Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 մարտի 2016 թվականի N 8

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐ` ՓՈՒԼ I» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Վճարներ և ծախսեր

 

9.01 Հարկեր, տուրքեր և վճարներ

 

Փոխառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումներ, ներառյալ` սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից և Փոխատվության որևէ երաշխիքի ձևավորման, հաստատման, գրանցման կամ իրավակիրարկման բնույթից բխող պետական տուրքը կամ գրանցման վճարները:

Փոխառուն վճարում է սույն Պայմանագրով վճարելիք մայր գումարը, տոկոսը, փոխհատուցումները և բոլոր այլ գումարները համախառն` առանց գանձելու պետական կամ տեղական հարկերը` պայմանով որ, եթե Փոխառուն պարտավոր է կատարել նման նվազեցումներ, ապա նա ավելացնում է Բանկին վճարվող համախառն գումարը, որպեսզի նվազեցումից հետո Բանկի ստացած մաքուր գումարը հավասար լինի Բանկին վճարելիք գումարին:

 

9.02 Այլ գանձումներ

 

Փոխառուն կատարում է բոլոր վճարներն ու ծախսերը, ներառյալ` սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի պատրաստման, կնքման, իրականացման, իրավակիրարկման կամ դադարեցման, սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, լրացման կամ դրանցից հրաժարման և սույն Փոխատվության երաշխիքի փոփոխության, ձևավորման, կառավարման, իրավակիրարկման և իրացման հետ կապված մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները.

 

9.03 Ավելացած ծախսեր, փոխհատուցում և հաշվանցում

 

(ա) Փոխառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է կամ Բանկը կրել է սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ընդունված որևէ օրենքի կամ ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխության (դրա մեկնաբանման, վարչարարության կամ կիրառման փոփոխության) կամ դրանց պահանջներին համապատասխանության պատճառով, որի հետևանքով

(i) Բանկը պարտավորված է լրացուցիչ ծախսեր կատարել սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար. կամ

(ii) նվազել կամ վերացել է սույն Պայմանագրով Բանկին պարտք որևէ գումար կամ ֆինանսական եկամուտ, որը առաջանում է Բանկի կողմից Փոխառուին Վարկ կամ Փոխատվություն տրամադրելու արդյունքում:

(բ) Առանց սույն Պայմանագրով կամ կիրառելի այլ օրենսդրությամբ Բանկին վերապահված այլ իրավունքները սահմանափակելու` Փոխառուն փոխհատուցում է և զերծ է պահում Բանկին վնասներից, որոնք առաջացել են սույն Պայմանագրում բացահայտ սահմանված կարգից տարբերվող եղանակով վճարման կամ մասնակի մարման արդյունքում:

(գ) Բանկը կարող է հաշվանցել Փոխառուի կողմից սույն Պայմանագրով մարման ժամկետին հասած և վճարման ենթակա որևէ պարտավորություն (իր շահառու լինելու չափով) Բանկի կողմից Փոխառուին վճարելիք որևէ պարտավորության դիմաց(մարման ժամկետին հասած կամ ոչ)` անկախ վճարման վայրից, հաշվարկային մասնաճյուղից կամ պարտավորություններից յուրաքանչյուրի արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, ապա Բանկը կարող է, հաշվանցման նպատակով, պարտավորություններից ցանկացածը փոխարկել շուկայական փոխարժեքով` իր սովորական գործելակարգի համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկի գումարը որոշված չէ կամ անհայտ է, ապա Բանկը կարող է հաշվանցել այն իր կողմից բարեխիղճ գնահատված այնպիսի գումարով, որը համապատասխանում է տվյալ պարտավորության գումարին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Վճարային պարտավորությունները չկատարելու դեպքեր

 

10.01 Հետվճարման պահանջի իրավունքը

 

Փոխառուն (Բանկի պահանջով) ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ է վճարում Փոխատվությունը` սույն Պայմանագրի շրջանակներում հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված մյուս բոլոր գումարների հետ միասին` Բանկի գրավոր պահանջով, որը համապատասխանում է հետևյալ դրույթներին:

 

10.01 Ա Անհապաղ պահանջ

Բանկը կարող է ներկայացնել նման անհապաղ պահանջ.

(ա) եթե վճարման ամսաթվին Փոխառուն չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարն այն վայրում և արժույթով, որով այն արտահայտված է որպես վճարման ենթակա, բացառությամբ

(i) եթե չվճարելը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խափանման դեպքով. և

(ii) վճարումը կատարվում է վճարման ամսաթվին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(բ) եթե Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից կամ նրա անունից Բանկին տրամադրած որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ կամ սույն Պայմանագրում կամ Ծրագրի իրականացման համաձայնագրում կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի իրականացման համաձայնագրի համաձայն կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի իրականացման համաձայնագրի բանակցությունների կամ կատարման առնչությամբ որևէ հավաստիացում, երաշխիք կամ հայտարարություն, որը կատարվել է կամ համարվում է կատարված համապատասխանաբար Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից էապես սխալ է, թերի և մոլորեցնող կամ ապացուցվել է, որ եղել է այդպիսինը:

(գ) եթե, սույն Փոխատվությունից այլ որևէ փոխատվության կամ ֆինանսական գործարքից առաջացող որևէ պարտավորության առնչությամբ Փոխառուի վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպքում

(i) Փոխառուից պահանջվում է կամ կարող է պահանջվել կամ պայմանագրով կիրառելի արտոնյալ շրջանի ավարտին պահանջվելու է կամ կարող է պահանջվել վաղաժամ մարել, հետվճարել, փակել կամ նախքան մարման ժամկետը դադարեցնել նման այլ փոխատվությունը կամ պարտավորությունը. կամ

(ii) նման այլ փոխատվության կամ պարտավորության գծով որևէ ֆինանսական հանձնառություն ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել է.

(դ) եթե Փոխառուն անկարող է վճարել իր պարտքերը դրանց մարման ժամկետին, կամ ժամանակավոր կասեցնում է իր պարտքերը, կամ ձգտում է փոխզիջման գնալ կամ փոխզիջման է գնում իր վարկատուների հետ.

(ե) եթե գրավառուին ի սեփականություն անցնում է Պատվիրատուին կամ Երևանի քաղաքապետարանին պատկանող բիզնեսի կամ ակտիվների որևէ մաս կամ Ծրագրի մաս կազմող որևէ գույք կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավազորության դատարանի կամ իրավասու վարչական մարմնի կամ անձի կողմից նշանակվել է դատական կարգադրող, լուծարող, լուծարման կառավարիչ կամ գույքի կառավարիչ կամ նման պաշտոնյա.

(զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագանձում, արգելանք կամ այլ գործընթաց, որը չի դադարեցվել կամ շարունակվում է 14 (տասնչորս) օրվա ընթացքում.

(է) եթե ի հայտ է եկել Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի վիճակի Էական անբարենպաստ փոփոխություն` Պայմանագիրը կնքելու ամսաթվի դրության համեմատ.

(ը) եթե Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի համար անօրինական է կամ անօրինական է դառնում համապատասխանաբար սույն Պայմանագրով կամ Ծրագրի իրականացման համաձայնագրով նախատեսած իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն, կամ Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի պնդմամբ սույն Պայմանագիրը կորցրել է իրավական ուժը` իր դրույթների համաձայն.

(թ) եթե Փոխառուն դադարում է կատարել Շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստանձնած որևէ պարտավորություն, որն առնչվում է Բանկի կամ Եվրոպական Միության միջոցներից Փոխառուի տարածքում որևէ փոխառուի տրամադրած որևէ փոխատվության.

(ժ) եթե Փոխառուն չի կատարում ՎԶԵԲ-ի Փոխատվության փաստաթղթերով կամ ՀՆԳ-ի փաստաթղթերով նախատեսած իր պարտավորություններից որևէ մեկը.

(ժա) եթե Փոխառուն չի կատարում Բանկի կամ ԵՄ տրամադրած որևէ այլ փոխատվությանը կամ ֆինանսական գործիքին առնչվող իր պարտավորությունները, կամ Եվրոպական Միությունից Փոխառուի ստացված այլ դրամական միջոցների հետ կապված որևէ այլ պարտավորություն.

(ժբ) եթե Պատվիրատուի գործունեության դադարեցման հետ կապված ընդունվում է որևէ կորպորատիվ որոշում, իրականացվում է դատավարություն կամ այլ վարույթ կամ քայլ, ինչպես նաև հրապարակվում է հրաման կամ ընդունվում որոշում, կամ եթե Պատվիրատուն քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է անվճարունակ, ամբողջությամբ կամ էապես դադարեցնում կամ որոշում է դադարեցնել իր բիզնեսը կամ գործունեությունը. կամ

(ժգ) եթե Ծրագրի իրականացման համաձայնագիրը կորցնում է իր ուժը կամ կողմերից մեկը խզում է այն:

 

10.01 Բ Պահանջ` կարգավորման ծանուցումից հետո

Բանկը կարող է նաև նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Փոխառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չեն կատարում սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն` բացառությամբ 10.01 Ա հոդվածում նշված պարտավորության. կամ

(բ) եթե Ներածական մասում նշված որևէ փաստ էապես փոխվում է և էապես չի վերականգնվում և եթե փոփոխությունը կամ վնասում է Բանկի` որպես Փոխառուի վարկատուի շահերին, կամ բացասաբար է ազդում Ծրագրի իրականացմանը կամ աշխատանքին, կամ նման պարտավորությունն օրինական և իրավապարտադիր չէ կամ դադարում այդպիսինը լինել,

բացառությամբ անհամապատասխանությունը կամ անհամապատասխանություն առաջացնող հանգամանքը կարող է կարգավորվել և կարգավորվում է Բանկի պահանջները բավարարող եղանակով` ողջամիտ ժամկետներում, որոնք սահմանված են Բանկի կողմից համապատասխանաբար Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին կամ Պատվիրատուին տրված ծանուցման մեջ:

 

10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքներ

10.01 հոդվածը չի սահմանափակում Փոխատվության վաղաժամ մարում պահանջելու օրենքով սահմանված Բանկի որևէ այլ իրավունք:

 

10.03 Փոխհատուցում

 

10.03 Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշեր

Հաստատագրված տոկոսադրույքով տրանշին 10.01 հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում` Փոխառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և վաղաժամ մարման ենթակա մայր գումարի դիմաց Վաղաժամ մարման փոխհատուցումը: Նման Վաղաժամ մարման փոխհատուցումը հաշվեգրվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ վաղաժամ մարումը կատարվում է սահմանված ամսաթվով:

 

10.03 Բ Լողացող տոկոսադրույքով տրանշեր

Լողացող տոկոսադրույքով տրանշին 10.01 հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում` Փոխառուն Բանկին է վճարում պահանջված գումարը և տարեկան 0.15%-ի (տասնհինգ բազիսային կետ) ընթացիկ արժեքը, որը հաշվարկվում և հաշվեգրվում է վաղաժամ մարման ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչ կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն չվճարված մնար մինչև Մարման ամսաթիվը:

Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար դիսկոնտային դրույքաչափով, որը կիրառելի է համապատասխան յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:

 

10.03 Գ Ընդհանուր

Սույն 10.03 հոդվածի համաձայն Փոխառուի կողմից վճարելիք գումարները ենթակա են վճարման Բանկի պահանջում սահմանված վաղաժամ մարման ամսաթվով:

10.04 Իրավունքից հրաժարման բացառումը

Բանկի կողմից սույն Պայմանագրով իրեն վերապահված որևէ իրավունք կամ իրավական պաշտպանության միջոց չկիրառելու, հետաձգելու, առանձին կամ մասնակի կիրառելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում նման իրավունքից կամ իրավական պաշտպանության միջոցից: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու իրավական պաշտպանության միջոցները կրում են փոխլրացնող բնույթ և չեն բացառում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված որևէ այլ իրավունք ու իրավական պաշտպանության միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Օրենսդրություն և իրավազորություն, այլ

 

11.01 Կարգավորող օրենսդրություն

 

Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ-պայմանագրային պարտավորությունները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և ՈՒելսի օրենքներով:

 

11.02 Իրավազորություն

 

(ա) Սույն Պայմանագրի կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավազորությանը:

(բ) Սույն Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավազորության առջև իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ դրա իրավազորությունը վիճարկելու իրավունքից: Սույն հոդվածի համաձայն` Դատարանի որոշումը վերջնական է և կողմերից յուրաքանչյուրի համար իրավապարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:

 

11.03 Բանկի արտոնություններ և անձեռնմխելիություններ

 

Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Եվրոպական Միության մասին պայմանագրով, Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրով, Եվրոպական Միության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրությամբ (No 7), որևէ կիրառելի Շրջանակային համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ օրենքով Բանկին տրված անձեռնմխելիությունների, արտոնությունների կամ բացառությունների իրավունքներից հրաժարում, դրանց օտարում կամ այլ փոփոխություն:

 

11.04 Գործունեության վայր

 

Սույն Պայմանագրով գործունեության վայրը Բանկի նստավայրն է, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ գրավոր համաձայնություն:

 

11.05 Վճարման ենթակա գումարների ապացույց

 

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ սույն Պայմանագրով Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի վերաբերյալ Բանկի հավաստագիրը` ակնհայտ սխալի բացակայության դեպքում, հանդիսանում է այդ գումարի կամ տոկոսի prima facie (առաջնային) ապացույցը:

 

11.06 Երրորդ կողմի իրավունքներ

 

Սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձը Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի օրենքի համաձայն իրավունք չունի հարկադրել սույն Պայմանագրի որևէ դրույթ կամ օգտվել դրանից: Չնայած սույն Պայմանագրի դրույթներին` սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող ցանկացած անձի համաձայնությունը պարտադիր չէ ցանկացած պահի սույն Պայմանագիրը խզելու կամ փոփոխելու համար:

 

11.07 Ամբողջական համաձայնագիր

 

Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Փոխառուի միջև ամբողջական համաձայնագիր` դրանում նշված Վարկի դրույթների վերաբերյալ, և չեղարկում է նույն առարկայի վերաբերող նախորդող բացահայտ կամ ենթադրյալ որևէ համաձայնագիր:

 

11.08 Անվավերություն

 

Եթե ցանկացած պահի սույն Պայմանագրի որևէ դրույթ` ցանկացած իրավազորության օրենքներով համարվում կամ դառնում է որևէ իմաստով անօրինական, անվավեր կամ ոչ իրավակիրառելի, կամ սույն Պայմանագիրը համարվում կամ դառնում է է որևէ իմաստով իրավական ուժը կորցրած` նման անօրինական, անվավեր, ոչ իրավակիրառելի կամ իրավական ուժը կորցրած բնույթը չի ազդում

(ա) տվյալ իրավազորությունում սույն Պայմանագրի որևէ այլ դրույթի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ տվյալ իրավազորությունում որևէ իմաստով սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա. կամ

(բ) այլ իրավազորություններում սույն Պայմանագրի այդ կամ որևէ այլ դրույթի օրինականության, վավերականության կամ իրավակիրառելիության կամ նման այլ իրավազորությունների օրենքների համաձայն սույն Պայմանագրի իրավական ուժ ունենալու վրա:

 

11.09 Փոփոխություններ

 

Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ (այսուհետ` «Փոփոխությունների արձանագրություն»): Նման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության` Փոխառուի կողմից նման Փոփոխությունների արձանագրությունը պատշաճ կերպով ստորագրելու և դրա վավերական, իրավակիրառելի և իրավապարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ անգլերեն լեզվով կազմված իրավական կարծիքն ընդունելուց հետո: Նման իրավական կարծիքը պետք է հիմնավորված լինի/դրան կից պետք է ներկայացվեն Փոխառուի` նման Փոփոխությունների արձանագրություն կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը:

Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ է մտնում միայն, երբ Բանկը Փոխառուին է ուղարկում նամակ, որը հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և սահմանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, իսկ նման նամակը հանդիսանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց:

Պարզաբանման կարգով` մինչև Բանկից նման նամակ տրամադրելու պահը ոչ Փոխառուն, ոչ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն Փոփոխությունների համապատասխան արձանագրության շրջանակում կամ դրա առնչությամբ:

 

11.10 Կրկնօրինակներ

 

Սույն Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով կրկնօրինակներով, որոնք բոլորը միասին վերցրած կազմում են միևնույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են միևնույն փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եզրափակիչ դրույթներ

 

12.01 Կողմերին ներկայացվող ծանուցումները

 

Սույն Պայմանագրի շրջանակներում կողմերին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրություններն ուղարկվում են ներքոնշյալ հասցեներով կամ ֆաքսիմիլային համարներով, կամ այլ հասցեով կամ ֆաքսիմիլային համարով, որոնց մասին կողմերը նախապես ծանուցել են միմյանց.

Բանկի դեպքում`

Հասցեատեր` OPS

100 boulevard Konrad Adenauer

L-2950 Luxembourg

Ֆաքս` (+352) 4379 67290

Փոխառուի դեպքում`

Հասցեատեր`

[ՀՀ ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան փողոց 1, Երևան 0010

Ֆաքս` (+37460) 700 358]

[ենթակա է Փոխառուի հաստատման]

 

12.02 Ծանուցման ձևը

 

Սույն Պայմանագրի շրջանակում ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն պետք է լինի գրավոր:

Ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ կամ որոնց միջոցով հասցեատերերի համար սահմանվում են պարտադիր ժամկետներ, կարող են առաքվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Համարվում է, որ մյուս կողմը ստացել է նման ծանուցումները և հաղորդագրություններն առաքման օրը` առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ հաղորդումը ստանալու պահին` ֆաքսի դեպքում:

Այլ ծանուցումներ կամ հաղորդագրություններ կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով կամ, կողմերի միջև գրավոր համաձայնությամբ, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:

Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերականությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ Աշխատանքային օրը:

Փոխառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները, Բանկի պահանջի դեպքում, ներկայացվում են Բանկ այն բավարար ապացույցների հետ մեկտեղ, որոնցով հավաստվում են Փոխառուի անունից ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավերացված նմուշները:

 

12.03 Կողմերի փոփոխությունը

 

Փոխառուն չի կարող զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները` առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:

Բանկը կարող է ամբողջությամբ կամ մասամբ զիջել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները և արտոնությունները կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխանցել (նովացիայի, ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները, արտոնությունները կամ պարտավորությունները:

 

12.04 Լեզու

 

Փոխառուի կողմից կամ Փոխառուի պահանջով այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Պատվիրատուից կամ Երևանի քաղաքապետարանից Բանկին տրամադրվող բոլոր փաստաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է: Եթե փաստաթղթերը չեն տրամադրվում անգլերեն լեզվով` Փոխառուն միաժամանակ տրամադրում է դրանց վավերացված անգլերեն թարգմանությունը:

 

12.05 Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն Բանկի կողմից սույն Պայմանագրի 1.04 Ա(ա) հոդվածով պահանջվող ապացույցը` իրեն բավարարող ձևով և բովանդակությամբ ստանալուն հաջորդիվ:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Փոխառուին չուղարկի վերը նշված բոլոր պայմանների կատարումը հավաստող և սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը (այսուհետ` «ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ») սահմանող նամակ, որը սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու անհերքելի ապացույց է:

Պարզաբանման կարգով` մինչև Բանկի կողմից նման նամակի տրամադրման պահը ոչ Փոխառուն, ոչ Բանկը չունեն փոխադարձ պահանջներ կամ որևէ պարտավորություն սույն Պայմանագրի շրջանակում կամ դրա առնչությամբ:

Եթե վերոնշյալ պայմանները չեն կատարվում սույն Պայմանագրի ստորագրմանը հաջորդող 24 (քսանչորս) ամսվա ընթացքում` սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում առանց որևէ անհրաժեշտ կամ պարտադիր լրացուցիչ գործողության:

 

12.06 Ներածական դրույթներ, Լրացումներ և Հավելվածներ

 

Ներածական դրույթները և հետևյալ Լրացումները սույն Պայմանագրի մաս են կազմում.

 

Լրացում Ա  Ծրագրի բնութագիրը և հաշվետվականությունը

Լրացում Բ  ԵՎՐԻԲՈՐԻ սահմանումը

Լրացում Գ  Մասհանման առաջարկի/ընդունման ձև (հոդվածներ 1.02 Բ և

1.02 Գ)

Լրացում Դ  Փոխառուից ստացվող հավաստագրի ձևը

 

Սույն Պայմանագրին կցված է հետևյալ Հավելվածը.

 

Հավելված I Ստորագրողի լիազորությունը

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ սույն Պայմանագրի կողմերը հրահանգել են սույն Պայմանագրի կնքումը չորս բնօրինակով` անգլերեն լեզվով, և համապատասխանաբար հրահանգել են,որ [*] [*] և իրավախորհրդատու [*] իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջը:

 

[Երևան], [*]

[*], [*]

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ

    հանձնարարությամբ և  անունից`       հանձնարարությամբ և  անունից`

 

              [*]                                 [*]

      [Ֆինանսների նախարար]                        [*]

                             

                                                               Լրացում Ա

                 Ծրագրի բնութագիր և հաշվետվականություն

 

Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Նպատակ, վայր

Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով բարելավելու է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է, որոնք սպասարկելու են Երևան քաղաքն իր մոտ 1.1 միլիոն բնակիչներով և հավանաբար նաև հարակից չորս տարածաշրջանները` մոտ 770 հազար բնակիչներով: Աղբավայրի շահագործման ընդհանուր ժամկետը կազմելու է մոտ 20 տարի, եթե հաշվի առնվեն լրացուցիչ երեք գոտիները, որոնք սույն ծրագրով կառուցվելիք առաջին երկու գոտիները լցվելուց հետո կառուցելու է Երևանի քաղաքապետարանը:

Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:

Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը` նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:

Այսօր Երևանում վերամշակվող նյութերի ֆորմալ առանձնացված հավաքում չի կատարվում, իսկ ոչ ֆորմալ վերամշակումը սահմանափակ ծավալների է: Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները` երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:

Սա Հայաստանում ԵՆԲ-ի առաջին գործառնությունն է կոշտ թափոնների կառավարման ոլորտում: Փոխառուի (Ֆինանսների նախարարություն) և Երևանի քաղաքապետարանի հետ այլ ոլորտներում աշխատելու նախկին փորձը դրական է:

 

Նկարագրություն

Ծրագիրը բաղկացած է Երևան քաղաքում և շրջակա շրջաններում կոշտ թափոնների կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հետևյալ բաղադրիչներից.

* Մոտ 29 հա ընդհանուր տարածքով և թափոնների կուտակման մոտ 8.4 մլն մ3 ծավալով նոր սանիտարական աղբավայրի 2 գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում:

* Մոտ 33 հա ընդհանուր տարածքով և թափոնների մոտ 7 մլն մ3 ծավալով Նուբարաշենի գործող աղբավայրի փակում և վերականգնում:

* Թափոնների տեսակավորման բաղադրիչներ, որոնք, ելնելով տարբերակների համեմատությունից և դրանց նպատակահարմարությունից Երևանի համատեքստին և ըստ պատվիրատուի հետ հավուր պատշաճի համաձայնության, կարող են ընդգրկել.

- աղբահանության կոնտեյներներ և մեքենաներ` վերամշակվող նյութերի և կենսաթափոնների առանձին աղբահանման համար,

- վերամշակման կենտրոն(ներ),

- նյութերի օգտահանման օբյեկտ,

- կոմպոստավորման օբյեկտ:

 

Օրացույց

Ծրագիրն իրականացվելու է 2016-ից 2021 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

 

Ա.2. ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

1. Տեղեկատվության տրամադրումը. պատասխանատու անձը

Ստորև նշված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Բանկին` հետևյալ անձի(անց) պատասխանատվության շրջանակներում.

 

._____________________________________________________________________.

|                            |Ֆինանսական  |Տեխնիկական հարցերով        |

|                            |հարցերով    |պատասխանատու               |

|                            |պատասխանատու|                           |

|____________________________|____________|___________________________|

|Կազմակերպությունը           |            |Երևանի  քաղաքապետարան      |

|____________________________|____________|___________________________|

|Կոնտակտային անձը            |            |Նորա Մարտիրոսյան           |

|____________________________|____________|___________________________|

|Պաշտոնը                     |            |Ծրագրի տնօրեն              |

|____________________________|____________|___________________________|

|Գործառույթը/ֆինանսական և    |            |Ներդրումային ծրագրերի      |

|տեխնիկական վարչությունը     |            |իրականացման գրասենյակ      |

|____________________________|____________|___________________________|

|Հասցե                       |            |Բյուզանդ 1/3, 5-րդ հարկ,   |

|                            |            |Երևան,  ՀՀ                 |

|____________________________|____________|___________________________|

|Հեռախոս                     |            |+ 374 10 52 09 73          |

|____________________________|____________|___________________________|

|Էլ. փոստ                    |            |nora.martirosyan@yerevan.am|

._____________________________________________________________________.

 

Վերը նշված կոնտակտային անձը տվյալ պահին հանդիսանում է պատասխանատու անձ: Փոփոխությունների դեպքում Փոխառուն պարտավոր է անմիջապես տեղեկացնել ԵՆԲ-ին:

 

2. Հատուկ տեղեկատվություն

Փոխառուն պարտավոր է Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը, մինչև ստորև նշված վերջնաժամկետը:

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                              |Վերջնաժամկետ|

|________________________________________________________|____________|

|Նախքան Բանկի կողմից աղբավայրի փակմանը և  թափոնների      |Նախքան      |

|տեսակավորման բաղադրիչներին միջոցներ հատկացնելը, Փոխառուն|հատկացումը  |

|տրամադրում է.                                           |            |

|- Ապացույց, որ նոր աղբավայրի ծրագրի համար ստեղծված ԾԻԳ-ը|            |

|ունի համարժեք կադրային համալրում` նաև  աղբավայրի        |            |

|փակումը և  թափոնների տեսակավորման բաղադրիչները          |            |

|կառավարելու համար                                       |            |

|- Ծրագրի համապատասխան բաղադրիչների տեխնիկատնտեսական     |            |

|ուսումնասիրություն, որը Բանկի պահանջները բավարարող չափով|            |

|ցուցադրում է դրանց տեխնիկական իրագործելիությունը,       |            |

|ֆինանսատնտեսական շահութաբերությունը, բնապահպանական և    |            |

|սոցիալական ընդունելիությունը                            |            |

|- Ըստ պահանջի` շրջակա միջավայրի վրա և  սոցիալական       |            |

|ազդեցության գնահատման օրինակ` լիազոր մարմնի համապատասխան|            |

|համաձայնությամբ, որը պետք է ներկայացնի հանրային լսումներ|            |

|անցկացնելու և  դրանց արդյունքները հաշվի առնելու         |            |

|ապացույց: Ծրագրի այն բաղադրիչների դեպքում, որոնց համար  |            |

|լիազոր մարմինը չի պահանջում ՇՄԱԳ, Բանկը ստանում է լիազոր|            |

|մարմնի նման որոշման օրինակ, որտեղ նշված են դրա հիմքերը, |            |

|ինչպես նաև  որոշման հանրային հրապարակման ապացույցները:  |            |

|- Ապացույց, որ մշակվել է Բանկի պահանջները բավարարող     |            |

|բնապահպանական և  սոցիալական կառավարման պլանը, ներառյալ` |            |

|կենսագործունեության վերականգնման պլանը                  |            |

|- Բանկի պահանջները բավարարող գնումների պլանը և  բոլոր   |            |

|համապատասխան փաստաթղթերը, որոնք պահանջվում են ԵՆԲ-ի     |            |

|Գնումների ուղեցույցով:                                  |            |

._____________________________________________________________________.

 

3. Տեղեկատվություն Ծրագրի իրականացման վերաբերյալ

 

Փոխառուն իրականացման ընթացքում պարտավոր է Բանկին ներկայացնել Ծրագրի առաջընթացին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը, մինչև ստորև նշված վերջնաժամկետը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                    |Վերջնա- |Հաշվետվու-   |

|                                              |ժամկետը |թյունների    |

|                                              |        |ներկայացման  |

|                                              |        |հաճախականու- |

|                                              |        |թյունը       |

|______________________________________________|________|_____________|

|Ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություն        |հունվարի|Յուրաքանչյուր|

|- Տեխնիկական նկարագրության թարմացված          |31 և    |6 ամիսը մեկ` |

|համառոտագիր` սկզբնակետին համեմատած էական      |հուլիսի |մինչև  ծրագրի|

|փոփոխությունների պատճառների բացատրությամբ,    |31      |ավարտը:      |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից               |        |             |

|յուրաքանչյուրի իրականացման ավարտի վերաբերյալ  |        |             |

|տեղեկատվության թարմացում և  հնարավոր          |        |             |

|ուշացումների պատճառների բացատրություն,        |        |             |

|- Ծրագրի թարմացված ծախսերի ներկայացում`       |        |             |

|նախնական բյուջեի համեմատ ծախսերի հնարավոր     |        |             |

|շեղումների պատճառների բացատրությամբ,          |        |             |

|- Շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող   |        |             |

|ցանկացած լուրջ խնդրի նկարագրություն,          |        |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների    |        |             |

|համար կենսագործունեության վերականգնման պլանի  |        |             |

|մշակման վերաբերյալ թարմացված տվյալներ,        |        |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների|        |             |

|թարմացում;                                    |        |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման      |        |             |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և         |        |             |

|մեկնաբանություններ,                           |        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և     |        |             |

|էական ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի       |        |             |

|իրականացման վրա,                              |        |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական      |        |             |

|գործընթաց:                                    |        |             |

|                                              |        |             |

|Ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություն` Փուլ  |        |             |

|I-ի ավարտից հետո                              |        |             |

|                                              |        |             |

|- Փաստացի ավարտված Փուլ I-ի վերջնական         |        |Նախնական`    |

|Տեխնիկական նկարագրություն` Ա.1.-ում տրված     |        |2017 թ-ի     |

|Տեխնիկական նկարագրության համեմատ որևէ  էական  |        |դեկտեմբերի   |

|փոփոխության պատճառների բացատրությամբ.         |        |31           |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի|        |             |

|իրականացումն ավարտելու ժամկետը` հնարավոր      |        |             |

|ուշացումների պատճառների բացատրությամբ.        |        |             |

|- Փուլ I-ի վերջնական արժեքը` նախնական բյուջեի |        |             |

|համեմատ ծախսերի հնարավոր շեղումների պատճառների|        |             |

|բացատրությամբ.                                |        |             |

|- Փուլ I-ի ազդեցությունները զբաղվածության վրա.|        |             |

|իրականացման ընթացքում պահանջված մարդ/օրեր,    |        |             |

|ինչպես նաև  ստեղծված նոր մշտական աշխատատեղեր. |        |             |

|- Շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական         |        |             |

|ազդեցություն ունեցող ցանկացած լուրջ խնդրի     |        |             |

|նկարագրություն.                               |        |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների    |        |             |

|համար կենսագործունեության վերականգնման պլանի  |        |             |

|արդյունքների ամփոփագիր.                       |        |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների|        |             |

|թարմացում.                                    |        |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման      |        |             |

|վերաբերյալ տեղեկատվության թարմացում և         |        |             |

|մեկնաբանություններ.                           |        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և     |        |             |

|էական ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի       |        |             |

|իրականացման վրա.                              |        |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական      |        |             |

|գործընթաց.                                    |        |             |

|- Թարմացված տվյալներ ստորև  ներկայացված       |        |             |

|Մշտադիտարկման ցուցանիշերի վերաբերյալ:         |        |             |

._____________________________________________________________________.

 

4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա

վերաբերյալ

 

Փոխառուն պարտավոր է ստորև ներկայացված վերջնաժամկետից ոչ ուշ Բանկին ներկայացնել ծրագրի ավարտի և նախնական շահագործման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Ծրագիրն ավարտելու մասին հաշվետվություն, ներառյալ.      |Աղբավայրի    |

|- Փաստացի ավարտված ծրագրի վերջնական Տեխնիկական         |2-րդ գոտին   |

|նկարագրություն` Ա.1.-ում տրված Տեխնիկական նկարագրության|ավարտելուց   |

|համեմատ որևէ  էական փոփոխության պատճառների             |15 ամիս անց, |

|բացատրությամբ.                                         |նախապես`     |

|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի         |2023 թ-ի     |

|իրականացումն ավարտելու ժամկետը` հնարավոր ուշացումների  |մարտի 31:    |

|պատճառների բացատրությամբ.                              |             |

|- Ծրագրի վերջնական արժեքը` նախնական բյուջեի համեմատ    |             |

|ծախսերի հնարավոր շեղումների պատճառների բացատրությամբ.  |             |

|- Ծրագրի ազդեցությունները զբաղվածության վրա.           |             |

|իրականացման ընթացքում պահանջված մարդ/օրեր, ինչպես նաև  |             |

|ստեղծված նոր մշտական աշխատատեղեր.                      |             |

|- Շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական ազդեցություն     |             |

|ունեցող ցանկացած լուրջ խնդրի նկարագրություն.           |             |

|- Գործող աղբավայրում աշխատող աղբահավաքների համար       |             |

|կենսագործունեության վերականգնման պլանի արդյունքների    |             |

|ամփոփագիր.                                             |             |

|- Գնումների ընթացակարգերի վերաբերյալ տվյալների         |             |

|թարմացում.                                             |             |

|- Ծրագրի պահանջվածության կամ օգտագործման վերաբերյալ    |             |

|տեղեկատվության թարմացում և  մեկնաբանություններ.        |             |

|- Ի հայտ եկած յուրաքանչյուր լուրջ խնդիր և  էական       |             |

|ռիսկ, որոնք կարող են ազդել Ծրագրի իրականացման վրա.     |             |

|- Ծրագրին առնչվող ընթացիկ որևէ  իրավական գործընթաց.    |             |

|- Թարմացված տվյալներ ստորև  ներկայացված Մշտադիտարկման  |             |

|ցուցանիշերի վերաբերյալ:                                |             |

._____________________________________________________________________.

 

Բանկին հաշվետվության մեջ ներկայացվելիք Մշտադիտարկման ցուցանիշերը ներկայացված են հաջորդող աղյուսակում:

 

    Արդյունքներ                                               Միավոր       

 

._____________________________________________________________________.

|Աղբահանության նոր կոնտեյներներ                          |հատ         |

|________________________________________________________|____________|

|Աղբահանության նոր մեքենաներ                             |հատ         |

|________________________________________________________|____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտի հզորություն    |տոննա/տարի  |

|________________________________________________________|____________|

|Սանիտարական նոր աղբավայրի տարողություն                  |մ3          |

|________________________________________________________|____________|

|Փակված/վերականգնված գործող աղբավայրեր/թափոնակուտակիչներ |մ3          |

._____________________________________________________________________.

 

Ազդեցություններ

 

._____________________________________________________________________.

|Առանձին հավաքված վերամշակվող թափոնների/կենսաթափոնների  |տ/տ          |

|քանակություն                                           |             |

|_______________________________________________________|_____________|

|Աղբահանության նոր համակարգից օգտվող բնակչություն       |տնային       |

|                                                       |տնտեսութ.    |

|_______________________________________________________|_____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտում վերամշակված |տ/տ          |

|թափոնների քանակություն                                 |             |

|_______________________________________________________|_____________|

|Նոր կամ վերականգնված վերամշակման օբյեկտի կողմից        |տնային       |

|սպասարկվող բնակչություն                                |տնտեսութ.    |

|_______________________________________________________|_____________|

|Սանիտարական նոր աղբավայրում տեղադրված թափոնների        |տ/տ          |

|քանակություն                                           |             |

|_______________________________________________________|_____________|

|Սանիտարական նոր աղբավայրի միջոցով սպասարկվող           |տնային       |

|բնակչություն                                           |տնտեսութ.    |

._____________________________________________________________________.

 

Առանցքային արդյունքների ցուցանիշեր

 

._____________________________________________________________________.

|Զբաղվածություն` շինարարության ընթացքում                |Անձ/տարի     |

|_______________________________________________________|_____________|

|Զբաղվածություն` լրացուցիչ անմիջական աշխատատեղեր        |Լրիվ դրույք  |

|շահագործման ընթացքում                                  |             |

|_______________________________________________________|_____________|

|Ածխածնային հետք - հարաբերական                          |CO2 տոննա    |

|                                                       |համարժեք     |

._____________________________________________________________________.

 

5. Ծրագիրն ավարտելու մասին վերջնական հաշվետվությունից 3 տարի անց պահանջվող տեղեկատվություն

Փոխառուն պարտավոր է, Ծրագրի ավարտից 3 տարի անց, բայց ոչ ուշ քան ստորև ներկայացված վերջնաժամկետը, Բանկին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը:

 

._____________________________________________________________________.

|Փաստաթուղթ/տեղեկատվություն                             |Բանկին       |

|                                                       |ներկայացնելու|

|                                                       |վերջնաժամկետը|

|_______________________________________________________|_____________|

|Վերին աղյուսակում նշված Մշտադիտարկման ցուցանիշերի      |2026 թ-ի     |

|վերաբերյալ թարմացված տեղեկություններ:                  |մարտի 31     |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվությունների լեզուն                              |Անգլերեն     |

._____________________________________________________________________.

 

Լրացում Բ

 

ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը

 

Ա. «ԵՎՐԻԲՈՐ» նշանակում է.

(ա) մեկ ամիսը չգերազանցող համապատասխան ժամանակահատվածում` մեկ ամսվա համար Հրապարակված դրույքաչափ (ըստ ստորև ներկայացված սահմանման).

(բ) մեկ ամիս կամ ավելի ժամանակահատվածի առնչությամբ (որի համար մատչելի է Հրապարակված դրույքաչափ)` ամիսների համապատասխան քանակի դեպքում կիրառվող Հրապարակված դրույքաչափը. և

(գ) մեկ ամիսը գերազանցող համապատասխան ժամանակահատվածում (որի համար Հրապարակված դրույքաչափ մատչելի չէ)` երկու Հրապարակված դրույքաչափերից գծային ընդմիջարկությամբ (ինտերպոլյացիայով) ստացված արդյունքը, որում դրույքաչափերից մեկը կիրառելի է համապատասխան ժամանակահատվածին հաջորդող ավելի կարճ, իսկ մյուսը` ավելի երկար ժամանակահատվածում (դրույքաչափի հաշվարկման կամ ընդմիջարկման ժամանակահատվածը կոչվում է «Հաշվետու ժամանակահատված»):

Վերը նշված (բ) և (գ) պարբերությունների նպատակներից ելնելով` «մատչելի» եզրույթը վերաբերում է դրույքաչափերին, որոնք, տվյալ մարման ժամկետներում, հաշվարկվում ու հրապարակվում են «Global Rate Set Systems Ltd»-ի կամ, Եվրոպական արժույթի շուկաների ինստիտուտի (ԵԱՇԻ) կողմից ընտրված ու ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի կամ դրանց այդ գործառույթի իրավահաջորդի կողմից երաշխավորված կազմակերպության կողմից, որին ընտրում է Բանկը:

«Հրապարակված դրույքաչափ» նշանակում է Բրյուսելյան ժամանակով ժամը 11:00-ի կամ Բանկին հարմար ավելի ուշ ժամի դրությամբ, համապատասխան ժամանակահատվածով ԵՎՐՈ-յով ավանդների տոկոսադրույքը, որը հրապարակվել է համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանից 2 (երկու) աշխատանքային օր առաջ («Վերսկսման ամսաթիվ») «Ռոյթերզ»-ի «EURIBOR 01» կամ դրա իրավահաջորդ էջում, կամ այս միջոցների բացակայության դեպքում` Բանկի կողմից այս նպատակով ընտրված այլ հրապարակման միջոցներում:

Եթե նշված Հրապարակված դրույքաչափը վերոնշյալ եղանակով չի հրապարակվում, Բանկը կարող է պահանջել եվրոգոտում գտնվող (Բանկի ընտրությամբ) չորս մեծ բանկերի գլխավոր եվրոպական գրասենյակներին ներկայացնել Բրյուսելյան ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ի դրությամբ այնպիսի տոկոսադրույք, որով Վերսկսման ամսաթվով նրանցից յուրաքանչյուրը ԵՎՐՈ-յով համեմատելի գումարի ավանդներ է առաջարկում առաջնակարգ բանկերին եվրոգոտու միջբանկային շուկայում` Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով: Եթե ներկայացվել է առնվազն երկու (2) գնային առաջարկ, ապա` այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի ներկայացված առաջարկների թվաբանական միջինը:

Եթե ներկայացվել է երկու (2) առաջարկից պակաս, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի Վերսկսման ամսաթվից 2 (երկու) աշխատանքային օր անց Բրյուսելյան ժամանակով ժամը 11:00-ին Բանկի ընտրած եվրոգոտու մեծ բանկերի կողմից առաջատար եվրոպական բանկերին Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով և համեմատելի գումարի չափով առաջարկվող ԵՎՐՈ-ով վարկերի համար առաջարկած տոկոսադրույքների թվաբանական միջինը:

Եթե վերը նշվածի արդյունքում ստացված տոկոսադրույքը զրոյից ցածր է, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանվում է զրոյին հավասար:

Եթե վերը նկարագրված եղանակով որևէ տոկոսադրույք չի ներկայացվում, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը հավասար է այն (տարեկան տոկոսադրույքով արտահայտված) դրույքաչափին, որը Բանկը սահմանում է որպես տվյալ Տրանշի ֆինանսավորման բոլոր ծախսերն ընդգրկող` հիմք ընդունելով Բանկի ներքին սահմանված ուղղորդիչ դրույքաչափը կամ որևէ այլընտրանքային, Բանկի կողմից հաստատված մեթոդով հաշվարկված դրույքաչափ:

Բ. Ընդհանուր դրույթներ

Վերոհիշյալ սահմանումների նպատակներից ելնելով.

(ա) սույն Լրացմամբ ամրագրված յուրաքանչյուր հաշվարկից բխող բոլոր հնարավոր տոկոսադրույքները, եթե անհրաժեշտ է, կլորացվում են մինչև տոկոսային կետի ամենամոտ հարյուր հազարերորդականը, իսկ կեսերը կլորացվում են դեպի վերև:

(բ) Բանկն անհապաղ տեղեկացնում է Փոխառուին ստացված առաջարկների վերաբերյալ:

(գ) Եթե ԵՎՐԻԲՈՐ-ի հաշվարկին առնչվող վերոնշյալ դրույթներից որևէ մեկը հակասում է ԵՎՐԻԲՈՐ-ի վերաբերյալ ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի (կամ ըստ Բանկի սահմանած ընթացակարգերի ԵԱՇԻ և «EURIBOR ACI»-ի այդ գործառույթի իրավահաջորդի) պահանջներին, ապա Բանկը, ծանուցելով Փոխառուին, կարող է փոփոխել այդ դրույթը` համապատասխանեցնելով այն նման այլ դրույթներին:

 

Լրացում Գ

 

Մասհանման առաջարկի/ընդունման ձև (հոդվածներ 1.02 Բ ԵՎ 1.02 Գ)

 

Հասցեատեր`  Հայաստանի Հանրապետություն

Ներկայացնող` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

    Թեմա`        Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական ներդրումային բանկի

                 միջև Երևանի կոշտ թափոններ. Փուլ I-ի ֆինանսավորման

                 պայմանագրով Մասհանման առաջարկ/Մասհանման ընդունում

                 [ամսաթիվ] («Ֆինանսավորման պայմանագիր»)

 

                 FI թիվ 84.429       Serapis թիվ 20150017

______________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Հղում կատարելով Ֆինանսավորման պայմանագրին` ֆինանսավորման պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Հիմք ընդունելով Բանկից Մասհանման առաջարկ ներկայացնելու Ձեր հայտը` Ֆինանսավորման պայմանագրի 1.02` հոդվածի համաձայն առաջարկում ենք տրամադրել Ձեզ հետևյալ Տրանշը.

(ա) Մասհանման ենթակա գումարը,

(բ) Մասհանման սահմանված ամսաթիվը,

(գ) Տոկոսադրույքի հիմքը

(դ) Տոկոսադրույքի վճարման պարբերականությունը,

(ե) Վճարման ամսաթվերը,

(զ) Մայր գումարի մարման պայմանները,

(է) Մայր գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը,

(ը) Մինչև Մարման ժամկետը կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:

Տրանշը Ֆինանսավորման պայմանագրի պայմաններով տրամադրելու համար, Բանկը, ոչ ուշ քան Մասհանման ընդունման վերջնաժամկետը [___], Լյուքսեմբուրգյան ժամանակով [ժամը ___, ամսաթիվ] պետք է ստանա պատշաճ կազմված (սույն Մասհանման առաջարկի օրինակով) ու Ձեր կողմից ստորագրված Մասհանման ընդունման նամակ` հետևյալ ֆաքսի համարով [__]:

Մասհանման ընդունման նամակին կից պետք է ներկայացվեն (եթե նախկինում չեն ներկայացվել).

(i) բանկային հաշիվը (տվյալ արժույթին համապատասխանող ձևաչափով), որին կատարվելու է Տրանշի փոխանցումը և

(ii) Փոխառուի անունից այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի կամ անձանց լիազորման ապացույցը և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշը:

Եթե մինչև նշված ժամանակը սույն փաստաթղթում ներկայացված առաջարկը չի ընդունվում, ապա այն համարվում է մերժված և ինքնաբերաբար չեղարկվում:

Եթե Դուք ընդունում եք սույն Մասհանման առաջարկում նկարագրված Տրանշը, ապա կիրառելի են դառնում Ֆինանսավորման պայմանագրի բոլոր, մասնավորապես` 1.04 հոդվածի դրույթները:

 

Հարգանքով,

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

 

Սույնով ընդունում ենք վերը ներկայացված Մասհանման առաջարկը.

 

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ

[Անուն]

[Պաշտոն]

Ամսաթիվ`

 

Լրացում Դ(1)

 

-------------

1. Պետք է ներկայացվի Փոխառուի բլանկով:

 

Փոխառուից ստացվող հավաստագրի ձև (Հոդված 1.04 Գ)

 

______________________________________________________________________

Հասցեատեր`   Եվրոպական ներդրումային բանկ

Ներկայացնող` Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

    Թեմա`        Հայաստանի Հանրապետության և  Եվրոպական ներդրումային բանկի

                 միջև Երևանի կոշտ թափոններ. Փուլ I-ի ֆինանսավորման

                 պայմանագիր [ամսաթիվ] («Ֆինանսավորման պայմանագիր»)

 

                 FI թիվ 84.429       Serapis թիվ 20150017

 

______________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Ֆինանսավորման պայմանագրով սահմանված և սույն նամակում օգտագործված եզրույթներն ունեն նույն իմաստը:

Ֆինանսավորման պայմանագրի 1.04 հոդվածի նպատակներից ելնելով` հաստատում ենք հետևյալը.

(ա) Վաղաժամ մարման որևէ դեպք ի հայտ չի եկել և չի շարունակում մնալ չկարգավորված,

(բ) Որևէ իմաստով տեղի չի ունեցել Ծրագրի այնպիսի էական փոփոխություն, որի վերաբերյալ 8.01 հոդվածի պահանջների համաձայն մենք պարտավոր ենք տեղեկացնել, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին հաղորդել ենք նախկինում,

(գ) ՈՒնենք բավարար ֆինանսական միջոցներ` Ա.1 լրացման համաձայն Ծրագիրը պատշաճ կերպով և ժամանակին իրականացնելու և ավարտելու համար,

(դ) ի հայտ չի եկել և չի շարունակվում մնալ չկարգավորված կամ անտեսված իրավիճակ կամ հանգամանք, որը սույն Ֆինանսավորման պայմանագրի շրջանակներում հանգեցրել կամ ժամանակի ընթացքում կամ ծանուցելու դեպքում կհանգեցնի Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) կամ Վաղաժամ մարման դեպքի,

(ե) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ մեր իմացությամբ սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և որ մեր նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում,

(զ) 6.07 հոդվածի շրջանակներում մեր կողմից տրված կամ տրվելիք հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր իմաստներով ճշմարիտ են,

(է) Ֆինանսավորման պայմանագրի ստորագրման պահին առկա իրավիճակի համեմատ որևէ էական անբարենպաստ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

Հարգանքով,

 

____________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և հանձնարարությամբ

[Անուն]

[Պաշտոն]

Ամսաթիվ.

 

Հավելված I

 

Ստորագրողի լիազորությունը

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 8
Արձանագրային որոշում