանքային հիգիենա և պաշտպանություն, (iii) բնիկ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի իրավունքների և շահերի պաշտպանություն և ամրապնդում, (iv) մշակութային ժառանգություն (նյութական և ոչ նյութական), (v) հանրային առողջություն, ապահովություն և անվտանգություն, (vi) անհատների պարտադրված ֆիզիկական վերաբնակեցում և/կամ տնտեսական տեղահանում և ապրուստի միջոցների կորուստ, և (vii) հանրային մասնակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավվածություն:

«Սպրեդ» նշանակում է [*] բազիսային կետ [Սպրեդը կսահմանվի նախքան Սպրեդի առաջարկը ստորագրելը]:

«Շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան» նշանակում է շահագրգիռ կողմերին ներգրավելու պլան, որը մշակվել է առաջարկվող Ծրագրի առնչությամբ և հաստատվել Բանկի կողմից:

«Հարկ» նշանակում է ցանկացած հարկ, տուրք, գանձում, պահում, կամ համանման բնույթի ցանկացած այլ վճարումներ և պահումներ (ներառյալ վերոնշյալ վճարումները չկատարելու կամ դրանց վճարումն ուշացնելու համար սահմանված ցանկացած տուգանք կամ տոկոսավճար):

«Տեխնիկական նկարագիր»-ն ունի Ներածական մասի (4) կետում դրան վերագրված իմաստը:

«Տրանշ» նշանակում է սույն Պայմանագրով կատարված կամ կատարվելիք մասհանում: Այն դեպքում, երբ չի ստացվել Մասհանումն ընդունելու ծանուցագիր, Տրանշը նշանակում է 1.02Բ հոդվածի համաձայն առաջարկված Տրանշ:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Վարկ և մասհանումներ

 

1.01 Վարկի գումարը

Սույն Պայմանագրով Բանկը` Ծրագիրը ֆինանսավորելու համար Փոխառուին է տրամադրում 8 000 000 (ութ միլիոն) եվրո արժողությամբ վարկ (այսուհետ` «Վարկ»), որը Փոխառուն ընդունում է:

 

1.02 Մասհանման ընթացակարգ

 

1.02 Ա Տրանշեր

Բանկը հատկացնում է Վարկն առավելագույնը 5 (հինգ) Տրանշերով: Յուրաքանչյուր Տրանշի գումարը, եթե այն չի համարվում Վարկի չօգտագործված մնացորդ, նվազագույնը կազմում է 1 000 000 (մեկ միլիոն) եվրո:

Մեկ օրացուցային ամսվա ընթացքում Բանկը Փոխառուին է ուղարկում ոչ ավելի, քան Մասհանման մեկ առաջարկ և սույն Պայմանագրով մեկ օրացուցային ամսվա ընթացքում կատարվում է ոչ ավելի, քան մեկ Տրանշի հատկացում:

 

1.02 Բ Մասհանման առաջարկ

Ստանալով Փոխառուի հայտը, և պայմանով, որ չի առաջացել և շարունակվում 1.06Բ հոդվածում նշված որևէ իրավիճակ, Բանկը Տրանշի հատկացման նպատակով Փոխառուին ուղարկում է Մասհանման առաջարկ: Փոխառուն Մասհանման առաջարկը պետք է ստանա Միջոցների հասանելիության վերջնաժամկետից ամենաուշը 10 (տասը) օր առաջ: Մասհանման առաջարկում նշվում են`

(ա) Տրանշի գումարը,

(բ) Մասհանման սահմանված ամսաթիվը, որը Համապատասխան աշխատանքային օր է և ընկնում է Մասհանման առաջարկի ամսաթվից առնվազն 10 (տասը) օր հետո և Միջոցների հասանելիության վերջնաժամկետի ամսաթվի օրը կամ դրանից առաջ,

(գ) Տրանշի տոկոսադրույքը, այն է` (i) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշ; կամ (ii) Լողացող տոկոսադրույքով Տրանշ, յուրաքանչյուր դեպքում 3.01 հոդվածի համապատասխան դրույթների համաձայն,

(դ) Տրանշի տոկոսադրույքի վճարման պարբերականությունը` 3.01 հոդվածի դրույթներին համապատասխան,

(ե) Տրանշի առաջին Վճարման ամսաթիվը,

(զ) Տրանշի մայր գումարի մարման պայմանները` 4.01 հոդվածի դրույթներին համապատասխան,

(է) Տրանշի մայր գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը,

(ը) Հաստատագրված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Հաստատագրված տոկոսադրույքը, իսկ Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև Մարման ամսաթիվը, և

(թ) Մասհանումն ընդունելու վերջնաժամկետը:

 

1.02 Գ Մասհանման ընդունում

Փոխառուն կարող է ընդունել Մասհանման առաջարկը` Մասհանման ընդունման ծանուցումը Բանկին ուղարկելով Մասհանման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ: Մասհանման ընդունման ծանուցմանը կից ներկայացվում են.

(ա) IBAN ծածկագիրը (կամ համապատասխան ձևաչափը, որը համահունչ է տեղական բանկային պրակտիկային) և ԵՆԲ-ի Վարկային հաշվի SWIFT BIC-ը, որին 1.02 Դ հոդվածին համապատասխան կատարվում է Տրանշի փոխանցումը, ներառյալ` հղումներ ՀՀ կենտրոնական բանկի թղթակցային հաշվին, որն օգտագործվելու է մասհանման նպատակներով,

(բ) աշխատանքային կարգով ՀՀ կենտրոնական բանկի հաստատում` ազատ տեքստի/ազատ ձևաչափի սվիֆտ հաղորդագրության տեսքով, ուր նույնացվում է ԵՆԲ-ի Վարկային հաշվի տերը և

(գ) Մասհանման ընդունման ծանուցումը ստորագրելու լիազորված անձի կամ անձանց լիազորության ապացույցները և նման անձի կամ անձանց ստորագրությունների նմուշները, և

Կասկածներից զերծ մնալու նպատակով, այն դեպքում, երբ համապատասխան Մասհանման ընդունման ծանուցման հետ միաժամանակ Փոխառուն չի տրամադրում նոր Մասհանման առաջարկին վերաբերող վերոնշյալ (ա) և (բ) պարբերություններում նշված ապացույցներն ու փաստաթղթերը, Բանկն իրավունք ունի ենթադրել, որ նախկինում ներկայացված IBAN ծածկագիրը, SWIFT BIC և ստորագրությունը շարունակում են մնալ կիրառելի և վավերական:

Եթե մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետը Փոխառուն` սահմանված կարգով պատշաճ կերպով ընդունում է Մասհանման առաջարկը, Բանկը` համապատասխան Մասհանման առաջարկի և սույն Պայմանագրի պայմանների համաձայն, Փոխառուին է տրամադրում Ընդունված տրանշը:

Համարվում է, որ Փոխառուն մերժել է Մասհանման առաջարկը, եթե մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետն այն պատշաճ կերպով չի ընդունվել:

 

1.02 Դ Մասհանման հաշիվ

Մասհանումը կատարվում է ԵՆԲ-ի Վարկային հաշվին: ԵՆԲ-ի Վարկային հաշիվը Փոխառուի սեփական բանկային հաշիվն է:

Որպես ԵՆԲ-ի Վարկային հաշիվ կարող է նշվել միայն մեկ հաշիվ:

 

1.03 Մասհանման արժույթը

 

Բանկի կողմից բոլոր Տրանշերը հատկացվում են եվրոյով:

 

1.04 Մասհանման պայմանները

 

1.04 Ա Առաջին Տրանշը

ՀՈԴՎԱԾ 1.02-ԻՆ համապատասխան, առաջին Տրանշի հատկացումը կատարվում է այն

դեպքում, երբ, Մասհանման սահմանված ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային օր

առաջ, Բանկը ստանում է իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ

հետևյալ փաստաթղթերն ու ապացույցները.

 

(ա) Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության` Փոխառուի կողմից սույն Պայմանագիրը պատշաճ կերպով կնքելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերեն լեզվով կազմված իրավական կարծիք: Նման իրավական կարծիքը պետք է հիմնավորված լինի կամ դրան կից պետք է ներկայացվեն Փոխառուի` սույն Պայմանագիրը կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան սույն Պայմանագրի պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը.

(բ) անգլերեն լեզվով կազմված ապացույց` Հայաստանի Հանրապետության [ֆինանսների նախարար] [*] կողմից սույն Պայմանագիրը Փոխառուի հանձնարարությամբ և անունից ստորագրելու համար համապատասխան լիազորությամբ օժտված լինելու մասին.

(գ) ապացույց, որ Փոխառուն, Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն օժտված են սույն Պայմանագրին և Ծրագրին առնչվող բոլոր անհրաժեշտ լիազորություններով.

(դ) ծառայության գործակալի կողմից իր նշանակումն ընդունելու ապացույց.

(ե) ապացույց առ այն, որ Պատվիրատուն, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան ստեղծել է ծրագրի իրականացման խումբ` համարժեք ռեսուրսներով և պատշաճ որակավորված անձնակազմով.

(զ) ապացույց, որ Բանկի կողմից սահմանված կամ վերոնշյալ պարբերություն (ա)-ով նախատեսված իրավական կարծիքում նշված արժութային հսկողությանն առնչվող ցանկացած համաձայնություններ, որոնք Փոխառուին անհրաժեշտ են մասհանումները ստանալու, Փոխատվությունը հետվճարելու, տոկոսները վճարելու և սույն Պայմանագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար, պատշաճ կերպով ստացվել են, վավերական են և իրավակիրառելի են.

(է) 1.08 հոդվածով նախատեսված գնահատման վճարն ամբողջությամբ վճարելու ապացույց.

(ը) ապացույց, որ պատշաճ կերպով ստորագրվել և փոխանակվել են ՎԶԵԲ Փոխատվության փաստաթղթերը և ՀՆԳ փաստաթղթերը, կատարվել կամ հանվել են դրանց ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները և Փոխառուն իրավասու է դրանց շրջանակներում կատարել առհանումներ.

(թ) անգլերեն լեզվով կազմված իրավական կարծիք, որը, մասնավորապես, հաստատում է, որ (1) Պատվիրատուի և Երևանի քաղաքապետարանի կողմից և նրա անունից պատշաճ կերպով կնքվել և փոխանակվել է Ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը պարունակում է Պատվիրատուի և Երևանի քաղաքապետարանի վավերական և իրավապարտադիր պարտավորություններ, որոնք իրավակիրառելի են համաձայնագրի պայմաններին համապատասխան, և (2) Պատվիրատուն պատշաճ կերպով հիմնված և գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և ամբողջովին պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

(ժ) անգլերեն լեզվով կազմված ապացույց` Պատվիրատուի և Երևանի քաղաքապետարանի կողմից և անունից Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրող անձանց պատշաճ լիազորված և իրավասություններով օժտված լինելու մասին. և

(ժա) ապացույց առ այն, որ Փոխառուի և Պատվիրատուի միջև կնքվել է Բանկի պահանջները բավարարող Ենթավարկային համաձայնագիր:

 

1.04 Բ Բաղադրիչ II և Բաղադրիչ III շրջանակների սխեմաների ֆինանսավորմանն առնչվող տրանշեր

Չսահմանափակելով 1.04 Գ հոդվածում (Բոլոր Տրանշերը) բոլոր Տրանշերի համար սահմանված նախնական պայմանները, Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի սխեմաներին առնչվող ցանկացած Տրանշի մասհանում 1.02 հոդվածի շրջանակներում պայմանավորված է Բանկի կողմից 1.10 հոդվածի պահանջների համաձայն Հատկացման համապատասխան հայտի ստացմամբ և Բանկի կողմից` իր պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ, Մասհանման սահմանված ամսաթվից 10 (տասը) աշխատանքային օր առաջ կամ դրանից ավելի վաղ, լրացուցիչ ապացույցներ ստացմամբ, որոնք ցուցադրում են, որ սխեմաներին հատկացված և 1.10 հոդվածի պահանջների համաձայն Բանկի կողմից հավանություն ստացած կամ հաստատված գումարը հավասար է հատկացվող Տրանշի հանրագումարին:

 

1.04 Գ Բոլոր Տրանշերը

Հոդված 1.02-ի համաձայն, յուրաքանչյուր Տրանշի մասհանումը, հաշվի է առնում հետևյալ պայմանները.

(ա) առաջարկվող Տրանշի համար Մասհանման սահմանված ամսաթվից 10 (տասը) աշխատանքային օր առաջ կամ դրանից ավելի վաղ Բանկը ստացել է հետևյալ փաստաթղթերը կամ ապացույցները, որոնց ձևը և բովանդակությունը բավարարում են իր պահանջները (բացառապես իր հայեցողությամբ)`

(i) Փոխառուի լիազոր ներկայացուցչի կողմից ստորագրված և Մասհանման սահմանված ամսաթվին ոչ ավելին, քան երեսուն օր նախորդող ամսաթվով Փոխառուի կողմից տրամադրված հավաստագիր` Լրացում Դ-ում ներկայացված օրինակելի ձևով,

(ii) Մասհանման ընդունման ծանուցումը ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորության պատշաճ կերպով հավաստված ապացույցները և նման անձի կամ անձանց ստորագրությունների հավաստված նմուշները, բացառությամբ այն դեպքի, երբ ստորագրելու լիազորության նման ապացույցը և ստորագրության նմուշը նախապես տրամադրվել են 1.04 հոդվածի պահանջներին համապատասխան և չեն փոխվել (կասկածներից զերծ մնալու նպատակով, այն դեպքում, երբ համապատասխան Մասհանման ընդունման ծանուցման հետ միաժամանակ Փոխառուն չի տրամադրում նոր մասհանմանը վերաբերող ստորագրելու լիազորության նման ապացույց և ստորագրության նմուշ, Բանկն իրավունք ունի ենթադրել, որ նախկինում ներկայացված ստորագրելու լիազորության նման ապացույցը և ստորագրության նմուշը շարունակում են մնալ կիրառելի և վավերական).

(iii) բացառությամբ առաջին Տրանշի մասհանման, ապացույց առ այն, որ, ՎԶԵԲ Փոխատվության փաստաթղթերը և ՀՆԳ փաստաթղթերը շարունակում են մնալ լիարժեք ուժի մեջ, վավերական և իրավակիրառելի, և դրանցում նշված մասհանման բոլոր պայմանները կատարվել են.

(iv) հաստատում, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է, իրավապարտադիր և իրավակիրառելի, ի հայտ չի եկել դեպք կամ հանգամանք, որը, Բանկի հիմնավոր կարծիքով, կարող էր անբարենպաստ ազդել Շրջանակային համաձայնագրի իրավական, վավերական, իրավապարտադիր և իրավակիրառելի բնույթի վրա.

(v) բացառությամբ առաջին Տրանշի մասհանման, ապացույց առ այն, որ Ենթավարկային համաձայնագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, վավերական և իրավակիրառելի և դրանում նշված Մասհանման բոլոր պայմանները կատարվել են. և

(vi) ցանկացած այլ լիազորագրի կամ որևէ այլ փաստաթղթի, կարծիքի կամ հավաստիացման օրինակ, որի վերաբերյալ Բանկը Փոխառուին ծանուցել է, որ այն անհրաժեշտ կամ ցանկալի է սույն Պայմանագրի, Ծրագրի իրականացման համաձայնագրի կնքման և կատարման, և դրանցով նախատեսված գործարքների, կամ դրանց վավերականության և իրավակիրառելիության համար.

(բ) առաջարկվող Տրանշի համար Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ.

(i) 6.07 հոդվածի համաձայն կրկնվող հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր առումներով ճիշտ են,

(ii) ԵՄ երաշխիքը վավերական է, իրավապարտադիր և իրավակիրառելի, ի հայտ չի եկել դեպք կամ հանգամանք, որը, Բանկի հիմնավոր կարծիքով, կարող էր անբարենպաստ ազդել ԵՄ երաշխիքի իրավական, վավերական, իրավապարտադիր և իրավակիրառելի բնույթի կամ դրա հիման վրա պահանջ ներկայացնելու Բանկի իրավունքի վրա.

(iii) ի հայտ չի եկել և չի մնում չկարգավորված, անտեսված կամ առաջարկվող Տրանշի մասհանման հետևանքով չի առաջանում իրավիճակ կամ հանգամանք, որն առաջացնում է կամ կարող է ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն այդ մասին ծանուցելու դեպքում առաջացնել

(Ա) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք, կամ

(Բ) Վաղաժամ մարման դեպք:

 

1.05 Մասհանման հետաձգում

 

1.05 Ա Հետաձգման հիմքերը

Փոխառուի գրավոր հայտի հիման վրա, Բանկը հետաձգում է ցանկացած Ընդունված տրանշի հատկացումը` մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Փոխառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի Մասհանման սահմանված ամսաթվից 6 (վեց) ամսից ոչ ուշ, և Մասհանման առաջարկում նշված` Տրանշի առաջին մարման օրվանը նախորդող 60 (վաթսուն) օրվանից ոչ ուշ: Նման դեպքում Փոխառուն վճարում է Հետաձգման փոխհատուցումը, որը հաշվարկվում է Մասհանման հետաձգված գումարի վրա:

Մասհանումը հետաձգելու վերաբերյալ ցանկացած հայտ տվյալ Տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ներկայացվել է Մասհանման սահմանված ամսաթվից առնվազն 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ:

Եթե Ընդունված տրանշի դեպքում սահմանված ժամկետում և Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ (կամ մասհանման ակնկալվող ամսաթվին, եթե նախորդ հատկացումը հետաձգվել է) 1.04 հոդվածում նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել, մասհանումը հետաձգվում է մինչև Բանկի և Փոխառուի միջև համաձայնեցված ամսաթիվ, որը պետք է լինի ոչ շուտ, քան մասհանման բոլոր պայմանները կատարելու օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր հետո (առանց սահմանափակելու 1.06Բ հոդվածի համաձայն Վարկի չմասհանված մասն ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնելու և (կամ) չեղարկելու Բանկի իրավունքը): Նման դեպքում, Փոխառուն Բանկին վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված մասհանման գումարի վրա:

 

1.05 Բ 6 (վեց) ամսով հետաձգված մասհանման չեղարկում

Բանկը կարող է, այդ մասին գրավոր ծանուցելով Փոխառուին, չեղարկել 1.05 Ա հոդվածի համաձայն ընդհանուր 6 (վեց) ամսից ավելի հետաձգված մասհանումը: Չեղարկված գումարը մնում է հասանելի մասհանման համար` 1.02 հոդվածին համապատասխան:

 

1.06 Չեղարկում և ժամանակավոր կասեցում

 

1.06 Ա Չեղարկելու Փոխառուի իրավունքը

Փոխառուն կարող է, ցանկացած պահի Բանկին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Սակայն, ծանուցումը չի տարածվում Ընդունված տրանշի վրա, որի Մասհանման սահմանված ամսաթիվը ծանուցման ամսաթվից սկսած 5 (հինգ) Աշխատանքային օրվա ընթացքում է:

 

1.06 Բ Ժամանակավորապես կասեցնելու և չեղարկելու Բանկի իրավունքը

(ա) Բանկը կարող է, ցանկացած պահի Փոխառուին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել և/կամ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը` ընդ որում այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես,

(i) եթե ի հայտ է եկել Վաղաժամ մարման դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք, կամ տեղի է ունեցել դեպք կամ առաջացել հանգամանք, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կարող է հանդիսանալ Վաղաժամ մարման դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք. կամ

(ii) եթե Հայաստանի Հանրապետությունը դադարում է իրավասու պետություն հանդիսանալ Մանդատի շրջանակներում կատարվող գործառնությունների համար կամ եթե Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կորցնում են ԵՄ Երաշխիքից օգտվելու իրավունքը.

(բ) Բանկը նաև կարող է, Շուկայի խաթարման իրավիճակ առաջանալու դեպքում, ժամանակավորապես կասեցնել Վարկի այն մասնաբաժինը, որի վերաբերյալ այն չի ստացել Մասհանման ընդունման ծանուցում, ընդ որում` այդ մասին որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես:

(գ) Ցանկացած ժամանակավոր կասեցում մնում է ուժի մեջ քանի դեռ Բանկը չի դադարեցրել այն կամ չեղարկել ժամանակավորապես կասեցված գումարը:

 

1.06 Գ Տրանշի ժամանակավորապես կասեցնելու և չեղարկելու դիմաց փոխհատուցում

1.06 Գ (1) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄ

Եթե Բանկը ժամանակավորապես կասեցնում է Ընդունված տրանշը` Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով, Փոխառուն Բանկին է վճարում Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է ժամանակավորապես կասեցված մասհանման գումարի վրա:

 

1.06 Գ (2) ՉԵՂԱՐԿՈՒՄ

(ա) Եթե 1.06 Ա հոդվածի համաձայն Փոխառուն չեղարկում է.

(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Փոխառուն հատուցում է Բանկին 4.02Բ հոդվածով սահմանված կարգով. և

(ii) Լողացող տոկոսադրույքով տրանշը, որն Ընդունված տրանշ է, կամ Վարկի որևէ այլ մասնաբաժին, որն Ընդունված տրանշի մաս չի հանդիսանում, ապա փոխհատուցում չի կատարվում:.

(բ) Եթե Բանկը.

(i) Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք ի հայտ գալու հետևանքով կամ 1.05` հոդվածի համաձայն չեղարկում է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Փոխառուն Բանկին է վճարում Վաղաժամ մարման փոխհատուցում. և

(ii) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով չեղարկում է Ընդունված տրանշը, Փոխառուն հատուցում է Բանկին 10.03 հոդվածով սահմանված կարգով:

Բացառությամբ վերոնշյալ դեպքերի, Բանկի կողմից Տրանշը չեղարկելու մյուս բոլոր դեպքերում փոխհատուցում չի վճարվում:

Փոխհատուցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով` չեղարկված գումարը համարվում է հատկացված և մարված Մասհանման սահմանված ամսաթվով կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ ժամանակավորապես կասեցված է` չեղարկելու ծանուցման ամսաթվով:.

 

1.07 Չեղարկումը Վարկի ժամկետն ավարտվելուց հետո

 

Միջոցների հասանելիության վերջնաժամկետին հաջորդող օրը, և եթե Բանկի հետգրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկի այն մասը, որի Մասհանումը 1.02 Գ հոդվածում սահմանված կարգով չի ընդունվել, ինքնաբերաբար չեղարկվում է` առանց Բանկի կողմից Փոխառուին որևէ ծանուցում ուղարկելու և առանց Կողմերի համար պարտավորություններ առաջացնելու:

 

1.08 Գնահատման վճարը

 

Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում Փոխառուն Բանկին է վճարում Ծրագրին առնչվող և Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար կամ ապահովում այդ վճարի կատարումը: Գնահատման վճարի գումարը կազմում է 50 000 (հիսուն հազար) եվրո:

 

1.09 1-ին հոդվածի համաձայն վճարման ենթակա գումարներ

 

1.05, 1.06 և 1.08 հոդվածներով նախատեսված գումարները վճարման են ենթակա եվրոյով: Դրանք ենթակա են վճարման Փոխառուի կողմից Բանկի պահանջագիրը ստանալու պահից 15 (տասնհինգ) օրվա կամ Բանկի պահանջագրում նշված ավելի երկար ժամկետում:

 

1.10 Հատկացման ընթացակարգեր և պարտավորություններ

 

Վարկը կարող է հատկացվել բացառապես Փուլ I-ի սխեմաները ֆինանսավորելուն, որոնք համարվել են ընդունելի Բանկի Վարկով ֆինանսավորելու համար և սահմանվել են Տեխնիկական նկարագրության մեջ: Սույն Պայմանագրով ֆինանսավորվելու համար Փուլ I-ի յուրաքանչյուր սխեմա պետք է բավարարի համապատասխան չափորոշիչները և պարամետրերը, որոնք Բանկը կիրառում է խնդրո առարկա սխեմայի տեսակին:

Սույն Պայմանագրով Փուլ I-ի որևէ սխեմա ֆինանսավորվելու համար Փոխառուն պետք է ապահովի սույն 1.10 հոդվածի հատկացման ընթացակարգի, Լրացում Ա-ի պահանջների և սույն է.10 հոդվածի հատկացման պարտավորությունների կատարումը:

Բանկը հաստատել է Բաղադրիչ I-ի շրջանակներում նոր սանիտարական աղբավայրի առաջին գոտու և օժանդակ ենթակառուցվածքի կառուցման համար ֆինանսավորման հատկացումը սույն Պայմանագրով, իսկ Վարկի հատկացվող գումարը եվրոյով չի գերազանցում հետևյալ երկու թվերից փոքրը` [[*] ([*] եվրո)] [ենթակա է հաստատման] և Պատվիրատուի կողմից` Բաղադրիչ I-ի շրջանակներում նոր սանիտարական աղբավայրի առաջին գոտու և օժանդակ ենթակառուցվածքի կառուցմանն առնչվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների տրամադրման համար կնքված պայմանագրի(երի) ընդհանուր արժեքի 50% (հիսուն տոկոս):

Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի սխեմաները Բանկ են ներկայացվում նախապես` առանձին գնահատման համար, և ենթակա են Բանկի հաստատման` մինչև Բանկի միջոցների հատկացումը Փոխառուին: Սույն Պայմանագրի կնքման օրվանից մինչև 2019 թ-ի մարտի 31-ը Փոխառուն կարող է Բանկ ներկայացնել Բաղադրիչներ II-ին և III-ին առնչվող հատկացման հայտ (այսուհետ` «Հատկացման հայտ»):

Փոխառուի հետ համաձայնեցնելով, Բանկն ունի Ծրագրի ընթացքում հատկացման ընթացակարգերը փոփոխելու լիարժեք հայեցողություն, այդ թվում` շրջանակային փոխատվությունների վերաբերյալ Բանկի քաղաքականությանը համահունչ փոփոխելու և/կամ պարզեցնելու հատկացման նման ընթացակարգերը:

Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի համապատասխան սխեմաների վերաբերյալ Հատկացման հայտին կից Փոխառուն տրամադրում է կամ ապահովում է, որ Պատվիրատուն տրամադրի Լրացում Ա 2.2-ով նման սխեմաներին առնչությամբ պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև բավարար մանրամասնությամբ այլ տեղեկություններ` հնարավորություն տալով Բանկին գնահատել համապատասխան սխեմայի ֆինանսավորման օրինաչափությունը և յուրաքանչյուր դեպքում բավարարելով Բանկի պահանջները: Բանկն իրավունք է վերապահում պահանջել Փոխառուից ստանձնել նման սխեմաներին առնչվող լրացուցիչ պարտավորություն(ներ)` Բանկի կողմից ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ: Անհրաժեշտ համարելու դեպքում, Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի համապատասխան սխեմաների նման ուսումնասիրությանը հաջորդիվ` Բանկն ունի Հատկացման հայտը և դրան հատկացվելիք Վարկի եվրոյով արտահայտված գումարի չափը հաստատելու լիարժեք հայեցողություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2.01 Փոխատվության գումարը

 

Փոխատվությունը կազմված է տրանշերի հանրագումարից, որոնք Վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից և հաստատված են վերջինիս կողմից 2.03 հոդվածի համաձայն:

 

2.02 Մարման, տոկոսի և այլ վճարների արժույթը

 

Յուրաքանչյուր Տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները Փոխառուն վճարում է եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման այդպիսի վճարման միջոցով:

 

2.03 Բանկի հաստատումը

 

Յուրաքանչյուր Տրանշի մասհանմանը հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում Բանկը Փոխառուին է ներկայացնում 4.01 հոդվածում նշված մարման ժամանակացույցը` անհրաժեշտության դեպքում նշելով տվյալ Տրանշի Մասհանման ամսաթիվը, մասհանված գումարը, մարման պայմանները և տոկոսադրույքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՏՈԿՈՍ

3.01 Տոկոսադրույքը

 

3.01 Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշերը

Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Փոխառուն Վճարման ամսաթվերին վճարում է Հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Տոկոսը հաշվարկվում է 5.01 (ա) հոդվածի հիման վրա:

 

3.01 Բ Լողացող տոկոսադրույքով տրանշերը

Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Փոխառուն Վճարման ամսաթվերին վճարում է Լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Բանկը հայտնում է Փոխառուին Լողացող տոկոսադրույքը` Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի սկսվելուց սկզբին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:

Եթե, 1.05 և 1.06 հոդվածների համաձայն, Լողացող տոկոսադրույքով որև է տրանշ ի մասհանում կատարվում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո, ապա կիրառվում է Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածի համար կիրառելի Համապատասխան միջբանկային դրույքաչափը` համարելով, որ մասհանումը կատարվել է Մասհանման սահմանված ամսաթվին:

Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է 5.01 (բ) հոդվածի համաձայն: Եթե Լողացող տոկոսադրույքի ցանկացած հաշվետու ժամանակահատվածի դեպքում Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն սահմանվում է զրոյին հավասար:

 

3.02 Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները

 

Չսահմանափակելով 10-րդ հոդվածի և բացառության կարգով 3.01 հոդվածի դրույթների իրավական ուժը, եթե Փոխառուն վճարման համար սահմանված օրը չի վճարում իր կողմից սույն Պայմանագրով վճարելիք ցանկացած գումար, ապա Պայմանագրի պայմաններով վճարման ենթակա ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրվում է տոկոս` վճարման համար սահմանված ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը` տարեկան տոկոսադրույքով, որը հավասար է`

(i) Լողացող տոկոսադրույքով տրանշերին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` կիրառելի Լողացող տոկոսադրույքը գումարած 2% (200 բազիսային կետ).

(ii) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշերին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` հետևյալ երկուսից ավելի մեծին. (ա) կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը գումարած 2% (200 բազիսային կետ) կամ (բ) ԵՎՐԻԲՈՐ-ը գումարած 2% (200 բազիսային կետ).

(iii) վերոգրյալ (i) կամ (ii) կետերում նշված գումարներից այլ ժամկետանց գումարների դեպքում` ԵՎՐԻԲՈՐ-ը գումարած 2% (200 բազիսային կետ)

և ենթակա է վճարման Բանկի պահանջի համաձայն: Սույն 3.02 հոդվածի մասով ԵՎՐԻԲՈՐ-ի տոկոսադրույքը սահմանելու նպատակով` համապատասխան ժամանակահատվածները, Լրացում Բ-ի իմաստով, հավասար են մեկամսյա հաջորդական ժամանակահատվածների` սկսած վճարման համար սահմանված ամսաթվից:

Եթե ժամկետանց գումարի արժույթը տարբերվում է Փոխատվության արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը` ԵՎՐԻԲՈՐ-ը, որը սովորաբար գանձվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար, գումարած 2% (200 բազիսային կետ)` հաշվարկված նման տոկոսադրույքի դեպքում գործող շուկայական պրակտիկային համաձայն:

 

3.03 Շուկայի խաթարման դեպք

 

Եթե (i) Բանկի կողմից Տրանշին առնչվող Մասհանման ընդունումը ստանալուց մինչև (ii) Մասհանման սահմանված ամսաթվին նախորդող երեսուներորդ (30) օրացուցային օրն ընկնող ժամանակահատվածում ցանկացած պահի ի հայտ է գալիս Շուկայի խաթարման դեպք, Բանկը կարող է ծանուցել Փոխառուին առ այն, որ սույն դրույթը մտել է ուժի մեջ: Նման դեպքում կիրառելի են հետևյալ կանոնները.

(ա) այդպիսի Ընդունված տրանշին մինչև Մարման ամսաթիվը կիրառելի տոկոսադրույքը Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն է (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախսը, որը հիմնված է այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ուղղորդիչ տոկոսադրույքի վրա կամ Բանկի կողմից խելամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլընտրանքային մեթոդի վրա: Ծանուցման մեջ նշված ժամկետում Փոխառուն իրավունք ունի գրավոր մերժել այդպիսի մասհանումը` կրելով արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում մասհանումը, և համապատասխան Վարկը հասանելի է մնում մասհանման համար 1.02Բ հոդվածի շրջանակներում: Եթե Փոխառուն ժամանակին չի մերժում մասհանումը, կողմերը համաձայնում են, որ մասհանումը և դրա պայմաններն ամբողջությամբ իրավապարտադիր են երկու կողմերի համար. և

(բ) Բանկի կողմից Մասհանման առաջարկում նախապես ծանուցված Հաստատագրված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս կիրառելի չեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՄԱՐՈՒՄ

 

4.01 Բնականոն մարում

 

4.01 Ա Մարումը մասնաբաժիններով

(ա) Փոխառուն յուրաքանչյուր Տրանշ մարում է մասնաբաժիններով, համապատասխան Մասհանման առաջարկում սահմանված Վճարման ամսաթվերին` 2.03 հոդվածի համաձայն ներկայացվող մարման ժամանակացույցի պայմաններով:

(բ) Մարման ցանկացած ժամանակացույց կազմվում է այն հիմքով, որ.

(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով.

(ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակներով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով.

(iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը Վճարման ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան 60 օր առաջ և ոչ ուշ, քան առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի 3-րդ (երրորդ) տարվա օրվան. և

(iv) յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 18 (տասնութ) տարուց ոչ ուշ ընկած Վճարման ամսաթիվն է:

 

4.02 Կամավոր վաղաժամ մարում

 

4.02 Ա Վաղաժամ մարման տարբերակ

Փոխառուն` 4.02 Բ, 4.02 Գ և 4.04 հոդվածների դրույթներին համապատասխան, կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած տրանշ` հաշվեգրված տոկոսներով և վնասների փոխհատուցմամբ, եթե այդպիսիք առկա են` առնվազն 1 (մեկ) ամիս առաջ ներկայացնելով Վաղաժամ մարման հայտով ծանուցում, ուր նշվում է (i) Վաղաժամ մարման գումարը, (ii) Վաղաժամ մարման ամսաթիվը, (iii) 5.05 Գ (i) հոդվածին համապատասխան Վաղաժամ մարումը կատարելու մեթոդը, եթե կիրառելի է, և (iv) պայմանագրի համարը («FI nr»), որը նշված է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին:

Պայմանավորված 4.02 Գ հոդվածով` Վաղաժամ մարման հայտն իրավապարտադիր է և ենթակա չէ հետկանչման:

 

4.02 Բ Վաղաժամ մարման փոխհատուցում

 

4.02 Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Եթե Փոխառուն վաղաժամ մարում է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, ապա Վաղաժամ մարման ամսաթվին Փոխառուն Բանկին է վճարում Վաղաժամ մարման փոխհատուցում` վաղաժամ մարվող Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դիմաց:

 

4.02 Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Համապատասխան Վճարման ամսաթվով Փոխառուն կարող է առանց փոխհատուցման վաղաժամ մարել Լողացող տոկոսադրույքով ցանկացած տրանշ:

 

4.02 Գ Վաղաժամ մարման մեխանիզմ

Փոխառուի կողմից Բանկին Վաղաժամ մարման հայտ ներկայացնելուն հաջորդիվ Բանկը`ոչ ուշ, քան Վաղաժամ մարման ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ Փոխառուին է ներկայացնում Վաղաժամ մարման ծանուցում: Վաղաժամ մարման ծանուցումը սահմանում է Վաղաժամ մարման գումարը, վճարման ենթակա հաշվեգրված տոկոսը, 4.02Բ հոդվածի համաձայն վճարելիք Վաղաժամ մարման փոխհատուցման չափը կամ փոխհատուցում չլինելու փաստը` ըստ դեպքի, Վաղաժամ մարման գումարը կիրառելու մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:

Եթե Փոխառուն` մինչև Ընդունման վերջնաժամկետն ընդունում է Վաղաժամ մարման ծանուցումը, ապա Փոխառուն կատարում է վաղաժամ մարումը: Բոլոր մյուս դեպքերում, Փոխառուն կարող է չկատարել վաղաժամ մարումը:

Վաղաժամ մարման գումարի հետ միասին Փոխառուն վճարում է Վաղաժամ մարման գումարի վրա հաշվեգրված տոկոսն և, վճարման ենթակա լինելու դեպքում, փոխհատուցումը, որոնք սահմանված են Վաղաժամ մարման ծանուցման մեջ:

 

4.03 Պարտադիր վաղաժամ մարում

 

4.03 Ա Վաղաժամ մարման դեպքեր

4.03 Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶՈՒՄ

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը նվազում է Ներածական մասի (5) կետում նշված գումարից և Վարկի գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, Փոխառուին ծանուցելով, կարող է անհապաղ չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և (կամ) պահանջել Փոխատվության վաղաժամ մարումն այն գումարի չափով, որով Վարկը գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոսը): Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

 

4.03 Ա(2) ՈՉ ԵՆԲ-ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Եթե Փոխառուն կամավոր վաղաժամ մարում է (կասկածների տեղիք չտալու համար, վաղաժամ մարումն ընդգրկում է վերագնում կամ չեղարկում, երբ կիրառելի է) ցանկացած ոչ ԵՆԲ փոխատվություն` ամբողջությամբ կամ մասամբ և

(ա) նման վաղաժամ մարումը չի կատարվում վերականգնվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ` վերականգնվող վարկային գծի չեղարկման դեպքի). և

(բ) նման վաղաժամ մարումը չի կատարվում այն փոխատվության կամ այլ պարտքային գործիքի հասույթներից, որոնց ժամկետն առնվազն հավասար է ոչ ԵՆԲ-ի նախապես վճարված ֆինանսավորման չավարտված ժամկետին

Բանկը կարող է, ծանուցելով Փոխառուին, չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում: Փոխատվության համամասնությունը, որի վաղաժամ մարումը կարող է պահանջել Բանկը նույնն է ինչ ոչ ԵՆԲ-ի վաղաժամ մարված ֆինանսավորումը կազմում է ոչ ԵՆԲ-ի ընդհանուր չմարված ֆինանսավորման մեջ:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «ոչ ԵՆԲ-ի ֆինանսավորում»-ն ընդգրկում է ցանկացած փոխատվություն (բացառությամբ Փոխատվության և Բանկից Փոխառուին տրամադրված ցանկացած այլ ուղղակի փոխատվությունների), պարտատոմս կամ ֆինանսական պարտքի այլ ձև կամ Փոխառուին ավելի քան 3 (երեք) տարով նախապես տրամադրված գումարը հետվճարելու կամ վճարելու այլ պարտավորություն:

 

4.03 Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Փոխառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին, եթե առաջացել կամ կարող է առաջանալ Օրենքի փոփոխության դեպք: Նման դեպքում, կամ եթե Բանկը հիմնավոր պատճառներ ունի հավատալու, որ առաջացել կամ առաջանալու է Օրենքի փոփոխության դեպք, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել Օրենքի փոփոխության դեպքը, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «Օրենքի փոփոխության դեպք» հասկացությունը նշանակում է ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի ընդունումը, պաշտոնական հրապարակումը, ուժի մեջ մտնելը կամ վավերացումը, դրանցում փոփոխությունը կամ լրացումը (կամ ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության փոփոխությունը կամ լրացումը), որն ի հայտ է գալիս սույն Պայմանագրի կնքումից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Փոխառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված կամ Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարելու կարողության վրա:

 

4.03 Ա (4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եթե`

(ա) ԵՄ և/կամ կիրառելի այլ օրենքներով Բանկի կողմից սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կամ Փոխատվության ֆինանսավորումը կամ սպասարկումը դառնում է անօրինական. կամ

(բ) Շրջանակային համաձայնագիրը

(i) խզվել է կամ կարող է խզվել Հայաստանի Հանրապետության կողմից կամ որևէ առումով իրավապարտադիր չէ կամ կարող է իրավապարտադիր չլինել Հայաստանի Հանրապետության համար,

(ii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ Փոխառուի պնդմամբ իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել,

(iii) խախտվել է կամ կարող է խախտվել այն իմաստով, որ չի կատարվում կամ կարող է չկատարվել Բանկի կամ Եվրոպական Միության միջոցներից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած փոխառուի տրամադրած որևէ փոխատվության առնչվող Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած ցանկացած պարտավորություն:

(գ) ԵՄ երաշխիքի առնչությամբ.

(i) այն այլևս վավերական չէ կամ ամբողջ ծավալով ուժի մեջ չէ,

(ii) դրանով ապահովման պայմանները կատարված չեն,

(iii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ պնդվում է, որ այն իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ,

(iv) Վարկը դադարում է օգտվել ԵՄ երաշխիքից,

Բանկը, ծանուցելով Փոխառուին, կարող է

(Ա) անհապաղ ժամանակավոր կասեցնել կամ չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և/կամ

(Բ) Փոխառուին տրված ծանուցման մեջ Բանկի սահմանած ամսաթվով պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

 

4.03 Ա (5) ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՄ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Փոխառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն անհապաղ տեղեկացնի Բանկին, եթե Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանական է չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին: Եթե Բանկը պարզում է, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանական է չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն, եթե Փոխառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն տեղեկացրել է Բանկին կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի համոզված լինելու, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանաբար չի կատարելու սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությանը հաջորդիվ. (ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ (բ) դրան հաջորդող ցանկացած պահի` Սեփականատերերի կազմի ակնկալվող փոփոխության տեղի ունենալու պահից, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

 

4.03 Ա (6) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Վարկառուն տեղեկացնում է կամ ապահովում է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն անհապաղ Բանկին տեղեկացնի, թե արդյոք Պատվիրատուի մասով առաջացել կամ կարող է առաջանալ հսկողության փոփոխության որևէ իրավիճակ: Այդ դեպքում, կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել կամ առաջանալու է Հսկողության փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Այսպիսի խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Խորհրդակցության վերաբերյալ այդպիսի պահանջի օրվան հաջորդող ամենաշուտը ա) 30 (երեսուն) օրյա ժամկետի ավարտից հետո կամ բ) նախատեսված Հսկողության փոփոխության իրավիճակ առաջանալու դեպքում, Բանկը Փոխառուին ծանուցման միջոցով կարող է չեղյալ հայտարարել Վարկը և/կամ պահանջել Վարկի կանխավճար` կուտակված տոկոսներով, և սույն Պայմանագրի ներքո կուտակված և չմարված բոլոր մյուս գումարները: Փոխառուն վճարում է պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջ ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:

Սույն հոդվածի իմաստով`

ա) «Հսկողության փոփոխության իրավիճակ» առաջանում է այն դեպքում, երբ

(i) գործակցող որևէ անձ կամ խումբ ստանձնում են Պատվիրատուի նկատմամբ հսկողություն, կամ

(ii) Երևանի քաղաքապետարանը դադարում է (x) վերահսկել Պատվիրատուին, կամ (y) հանդիսանալ Պատվիրատուի բաժնետիրական կապիտալի 100%-ի (հարյուր տոկոս) ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանող դուստր ձեռնարկությունների միջոցով:

բ) «գործել համագործակցելով» նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) և,

գ) «հսկողություն» նշանակում է կազմակերպության ղեկավարումն ու քաղաքականությունն ուղղորդելու իրավասություն` քվեարկող կապիտալի սեփականության, պայմանագրի կամ այլ միջոցներով:

 

4.03 Ա (7) ԵՆԹԱՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄ

Եթե Վարկը մարած չլինելու ցանկացած պահի Պատվիրատուն վաղաժամ մարում է Փոխառուի կողմից Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով իրեն տրված Ենթավարկը, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

 

4.03 Բ Վաղաժամ մարման մեխանիզմ

4.03 Ա հոդվածի համաձայն Բանկի պահանջած ցանկացած գումար` սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, այդ թվում, առանց սահմանափակման, 4.03 Գ և 4.04 հոդվածներով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում, վճարվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին:

 

4.03 Գ Վաղաժամ մարման փոխհատուցում

Փոխհատուցելի վաղաժամ մարման դեպքում` փոխհատուցումը, եթե առկա է, որոշվում է 4.02Բ հոդվածի համաձայն:

 

4.04 Ընդհանուր

 

Հետվճարված կամ վաղաժամ մարված գումարը չի կարող կրկին փոխառնվել: Սույն 4-րդ հոդվածը չի հակասում 10-րդ հոդվածին:

Եթե Փոխառուն մարում է Տրանշն այլ օր, քան Վճարման համապատասխան ամսաթիվը, Փոխառուն փոխհատուցում է Բանկին այն գումարը, որը Բանկի հավաստմամբ անհրաժեշտ է համապատասխան Վճարման ամսաթվից այլ օր միջոցների ստացումը փոխհատուցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վճարումներ

 

5.01 Տոկոսի հաշվարկման օրացուցային բազան

 

Սույն Պայմանագրով Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսները, փոխհատուցումները կամ վճարները ցանկացած գումարները, որոնք հաշվարկվում են տարվա որոշակի հատվածի կտրվածքով, սահմանվում են հետևյալ համապատասխան հիմքերով`

(ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և 30 (երեսուն) օրվանից բաղկացած ամիս.

(բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը. և

(գ) վճարների դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը:

 

5.02 Վճարման տեղը և վայրը

 

Եթե սույն Պայմանագիրը կամ Բանկի պահանջն այլ բան չի սահմանում` տոկոսից, փոխհատուցումից և մայր գումարից բացի մյուս բոլոր գումարները վճարվում են Փոխառուի կողմից Բանկի պահանջը ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:

Սույն Պայմանագրի շրջանակներում Փոխառուի վճարելիք յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Փոխառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը ծանուցում է հաշիվը Փոխառուի առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխություն ծանուցում է առաջին այն վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, որին կիրառելի է փոփոխությունը: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում 10-րդ հոդվածի շրջանակներում կատարելիք վճարումներին:

Փոխառուն վերոնշյալ յուրաքանչյուր վճարման դեպքում նշում է պայմանագրի համարը («FI nr»), որը գտնվում է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին: Փոխառուի վճարելիք գումարը համարվում է վճարված, երբ Բանկը ստանում է այն:

Սույն Պայմանագրով Բանկի կողմից մասհանումները և Բանկին վճարումները կատարվում են Բանկի կողմից ընդունելի հաշվի (հաշիվների) միջոցով:

 

5.03 Փոխառուի կողմից հաշվանցում կատարելու արգելք

 

Սույն Պայմանագրով Փոխառուի կատարելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց որևէ հաշվանցման (ինչպես նաև առանց որևէ պահումների) կամ հակընդդեմ հայցի:

 

5.04 Վճարային համակարգերի խափանում

 

Այն դեպքերում, երբ Բանկը (իր հայեցողությամբ) որոշում է, որի հայտ է եկել Խափանման դեպք, կամ այդպիսի դեպքի մասին Բանկին տեղեկացնում է Փոխառուն

(ա) Բանկը կարող է, իսկ Փոխառուի խնդրանքի դեպքում պարտավոր է, խորհրդակցել վերջինիս հետ` նպատակ ունենալով համաձայնեցնել Փոխառուի հետ սույն Պայմանագրի գործողության կամ կատարման ընթացքում առաջացած փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել տվյալ հանգամանքներում,

(բ) Բանկը պարտավոր չէ Փոխառուի հետ խորհրդակցել (ա) պարբերության մեջ նշված որևէ փոփոխություն, եթե, իր կարծիքով, դա տվյալ հանգամանքներում նպատակահարմար չէ և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխությունների հետ, և

(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում Խափանման դեպքի հետևանքով առաջացած որևէ տեսակի վնասների, ծախսերի կամ կորուստների, կամ սույն 5.04 հոդվածի համաձայն կամ դրա առնչությամբ որևէ միջոց ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:

 

5.05 Ստացված գումարների օգտագործումը

 

(ա) Ընդհանուր

 

Փոխառուից ստացված գումարները նրան ազատում են իր վճարման պարտավորությունների կատարումից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան:

 

(բ) Մասնակի վճարումներ

 

Եթե Բանկը ստանում է վճարում, որը բավարար չէ սույն Պայմանագրով Փոխառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն օգտագործում է այն.

(i) առաջին, սույն Պայմանագրով նախատեսված` ցանկացած չվճարված վճարներ, ծախսեր, փոխհատուցումներ և ծախքեր համամասնորեն վճարելու համար,

(ii) երկրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած հաշվեգրված տոկոս վճարելու համար,

(iii) երրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած մայր գումար վճարելու համար և

(iv) չորրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած այլ գումար վճարելու համար:

 

(գ) Տրանշերին առնչվող գումարների բաշխում

(i)

(Ա) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի կամավոր մասնակի վաղաժամ մարման դեպքում Վաղաժամ մարման գումարը համամասնորեն կիրառվում է մարման ենթակա յուրաքանչյուր չվճարված մասնաբաժնին կամ, Փոխառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով:

(Բ) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի պարտադիր մասնակի Վաղաժամ մարման դեպքում Վաղաժամ մարման գումարը կիրառվում է չվճարված մասնաբաժինները նվազեցնելու համար` մարման հետընթաց կարգով:

(ii) 10.01 հոդվածում նշված պահանջի արդյունքում Բանկի կողմից ստացված և Տրանշի դիմաց օգտագործված գումարները նվազեցնում են չմարված վճարումների մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշերի միջև ընկած ժամանակահատվածում ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

(iii) Բանկը` գումարներ ստանալու դեպքում, որոնց կիրառելիությունը որոշակի Տրանշին հնարավոր չէ որոշել, և որոնց օգտագործման վերաբերյալ բացակայում է Բանկի և Փոխառուի միջև համաձայնություն, կարող է օգտագործել դրանք իր հայեցողությամբ` Տրանշերի միջև ընկած ժամանակահատվածում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Փոխառուի պարտավորությունները և հավաստիացումները

 

Սույն 6-րդ հոդվածի պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

6.01 Փոխատվության օգտագործումը և այլ միջոցների մատչելիությունը

 

Փոխառուն Փոխատվության շրջանակներում իր կողմից փոխառնված բոլոր գումարները օգտագործում է Ծրագրի Փուլ I-ի իրականացման նպատակով: Փոխառուն ապահովում է, որ Պատվիրատուն սույն Պայմանագրով ստացած ամբողջ գումարն օգտագործի Ծրագրի Փուլ I-ի իրականացման համար:

Փոխառուն երաշխավորում է, որ իրեն հասանելի են Ներածական մասի (5) կետում նշված այլ միջոցները և դրանք, պահանջվող չափով, ծախսվում են Ծրագիրը ֆինանսավորելու համար:

 

6.02 Ծրագրի ավարտը

 

Փոխառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Տեխնիկական նկարագրության համաձայն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի հավանությամբ, և որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում:

 

6.03 Ծրագրի հավելյալ ծախսը

 

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական մասի (5) կետում նշված գումարի չափը, Փոխառուն, առանց Բանկին դիմելու, հայթայթում է միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար` Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտելու նպատակով: Հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացվում են Բանկին:

 

6.04 Գնումների ընթացակարգը

 

Փոխառուն ապահովում է, որ Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգի միջոցով, որը համապատասխանում է ՎԶԵԲ-ի գնումների կարգերին և միջազգային այլ ստանդարտներին, այդ թվում` ԵՆԲ-ի Գնումների ուղեցույցին, ինչպես նաև, Բանկին բավարարող չափով, այլ բոլոր կարգերին, որոնք համաձայնեցված են Եվրոպական Միության և Հայաստանի իշխանությունների միջև կնքված ֆինանսավորման համաձայնագրում:

Փոխառուն երաշխավորում է և ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և/կամ Պատվիրատուն երաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից սկսած Ծրագրի շրջանակներում գնումների բոլոր կնքվելիք պայմանագրերը (վերը նշված գնումների ստանդարտների համաձայն) նախատեսեն.

(ա) պահանջ, որ համապատասխան կապալառուն անհապաղ Բանկին ներկայացնի Ծրագրին առնչվող Արգելված վարքի մասին իրական մեղադրանքները, բողոքները կամ տեղեկությունները.

(բ) պահանջ, որ համապատասխան կապալառուն վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը. և

(գ) Արգելված վարքին վերաբերող մեղադրանքի մասով համապատասխան կապալառուի Ծրագրին առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրված սահմաններում փաստաթղթերի պատճենները ստանալու Բանկի իրավունքը:

 

6.05 Ծրագրի շարունակվող պարտավորությունները

 

Փոխառուն երաշխավորում է, որ.

(ա) Պահպանում. Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքը պահպանվում, ըստ անհրաժեշտության ընթացիկ ու կապիտալ վերանորոգվում և թարմացվում է աշխատանքային լավ վիճակում պահելու համար.

(բ) Ծրագրի ակտիվներ. Բացառությամբ այն դեպքի, երբ Բանկը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը, Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը պահպանում է սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող բոլոր կամ գրեթե բոլոր ակտիվների նկատմամբ կամ, անհրաժեշտության դեպքում, փոխարինում կամ նորացնում է այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում է Ծրագրի շարունակական գործունեությունը` համաձայն դրա սկզբնական նպատակի, պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Փոխառուի համար փոխատու հանդիսանալու շահերին, կամ Ծրագիրը այլևս իրավասու չէ ստանալ Բանկի ֆինանսավորում` Բանկի Կանոնադրության կամ «Եվրոպական Միության գործունեության մասին» պայմանագրի 309-րդ հոդվածի համաձայն.

(գ) Ապահովագրություն. սկսած սույն Պայմանագրով երկրորդ մասհանման ամսաթվից, Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և գույքը ապահովագրվել է ապահովագրական հեղինակավոր ընկերությունների միջոցով` ելնելով ապահովագրական ոլորտի համապատասխան համապարփակ պրակտիկայից.

(դ) Իրավունքներ և թույլտվություններ. ՈՒժի մեջ են մնում Ծրագրի իրականացման և շահագործման համար անհրաժեշտ սերվիտուտի կամ օգտագործման բոլոր իրավունքները և բոլոր լիազորությունները:

(ե) Շրջակա միջավայրի և սոցիալական հարցեր. Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության)`

(i) իրականացնում և կառավարում է Ծրագիրը բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխան և դրանց պատշաճ ուշադրություն դարձնելով.

(ii) ձեռք է բերում Ծրագրի համար անհրաժեշտ Բնապահպանական կամ սոցիալական հաստատումները, պահպանում դրանք և ապահովում համապատասխանությունը դրանց պահանջներին.

(iii) պատրաստում է Բանկի պահանջները բավարարող Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան, Կենսագործունեության վերականգնման պլան և Շահագրգիռ կողմերի ներգրավվածության պլան, պարտավորվում է կատարել և պահպանել դրանց պահանջները, ինչպես նաև պարտավորվում է Բանկին տեղեկացնել (i) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մասին, որը նախատեսված չէ Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով, (ii) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մեղմելուն կամ վերացմանն ուղղված միջոցառումների անբավարար լինելու մասին, (iii) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին կամ Բնապահպանական և սոցիալական ստանդարտներին ցանկացած էական անհամապատասխանության մասին:

(զ) ԵՄ օրենսդրություն. Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության) Ծրագիրն իրականացնում և կառավարում է ԵՄ օրենսդրության կիրառելի չափանիշերին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից նշված սահմաններում:

 

6.06 Համապատասխանություն օրենքներին

 

Փոխառուն ապահովում է համապատասխանությունը և պահանջում է Պատվիրատուից և Երևանի քաղաքապետարանից ապահովել համապատասխանությունն այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, որոնց սուբյեկտ են Փոխառուն, Պատվիրատուն, Երևանի քաղաքապետարանը և Ծրագիրը:

 

6.07 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

 

Փոխառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ.

(ա) Երևանի քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համայնք է և իրավասու է իրականացնել իր ընթացիկ գործունեությունը և հանդիսանալ իր գույքի և այլ ակտիվների սեփականատերը, իսկ Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված կամ ստեղծվելիք ընկերություն է` ամբողջությամբ պատկանելով Երևանի քաղաքապետարանին, և այն իրավասու է կամ իրավասու կլինի իրականացնել իր գործունեությունը իր անունով և հանդիսանալ իր գույքի և այլ ակտիվների սեփականատերը:

(բ) ունի սույն Պայմանագիրը կնքելու, դրա բնօրինակներով փոխանակվելու և դրանում նախատեսված իր պարտավորությունները կատարելու իրավասություն, ինչպես նաև կատարվել են դրա կողմից Պայմանագրի կնքումը, բնօրինակների փոխանակումը և կատարումը լիազորելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

(գ) սույն Պայմանագիրը պարունակում է օրինական իրավական ուժ ունեցող, իրավապարտադիր և իրավակիրարկելի պարտավորություններ.

(դ) Պայմանագրի կնքումը և բնօրինակների փոխանակումը, դրա շրջանակում իր պարտավորությունների կատարումը և համապատասխանությունը դրա դրույթներին

(i) չեն հակասում և չեն հակասելու այն կարգավորող գործող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, դատական վճիռներին, որոշումներին կամ թույլտվություններին կամ տարընթերցում և տարընթերցելու դրանք.

(ii) չեն հակասում և չեն հակասելու իր ցանկացած համաձայնագրի կամ իր համար իրավապարտադիր այլ գործիքի կամ տարընթերցում և տարընթերցելու դրանք, ինչը հիմնավոր կարծիքով կարող է էապես անբարենպաստ ազդել սույն Պայմանագրով պարտավորությունները կատարելու իր կարողության վրա.

(ե) սույն Պայմանագրի օրվանից Էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել.

(զ) ի հայտ չի եկել և չի շարունակվում մնալ չկարգավորված կամ անտեսված իրավիճակ կամ հանգամանք, որը 10.01 հոդվածի համաձայն հանդիսանում է Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք.

(է) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ իր իմացությամբ սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել էական բարենպաստ փոփոխության, և որ իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում.

(ը) տրամադրել է սույն Պայմանագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները գործադիր կամ պետական մարմիններին կամ տեղական իշխանություններին և բոլոր նման լիազորությունները լրիվ ծավալով ուժի մեջ են և ընդունելի որպես ապացույց.

(թ) Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (եթե կիրառելի է) ձեռք է բերել Ծրագրին և Ծրագրի իրականացման համաձայնագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները գործադիր կամ պետական մարմիններից կամ տեղական իշխանություններից, պատրաստ է օրինական կարգով կատարել դրանցից բխող պարտավորությունները և նման բոլոր լիազորությունները լրիվ ծավալով ուժի մեջ են և ընդունելի որպես ապացույց.

(ժ) Սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները դասվում են որպես իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք.

(ժա) ինքը, Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն գործում են 6.05 (ե) հոդվածին համապատասխան և իր ունեցած տեղեկությունների և համոզման (պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելով) համաձայն` իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի դեմ չկա ներկայացված բնապահպանական կամ սոցիալական հայց կամ նման հայցի վտանգ.

(ժբ) ապահովում է համապատասխանությունը սույն 6-րդ հոդվածի բոլոր պարտավորություններին.

(ժգ) ոչ Փոխառուն, ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ Պատվիրատուն, ոչ դրանց գործակալները, ներկայացուցիչները, պաշտոնյաները և տնօրենները կամ իր կամ նրանց անունից հանդես եկող, կամ իր կամ նրանց ենթակայության տակ եղող այլ անձիք թույլ չեն տվել կամ թույլ չեն տա (i) Ծրագրի կամ դրանով նախատեսված ցանկացած գործարքի առնչությամբ Արգելված վարքի որևէ դրսևորում, կամ (ii) Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ցանկացած ապօրինի գործողություն. և

(ժդ) Ծրագիրը (ներառյալ, առանց սահմանափակման, Փոխատվությամբ ֆինանսավորվող կամ ֆինանսավորելիք բոլոր պայմանագրերի բանակցումը, կնքումը և կատարումը) չի ընդգրկել կամ առաջացրել Արգելված վարքի որևէ դրսևորում:

Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքները ուժի մեջ են մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը և, բացառությամբ վերոնշյալ (զ) պարբերությամբ սահմանվող երաշխիքի, համարվում են վերահաստատված յուրաքանչյուր Մասհանման ընդունման, Մասհանման և Վճարման ամսաթվերին:

 

6.08 ԱՄՀ-ի պահանջները և սահմանափակումները

 

Փոխառուն է պահպանում է ֆինանսական պարտավորություններ ստանձնելու իր կարողության մասով առկա բոլոր սահմանափակումները` ներառյալ, բայց չսահմանափակվելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված սահմանափակումներով` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի շրջանակներում:

 

6.09 Բարեվարքության հանձնառությունը

 

(ա) Արգելված վարք:

(i) Փոխառուն զերծ է մնում Ծրագրին առնչվող, Ծրագրի համար կազմակերպված գնումների ընթացակարգերում կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքում Արգելված վարքի դրսևորումից (և երաշխավորում է Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի զերծ մնալը նման Արգելված վարքի դրսևորումից, ինչպես նաև չի լիազորում կամ թույլատրում իր անունից գործող որևէ անձի կողմից նման Արգելված վարքի դրսևորում):

(ii) Փոխառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորություն ստանձնի) ձեռնարկել այն միջոցները, որոնք Բանկը հիմնավոր պահանջում է Ծրագրին առնչվող Արգելված վարքի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ վերացնելու համար:

(iii) Փոխառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորություն ստանձնեն) ապահովել, որ սույն Փոխատվության միջոցներով ֆինանսավորվող բոլոր պայմանագրերն ընդգրկեն անհրաժեշտ դրույթներ, որոնք հնարավորություն կտան Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին և Պատվիրատուին քննել կամ վերացնել Ծրագրին առնչվող արգելված վարքի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում:

(բ) Պատժամիջոցներ. Փոխառուն

(i) չի հաստատում (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն չեն հաստատի) որևէ գործարար հարաբերություն Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի հետ. կամ

(ii) ուղղակի կամ անուղղակի, միջոցներ չի տրամադրում (և երաշխավորում է, որ Պատվիրատուն չտրամադրի) Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի կամ նրա օգտին:

(գ) Կառավարում. Փոխառուն խելամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է (կամ ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն ձեռնարկեն) համապատասխան միջոցներ իր, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի (ըստ կիրառելիության) ցանկացած պատշաճ լիազորված գործակալների, ներկայացուցիչների կամ կառավարման մարմինների ցանկացած անդամի նկատմամբ, ով Փոխատվության կամ Ծրագրի հանդեպ ունի անմիջական կառավարման և հսկողության լիազորություններ և

(i) ով դառնում է Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ. կամ

(ii) ում դեմ` իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված արարք թույլատրելու համար կայացվել է դատարանի վերջնական և անբեկանելի որոշում,

երաշխավորելով, որ Փոխատվությանը կամ Ծրագրին առնչվող Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի (ըստ կիրառելիության) գործունեության մասով տվյալ անձի լիազորությունները կասեցվել են, դադարեցվել են կամ, բոլոր դեպքերում, բացառվել է նրա մասնակցությունը դրանում:

 

6.10 Ծրագրի իրականացման խումբ

 

Ծրագրի իրականացման բոլոր հարցերը, այդ թվում` Ծրագրի իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները համակարգելու, կառավարելու, մշտադիտարկելու և գնահատելու նպատակով, Փոխառուն, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ համաձայնություն, պահանջում է Պատվիրատուից Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համարժեք ռեսուրսներով և պատշաճ որակավորված անձնակազմով համալրված ծրագրի իրականացման խմբի աշխատանքը:

 

6.11 ԵՆԲ-ի վարկային հաշիվ

 

Բանկից Փոխատվության մասհանումներ ստանալու նպատակով Փոխառուն բացում է ԵՆԲ-ի վարկային հաշիվ: Փոխառուն առանձնացնում է ԵՆԲ-ի վարկային հաշիվն իր մյուս բոլոր ակտիվներից և երաշխավորում է, որ վճարումներն այդ հաշվից կատարվելու են բացառապես Ծրագրի իրականացման նպատակներով` սույն Պայմանագրի, ՀՆԳ-ի փաստաթղթերի, Ծրագրի իրականացման համաձայնագրի և, եթե այդպիսիք առկա են, համապատասխան այլ համաձայնագրերի համաձայն: Փոխառուն պարտավորվում է նաև երաշխավորել, որ ԵՆԲ-ի վարկային հաշիվը մշտապես զերծ է անվճարունակությունից և Փոխառուի ոչ մի այլ վարկատու չունի մուտք այդ հաշվին կամ դրանից գումարներ ստանալու իրավունքներ:

 

6.12 Հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ և փաստաթղթեր

 

(ա) Փոխառուն երաշխավորում է, որ Պատվիրատուն վարել և վարելու է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ գործող ՖՀՄՍ-ի համաձայն լիարժեք և ճիշտ մուտքագրվում են Պատվիրատուի ֆինանսական բոլոր գործարքներ, ակտիվները և գործունեությունը, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը:

(բ) Փոխառուն վարում է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ լիարժեք և ճիշտ մուտքագրվում են ֆինանսական բոլոր գործարքները, այդ թվում` Ծրագրին առնչվող բոլոր ծախսերը:

 

6.13 Ակտիվների օտարում

 

(ա) Փոխառուն ապահովում է, որ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չօտարի Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

(բ) Փոխառուն` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չի օտարում Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «օտարել» կամ «օտարում» հասկացությունը ներառում է վաճառքի, փոխանցման, վարձակալությամբ տրամադրման կամ այլ օտարման գործողություն:

 

6.14 Ծրագրին հատուկ պարտավորություններ

 

Փոխառուն և/կամ նրա պահանջով Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության).

(ա) ապահովում է Ծրագրի իրականացումից հետո Ծրագրի բոլոր Բաղադրիչների ֆինանսական կենսունակությունը և աղբավայրի հետ փակման միջոցառումների համար համարժեք հատկացումները, այդ թվում` Պատվիրատուի և/կամ Երևանի քաղաքապետարանի (կիրառելի լինելու դեպքում) կողմից նոր աղբավայրի ֆինանսական կենսունակության ապահովումը.

(բ) ապահովում է կոշտ թափոնների կառավարման ծառայությունների ֆինանսական մատչելիությունը Ծրագրի վերջնական շահառուների համար` Բանկին և Ծրագրի այլ ֆինանսավորողներին բավարարող պայմաններով.

(գ) ապահովում է, որ Նոր աղբավայրի շահագործման պայմանագիրն ընդգրկի կատարողականի համարժեք ապահովում կապալառուից.

(դ) տրամադրում է Նոր աղբավայրի շահագործման և պահպանման ծրագրի օրինակ` նախքան շահագործման փուլի սկիզբը. և

(ե) պարտավորվում է չհատկացնել Վարկի հասույթները Ծրագրի այն սխեմաների համար, որոնք ՀՀ օրենսդրությամբ պահանջում են շրջակա միջավայրի ազդեցության գնահատում կամ կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, քանի դեռ` նման պարտավորություն ստանձնելուց առաջ, չի ստացվել լիազոր մարմնի համաձայնությունը և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոչ տեխնիկական ամփոփագիրը չի ներկայացվել հանրությանը: Ծրագրի այն սխեմաների դեպքում, որոնց համար լիազոր մարմինը չի պահանջում շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, Բանկը ստանում է լիազոր մարմնի որոշման օրինակ, որտեղ նշված են դրա հիմքերը, ինչպես նաև որոշման հանրային հրապարակման ապացույցներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Երաշխիք

 

Սույն 7-րդ հոդվածի պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

7.01 Հավասար հերթականություն

 

Փոխառուն ապահովում է, որ սույն Պայմանագրով իր վճարային պարտավորությունները դասվում են և դասվելու են իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք:

Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում 10.01 հոդվածի համաձայն կամ առաջանում (կամ հնարավոր է առաջանա) և շարունակվում է Փոխառուի, իր ցանկացած գործակալության կամ հաստատության չապահովված և առաջնահերթ Պարտքային գործիքի շրջանակներում պարտավորությունների չվճարման (դեֆոլտի) դեպք` Փոխառուն չի կատարում (կամ թույլատրում) նման Պարտքային գործիքի դիմաց որևէ վճարում (կանոնավոր պլանավորած կամ այլ)` առանց միաժամանակ վճարելու կամ առանձնացված հաշվին հաջորդ Վճարման ամսաթվին վճարում կատարելու համար մուտքագրելու գումար, որը կազմում է սույն Պայմանագրով չվճարված պարտքի համեմատ նույն համամասնությունը ինչ նման Պարտքային գործիքի շրջանակներում վճարման գումարը կազմում է այդ գործիքով չվճարված ընդհանուր պարտքում: Այս նպատակով, Պարտքային գործիքի ցանկացած վճարում, որը կատարվում է թողարկված մեկ այլ գործիքի հասույթներից, որի հանդեպ պահանջի իրավունք ունեն ըստ էության նույն անձինք ինչ Պարտքային գործիքի դեպքում, անտեսվում է:

 

7.02 Լրացուցիչ երաշխիք

 

Եթե Փոխառուն Պարտքային գործիքի կատարման երաշխիք կամ դրան առնչվող որևէ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում որևէ երրորդ անձի, ապա Բանկի պահանջով Փոխառուն սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համարժեք երաշխիք կամ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում Բանկին:

 

7.03 Ներառման դրույթներ

 

Եթե Փոխառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների կատարման հավասար հերթականության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն կամ այլ դրույթ, որն ավելի խիստ է, քան սույն Պայմանագրի համարժեք որևէ դրույթ, ապա Փոխառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին այդ մասին և, Բանկի պահանջով, կնքում սույն Պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր` Բանկի համար նպաստավոր համարժեք դրույթ նախատեսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Տեղեկատվություն և այցեր

 

8.01 Ծրագրին առնչվող տեղեկատվություն

 

Փոխառուն կամ իր պահանջով` Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (կիրառելի լինելու դեպքում).

(ա) Բանկին են (է) տրամադրում

(i) տեղեկատվություն, որի բովանդակությունն ու ձևը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանված են Ա.2 Լրացման մեջ կամ ժամանակ առ ժամանակ համաձայնեցվում են սույն Պայմանագրի կողմերի միջև. և

(ii) ցանկացած տեղեկատվություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որն առնչվում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, շահագործմանը և առնչվող բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամկետներում.

անփոփոխ պայմանով, որ, եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ժամանակին չեն տրամադրվում Բանկին և Փոխառուն Բանկի կողմից գրությամբ սահմանած ողջամիտ ժամկետներում չի կարգավորում բացթողումը, Բանկը կարող է, նպատակահարմարության սահմաններում, շտկել թերացումը` սեփական աշխատակազմի կամ խորհրդատուի կամ երրորդ կողմի միջոցով, որոնց ծախսերը վճարում է Փոխառուն, և Փոխառուն նման անձանց պարտավոր է տրամադրել այդ նպատակից բխող անհրաժեշտ ամբողջ օժանդակությունը.

(բ) առանց ուշացման, Բանկի հաստատմանն են (է) ներկայացնում Ծրագրի բոլոր էական փոփոխությունները` հաշվի առնելով մինչև սույն Պայմանագրի կնքումը Ծրագրի առնչությամբ Բանկին տրամադրած տեղեկությունները, որոնք, ի թիվս այլ բաների, վերաբերում են Ծրագրի արժեքին, նախագծին, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսային ծրագրին կամ ֆինանսավորման պլանին.

(գ) անհապաղ տեղեկացնում են (է) Բանկին.

(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության կամ բողոքի ակցիայի կամ բարձրացրած առարկության, կամ Փոխառուի կամ Պատվիրատուի կողմից ստացված իրական բողոքի, Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի դեմ, իրենց իմացությամբ, սկսված, ընթացող կամ նրան սպառնացող կարևոր դատավարության կամ բնապահպանական կամ սոցիալական որևէ հայցի վերաբերյալ,

(ii) Փոխառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էապես խաթարել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների վրա.

(iii) Բնապահպանական և սոցիալական չափանիշերին իր որևէ անհամապատասխանության մասին.

(iv) Բնապահպանական և սոցիալական հաստատումը ժամանակավոր կասեցնելու, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու որևէ դեպքի մասին.

(v) Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման վերաբերյալ որևէ իրական մեղադրանքի կամ բողոքի մասին.

(vi) եթե իրազեկվել է փաստի մասին կամ ստացել տեղեկություն, որը հաստատում կամ բավարար հիմնավորում է, որ (ա) Ծրագրի առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ (բ) Ծրագրում կամ իր բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի ապօրինի ծագում,

և սահմանում նման խնդիրների առնչությամբ ձեռնարկվելիք միջոցները. և

(դ) պահանջի դեպքում, Բանկին են (է) տրամադրում.

(i) 6.05 (գ) հոդվածում նշված պահանջների կատարումն ապացուցող հավաստագիր իր ապահովագրողների կողմից.

(ii) տարեկան կտրվածքով` գործող ապահովագրական պոլիսների ցանկ, որոնք ընդգրկում են Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքը` առկա ապահովագրավճարների (պրեմիումների) վճարման հաստատման հետ միասին. և

(iii) Փոխատվության հասույթներով ֆինանսավորվող պայմանագրերի բնօրինակներ և մասհանումներին առնչվող ծախսերի մասին ապացույց:

 

8.02 Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին և Իրականացնողին առնչվող

տեղեկություններ

 

Փոխառուն կամ իր պահանջով` Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (կիրառելի լինելու դեպքում).

(ա) Բանկին են (է) տրամադրում

(i) Պատվիրատուի` տարեկան աուդիտ անցած կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունում գործող և հետևողականորեն կիրառվող պաշտոնական ընդհանուր հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, որոնց աուդիտը կատարվել է միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներով և ստանդարտներով` Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից. և

(ii) ժամանակ առ ժամանակ, Բանկի հիմնավոր պահանջով` լրացուցիչ տեղեկություններ իր, Պատվիրատուի և Երևանի քաղաքապետարանի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին, կամ Բանկի հիմնավոր պահանջով` 6-րդ հոդվածում և Ծրագրի իրականացման համաձայնագրում նշված իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի պարտավորությունների կատարումը հավաստող ապացույցներ.

(բ) ապահովում են (է), որ Փոխառուի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը լիարժեք արտացոլեն Ծրագրի ֆինանսավորմանը, իրականացմանը և շահագործմանն առնչվող գործառնությունները. և

(գ) անհապաղ տեղեկացնում են (է) Բանկին.

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Պատվիրատուին և/կամ Երևանի քաղաքապետարանին կիրառելի և Ծրագրին առնչվող օրենքների որևէ էական փոփոխության մասին.

(ii) ցանկացած փաստի մասին, որը պահանջում է Փոխառուից, Երևանի քաղաքապետարանից կամ Պատվիրատուից վաղաժամ մարել որևէ ֆինանսական պարտք կամ ԵՄ ֆինանսավորում.

(iii) ցանկացած իրադարձության կամ որոշման մասին, որը հանդիսանում է Վաղաժամ մարման դեպք կամ կարող է հանգեցնել դրան.

(iv) իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի` Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվ երրորդ կողմին որպես երաշխիք տրամադրելու մտադրության մասին.

(v) իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի` Ծրագրի որևէ նյութական բաղադրիչի սեփականության իրավունքից հրաժարվելու մտադրության մասին.

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը մեծ հավանականությամբ կխոչընդոտի Փոխառուի կողմից սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության ըստ էության կատարումը.

(vii) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) ի հայտ եկած, սպառնացող կամ սպասվող ցանկացած դեպքի մասին.

(viii) ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի արդյունքում (ա) Պատվիրատուի կառավարման մարմինների կամ Փոխառուի կամ Երևանի քաղաքապետարանի գործակալների կամ ներկայացուցիչների (բ) Պատվիրատուի վերադաս կազմակերպությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ.

(ix) որևէ դատավարության, արբիտրաժի գործի կամ վարչական վարույթի կամ քննության մասին, որն ընթանում է, սպառնում կամ սպասվում և որը, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության. և/կամ

(x) օրենքով թույլատրված սահմաններում` Պատվիրատուի, կամ դրա վերադաս կազմակերպությունների, կամ դրա կառավարման մարմինների անդամների կամ Փոխառուի պաշտոնյաների կամ Երևանի քաղաքապետարանի գործակալների կամ ներկայացուցիչների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որը գտնվում է դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված է Փոխատվությանը կամ Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման հետ. կամ

(xi) սույն Պայմանագրի 6.09 հոդվածի համաձայն Փոխառուի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:

 

8.03 Քննություն և տեղեկատվություն

 

Փոխառուն պարտավորվում է

(ա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է հիմնավոր պահանջել` 6.09 հոդվածում (Բարեվարքության հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար.

(բ) տեղեկացնել Բանկին նման գործողության արդյունքում հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին. և

(գ) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

8.04 Այցեր, մուտքի իրավունք և քննություն

 

(ա) Փոխառուն պարտավորվում է և ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորվի թույլատրել Բանկի կողմից լիազորված անձանց, ինչպես նաև ԵՄ օրենսդրության համապատասխան իրավապարտադիր դրույթներով նախատեսված դեպքերում ԵՄ այլ իրավասու մարմինների, ներառյալ` Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատի, Եվրոպական Հանձնաժողովի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի լիազորված անձանց`

(i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքները, շինությունները և աշխատանքային հրապարակները, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման հետ կապված նպատակներից.

(ii) հարցազրույցներ ունենալ Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի ներկայացուցիչների հետ` չխոչընդոտելով նրանց շփումները Փոխատվության կամ Ծրագրի շրջանակներում ներգրավված կամ դրանց ազդակիր որևէ այլ անձի հետ.

(iii) ուսումնասիրել Փոխատվության և Ծրագրի կատարմանն առնչվող Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի հաշվապահական հաշվառման գրանցամատյանները և փաստաթղթերը և ստանալ համապատասխան փաստաթղթերի օրինակներ` կիրառելի օրենքներով թույլատրված սահմաններում:

(բ) Փոխառուն պարտավորվում է կազմակերպել Բանկի և ԵՄ այլ իրավասու հաստատությունների կամ մարմինների կողմից Արգելված վարքի դրսևորման մեղադրանքի կամ կասկածի քննությունը, ինչպես նաև տրամադրել և ապահովել, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն տրամադրեն Բանկին, կամ ապահովել, որ Բանկին տրամադրվի անհրաժեշտ ամբողջ ծավալով օժանդակություն սույն հոդվածում նկարագրված նպատակների մասով:

(գ) Փոխառուն ընդունում է, որ ԵՄ օրենսդրության համապատասխան իրավապարտադիր դրույթներից ելնելով Բանկը կարող է պարտավորված լինել Եվրոպական Միության ցանկացած իրավասու հաստատության կամ մարմնի, ներառյալ` Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատին, Եվրոպական Հանձնաժողովին և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին հաղորդել Փոխառուին և Ծրագրին առնչվող տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց կողմից Եվրոպական համայնքների օրենքների համաձայն իրենց պարտականությունները կատարելու համար:

(դ) Փոխառուն պարտավորվում է և պահանջում է Պատվիրատուից և Երևանի քաղաքապետարանից պարտավորվել.

(i) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել` 6.09 հոդվածում նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար, պայմանով որ նման գործողությունները չեն խախտում Փոխառուին կիրառելի օրենքները.

(ii) տեղեկացնել Բանկին նման գործողության արդյունքում հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին. և

(iii) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Վճարներ և ծախսեր

 

9.01 Հարկեր, տուրքեր և վճարներ

 

Փոխառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումներ, ներառյալ` սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից և Փոխատվության որևէ երաշխիքի ձևավորման, հաստատման, գրանցման կամ իրավակիրարկման բնույթից բխող պետական տուրքը կամ գրանցման վճարները:

Փոխառուն վճարում է սույն Պայմանագրով վճարելիք մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումները և բոլոր այլ գումարները համախառն` առանց գանձելու պետական կամ տեղական հարկերը` պայմանով որ, եթե Փոխառուն պարտավոր է կատարել նման նվազեցումներ, ապա նա ավելացնում է Բանկին վճարվող համախառն գումարը, որպեսզի նվազեցումից հետո Բանկի ստացած մաքուր գումարը հավասար լինի Բանկին վճարելիք գումարին:

 

9.02 Այլ գանձումներ

 

Փոխառուն կատարում է բոլոր վճարներն ու ծախսերը, ներառյալ` սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի պատրաստման, կնքման, իրականացման, իրավակիրարկման կամ դադարեցման, սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, լրացման կամ դրանցից հրաժարման և սույն Փոխատվության երաշխիքի փոփոխության, ձևավորման, կառավարման, իրավակիրարկման և իրացման հետ կապված մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները.

 

9.03 Ավելացած ծախսեր, փոխհատուցում և հաշվանցում

 

(ա) Փոխառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է կամ Բանկը կրել է սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ընդունված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխության (դրա մեկնաբանման, վարչարարության կամ կիրառման փոփոխության) կամ դրանց պահանջներին համապատասխանության պատճառով, որի հետևանքով

(i) Բանկը պարտավորված է լրացուցիչ ծախսեր կատարել սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար. կամ

(ii) նվազել կամ վերացել է սույն Պայմանագրով Բանկին պարտք որևէ գումար կամ ֆինանսական եկամուտ, որը առաջանում է Բանկի կողմից Փոխառուին Վարկ կամ Փոխատվություն տրամադրելու արդյունքում:

(բ) Առանց սույն Պայմանագրով կամ կիրառելի այլ օրենսդրությամբ Բանկին վերապահված այլ իրավունքները սահմանափակելու` Փոխառուն փոխհատուցում է և զերծ է պահում Բանկին վնասներից, որոնք առաջացել են սույն Պայմանագրում բացահայտ սահմանված կարգից տարբերվող եղանակով վճարման կամ մասնակի մարման արդյունքում:

(գ) Բանկը կարող է հաշվանցել Փոխառուի կողմից սույն Պայմանագրով մարման ժամկետին հասած և վճարման ենթակա որևէ պարտավորություն (իր շահառու լինելու չափով) Բանկի կողմից Փոխառուին վճարելիք որևէ պարտավորության դիմաց(մարման ժամկետին հասած կամ ոչ)` անկախ վճարման վայրից, հաշվարկային մասնաճյուղից կամ պարտավորություններից յուրաքանչյուրի արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, ապա Բանկը կարող է, հաշվանցման նպատակով, պարտավորություններից ցանկացածը փոխարկել շուկայական փոխարժեքով` իր սովորական գործելակարգի համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկի գումարը որոշված չէ կամ անհայտ է, ապա Բանկը կարող է հաշվանցել այն իր կողմից բարեխիղճ գնահատված այնպիսի գումարով, որը համապատասխանում է տվյալ պարտավորության գումարին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Վճարային պարտավորությունները չկատարելու դեպքեր

 

10.01 Հետվճարման պահանջի իրավունքը

 

Փոխառուն (Բանկի պահանջով) ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ է վճարում Փոխատվությունը` սույն Պայմանագրի շրջանակներում հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված մյուս բոլոր գումարների հետ միասին` Բանկի գրավոր պահանջով, որը համապատասխանում է հետևյալ դրույթներին:

 

10.01 Ա Անհապաղ պահանջ

Բանկը կարող է ներկայացնել նման անհապաղ պահանջ.

(ա) եթե վճարման ամսաթվին Փոխառուն չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարն այն վայրում և արժույթով, որով այն արտահայտված է որպես վճարման ենթակա, բացառությամբ

(i) եթե չվճարելը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խափանման դեպքով. և

(ii) վճարումը կատարվում է վճարման ամսաթվին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(բ) եթե Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից կամ նրա անունից Բանկին տրամադրած որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ կամ սույն Պայմանագրում կամ Ծրագրի իրականացման համաձայնագրում կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի իրականացման համաձայնագրի համաձայն կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի իրականացման համաձայնագրի բանակցությունների կամ կատարման առնչությամբ որևէ հավաստիացում, երաշխիք կամ հայտարարություն, որը կատարվել է կամ համարվում է կատարված համապատասխանաբար Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից էապես սխալ է, թերի և մոլորեցնող կամ ապացուցվել է, որ եղել է այդպիսինը:

(գ) եթե, սույն Փոխատվությունից այլ որևէ փոխատվության կամ ֆինանսական գործարքից առաջացող որևէ պարտավորության առնչությամբ Փոխառուի վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպքում

(i) Փոխառուից պահանջվում է կամ կարող է պահանջվել կամ պայմանագրով կիրառելի արտոնյալ շրջանի ավարտին պահանջվելու է կամ կարող է պահանջվել վաղաժամ մարել, հետվճարել, փակել կամ նախքան մարման ժամկետը դադարեցնել նման այլ փոխատվությունը կամ պարտավորությունը. կամ

(ii) նման այլ փոխատվության կամ պարտավորության գծով որևէ ֆինանսական հանձնառություն ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել է.

(դ) եթե Փոխառուն անկարող է վճարել իր պարտքերը դրանց մարման ժամկետին, կամ ժամանակավոր կասեցնում է իր պարտքերը, կամ ձգտում է փոխզիջման գնալ կամ փոխզիջման է գնում իր վարկատուների հետ.

(ե) եթե գրավառուին ի սեփականություն անցնում է Պատվիրատուին կամ Երևանի քաղաքապետարանին պատկանող բիզնեսի կամ ակտիվների որևէ մաս կամ Ծրագրի մաս կազմող որևէ գույք կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավազորության դատարանի կամ իրավասու վարչական մարմնի կամ անձի կողմից նշանակվել է դատական կարգադրող, լուծարող, լուծարման կառավարիչ կամ գույքի կառավարիչ կամ նման պաշտոնյա.

(զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագանձում, արգելանք կամ այլ գործընթաց, որը չի դադարեցվել կամ շարունակվում է 14 (տասնչորս) օրվա ընթացքում.

(է) եթե ի հայտ է եկել Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի վիճակի Էական անբարենպաստ փոփոխություն` Պայմանագիրը կնքելու ամսաթվի դրության համեմատ.

(ը) եթե Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի համար անօրինական է կամ անօրինական է դառնում համապատասխանաբար սույն Պայմանագրով կամ Ծրագրի իրականացման համաձայնագրով նախատեսած իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն, կամ Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի պնդմամբ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն.

(թ) եթե Փոխառուն դադարում է կատարել Շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստանձնած որևէ պարտավորություն, որն առնչվում է Բանկի կամ Եվրոպական Միության միջոցներից Փոխառուի տարածքում որևէ փոխառուի տրամադրած որևէ փոխատվության.

(ժ) եթե Փոխառուն չի կատարում ՎԶԵԲ-ի Փոխատվության փաստաթղթերով կամ ՀՆԳ-ի փաստաթղթերով նախատեսած իր պարտավորություններից որևէ մեկը.

(ժա) եթե Փոխառուն չի կատարում Բանկի կամ ԵՄ տրամադրած որևէ այլ փոխատվությանը կամ ֆինանսական գործիքին առնչվող իր պարտավորությունները, կամ Եվրոպական Միությունից Փոխառուի ստացված այլ դրամական միջոցների հետ կապված որևէ այլ պարտավորություն.

(ժբ) եթե Պատվիրատուի գործունեության դադարեցման հետ կապված ընդունվում է որևէ կորպորատիվ որոշում, իրականացվում է դատավարություն կամ այլ վարույթ կամ քայլ, ինչպես նաև հրապարակվում է հրաման կամ ընդունվում որոշում, կամ եթե Պատվիրատուն քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է անվճարունակ, ամբողջությամբ կամ էապես դադարեցնում կամ որոշում է դադարեցնել իր բիզնեսը կամ գործունեությունը. կամ

(ժգ) եթե Ծրագրի իրականացման համաձայնագիրը կորցնում է իր ուժը կամ կողմերից մեկը խզում է այն:

 

10.01 Բ Պահանջ` կարգավորման ծանուցումից հետո

Բանկը կարող է նաև նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Փոխառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չեն կատարում սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն` բացառությամբ 10.01 Ա հոդվածում նշված պարտավորության. կամ

(բ) եթե Ներածական մասում նշված որևէ փաստ էապես փոխվում է և էապես չի վերականգնվում և եթե փոփոխությունը կամ վնասում է Բանկի` որպես Փոխառուի վարկատուի շահերին, կամ բացասաբար է ազդում Ծրագրի իրականացմանը կամ աշխատանքին, կամ նման պարտավորությունն օրինական և իրավապարտադիր չէ կամ դադարում այդպիսինը լինել,

բացառությամբ անհամապատասխանությունը կամ անհամապատասխանություն առաջացնող հանգամանքը կարող է կարգավորվել և կարգավորվում է Բանկի պահանջները բավարարող եղանակով` ողջամիտ ժամկետներում, որոնք սահմանված են Բանկի կողմից համապատասխանաբար Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին կամ Պատվիրատուին տրված ծանուցման մեջ:

 

10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքներ

10.01 հոդվածը չի սահմանափակում Փոխատվության վաղաժամ մարում պահանջելու օրենքով սահմանված Բանկի որևէ այլ իրավունք:

 

10.03 Փոխհատուցում

 

10.03 Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշեր

Հաստատագրված տոկոսադրույքով տրանշին 10.01 հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում` Փոխառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և վաղաժամ մարման ենթակա մայր գումարի դիմաց Վաղաժամ մարման փոխհատուցումը: Նման Վաղաժամ մարման փոխհատուցումը հաշվեգրվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ վաղաժամ մարումը կատարվում է սահմանված ամսաթվով:

 

10.03 Բ Լողացող տոկոսադրույքով տրանշեր

Լողացող տոկոսադրույքով տրանշին 10.01 հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում` Փոխառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և տարեկան 0.15%-ի (տասնհինգ բազիսային կետ) ընթացիկ արժեքը, որը հաշվարկվում և հաշվեգրվում է վաղաժամ մարման ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչ կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն չվճարված մնար մինչև Մարման ամսաթիվը:

Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար դիսկոնտային դրույքաչափով, որը կիրառելի է համապատասխան յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

 

10.03 Գ Ընդհանուր

Սույն 10.03 հոդվածի համաձայն Փոխառուի կողմից վճարելիք գումարները ենթակա են վճարման Բանկի պահանջում սահմանված վաղաժամ մարման ամսաթվով:

10.04 Իրավունքից հրաժարման բացառումը

Բանկի կողմից սույն Պայմանագրով իրեն վերապահված որևէ իրավունք կամ իրավական պաշտպանության միջոց չկիրառելու, հետաձգելու, առանձին կամ մասնակի կիրառելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում նման իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները կրում են փոխլրացնող բնույթ և չեն բացառում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված որևէ այլ իրավունք ու իրավական պաշտպանության միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Օրենսդրություն և իրավազորություն, այլ

 

11.01 Կարգավորող օրենսդրություն

 

Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ-պայմանագրային պարտավորությունները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և ՈՒելսի օրենքներով:

 

11.02 Իրավազորություն

 

(ա) Սույն Պայմանագրի կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավազորությանը:

(բ) Սույն Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավազորության առջև իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ դրա իրավազորությունը վիճարկելու իրավունքից: Սույն հոդվածի համաձայն` Դատարանի որոշումը վերջնական է և կողմերից յուրաքանչյուրի համար իրավապարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:

 

11.03 Բանկի արտոնություններ և անձեռնմխելիություններ

 

Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Եվրոպական Միության մասին պայմանագրով, Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրով, Եվրոպական Միության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրությամբ (No 7), որևէ կիրառելի Շրջանակային համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ օրենքով Բանկին տրված անձեռնմխելիությունների, արտոնությունների կամ բացառությունների իրավունքներից հրաժարում, դրանց օտարում կամ այլ փոփոխություն:

 

11.04 Գործունեության վայր

 

Սույն Պայմանագրով գործունեության վայրը Բանկի նստավայրն է, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ գրավոր համաձայնություն:

 

11.05 Վճարման ենթակա գումարների ապացույց

 

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ սույն Պայմանագրով Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի վերաբերյալ Բանկի հավաստագիրը` ակնհայտ սխալի բացակայության դեպքում, հանդիսանում է այդ գումարի կամ տոկոսի prima facie (առաջնային) ապացույցը:

 

11.06 Երրորդ կողմի իրավունքներ

 

Սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձը Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի օրենքի համաձայն իրավունք չունի հարկադրել սույն Պայմանագրի որևէ դրույթ կամ օգտվել դրանից: Չնայած սույն Պայմանագրի դրույթներին` սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող ցանկացած անձի համաձայնությունը պարտադիր չէ ցանկացած պահի սույն Պայմանագիրը խզելու կամ փոփոխելու համար:

 

11.07 Ամբողջական համաձայնագիր

 

Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Փոխառուի միջև ամբողջական համաձայնագիր` դրանում նշված Վարկի դրույթների վերաբերյալ, և չեղարկում է նույն առարկայի վերաբերող նախորդող բացահայտ կամ ենթադրյալ որևէ համաձայնագիր:

 

11.08 Անվավերություն

 

Եթե ցանկացած պահի սույն Պայմանագրի որևէ դրույթ` ցանկացած իրավազորության օրենքներով համարվում կամ դառնում է որևէ իմաստով անօրինական, անվավեր կամ ոչ իրավակիրառելի, կամ սույն Պայմանագիրը համարվում կամ դառնում է է որևէ իմաստով իրավական ուժը կորցրած` նման անօրինական, անվավեր, ոչ իրավակիրառելի կամ իրավական ուժը կորցրած բնույթը չի ազդում

(ա) տվյալ իրավազորությունում սույն Պայմանագրի որևէ այլ դրույթի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ տվյալ իրավազորությունում որևէ իմաստով սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա. կամ

(բ) այլ իրավազորություններում սույն Պայմանագրի այդ կամ որևէ այլ դրույթի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ նման այլ իրավազորությունների օրենքների համաձայն սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա:

 

11.09 Փոփոխություններ

 

Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ (այսուհետ` «Փոփոխությունների արձանագրություն»): Նման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության` Փոխառուի կողմից նման Փոփոխությունների արձանագրությունը պատշաճ կերպով ստորագրելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերեն լեզվով կազմված իրավական կարծիքն ընդունելուց հետո: Նման իրավական կարծիքը պետք է հիմնավորված լինի/դրան կից պետք է ներկայացվեն Փոխառուի` նման Փոփոխությունների արձանագրություն կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն, երբ Բանկը Փոխառուին է ուղարկում նամակ, որը հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և սահմանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, իսկ նման նամակը հանդիսանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց:

Պարզաբանման կարգով` մինչև Բանկից նման նամակ տրամադրելու պահը ոչ Փոխառուն, ոչ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն Փոփոխությունների համապատասխան արձանագրության շրջանակում կամ դրա առնչությամբ:

 

11.10 Կրկնօրինակներ

 

Սույն Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով կրկնօրինակներով, որոնք բոլորը միասին վերցրած կազմում են միևնույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են միևնույն փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եզրափակիչ դրույթներ

 

12.01 Կողմերին ներկայացվող ծանուցումները

 

Սույն Պայմանագրի շրջանակներում կողմերին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրություններն ուղարկվում են ներքոնշյալ հասցեներով կամ ֆաքսիմիլային համարներով, կամ այլ հասցեով կամ ֆաքսիմիլային համարով, որոնց մասին կողմերը նախապես ծանուցել են միմյանց.

Բանկի դեպքում`

Հասցեատեր` OPS

100 boulevard Konrad Adenauer

L-2950 Luxembourg

Ֆաքս` (+352) 4379 67290

Փոխառուի դեպքում`

Հասցեատեր`

[ՀՀ ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան փողոց 1, Երևան 0010

Ֆաքս` (+37460) 700 358]

[ենթակա է Փոխառուի հաստատման]

 

12.02 Ծանուցման ձևը

 

Սույն Պայմանագրի շրջանակում ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն պետք է լինի գրավոր:

Ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ կամ որոնց միջոցով հասցեատերերի համար սահմանվում են պարտադիր ժամկետներ, կարող են առաքվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Համարվում է, որ մյուս կողմը ստացել է նման ծանուցումները և հաղորդագրություններն առաքման օրը` առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ հաղորդումը ստանալու պահին` ֆաքսի դեպքում:

Այլ ծանուցումներ կամ հաղորդագրություններ կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով կամ, կողմերի միջև գրավոր համաձայնությամբ, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:

Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերականությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ Աշխատանքային օրը:

Փոխառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները, Բանկի պահանջի դեպքում, ներկայացվում են Բանկ այն բավարար ապացույցների հետ մեկտեղ, որոնցով հավաստվում են Փոխառուի անունից ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավերացված նմուշները:

 

12.03 Կողմերի փոփոխությունը

 

Փոխառուն չի կարող զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները` առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:

Բանկը կարող է ամբողջությամբ կամ մասամբ զիջել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները և արտոնությունները կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել (նովացիայի, ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, արտոնությունները կամ պարտավորությունները:

 

12.04 Լեզու

 

Փոխառուի կողմից կամ Փոխառուի պահանջով այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Պատվիրատուից կամ Երևանի քաղաքապետարանից Բանկին տրամադրվող բոլոր փաստաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է: Եթե փաստաթղթերը չեն տրամադրվում անգլերեն լեզվով` Փոխառուն միաժամանակ տրամադրում է դրանց վավերացված անգլերեն թարգմանությունը:

 

12.05 Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից սույն Պայմանագրի 1.04 Ա(ա) հոդվածով պահանջվող ապացույցը` իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ ստանալուն հաջորդիվ:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Փոխառուին չուղարկի վերը նշված բոլոր պայմանների կատարումը հավաստող և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (այսուհետ` «ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ») սահմանող նամակ, որը սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց է:

Պարզաբանման կարգով` մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ոչ Փոխառուն, ոչ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն սույն Պայմանագրի շրջանակում կամ դրա առնչությամբ:

Եթե վերոնշյալ պայմանները չեն կատարվում սույն Պայմանագրի ստորագրմանը հաջորդող 24 (քսանչորս) ամսվա ընթացքում` սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում առանց որևէ անհրաժեշտ կամ պարտադիր լրացուցիչ գործողության:

 

12.06 Ներածական դրույթներ, Լրացումներ և Հավելվածներ

 

Ներածական դրույթները և հետևյալ Լրացումները սույն Պայմանագրի մաս են կազմում.

 

Լրացում Ա  Ծրագրի բնութագիրը և հաշվետվականությունը

Լրացում Բ  ԵՎՐԻԲՈՐԻ սահմանումը

Լրացում Գ  Մասհանման առաջարկի/ընդունման ձև (հոդվածներ 1.02 Բ և

1.02 Գ)

Լրացում Դ  Փոխառուից ստացվող հավաստագրի ձևը

 

Սույն Պայմանագրին կցված է հետևյալ Հավելվածը.

 

Հավելված I Ստորագրողի լիազորությունը

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ սույն Պայմանագրի կողմերը հրահանգել են սույն Պայմանագրի կնքումը չորս բնօրինակով` անգլերեն լեզվով, և համապատասխանաբար հրահանգել են,որ [*] [*] և իրավախորհրդատու [*] իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջը:

 

[Երևան], [*]

[*], [*]

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ

    հանձնարարությամբ և  անունից`       հանձնարարությամբ և  անունից`

 

              [*]                                 [*]

      [Ֆինանսների նախարար]                        [*]

                             

                                                               Լրացում Ա

                 Ծրագրի բնութագիր և հաշվետվականություն

 

Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Նպատակ, վայր

Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով բարելավելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է, որոնք սպասարկելու են Երևան քաղաքն իր մոտ 1.1 միլիոն բնակիչներով և հավանաբար նաև հարակից չորս տարածաշրջանները` մոտ 770 հազար բնակիչներով: Աղբավայրի շահագործման ընդհանուր ժամկետը կազմելու է մոտ 20 տարի, եթե հաշվի առնվեն լրացուցիչ երեք գոտիները, որոնք սույն ծրագրով կառուցվելիք առաջին երկու գոտիները լցվելուց հետո կառուցելու է Երևանի քաղաքապետարանը:

Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը` նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:

Այսօր Երևանում վերամշակվող նյութերի ֆորմալ առանձնացված հավաքում չի կատարվում, իսկ ոչ ֆորմալ վերամշակումը սահմանափակ ծավալների է: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները` երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Սա Հայաստանում ԵՆԲ-ի առաջին գործառնությունն է կոշտ թափոնների կառավարման ոլորտում: Փոխառուի (Ֆինանսների նախարարություն) և Երևանի քաղաքապետարանի հետ այլ ոլորտներում աշխատելու նախկին փորձը դրական է:

 

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է Երևան քաղաքում և շրջակա շրջաններում կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հետևյալ բաղադրիչներից.

* Մոտ 29 հա ընդհանուր տարածքով և թափոնների կուտակման մոտ 8.4 մլն մ3 ծավալով նոր սանիտարական աղբավայրի 2 գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում:

* Մոտ 33 հա ընդհանուր տարածքով և թափոնների մոտ 7 մլն մ3 ծավալով Նուբարաշենի գործող աղբավայրի փակում և վերականգնում:

* Թափոնների տեսակավորման բաղադրիչներ, որոնք, ելնելով տարբերակների համեմատությունից և դրանց նպատակահարմարությունից Երևանի համատեքստին և ըստ պատվիրատուի հետ հավուր պատշաճի համաձայնության, կարող են ընդգրկել.

- աղբահանության կոնտեյներներ և մեքենաներ` վերամշակվող նյութերի և կենսաթափոնների առանձին աղբահանման համար,

- վերամշակման կենտրոն(ներ),

- նյութերի օգտահանման օբյեկտ,

- կոմպոստավորման օբյեկտ:

 

Օրացույց

Ծրագիրն իրականացվելու է 2016-ից 2021 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Ա.2. ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

1. Տեղեկատվության տրամադրումը. պատասխանատու անձը

Ստորև նշված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Բանկին` հետևյալ անձի(անց) պատասխանատվության շրջանակներում.

 

._____________________________________________________________________.

|                            |Ֆինանսական  |Տեխնիկական հարցերով        |

|                            |հարցերով    |պատասխանատու               |

|                            |պատասխանատու|                           |

|____________________________|____________|___________________________|

|Կազմակերպությունը           |            |Երևանի  քաղաքապետարան      |

|____________________________|____________|___________________________|

|Կոնտակտային անձը            |            |Նորա Մարտիրոսյան           |

|____________________________|____________|___________________________|

|Պաշտոնը                     |            |Ծրագրի տնօրեն              |

|____________________________|____________|___________________________|

|Գործառույթը/ֆինանսական և    |            |Ներդրումային ծրագրերի      |

|տեխնիկական վարչությունը     |            |իրականացման գրասենյակ      |

|____________________________|____________|___________________________|

|Հասցե                       |            |Բյուզանդ 1/3, 5-րդ հարկ,   |

|                            |            |Երևան,  ՀՀ                 |

|____________________________|____________|___________________________|

|Հեռախոս                     |            |+ 374 10 52 09 73          |

|____________________________|____________|___________________________|

|Էլ. փոստ                    |            |[email protected]|

._____________________________________________________________________.

 

Վերը նշված կոնտակտային անձը տվյալ պահին հանդիսանում է պատասխանատու անձ: Փոփոխությունների դեպքում Փոխառուն պարտավոր է անմիջապես տեղեկացնել ԵՆԲ-ին:

 

2. Հատուկ տեղեկատվություն

Փոխառուն պարտավոր է Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը, մինչև ստորև նշված վերջնաժամկետը:

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                              |Վերջնաժամկետ|

|________________________________________________________|____________|

|Նախքան Բանկի կողմից աղբավայրի փակմանը և  թափոնների      |Նախքան      |

|տեսակավորման բաղադրիչներին միջոցներ հատկացնելը, Փոխառուն|հատկացումը  |

|տրամադրում է.                                           |            |

|- Ապացույց, որ նոր աղբավայրի ծրագրի համար ստեղծված ԾԻԳ-ը|            |

|ունի համարժեք կադրային համալրում` նաև  աղբավայրի        |            |

|փակումը և  թափոնների տեսակավորման բաղադրիչները          |            |

|կառավարելու համար                                       |            |

|- Ծրագրի համապատասխան բաղադրիչների տեխնիկատնտեսական     |            |

|ուսումնասիրություն, որը Բանկի պահանջները բավարարող չափով|            |

|ցուցադրում է դրանց տեխնիկական իրագործելիությունը,       |            |

|ֆինանսատնտեսական շահութաբերությունը, բնապահպանական և    |            |

|սոցիալական ընդունելիությունը                            |            |

|- Ըստ պահանջի` շրջակա միջավայրի վրա և  սոցիալական       |            |

|ազդեցության գնահատման օրինակ` լիազոր մարմնի համապատասխան|            |

|համաձայնությամբ, որը պետք է ներկայացնի հանրային լսումներ|            |

|անցկացնելու և  դրանց արդյունքները հաշվի առնելու         |            |

|ապացույց: Ծրագրի այն բաղադրիչների դեպքում, որոնց համար  |            |

|լիազոր մարմինը չի պահանջում ՇՄԱԳ, Բանկը ստանում է լիազոր|            |

|մարմնի նման որոշման օրինակ, որտեղ նշված են դրա հիմքերը, |            |

|ինչպես նաև  որոշման հանրային հրապարակման ապացույցները:  |            |

|- Ապացույց, որ մշակվել է Բանկի պահանջները բավարարող     |            |

|բնապահպանական և  սոցիալական կառավարման պլանը, ներառյալ` |            |

|կենսագործունեության վերականգնման պլանը                  |            |

|- Բանկի պահանջները բավարարող գնումների պլանը և  բոլոր   |            |

|համապատասխան փաստաթղթերը, որոնք պահանջվում են ԵՆԲ-ի     |            |

|Գնումների ուղեցույցով:                                  |            |

._____________________________________________________________________.

 

3. Տեղեկատվություն Ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Փոխառուն իրականացման ընթացքում պարտավոր է Բանկին ներկայացնել Ծրագրի առաջընթացին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը, մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                    |Վերջնա- |Հաշվետվու-   |

|                                              |ժամկետը |թյունների    |

|                                              |        |ներկայացման  |

|                                              |        |հաճախականու- |

|                                              |        |թյունը       |

|______________________________________________|________|_____________|

|Ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություն        |հունվարի|Յուրաքանչյուր|

|- Տեխնիկական նկարագրության թարմացված          |31 և    |6 ամիսը մեկ` |

|համառոտագիր` սկզբնակետին համեմատած էական      |հուլիսի |մինչև  ծրագրի|

|փոփոխությունների պատճառների բացատրությամբ,    |31      |ավարտը:      |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից               |        |             |

|յուրաքանչյուրի իրականացման ավարտի վերաբերյալ  |        |             |

|տեղեկատվության թարմացում և  հնարավոր          |        |             |

|ուշացումների պատճառների բացատրություն,        |        |             |

|- Ծրագրի թարմացված ծախսերի ներկայացում`       |        |             |

|նախնական բյուջեի համեմատ ծախսերի հնարավոր     |        |             |

|շեղումների պատճառների բացատրությամբ,          |        |             |

|- Շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող   |        |             |

|ցանկացած լուրջ խնդրի նկարագրություն,          |        |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների    |        |             |

|համար կենսագործունեության վերականգնման պլանի  |        |             |

|մշակման վերաբերյալ թարմացված տվյալներ,        |        |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների|        |             |

|թարմացում;                                    |        |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման      |        |             |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և         |        |             |

|մեկնաբանություններ,                           |        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և     |        |             |

|էական ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի       |        |             |

|իրականացման վրա,                              |        |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական      |        |             |

|գործընթաց:                                    |        |             |

|                                              |        |             |

|Ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություն` Փուլ  |        |             |

|I-ի ավարտից հետո                              |        |             |

|                                              |        |             |

|- Փաստացի ավարտված Փուլ I-ի վերջնական         |        |Նախնական`    |

|Տեխնիկական նկարագրություն` Ա.1.-ում տրված     |        |2017 թ-ի     |

|Տեխնիկական նկարագրության համեմատ որևէ  էական  |        |դեկտեմբերի   |

|փոփոխության պատճառների բացատրությամբ.         |        |31           |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի|        |             |

|իրականացումն ավարտելու ժամկետը` հնարավոր      |        |             |

|ուշացումների պատճառների բացատրությամբ.        |        |             |

|- Փուլ I-ի վերջնական արժեքը` նախնական բյուջեի |        |             |

|համեմատ ծախսերի հնարավոր շեղումների պատճառների|        |             |

|բացատրությամբ.                                |        |             |

|- Փուլ I-ի ազդեցությունները զբաղվածության վրա.|        |             |

|իրականացման ընթացքում պահանջված մարդ/օրեր,    |        |             |

|ինչպես նաև  ստեղծված նոր մշտական աշխատատեղեր. |        |             |

|- Շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական         |        |             |

|ազդեցություն ունեցող ցանկացած լուրջ խնդրի     |        |             |

|նկարագրություն.                               |        |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների    |        |             |

|համար կենսագործունեության վերականգնման պլանի  |        |             |

|արդյունքների ամփոփագիր.                       |        |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների|        |             |

|թարմացում.                                    |        |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման      |        |             |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և         |        |             |

|մեկնաբանություններ.                           |        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և     |        |             |

|էական ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի       |        |             |

|իրականացման վրա.                              |        |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական      |        |             |

|գործընթաց.                                    |        |             |

|- Թարմացված տվյալներ ստորև  ներկայացված       |        |             |

|Մշտադիտարկման ցուցանիշերի վերաբերյալ:         |        |             |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա

վերաբերյալ

 

Փոխառուն պարտավոր է ստորև ներկայացված վերջնաժամկետից ոչ ուշ Բանկին ներկայացնել ծրագրի ավարտի և նախնական շահագործման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Ծրագիրն ավարտելու մասին հաշվետվություն, ներառյալ.      |Աղբավայրի    |

|- Փաստացի ավարտված ծրագրի վերջնական Տեխնիկական         |2-րդ գոտին   |

|նկարագրություն` Ա.1.-ում տրված Տեխնիկական նկարագրության|ավարտելուց   |

|համեմատ որևէ  էական փոփոխության պատճառների             |15 ամիս անց, |

|բացատրությամբ.                                         |նախապես`     |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի         |2023 թ-ի     |

|իրականացումն ավարտելու ժամկետը` հնարավոր ուշացումների  |մարտի 31:    |

|պատճառների բացատրությամբ.                              |             |

|- Ծրագրի վերջնական արժեքը` նախնական բյուջեի համեմատ    |             |

|ծախսերի հնարավոր շեղումների պատճառների բացատրությամբ.  |             |

|- Ծրագրի ազդեցությունները զբաղվածության վրա.           |             |

|իրականացման ընթացքում պահանջված մարդ/օրեր, ինչպես նաև  |             |

|ստեղծված նոր մշտական աշխատատեղեր.                      |             |

|- Շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական ազդեցություն     |             |

|ունեցող ցանկացած լուրջ խնդրի նկարագրություն.           |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների համար       |             |

|կենսագործունեության վերականգնման պլանի արդյունքների    |             |

|ամփոփագիր.                                             |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների         |             |

|թարմացում.                                             |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման վերաբերյալ    |             |

|տեղեկատվության թարմացում և  մեկնաբանություններ.        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և  էական       |             |

|ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի իրականացման վրա.     |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական գործընթաց.    |             |

|- Թարմացված տվյալներ ստորև  ներկայացված Մշտադիտարկման  |             |

|ցուցանիշերի վերաբերյալ:                                |             |

._____________________________________________________________________.

 

Բանկին հաշվետվության մեջ ներկայացվելիք Մշտադիտարկման ցուցանիշերը ներկայացված են հաջորդող աղյուսակում:

 

    Արդյունքներ                                               Միավոր       

 

._____________________________________________________________________.

|Աղբահանության նոր կոնտեյներներ                          |հատ         |

|________________________________________________________|____________|

|Աղբահանության նոր մեքենաներ                             |հատ         |

|________________________________________________________|____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտի հզորություն    |տոննա/տարի  |

|________________________________________________________|____________|

|Սանիտարական նոր աղբավայրի տարողություն                  |մ3          |

|________________________________________________________|____________|

|Փակված/վերականգնված գործող աղբավայրեր/թափոնակուտակիչներ |մ3          |

._____________________________________________________________________.

 

Ազդեցություններ

 

._____________________________________________________________________.

|Առանձին հավաքված վերամշակվող թափոնների/կենսաթափոնների  |տ/տ          |

|քանակություն                                           |             |

|_______________________________________________________|_____________|

|Աղբահանության նոր համակարգից օգտվող բնակչություն       |տնային       |

|                                                       |տնտեսութ.    |

|_______________________________________________________|_____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտում վերամշակված |տ/տ          |

|թափոնների քանակություն                                 |             |

|_______________________________________________________|_____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտի կողմից        |տնային       |

|սպասարկվող բնակչություն                                |տնտեսութ.    |

|_______________________________________________________|_____________|

|Սանիտարական նոր աղբավայրում տեղադրված թափոնների        |տ/տ          |

|քանակություն                                           |             |

|_______________________________________________________|_____________|

|Սանիտարական նոր աղբավայրի միջոցով սպասարկվող           |տնային       |

|բնակչություն                                           |տնտեսութ.    |

._____________________________________________________________________.

 

Առանցքային արդյունքների ցուցանիշեր

 

._____________________________________________________________________.

|Զբաղվածություն` շինարարության ընթացքում                |Անձ/տարի     |

|_______________________________________________________|_____________|

|Զբաղվածություն` լրացուցիչ անմիջական աշխատատեղեր        |Լրիվ դրույք  |

|շահագործման ընթացքում                                  |             |

|_______________________________________________________|_____________|

|Ածխածնային հետք - հարաբերական                          |CO2 տոննա    |

|                                                       |համարժեք     |

._____________________________________________________________________.

 

5. Ծրագիրն ավարտելու մասին վերջնական հաշվետվությունից 3 տարի անց պահանջվող տեղեկատվություն

Փոխառուն պարտավոր է, Ծրագրի ավարտից 3 տարի անց, բայց ոչ ուշ քան ստորև ներկայացված վերջնաժամկետը, Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը:

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Վերին աղյուսակում նշված Մշտադիտարկման ցուցանիշերի      |2026 թ-ի     |

|վերաբերյալ թարմացված տեղեկություններ:                  |մարտի 31     |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվությունների լեզուն                              |Անգլերեն     |

._____________________________________________________________________.

 

Լրացում Բ

 

ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը

 

Ա. «ԵՎՐԻԲՈՐ» նշանակում է.

(ա) մեկ ամիսը չգերազանցող համապատասխան ժամանակահատվածում` մեկ ամսվա համար Հրապարակված դրույքաչափ (ըստ ստորև ներկայացված սահմանման).

(բ) մեկ ամիս կամ ավելի ժամանակահատվածի առնչությամբ (որի համար մատչելի է Հրապարակված դրույքաչափ)` ամիսների համապատասխան քանակի դեպքում կիրառվող Հրապարակված դրույքաչափը. և

(գ) մեկ ամիսը գերազանցող համապատասխան ժամանակահատվածում (որի համար Հրապարակված դրույքաչափ մատչելի չէ)` երկու Հրապարակված դրույքաչափերից գծային ընդմիջարկությամբ (ինտերպոլյացիայով) ստացված արդյունքը, որում դրույքաչափերից մեկը կիրառելի է համապատասխան ժամանակահատվածին հաջորդող ավելի կարճ, իսկ մյուսը` ավելի երկար ժամանակահատվածում (դրույքաչափի հաշվարկման կամ ընդմիջարկման ժամանակահատվածը կոչվում է «Հաշվետու ժամանակահատված»):

Վերը նշված (բ) և (գ) պարբերությունների նպատակներից ելնելով` «մատչելի» եզրույթը վերաբերում է դրույքաչափերին, որոնք, տվյալ մարման ժամկետներում, հաշվարկվում ու հրապարակվում են «Global Rate Set Systems Ltd»-ի կամ, Եվրոպական արժույթի շուկաների ինստիտուտի (ԵԱՇԻ) կողմից ընտրված ու ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի կամ դրանց այդ գործառույթի իրավահաջորդի կողմից երաշխավորված կազմակերպության կողմից, որին ընտրում է Բանկը:

«Հրապարակված դրույքաչափ» նշանակում է Բրյուսելյան ժամանակով ժամը 11:00-ի կամ Բանկին հարմար ավելի ուշ ժամի դրությամբ, համապատասխան ժամանակահատվածով ԵՎՐՈ-յով ավանդների տոկոսադրույքը, որը հրապարակվել է համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանից 2 (երկու) աշխատանքային օր առաջ («Վերսկսման ամսաթիվ») «Ռոյթերզ»-ի «EURIBOR 01» կամ դրա իրավահաջորդ էջում, կամ այս միջոցների բացակայության դեպքում` Բանկի կողմից այս նպատակով ընտրված այլ հրապարակման միջոցներում:

Եթե նշված Հրապարակված դրույքաչափը վերոնշյալ եղանակով չի հրապարակվում, Բանկը կարող է պահանջել եվրոգոտում գտնվող (Բանկի ընտրությամբ) չորս մեծ բանկերի գլխավոր եվրոպական գրասենյակներին ներկայացնել Բրյուսելյան ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ի դրությամբ այնպիսի տոկոսադրույք, որով Վերսկսման ամսաթվով նրանցից յուրաքանչյուրը ԵՎՐՈ-յով համեմատելի գումարի ավանդներ է առաջարկում առաջնակարգ բանկերին եվրոգոտու միջբանկային շուկայում` Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով: Եթե ներկայացվել է առնվազն երկու (2) գնային առաջարկ, ապա` այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի ներկայացված առաջարկների թվաբանական միջինը:

Եթե ներկայացվել է երկու (2) առաջարկից պակաս, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի Վերսկսման ամսաթվից 2 (երկու) աշխատանքային օր անց Բրյուսելյան ժամանակով ժամը 11:00-ին Բանկի ընտրած եվրոգոտու մեծ բանկերի կողմից առաջատար եվրոպական բանկերին Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով և համեմատելի գումարի չափով առաջարկվող ԵՎՐՈ-ով վարկերի համար առաջարկած տոկոսադրույքների թվաբանական միջինը:

Եթե վերը նշվածի արդյունքում ստացված տոկոսադրույքը զրոյից ցածր է, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանվում է զրոյին հավասար:

Եթե վերը նկարագրված եղանակով որևէ տոկոսադրույք չի ներկայացվում, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը հավասար է այն (տարեկան տոկոսադրույքով արտահայտված) դրույքաչափին, որը Բանկը սահմանում է որպես տվյալ Տրանշի ֆինանսավորման բոլոր ծախսերն ընդգրկող` հիմք ընդունելով Բանկի ներքին սահմանված ուղղորդիչ դրույքաչափը կամ որևէ այլընտրանքային, Բանկի կողմից հաստատված մեթոդով հաշվարկված դրույքաչափ:

Բ. Ընդհանուր դրույթներ

Վերոհիշյալ սահմանումների նպատակներից ելնելով.

(ա) սույն Լրացմամբ ամրագրված յուրաքանչյուր հաշվարկից բխող բոլոր հնարավոր տոկոսադրույքները, եթե անհրաժեշտ է, կլորացվում են մինչև տոկոսային կետի ամենամոտ հարյուր հազարերորդականը, իսկ կեսերը կլորացվում են դեպի վերև:

(բ) Բանկն անհապաղ տեղեկացնում է Փոխառուին ստացված առաջարկների վերաբերյալ:

(գ) Եթե ԵՎՐԻԲՈՐ-ի հաշվարկին առնչվող վերոնշյալ դրույթներից որևէ մեկը հակասում է ԵՎՐԻԲՈՐ-ի վերաբերյալ ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի (կամ ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի այդ գործառույթի իրավահաջորդի) պահանջներին, ապա Բանկը, ծանուցելով Փոխառուին, կարող է փոփոխել այդ դրույթը` համապատասխանեցնելով այն նման այլ դրույթներին:

 

Լրացում Գ

 

Մասհանման առաջարկի/ընդունման ձև (հոդվածներ 1.02 Բ ԵՎ 1.02 Գ)

 

Հասցեատեր`  Հայաստանի Հանրապետություն

Ներկայացնող` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

    Թեմա`        Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական ներդրումային բանկի

                 միջև Երևանի կոշտ թափոններ. Փուլ I-ի ֆինանսավորման

                 պայմանագրով Մասհանման առաջարկ/Մասհանման ընդունում

                 [ամսաթիվ] («Ֆինանսավորման պայմանագիր»)

 

                 FI թիվ 84.429       Serapis թիվ 20150017

______________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Հղում կատարելով Ֆինանսավորման պայմանագրին` ֆինանսավորման պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Հիմք ընդունելով Բանկից Մասհանման առաջարկ ներկայացնելու Ձեր հայտը` Ֆինանսավորման պայմանագրի 1.02` հոդվածի համաձայն առաջարկում ենք տրամադրել Ձեզ հետևյալ Տրանշը.

(ա) Մասհանման ենթակա գումարը,

(բ) Մասհանման սահմանված ամսաթիվը,

(գ) Տոկոսադրույքի հիմքը

(դ) Տոկոսադրույքի վճարման պարբերականությունը,

(ե) Վճարման ամսաթվերը,

(զ) Մայր գումարի մարման պայմանները,

(է) Մայր գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը,

(ը) Մինչև Մարման ժամկետը կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:

Տրանշը Ֆինանսավորման պայմանագրի պայմաններով տրամադրելու համար, Բանկը, ոչ ուշ քան Մասհանման ընդունման վերջնաժամկետը [___], Լյուքսեմբուրգյան ժամանակով [ժամը ___, ամսաթիվ] պետք է ստանա պատշաճ կազմված (սույն Մասհանման առաջարկի օրինակով) ու Ձեր կողմից ստորագրված Մասհանման ընդունման նամակ` հետևյալ ֆաքսի համարով [__]:

Մասհանման ընդունման նամակին կից պետք է ներկայացվեն (եթե նախկինում չեն ներկայացվել).

(i) բանկային հաշիվը (տվյալ արժույթին համապատասխանող ձևաչափով), որին կատարվելու է Տրանշի փոխանցումը և

(ii) Փոխառուի անունից այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորման ապացույցը և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշը:

Եթե մինչև նշված ժամանակը սույն փաստաթղթում ներկայացված առաջարկը չի ընդունվում, ապա այն համարվում է մերժված և ինքնաբերաբար չեղարկվում:

Եթե Դուք ընդունում եք սույն Մասհանման առաջարկում նկարագրված Տրանշը, ապա կիրառելի են դառնում Ֆինանսավորման պայմանագրի բոլոր, մասնավորապես` 1.04 հոդվածի դրույթները:

 

Հարգանքով,

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

 

Սույնով ընդունում ենք վերը ներկայացված Մասհանման առաջարկը.

 

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ

[Անուն]

[Պաշտոն]

Ամսաթիվ`

 

Լրացում Դ(1)

 

-------------

1. Պետք է ներկայացվի Փոխառուի բլանկով:

 

Փոխառուից ստացվող հավաստագրի ձև (Հոդված 1.04 Գ)

 

______________________________________________________________________

Հասցեատեր`   Եվրոպական ներդրումային բանկ

Ներկայացնող` Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

    Թեմա`        Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական ներդրումային բանկի

                 միջև Երևանի կոշտ թափոններ. Փուլ I-ի ֆինանսավորման

                 պայմանագիր [ամսաթիվ] («Ֆինանսավորման պայմանագիր»)

 

                 FI թիվ 84.429       Serapis թիվ 20150017

 

______________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Ֆինանսավորման պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Ֆինանսավորման պայմանագրի 1.04 հոդվածի նպատակներից ելնելով` հաստատում ենք հետևյալը.

(ա) Վաղաժամ մարման որևէ դեպք ի հայտ չի եկել և չի շարունակում մնալ չկարգավորված,

(բ) Որևէ իմաստով տեղի չի ունեցել Ծրագրի այնպիսի էական փոփոխություն, որի վերաբերյալ 8.01 հոդվածի պահանջների համաձայն մենք պարտավոր ենք տեղեկացնել, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին հաղորդել ենք նախկինում,

(գ) ՈՒնենք բավարար ֆինանսական միջոցներ` Ա.1 լրացման համաձայն Ծրագիրը պատշաճ կերպով և ժամանակին իրականացնելու և ավարտելու համար,

(դ) ի հայտ չի եկել և չի շարունակվում մնալ չկարգավորված կամ անտեսված իրավիճակ կամ հանգամանք, որը սույն Ֆինանսավորման պայմանագրի շրջանակներում հանգեցրել կամ ժամանակի ընթացքում կամ ծանուցելու դեպքում կհանգեցնի Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) կամ Վաղաժամ մարման դեպքի,

(ե) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ մեր իմացությամբ սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և որ մեր նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում,

(զ) 6.07 հոդվածի շրջանակներում մեր կողմից տրված կամ տրվելիք հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր իմաստներով ճշմարիտ են,

(է) Ֆինանսավորման պայմանագրի ստորագրման պահին առկա իրավիճակի համեմատ որևէ էական անբարենպաստ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

Հարգանքով,

 

____________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ

[Անուն]

[Պաշտոն]

Ամսաթիվ.

 

Հավելված I

 

Ստորագրողի լիազորությունը

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 8
Արձանագրային որոշում